վերջերս օգտագործում եմ psi որովհետեւ ահաւորն ա dino֊ն։
բայց ապա իմ կոնտակտներին ո՞նց տամ qr code որ իրանց conversations֊ը ինձ ընդունի որպէս վստահելի։ ու որ վահանով պաշտպանուած ցոյց տայ հաղորդագրութիւններս։
նաեւ psi֊ն չի ստանում հաղորդագրութիւններ, եթէ դրանք omemo են, բայց կոնտակտին չես վստահում։ այնպէս որ հաղորդագրութիւններ եմ բաց թողել։
psi֊ից վերցնում եմ device id ու omemo մատնահետքը, ոնց կայ, բացատներով, յետոյ կը հանեմ։ ու ահա՝
set -x
device_id=""
omemo_fingerprint=""
#now strip whitespaces
omemo_fingerprint_stripped=`echo ${omemo_fingerprint} | sed 's/ //g'`
user="user"
domain="domain.tld"
str="xmpp:${user}@${domain}?omemo-sid-${device_id}=${omemo_fingerprint_stripped}"
qrencode -o psi_${deviceid}.png $str
#սկրիպտ #ջաբեր #ջաբբեր #մատնահետք
արագ գրեմ, ու էլ չգրեմ ոնց եմ ջոկել՝
սա ինձ պէտք եղաւ pidgin֊ի lurch֊ի մատնահետքով qr code ստանալու համար։ որ նկարեմ այլ կլիենտներով ու վահանային վստահութիւն փորձեմ ստեղծել իմ փիջինի հանդէպ։
դեռ չեմ հասկանում, արդեօք օգնել ա։ առաւել եւս որ conversations֊ը ոնց որ lurch֊ի հետ վատ չի աշխատում՝ dino֊ն ա որ չի տեսնում էդ սարքը։
conversations֊ից երբ գրում են, ոնց որ երբեմն lurch֊ը չի կարողանում ապակրիպտաւորել, բայց հէնց lurh֊ից պատասխանես omemo֊ով, ապա ոնց որ սկսում ա նորմալ աշխատել։
գուցէ դա՞ դզուի այս արածից։ կամ գուցէ siski՞n֊ն աւելի լաւ կարողանայ աշխատել lurch֊ի հետ։ չգիտեմ, տեսնենք։
բայց ասեմ ինչպէս եմ արել։ դէկրիպտ եմ արել dino֊ի սարքած qr կոդը՝
zbarimg --raw dino.png
բնականաբար, էկրանահանեցի, եւ այլն։
ստացայ սէնց մի բան՝
xmpp:<user@domain.tld>?omemo-sid-<deviceidnumber>=<fingerprint>
< ու > նշանների արանքում եղածը պէտք ա փոխել։
մի պահ չէի հասկանում էդ ինչ համար ա, այդ առաջինը, մինչ հաւասարի նշանը։ յետոյ ջոկեցի։
/lurch id list
հրամանը ցոյց ա տալիս նաեւ էս սարքի համարը, նշելով (this device)
։
/lurch fp show
սա էլ ցոյց ա տալիս սարքի մատնահետքը։
հետեւաբար հեշտ ա գեներացնել qr կոդը։
#ջաբեր #կրիպտօ #անվտանգութիւն #գաղտնիութիւն #ազատութիւն
#դրոիդ4 #լինուքս #էկրանահան #դինօ #դայնօ #ջաբեր #անկապ #տէք
սէյլֆիշի տակ բնաւ չէր խանգարի ունենալ դինօ։
զի միակ xmpp կլիենտը, չհաշուած հասցէագրքի հետ ինտեգրածը (որ չգիտի օմէմօ), շմուզն ա, որը համ դախ ա համ դանդաղ, համ օմէմօ էլի դեռ փորձնական գիտի, համ ահաւոր անյարմար ա։ համ էլ սէյլֆիշի լիբերին կպած ա, տեղափոխելի չի։
ու պէտք ա ունենալ conversations հետեւաբար։ ինչը նշանակում ա՝ համ ունենալ անդրոիդի էմուլեատոր, ու հետեւաբար, գուցէ, անդրոիդի որոշ խոցելիութիւնները։ համ մարտկոցն ա աւելի արագ նստում անդրոիդի լոադից։ համ փող պիտի տաս էդ անդրոիդի էմուլեատորի համար։
դինօն իսկապէս չէր խանգարի։ շատ հաւէս կը լինէր։
ու իսկապէս՝ չէ՞ որ «նորմալ» լինուքս ա, ընդամէնը նաեւ ունի իրենց qt֊ի silica կոմպոնենտները։
հա ու չէ՝ gtk փաթեթները չկան։
եթէ ուզում ես շինել դինօ՝ պիտի նաեւ շինես բոլոր gtk փաթեթները։ իրականում իմաստ ունի շինել ու հրապարակել փաթեթներ։ բայց երեւի դա ես չեմ լինի ով կանի, զի իրենց sdk
֊ն ա պէտք ունենալ՝ արդէն նաեւ մշակութօրէն օտար ա ինձ էդ բառը, էն ա օհ ա, իրա վրայ կարող ա լինէր քոմփայլեր, իրա վրայ էլ կարող ա շինէի։ ու նաեւ էդ sdk
֊ն wayland
ա ուզում ու իմ մեքենայի վրայ չի աշխատի։
ու տէնց։
#սէյլֆիշ #դինօ #ջաբեր #տեք
ուրեմն, դինօս պոստմարկէտօսի ոչ մի ձեւ չէր կպնում իւնիկոդ տիրոյթիս։ ասում էր՝ սերտիֆիկատների խնդիր կայ։
բայց սերտիֆիկատների խնդիր չկայ, openssl
֊ով ստուգել եմ՝ նորմալ ա։
երբ միացնում էի դինօն դեբագ ռեժիմում, էսպիսի հաղորդագրութիւններ էի տեսնում՝
յետոյ խորհուրդ տուեցին ստուգել ոչ թէ openssl
֊ով, այլ gnutls
֊ով, զի դինօն պարզւում ա դա ա օգտագործում։ ու ահա՝
pine64-pinephone:~$ gnutls-cli -p 5269 ծոց.հայ --starttls-proto=xmpp
|<1>| There was a non-CA certificate in the trusted list: CN=xn--89ave6c.xn--cbbu1a.xn--y9a3aq.
|<1>| There was a non-CA certificate in the trusted list: CN=xn--cbbu1a.xn--y9a3aq.
|<1>| There was a non-CA certificate in the trusted list: CN=xn--y9aa5a3bb4bo5cd.xn--cbbu1a.xn--y9a3aq.
Processed 149 CA certificate(s).
Cannot convert ծոց.հայ to IDNA: An unimplemented or disabled feature has been requested.
իսկ իմ մեքենայ վրայ ամէնը նորմալ էր։
պարզեցի՝ gnutls
֊ը alpine
֊ից ա գալիս postmarketos
, էնտեղ էլ ստուգեցի, շինման գրանցամատեանում տեսայ
checking for LIBIDN2... no
configure: WARNING: *** LIBIDN2 was not found. You will not be able to use IDN2008 support
բացեցի այս յայցը, նոյն օրում լուծեցին խնդիրը։
քանի որ պոստմարկէտս «էդջի» վրայ ա, անմիջապէս ստացայ թարմացումները եւ կարողացայ մուտք գործել։
եւ հիմա օգտւում եմ, յէյ։
#ազատութիւն #ծրագրակազմ #ջաբեր #ապակենտրոնացում
պարզւում ա, monocles֊ը չի թողնում հաշիւ գրանցել այլ տեղ, քան monocles֊ի ջաբեր սերուերում։
իսկ conversations֊ը թողնում ա որտեղ ուզես գրանցել։ օրինակ՝ jabber.am֊ում ստացուեց էսօր իրանով եւս մի հաշիւ գրանցել։
#ջաբեր #յաւելուած #գրանցում
օկ փաստօրէն կայ երկու ստանդարտ՝ xep-0231 (bits of data) ու xep-0449 (stickers)։
movim֊ը սատարում ա առաջինին, ու այն պահանջում ա իրականացում միայն կլիենտի կողմում։
pidgin֊ն էլ ա դրան սատարում, ու յաջողութեամբ ստանում ա (բայց չեմ հասկանում արդեօք ուղարկում ա)։
xep-0449֊ը ամենահաւանական թեկնածուն ա ստիկերների ստանդարտի։
սահմանում ա նաեւ ինչպէս կիսուել ստիկերների փաթեթով։
իրականացում կարծես թէ չկայ։
մնում ա սպասել։ կամ իրականացնել։
#ջաբեր #ջաբբեր #չաթ #հաղորդակարգ #ստիկերներ #տեք #ծրագրակազմ
քանի որ irc
֊ի հիմա xmpp
֊ի «գէյթուէյով» եմ կպնում, իմ jabber id
֊ն հիմա հանրային ա irc
սենեակներում։
ու էնտեղ տեսնում են xmpp
բառը, իմ «պրոֆիլի» մէջ, ու ինձ xampp
֊ից հարցեր են տալիս, գիտեն էնքան եմ ինձ նոյնականացնում դրա հետ, որ ամէն տեղ գրել եմ։
ու չեն իմանում որ xmpp
֊ն կապ չունի դրա հետ։ բնաւ։
ոչ մի։
էհ։
#չաթ #ջաբեր
