Նոյնիսկ “FBFeedAwesomeizer”֊ն որ պարունակում է 74 դասերից եւ հաղորդակարգերից բաղկացած հաւաքածու։
Ահա թէ ինչու ծրագրի բինար մասի չափն է 114մբ։
ֆեյսբուք «ափ»֊ի ռեւերս ինժիներինգ֊ի մասին՝ http://quellish.tumblr.com/post/126712999812/how-on-earth-the-facebook-ios-application-is-so (անգլերէն)
#անգլերէն #ֆեյսբուք #ծրագրաւորում
փաստօրէն, մեդիավիքի֊ն ոչ միայն սովորական արտաքին յղումները դուրս տանող սլաքիկով է նշում, այլեւ դիմագիրք կամ ինստագրամ տանող արտաքին յղումները փականով է նշում։
կուզէի իմանալ որն է պատճառը ըստ իրենց, եւ ինչպէս այդպէս ստացուեց։
#փաստօրէն #արտաքին_յղում #վիքի #վիքիպեդիա #փական #ֆեյսբուք #դիմագիրք #ինստագրամ #ամպ #համացանց
Ինչու չօգտագործել Տելեգրամ չաթը։
Այդ ժամանակուանից ես Դիասպորայում եմ։
Ամփոփելով, Տելեգրամի դէպքում մենք ունենք ազատ կլիենտ, կլիենտից սերուեր կրիպտաւորմամբ։ Ունենք սպասարկիչ, որ մենք չենք կարող վերահսկել, փոխել, չենք կարող ընտրել այլ Տելեգրամ սպասարկիչ։ Գաղտնիութիւնը վերահսկւում է Տելեգրամի տէրերի կողմից։
Իսկ օրինակ, Մոզիլլա Ֆայրֆոքս զննիչը ազատ կլիենտ է կլիենտից սերուեր կրիպտաւորմամբ։ Ֆեյսբուքը՝ սպասարկիչ է, որ մենք չենք վերահսկում, չենք կարող փոխել, կամ ընտրել այլ դիմագրքի սերուեր։ Գաղտնիութիւնը վերահսկւում է դիմագրքի տէրերի կողմից։
Աւելացնեմ ինձնից՝ ջաբերի դէպքում մենք ունենք կլիենտից կլիենտ կրիպտաւորման առնուազն երկու ձեւ։
#գաղտնիութիւն #վերահսկողութիւն #ազատութիւն #ազատ_ծա #չաթ #տելեգրամ #դուրով #վկ #վկոնտակտե #ջաբեր #դիմագիրք #ֆեյսբուք #ֆայրֆոքս #աած #ֆսբ #համացանց #ապակենտրոնացում
լսել եմ, Դիմագիրքը վերջապէս կարողանում է ԳԻՖ ցուցադրել։ Գիտէ՞ք ինչպէս են իրականացրել։ Անիմացիան ցոյց տալու համար պահանջւում է «ֆլեշ» նուագարկիչ։ Երբ այդ ֆորմատը ցոյց էին տալիս բոլոր տարածուած զննիչները դեռ իննսունականներին։ Իսկ հիմա 2015 թիւն է։ ահա։
#դիմագիրք #ֆեյսբուք #վերջապէս #գիֆ #զննիչ #համացանց
2011 թուին ՄԱԿ֊ը ճանաչել է համացանցին կպնելը որպէս մարդու իրաւունք։
Մասնաւորապէս նշուել է, որ պետութիւնները պէտք է հետեւեն որ ինտերնետը հասանելի լինի միշտ, նոյնիսկ քաղաքական խռովութիւնների ժամանակ, եւ որ պետութիւնները պէտք է հարգեն մարդկանց անոնիմ մնալու ցանկութիւնը։
Ուզում եմ աւելացնել, որ դուք նաեւ ունէք իրաւունք ինտերնետին չկպնելու։ Իսկ քանի որ ինտերնետը ձեզ համար դիմագիրքն է, ուր մարդու առցանց անոնիմութիւնը չի հարգւում, ասեմ, որ կարող էք այնտեղ հանգիստ չմտնել։
Ոչ ոք ձեզ այդ համար չի պատժի, չի տուգանի, եւ չի հետապնդի։ Ձեզ չեն ենթարկելու վարչական կամ քրէական կամ զանազան այլ պատասխանատւութիւնների։
Գուցէ ոմանք նեղանան, բայց ամենայն հաւանականութեամբ չեն էլ նկատի ձեր բացակայութիւնը։
____________
FAA Ամերիկեան կառավարական գործակալութիւնը, որը սահմանում է օդային երթեւեկութեան կանոնները, 2013 թուի նոյեմբերին վերանայել է օդում էլեկտրոնային սարքերի օգտագործման սահմանափակումները։ ԱՄՆ֊ում ուղեւորները այլեւս պարտաւոր չեն անջատել սարքերը վերելքի եւ վայրէջքի ժամանակ։
Ուզում եմ աւելացնել, որ դուք ունէք իրաւունք մնալու անցանց, միացնել ձեր սարքի օդանաւի ռեժիմը, եւ ոչ մի դժբախտ պատահարի պատճառ չէք դառնայ՝ օդանաւերը չեն ընկնի, գնացքները չեն դուրս գայ ուղիներից, նաւերը չեն խորտակուի, իսկ արբանեակները չեն հանձնուի այլմոլորակայիններին։
իմացէք ձեր ազատութիւնները։
մարդն ունի իրաւունք լինել անցանց, եւ լինել էյրփլեյն մոդում։
ու տենց
հասկանում եմ, որ ամէն դէպքում, առաջ մարդիկ աւելի քիչ էին չաթւում, քանի որ այնուամենայնիւ, բոլորը չէ ով կարողանում էր գոնէ այդ այսիքիւն քաշել, ինսթալ անել։ ինսթալ անել առհասարակ ոչ բոլորը գիտէին, որ պէտք էր ասենք սեթափ․էզե գտնել ու կտացնել։ բա որ այ՞լ անուն լինէր, ո՞րտեղից իմանաս ինչ է։
իսկ հիմա ֆեյսբուքը դա փոխեց։ ինսթալ անել պէտք չէ, բոլոր «ընկերներդ» էլ ահա՝ ձեռքիդ տակ։ չաթուիր։
յետոյ դա փոխեցին խելախօսները, ուր տեղադրելը հեշտացուեց, խանութի պատճառով, ու սեթափ անունով նիշք պէտք չէ սեղմել, այլ «տեղակայել» ստեղնը։
ահա թէ ինչու են հիմա բոլորը չաթւում, չաթերի սքրինշոթներ անում։
այնպէս որ բարի գալուստ ինտերնետ։ չանցաւ քսան տարի, եկաք։ շնորհակալութիւն ընկեր ցուկերբերգին մեր երջանիկ մանկութեան համար։
ես հարցնում էի ինչքան է լայքի փոխարժէքը։ փաստօրէն գինը կարելի է իմանալ երեւանի մետրոյում տարածւող գովազդից։ նաեւ, շոյանքի մասին կարելի է դիտել այս ռուսական հոլովակը։
#ֆեյսբուք #լայք #շոյանք #գովազդ #գին #փոխարժէք
ռադիո ազատութեան կայքում հնարաւոր է մեկնաբանել միայն դիմագրքի հաշիւ ունենալով։
ու ես հիմա չեմ կարող կարծիքս արտայայտել այն մասին, որ գրադի կրակը մարդկանց վրայ լցնելը բնաւ ամենամարդասիրական զբաղմունքը չէ։ այո։
#ռուսերէն #ֆեյսբուք #մեկնաբանութիւններ #էկրանահան #մարիուպոլ #ռադիո֊ազատութիւն #ուկրաինա #ազատութիւն #համացանց
հրանտ տէր֊աբրահամեանը ինձ ասել էր՝ «եթէ դու ֆեյսբուքում չկաս, ուրեմն դու չկաս» իսկ ընկերոջս ասել է՝ «հո դու ապուշ չես»։
#ֆեյսբուք #գուցէ֊չկանք
Յիշո՞ւմ էք չէ, ասենք ֆրինեթի ժամանակը։ Երբ նիքով հնարաւոր էր հասկանալ, արդեօ՞ք մարդը հին օգտւողներից է, թէ նոր։
Առաջինները հնարաւորութիւն ունէին գրանցել իրենց անունները։ Դա այնքա՜ն գժանոց էր, երբ ունէիր, ասենք նորայր աթ ֆրինեթ։
Երեւում էր, որ հնաբնակ ես։
Դէհ, յահու֊ում այդ մասին անհնար էր մտածել։ Բոլոր լաւ անունները վաղուց զբաղեցւած էին։
Ու ապա մարդիկ սկսեցին ո՛վ՝ իր անուն֊ազգանունով հաշիւներ բացել, կամ անուն ազգանունից կազմւած յապաւում֊բառախաղով, ո՛վ էլ՝ հաքերական ձեւով, ասենք օ֊ի տեղը զրօ նշել, եւ այլն։ Կամ էլ՝ պետք էր լինել հնարամիտ, ու քեզ բնութագրող կեղծանուն մտածել։ Ինչը շատ հաւէս է։ Կարելի էր իմանալ, ով է իր կեանքում պուպսիկ88 մեյլ․ռու֊ն ու ով է մարիշոկ2֊ը։
Բայց, ինչպէս ասում է այս փոստերում մտահոգւած մարդը, այդ ժամանակներն էլ են անցել։ Յաջողակ չեն կեղծանուն ընտրելիս նոյնիսկ ծայրայեղ մարգինալները։
