կարելի ա երկու բառով նկարագրել ամէն այթի ընկերութիւնը՝
կարում են՝ անում են։
մարդ ա իրա «կարեցած» չափով։
«կարում ենք անում ենք սպը» են։
#տէք #տտ #բիզնես #էթիկա #ազատութիւն
յղում @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/spectrum}֊ից՝
https://www.youtube.com/watch?v=mRwHZTNGdoY
#տեք #ծրագրաւորում #ծրագրաւորման_լեզուներ #տտ #պատմութիւն
այսօր դաշնեզերքի օգնութեամբ բացայայտեցի cppcast պոդքաստը։ լսեցի վերջին էպիզոդը՝ այն մասնաւորապէս ̶բ̶ո̶ր̶լ̶ա̶ն̶դ̶ի̶ էմբարկադերօյի c++ builder֊ի մասին էր։
հետաքրքիր ա որ
սա շատ կարեւոր թեմա ա ինձ համար, նշանակում ա c++֊ն այնքան արագ տեմպերով ա զարգանում, որ նոյնիսկ այդ, բաւական լուրջ, բաւական, թւում ա թէ, փող ունեցող ընկերութիւնը, չի հասցնում իր կազմարկիչը զարգացնել։
սա կարող էր ոգեւորիչ լինել․ ահա՛, ազատ ծրագրակազմը յաղթում ա, ոչ մի առանձին ընկերութիւն չի կարող հասնել, զի համայնքը զօրաւոր ա, եւ մարդկութիւնը իր ամբողջ ռեսուրսներով կարողանում ա աւելին անել, քան առանձին ընկերութիւնը։
ու մասամբ երեւի այդպէս ա։
մտահոգիչ մասն այն ա, որ լեզուն այնքան ա բարդացել, որ չի լինում առանձին ընկերութեան համար այն իրականացնելն այլեւս իրատեսական չի։ մօտաւորապէս նման պատմութիւն ա դիտարկիչների հետ՝ html֊ն ա այնքան բարդացել, որ առանձին ընկերութիւն այն իրականացնել չի կարող։
եւ մեր բախտից ա (դէ իրականում նախկինում տարուած պայքարից) որ գուգլն ու էփլը այսօր ազատ ծրագրակազմ են ֆինանսաւորում, ու կայ chromium֊ը, եւ llvm֊ն ա ազատ։
բայց եթէ մթնոլորթը փոխուի, մի պահ ա գալու, երբ chromium֊ի շարժիչը գուգլը կարող ա եւ փակել։ իսկ եղած ազատը համայնքը չի կարողանայ զարգացնել այնպէս որ արագ զարգացող ստանդարտներին հասնի։ այդ պատճառով էլ եմ ես ոգեւորւում աւելի պարզ համակարգերից, ինչպիսին են gemini֊ն, եւ oberon֊ը։
c լեզուն էլ ա բաւական պարզ (առանց ընդլայնումների) որ մի հոգի նստի եւ մի քանի ամսում իրականացնի կազմարկիչ։
շարունակեմ այն մասին, ինչ եմ յիշում զրոյցից։
ի՞նչ ընդլայնումներ են դրանք։
դէ դա ես գիտէի, ու կարելի ա պատկերացնել՝
c++ builder֊ը օգտագործում ա բորլանդի object pascal֊ով գրուած vcl (եւ արդէն fmx) գրադարանները։ իսկ գրադարանները նախատեսուած են gui ծրագրեր գրելու համար։ այդ պատճառով object pascal֊ն ունի properties՝ յատկութիւններ, որ կլասի դաշտեր են։ բայց երբ դու վերագրում ես յատկութեանը, իրականում տակից կանչւում ա setter մեթոդ, իսկ երբ կարդում ես դրանից, իրականում տակից կանչւում ա getter (fread) մեթոդ։ դրանք պէտք ա սահմանես, եթէ հատկութիւն ես աւելացնում։ յատկութիւններ նաեւ ունի բորլանդի c++ լեզուի դիալեկտը։
վարողը հարցրեց, արդե՞օք ընկերութիւնը փորձել ա լեզուի ընդլայնումներն աւելացնել c++ ստանդարտի մէջ։ ինչ֊որ գործ այդ առումով արուել ա, ու հիւրը մի քանի c++ կոմիտէի թղթերի յղուեց։ բայց վերջին թուղթը որին յղուել էր փաստարկներ էր անում ինչու յատկութիւններ լեզուի մէջ բերելը վատ միտք ա՝ զի կարող են ոչ տեղին օգտագործուել (misuse), երբ պէտք չի (իբր դա c++֊ի համար ամենակարեւոր խնդիրն ա՝ իբր c++֊ում արդէն չկան հնարաւորութիւններ որ կարող ա սխալ կամ ոչ տեղին օգտագործուեն), եւ այլ փաստարկն այն էր, որ թափանցիկ չի, մարդիկ կարող ա չիմանան, որ դաշտ չի այն, ինչը դաշտ ա երեւում։ սա շատ լաւ փաստարկ ա, բայց կրկին՝ c++֊ն արդէն ունի բազմաթիւ հնարաւորութիւններ որ սինտակտիկ շաքար են։ բայց ես ինքս նոյն կարծիքի են՝ ինձ դուր չեն գալիս յատկութիւններ, եթէ դրանք սովորական դաշտի տեսք ունեն, ու սինտաքսից պարզ չի, որ հատկութիւն են, եւ ոչ թէ սովորական դաշտ։
այլ ընդլայնումը վերաբերում էր, իհարկէ, event֊ներին՝ օրինակ, կտոցը կոճակին event ա, որ կապուած ա յատուկ ֆունկցիայի հետ։ այդ համար borland֊ը նախագծել էր closure կոչուող լեզուի յատկութիւն։ տես նաեւ սա։
ի դէպ քիւթը այլ ձեւերով ա լուծում նոյն խնդիրները, իրենք ունեն սիգնալ եւ սլոտ հասկացութիւններ, բայց ձեռք չեն տալիս c++ կազմարկիչը, փոխարէնը գրել են մի գործիք՝ moc, որը իրենց, քիւթին սպեցիֆիկ սիփլասփլասը թարգմանում ա ստանդարտ սիփլասփլասի։
abi֊ի հետ են շատ գործ անում, եւ pascal֊ական տիպերի հետ համատեղելի լինելու։ գիտենք, որ դելֆիի պասկալն ունի cow strings, իմացայ որ ունի նաեւ ինչ֊որ տարադրամի տիպ, ու այդ տիպերին, բնական ա, իրենց c++֊ն էլ պէտք ա սատարի։
դելֆիի պասկալի ֆունկցիայի քոլերն ունեն register կոչուող calling convention, այդ համար էլ ա գործ արւում։ abi֊ն ջանում են մի ստաբիլ վարկածի մէջ չփոխել, ու եթէ abi֊ի փոփոխութիւններ են նախատեսւում, ապա դրանք արւում են մէյջըր ռելիզների ժամանակ։ այդ փոփոխութիւնները ոչ միայն կարող են վերաբերուել հէնց ֆունկցիաներ կանչելու ձեւին, այլեւ նրան ինչպէս են տուեալները պահւում յիշողութեան մէջ։
ու գուցէ ios դեւելոփմենթն աւելի պարզ բան ա՝ կպնում ես objective c գրադարաններին, պէտք չի jni անել, պէտք չի լիքը այլ բան։ կամ գուցէ իսկապէս այօս դեւելոփմենթի պահանջարկ ունեն։