շատ հին քննարկում ջաբերի ու java me
կլիենտների մասին։ ես bombus
֊ը յիշում եմ։
https://4pda.to/forum/index.php?showtopic=142007&st=0#entry3430706
չգիտեմ։
#ջաբեր #չաթ #ռուսերէն #պատմութիւն
https://blog.prosody.im/modern-xmpp-auth/
մտածում են ոնց իրականացնել 2fa
, չէ՞ որ դու չես ուզում ամէն վայֆայ փոխելիս նորից նոյնականանալ։
#ջաբեր
#անվտանգութիւն #գաղտնիութիւն #էկրանահան #մատրիքս #ջաբեր
լաւ նորութիւն spyurk.am
ջաբեր հաշիւ ունեցողների համար, յուսամ յուսալի կաշխատի՝
այսուհետ կարող էք կպնել ցանկացած irc
սենեակներին օգտագործելով միայն ջաբեր հաշիւը։
այդ համար պէտք ա ներմուծել սենեակի անունը, օրինակ այսպէս՝
#oberon%irc.libera.chat
իսկ կոնֆերանս սենեակի սպասարկիչը՝
bibi.spyurk.am
յէ՛յ։
ինձ շատ ա դուր գալիս ջաբերը նրանով, որ կարելի ա մի հաշիւ ունենալ, ու կպնել տարբեր եւ զանազան սենեակների, որ գտնւում են լրիւ այլ սպասարկիչների վրայ։ հիմա նաեւ irc
սենեակների։
եւ եթէ սովորաբար կպնում ես irc
սպասարչի ուղիղ, այն գիտի այփիդ, դրա փոփոխութիւնները, իսկ այսպէս կրկին, սերուերդ քո տեղեկատւութիւնը թաքցնում ա, քեզ ներկայացնելով։
ու տէնց։
յ․ գ․ եթէ չունէք սփիւռքի հաշիւ, նմանատիպ կամուրջներ էլի կան, ասում են jabber.fr
֊ն ունի (չեմ ստուգել), ու փորձել էի այս կամուրջը։
յ․ յ․ գ․ լիբերայի #ada
սենեակը վերջն ա, ինչպէս եւ ##programming
֊ը։
#սփիւռք #ջաբեր #այառսի #կամուրջ #բիբումի #չաթ #համացանց #ապակենտրոնացում #####
ես, ինձ թւում ա, տասնհինգ հազար անգամ գրել եմ, բայց եկէք եւս մի անգամ գրեմ՝
ուրեմն, ինտերնետը նախագծուած ա որպէս ապակենտրոն համակարգ, ուր ամէն մարդ կարող ա ներկայացուած լինել որեւէ հանգոյցով (ամենասկզբում դա իր համալսարանն էր) եւ այդ համակարգում բոլորն ունէին արտայայտուելու հաւասար իրաւունք։
հանգոյցների մէջ կապը չի վերայսկւում, ցանկացած մարդ մի հանգոյցից կարողանում ա կապուել այլ հանգոյցի մարդու հետ։
դա ձեզ ծանօթ ա էլ․ փոստի համակարգից։ freenet.am֊ից կարելի էր գրել նամակ yahoo.com եւ ոչ մէկն աւելի վեհ քաղաքացի չէր միւսից։
նաեւ կարելի էր արտայայտուել, ունենալով կայք՝ քո դոմենով, քո սերուերում։
էսօր, երբ արտայայտւում ես գեր (նաեւ չաղ իմաստով) հանգոյցի միջոցով՝ օրինակ, բոլորն ունեն «թուիթերի» հաշիւ, ապա այդ թուիթերը ստանում ա աննախադէպ հնարաւորութիւն խօսքը վերայսկելու։ եւ ինչպէս տեսանք, խօսքից զրկեցին նաեւ ամն նախագահին։
քանի որ շուկայում պահանջը ձեւաւորւում ա, «մեսինջերները» մեզ առաջարկում են ծայրից ծայր կրիպտաւորում (end to end encryption) բայց իրականում, երբ դու օգտագործում ես փակ սեփականատիրական ծրագիր, այն կարող ա կարդալ տեքստդ եւ մինչ կրիպտաւորելն ու ուղարկելը։ եւ քո արտայայտածը քո պրոֆիլի մասն ա դառնում, որով, լաւագոյն դէպքում կը որոշուի թէ ինչ գովազդ ա պէտք քեզ ցոյց տալ, վատագոյն դէպքում՝ կը որոշուի սոցիալական վարկանիշդ, եւ արդեօք դու կարող ես ստանալ որոշ ծառայութիւններ, կամ ելքի վիզա։
սա նորմալ հետեւանք ա նրա, որ մենք օգտագործում ենք կենտրոնացուած ծառայութիւններ։
նաեւ ծառայութիւններ, որոնց համար չենք վճարում՝ մարդիկ լիքը փող են ներդրել, պէտք ա էդ փողը հանեն։ եւ դու պիտի նայես գովազդ այդ պատճառով։ պարզ չէր, որտեղից դուրովին էդքան փող բայց նա էլ արդէն գովազդ ցոյց ա տալու։
եթէ վերադառնանք համացանցի մոդելին, ապա դեռ քսան տարի առաջ ես զարմանում էի, որ մարդկանց խեղջ նոութբուքները ճռռում էին, ստարտ անելով yahoo messenger, aol, icq, msn, եւ այլն միաժամանակ։ զի մի կոնտակտը aol֊ում էր, միւսը՝ yahoo֊ում, իսկ բոլորի հետ ուզում ես շփուել։
էս մարդիկ աշխատում են փող, ու պէտք ա ունենան աւելի շատ օգտատէր։ էդ պատճառով էլ իրենց շահին չի համապատասխանում, որ թողնեն դու քո նախընտրած, դիցուք, icq֊ից կապուես իրենց, դիցուք yahoo֊ի օգտատիրոջ հետ։
մի պահ նոյնիսկ aol֊ը փորձեց փակել մէյլը դրսից՝ այլ մէյլ սպասարկիչներից էլ չէր լինում մէյլ ուղարկել aol֊ի օգտատիրոջը։ եւ պէտք ա գրանցուէիր, անպայման նաեւ հաշիւ ունենայիր aol֊ում։ մարդիկ դրան սովոր չէին ու չուրախացան, եւ aol֊ը ստիպուած եղաւ այդ որոշումը հետ շրջել։
օկ, ամէնն իրականում բնաւ էլ վատ չի։ մենք ունենք (դեռ) մեր համացանցը, իր ապակենտրոն դիզայնով։ ոչ մէկ չի պարտադրում ունենալ ֆէյսբուք, կամ իրենց «մեսինջերը»։
ինձ հարցնում են՝ ի՞նչ «մեսինջեր» ես օգտագործում։
ու ինձ բարդ ա պատասխանել՝ զի ես «մեսինջեր» չեմ օգտագործում։
տեսէք, մէյլը աշխատում ա smtp (simple mail transfer protocol) հաղորդակարգով։ իսկ դուք օգտւում էք gmail֊ի վեբ ինտերֆէյսից, թէ microsoft outlook express֊ով, թէ thunderbird֊ով, թէ անդրոիդի տակ ունէք k-9 mail կլիենտը՝ կարեւոր չի։
պէտք ա ընտրել սերուեր (կամ ունենալ քոնը), ընտրել օգտանուն, եւ ահա ունես մէյլ։ ապա կարգաւորում ես կլիենտդ՝ էս իմ օգտանունն ա, էս իմ սերուերն ա՝ եւ կարողանում ես գրել այլ մարդու՝ իր օգտանուն @ իր սերուեր հասցէով։
բաւական պարզ ա չէ՞։ հիմա դեռ իննսունականներին մարդիկ ժողովուել են, եւ որոշել չաթի հաղորդակարգ նոյն սկզբունքներով։ այդ հաղորդակարգը կոչւում ա jabber կամ xmpp (extensible message passing protocol)։
հաղորդակարգը կառավարւում ա հանրութեան, համայնքի, հետաքրքրուած ժողովրդի՝ ժողովուող մարդկանց կողմից։
ոչ թէ ընկերութեան։ օրինակ՝ տելեգրամը թարմացնում ա կլիենտը, եւ կլեինտը սկսում ա սատարել նաեւ նոր հաղորդակարգի՝ այլ մարդ կարողանում ա ջնջել քո մօտից իր գրածը։ առանց քննարկելու դա լաւ ա թէ վատ՝ դա ընկերութեան մենեջմենթի որոշումն ա։ մարդիկ չեն քննարկել եւ չեն քուէարկել այդ «ֆիչըրի» համար։ եթէ քննարկէին եւ քուէարկէին jabber֊ի համայնքում, երեւի թէ այդպիսի «ֆիչըր» կը որոշէին չունենալ, կամ գուցէ կը որոշէին ունենալ, բայց երկու կողմի յստակ համաձայնութեամբ։
շեշտել՝ jabber համայնքը չի գրում, արտադրում «մեսինջեր», որեւէ ծրագրակազմ։ ընդամէնը որոշում ա հաղորդակարգը։ կայ հաղորդակարգ s2s՝ server to server ու c2s՝ client to server։ ինչպէս են սերուերներն իրար հետ խօսում, ինչպէս ա ձեր «կլիենտ» ծրագիրը (յաւելուածը) խօսում սերուերի հետ։