Խնդիրը աւելի է բարդանում, եթէ մեյլի հաշիւ չէք բացում, այլ ասենք՝ սքայփի։ Քանի որ եթէ մեյլի դէպքում կարելի էր գնալ, ու ասենք կանադա․քոմ֊ում, կամ մոզամբիկի փախած սերւերում գրանցել անունովդ հաշիւ, ապա սքայփը միակն է եւ անկրկնելի։ Կենտրոնացւած սերւիսների հե՞տ ինչ անել, ինչպէ՞ս այդ հարցը լուծել։
Լուծել, իրականում պէտք չէ։ Փոստերի հեղինակը բնաւ չի հասկացել, որ համացանցն ըստ բնոյթի ապակենտրոնացւած է։ Որ եթէ ֆրինեթը միակ հայկական տեղական ազատ մեյլ սերւերն էր՝ ֆրինեթ ցանցի մէջ, ապա համացանցում միշտ էլ կարելի է գտնել հարմար սերւիս։ Կամ՝ ստեղծել քոնը, գրանցո՞ւմ էին, չէ՞ իրենց ազգանունով դոմեններ, ու մեյլէր սարքում՝ արամ@արամեան․քոմ, ասենք։ Ահա, իսկ արի ու արա դա սքայփի, կամ դիմագրքի, կամ էլ որեւէ այլ սերւիսի դէպքում։
Այո, պատասխանը՝ ապակենտրոնացումն է։ զբաղւա՞ծ է ջոյնդիասպորայում օնիկը՝ գնա գերասպորա․դէ կամ սփիւռք․ամ։ Միշտ էլ տեղ կգտնես։ Բոլորին հարմար տեղ կգտնւի։ Քանի որ սերւերների քանակը սահմանափակւում է միայն ռեալ այփի֊ների քանակով, իսկ ռեալ այփի֊ները ipv6 ստանդարտով աւելի են, քան ատոմները մեր մոլորակի վրա։
Կենտրոնացւած սերւիսները կմեռնեն, ու ինչքան քիչ մենք իրենցով օգտւենք՝ այնքան շուտ։ Կամ ստիպւած կլինեն ապահովել ապակենտրոնացւած միջավայրում աշխատանք։ Ու դիմագիրքը ստիպւած կլինի թողնել իր յուզերներին «ֆրենդել» գփլասից, ու այլ սոցիալական ցանցերից։
Իսկ աւելի լաւ է՝ բացիր քո հանգոյցը, եւ տէր եղիր այն տարածքի, ուր քո սպասարկիչն է, քո տւեալներով հանդերձ։
Հ․ Գ․ — արդեն եկել է այլ ժամանակը։ Ժամանակը, երբ դիմագիրքը, օդնոկլասնիկը, եւ այլ սպասարկիչները չեն թողնում ունենալ հնարած անուն։ Իսկ ազատ ծառայութիւնները, դիասպորա֊ֆրենդիկա֊ի պէս, թողնում են մնալ անանուն։ ։Ճ
եւ այդպէս
Երեւի թէ, իմ ամենամեծ խնդիրներից մէկը առցանց սերւիսների հետ, ներառեալ Դիմագիրքը, այն է, որ իրենք աննկատ փոխարինում են տեքնոլոգիա գաղափարը՝ ընկերութիւն գաղափարով։
Ամենափայլուն օրինակը հանրայայտ գուգլ բայն է, երբ ասում են՝ գուգլիր, ոչ թե, ասենք, ոստափնտրիր։ Չնայած մենք բոլորս գիտենք, որ ոստայնում փնտրելը բնաւ չի սահմանափակւում գուգլով։
Դիմագրքի, թվիթերի պես ընկերութիւնները խուսափում են ստանդարտ տեքնոլոգիաներ օգտագործելուց այնպէս, ինչպէս էփլը խուսափում է ստանդարտ բոյն սարքելուց։ Այդ իսկ պատճառով էլ մարդիկ մոռանում են, որ Համացանցը՝ ցանց է, ոչ թե այս կամ այն ընկերութեան ծառայութեան հետ կապ հաստատելու միջոց։
Ահա թէ ինչու այսպէս կոչւած ԾԱՈԾ(ԾԱ որպէս ծառայութիւն, saas), խուսափում են ասենք rss հոսքեր օգտագործելուց։
Ահա թէ ինչու մեզանում տարածւած է «ո՞նց է քո սքայփի անունը» հարցը», ու ոչ թէ «ո՞րն է քո չաթ հասցէն», ինչպէս մենք էլ․ փոստի դէպքում։
եւ այդպէս
Շենդերովիչը պատմում էր ինչպես նա գնում էր աշխատանքի, ու այնտեղ կողքը Մոսկվայի կառավարությունն է, լիֆտի մոտ մի տղա, որ տարիքով իր տղան կարող է լիներ, բայց հագինը մի տաս հազար դոլարի էր, այդ տղան տենց հանգիստ ու բարձրաձայն ասում էր հեռախոսով որ դե տենդեր է ու հարմար չէ մի տեսակ, մեկին գտեք ձեւական որ տենց պարտվի, քանի որ լավ կլիներ մրցակից լիներ, ու դե նա էլ իր մասը խաղի համար կստանա։
Բայց ամենակարեւորն այն է, որ նա բարձրաձայն էր խոսում, ու չէր քաշվում բնավ, ու դա այն մասին է, որ նա լրիվ նորմալ է համարում, որ դե սավաննա է, ով ում կուտի՝ կուտի, բա տենց պետք է լինի, տենդեր է, բա էլ ուրիշ ձեւ ո՞նց։
Ու ես մտածում եմ, ասենք նա, կամ նա, կարծես այնքան խելացի են, հա՞, չես ասի որ հիմար են, երբ պետք է լավ էլ գործ են անում, լավ էլ խորանում են, բայց նրանք, նրանք լրիվ ընդունում են այդ իրականությունը սավաննայոտ՝ դե տենցն է սելյավին, աղջիկները՝ ֆեյսբուքում են, ապա մենք եկանք ձեզ մոտ, գուգլը xmpp֊ն փակում է՝ դե պարզ է, բիզնեսի տեսանկյունից ձեռնտու քայլ է…
Իմ մոտ տասնյակ կոնտակտներ կան ջիթոքից։
Ու շուտով էլ չի լինի, գրեթե դատարկ է մնալու չաթիս պատուհանը։
Երկու հոգի կա jabber.org֊ից, ու մի՝ dukgo.com֊ից։
Երեքի հետ ավելի շատ անցանց եմ շփվում, քան առցանց։
Իսկ նա, այն խելացին, ով չունի չգուգլ հաշիվ, այնպես նայում է իմ վրա միամիտ հայացքով, ու հարցնում՝ բա ի՞նչ ես անելու, գալու ես ջմեյլ չէ՞, չէ՞ — գալու ես սքա՞յփ։
Ու մտքով չի անցնի չընդունել այդ դարվինիզմը, գնալ դրան ընդդեմ, վիրավորվել գուգլի այդ քայլից, ու բացել իրեն այլ xmpp հաշիվ։
Չէ, չի անցնի, կյանքը այդպիսինն է։
Աղջիկները ֆեյսբուքում են, ու ապա մենք եկանք ձեզ մոտ, իսկ այն որ գուգլը xmpp֊ն փակում է՝ նրան արդարացնում է՝ դե գիտես, նրանք ֆունկցիոնալ են ավելացնում։
Իսկ ինչի, xmpp֊ի մեջ չի՞ լինում ավելացնել։ Այն այդպես էլ կոչվում է՝ extensible, ու գրողը տանի, այնտեղ ամեն ինչն է հավելումներով, բացի օնլայնանալուց ու օֆլայնանալուց գրեթե։
Ակնհայտ է որ դա բիզնես որոշում է, այնպես, ինչպես ակնհայտ է որ Նավալնու գործն է շինծու, բոլորի համար ակնհայտ է, բայց մեկ է՝ կարդարացնեն, ու դա քիչ է, մի հատ էլ սպասում են, որ դու էլ կարդարացնես, ու կընդունես, կասես դե հա, գուգլի հաշիվ կունենամ, կխոսենք։
Չէ, սիրուն ջան, իմ աղջիկները չեն ֆեյսբուքում, ով կողքերը չի նայում, ու բան չգիտի ինչ կա շուրջը, իմ կարդացողը չէ նա, ով պետք է այնտեղից հղումով գա, ու ֆիդերի մասին չգիտի, ու ես նորմալ չեմ համարում, երբ xmpp֊ն փակում են, ու նորմալ չհամարելով՝ չեմ գնա ոչ գուգլ, ոչ էլ իրան ինադու՝ սքայփ, քանի որ պեպսին կոկայից լավը չէ։
Ու այո, այս քայլը ավելի կկտրի իրարից լիքը մարդ, նրանց, ով կմնա միայն ջաբերներում, ու նրանց, ով կչաթվի ֆեյսբուքում ու գուգլում։
Ու դուք միամիտ կնայեք ինձ ու կասեք հանդիպեքիս՝ դե մենք «սա» ենք օգտագործում, իսկ դու այնտեղ չկաս։
Իսկ առաջ կա՞յի, էլի չկայի չէ՞, բայց խոսում էինք։
Բա ո՞նց է դա նորմալ, բա ինչի՞ է պետք այնտեղ լինել խոսելու համար, ու ամենակարեւորը ո՞ւմ է պետք։ Քե՞զ պետք է ես գուգլի հաշիվ ունենամ քո հետ շփվելու համար։
Դու չե՞ս ուզում ունենալ հաշիվ որից ում ուզես ֆրենդես առանց սահմանափակում, ախր դա դու չես կարող ֆրենդել, ոչ թե ես, դա քեզ չեն թողնում, ոչ թե ինձ։ Հետո՞ ինչ որ ես եմ մենակ մնում դրանից հետո։