վախեցայ որ դելֆիից էլ են հանել անդրոիդի մասը, ստուգեցի, ու կայքում կարծես թէ գրուած ա որ ունեն անդրոիդ դեռ։ չգիտեմ։
որոշ չափով խօսուեց delphi֊ի մասին, զի builder֊ի delphi֊ի հետ սերտ կապեր ունի։ օրինակ, կարող ա ընդլայնել պասկալով գրած կլաս։ դէ բնական ա, զի կարող ա ուզես մի կոնտրոլի հիման վրայ մի այլ կոնտրոլ սարքել։ պատմեց, որ delphi֊ն կարողանում ա գեներացնել հեադեր նիշքեր որ իրենց c++ կազմարկիչը կը ճանաչի։ որ շատ հանգիստ լինկ են լինում pascal եւ c++ ծրագրերը։ ու որ աւելի բարդ ա պասկալից կպնել սիփլասական գրադարաններին, քան հակառակը, զի սիփլասփլասը կոնստրուկտներ ունի, որ պասկալը չունի։ իսկ այն կոնստրուկտները որ իրենց պասկալից պէտք էին՝ իրենք արդէն աւելացրել են իրենց սիփլասփլաս կազմարկչի մէջ, ու հետեւաբար պասկալ կոդ շատ հեշտ ա օգտագործել։
նշեց մի քանի նախագիծ, բայց առանց անունների, որ գրուել են սիփլասփլաս բիլդերով։ ու ես հասկացայ որն են իրենց մեծ պատուիրատուները, օրինակ կան ծրագրեր որ սպասարկում են էլեկտրակայաններ, ու քանի որ կոդն ի սկզբանէ գրուած ա եղել բորլանդի բիլդերով, այսօր էլ էմբարկադերօն պէտք ա, որ սպասարկի պրոդուկտ, որը կառնեն այդ էլեկտրակայանի ծրագրակազմ նախագծողները։
ես կարծում եմ որ իրենց գնային քաղաքականութիւնը խանգարում ա իրենց զարգանալ։ եւ այդ պատճառով էլ վարողը հարցրեց, արդեօք կան օփեն սորս դեւերի համար անվճար վերսիաներ։ պատասխանը՝ այո, բայց մի վերսիա հետ ընկած ա, աշխատում ենք թարմացնել։
ովքե՞ր են օգտագործում բիլդեր — հիմնականում ուինդոուս դեւելոփերներ։
ինձ թւում ա, դա բորլանդի, եւ յետոյ էմբարկադերօյի ամենամեծ խնդիրներից ա, որ չեն կարողացել հասցէագրել (այսպէս կարելի՞ ա ասել), չեն կարողացել այնպէս անել որ ոչ ուինդոուս ծրագրաւորողները հետաքրքրուեն նախագծով։ իհարկէ, շատ բարդ ա մրցել լինուքսի աշխարհում, ուր մարդիկ սովոր են ազատ լուծումների, ու սիփլափփլաս մարդիկ սովոր են քիւթին, եւ շատերն իրենց վճարում են։ բայց կարելի էր մրցել, կարելի էր լուրջ փորձեր անել շուկայ մտնելու։ ու բնաւ անիրատեսական չէր մակօսի շուկայ մտնել, կարծում եմ շատ շատերը կը նախընտրէին բիլդեր էքսկոդին, բայց բիլդերի (ինչպէս եւ դելֆիի) այդիին, նախագծման միջավայրը աշխատում ա միայն ուինդոուսում։ ինձ թւում ա դա ամենակարեւոր խնդիրներից ա որ իրենք չլուծեցին, զի մակօս դեւը չի ուզի ուինդոուսում գրել մակօս ծրագրեր։
ընդհանուր առմամբ զարմացած եմ, ինչքան անտեղեակ էր վարողը, որ սիփլասփլաս աշխարհից ա, բիլդերից։ ու դա այն մասին ա, ինչքան ա բիլդերը, որ բաւական լաւ նախագիծ ա, ու ոգեշնչուած ա դելֆիից, չգնահատուած, ինչպէս եւ ինքը դելֆին։
#ծրագրաւորում #ծրագրաւորման_լեզուներ #պասկալ #սիփլասփլաս #սի #բիլդեր #բորլանդ #էմբարկադերօ #նախագծում #ծրագրակազմ #հարցազրոյց #պոդքաստ #տտ #տեք #գործիք #գործիքներ
վաչագանը չափել ա տարբեր ծրագրաւորման լեզուների կոմպիլեատորների սարքած կոդի, ու ինտերպրետատորների արագագործութիւնը կոնկրետ խնդիրներում։
եւ ահա ինչ ա ստացել՝
փաստօրէն, voc֊ը համեմատելի ա c/c++/go֊ի հետ cpu usage֊ի առումով, եւ ամենաքիչ յիշողութիւնն ա վերցնում նոյն խնդիրները լուծելիս։
ու նա դեռ ծանօթ չի օբերոնի հետ, ու գուցէ օպտիմալ կոդ չի գրել, չեմ նայել։
նաեւ ուզում եմ պասկալ (fpc)֊ն էլ աւելացնել, տեսնենք ոնց ա իրան պահում։
#ծրագրաւորում #իրականացում #ծրագրաւորման_լեզուներ #արագագործութիւն #արդիւնաւէտութիւն #տեքնոլոգիաներ #տտ #տեք
էն ժամանակ, երբ կարգիչները նոր էին յայտնուել, մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, տարբեր գիտնականներ կպել էին՝ հետաքրքիր էր, ո՞նց բզբզալ այդ նոր խաղալիքները, ո՞րն են դրանց հետ խաղալու աւելի արդիւնաւէտ, երկարատեւ շահաւէտ ձեւերը։
շատ բան, նոր յայտնուող համակարգչային գիտութեան մէջ, իհարկէ չէին ջոկել հէնց ամենասկզբից։ բայց եւ շատ բան լաւ էին մտածել, իսկ արդէն եօաթնասունականների վերջում կարելի էր ասել որ զգալի առաջընթաց կայ։
իսկ յետոյ բզբզոցը եւ հաւէսի, հետաքրքրութեան համար սիրուն լուծումների փնտրտուկը էլ էդքան ակտուալ չէին՝ փոխարէնը ակտուալացաւ այլ հարց՝ ո՞նց անենք արագ շուկայ հանենք մի բան, ծախենք, թէ չէ դա կանի միւսը։
որը վատ հարց չի՝ զի մարդիկ վատ բան չեն առնի, չէ՞։ ինձ թւում ա՝ չեն առնի։
երեւի տտ արդիւնաբերութիւնը բացառիկ ա նրանով, որ միաժամանակ նոր ա ու լայն շերտերի համար ա։ օդանաւ սարքելն էլ ա նոր, բայց ամէն մարդ օդանաւ չի առնում։ աւտոմեքենաներն էլ են նոր, բայց ոլորտը կարգաւորուած ա պետութիւնների կողմից։ իսկ ծրագրակազմի ոլորտը ազատ ա եւ նոր, եւ մարդիկ դեռ չեն ջոկում ինչ են իրենց նաղդում, եւ ինչի հաշուին։
ու այդպէս, գուցէ, տտ֊ն չնայած ամենաշահութաբեր ոլորտներից ա, դարձաւ թերեւս տեքնոլոգիական ոլորտներում ամենաչմտածուածը, ամենահեռուն գիտութիւնից, վաճառելով այն, ինչ այլ պարագայում մարդիկ չէին առնի զի պատրաստ չէին լինի իրենց կեանքերը նոյն չափով վերահսկելի դարձնել վաճառողի կողմից։
#տեքնոլոգիաներ #համակարգիչ #հետազօտութիւն #պատմութիւն #տտ #ազատութիւն
վաղուց էսպէս էի օգտագործում, հիմա՝ կրկին։ այլեւս չեմ քշում sshfs, այլ քշում եմ nfs over ppp over ssh՝ հիմա բացատրեմ։