իսկ այ հաղորդակարգը կարող ա իրականացնել ամէն մարդ։ ու կան շատ տարբեր իրականացումներ։ կան տարբեր սերուերներ, ու կան տարբեր կլիենտներ։ ես օգտագործում եմ լինուքսի վրայ pidgin կամ dino, իսկ անդրոիդ հեռախօսի համար սովորաբար առաջարկում եմ f-droid խանութից ներբեռնել conversations յաւելուածը։ եթէ տեսնում եմ, որ մարդը տեքնիկապէս առաջադէմ չի՝ ապա խորհուրդ եմ տալիս փլէյ սթորից՝ blabber.im յաւելուածը։ բայց յաւելուածները շատ են՝ դրանք եմ խորհուրդ տալիս, զի սատարում են ծայրից ծայր կրիպտաւորուած տեսա եւ ձայնա զանգերի, տեքստերի, ու հաղորդակարգի կարեւոր մասերին սատարում են։
բայց կարեւոր նշում՝ դուք չէք կարող ունենալ ե՛ւ յարմարաւէտութիւն, ե՛ւ անվտանգութիւն։ դրանք իրար կողք քիչ են հանդիպում։
եթէ փորձում ես «ուոթսափ», ապա այն վերցնում ա հեռախօսահամարդ, վերցնում ա հասցէագիրքդ, վերցրած ա արդէն ընկերներիդ համարներն ու հասցէագրքերը, հեռախօսահամարդ օգտագործում ա որպէս քո օգտանուն, եւ կազմում ա ձեր կոնտակտ լիստերը։
դա յարմար ա, բայց յարմարաւէտութեան գինն անձնական տուեալներն են։
այլապէս՝ դուք պէտք ա որոշէք՝ ո՞րտեղ գրանցել հաշիւ։ կամ ունենաք ձեր սերուերը։ ահա մի քանի յղում, ուր կարելի ա ընտրել jabber սպասարկիչ՝
ես խորհուրդ եմ տալիս գտնել ընկեր, ում վստահում էք, ու թող նա ձեր ախպերութեան համար jabber սպասարկիչ կարգաւորի։ եթէ չունէք այդ ընկերոջը, ապա խորհուրդ եմ տալիս օգտագործել https://jabber.am սպասարկիչը՝ ադմինը մեր @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/antranigv}֊ն ա ու բաւական լաւ կարգաւորել ա։
նաեւ, հաւէս ա երբ սպասարկիչը հայաստանում ա գտնւում (իսկ jabber.am֊ը էստեղ ա), համ կապն ա արագ, համ երբ վթար ա լինում եւ հանրապետութիւնը զրկւում ա ինտերնետի հետ կապից՝ մենք մեր մէջ մէկ ա չաթ կարողանում ենք անել։
պէտք ա նշեմ եւ վատ կողմը՝ եթէ դրսում սերուեր ես վարձում, ապա կարողանում ես վստահ լինել որ էլեկտրաէներգիայի խափանման խնդիր երեւի թէ չես ունենայ, իսկ այ մեզ մօտ նման խնդիրներ երբեմն առաջանում են։
եւս մի պլիւս jabber.am֊ում հաշիւ ունենալու՝ այն չի պահանջում ոչ մի բան, նոյնիսկ իմէյլ։ պարզապէս ներմուծում ես օգտանուն ու ծածկագիր, ու ունես հաշիւ։ առանց որեւէ աւելորդ տեղեկատւութիւն քո մասին տալու։ բնականաբար, առանց կիսելու հեռախօսահամարդ։
ինչեւէ, ձեզնից հասնում ա՝
ինքը@չոլ.հայ
բայց չեմ օգտագործում, զի հիմնականս փոխել չեմ ուզում։ թէ չէ վերջն ա։ահա, սրանից ա կարելի սկսել։ յաւելուածներում կը գտնէք, որ շատ հեշտ ա նաեւ սարքել ձեր չաթերը, եւ մի քանի հոգով չաթը կարող ա լինել end 2 end encrypted, որը վերջն ա։
եւ աենակարեւորը, ամէնն ունի արտայայտման իրաւունք՝ մեծ ընկերութիւնից կախուածութիւնը պարտադիր չի։
արդե՞օք ես կարծում եմ որ հնարաւոր ա ձեր բոլոր ծանօթներին բերել jabber՝ ազատ համացանց։ չէ, դժուար թէ։ մարդկանց մեծ մասին շատ հարցեր չեն հետաքրքրում։ բայց եթէ մինչ այստեղ կարդացել էք, ու ունէք ընկեր, ում էս մտքերը՝ երբ բոլորն ունեն արտայայտուելու հաւասար իրաւունք առանց կախուած լինելու մեծ ընկերութիւնից, հարազատ են՝ ապա իր հետ կարող էք շփուել ջաբեր հաղորդակարգով։
ես լսել եմ էսպիսի մտահոգութիւն՝ իսկ ի՞նչ եթէ էս կամ էն ծառայութիւնը այլեւս չլինի։ ի՞նչ եթէ, օրինակ, թութը փակուի։ դէ, չգիտեմ, ջանում ենք պահել, ու spyurk.am֊ը կայ 2012 թուից։ բայց եթէ եւ չլինի՝ բնաւ բարդ չի տեղափոխուել այլ jabber հանգոյց, կամ ստեղծել քոնը։ շատ թեթեւ փոքր արագ սերուային ծրագրակազմ կայ՝ պէտք ա տեղակայել, եւ բաւական հեշտ ա կարգաւորել։ իսկ այ եթէ գիգանտներից մէկը ֆէյլ լինի՝ դա ո՞նց փոխես։ օրինակ, գուգլը փակել ա բազմաթիւ սերուիսներ։ դրանցից մէկն էր google plus֊ը։ google plus֊ի ժողովուրդը տեղակայել ա իրենց համար pluspora.com դիասպորա հանգոյց, եւ շարունակում են այնտեղ շփուել։ իսկ եթէ չլինէ՞ր դիասպորա ծրագրակազմը, ի՞նչ էին անելու։ այնպէս որ իմ կարծիքով ազատ ծրագրակազմն աւելի ապահով ա այդ առումով՝ դրան սովորեցիր՝ մինչեւ դրա մէջ հետաքրքրուած մի քանի հոգի կան՝ այն ապրելու ա, կենդանի կը պահեն նախագիծը։
իսկ այ մեծ ընկերութիւնը նախագիծը կարող ա փակել, զուտ որովհետեւ բաւական փող չի բերում։
նաեւ քո «ախպերական» սերուերի ադմինը չի ցոյց տայ քեզ գովազդ։ առհասարակ, ինչի՞ պիտի համացանցում գովազդ տեսնես՝ կարելի ա առանց գովազդի աշխարհում ապրել։
զգում եմ, որ արդէն շատ եմ գրել։
աւելացնեմ մի գաղտնիք վերջում՝ whatsapp֊ը երբ ստեղծուեց՝ իրենք պարզապէս օգտագործեցին եղած jabber ծրագրակազմն ու հաղորդակարգը։ բայց իհարկէ չէին թողնում այլ սպասարկիչների մարդկանց խօսել իրենց օգտատէրերի հետ։ նմանապէս ֆէյսբուքը, նմանապէս livejournal messenger֊ը, նմանապէս yandex messenger֊ը, եւ նմանապէս google talk֊ը։
զի էժան ա՝ արդէն գրած ծրագրակազմ ես վերցնում, լաւ ա աշխատում, իսկ յետոյ երբ օգտատէրեր հաւաքես, կը մտածես ինչ անել։ ես միամտօրէն բերում էի մարդկանց google talk զի գիտէի որ առանց google֊ում հաշիւ ունենալու կը կարողանամ չաթուել իրենց հետ։ եւ իսկապէս, իրենք ինձ տեսնում էին որպէս օգտանուն@arnet.am եւ մենք կապի մէջ էինք։
այդ ժամանակ գուգլի նշանաբանն էր՝ «don’t be evil», եւ ամէն որոշումը չէ որ ամենաշատ փողը վաստակելու համար էր կայացւում։ այսօր նշանաբանը «do the right thing» ա, եւ բնականաբար, ես վաղուց չեմ կարող շփուել google talk֊ի կոնտակտներիս հետս։
ահա, արդէն շատ ա ստացուել, գրէք մեկնաբանութիւններում, եթէ խնդիր ունէք, փորձենք ձեզ օգնել տեղափոխել չաթերը ազատ համացանց։
#համացանց #համայնք #ազատութիւն #ծրագրակազմ #պատմութիւն #տեք #տեքնոլոգիաներ #չաթ #մէյլ #ջաբեր #հաղորդակցութիւն
ուրեմն, պոստմարկէտում կայ դինօ, որը ձախի մասը, ուր կոնտակտներն են, ու չաթերը՝ թաքցնում ա։
պարզւում ա, դա դինօյի «handy» ճիւղն ա, որ նախատեսուած ա փոքր էկրանով սարքերի համար։
իսկ մանջարօյում դինօն սովորական դինօ ա, ու կայ նաեւ դինօ֊մոբայլ, ուր նաեւ արդէն ինտեգրել են զանգեր, ու լինում ա կապուել քոնուերսէյշնսի հետ։
#դինօ #չաթ #ջաբեր #փայնֆոն #էկրանահան
աստուած, ինձ սէյլֆիշը ծանուցում տուեց, որ շուտով մէկի ծնունդն ա։