Բարեւ, սիրուն ջան։
Ճիշտ բռնիր այֆոնդ, ինչպես պատգամել է պապիկ ջոբսը։
Թե չէ չի լսվի։
Պակա պակա։
Կտեսնվենք անցանց, պատահաբար։
Քանի որ դու ցանցում չես, դու հանգույցում ես այդ ցանցի։
Ուռած հանգույցում, որ առողջության մոտիվներով օրգանիզմներից հեռացնել է պետք։
կտեսնվենք անցանց, երբ դու պատահաբար դուրս գաս Փարպեցի, իսկ ես պատահաբար այնտեղ անցնեմ։
կտեսնվենք անցանց, պատահաբար՝ համերգին, ինչպես դա անում էին դինոզավրերի ժամանակ։
կտեսնվենք անցանց, պատահաբար՝ երբ դու անցնելու ես մետրոյում էսկալատորով բայց մյուս ուղղությամբ։
Դու ինձ ուրախ ձեռքով կանես, ու կժպտաս։
Կտեսնվենք անցանց, երբ դու դուրս ես գալու տրանսպորտից, իսկ ես մտնելու եմ, ու դու կասես՝ վաու, էս ո՞ւր ես կորել, կգա՞ս թեյ խմենք։
Իսկ ես կասեմ՝ թեյ խմենք որ ի՞նչ անենք, ես պատահական մարդկանց հետ թեյ չեմ խմում։
Իսկ դու պատահական մարդ ես։
ու տենց
#ասք պատահական մարդկանց մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2013/05/31/ասք-պատահական-մարդկանց-մասին/
#աղջիկներ #գուգլ #ընկերներ #թեյ #համացանց #մտքեր #տեխնոլոգիաներ #քաղաք #ֆեյսբուք #მაგარია #ազատություն #ուտենց
երբ #հայերեն ինչ֊որ բան ես փնտրում #համացանց ֊ում, արդյունքների մեջ մեծ հավանականությամբ կլինի akumb.am ֊ի #հղում։ Ու #հետաքրքիր է #կարդալ այնտեղ եղած #քննարկումներ ֊ը։ Հիմա, այդ քննարկումները պակաս հետաքրքիր չեն լինում, բայց տեղափոխվել են #ֆեյսբուք, որտեղ տեղեկատվությունը փակ է՝ չեն ինդեքսավորվում ու, հետեւաբար, չեն փտնրվում։ Ի դեպ, #սփյուռք ֊ի #հրապարակային գրառումները փնտրվում են։
ուրեմն, ակնհայտ բան ասեմ, ախպերնիր, ֆեյսբուքում, ուր ես արդեն չկամ, իսկ դուք դեռ կաք, քանզի ոչ մի կորպորացիա էլ, ինչպես եւ ոչ մի կայսրություն, ընդմիշտ չէ, այ այդ ֆեյսբուքում, ինչպես եւ ամեն այլ իրենց հարգող տեղում կարելի է քեզ նկարագրել։ նույնիսկ խրախուսվում է։ իհարկե նրանք դեռ չեն ֆայմել որ նկարագրել կարելի է թեգերով, իսկ մոտավորապես այդպես նկարագրել մարդկանց ֆայմել են Կենդանի Մատյանում ֊ այնտեղ կարելի էր կտացնել «հետաքրքրության» վրա, ու ստանալ նույն հետաքրքրությունը նշած մարդկանց ցանկ։ Ֆբ֊ն դեռ չի ձգել դա իրականացնի։ Դեռ։ Արդեն քանի տարի է դեռ։
Ամենահավես նկարագրությունների տեսակը դեյթինգ կայքերում է։ իրենք գիտեն, որ դու եթե իրենց ճանկերն ընկել ես, ապա լրիվ հիմար ես, ու լրիվ անհույս, ու քեզ չէն էլ ասում ֊ նկարագրի քեզ։ Նրանք սահմանում են որոշակի թագերի բազմություն, ու քեզ հաարցնում են՝ սրանից ո՞րն ես։ Որ դու էլ չմտածես, չհիշես բառերը ֊ ահա սա թե՞ սա։
Ու նույն ֆեյսբուքում, երբ դու քեզ նկարագրում ես, կարող ես նշել ֊ ինչ կրոնի հետեւորդ ես, կարծեմ պարտավոր ես նշել՝ ինչ սեռի (հետեւորդ), ու ինչ քաղաքական հայացքներ ունես։ Ու հայացքների ընտրությունը՝ դեվիեյթվում է պահպանողականից մինչեւ լիբերալ, եւ․․․ վերի լիբերալ։ Նեոլիբերալ, չէ, չկա։ (:
Այնպես չէ, որ ես կարծում եմ, որ բնավ լիբերալ չեմ։ Այնպես չէ, որ ես կարծում եմ, որ լրիվ պահպանողական եմ։ Ազնվայրավարի եմ արտահայտվում։
Բայց ես զգացի, որ այն մարդկանց հետ, ով նշում է այդ «վերի» լիբերալը, ինձ հա բարդ էր։ Ինձ թվում է այն պատճառով, որ այդ «վերի» նշածները հաճախ իրական «վերի» չեն, այսինքն դա իրենց մտածված, մարսած, ասիմիլացված, ընդունված դիրքորոշումը չէ։ Ու եթե փորես, լինում է որ այդ իր պլաստիկով փայլփլող ստատուսներով բեջը, որ ճչում է այն մասին, թե ինչ զուրկ է այդ մարդը պահպանողական մտքերից, ու ինչ կողմ է բացարձակ ազատ մտածողությանը, եթե փորես, ապա պարզվում է, որ նա իր ծնողներից հեչ էլ չի տարբերվում ոչ մի իրոք կարեւոր հարցում։ Կպարզվի, որ «ազատ հարաբերությունը» դա լավ է, երբ նրան է պետք, բայց արդեն բնավ լավ չէ, երբ ընկերոջն է պետք։ Կպարզվի, որ չնայած նրան, որ նա «լրիվ պոլիգամ» է, նա անհույս մոնոգամ է։ Կպարզվի, ու կպարզվի։
Նաեւ կպարզվի, որ եթե նա խփում է իր վրա այ այսպիսի թեգ (լավ է նայվում վրաս, չէ՞) ֊ ու գրավում իր ուզած մարդկանց, հետո չի ձգում, ու այդ մարդիկ հիասթափվում են (դավաճանները)։ Հետո նրանք հասկանում են, որ խելացի մարդիկ իրենց շուրջը պետք չեն, քանի որ նրանք մեկ է չեն ձգի։ Բայց թեգը չեն հանում, փոշին կսրբեն, կփայլացնեն, ու կրկին այ այսպես շուռ կգան, որ այ այն կողմից լավ երեւա։ Եւ ոտիկները (հոգեւոր) լավ երեւան, եւ այդ թեգը։
Կարելի է հինգ նշածդ գրքից մեկը կարդալ։ Կարդալ՝ նշանակում է հենց այնպես անցնել, թերթել, կինոն էլ նայել, որ կարողանաս այդ մասին զրուցել։ Այսինքն մի թեթեւ ստեղից այնտեղից նշել։ Սկզբից ազդում է։ Մինչեւ առաջին անգամ քնենք կտանի։ Իսկ հետո՝ տեսնենք։ Ինչքան հիմար է այդ մարդը, այնքան երկար չի հասկանա, դու ով ես։ Կամ եթե հասկանա, ապա ամենակատարյալը այդպիսի մարդ գտնելն է, որ նույնն է անում։
Այդպես՝ եթե դու շփել ես փոշի աչքերիս, հիմա իմ հերթն է։
Ու հետո երկուսս էլ իրար կշոյենք։ Ինչ լավ շփեցիր դու։ Հա, քոնն էլ վատ չէր։
Սա դառնում է սովորություն, խաղ։ Առանց որի ապրելն արդեն բարդ է։
Ի՞նչ անել ֊ գնալ Այրիշ իրար շոյել։ Շոյեք իմ այս մասը, որը չկա, որ ես շոյեմ ձեր այն մասը, որը չկա։
Մի անգամ մի շատ լավ տղա, ու մի լավ աղջիկ եկել են մի փաբ, ու հագել են մեեեծ կարտոններ, որոնց վրա սխեմատիկ նկարված էր Ադամն ու Եւան։ Տերեւիկներով։
Այդ տղան խելացի է, այդ պատճառով ենթագիտակցաբար արվեստի գործ է արել։
Նա ցույց է տվել բոլորին, ինչով են նրանք զբաղվում։ Շոյում են այդ կարտոնկաների վրա նկարված իրար մարմինները։ Կարտոնի մարմիններ որոնց տակ իրենք թաքցրել են իրենց իրական եսը, որը այնքան վախենում են ցույց տալ։ Շատ ավելի մեծ համարձակությամբ մարմինը ցույց կտան, բայց ոչ եսը։ Որովհետեւ կարծում են, որ իրենց եսի հոգեւոր ոտքերն են ծուռ։
Թվում է թե, չէ՞ որ դա հոգեւոր ոտքեր են՞, ու դրանք գեղեցկացնելը բնավ խնդիր չէ։