sshfs֊ը չեմ կարողանում այնպէս անել, որ ռեքոնեքտ լինի ու նորմալ ռեմաունթ անի պանակը։ էն ծրագրերը, որ բացել են ֆայլ դեսկրիպտորներ՝ դրանք կորցնում են, ու երբ պանակը կրկին ա կպնում, հին ֆայլ դեսկրիպտորները կապ չունեն նորից յայտնուած պանակի միջի նիշքերի հետ։
լուծում՝ ppp֊ն noauth֊ով՝ զի ssh֊ը արդէն սեքիւրիթիի, նոյնականացման գործն անում ա՝ իսկ ppp֊ն ստեղծում ա վրայից կապ՝ վիրտուալ ppp0 ինտերֆէյս ա յայտնւում, որն ունի այփի, ու նոյնից՝ սպասարկչի վրայ։
երբ dialup էիք լինում (ով հասցրել ա լինել)՝ դա ppp֊ով էր աշխատում։ յիշում եմ, երբ gsm մոդէմով կամ հեռախօսով էի կպնում՝ նոյնն էր, ու հետեւաբար, եթէ չի փոխուել, այսօր էլ հեռախօսները երեք֊չորս ջիի վրայից ինտերնետ կապ հաստատելիս ppp֊ի միջոցով են դա անում։ չգիտեմ։
կարճ ասած՝ ես հիմա արդէն ունեմ սեքիւր (ssh) թունել (ppp)։
դրանից յետոյ մնում ա իմ այփի֊ի համար nfs շէյր տալ։ ու մաունթ անել։
հիմա ես ունեմ մի սկրիպտ, որ կպնում ա ssh/ppp֊ով, ու երբ դուրս ա թռնում, կապը փորձում ա վերականգնի։ իսկ nfs mount֊ը հիանալի բան ա, ֆայլ դեսկրիպտորները չեն կորում, երբ ռեքոնեքտ եղար, մի երկու րոպէ անց, ամենաշատը, կրկին կպցնում ա մաունթը ու բոլոր ծրագրերը շարունակում են նոյն ձեւ աշխատել։
նաեւ զգացողութիւն ունեմ որ ոչ միայն աւելի ստաբիլ ա sshfs֊ից, բայց եւ աւելի արագ։ ոնց որ թէ երբ ֆայլեր եմ տեղափոխում, արագութիւնները մի երեք անգամ տարբերւում են։
#տեքնոլոգիաներ #լինուքս #իւնիքս #ցանց #համացանց #տտ #համակարգիչ #կարգիչ #կապ
ինձ միշտ հետաքրքիր էր՝ ո՞նց ա bluetooth սարքը, որ ներկայանում եւ դիտարկւում ա որպէս աւդիօ սարք, յայտնում իր մարտկոցի լիցքի մասին։
պարզւում ա՝ շատ պարզ՝ ներկայացնելով լիցքը որպէս աւդիօ պարամետր։
#լինուքս #ձայն #աւդիօ #գտածոյ #տտ #տեքնոլոգիաներ
վերջերս jolla֊ն՝ հէնց jolla ֆիրմայի առաջին սարքս հա միացուած եմ պահում։ նոյնիսկ իր վրայ ունեմ եւս մի tooter որը կպնում ա անգլերէն մաստոդոնիս հաշուին։ ու ուզում էի լինկ ստանալ ջաբերով՝ միացրի ջաբերը, տեսնեմ՝ xperia֊ի ջաբեր կլիենտը դուրս գցեց՝ անջատուեց։ էքսպերիայինը միացրի՝ եօլլայինը դուրս եկաւ։
հասկացայ՝ resource֊ն ա խնդիրը։ ամէն ջաբեր կլիենտ երբ կպնում ա՝ նշում ա resource ու sailfish֊ի լռելեայն կլիենտի ռեսուրսը՝ Jolla ա հէնց։
մտածեցի՝ ո՞նց փոխել։ յիշեցի որ այն իրականում libpurple֊ն ա օգտագործում, ու նայեցի .purple֊ի մէջ, կարո՞ղ ա փիջինական accounts.xml գտնեմ։ չէ՝ այլ բաներ կային, բայց ոչ դա։ իսկ resource֊ը հաշուի հետ ա նշուում։
հասկացայ որ ինչո֊ր տեղ հարդկոդ արած ա։ ուզեցի together.jolla.com֊ում բացել զրոյց այդ մասին, իսկ այն լաւն ա, ասում ա նախ փնտրի, յետոյ կը բացես փնտրածդ եթէ չգտնես։
փնտրեցի ու գտայ։ հետեւեցի, բնականաբար, ու ափվոտեցի։ ես վեցերորդ հետեւողն էի։ հաւէս ա շատ որ սէյլֆիշի հեղինակները ջաբերն աւելացրել էին լռելեայն, հասցէագրքի հետ ինտեգրած հաշիւների մէջ։ չնայած շատ մարդ չի օգտուում։ տուեալ դէպքում՝ վեց հետեւող ենք։
ինչ֊որ mc-tool
ծրագրով ա հնարաւոր փոխել։ (:
հմ, պարզուում ա telepathy-mission-control փաթեթից ա։ (: mc stands for mission-control (:
ու դէ եղաւ, հա։ էքսպերիայի ջաբերի ռեսուրսը նշեցի sailfish_xa2, եօլլայինը դէ մնաց Jolla (:
ու տէնց։
#սէյլֆիշ #ջաբեր #լինուքս #իւնիքս #տեքնոլոգիաներ #տտ #ռեսուրս #յոլլա #եօլլա #չաթ #կոնսոլ #ու_տէնց #հեռախօս #խելախօս #տելեփատի #գործիք #ապակենտրոնացում #ազատութիւն
ջենթուն նաեւ նախապէս պատրաստուած լինելու մասին ա։ ոչ թէ տեղում եւ արագ հարց լուծելու։ որովհետեւ, առնուազն, պէտք ա հաւաքել, իսկ յաճախ նաեւ՝ կարդալ վիքի ու կարգաւորել։
դա նշանակում ա՝ նախապէս խորանալ, պատրաստուել։
ու երբեմն օգնում ա անպատրաստ լինելով խնդիրներ լուծել՝ զի բեքգրաունդ ա ձեւաւորում, խնդիրներ լուծելու հմտութիւններ, ու օպերացիոն համակարգի աւելի լաւ ըմբռնում։
#ջենթու #լինուքս #տտ #հմտութիւններ #օհ #օպերացիոն_համակարգեր
mutex սիսթեմ քոլը շատ ծանր գործողութիւն ա։ այսօր (բաւական վաղո՞ւց) թրենդ ա մուտէքսի օգտագործումից խուսափել։ աւելի լաւ ա, չնայած տգեղ կարող ա թուալ, սպասող թելում while լուփ անել, ստուգելով ատոմիկ փոփոխական, քան դիմել մուտէքս մեքանիզմին։
երբ լինեն գոնէ քաղաքի հատուածներ, ուր միայն ինքնավար մեքենաներ են լինելու, լուսակիրների կարիք այնտեղ չի լինի։ այս սիմուլեացիան ցոյց ա տալիս ինչ էֆեկտիւ ա լինելու մեքենաների շարժումը խաչմերուկում։
որովհետեւ այսօր մենք ունենք մուտէքս՝ հէնց այս լուսակիրներով համակարգը, երբ մի հոսքը սպասում ա միւսի։ յետոյ միւս հոսքը դանդաղ արթնանում ա, ոմանք նոյնիսկ բենզին խնայելու համար հանգցնում են մեքենան խաչմերուկներում կարմիրի տակ ու պիտի «խոդ» տան, հայերն էլ ընթացքում իրար սիգնալ են տալիս, զի անհամբեր են, բայց այլ ձեւ չկայ՝ հոսքի արթնանալը երկար ա եւ ծախսատար՝ վառելիք էլ ա քաղաքում այդ պատճառով աւելի շատ ծախսւում, քան մայրուղու վրայ։