մտածեցի՝ ո՞նց իմացաւ՝ տեսնեմ՝ «կալենդարը» աշխատում ա հասցէագրքի հետ։ իսկ հասցէագիրքը ջաբեր․ամ֊ից վերցրել ա կոնտակտիս ծնունդը։
ուա՛ու։
#ջաբեր #ջաբեր #սէյլֆիշ
այսօր կարգաւորեցի որ չոլի չաթով աւդիօ ու վիդեօ զանգեր աշխատեն։
@{ameoba@xn–69a.xn–99axc.xn–y9a3aq}֊ի հետ ստուգեցինք, զանգ արինք։
(:
#չոլ #չաթ #ջաբեր #ապակենտրոնացում #համացանց #ազատութիւն
ոնց հասկանում եմ, փիջինը չի կարողանում աշխատել ջաբերի իւնիկոդ տիրոյթների (դոմէն) եւ օգտանունների հետ։
բայց դինօն եւ քոնուերսէյշնսը կարողանում են։
ու ապշելու ա որ prosody֊ն եւ xmpp֊ն ինքը սատարում են իւնիկոդին լրիւ, ամէնուր։
երէկ prosody֊ի չաթում հարցրի՝ կաշխատի՞ իւնիկոդ տիրոյթով, բոլորը սկսեցին տժժալ, մէկը ցոյց տուեց nödåtgärd.se հանգոյցը, միւսը՝ 🤖.yaxim.org֊ը, միւսը՝ ツ.op-co.de ֊ն։ տարբեր բաներ էին փորձում յիշելով, էս երկրորդը տէնց էլ չյիշեցին ոնց էր, բայց վերջինը ես էլ ստուգեցի՝ աշխատում ա։ ツ
#չաթ #ջաբեր #ջաբբեր #ապակենտրոնացում #համացանց #ազատութիւն #իւնիկոդ #ծրագրակազմ #փիջին #դինօ #քոնուերսէյշնս
այստեղ կայ բաց ջաբեր սենեակների ցանկ՝
https://search.jabber.network/rooms/1
#չաթ #ապակենտրոնացում #ջաբեր #ազատութիւն #համացանց
կարգաւորեցինք՝ էս պահից նաեւ jabber.am֊ն ա կարելի օգտագործել զանգերի եւ տեսազանգերի համար։ ու spyurk.am֊ի ու jabber.am֊ի մէջ էլ ա աշխատում։
զանգերին սատարում են՝
անդրոիդի կլիենտ՝ conversations(fdroid֊ում՝ ձրի), blabber.im
մակօսի՝ beagle im։
այօսի՝ siskin։
յղումներ՝ jabber.am֊ում։
#jabber #xmpp #ջաբեր #չաթ #ապակենտրոնացում
յիշեցնեմ, կամ ասեմ նրանց ով չգիտի։
եթէ դուք ունէք spyurk.am֊ի հաշիւ՝ ապա դուք ունէք ջաբեր չաթի հաշիւ։
այստեղ կայ ահագին անտաղանդ գրուած ձեռնարկ այն մասին, ինչպէս կարգաւորել pidgin անունով կլիենտ, բայց ես էսօր խորհուրդ եմ տալիս օգտագործել blabber.im՝ եթէ ունէք անդրոիդ սարք։
եթէ չունէք spyurk.am֊ի հաշիւ՝ կարող էք փորձել գրանցուել jabber.am֊ում։ ու յետոյ աւելացնել ձեր ընկերներին՝ էսինչը @ jabber.am կամ էնինչը @ spyurk.am
դա ռեալ ու շատ լաւ այլընտրանք ա կենտրոնացուած ծառայութիւններին։
jabber.am֊ում էլ նաեւ կայ յաւելուածների ցանկ։ ես ձեր փոխարէն իմ ամէն չաթ շփումները կը տեղափոխէի ջաբեր։ բոլորին, ում հնարաւոր ա, կը համոզէի բացել ջաբեր, ու իր հետ կը շփուէի միայն ջաբերով՝ եւ ոչ մեսենջերով կամ ուոթսափով։
իհարկէ՝ աւելի բարդ ա, զի երբ ուզում ես վերայսկողութիւն, ու ապահովութիւն, պիտի ինքդ որոշումներ կատարես՝ ի՞նչ հաշիւ բացել, ո՞ր սպասարկչի վրայ, ո՞ր յաւելուածով/ծրագրով, ու պիտի ինքդ աւելացնես ընկերոջդ, զի չես ուզում յաւելուածին տալ հասցէագիրքդ։ իսկ ուոթսափը կը վերցնի հասցէագիրքդ, ու աւտոմատ կաւելացնի ընկերոջդ քո կոնտակտների մէջ։ բայց դու դա չես ուզում չէ՞, դու չես ուզում նա անի, բայց վերցնի, դու ուզում ես դու անես, բայց չտաս։
(:
#չաթ #յիշեցում #կրկին #ջաբեր #ազատութիւն #դաշնեզերք #համացանց
սէյլֆիշի ներդրուած ջաբերը թարմացումից յետոյ չէր աշխատում՝ չէի հասկանում՝ ինչից։
նոր պատահաբար աշխատեցրի people յաւելուածը, այն արտօնութիւններ ուզեց, տուեցի՝ ու ահա՝ աշխատում ա ջաբերը, կպած ա։ դէ, ջաբերն ինչպէս եւ մէն հաշիւները՝ համակարգի մաս են (կարող են լինել) ու կոնտակտին կարող ես դիմել սմս֊ով կամ ջաբերով կամ մէյլով կամ ինչով ուզես։
երեւի դրանի՞ց էր։
#սէյլֆիշ #ջաբեր
ինձ նոր էլի ջաբեր սպամ եկաւ։ կներէք, անջատել էի անտիսպամը, ինչ֊որ բաներ դադարել էին աշխատել դրա պատճառով։ դեռ դիմանանք, մի բան կը մտածեմ։ #սփիւռք #ջաբեր #սպամ #չաթ
ջաբերով ստացած սպամի մասին՝
գաղափար չունեմ ոնց են գտնում մեզ։
ես jabber.org֊ի հաշիւ ունեմ ուր հա սպամ ա գալիս, ու միշտ ռուսական։
իսկ ստեղ չեմ ջոկում ոնց են իմացել մեր իւզերները։
կարո՞ղ ա ջոկել են որ դիասպորան հնարաւոր ա կպած ջաբեր ունենայ, ու դիասպորայի հաշիւներով են ուղարկում։
ու ախր ձեւ էլ չգիտեմ դեռ նման սպամի դէմ պայքարելու։
որովհետեւ իմ հասկանալով մարդ ում չես աւելացրել կոնտակտ լիստի մէջ կարող ա քեզ գրել։
հիմա կարգաւորած ա որ հանգոյցի մէջ չհարցնի, ու աւտոմատ աւելացնի կոնտակտ լիստի մէջ։
զի փոքր ու վստահելի հանգոյց ա։
իսկ դրսից, եթէ ասենք jabber.am֊ից մէկն ա ուզում ես իրան աւելացնեմ, ես յատուկ հաստատում եմ։
գրելու մասին՝ երեւի պէտք ա փնտրել ինչ֊որ ընդլայնում, որը չի թողնում մարդկանց գրեն նրանք որ կոնտակտ լիստում չկան, որովհետեւ լռելեայն տէնց չի։ տեսնեմ։
#սպամ #ջաբեր #ջաբբեր #սփիւռք
մարդիկ, ջաբեր֊ում եթէ ինչ֊որ մարդկանց չէք տեսնում, փիջինում արէք՝ show offline buddies ու re-request authorization, ու կը դզուի։
նաեւ սինքը տարբեր սարքերի միջեւ հիմա յուսով եմ աւելի լաւ կաշխատի։ պիտի որ։ իմ տեսնելով աշխատում ա։ եթէ մի տեղ անցանց էիք իսկ միւս տեղով ստացել էք գրածը, յետոյ էն մէկով առցանցանաք՝ կը ստանաք։
էնպէս որ յուսամ ընդհանուր առմամբ աւելի լաւ ա աշխատելու։
գրառումների պատմութիւնը հիմա մնում ա մի շաբաթ։ վերջին մի շաբաթուայ գրառումներն ա սպասարկիչը պահում ու սինք անում։ հները ջնջում ա։
էսքանը։ #ջաբեր #ջաբբեր #սփիւռք
մատրիքսը մեզ պէտք ա որպէս այլընտրանք դիսքորդի։
առհասարակ, ինձ թւում ա, այառսի֊ն ու ջաբերը՝ մոդերնիստական գործիքներ են, իրենց էսթետիկան ա մոդերնիստական։ տելեգրամն էլ ա էդ ձեւի մի բան՝ բայց սեփականատիրական։
էսօր մարդիկ դէ պոստմոդերն են սիրում, ու դիսքորդն ու մատրիքսը էդ նիշան են զբաղեցնում։
որը լաւ ա։ թող լինի այլընտրանք։
#չաթ #տեքնոլոգիաներ #համացանց #ազատութիւն #դիսքորդ #մատրիքս #տելեգրամ #ջաբեր #մոդերնիզմ #պոստմոդերն #էսթետիկա
վերջերս jolla֊ն՝ հէնց jolla ֆիրմայի առաջին սարքս հա միացուած եմ պահում։ նոյնիսկ իր վրայ ունեմ եւս մի tooter որը կպնում ա անգլերէն մաստոդոնիս հաշուին։ ու ուզում էի լինկ ստանալ ջաբերով՝ միացրի ջաբերը, տեսնեմ՝ xperia֊ի ջաբեր կլիենտը դուրս գցեց՝ անջատուեց։ էքսպերիայինը միացրի՝ եօլլայինը դուրս եկաւ։
հասկացայ՝ resource֊ն ա խնդիրը։ ամէն ջաբեր կլիենտ երբ կպնում ա՝ նշում ա resource ու sailfish֊ի լռելեայն կլիենտի ռեսուրսը՝ Jolla ա հէնց։
մտածեցի՝ ո՞նց փոխել։ յիշեցի որ այն իրականում libpurple֊ն ա օգտագործում, ու նայեցի .purple֊ի մէջ, կարո՞ղ ա փիջինական accounts.xml գտնեմ։ չէ՝ այլ բաներ կային, բայց ոչ դա։ իսկ resource֊ը հաշուի հետ ա նշուում։