Չէ, խնդիր է, քանի որ զարգանալն իրենց պետք չէ։ Նույնիսկ այն չէ խնդիրը որ հեշտ չէ։ Իմաստը ո՞րն է։ Հավես չկա։ Հավեսը՝ շոյելուց է։ Իսկ շոյելը առանց այդ էլ կա։ Իրենց պետք է առանց դրա իրենց լավը զգալ։ Որովհետեւ երբ նրանք հագնում են կարտոնկաները, ու տեսնում են, որ այլ մարդու խաբել են, թեկուզ եւ գիտեն, որ այլ մարդը նույնպես խաղում է, նրանք իրենց լավն են զգում։
Ու ես չգիտեմ այլ ձեւ բացի չռփելուց, չգիտեմ ինչպես անել, որ մարդիկ խթանեն իրենց զարգանալու ձգտումը վերգտնելը, այն որ «սումչկայի» այնքան հեռու անկյունն են խցկել, որ կորցրել են, էլ չեն գտնում։
֊ Մենք օտար եմ կյանքի այս խնջույքին, Կիսա ֊ ասել է վեհ կոմբինատորը։
Բայց ես շատ լավ գիտեմ, որ իմ օտարությունը չեմ վաճառի, չեմ փոխանակի, ու չէի էլ երազի, որ օտար չլինեի։ Համ էլ ի՞նչ դուք ունեք առաջարկելու՞։ Կեղծ թագեր, ու մերկ մարմին՞։
Ավելի հետաքրքիր բաներ կան։
Իսկ ով ուզում է իրեն խաբեն, նա կխաբվի։
#ասք կեղծ թագերի, կամ ինքդ քեզ նկարագրելու մասին
http://norayr.arnet.am/weblog/2013/01/25/ասք-կեղծ-թագերի-կամ-ինքդ-քեզ-նկարագրել/ #մարդիկ #շոուին֊օֆ #համացանց #ֆեյսբուք #սոց֊կայքեր #տարադրամ #զարգացում #ինքնություն #մտքեր #փոշի #գրքեր #փաբեր #պրոլետարներ #վեհ #հավես
ոչ խմբային չաթերը այնքան չեն օգտագործվում, ինչպես սովիալական ցանցերը։
առաջ խմբային չաթերն ու խմբային ֆորումներն էին այդ սոց․ ցանցերի դերը կատարում։ բայց ոչ անձնական չաթը։
անձնական չաթում մարդիկ քիչ են շփվում, որովհետեւ ոչ ոք չի տեսնի իրենք ինչ լավն են։ այսինքն, կտեսնի միայն զրուցակիցը։
այդ ժամանակ էլ եւ չաթվում են ֊ երբ կպցնում ես պետք է զրուցակիցը տեսնի ինչ լավն ես։
այլապես ֊ սոց․ ցանց։
որ բոլորը տեսնեն ինչ լավն ես։
այսինքն շոուգին օֆ ֊ տի վերտիշ վսեմ ֊ այստեղ էլ է աշխատում։
մարդկանց սոց․ ցանցերում շփումը չէ որ պետք է, իրենց լավ լինելը ցույց տալն է պետք։
ու ձեւավորվում է եւս մեկ սոցիալ կոնտրակտ ֊ դու ինձ կլայքես, ես քեզ կլայքեմ։
իսկ շփվել մարդիկ չեն սիրում։
որովհետեւ ասելու բան չունեն։
ու գիտեն որ ասելու բան չունեն։
իսկ սոց․ ցանցը ԿՄ֊ից ու բլոգերից տարբերվում է հենց նրանով, որ այնտեղ հենց այն տեղն է, ուր կարելի է ասել այն, ինչ կարող ես ասել, ու ինչ իրականում ոչ մեկին չի հետաքրքրում, կամ հետաքրքրում է սոցիալ կոնտրակտի շրջանակներում։
դու քո հիմարությունը ասացիր, ես լայքեցի, որ հետո դու իմը լայքես։
դիսլայք պատահաբար չէ որ չկա։
ի՞նչ դիսլայք, դուրդ չի գալիս, ի՞նչ ես ստեղ անում, ինչի՞ ես փարթին փչացնում։
այնպես որ բոլորը սոց․ ցանցում կարող են որոշ չափով զգալ իրենց աստղ, ու ինչպես Վուդի Ալենի մոտ, հայտնել սափրվում են մինչեւ նախաճաշը, թե հետո։
ու տենց
իրականում Մհերը բնավ չի կողպվել ժայռի մեջ։
Նա պարզապես դուրս է եկել այս տարածքից։
Էդ ժողովուրդը իրան չի հասկացել, քանի որ չի տեսնում ուր է։
Իրենց թվում է պատ է ֊ բայց իրականում դուռ է։ Ու այդպիսի դռներ ու պատուհաններ կան, բայց փակ են։
Իսկ դրանք ոչ ոք չի տեսնում, քանի որ չի էլ ուզում տեսնել, իրենց ստեղ էլ է լավ։
Իսկ Մհերը դուրս եկավ այդ փակ տարածքից, գնաց ազատ տարածք։
Իհարկե, դրսից էլ ներս չի երեւում, քանի որ փոսը, փաբը, կազինոն ֊ փակ է։ Դա արված է մարկետինգից ելնելով, որ մարդիկ չիմանան դուրսը ժամը քանիսն է, ինչ եղանակ է, ու որ առհասարակ այդ դուրսը կա, որ այնտեղ չգնան։
Համ էլ այնքան ծխած է որ չեն տեսնում դռների տեղը։
Բայց մտածում են ֊ եթե այստեղ չկաս ֊ ուրեմն չկաս ընդհանրապես։ Քանի որ դուրս չեն տեսնում, ու մտածում են, որ Մհերը իրեն ճգնավորի կյանին է դատապարտել։
Մհերին տեսնելու համար ընդամենը պետք է, ասենք, օգտագործել ռսս, գլուխը փոսից հանել ու տեսնել, որ այստեղ է, ու հույս էլ չունի որ իր գեո համայնակիցներից մեկը իրեն կնկատի։ Պարզապես հավես չունի փոսի մեջ մտնել։
Այնտեղ պատուհաններ չկան, ու տոթ է։
Իսկ դուրսը օդ է, դուրս տարբեր է։ Այնտեղ զանազան բաներ են, ուրիշ որճեր, ետնախորշեր էլ կան, բայց եւ լայն մայթերով փողոցներ կան, փոքր տներ, երկնաքերեր, անտառներ ու բացատներ, սարեր կան։ Կարելի է սարի վրա, կամ բարձրահարկ շենքի կտուրին բարձրանալ ու տեսնել զանազանությունը։
Իսկ մարդիկ մտածում են, որ սարի վրա են բարձրացել, բայց իրականում խմած են ու սեղանի վրա են բարձրացել, հազիվ են հավասարակշռությունը պահում որ չընկնեն, ու իրենց թվում է որ դա թթվածնի պակասից է։
Մհերը գիտի, որ մարդիկ իրենք են ընտրել մնալ այնտեղ, ուր կան։ Իրենց աչքերը բացել պետք չէ, չէ՞ որ իրենք են ժամանակին եկել այնտեղ, իրենց իրենց կամքով։
Ուրեմն հիշում են, որ դրսից են եկել։ Հիշում են դուրսը կար ու ոնց էր։
Բայց իրենց դուր է գալիս փակ տարածքում, ծխի մեջ։
Այնտեղ կարելի է խմել, ու մոռանալ, մեկ էլ կարելի է զուգարանում կողպվել զույգերով, ու մտածել որ դա ռոմանտիկ է, քանի որ քթերը արդեն հոտ չեն զգում, սովորել են։
Նրանք ընտրում են մոռանալը։ Ու մոռացվելը։
Ճիշտ է հետո կասեն դարդոտված, նեղացած ֊ «ինձ մոռացան» ֊ այդպես էլ ասում են Մհերի մասին ֊ դե գնաց, թողեց մեզ։
Ու սկսում են իրանց խղճալ ֊ կամ Մհերին խղճալ ֊ մեկ չէ՞ ում, կարեւորը հեղուկ կա, թթուն կա, երաժշտություն կա։
եւ այդպես
Այն ժամանակ, երբ կարգիչները դարձան «անձնական» կարգիչներ, այսինքն դարձան հասանելի եւ մատչելի հասարակ մարդկանց համար, մենք կանգնեցինք ճամփաբաժանի մոտ։
Կար երկու ելք․
֊ կրթել մարդկանց, որ նրանք կարողանան օգտվել կարգիչներից։
֊ անել կարգիչներն այնպես, որ մարդիկ առանց հասկանալու, առանց կրթության կարողանան դրանցով օգտվել։
Բնական է, որ մարդկանց կրթելը ընկերությունների խնդիրը չէր։ Ավելին, իրենց ձեռնտու էր, որ մարդիկ կիրթ չեն, որովհետեւ այնպես նրանք ավելի մեծ կախվածության մեջ են լինում ընկերություններից, կարգիչներ եւ ԾԱ արտադրողներից։
Փաստացի հետո դա բերեց նրան, որ ոչ թե մարդիկ կարողացան օգտվել կարգիչներից, այլ կարգիչները, (կարդա կորպորացիաները) կարողացան օգտվել մարդկանցով։
Այսինքն ընկերությունները ձեռք բերեցին աննախադեպ կոնտրոլ։
Մեկ անգամ եւս նույն հարցը ծագեց այն ժամանակ, երբ կարգիչները փոքրացան, ու տեղավորվելով ձեռքի մեջ, կոչվեցին խելախոսներ, փաստացի դարնալով աննախադեպ մատչելի փոքր կարգիչներ։