ինքնավար մեքենաները կարող են անել այդ աւելի ժամանակակից՝ ատոմիկ փոփոխականով լուփը, ու էդպէս անհամեմատ արդիւնաւէտ ա ծրագիրն աշխատում։
եթէ, իհարկէ, դիտարկենք shared memory մոդելը, որն էսօր մէյնսթրիմ ա ու համարեա գրեթէ ամենուր։
#ծրագրաւորում #տտ #տեքնոլոգիաներ #տեքնոլոգիա #դիզայն #նախագծում #քաղաք
#յիշողութիւն #տտ #համակարգիչ #լուսին #տեքնոլոգիա #ապպոլո #լար
@{ անդորր ; andorr@spyurk.am} 3/5/2020, 2:03:54 PM
the fixed memory is unique to the space age
https://en.m.wikipedia.org/wiki/Core_rope_memory
https://www.youtube.com/watch?v=ndvmFlg1WmE #computer #apollo #wires #production #ropememory
ինչո՞ւ xz ֆորմատը լաւը չի նիշքեր պահելու համար ըստ վգետի նախագծողի՝ https://www.nongnu.org/lzip/xz_inadequate.html
տես նաեւ քննարկում՝ https://news.ycombinator.com/item?id=12768425 #սեղմում #կոմպրեսիա #ֆորմատ #նիշք #տտ #համակարգիչ #տեքնոլոգիա #գործիք
կարելի ա անգրագիտութիւնների տեսակների մասին շարք գրել։
անգրագէտ մարդկանց տեսակներից մէկն ա՝ չխորացողների էն տեսակը, որ ասում են՝ գուգլել, ֆոտոշոփել։ քսաներորդ դարի սկզբին լուսանկարելուն ասում էին՝ կոդակել։
մարդկանց թւում ա, որ գուգլը, կամ ադոբին համ միշտ կը լինեն, համ արժանի են որ իրենց անունները դառնան բայ։ իրենց նաեւ թւում ա շատ քուլ «գուգլել» բայն օգտագործելը։
այսպիսի մարդիկ երբեմն դառնում են ինժեներներ։ ու ես նմանների հետ աշխատում եմ։
իրենք գալիս են եւ ասում, որ «սերուերը չի կպնում», եւ ոչ փորձառու այթի աշխատողը կարող ա խուճապէր՝ այնքա՞ն վատ ա վիճակը, որ նոյնիսկ մոնիտորինգ համակարգը չյուշեց, որ «սերուերը չի կպնում» կամ «չկայ», որ իւզերնե՞րն են առաջինը նկատում։ այնինչ սա իրականում նշանակում ա, որ իրենց վիէնսի սեսիային ինչ֊որ բան ա եղել։
երբ պինգում ես, սսհ ես լինում սպասարկչին, ու ասում, որ ամէն ինչ նորմալ ա, եւ առաջարկում ես սսհ լինել եւ սպանել վիէնսի սեսիայի մնացորդները, եւ միացնել նորը, իրենցից ամենախելամիտները երբեմն անվստահ ձայնով ճշտում են՝ պուտտիո՞վ։
աստուատ, մարդիկ չեն իմանում, որ պուտտի֊ով չի, սսհ֊ով ա։ որ պուտտին ընդամէնը իրենց իմացած (ու դա արդէն նուաճում ա) գործիքն ա սսհ կապեր հաստատելու համար։
իսկ ծրագրաւորող ընկերները, երբ կը լսեն՝ «չունեմ ֆբ», «չունեմ ուոթսափ», «չունեմ վայբեր», «չունեմ տելեգրամ», կարող են ասել՝ «ի՞նչ մեսինջեր ես օգտագործում», տէնց քոժուալ, տէնց ամենօրեայ։ ի՞նչ մեսինջեր, եղբայր։ ո՞րն ես ուզում՝ ընտրիր։ քե՞զ ինչ ես ինչ ծրագրով եմ չաթւում։
նա չի հասկանում, որ խօսքը հաղորդակարգերի, պրոտոկոլների մասին կարող ա լինել, եւ ոչ թէ ծրագրերի։
այսպէս նաեւ իւզերները սովոր են արդէն, որ «լինգուո»֊ն դա եւ յստակ տեսքով եւ վարքագծով բառարանային ծրագիր ա, ու իրեց մտքով չի անցնում, որ կարելի ա բառարաններն առանձին ունենալ, ու քո ուզած ծրագրով բացել։
ազատ ծա֊ն այնքա՜ն շատ ա կրկնում կորպորատիւները, որ երեւի պէտք ա երջանիկ լինել, որ մենք դեռ չենք մոռացել, որ կան հաղորդակարգեր, որ կան ազատ բառարանային ֆորմատներ, եւ այլն։
այսպիսի իրականում ոչ ջղային գրառում, բայց տխուր, զի ես գիտեմ որ մարդկանցից շատ չեմ տարբերւում, ու մեր տարբերութիւնները չնչին են, ու ես տխրում եմ էդ չնչին տարբերութիւններից մէկի մասին, որը այս գրագիտութեան եւ փորփրելու եւ հասկանալու ցանկութեան մասին ա։
եւ չէ՝ էդ «իւզերները» նէնց չի որ որեւէ տեղ լաւ հասկանում են, թէ ինչ ա կատարւում։ ես տեսնում եմ, որ իրենց գործն էլ են այդպէս անում՝ առանց հասկանալու, ու անգիր արած գործողութիւններով։ ու ամենավատը՝ երբ լաւ մարդիկ, որ հեշտացրել են իրենց աշխատանքը մի քանի սկրիպտով, փոխարէնը երիտասարդներին բացատրելու, ու ժամանակ ծախսելու, թէ ինչ սկրիպտեր են դրանք ու ինչ են տակից աշխատեցնում՝ էդ երիտասարդներին սովորեցնում են առանց մտածելու սկրիպտերը կանչել։ երբ սկրիպտը չի աշխատում՝ երիտասարդները մնում են շփոթուած ու չգիտեն ինչ անել։ ու այստեղ փորձառուները՝ փոխարէնը ինուեստ անե ժամանակ ու բացատրեն սկսնակներին, ծախսում են այն՝ սկրիպտերը կատարելագործելու վրայ, որ դրանք էլ չխափանուեն երբեք։
այդպէս ստանում ենք դեբիլ օգտուողներ եւ զօրաւոր ծրագրեր։
ինչեւէ։
#տտ #տեքնոլոգիա #մարդիկ #մշակոյթ #գրագիտութիւն #կրթութիւն #անգրագիտութիւն #խորանալ #ազատութիւն #ազատ_ծա #հաղորդակարգ #վարքագիծ #աշխատանք #ձեւ #բովանդակութիւն
հետաքրքիր ա, որ կերնելի դեւելոփերները չեն մտածել, թէ ինչ կը լինի, եթէ տաս տարի անց մէկը փորձի կազմարկել իրենց միջուկը, չէ՞ որ տաս տարի անց այլ քարտեր են լինելու ալֆա վիճակում։
ու դա այն մասին ա, որ այսօր մենք շատ լաւ գիտենք, որ այսօր գրուած ծա֊ն, վաղը չի աշխատելու, ինչպէս կայ՝ օրինակ՝ չի կազմարկուի վաղուայ կազմարկիչով, ու այսօր այս միջուկն ա, ու այսօր այսպէս ա ասում։ իսկ վաղը այն ակտուալ չի լինի, զի կը լինի նոր միջուկ, նոր կազմարկիչ, նոր երկաթ, եւ ամէնը այլ ձեւ ա լինելու։
ու ծրագրաւորում էլ ժամանակից դուրս չկայ։
#միջուկ #կերնել #ծա #տտ #ծրագրաւորում
ուրեմն երէկ սեւանի ափին նստած, չեմ կարողանում նոութը քնեցնել։
ասում եմ՝ acpitool -s