հասկացայ որ ինչո֊ր տեղ հարդկոդ արած ա։ ուզեցի together.jolla.com֊ում բացել զրոյց այդ մասին, իսկ այն լաւն ա, ասում ա նախ փնտրի, յետոյ կը բացես փնտրածդ եթէ չգտնես։
փնտրեցի ու գտայ։ հետեւեցի, բնականաբար, ու ափվոտեցի։ ես վեցերորդ հետեւողն էի։ հաւէս ա շատ որ սէյլֆիշի հեղինակները ջաբերն աւելացրել էին լռելեայն, հասցէագրքի հետ ինտեգրած հաշիւների մէջ։ չնայած շատ մարդ չի օգտուում։ տուեալ դէպքում՝ վեց հետեւող ենք։
ինչ֊որ mc-tool
ծրագրով ա հնարաւոր փոխել։ (:
հմ, պարզուում ա telepathy-mission-control փաթեթից ա։ (: mc stands for mission-control (:
ու դէ եղաւ, հա։ էքսպերիայի ջաբերի ռեսուրսը նշեցի sailfish_xa2, եօլլայինը դէ մնաց Jolla (:
ու տէնց։
#սէյլֆիշ #ջաբեր #լինուքս #իւնիքս #տեքնոլոգիաներ #տտ #ռեսուրս #յոլլա #եօլլա #չաթ #կոնսոլ #ու_տէնց #հեռախօս #խելախօս #տելեփատի #գործիք #ապակենտրոնացում #ազատութիւն
ու մարդիկ մէկ ա օգտագործում են էփլ։ ապշելու ա։
#էփլ #այօս #դիզայն #տեքնոլոգիաներ #էկրանահան #ջաբեր #դիւրակիր #ազատութիւն
ես իմացայ, ինչու դուք պէտք ա բերէք ծանօթներին ջաբեր (ըստ երեւոյթին պիքս֊արտ կամ քոնուերսէյշնսի միջոցով)։ ինձ մօտ հիմա աննախադէպ վիճակ ա՝ ջաբերից լիքը մարդ առցանց։
ու էդ մարդկանց մօտ ես միակ կոնտակտը չեմ։
երբ միակն եմ՝ սովորաբար չեն լինում առցանց՝ մտնում գրում են ինձ երբ պէտք եմ։ կամ էլ թութ են մտնում զուտ ինձ նակակելու համար։
էդ ստեղծում ա անհաւասար յարաբերութիւններ՝ դու երբ ուզես՝ չես գրի, իսկ իրենք երբ ուզեն՝ կը գրեն։
այդ պատճառով, նաեւ որ իսկապէս մնան, ու ես տեսնում եմ արդէն, որ էդ իրատեսական ա, զի լիքը մարդ առցանց տեսնում եմ՝ բերէք ընկերներին ու ասէք, որ բերեն ընկերներին։
ակնյայտ ա, որ բոլորը չեն մնայ, բայց եթէ մարդու մօտ երկու երեք կոնտակտ կայ՝ արդէն վատ չի։ ու արդէն նա քեզ մօտ էլ կը լինի առցանց։
մենք ուոթսափից կամ վայբերից վատը չենք։ եթէ մարդը ուոթսափ֊ֆբ շփւում ա, իսկ մեզ հետ լայեաղ չի անում նորմալ բանով շփուել, էդ իրականում նոյնիսկ վիրաւորական կարելի ա դիտարկել։ բայց, երեւի, պէտք չի։ ում ասես՝ տալիս են, իսկ ստեղ իրենցից բան չեն էլ ուզում բացի շփումից՝ ոչ մի թաքնուած կամ ոչ շարժառիթ, գովազդ, ոչ մի տեղեկատւութեան՝ որպէս ապրանքի պահանջ, ու մէ՞կ ա չի՞ գալիս մարդը։
ու չէ, չի զիջում ջաբերը, համեմատելի լուծում ա։
իսկ ով յայտնւում ա որ գրի՝ մի օր ջնջելու եմ ռոսթերից՝ անյաւասար յարաբերութիւններին սուր րզգայուն եմ։
#յարաբերութիւններ #ապակենտրոնացում #ջաբեր #չաթ #համացանց
ասք ջաբերի մասին․
ուրեմն, գուգլ թըլքը՝ ջաբեր էր։ ու կարելի էր իրան կպնել ցանկացած ջաբեր կլիենտով։ ու ես մարդկանց բերում էի գուգլ, զի գիտէի, որ իրենք հետեւել են ընդունուած ապակենտրոն տեքնոլոգիային, ու ես կը կարողանամ չաթուել էդ մարդկանց հետ առանց գուգլում հաշիւ ունենալու։
եւ գուգլի նշանաբանն էր՝ don’t be evil այն ժամանակ։
յետոյ եկաւ էրիկ շմիդնտը ու իր գրքում «ինչպէս ա աշխատում գուգլը» գրել ա որ ապշել ա երբ տեսել ա, որ ժողովում մէկն ասում ա՝ սէնց քայլ կանենք, էսքան փող կաշխատենք, մէկ էլ մէկը վեր ա կենում, ասում ա՝ բայց չէ որ դա հակասում ա մեր սկզբունքին՝ չար չպէտք ա լինենք, ու մէկ էլ բոլորը համաձայնում են՝ հա, չի կարելի տէնց քայլ անել, ու չեն անում։
ու դէ գուգլի նշանաբանը հիմա փոխուել ա, հիմա՝ do the right thing ա, ճիշտը պէտք ա անեն։ իսկ ճիշտը իրենց կարծիքով, դէ մի հատ ա, ու ասենք դեմոկրատներին աջակցելն ա։ ու շուխուռներ էլ են եղել, հիմա չեմ յիշում, ասենք որ երբ թրամփ ես փնտրում, դեբիլ նկարներ ա բերում, երբ հիլարի ես փնտրում՝ ուրիշ բաներ ա բերում, չգիտեմ, ինչեւէ։
յետոյ դէ բացուեց ֆէյսբուք չաթը։ ու այն էլ էր ջաբեր։ մի տարբերութեամբ՝ չէր լինում չաթուել այլ ջաբեր սպասարկիչների մարդկանց հետ։ ու ես հա, կարգաւորում էի ջաբեր կլիենտը, ֆբ֊ի իւզերնէյմով ծածկագրով կպնում էի ֆբ֊ին, տալիս էր ընկերներովս լի ցանկ, չաթւոմւ էի։ բայց ֆբ֊ի հաշուով, ոչ թէ այլ հաշուով։
այսինքն նոյնն էր, ինչպէս եւ գուգլի դէպքում, բայց գուգլը չէր փակել այլ սպասարկիչների հետ չաթուելու հնարաւորոթւիւնը, որը լռելեայն կար, իսկ ֆէյսբուքը՝ փակել էր։
ու երբ ես գնացի ֆբ֊ից, մարդիկ ինձ ասում էին՝ հետ արի, թէ չէ չես կարող մեզ հետ չաթուել։ ու ես փորձում էի իրենց բացատրել, որ նէնց չի որ ես չեմ կարող իրենց հետ չաթուել, էդ իրենց չեն թողնում ինձ հետ չաթուել։ իրենց ֆէյսբուքը արհեստական ձեւերով չի թողնում։ իսկ իրենց մտքով չի անցնում որ էդպէս ա։
#չաթ #ֆէյսբուք #գուգլ #ջաբեր #ապակենտրոնացում #ազատութիւն
երբ նախկինում, մարդիկ օգտագործում էին ջաբեր, կամ սփիւռք, ես միշտ վատ էի զգում, որ դա անում են, զուտ ինձ հետ կապի համար։ ու չէին անի այլապէս։ զի չէի ուզում ընդամէնը տէնց մանրուքի, ինչպէս կապն ա ինձ հետ, էդքան նեղութիւն իրենց տան, նոր հաշիւներ բացեն։
նոյնիսկ երբ տելեգրամ էին գալիս, որ ինձ հետ կապի մէջ լինեն, ասում էի՝ բայց դու հաստատ ունես, չէ՞, գտար այլ ծանօթներ, միայն ինձ համար չես լինի այնտեղ։
երբեմն էլ, ոմանք իրենք էին շատ հետաքրքրւում, ու համ փորձում էին «ընկերանալ» հետս, համ կամք էին արտայայտում ջաբեր/սփիւռք֊երով օգտուելու, չնայած ես բան չեմ պատմել, չեմ «գովազդել», ընդամէնը տեսնում էին այնտեղ եմ գրում, ասում էին, թէ հետաքրքիր ա, բաց են նորութիւնների համար։
ու ես հա զգուշաւոր էի։ ու երբ իրենք յետոյ անհետանում էին, ու երբ յիշում եմ, թէ երկու տարի ա լուր չկայ իրենցից, նէնց զգացողութիւն եմ ունենում, թէ ինձ խաբել են ուզել։
այդ զգացողութիւնը նրանից ա, որ տպաւորութիւն ա, որ իրականում ինձ կպցնելն էր հետ կապ խորացնելն էր դրդապատճառ, ոչ թէ գաղափարները, որոնց համար արժի ջաբերով կամ սփիւռքով օգտուել։ ու թեքնոլոգիաները, որ ունեն գաղափար, իրենց համար զուտ նեղ անձնական շահեր բաւարարելու միջոց էին։
որը նշանակում ա, որ ես էլ, ես էլ եմ միջոց դիտարկուել։
ու էդ անկապ ա։
բարեբախտաբար, երկար ինքնդ քեզ կեղծելը բարդ ա։ ու ժամանակն ամէն ինչ ցոյց ա տալիս։
չգիտեմ։ թքսուր ա երեւի։ իսկ գուցէ եւ ոչ։ բայց անկապ ա։ #սփիւռք #ջաբեր #գաղափարներ #թեքնոլոգիաներ