Այդ նույն խնդիրը թույլ է տալիս ուրիշներից անհամեմատ շատ փող աշխատել ֆեյսբուքին։
Նա միակն է։ Նա հավաքել է մարդկանց մեծ մասին իր մոտ։
Նա հզոր է, իսկ ուժը փտացնում է։
Նա կենտրոնացրել է համացանցը իր մոտ։ Մարդկանց համար համացանցն եւ ֆեյսբուքը դառնում են հոմանիշներ։
Ապակենտրոնացված համակարգում մարդիկ կօգտվեին տարբեր ծառայությունների պրովայդերներից, ու մեկ է չէին կորցնի միմյանց հետ շփվելու հնարավորությունը։
Այսպիսի ապակենտրոնացված համակարգի փորձ է, կրկնում եմ, դիասպորան։ ի դեպ, ահա ձեզ հրավեր։
Սակայն web 2.0֊ն, արդեն իսկ այնպիսին է, որովհետեւ մենք ունենք rss բաժանորդագրվելու, եւ openid ինքնությունը հաստատելու համար։
Ինչը մենք չունենք, կրթությունն է ու մարդիկ ով կարող են օգտվել եղած տեքնոլոգիաներով։ Կամ ստեղծել նոր, ավելի լավ տեքնոլոգիաներ։ Դրանց կարիքն էլ կա։
Այդպիսի ավելի լավ տեքնոլոգիայի փորձ է՝ սերվեր առհասարակ չպահանջող retroshare ցանցը։ Բայց մարդկանց մեծ մասը դրանով օգտվել չի կարողանա։ Կվախենա արդեն երբ ստանա gpg բանալի պարունակող հրավեր։
Որովհետեւ մենք ունենք կրթության խնդիր։
Կրթության մասին մի քիչ էլ կգրեմ հաջորդ անգամ։
ու տենց
Այս տեքստը համացանցում փոփոխությունների մասին է, եւ տեքնոլոգիական, եւ մշակութային։
Չէ՞ որ նոր տեքնոլոգիան բերում է նոր էստետիկա։
ա – բլոգերը մաքրվեցին։
Առաջ բլոգերը, մասնավորապես ԿՄ-ը, որն ուներ սցանցերի (սեռական բորսաների) հատկանիշները (բաժանորդագրվելը կոչվում է ընկերանալ), լայնորեն օգտագործվում էին որպես կիսվելու տարածք՝ երգերի տեքստեր, յութուբ վիդեոներ, կրկնօրինակում։
Դա փոխեց րիդերը։
Այն կարդալու եւ կիսվելու համար է։
Այնպես որ այլեւս պետք չէր կրնկօրինակելնյութերը տարածելու համար, հնարավոր է տարածել սկզբնաղբյուրը։
Նույնն է գուգլի նկարների որոնումը։ Բոլորը ունեն ընլայնում որ աջ կտոցով թույլ է տալիս փնտրել այդ նկարը համացանցում։ Ու ահա, տեսանք որ այն սկզբից հայտնվել է այստեղ, ու հեղինակը նա է։
Այսպես, կիսվողները գնացին սցանցերը, փակեցին ու լքեցին իրենց մատյանները։
«Ես հավանում եմ», +1-ը տարածում են սկզբնական աղբյուրը, առանց նույն տեղեկատվությունը կրկնօրինակելու։
Դրա վատ կողմն է, որ ֆբ-ն ու գուգլը գիտեն որտեղ եք լինում, ինչ եք կարդում։ Բայց դե մեկ է, լավ է նրանք, քան մեր այրյունոտ գբն։
Ես ինձ թույլ չեմ տա «լայք» ու «+1» իմ կայքում, որովհետեւ ես դրանով կօգնեմ ֆբին ու գուգլին հետեւել իմ կարդացողին։
Իսկ այն խնդիրը, որ տարածել պետք է ֆբ-ով, կամ գուգլով, կամ որեւե այլ կենտրոններով ունի երկու լուծում։ առաջինը՝ շեյրածների ռսս, ինչպես անում էր գրիդերը։ Արդեն էական չէ որտեղ եք կիսվում, եթե դա ռսս-ով հասանելի է։
գրիդերը սակայն, այդ հնարավորությունը զոհաբերել է գփլալի տարածմանը աջակցելու համար։ ինչի պատճառով, կարելի է գփլաս չսիրել։
կա նաեւ այլ միջոց՝ տոտալ ապակենտրոնացում որը ընթացիկ ինտերնետի տեքնոլոգիան թույլ չի տալիս, բայց կարելի է մտածել ու լավ բան անել։
Կրկնեմ, ռսսը թույլ է տալիս վերացարկվել նրանից որտեղ է բլոգդ, ԿՄ-ում թե ՎՊ-ում, թե դա ֆբ նոթ է։ Կարեւորը այն ընդհանուր բաց տարածքում է։
Ու դա բերեց երկրորդ դրական փոփոխությանը՝ մեկնաբանություններին։
բ – մեկնաբանությունների վերացարկում
Պետք չէ ունենալ ԿՄ հաշիվ ոչ միայն ԿՄ-ում գրողներին հետեւելու համար, այլ եւ մեկնաբանելու համար։
Ճիշտ է, թերությունը իրականացումն է։ Որտեղո՞վ մեկնաբանել։
Դիսքասը տանում է մեկնաբանությունները ամպեր։ Նույնիսկ եթե դուք ունեք սեփական ամպ (կարդա սպասարկիչ) բայց օգտագործում եք դիսքաս, ապա պահում եք ձեր մեկնաբանությունները ոչ թե ձեր մոտ, ձեր ամպի տվյալների բազայում, այլ ուրիշի ամպում։
Եթե հնարավոր է մեկնաբանել օփենայդի-ով՝ դա հիանալի է։
գ – օփենայդի
Ես կարծում եմ, որ օփենայդիի մեկնաբանությունները, եւ մուտքը ժամանակակից ամենակարեւոր նորամուծություններից է։
ռսսի պես այն թույլ է տալիս վերացարկվել կոնկրետ կայքերից ու չունենալ հաշիվներ ամենուր։
Մուտքի խնդիրը ունի այլ կողմ։ Հարմար է չտալ քո գաղտնագիրը քո թվիթերի ծրագրին։ Իրոք, ինչի՞ տալ։ Ո՞վ գիտի ով է այն գրել ու ինչ է այն անելու քո տվյալների հետ։
դ – ՕԱութ
Բաց ավտորիզացիայի պրոտոկոլ։
Այն այժմ օգտագործվում է ամենուր – ծիվիչում, ֆբում, դիասպորայում։
Բայց ոչ գփլասում։
Ու ծիվիչն, ֆբն, դիասպորան ունեն ԱՓԻ երրորդ ծրագրերի համար։ Ցանակցած մարդ կարող է գրել ծրագիր, որը ստատուս կավելացնի ձեր ֆբ-ում, թվիթերում, կամ դիասպորայում։ Ու այդ ծրագիրը չի խնդրի ձեզնից ձեր ֆբ-ի, թվիթերի, կամ դիասպորայի գաղտնագիրը, այն կխնդրի հենց այդ կայքերին ավտորիզացնել ձեզ։
Գփլասը կրկին առանձնանում է։
Նրանք չունեն ոչ այսպիսի ԱՓԻ, ոչ էլ ՕԱութ։
Լավ, ԱՓԻ չունեք, մեկ է կարելի է հտտպ հարցումներ գեներացնել, որոնք որ գփլաս ստատուս կուղարկեն, բայց այդ դեպքում պետք է ծրագրին տալ ձեր գաղտնագիրը։
Ու այդ ծրագիրը ցանկացած պահին կարող է սկսի չաշխատել, քանի որ գուգլը ցանկացած պահին կարող է փոխել րեքվեստների ձեւը։
ե – ստատուսներ
առաջ ստատուսներ կային միայն չաթային ծրագրերում, այն էլ քիչ թե շատ ժամանակակից։ Օրինակ, այէրսի-յում ստատուս չկա, քանի որ այն հին է, չկան ստատուսներ բջջային ցանցերում, բայց կան ջաբերում, գթոքում։
Ու ստատուսները եկան վեբ՝ երկար բլոգ փոստեր գրելու տեղը, կարելի է նույն միտքը տեղավորել 140 նիշի մեջ ու ուղարկել որպես ստատուս։ Օրինակ, եթե ես մի քիչ լավ մտածեի, այս փոստը գրելու տեղ կգրեի մի ստատուս ։Պ
Թերությունը այն է, որ մարդիկ ավելի ու ավելի են սովորում չկարդալ։ Կարճ ստատուս կարդալը ավելի հեշտ է, քան բլոգ փոստ։
Մյուս կողմից, բլոգերը կրկին ազատվեցին որոշ մարդկանցից, ով գնաց թվիթերներ։
զ – ապակենտրոնացում չաթերում։
ինտերնետը փորձել են նախագծել որպես ապակենտրոնացված ցանց։
Բայց այն ունի իր թերությունները։ Սպասարկիչներ մեզ պետք են։
Ինտերնետը սպասարկիչների ապակենտրոնացված համակարգ է, ոչ թե օգտագործողների։ Օգտագործողը լիարժեք ինտերնետի անդամ չէ։