՝ չի քնում։
մտածում եմ՝ ինչի՞ց ա։
քրոմիումն անջատեցի։ ու դէ քնեց։ ուրեմն, քնելու ժամանակ, ենթադրում եմ, որ սպասում ա, մինչեւ որեւէ մուտքի֊ելքի գործողութիւն աւարտուի, որ քնի։ իսկ քրոմիումը չի աւարտում էդ գործողութիւնները, հա գրում կամ կարդում ա։ երեւի ցանցից։ #տտ #քրոմիում #զննիչ #լինուքս #օհ #մուտք #ելք #իւնիքս
ես հա տեսնում եմ, որ տերմինալ են օգտագործում, ու հա նեարդայնանում եմ։ զի չեն հասկանում, որ անիմաստ են տերմինալ օգտագործում։ հասկանում եմ, որ զգում են, որ ինչ֊որ լաւ, կամ քուլ, կամ հնարաւորութիւններ տուող գործիք ա, բայց պէտք չի։ զի հնարաւորութիւնների մեծ մասն իրականում չեն օգտագործում։
տերմինալ օգտագործելը ենթադրում ա որ լաւ տիրապետում ես օպերացիոն համակարգին։ իսկ էդ մարդիկ չեն կարող տիրապետել օպերացիոն համակարգին, զի օգտագործում են ուբունթու ասենք։ կամ որեւէ պատրաստի «իւզեր ֆրենդլի» դիստրիբու[ծ]իւ։
ու երբ ուրիշներն են նայում, որ մարդը տերմինալ ա օգտագործում՝ կամ մտածում են՝ քուլ ա, վոյ, էս ինչեր ա գրում, կամ՝ ու աւելի ճիշտ կանի, թէ՝ էս ինչ դեբիլ ա, ինչի՞ ա սա տերմինալից անում։
ու ինձ աւելի հոգեհարազատ ա երկրորդ այդ զգացողութիւնը։
զի չգիտէք ինչ անել տերմինալից։
չգիտէք ինչպէս այն օգտագործել։
ու ես ասում եմ՝ մի օգտագործէք աւելի լաւ ա։ մի՛։
ու էդ ասում եմ ես՝ նա, ով տերմինալում ա ծրագիր գրում վիմով, ով տերմինալի մէջ ա դեբագում ջիդիբի֊ով (բայց ոչ միշտ, երբ պէտք ա աւտոմատացնել), ով տերմինալի mocp֊ով ա լսում երաժշտութիւն, ով տերմինալից ա mplayer֊ով կինո նայում, տերմինալից ա bristol֊ը կպցնում միդի պորտին, որ միդի ստեղնաշարի հետ օգտագործի, mc֊ն ա օգտագործում որպէս նիշքերի կառավարիչ, ով չունի գրաֆիկական լոգին մենեջեր, ու startx ա անում, ով ձեռքով մաունթ ա անում էնքրիփթդ հոմը, եւ ռեմոթ ֆսները, եւ այլն։
ձեր օհ֊ը՝ ձեր «լինուքս» կոչուածը, մէկ ա չի՛ տալիս ձեզ էական բաներ անէք տերմինալից։
երբ փակում էք կարգիչը՝ քնում ա։ երբ ֆլեշ էք դնում իւէսբի֊ի մէջ՝ աւտոմաունթ ա անում։ երբ ծանօթ վայֆայ ցանց ա տեսնում՝ աւտոմատ կպնում ա։
ու էդ պատճառով ա որ մարդը տերմինալ ա օգտագործում, իբր տէնց քուլ ա, բայց ասում ես՝ այփիդ ասա՝ վեբ կայք ա գտնում, որ իր պրովայդերի ռեալ այփին ա ասում, ու ասում ա ինձ։ ոչ թէ իր կարգչի այփին։
էդ նշանակում ա, որ դուք ՕՀ չգիտէք։
իսկ որ չգիտէք՝ մի ինքնացուցադրուէք։ այսինքն, դէ ես սիրում եմ թիթիզութիւն, բան չասի, ինքնացուցադրուէ՛ք, բայց իմա՞ստը, քեզ լաւ կը զգա՞ս որ դատարկ տեղն ես ինքնացուցադրւում։
հետեւաբար՝ կամ ՕՀ սովորէք, կամ տերմինալ մի՛ քշէք։
զի անիմաստ ա երաժշտութիւն լսելը տերմինալում, կամ չաթ անելը։ նէնց չի որ էդ շատ կարեւոր ա։ կարեւոր ա շատ տերմինալն այն ժամանակ, երբ փորձում ես աւտոմատացնել ինչ֊որ բան։ երբ կարող ես մի տեղից կարդալ, տանել այլ տեղ։ պրոցից կարդալ պարբերաբար արժէքներ, տանել ասենք թութ։ պրոցն ի՞նչ ա։ ժամանակակից կոնցեպտ ա, որն եկել ա պլան նայնից։ էդ ի՞նչ ա։ ինչեւէ։ հասկանում եմ։
բայց հիմա, կամ պէտք ա էդ ձեր ուբունթու ա, ինչ ա, լիքը սերուիսներ անջատել, ու ես չգիտեմ, որ անջատէք, նա աշխատելո՞ւ ա առհասարակ, թէ՞ ուարնինգախեղդ ա անելու, թէ ինչ։
ու նոր կարողանաք համակարգային բաներն անել տերմինալով։
կամ պէտք ա ձեր օհ֊ը հաւաքէք։
ու երբ ձեր օհ֊ը հաւաքէք, չնստեցնէ՛ք networkmanager, wicd եւ նման բաներ։ չնստեցնէ՛ք դեմոն, որ լափթոփը փակելիս քնեցնի։ չկարգաւորէ՛ք նէնց, որ ֆլեշկաներն աւտոմաունթ լինեն։ ընտրէ՛ք ոնց էք կազմարկում։ զի ընտրութիւն կայ, ու արդէն դա քո ընտրութիւնն ա։ ՕՀ օգտագործելն առանց դրա նման ա թուանշային խցիկով jpeg նկարելուն։ ուր բոլոր ընտրութիւններն արդէն քո փոքարէն արուած են, երբ խցիկը դեբիլ փրիսետներով՝ տործիկ մոմերով, ու առանց, արդէն raw֊ից փոխել ա jpeg ա սարքել։
զի համակարգդ վերահսկում ես, երբ չես ուզում քնի, երբ փակում ես։ ես յաճախ ուզում եմ փակել՝ բայց չքնի։ համարեա գրեթէ միշտ։ ու ապա երբ ուզում եմ քնի՝ կը գրեմ մի բան տերմինալում, որ քնեցնեմ։ էքսփլիսիթլի։ իմփլիսիթլի ոչ մի բան չի անի օպերացիոն համակարգս։
ու եթէ ես գրեմ՝ ապա ես կընտրեմ՝ ես ի՞նչ եմ ուզում, ո՞նց քնի։ սլիփ թու ռամ, թէ հիբերնէ՞յթ թէ՞ ինչ։ ու ո՞ր գործիքով քնեցնել։ զի հազար ու մի գործիք կայ։
ու էդ ժամանակ զգում ես, ինչն ա լաւ, ինչն ա վատ։ ի՞նչով կարող ես օգնել։ ի՞նչ նոր բան կայ գրելու կամ եղածի մէջ լաւացնելու։
ոչ թէ կոնսոլ չաթ, ոչ թէ կայք։ էսօրուայ կայքը կոնսոլ չաթն ա։
զի, եթէ կարգիչը մաունթ ա անում, ու պատուհան ա դէմքիդ թռնում էդ ֆլեշի պարունակութեամբ, ու դու էդ ընտրութիւնը գիտակցաբար չես արել՝ ապա դու չգիտես, ինչ ա /etc/fstab֊ը, ապա էդ քուլ չի, ու դու քուլ չես, դու չգիտես ՕՀ, ու դու չես վերահսկում քո ՕՀ֊ը։
եթէ դու չգիտես ոնց ա համակարգդ կպնում վայֆային՝ քանի քայլ կայ արանքում՝ դու չգիտես ՕՀ, ու չես տիրապետում իրան։