այս քանի օրը նոր եմ «ֆայմել» որ ոչ մի բան չի խանգարում ունենալ psycamp.am֊ով ու vishap.am֊ով, ու սերուերում սպասարկուող այլ դոմեններով ջաբեր հաշիւներ։ ու նոր փորձեցի, մի երկու փոփոխութիւն արեցի dns֊ում ու prosody֊ում, ու ահա՝ norayr[@]vishap.am ֊ով կարողանում եմ լոգինուել։ գաղտնագիրը՝ նոյնը, համակարգինը։
ռոսթերը (կոնտակտ լիստը) դատարկ է, քանի որ լիրւ նոր, ուրիշ հաշիւ է, ալիաս չի։
յուսով եմ դուրներդ կը գայ։
#ջաբեր #վիշապ #փսայքեմփ #համացանց
@{Antranig Vartanian ; antranigv@spyurk.am}֊ը յիշեցրեց, վերադարձայ փսայ ջաբեր կլիենտին։
ինչ եմ դրա մէջ սիրում՝ — իմանում ես, որ քեզ ջնջել են ռոստերից (կոնտակտ լիստից), այդ մասին յայտնում է քեզ։ ասենք ես հիմա որ մտայ, իմացայ որ Գերդան ինձ իր սփիւռքի ընկերներից հանել է, միայն անգլերէն հոսքին է հետեւում այլեւս։ (ես էլ դա խրախուսել եմ)։ — եթէ հաղորդագրութիւն ես ստացել, անկապ էկրանիդ պատուհան չի բացւում, դու էլ դրա մէջ շարունակես գրել, ասենք։ ցոյց է տալիս որ ծանուցում ունես, ինքդ կտացնում ես, նայում ես։ — կարող ես ուղարկել յստակ չաթ կլիենտին հաղորդագրութիւն։ ասենք հեռախօսին կամ կարգչին։ — ձայները
ինչն է պակասում՝ — չգիտեմ լաւ է թէ չէ որ աւատարներ չկան։ — օտռ հաւելում, ու առհասարակ հաւելումների համակարգ կարծես չունի։
#փսայ #ջաբեր #սփիւռք
եթէ չէք ուզում քսաբերում ձեր աւատարի տեղը անդրոիդ երեւայ, ձեզ նկար աւելացրէք։ (:
ու կարող էք ինքներդ ձեզ ռոստերի մէջ աւելացնել, որ ինչպէս հայելում, տեսնէք ինչ տեսք ունէք կողքից։ (:
#ջաբեր #քսաբեր #անդրոիդ #հայելի
Ինչու չօգտագործել Տելեգրամ չաթը։
Այդ ժամանակուանից ես Դիասպորայում եմ։
Ամփոփելով, Տելեգրամի դէպքում մենք ունենք ազատ կլիենտ, կլիենտից սերուեր կրիպտաւորմամբ։ Ունենք սպասարկիչ, որ մենք չենք կարող վերահսկել, փոխել, չենք կարող ընտրել այլ Տելեգրամ սպասարկիչ։ Գաղտնիութիւնը վերահսկւում է Տելեգրամի տէրերի կողմից։
Իսկ օրինակ, Մոզիլլա Ֆայրֆոքս զննիչը ազատ կլիենտ է կլիենտից սերուեր կրիպտաւորմամբ։ Ֆեյսբուքը՝ սպասարկիչ է, որ մենք չենք վերահսկում, չենք կարող փոխել, կամ ընտրել այլ դիմագրքի սերուեր։ Գաղտնիութիւնը վերահսկւում է դիմագրքի տէրերի կողմից։
Աւելացնեմ ինձնից՝ ջաբերի դէպքում մենք ունենք կլիենտից կլիենտ կրիպտաւորման առնուազն երկու ձեւ։
#գաղտնիութիւն #վերահսկողութիւն #ազատութիւն #ազատ_ծա #չաթ #տելեգրամ #դուրով #վկ #վկոնտակտե #ջաբեր #դիմագիրք #ֆեյսբուք #ֆայրֆոքս #աած #ֆսբ #համացանց #ապակենտրոնացում
աաա, իմ փուլ ռեքուեսթը հաստատուեց՝ https://github.com/devi/uxmpp/pull/2#event-293939170
#ջաբեր #ծրագրաւորում #գիտհաբ #գիտ #պասկալ
հիանալի է, ջաբեր չաթերս մաքրել եմ, մասնաւորապէս գուգլի կոնտակտների մեծ մասը հանել եմ, մէկ է ինձնից գրառում չեն ստանում, եւ իրենք ինձ չեն գրում, իսկ եթէ գրում են, աւելի լաւ է չգրէին։
շատ լաւ բան է դիմագիրքը, թող անկապ մարդիկ ֆեյսբուքով գրեն, ես էլ կը պատասխանեմ երբ հարմար լինի։ չի ծնգայ չաթս։ ու շատ լաւ է որ ֆեյսբուքը վատ է աշխատում, ու այնտեղի նամակը մի կէս ժամ ուշ է հասնում, որ քեզ գրել են։
#ջաբեր #չաթ #ուտենց
ես ինձ այնքան լաւ էի զգում, որ միշտ առցանց եմ։ ասենք նոյնիսկ դիւրակիր ինտերնետ էի օգտագործում, որ միշտ առցանց լինեմ։ բայց նկատում եմ, որ եթէ ինձ գրում են, ապա ինչ֊որ բան է պէտք ինձնից։ պարզապէս չաթուելու համար ոչ ոք չի գրի։ նկատի չունեմ դատարկ, նկատի ունեմ՝ մի բանի մասին խօսենք, քննարկենք, կիսուենք մտքերով։ այդքա՜ն բան կայ խօսելու։ չէ, կը գրեն, եթէ պէտք է խորհուրդ, կամ փորձով կիսուել, կամ բան է պէտք անեմ, ու պոչը կը քաշեն։ տենց համ միակողմանի է, համ օգտագործուած ես քեզ զգում։
հիմա մտածում եմ, որ ի՞նչ եմ ես առցանց լինում։ միայն աւելի վատ է դրանից։ վաղուց միայն վայֆայներով եմ, բայց դա էլ է անիմաստ։
թւում է, թէ երեւանը փոքր քաղաք է, ու մենք բոլորս իրար հետ քնել ենք գիտենք, բայց իրականում, իմ Երեւանը ահաւոր դատարկ է։ Իմ մոլորակն էլ է դատարկ։
Ես շփուել եմ եւ Եւրոպացիների, եւ Թիֆլիսցիների հետ, իրենց համար իմ ուրախութիւնը մէկ է, իմ վախը՝ անկապ է, իսկ իմ ցաւը՝ հեչ է։ Իրենք իրենցն ունեն։ Չեն կարող հասկանալ ինձ, ընկալել ինձ։ Դա այն պուլպուլակ իմացողի մասին է, որ Արեգն ասում էր, ու իրականում, հեչ էլ պուլպուլակի մասին չէ։ Ինձ տեղացին աւելի մօտ է։ Իսկ տեղացիների հետ էլ չեմ շփւում։ ։Ճ
իմ սիրած սրճարանը, երբ մտնում եմ՝ դատարկ է։ լուրջ։ մարդ չի լինում։ կամ եթէ լինում են, աւելի լաւ է չլինէին։ բայց կողքի փաբում տեղ չեն անում, դուրս են թափւում պարբերաբար, այնքան շատ են։ փաբի տերն էլ շատ լաւ տղայ է, ֆրինեթից գիտեմ նրան, միշտ ասում է մտիր, բան։ ահա։ ես կը մտնէի, բայց երեւանում չկան չծխած փաբեր։ (ի դէպ փաբը՝ փաբլիկ բառից է, քանի որ հասարակական տեղ է)։
իմ սիրած տեքնոլոգիայով նախագծուած չաթում՝ դատարկ է, նոյնիսկ ասենք սփիւռքի այլ հանգոյցներից, եւրոպայից մարդ չկայ առցանց։ մէկն է՝ դեւելոփերը Աւստրիայից, ով սփիւռքը ջաբերին է կպցրել։ իրար նայում ենք, որ կանաչ ենք, ահա։
իհարկէ, եթէ գնամ այրիշ, կամ մտնեմ դիմագրքի չաթ, ինձ կը գրեն։ (ես տը չեմ գրում ոչ մէկին, սպասում եմ, որ ինձ գրեն), բայց ինձ պէ՞տք է այն մարդը ով ինձ դիմագրքով է գրելու։ ի՞նչ խօսեմ իր հետ։ ես դիմագիրք սփիւռքից գրուածքներ եմ ուղարկում, հեռարձակում։ մթոմ, եթէ թումբլր ուղարկում եմ, ինչո՞ւ այնտեղ չʼուղարկեմ, թող տեսնեն։
ջիթոքում՝ գուգլի շնորհիւ ահագին մարդ կար։ ինքը ջաբեր էր, կարելի է առանց գուգլի հաշւի իրենց հետ չաթուել։
մի քանի հաւէս մարդու հետ ԿՄ֊ով էի ծանօթացել, չաթւում էինք։ ահագին լաւ միջաւայր էր, ստիպում էր մարդիկ գրեն, ու չէր սահմանափակում՝ եւ ռսս, եւ օփենայդի ունի։ յետոյ մի պահ մտածեցի, բա ինչո՞ւ վաղուց չեմ խօսել։ պարզուեց՝ դիմագիրք են բոլորը գնացել, ու սքայփ, այնտեղի չաթերը։ իսկ ջիթոք, որ ջաբերին կպնում էր, այլեւս չեն մտնում։ ահա թէ ինչ։
նոյնիսկ մասնագիտական համայնքներում՝ իմ համար ամենահետաքրքիր թեմայով չաթում տաս հոգի երբեք չի հաւաքւում։ իսկ թեման մեծ է, այդ պատճառով այդ մի քանի հոգին թեմայի առանձին ու չհամընկնող մասերով են հետաքրքրւում։ ։Ճ ու այդպէս, մէկը անյքան չգնահատուած էր զգում, որ իր տարիների գործը ոչ մէկին առանձնապէս չհետաքրքրեց, որ գնաց կորաւ, այլեւս չի երեւում։ բայց գժանոց գործ էր արել։