Այնուամենայնիվ, մենք ունենք որոշ ապակենտրոնացում։ Էլեկտրոնային փոստը նախագծված էր գիտնականների կողմից, ու ըստ էության ապակենտրոնացված է։ Բացատրեմ՝ ֆրինեթ․ամ-ից ուղարկում ենք մեյլեր ջմեյլ․քոմ, ու հակառակը։
Եթե բիզնեսը զբաղվեր դրանով, ապա ամեն ընկերությանը ձեռնտու կլիներ ունենալ իր օգտագործողներին, ու թույլ չտալ իր օգտագործողները ուղարկեն հաղարդագրություններ այլ ամպի օգտագործողին։ Այնպես մենք ստիպված կլինեինք ունենալ հաշիվներ ամենտեղ։
Այնպես, ֆբ-ից լինում է ուղարկել հաղորդագրություն ֆբ։
Այնպես, այսիքյուից լինում էր խոսել միյան նրանց հետ ով այնտեղ են, սքայփից լինում է խոսել միայն սքայփի այլ բաժանորդների հետ։
Բայց կա ազատ ԾԱ, ու խելացի մարդիկ նախագծում են ազատ պրոտոկոլ՝ ջաբեր, ուր ինչպես եւ էլեկտրոնային փոստի դեպքում էական չէ, որ սպասարկչի օգտագործող ես։ Սակայն, ջաբերը չէր տարածվի, եթե չլիներ ջմեյլը, եւ գուգլի չաթը։ Վերջաբես ես մի լավ բան գրեցի իրենց մասին։
Ես մարդկանց բերում էի ջմեյլ, որպեսզի հետո իրենց հետ չաթվեմ իմ ջաբեր․օրգ-ի հաշիվով։ Որովհետեւ պարտադիր չէ ես գուգլի բաժանորդ լինեմ որ խոսեմ գթոլքի օգտագործողների հետ՝ դա ռսսի, փոստի, եւ օթենայդիի պես վերացարկող տեքնոլոգիա է
է – փրայվասի
երեւի այժմ միայն արմենիքսը չունի ՍՍԼ (հտտպս)։
երեւի այժմ չկա վեբ էլեկտրոնային փոստ, որ չունի սսլ։
փրայվասիի մասին մեր պատկերացումը ահագին զարգացել է։
ու եթե այէրսիյում ժամանակին հնարավոր էր իմանալ մարդու այփին, որովհետեւ ոչ ոք չէր մտածում որ դա վտանգավոր է, ապա այժմ ջաբերում տեքնոլոգիան դա թույլ չի տալիս;
թ – քոփիրայթ
փաստացի քոփիրայթը թուլացել է։
առաջ շատ ավելի բարդ էր հողինակային լուսանկարներ կայքերում տեղադրել։ հետո, սոց ցանցերում նրանք սկսեցին տարածվել, քանի որ սոց ցանցերը փակ տարածք են, ու «հրապարակային» կարծես չեն, բայց քանի որ բոլորը այնտեղ կան, դարձան դե ֆակտո հրապարակային։ այնուամենայնիվ մի բան է քոփիրայթեդ նյութ ունենալ ֆբում, այլ բան՝ համացանցի կայքում։
հետո բոլորը այնքան սովորեցին որ համացանցում քոփիրայթեդ քոնթենթը տարածվում է, որ իրենք, քոփիրայթ հոլդերները ավելի մեղմ սկսեցին վերաբերվել խախտումներին, քանի որ բոլորի հետեւից պարզապես չես հասցնի։ ու դե ֆակտո ինտերնետում քոնթենթը քրեաթիվ քոմոնս է։ դե ֆակտո, դե յուրէ չէ։
որովհետեւ ով ինչ ուզում դրա հետ անում է։
այսինքն նոր համացանցը նույնպես մեզ տանում է քոփիրայթի գաղափարի վերանայմանը։
թորենթները, որ իրականում բնավ ոչ օրենքի խախտում են։ խախտելը տարածելն է, եթե ես քաշում եմ, ու չեմ «տալիս», ապա ես օրենքը չեմ խախտել։ խախտել է նա, ով տալիս է։ չի խախտել նույնիսկ թրեքերը, որ ընդամենը թորենթ ֆայլն է տարածել։
ու փաստացի կրկին, քոփիրայթը գործում է շատ ավելի թույլ քան առաջ։ իսկ դա նշանակում է որ այնքան հեռու չեն դրա վերանայման օրերը։
ժ – սոցիալիզացում։
մարդը սոցիալ կենդանի է։
ընթացիկ համացանցում անհամեմատ ավելի հեշտ է ճանաչել մարդուն։ (ոմանք կարծում են, որ ավելի հեշտ, քան իրական կյանքում) Որովհետեւ երբ աչք ես գցում նրան, ինչ է գրել, ոնց է մեկնաբանել, ինչ է հասկացել ինչ֊որ մեկի գրածից, ու ինչով է կիսվում, դա մարդու հոգին ճանաչելու ամենաէֆեկտիվ միջոցներից է
Եւ որը առաջ, հին համացանցում չկար, քանի որ պաշտոնական վեբ կայքը ավելի էր նման վիտրինայի, ուր կդնես այն ինչ ուզում ես, իսկ շփման մեջ մարդիկ ճանաչվում են շատ ավելի լավ։
Իսկ ինչքա՜ն էր պետք մարդու հետ չաթվել որ հասկանալ իրեն։
ժա – ամպերը
այնուամենայնիվ, ամպերը շատանում են։
դիսքասները, ֆբներ, յութուբներ։
կա վիդեո ռսս, որը նշանակում է որ կարելի է բաժանորդագրվել մեդիա ռսս րիդերով(միրո, գփոդեր) ոչ պարտադիր յութուբ ալիքի։
բայց ընդհանուր առմամբ ինտերնետում ավելի ու ավելի ամպամած է։
դա նաեւ նշանակում է որ ավելի ու ավելի բարդ է լինել աննկատ, ավելի բարդ է պահել փրայվասին(նրանք գիտեն որտեղ ես լինում) ու մեզ ավելի ու ավելի քիչ է պատկանում մեր իսկ տեղեկատվությունը։
Մասամբ լուծում է դիասպորան, ուր կարելի է սեփական սպասարկիչ ունենալ, ու պահել տեղեկատվությունը սեփական սպասարկչի վրա, սակայն այն կլինի ընդհանուր դիասպորա ցանցի անդամ։ դիասպորան սփռված է, սփյուռք է, ու իրոք շատ հաջող անվանում է։
Այնուամենայնիվ,
ստվերները չքանում են, քանի որ ամպամած է համացանցում
եւ այդպես
չուդը յուդա կարգիչ է վաճառվում։
տենց բան էլ չեք ճարի։
զանգեք հենց հիմա ու կստանաք նվեր հայերեն ռասկլադկա։
ու տենց
մտածում եմ, լավ կլիներ նենց սոֆթ լիներ, որը կվերցներ ֆբ-ի խմբերի պարունակությունը, ու կհայլապատկերեր ինտերնետում։
Ընդ որում դրանից հետո կարելի լինի ֆբ-ի էջը փակել, եւ շարունակել միմիայն համացանցում, կամ պահել երկու տարբերակն էլ, ու ապա նոր մեկնաբանությունները, որոնք կարվեն համացանցում՝ կպատճենվեն ֆեյսբուքում։
Կարելի է եւ ֆբ-ի քրեդենշլներով մեկնաբանել։
Երեւի, դրա համար պետք է խմբի բոլոր անդամներից ուղարկել հարցում, որ թույլ տան իրենց մեկնաբանությունները տանել փակ ֆբ ակումբից – բաց տեղ՝ համացանց։
ու տենց
ինչու՞ են մարդիկ ասենք ֆբ-ում օդնի լոգոն դրոշմած նկարներ դնում։
ա – նրանք չունեն համակարգիչ, որի մեջ պահեն իրենց նկարների օրիգինալները։
բ – նրանք ունեն կոմպ ու այնքան շատ լուսանկարներ որ չգիտեն որտեղ փնտրել ու նախընտրում են օդնից քաշել։
գ – նրանք դա անում են ս[ծ]իլի համար
դ – նրանք ուզում են գնահատված լինել։ մեկից հինգը։
ե – նրանք ուզում են բոլորը իմանան որ օդնում էլ կան։
մեկ էլ մտքիս գալիս է Աթոսի այս երգը՝
Եսծ վ գռաֆսկըմ պառկե ծյոմնի պռու՜ուդ։
Տամ լիլիի ցվետու՜ուտ։
ու հանկարծակի կոմսը հայտնաբերում է իր կնոջ ուսին «օդնի» լոգոն ու սպանում նրան։
ու տենց
Ջոհնսոնն ու Ջոնսոնը հոգում են ձեր մասին։
ու տենց
[Անահիտի գրառումից][1]
դե ինչ ասեմ՞
<s>աչքներս լույս</s>
մեզ եւ ձեզ մեծ աւետիս
_ու տենց _
[1]: http://reckless2.livejournal.com/225779.html
– համ էլ սատանիկը էն մարդկանց ցանկում կա, որ ասի լայք, ես ել ասեմ դե ռազ որ լայք ուրեմն ֆսյո։
– վայ քու արա
քո մոտ տենց մարդկա՞նց ցուցակ էլ կա