ու դու չես ընտրել ISC֊ի dhclient֊ի ու էն միւսի մէջ, ու dhcpcd֊ի մէջ ասենք, ու դու չես ու դու չես ընտրել iw֊ի ու iwconfig֊ի մէջ, ու չգիտես, որ wpa_supplicant֊ին էնքա՛ն այլընտրանք չկայ, որ ուինդոուսն էլ ա դրանով աշխատում։ ու չես ընտրել ո՞նց աշխատեցնել wpa_supplicant֊ը, կոնֆիգ ֆայլերով՝ որ աւտոմատացնելու ձեւ ունենաս, թէ՞ wpa_cli֊ով՝ ինտերակտիւ։
ու երբ քո սիրած սրճարանում վայֆայ ռաութերի միջի dhcp֊ն կախուի, ու բոլորը ինտերնետ չունենան՝ դու էլ բոլորի պէս յիմար֊յիմար չես ունենայ։ ու իրենք յիմար չեն, էդ ժամանակ, դո՛ւ ես յիմար, զի դու «տերմինալով գործ» ես անում, բայց իրականում բան չես ջոկում։
զի դու չես ջոկում, որ էս քայլն անցած ա, էն քայլն անցած ա, այփին չի ստացել։ ու ապա չես կարող ասենք ձեռքով այփի դնել, ու ինտերնետ ունենալ՝ միակը էդ սրճարանում։ սա ռեալ դէպք ա, ես 2008֊ին մի պահ եամ֊եամ֊ում երեք օր եղել եմ միակը, ով ինտերնետ ունէր։ զի իրենց ռաութեր ռեսթարտող մարդը երեք օր չէր գալիս, զբաղ էր։ ու ընդամէնը դրա միջի dhcp սերուերն էր կախուել։
ու հա, ձեռքով այփի դնելու համար, դու չես ընտրել ip ու ifconfig֊ի միջեւ։
ու դէ էլ չես իմանում, ու չես մտածում, լա՞ւ ա որ bsd֊ում ifconfig֊ը ցոյց ա տալիս link state֊ը, carrier ունի թէ չէ, թէ՞ ճիշտն այդ համար առանձին ծրագիր ունենալն ա, ասենք ethtool֊ի պէս։ դէ դու այփիդ զննիչով ես «իմանում», քեզ ի՞նչ։
իսկ որ չգիտես ՕՀ, հա, չաթ արա տերմինալի մէջ, որ ի՞նչ։ իսկապէս, պատուհանները իզուր չեն մտածել, ու լիքը բան պատուհաններով հարմար ա անել։ ու մեր աշխատանքի զգալի մասը՝ ինտերակտիւ ա։ բայց եւ զգալի մասը աւտոմատացուող ա։ ու այո, ես աւտոմատացնում եմ։
ու այո, ես լիքը ինտերակտիւ բան էլ եմ անում տերմինալով։ բայց էդ կարեւոր չի, ու ես դրա համար ինձ քուլ չեմ զգում։
այլ հարց ա, որ մեր պատուհանային ինտերֆէյսներն էլ են դեբիլ, էդ այլ հարց ա, որին ես մի օր կանդրադառնամ։
եթէ կարճ՝ իւնիքսի կոնցեպտը, ուր կան մանր ծրագրեր, որ ամէն մէկն անում ա իր գործը՝ պատուհանային ծրագրերի մէջ արտացոլուած չեն՝ մեր պատուահնային ծրագրերը մոնոլիտ մոնստրներ են, որ անում են շատ բան, ու դրանց մասերը չես կարող փոխարիներ այլ մասերով։
ու առհասարակ ես տերմինալ օգտագործելու համար ինձ քուլ չեմ զգում։ ու լինուքս օգտագործելու, կամ իւնիքս։
զի իւնիքսը հին կոնցեպտ ա։
իսկ տերմինալը՝ թղթի էմուլեացիա ա, զի երբ իւնիքսը ստեղծւում էր՝ չկային մոնիտորներ։ կար տպիչ ու ստեղնաշար։
ու ed֊ը էդ պատճառով ա տէնց խմբագրիչ, sed֊ի նախնին։
բա էլ ինչի՞ ա տէնց։
ու բա մի աղջիկ շատ ճիշտ հարց ա տուել ինձ՝ ինչի՞ չես կարող բարձրանալ, գրածդ հրամանը տերմինալում ուղղել, կրկին աշխատեցնել, եթէ սխալ ես հաւաքել։ ճիշտ հարց ա՝ զի թուղթ ա տերմինալը։ իսկ թղթի վրայ ինչ տպել ես արդէն՝ չես կարող փոխել։
այն չի մտածուել մոնիտորների ժամանակ։
ու դէ արդէն, տերմինալը միակը չի, որ հնացած կոնցեպտ ա։
էնքա՜ն բան ա հնարած, էնքա՛ն բան ա հնացած, բայց դուք ձեզ քուլ էք զգում ձեր ուբունթու֊ով։ աստուատ, ֆեսօ։ այսքանը։ մինչ։ #տեքնոլոգիաներ #լինուքս #իւնիքս #օպերացիոն_համակարգ #օհ #կոնսոլ #տերմինալ #ցանց #թիթիզութիւն #չգիտեմ #ռեսենթֆըլ #վրդովուած #ուտէնց #ու_տէնց #տտ #տեղեկատուական_տեքնոլոգիաներ #չգնահատուած #ազատութիւն ###############
օբերոնի փաթեթնեկի կառավարիչ։
#օբերոն #տտ #ծրագրաւորում
@{ Րուփեն ; shekspir55@spyurk.am} 12.05.2019, 12:54:32
Sneak peek
The fastest package manager ever yet created :D @{inky, from the tape; tanakian@spyurk.am} զգա մի հատ։Դ
#ծրագրաւորում #տտ #հարցազրոյց #օբերոն
@{ քամի ; o_o@spyurk.am} 30.04.2019, 10:09:18
վիրտի հարցազրոյցից ա։ առաջին մասում հետաքրքիր ա, թէ ոնց ա խօսում մարդու մասին, որն իր վրայ ազդել ա ու որպէս դրական յատկանիշ նշում պարզ մտածելը։ ու դա էլ, իր տրամաբանութիւնն ա։ երրորդ մասում խօսում են քըմփայլերներից, լեզուներից եւ այլն։ ջաւային չեն տշում, ուրախ եմ, իսկ սիին ու սիպպ֊ին տաշըմ ա։ ինչեւէ, հետաքրքիր ա,
ու նա, որ ասում ա՝ համալսարանները չեն ստեղծում նորը, այլ հին զիբիլի՝ սիի, սիպպի վրայ են հիմնւում, սրա հիմնական պատճառն այն ա, որ համալսարանները, ոչ միայն հայաստանում՝ ամէնուր, հիմնւում են շուկայի վրայ։ իսկ շուկայի վրայ հիմնուելով դու չես ստեղծում նոր բան, դու զուտ եղած ռեսուրսներով խոշոր ընկերութիւն կարող ես ունենալ, որոնց արտադրանքը միեւնոյն ա մեծ ազդեցութիւն չի ունենալու ու շեշտը դնելու ա սպառման վրայ։ միւս կողմից էլ ուղեղս չի ձգում, թէ այսուհետ ոնց ա հնարաւոր շտկել, գուցէ ճիշտը զուգահեռ նոր բան անելն ա։ ու նա, որ ասում ա, պէտք չի զրոյից սկսել, հիմքը կայ, աշխատանքը գնահատել ա պէտք։ մտածում եմ, որ իրօք, նա թողել ա օբերոն օհ֊ը, որն իրօք նոր ա, նոր միտք, բայց իմացողները նոյնիսկ չաշխատելով դրա վրայ նպաստում են հետընթացին։ ու նոյնիսկ ես, որ քննադատում եմ շուկան, ես չեմ սկսում օբերոն նայել՝ զուտ նայել, որովհետեւ հասկանում եմ, որ եթէ նայեմ օրինակ գոուն, ես յետագայում աւելի մեծ շանս եմ ունենալու աշխատելու, քան օբերոնով/մոդուլայով։ ու սա նաեւ մտքի շուկայի վրայ հիմնուելու մասին ա։ իսկ վերջին մասը, գժուելու լաւն ա, ու հա, էն ինչը հիմա կատարւում ա՝ գիտութիւն չի, ինժեներիա չի։