փոքր համայնքներում բարդ է, փաստօրէն։ հեչ էլ նախանձելու չէ։
մնում է իմաստ գտնել այս վիճակի մէջ, ասենք որ պուտինը ինքնաիզոլացման է գնում, ասում է որ սանկցիաներ է կիրառում եւրոպայի դէմ, իսկ ես ասենք, իմ իզոլացումը ոչ մի ձեւ չեմ օգտագործում, նոյնիսկ ափսոս է։
պէտք է ինչ֊որ բանի դէմ պրոտեստել։ մնում է լաւ բան մտածել։ ասենք ես դէմ եմ յանցաւոր վարչակարգին, կոռուպցիային… չէ, դա կարող է փոխուել, պէտք է աւելի կայուն բան մտածել․ ասենք նիւթոնեան ֆիզիկան։ իներցիայի օրէնքը դուրս չի գալիս։ քիչ է չենք կարողանում բացատրել, մի հատ էլ ենթակւում ենք։ ահա։ ինչո՞ւ պիտի ենթարկուենք մեզ համար անհասկանալի օրէնքներին։ ահա։։Ճ
ինչո՞ւ են «հենգաութ» ակտիւացրած մարդիկ ջաբերում երեւում «էւեյ», ու ի՞նչ անել, եթէ դու այդ մարդն ես։ հաւէս հետազօտութիւն http://blog.vucica.net/2013/10/spurious-nonresponsive-xmpp-resource-messaging-xxxxxxx-under-google-talkhangouts.html
#հենգաութ #գուգլ #ջաբեր #չաթ #հետազօտութիւն
տադա՜, այսօրուանից կարող էք ջաբերով կպնել, ու չաթուել ձեր սփիւռքի ընկերների հետ։ սակայն, դեռ ոչ մի հանգոյց բացի մեզնից, չի միացրել դա։ այնպէս որ մեր մէջ կարող ենք չաթուել։ այսինքն միայն դեւի, Ջոննէ֊ի հանգոյցը գիտի։ Շնորհակալութիւն նրան։
պորտը, որ էկրանահանում նշուած է, կարող էք թողնել լռելեայն 5222, բայց ես ինձ նաեւ բացել եմ 7070 նրանց համար, ում մօտ լռելեայն պորտերը փակ են։
միացէ՜ք, կպէ՜ք։ եւ զգօն եղէք, իհարկէ։
#սփիւռք #ջաբեր #չաթ #հանգոյց #նորութիւն #ուտենց
իսկ դուք գիտե՞ք որ փիջինը նաեւ կոնսոլ տարբերակ ունի։ կոչվում է՝ ֆինչ։ ի դեպ, իմ իքսթերմի սեթինգները այնպես են, որ թրութայփ տառատեսակներ օգտագործի՝
noch@HAL9000 ~ $ cat GNUstep/Defaults/WMRootMenu | grep XTerm<br>
(XTerm, EXEC, "uxterm -sb -fa 'Mono' -fs 10"),<br>
#ֆինչ #փիջին #կոնսոլ #գնու #լինուքս #յունիկոդ #թրութայփ #տառատեսակներ #հայերեն #վմեյքեր #վինդոումեյքեր #ջաբեր #էկրանահան
#armenian #console #unicode #finch #uxterm #xmpp #screenshot
Այս տեքստը համացանցում փոփոխությունների մասին է, եւ տեքնոլոգիական, եւ մշակութային։
Չէ՞ որ նոր տեքնոլոգիան բերում է նոր էստետիկա։
ա – բլոգերը մաքրվեցին։
Առաջ բլոգերը, մասնավորապես ԿՄ-ը, որն ուներ սցանցերի (սեռական բորսաների) հատկանիշները (բաժանորդագրվելը կոչվում է ընկերանալ), լայնորեն օգտագործվում էին որպես կիսվելու տարածք՝ երգերի տեքստեր, յութուբ վիդեոներ, կրկնօրինակում։
Դա փոխեց րիդերը։
Այն կարդալու եւ կիսվելու համար է։
Այնպես որ այլեւս պետք չէր կրնկօրինակելնյութերը տարածելու համար, հնարավոր է տարածել սկզբնաղբյուրը։
Նույնն է գուգլի նկարների որոնումը։ Բոլորը ունեն ընլայնում որ աջ կտոցով թույլ է տալիս փնտրել այդ նկարը համացանցում։ Ու ահա, տեսանք որ այն սկզբից հայտնվել է այստեղ, ու հեղինակը նա է։
Այսպես, կիսվողները գնացին սցանցերը, փակեցին ու լքեցին իրենց մատյանները։
«Ես հավանում եմ», +1-ը տարածում են սկզբնական աղբյուրը, առանց նույն տեղեկատվությունը կրկնօրինակելու։
Դրա վատ կողմն է, որ ֆբ-ն ու գուգլը գիտեն որտեղ եք լինում, ինչ եք կարդում։ Բայց դե մեկ է, լավ է նրանք, քան մեր այրյունոտ գբն։
Ես ինձ թույլ չեմ տա «լայք» ու «+1» իմ կայքում, որովհետեւ ես դրանով կօգնեմ ֆբին ու գուգլին հետեւել իմ կարդացողին։
Իսկ այն խնդիրը, որ տարածել պետք է ֆբ-ով, կամ գուգլով, կամ որեւե այլ կենտրոններով ունի երկու լուծում։ առաջինը՝ շեյրածների ռսս, ինչպես անում էր գրիդերը։ Արդեն էական չէ որտեղ եք կիսվում, եթե դա ռսս-ով հասանելի է։
գրիդերը սակայն, այդ հնարավորությունը զոհաբերել է գփլալի տարածմանը աջակցելու համար։ ինչի պատճառով, կարելի է գփլաս չսիրել։
կա նաեւ այլ միջոց՝ տոտալ ապակենտրոնացում որը ընթացիկ ինտերնետի տեքնոլոգիան թույլ չի տալիս, բայց կարելի է մտածել ու լավ բան անել։
Կրկնեմ, ռսսը թույլ է տալիս վերացարկվել նրանից որտեղ է բլոգդ, ԿՄ-ում թե ՎՊ-ում, թե դա ֆբ նոթ է։ Կարեւորը այն ընդհանուր բաց տարածքում է։
Ու դա բերեց երկրորդ դրական փոփոխությանը՝ մեկնաբանություններին։
բ – մեկնաբանությունների վերացարկում
Պետք չէ ունենալ ԿՄ հաշիվ ոչ միայն ԿՄ-ում գրողներին հետեւելու համար, այլ եւ մեկնաբանելու համար։
Ճիշտ է, թերությունը իրականացումն է։ Որտեղո՞վ մեկնաբանել։
Դիսքասը տանում է մեկնաբանությունները ամպեր։ Նույնիսկ եթե դուք ունեք սեփական ամպ (կարդա սպասարկիչ) բայց օգտագործում եք դիսքաս, ապա պահում եք ձեր մեկնաբանությունները ոչ թե ձեր մոտ, ձեր ամպի տվյալների բազայում, այլ ուրիշի ամպում։
Եթե հնարավոր է մեկնաբանել օփենայդի-ով՝ դա հիանալի է։
գ – օփենայդի
Ես կարծում եմ, որ օփենայդիի մեկնաբանությունները, եւ մուտքը ժամանակակից ամենակարեւոր նորամուծություններից է։
ռսսի պես այն թույլ է տալիս վերացարկվել կոնկրետ կայքերից ու չունենալ հաշիվներ ամենուր։
Մուտքի խնդիրը ունի այլ կողմ։ Հարմար է չտալ քո գաղտնագիրը քո թվիթերի ծրագրին։ Իրոք, ինչի՞ տալ։ Ո՞վ գիտի ով է այն գրել ու ինչ է այն անելու քո տվյալների հետ։
դ – ՕԱութ
Բաց ավտորիզացիայի պրոտոկոլ։
Այն այժմ օգտագործվում է ամենուր – ծիվիչում, ֆբում, դիասպորայում։
Բայց ոչ գփլասում։
Ու ծիվիչն, ֆբն, դիասպորան ունեն ԱՓԻ երրորդ ծրագրերի համար։ Ցանակցած մարդ կարող է գրել ծրագիր, որը ստատուս կավելացնի ձեր ֆբ-ում, թվիթերում, կամ դիասպորայում։ Ու այդ ծրագիրը չի խնդրի ձեզնից ձեր ֆբ-ի, թվիթերի, կամ դիասպորայի գաղտնագիրը, այն կխնդրի հենց այդ կայքերին ավտորիզացնել ձեզ։
Գփլասը կրկին առանձնանում է։
Նրանք չունեն ոչ այսպիսի ԱՓԻ, ոչ էլ ՕԱութ։
Լավ, ԱՓԻ չունեք, մեկ է կարելի է հտտպ հարցումներ գեներացնել, որոնք որ գփլաս ստատուս կուղարկեն, բայց այդ դեպքում պետք է ծրագրին տալ ձեր գաղտնագիրը։
Ու այդ ծրագիրը ցանկացած պահին կարող է սկսի չաշխատել, քանի որ գուգլը ցանկացած պահին կարող է փոխել րեքվեստների ձեւը։
ե – ստատուսներ