(վայ քու արա)^2
– իրա մոտ ամենինչն ա ցուցակ (list)
ու տենց
Ես չգիտեմ ասել եմ թե ոչ, չեմ սիրում լայվջորնալը։
Կարծում եմ, որ լայվջորնալը պուպուլար է այն պատճառով, որ մարդկանց մեծ մասը բնավ չգիտի րսս րիդերով օգտվել ու իրենց էդ անհարմար ֆրենդ լենտան դուր ա գալիս։
Սկսեցի ավելի շատ չսիրել, երբ չնայած իմ բեյսիք աքոունթին, զանազան գովազդ հայտնվեց իմ կարդացողների մոտ հտտպ-ով էջը դիտելուց։
Լավ ա րսս-ով չի հայտնվում։
Ի դեպ, ֆրենդլենտա գաղափարի մասին։
ՖԲ-ում նույն խնդիրը կա։ Պատը այնքան ա չաղանում, որ լիքը բան աննկատ են մնում։
Էդ խնդիրը նրանք փորձեցին լուծել մոսթ պուպուլար փոսթերը միայն ցուցադրելով։
Սակայն ֆիլտրելը չփոխեց լենտա/պատ գաղափարը։
Չստեղծեծ րիդերոտ առանձին հոսքեր, որտեղ եթե ուզում ես այս ինչի գրածը կարդալ՝ կտեսնես ու կկարդաս, բաց չես թողնի հաստատ։
Որովհետև համարում են որ մարդիկ չափազանց հիմար ու անպատրաստ են դա հասկանալու համար։
Ու իրականում ճիշտ են, տենց էլ կա։
Ու այսպես մենք տառապում ենք այն պատճառով, որ ուզում ենք սոցիալիզացվել։
Ուզու՞մ ես սոցիալիզացվել՝ պիտի դիմանաս ինֆրաստրուկտուրային, որը ստեղծված է մարդկանց մեծամասնության համար։
Ու ախր ամեն տեղ է այդպես։ ԳՆՈՄ-ի բայ դեֆոլթ նասյտրոյկեքը նենցն են ոնց որ ինձ հիմարի տեղ պահեն։ ԿԴԵ-ին չեմ դիմանում, ունակ չեմ իրա մեջ աշխատել։
Ես էլ չասեմ վին էքսփլորերի կամ աքուայի մասին։
Եթե վինդոումեյքերը չլիներ՝ վաղուց գցվել էի։ Չէ, լուրջ։ կնստեի փլեյն կոնսոլում, կամ մաքուր Օբերոնում, կամ ՊլանԻննում։
Ավելի լավ ա մինիմալիզմ, քան տհաճ միջավայր։
Մի ժամանակ ես որոշեցի որ ես ոչ մեկից լավ տղա չեմ ձևանում, ու կլինեմ «ադնակլասնիկում»։
Դե մտա։ Հիմա ի՞նչ անեմ։ Պետք ա իրան օգտագործել չէ՞։ Սովորեմ ինչպես այն օգտագործել։
Ասենք նկար դնել։ Լաաաավ։ Է՞լ ինչ։ Ասենք ֆրենդել։ Լաաաավ, պարզվում ա լիքը մարդ կա ֆրենդելու։
Հետո՞՞՞։
ԱԱԱԱԱԱԱ, հիմա պե՞տք ա մեկից հինգ գնահատական դնե՞լ։ Բա ինչի՞ են բոլորը հինգ դնում։
Բա էս ո՞վ դրեց էս սրտիկը լուսանկարիս վրա։ Շոյված եմ, բայց չարժեր բնավ։ Հիմա ո՞նց հանե՞մ։
Ու արի ու փնտրի ոնց սրտիկ հանես քո լուսանկարից, էլ բան ու գործ չկա։ Սակայն։
Մի անգամ գործընկերս ինձ տուն հասցրեց ոչ թե իրա Տոյոտայով, այլ իրա Նիվայով։
Ես ասացի՝ հիմա ի՞նչ, պիտի ոճի մեջ լինե՞ս։ Ասենք պիտի մարդկանց ճանապարհ չզիճես։ Ու պիտի սիգնալ տաս։ Բա Նիվայում ես։ Ու Նիվան իրա վրա ազդում ա։ Ինքը աբգոն ա անում մեքենաներ, ու մի քիչ լիխաչիծ ա անում։ Տենց։ Բա էլ ի՞նչ անես նիվայով։ Ս[ծ]իլ ա, ֆսյո-տակի։
Լավ, շեղվեցի։
Ես ինքնասպանվեցի ադն-ում այն պատճառով որ ինձ դաստած էին արել հաղորդագրություները։
Որոնց չի լինի նայել հենց մեյլի մեջ, պետք է լոգին լինել ադն։ ՕՄԳ։
Ես որոշել էի կայուն լինել ու ամեն ինչին դիմանալ։
Նույնիսկ անկեղծ լինել, ու երկուսներ շարել։ Համ էլ մարդիկ սկովորեին որ բացի հինգից էլի բաներ կան։
Բայց ես չկարողացա։ Որովհետև ինձ հա նամակներ էին գալիս։ Մեյլին։ Ու այնտեղ գրված էր՝ «դուք ադնում հաղորդագրություն եք ստացել։ Հիմա գնացեք մտեք լոգին եղեք որ կարդաք»։ Ու այ դա ես չկարողացա տանել։
Կամ պիտի մի անկապ մեյլ գրեի, որը չեմ ստուգում, սակայն ապա չեի ստանա եթե ասենք հայրս ինձ ադն-ով գրեր։
Ու չկարողացա դիմանալ։
Որովհետև չկարողացա տիրապետել իրան։ Թող հայրս ինձ մեյլով գրի, բա մեր ջանը քա՞ր ա։ Առաջ որ գրում էր, թող հիմա էլ չալարի։ Կամ թող ալարի։ Ավելի գույնզգույն։
Այսօր մեյլ եմ ստացել Օգոստոսից։ Որ կասկադի թանգարանում նոր ցուցահանդես ա բացվում։
Շատ լավ ա որ մեյլ էր ու ոչ ֆբ հաղորդագրություն։ Մեջը ֆեյսբուքի իվենթի հղում էր։
Ի յա տակի սխադիլ պա սսիլկամ, դա
Ֆեյսբուքի էջ։ Վերևը գրված է՝ ֆեյսբուք։
Ու օպցիաներ՝ աթենդ, մեյ բի, էթեսեթրա։
Առաջ «քուլ» էր համարվում սեփական էջ ունենալ սեփական դոմեյնում։ Ասենք ոչ թե գեոսիթիզ․քոմ/միբան, այլ ասենք միբան․քոմ։
Դե հիմա էլ ա քուլ։
Բայց սաղ կամու նե լեն, օգտագործում են Թվիթեր ու Ֆեյսբուք իրենց կլիենտների հետ կապի համար։
Ինչու՞՞՞՞։ Ինչու՞՞՞՞՞ ոչ իրենց կայքերը։
Ինֆրաստրուկտուրա՞ – ախր մի երկու լիբ ա էդ ինֆրաստրուկտուրան։ Աթենդ/Մեյ բի։
Սաղ օֆիսները ունեն բիդլոկոդերներ ով տենց բաներով ա զբաղվում։ Կամ քոփի փեյսթ անում ինտերնետներից։
Չէ, մարդկանց համախմբություն։
Մարդիկ այնտեղ են, ու ընկերությունները գնում են իրենց հետևից։
Որ լսված լինեն։
Էդ ես եմ որ հիմա կարամ ասել՝ ֆսյո, գնացի արնետ․ամ, քանզի ինձ չի հետաքրքրում, շատ են ինձ կարդում թե ոչ, թող բարի լինեմ րսս-ով մտնի։ Կամ ասենք ՈՒՐԼ հավաքի։
Նույնիսկ ավելի լավ կլինի, եթե քիչ կարդան, քիչ կմտածեմ՝ այ չեն հասկանա, տեքստը երկարացնեմ, ստեղ բացատրեմ, ու տեքստերիս որակը կբարձրանա, ու գրելը կթեթևանա։ Եթե բարեհաճեն մեկնաբանության մեջ հարցնել՝ այնտեղ կգրեմ այն ինչ պարտքս էի համարում տեքստի մեջ բացատրել։
Բայց իրանք, ասենք կոմպանիաները, իրանք չեն կարող, իրանք փող են աշխատում։ Բիզնես ա, ոչ մի անձնական բան։ Որտեղ մարդիկ կան, այնտեղ ել կգնան, մարդկանց հետևից։ Որ տարածեն ինֆոն։
Ի դեպ, երբ ԿՄ-ում ինչ որ մեկը սկսում ա վիզ դնել տիսյաչնեգ դարնալ, անմիջապես մտածում եմ՝ ինչի՞ն ա պետք․ – ծանր մանկությու՞ն, ու գոնե էդ թվով կայանալու խնդի՞ր, թե՞ փող։
Ահ ահ։
Ու հա, վաղ թե ուշ կտեղափոխվեմ այստեղից։ Չգիտեմ ուր։ Չգիտեմ ոնց։ Տեխնոլոգիայի մասին արդեն շատ երկար եմ մտածում, ու չեմ կողմնորոշվում։ Դա է բարդը, ես քթի մազ եմ, տեքնոլոգիաների առումով նույնպես։
Ամեն ինչիզ զզվում եմ։
ՖԲ-ին ել այդպես ել չսովորեցի տիրապետել։
Իրան ել չեմ սիրում։
Դե չի խանգառում որ իմ ԿՄ-ի փոստերը այն պատին ա գցում։
Մի երկու մարդ կարդում լայք ա անում։
Սակայն ստատուսները․․․ ցանկացած միտք, որը կարող է պոտենցիալ դարնալ փոստ, կամ չդարնալ։ Գրե՞լ այնտեղ։
Սակայն ախր թվիթերը ավելի հարմարավետ է այդ գործի համար։
Չեմ կարողանում ինձ գտնել այնտեղ։
Հա, հա, շատ շուտ սովորեցի որ քանզի դիսլայք չկա, կարելի ա իրա տեղը լայք դնել։
Ով կհասկանա՝ կհասկանա, որ իրականում դիսլայք ա, ով չի հասկանա՝ թող մի քիչ լավ զգա իրան։