կողքինն ասում ա, եթէ գոնէ ստիպուած էք անել բաներ, որոնք չէք հասկանում, գոնէ մի խօսէք բաներ, որոնք չէք հասկանում։
#ծրագրաւորում #օբերոն #համալսարան #շուկա #գիտութիւն
#պասկալ #մոդուլա #օբերոն #տտ #տեքնոլոգիա #գրականութիւն #մարդիկ
@{ քամի ; o_o@spyurk.am} 30.04.2019, 11:23:40
Reviving a computer system of 25 years ago - Wirth, 2014
ինձ վիրտի մէջ ամէնաշատն իր խնդիր֊կողմնորոշուած լինելն ա դուր գալիս։ ու պարզ մտածելը։
ասումա, ծրագիր գրելը բարդ ա՝ ինչքան էլ առեւտրականները հակառակը քարոզեն։ ճիշտ ծրագիր գրելն՝ առաւել եւս։
ասում ա, ծրագիրը կոդ չի համակարգչի համար, գրականութիւն ա մարդկանց համար։
#ծրագրաւորում #վիրտ
իրենք էլ են գրում որ հիերարխիկ ֆայլային համակարգերը լաւ միտք չեն՝ http://metamodular.com/Common-Lisp/lispos.html
#լիսպ #տտ #օհ #ծրագրաւորում
մարդկանց պէտք ա արագութիւն։ էդ պատճառով չենք կարող ասենք քշել վիրտի սիփիուն։ պրոցեսորները պէտք ա օգտագործի քեզ, ու պէտք ա վիճակագրութիւն հաւաքեն, որ ստեն, ու որ վիճակագրօրէն արագ աշխատեն։ կոմպիլեատորը պէտք ա ստի, ու գեներացնի կոդ, որը չի համապատասխանում քո գրածին։ օպերացիոն համակարգը պէտք ա ստի՝ յիշողութեան հատուածին ցուցիչ տայ, երբ յիշողութիւն չունի։ ու այդպէս բոլոր շերտերում #բոլորը_ստում_են։ #ահաւոր ա ու քաղաքականութեան մէջ ա տէնց։ ինչքան շերտ կայ՝ բոլորն իրար ստում են։
էսօր նիկոլին թիւ են ասում, նա ասում ա՝ էդ ճի՞շտ թիւ ա, ասում են՝ հա, ասում ա՝ յուսով եմ որ հա։ ու պետերսոնի ասած՝ «միշտ ասա ճշմարտութիւնը։ կամ գոնէ մի ստի»֊ն առաւել եւս գրաւիչ ա։
#տտ #տեքնոլոգիաներ #քաղաքականութիւն #մարդիկ #սուտ #պետերսոն
մի տտ ընկերութիւնում հաւաքարարները՝ նախկինում մերգելեանում «աշխատող», սուրճ խմող ու գործ չանող կանայք էին՝ նշանակում ա նաեւ կիրթ էին, ջոկում էին։
տէնց, մէկը մօտենում ա աշխատողներից մէկին, ասում ա՝
— վորդը բացի, մի հիսուն հատ դատարկ էջ տպի։
— ինչի՞դ ա պէտք դատարկ էջ տպեմ։
— տղես հիսուն ա չորս էջ ա խնդրել բերեմ, զահլա չկայ էդքան հաշուելու, տպի, որ դուրս գայ վերցնեմ։
#զրոյց #տտ #աշխատանք #պատմութիւն #տպիչ
էս մեր գրիդ էնջինը գիտէք ոնց ա իրան պահում, երբ հաշուողական հանգոյցներից մէկը վատանում ա, մաստերին թւում ա թէ սա լոադ չունի, ու սկսում ա բոլոր ջոբերը իրա վրայ գցել։ ու տենց։ #տտ
արագ փորձեմ գրել գեւորգ քեշիշեանի ելոյթից։ նա հէնց այն մարդկանցից ա երեւում ով ահաւոր ոգեւորուած ա թեքնոլոգիաների զարգացմամբ, ու կարծում ա որ շատ լաւ գործ ա անում մարդկութեան համար։
ես գուցէ կը թուամ նեղմիտ, կամ չափազանց կոնսերուատիւ, բայց ինձ դուր չի գալի ուր ա աշխարհն այսօր գնում։ ու ինձ դուր չեն գալիս կենտրոնացուած համակարգերը։
նախ ինքնավար մեքենաներից։ իրենք էլ են այդ գործի մէջ փորձում մտնել, ու նա հա կրկնում էր՝ «մտածէք այդ մասին» արտայայտութիւնը։ տիպա չենք մտածում, հա՞։ ասում ա՝ ինչ հաւէս կը լինի, տեսէք մենք հիմա ունենք հինգ ջի թեքնոլոգիան, մի գիգաբիտ վայրկեանը, ու դրա կիրառութիւններից մէկն ա ինքնավար մեքենաները՝ դրանք կպած են ամպերին, բոլոր որոշումները կատարւում են ամպերում, ու ամպի միջի արհեստական բանականութիւնը սովորում ա բոլոր մեքենաների փորձից, ու կարողանում ա այդ բոլոր մեքենաներն առանց ուշացումների կառավարել։
լո՞ւրջ։ այդքան ոգեւորի՞չ ա։ լո՞ւրջ չէ՞ք ուզում տեսնէք որ single point of failure համակարգ էք ստեղծում։ այդ խնդիրն ի դէհ միայն ՏՏ֊ում չի հանդիպում։ դա ձախականների ստանդարտ խնդիրներից ա, երբ իրենք փորձում են կենտրոնացուած կառավարում օգտագործել։
ու ի՞նչ եթէ որոշ չարամիտ էակներ՝ մարդիկ, հաքերներ, այլ երկրի հաքերներ, կամ գուցէ այլմոլորակայիննե՞ր, վնասեն այդ կենտրոնը։ թէկուզ բաշխուած կենտրոնը ի դէպ՝ կոնցեպտուալ մակարդակում այն միեւնոյն ա կենտրոն ա։ ու կը լինի սայֆայի պէս՝ կենտրոնը վնասում ես, ու բոլոր մեքենաները կիրառելի չեն։
չէ՞ որ ասում ա գեւորգը, դա հիասքանչ ա։ ինչների՞ն ա ձեզ պէտք սեփական մեքենայ։ ասում ա՝ հաւէս կա՞յ առաւօտը կիսաքնած քշելու էն դեբիլների մէջ, էն ա մեքենայի մէջ հաց կուտես կամ կը քնես, կամ երեկոյեան յոգնած մի հատ էլ մտածես մեքենան կառավարելու մասին։ եւ ի՞նչ իմաստ կայ բոլորը առաւօտը իրենց մեքենայով գան գործի, թողնեն արեւի տակ, յետոյ գնան տուն։ աւելի լա՞ւ չի համայնքի մեքենաները լինեն, շրջեն քաղաքով, ում երբ պէտք ա վերցնեն։
էս մարդը կարծես շուկայական տնտեսութեան բեքգրաունդով մարդ ա, իսկ սա շատ նման ա չէ՞ սոցիալիստական գաղափարներին։ պարզապէս այն տարբերութեամբ որ կորպորացիաներին են պատկանում մեքենաները։ մենք կարծես թէ վերջերս ենք սոցիալիստական մօտեցումներից պրծել, ու դեռ յիշում ենք, ու ուրախ ենք որ կարող ենք ունենալ սեփական մեքենայ եւ թողնել այն արեւի տակ, կամ չթողնել մեր գործն ա։
նաեւ, իր օրինակը կորեկտ չէր՝ միեւնոյն ա ցերեկը մեքենաների պահանջն ու ճանապարհների ծանրաբեռնուածութիւնը ցածր են, մեքենաները անկապ քաղաքով շրջելու են կամ կայանելու են իրենք իրենց։ տրաֆիկի մեծ մասը առաւօտն ու երեկոյեան ա, ու միեւնոյն ա էդ քանակի մեքենայ պէտք ա մարդկանց գործից տուն հասցնելու համար։ այ հասարակական տրանսպորտով երթեւեկել խթանելը, կամ մի մեքենայի մէջ աւելի շատ մարդկանցով երթեւեկել խթանելը կարող ա օգնի եւ բնապահպանական եւ տրաֆիկի նուազեցման առումով, ու դա այսօր կիրառւում ա։