առաջ ստատուսներ կային միայն չաթային ծրագրերում, այն էլ քիչ թե շատ ժամանակակից։ Օրինակ, այէրսի-յում ստատուս չկա, քանի որ այն հին է, չկան ստատուսներ բջջային ցանցերում, բայց կան ջաբերում, գթոքում։
Ու ստատուսները եկան վեբ՝ երկար բլոգ փոստեր գրելու տեղը, կարելի է նույն միտքը տեղավորել 140 նիշի մեջ ու ուղարկել որպես ստատուս։ Օրինակ, եթե ես մի քիչ լավ մտածեի, այս փոստը գրելու տեղ կգրեի մի ստատուս ։Պ
Թերությունը այն է, որ մարդիկ ավելի ու ավելի են սովորում չկարդալ։ Կարճ ստատուս կարդալը ավելի հեշտ է, քան բլոգ փոստ։
Մյուս կողմից, բլոգերը կրկին ազատվեցին որոշ մարդկանցից, ով գնաց թվիթերներ։
զ – ապակենտրոնացում չաթերում։
ինտերնետը փորձել են նախագծել որպես ապակենտրոնացված ցանց։
Բայց այն ունի իր թերությունները։ Սպասարկիչներ մեզ պետք են։
Ինտերնետը սպասարկիչների ապակենտրոնացված համակարգ է, ոչ թե օգտագործողների։ Օգտագործողը լիարժեք ինտերնետի անդամ չէ։
Այնուամենայնիվ, մենք ունենք որոշ ապակենտրոնացում։ Էլեկտրոնային փոստը նախագծված էր գիտնականների կողմից, ու ըստ էության ապակենտրոնացված է։ Բացատրեմ՝ ֆրինեթ․ամ-ից ուղարկում ենք մեյլեր ջմեյլ․քոմ, ու հակառակը։
Եթե բիզնեսը զբաղվեր դրանով, ապա ամեն ընկերությանը ձեռնտու կլիներ ունենալ իր օգտագործողներին, ու թույլ չտալ իր օգտագործողները ուղարկեն հաղարդագրություններ այլ ամպի օգտագործողին։ Այնպես մենք ստիպված կլինեինք ունենալ հաշիվներ ամենտեղ։
Այնպես, ֆբ-ից լինում է ուղարկել հաղորդագրություն ֆբ։
Այնպես, այսիքյուից լինում էր խոսել միյան նրանց հետ ով այնտեղ են, սքայփից լինում է խոսել միայն սքայփի այլ բաժանորդների հետ։
Բայց կա ազատ ԾԱ, ու խելացի մարդիկ նախագծում են ազատ պրոտոկոլ՝ ջաբեր, ուր ինչպես եւ էլեկտրոնային փոստի դեպքում էական չէ, որ սպասարկչի օգտագործող ես։ Սակայն, ջաբերը չէր տարածվի, եթե չլիներ ջմեյլը, եւ գուգլի չաթը։ Վերջաբես ես մի լավ բան գրեցի իրենց մասին։
Ես մարդկանց բերում էի ջմեյլ, որպեսզի հետո իրենց հետ չաթվեմ իմ ջաբեր․օրգ-ի հաշիվով։ Որովհետեւ պարտադիր չէ ես գուգլի բաժանորդ լինեմ որ խոսեմ գթոլքի օգտագործողների հետ՝ դա ռսսի, փոստի, եւ օթենայդիի պես վերացարկող տեքնոլոգիա է
է – փրայվասի
երեւի այժմ միայն արմենիքսը չունի ՍՍԼ (հտտպս)։
երեւի այժմ չկա վեբ էլեկտրոնային փոստ, որ չունի սսլ։
փրայվասիի մասին մեր պատկերացումը ահագին զարգացել է։
ու եթե այէրսիյում ժամանակին հնարավոր էր իմանալ մարդու այփին, որովհետեւ ոչ ոք չէր մտածում որ դա վտանգավոր է, ապա այժմ ջաբերում տեքնոլոգիան դա թույլ չի տալիս;
թ – քոփիրայթ
փաստացի քոփիրայթը թուլացել է։
առաջ շատ ավելի բարդ էր հողինակային լուսանկարներ կայքերում տեղադրել։ հետո, սոց ցանցերում նրանք սկսեցին տարածվել, քանի որ սոց ցանցերը փակ տարածք են, ու «հրապարակային» կարծես չեն, բայց քանի որ բոլորը այնտեղ կան, դարձան դե ֆակտո հրապարակային։ այնուամենայնիվ մի բան է քոփիրայթեդ նյութ ունենալ ֆբում, այլ բան՝ համացանցի կայքում։
հետո բոլորը այնքան սովորեցին որ համացանցում քոփիրայթեդ քոնթենթը տարածվում է, որ իրենք, քոփիրայթ հոլդերները ավելի մեղմ սկսեցին վերաբերվել խախտումներին, քանի որ բոլորի հետեւից պարզապես չես հասցնի։ ու դե ֆակտո ինտերնետում քոնթենթը քրեաթիվ քոմոնս է։ դե ֆակտո, դե յուրէ չէ։
որովհետեւ ով ինչ ուզում դրա հետ անում է։
այսինքն նոր համացանցը նույնպես մեզ տանում է քոփիրայթի գաղափարի վերանայմանը։
թորենթները, որ իրականում բնավ ոչ օրենքի խախտում են։ խախտելը տարածելն է, եթե ես քաշում եմ, ու չեմ «տալիս», ապա ես օրենքը չեմ խախտել։ խախտել է նա, ով տալիս է։ չի խախտել նույնիսկ թրեքերը, որ ընդամենը թորենթ ֆայլն է տարածել։
ու փաստացի կրկին, քոփիրայթը գործում է շատ ավելի թույլ քան առաջ։ իսկ դա նշանակում է որ այնքան հեռու չեն դրա վերանայման օրերը։
ժ – սոցիալիզացում։
մարդը սոցիալ կենդանի է։
ընթացիկ համացանցում անհամեմատ ավելի հեշտ է ճանաչել մարդուն։ (ոմանք կարծում են, որ ավելի հեշտ, քան իրական կյանքում) Որովհետեւ երբ աչք ես գցում նրան, ինչ է գրել, ոնց է մեկնաբանել, ինչ է հասկացել ինչ֊որ մեկի գրածից, ու ինչով է կիսվում, դա մարդու հոգին ճանաչելու ամենաէֆեկտիվ միջոցներից է
Եւ որը առաջ, հին համացանցում չկար, քանի որ պաշտոնական վեբ կայքը ավելի էր նման վիտրինայի, ուր կդնես այն ինչ ուզում ես, իսկ շփման մեջ մարդիկ ճանաչվում են շատ ավելի լավ։
Իսկ ինչքա՜ն էր պետք մարդու հետ չաթվել որ հասկանալ իրեն։
ժա – ամպերը
այնուամենայնիվ, ամպերը շատանում են։
դիսքասները, ֆբներ, յութուբներ։
կա վիդեո ռսս, որը նշանակում է որ կարելի է բաժանորդագրվել մեդիա ռսս րիդերով(միրո, գփոդեր) ոչ պարտադիր յութուբ ալիքի։
բայց ընդհանուր առմամբ ինտերնետում ավելի ու ավելի ամպամած է։
դա նաեւ նշանակում է որ ավելի ու ավելի բարդ է լինել աննկատ, ավելի բարդ է պահել փրայվասին(նրանք գիտեն որտեղ ես լինում) ու մեզ ավելի ու ավելի քիչ է պատկանում մեր իսկ տեղեկատվությունը։
Մասամբ լուծում է դիասպորան, ուր կարելի է սեփական սպասարկիչ ունենալ, ու պահել տեղեկատվությունը սեփական սպասարկչի վրա, սակայն այն կլինի ընդհանուր դիասպորա ցանցի անդամ։ դիասպորան սփռված է, սփյուռք է, ու իրոք շատ հաջող անվանում է։
Այնուամենայնիվ,
ստվերները չքանում են, քանի որ ամպամած է համացանցում
եւ այդպես
Ես սովորաբար իդենծիկայում գրում եմ, իդենծիկան ել դա ուղարկում է թվիթեր։
Սակայն, մոբայլի վրա ես կպնում եմ իդենծիկային ոչ վեբով, այլ ջաբեր դարպասով։
Իսկ քանի որ թվիթեր ել եմ նայում, ստիպված ափ էի օգտագործում դրա համար։
Փաստորեն, ջաբեր դարպաս կա նաեւ թվիթերի համար՝ https://www.tweet.im/
Բացի դրանից, եթե ձեր մոբայլերը թույլ են, կարող եք ծվծվալ եւ կարդալ ծվծվածը վիա http://www.tweetgo.net կամ http://dabr.co.uk
Իսկ ամենաճշմարիտ ուղիներից է երեւի մեյլ դարպասը՝ http://tweetymail.com/
փաստորեն, ծվծվալու շատ ձեւեր կան, այնպես որ, զգոն եղեք։
ու տենց
Ջաբեր պորտերը հաճախ փակված են լինում ընկերություններում։
Սակայն ջաբերը աշխատում է նաեւ սսլ պորտերով, օրինակ ջթոքը սսլ պորտով լսում է։
դոմենը նշված է googlemail.com որովհետեւ ես կպնում եմ Գերմանական այփի֊ից ուր gmail թրեյդմարկը ունի իրավական խնդիրներ։
այնպես որ զգոն եղեք
_ու տենց _