ասում էր՝ դէ պէտք ա ճնշել քաղաքական գործիչներին, որ ասենք քաղաքի որոշ մասեր սկսեն արգելել ոչ ինքնավար մեքենաներով մուտք։ այո՛, ահա թէ ինչի մասին էք մտածում։ հիանալի, տնտեսական շահերը միշտ բերում են քաղաքական հարցերին։ #բայց_պէտք_չի։ ես այդ քաղաքական քայլին չեմ սատարի։
ցոյց էր տալիս ինքնավար մեքենաներն ինչպէս են տեսնում աշխարհը։ ահա՝ տեսէք, գրել ա 93% ճշտութեամբ մեքենայ ա ճանաչել։ ուրեմն, ասում ա, երեւի կատու չի։
լո՞ւրջ։ դու մե՞զ ես ասում։ սա «քանի տոկոս գարանտիա կարաս տաս» հարցի պատասխան ա։ իսկ կարո՞ղ ա մի հատ էլ երդուի այդ մեքենան որ կատու չի այն օբյեկտը։ ո՞ւմ արեւ ա երդուելու։ գուգլի՞։ քուալքոմի՞։ լաւ օկէյ, սա լուծելի խնդիր ա, սրան չեմ կպնում։ իմ խնդիրն ա կենտրոնացած համակարգը, վերահսկողութիւնը անծանօթ կորպորացիաներին յանձնելը։
ու վերջապէս ընդհանուր առմամբ կարելի ա գեւորգին հարցնել, նա իրեն մատրիցում ո՞ր դերում ա տեսնում՝ Ճարտարապետի, Սմիթի, Երկուորեակների, թէ՞ Սերափի։
բարի գալուստ Նոր Աշխարհ։ եւ երջանկութիւն ձեզ։ #քուալքոմ #տեխնոլոգիաներ #տտ #թեքնոլոգիաներ #ապագայ #գիտութիւն #կենտրոնացում #ապակենտրոնացում
@{antranigv; antranigv@spyurk.am} բայց փլեդջի գիտե՞ս ինչն ա վատ, երբ ստանում ես ոչ ազատ ծրագիր, բայնարի, ու չգիտես ինչ ա անում, քեզ սելինուքսի պէս լուծում ա պէտք։ #տտ
տտ առարկայ դասաւանդելու ամենամեծ խնդիրներից մէկն ա, որ (երբ) չունես 8 մատ ամէն ձեռքին, ու չես կարողանում 16 բիթանի թիւ ցոյց տալ։ #տտ #ձեռքեր
երկու պատմություն խորհրդային ՏՏ֊ի մասին։
Վերջերս բրիտանական «Ռեգիստրը» տպել էր մի պատմություն այն մասին, ինչպես միամիտ ամերիկացի լրտեսները սովետական չիպեր էին տարել արեւմուտք, որ «ռեվերս ինժեներինգ» անեն, տեսնեն ինչ է մեջը։ Եվ հայտնաբերեցին որ այդ միկրոսխեմաները տպված էին Միացյալ Նահանգներից գողացած արտադրական կաղապարներից, որոնք կիրառվում են չիպերը տպելու ժամանակ, ու այդ սովետական չիպերի մեջ նույնիսկ ամերիկյան ընկերության լոգոն կար՝ սովետում կաղապարները չէին էլ փոխել արտադրությունից առաջ։
Ասում են, որ երբ վերջերս «Ինթել»֊ի հիմնադիրն եկել էր Հայաստան նախագահի մրցանակ ստանալու, ու մերոնք իրեն պատմում էին Հայաստանում նախագծված համակարգիչների մասին, նա կտրեց՝ «գիտեմ, գիտեմ, ձեր բոլոր նախագծերն իմ սեղանին եղել են»։ Ես դա հասկանում եմ այսպես՝ «գլուխ գովալու կարիք չկա, լավ էլ գիտեմ ինչ էիք անում՝ մեր նախագծերի անհաջող պատճեններ էիք արտադրում»։
#սովետ #տտ #համակարգիչ #տեխնիկա #տեխնոլոգիա #ինթել #միկրոչիպ #կաղապար
վերբեռնել եմ Մերգելյանի ինստիտուտում նախագծուած սարքերի պատմական լուսանկարներ՝ http://norayr.arnet.am/RetroComputing/Armenian/photos/index.html որոշ մեկնաբանութիւններով
#պատմութիւն #տեխնոլոգիա #հաշւողական֊սարքեր #համակարգիչ #համակարգիչներ #Հրազդան #Մասիս #Արաքս #Արագած #Նաիրի #հիշողութիւն #սարքեր #տեղեկատվական֊տեխնոլոգիաներ #տտ #տեխնիկա #գիտութիւն
https://www.youtube.com/watch?v=-JzIbGSaaU4
#տտ #կապիտալ #վիքիպեդիա #սրբիչ #գիտաֆանտաստիկա #մրկացկութւին #բուն
#ասում_է սիսթեմդ֊ն աւելի տեղափոխելի է քան դեբիանի սիսվինիթը։ ասում է լինուքս պրոցֆս֊ի հետ է կապուած ու իրենք այն էմուլյացիա են անում ֆրիբիէսդի ու հուրդ դեբիաններում։
#սիսթեմդ #սիսվինիթ #դեբիան #դեբեան #տտ
Կէս կիլոբայթ սուրճ
#սուրճ #բայթ #տտ #512
@{ Ալամբուչիկ Alambuchik ; alambuchik@spyurk.am} Չրք 23 Ապր 2014 01:30:49 AMT
Կես կիլոբայթ սուրճ
Արմեն Բադալեանի զրոյցները Սի լեզուի մասին՝ https://github.com/armenbadal/notes-on-c
#ծրագրաւորում #սի #զրոյցներ #տտ #գիրք #դասընթաց ###
Սովորաբար առաւոտները ես առանց աչքերս բացելու n900֊ի կոճակն եմ սեղմում, նա ինձ ժամն է ասում։ Եթէ աչքերս բացեմ, ապա այլեւս չեմ քնի։ Իսկ այսպէս, իմանում եմ ժամը, ու հասկանում, ինչքան դեռ կարող եմ քնել։
Մի քանի օր է, նոկիան չեմ օգտագործում, մարտկոցը փչացել է։ Ու այսպիսի ելք գտայ, փակ աչքերով սեղմում եմ ↑ ու յետոյ ↩։ Իսկ մինչ այդ հաւաքած հրամանը սա է՝
Ափսոս, ֆեստիւալը հայերէն չի խօսում։
#ժամանակ #ն900 #ծրագրեր #կիրառութիւն #ֆեստիւալ #ֆեստիվալ #փառատոն #տտ #բաշ #սկրիպտ #հրաման #ձայն #խօսք #կարգիչ #գնու #լինուքս #մաեմո #ազատութիւն
հին հայկական կարգիչների ձեռնարկներ՝ http://kg.am/tcbfhu found and scanned manuals of old computers designed and produced in #Armenia. http://norayr.arnet.am/RetroComputing/Armenian/armenian-computers.html #Նաիրի #Նաիրի-3 #հաշվիչ-մեքենա #Էլեկտրոն #Մերգելյան #Հրազդան #Մասիս #ձեռնարկ #կարգիչ #ՏՏ #Հայաստան #Երեւան #համակարգիչ #Էլեկտրոն #տեխնոլոգիաներ #ռետրո #էհմ #պատություն #retro-computing #armenian-computers #soviet-armenia #nairi #razdan #masis #documentation #1964 #1965 #####