Սակայն նույնիսկ լուսանկարները, իմ ֆբ լցրած լուսանկարները՝ «մենք խմած դաչայում» ոճի են։ Հիմնականում։
Դե ոճն ա տենց։
Ստեղ մի քիչ ինձ դուր եկողներն եմ լցնում։ Այնտեղ՝ շատ հազվադեպ։
Սակայն ախր տեսնում եմ, որ ինձ այնտեղ լրիվ այլ ձև գիտեն։ Ասենք «էտը յա լետը նովի աֆոն» վիճակով։
Ու չեմ կարողանում փոխվել, այլ բան լցնել։
Իսկ եթե ոճի մեջ եմ լինում, ապա կամ տուֆտում եմ, կամ էլ ստացվում ա որ սաղին ձեռ եմ առնում։
Որովհետև ես երբ ոճի մեջ եմ՝ էդ անմիջապես սաղ կարծում են որ ձեռ եմ առնում։ Դե տենց էլ ա լինում, ի՞նչ թաքցնեմ։
Չէ՞ որ երբ ասում եմ, որ սծիլի համար ա, ի նկատի ունեմ որ տեսեք ինչ հիմար ա էդ սծիլին հետևելը։
Էս երկար փոստ ա, քիչ մարդ ա կարդում, ու բնավ չեմ կորցնի նրանց ում կասեմ, որ սծիլի համար ա , իսկ իրանք կհավատան։
Չգիտեմ, է։ Երևմի միայն ամառայինի խումբն էր որ ՖԲ-ում հետաքրքիր էր, ու դե պարզ ա, ֆրիսբիի նոթիֆիքեյշնները։
Որովհետև այնտեղ են մարդիկ։ Չի լինի այլ կերպ։ Ու հա, այլ կերպ փող արժի։ Իսկ ոնց ուզում ես առանց փող ֆրի րեսուրս սարքես, հասկանում ես, որ չես ձգի, ու պիտի փող աշխատես։
Ես կասեի, երբ շատ մարդիկ կլինեն, կստեղծվեն նորմալ սոցիալ ցանցեր, հարմարավետ ու բարի, նորմալ մարդկանց համար, ով բարին չարից տարբերում ա։
Սակայն ախր էդ դեպքում ինքը կլինի «էլիտար» ցանց, ու բնավ ոչ սոցիալ։
Ու չի գործի։
Սոցիումն էլ չի փոխվի։
Ֆեյսբուքն էլ ադն-ից բարի կթվա։
Ես որ առաջ ոմանց չեի հասկանում, որ ասում էին՝ գնամ մոնաստիր, հիմա հասկանում եմ։
Բայց գիտակցում եմ՝ շատ մարդ չլիներ, չեր լինի լիքը բան։ Չեր լինի ինտերնետ, իրա պորնո-ով, որի վրա պրովայդերները փող կաշխատեն ու կգոյատևեն, որը թույլ կտա ինձ գիրք կամ ֆիլմ քաշել։
ՑանցառաՓաթիին հատուկ շաաատ քիչ մարդ եմ կանչել։ Որ շունը տիրոջը ճանաչի։
Որ շփվել լինի։ Գրեցի իվենթում՝ ֆրի թու բրինգ աթեր գեստս բայց նենց չէ որ առանձնանան ու մանիկյուրներից խորանան։ Գործեց։ Կեսը վախեցավ չեկավ։ Ծրագրամիստները ինձ գրում էին՝ «ես տեխնիկայից հեռու մարդ եմ, կգամ կամաչեմ»։ Շատ լավ փաթի ստացվեց։
Գուցե պարզապես ֆրենդոցիդ անեմ, մի երկու մարդ թողնեմ։ Չէէէէ, ախր էդ փաթի չի, ձև չի տենց անել։
Կտեսնեմ հիմար մեկնաբանություն, կգնամ, կմտնեմ, ու լայք կանեմ։
Հետո էլ ես այդքան շատ մարդ գիտեմ, որ վ պրինցիպե ֆրենդերիս մեծ մասը իրական մարդիկ են, որոնց փողոցում տեսնեմ՝ բարևելու եմ։
Ինչ որ պատասխանատվություն ել եմ զգում։ Լուսանկարներ անկապ որակի բայց մարդիկ են, տեգած են։
Հո չեմ վերացնի սաղ։
Ու վոոբշե, գնալուց, ջմեյլից էլ ա պետք ազատվել։ Իրա հետ խնդիրը էն ա որ չեմ կարողանում սսհ տուննել անել որ աշխատացնեմ ջաբեր գործի տեղը։ Նենց լավ ա ցանցը սարքած։ Որ չմոլորվեմ, չֆորվարդեմ։
Լավ, ես էսա պլաններս կանեմ, հոստինգս, մեյլս, կբերեմ իմ տուն։ Նենց որ կոմպը իմն ա, ամեն անցնելիս քացով կարող եմ տալ։ Սաղ ձեռիս տակ։ Բայց մարդկանց մեծամասնությունը էդպես չի կարող անել։
Իրանք ի՞նչ անեն։ Լավ, իրանց պետք չի։
Կաժդոմու պո պոտրեբնոսծյամ։
Իսկ ես բավականացված չեմ ինտերնետներով։ Տեխնոլոգիաներով։
Քթի մազ եմ էլի։ Մենակ չեմ կարող փոխել։ Ոչ մեկ չի կարող փոխել։ Պետք ա մտածող մարդիկ մեծամասնությունը կազմեն, իսկ տենց չի լինում։
Դե լավ, գնամ ֆեյսբուք, տեսնեմ ի՞նչ տուֆտա բան կարամ հորինեմ, գրեմ։
Աքսե՞փթանս՞։ Դենայա՞լ։
Մի բանը հաստատ ա, ֆորսքվերում կետ կա, որ պիտի ջնջեմ։ Փրայվասիի վայոլեյշն ա։ Հենց հիմա։
Ու քնելու։
ու տենց
Մեզ համակարգերը ինչի՞ համար են պետք։ Ճի՛շտ է, ավտոմատացնելու համար։ Ռուծինայից խուսափելու համար։ Ասպիսով,
Առաջարկում եմ լայվջորնալ/ֆեյսբուքներում սահմանել հետաքրքրությունների «defaults» ենթաբազմություն, որը պարունակում է, ասենք, music, movies ու տենց։
Որ էլ շատ չտառապեն մարդիկ ամեն անգամ նույնը թվելով։
Առաջարկում եմ նաև լուսանկարների տակ ավելացնել լայք-ից բացի․
«լոոոլ»
«լոոոոոոոլ»
«նայս փիք»
ու
«կարոտել եմ երեխեեեեք ջան»
փոփ ափ ցանկը որ ընտրել լինի ու անհրաժեշտ չլինի գրել դա ամեն անգամ կրկին և նորից։
իսկ իվենթների տակ բացի «attending», «not attending», «may be»․
«ցավոք ես Հայաստանում չեմ, սակայն հոգով ձեզ հետ եմ»
ու տենց
էն մարդիկ որոնք ասում են որ ֆեյսբուքներում հիմարների հավաքածու ա, մի տեսակ մոռանում են, որ հմ․․․ երկիր մոլորակի վրա ա էլի էդպես։
ի դեպ, ֆեսյբուքի մասին ել է հոդված գրել չտեսությունում։
ու տենց
ու տենց
տժժալը լավ միտք ա անշուշտ։ ինտերնետների փակ գրելու մասին իմ կարծիքն ա․ ինտերնետներում իրականում փակ բան չի լինում։ ես ասենք զամոկի տակ գրեցի, ու հարյուր տոկոս վստահ չեմ կարող լինել սաղ ընկերներիս մոմենտով որ ոչ մեկը այլ երրորդ կույսակցության մարդու ցույց չի տա բնավ։ այսպիսով զամոկի տակ գրել-չգրել, ֆբ-ում պրոֆայլ փակել-չփակել (մի բուռ հայ ենք)մի տեսակ քչացնում կամ շատացնում ա հանրային դարնալու հնարավորությունը սակայն բնավ չի ապահովվում։ Այսպիսով, բառը ճնճղուկ չէ բնավ, ու ՔԵԴ
իմ նամակագրությունից
ու տենց
(c) Կարեն Անտաշյան
գտնված է ֆեյսբուկում թափառելուց
քրոսփոսթ graffiti_am{.lj-user}-ում
_ու տենց _
Անահիտը տեղադրել ա ֆեյսբուկում այսօրվա ցուցահանդեսի լուսանկարները
ցուցահանդեսը բաց է կիրակի մինչև հինգը, երկուշաբթի մինչև յոթը։ Այսքանը գիտեմ։ Ասենք կարող ա 6.55-ից 7-ը։
_ու տենց _
Պատճենած-փակցված է ֆեյսբուկյան ընկերոջ՝ Գայանեի նոթից․
Հանկարծահաս սեքսն ու կանանց կաստայի իմաստնությունը …Share
Wednesday, March 10, 2010 at 5:51pm
Պապս հիվանդանոցում էր, ճաշ եփեցի տարա… ու ծանոթացա կողքը պառկած տավուշցի մի տղայի հետ, որին կինն էր նայում:
Կինը հետս արագ ընկերացավ. ասեց, որ տպավորվել էր պապիիս հետ իմ հա լրճկվելով, իրանց հետ կատակելով, մեկ էլ մազերիս անիմաստ շարժով:
Մտա կողքի սենյակ պապիիս ճաշը նախապատրաստելու, ինքն էլ մտավ հետևիցս:
Արդեն հասցրել էր տեղեկանալ, որ ամուսնացած չեմ, բայց առաջին ռեակցիան հանգիստ էր եղել, քանի որ կարծել էր, թե 18 եմ, բայց քանի որ մաման պահը չէր կորցրել ու դեմքին էր հասցրել ողջ ճշմարտությունը՝ իմ ահռելի տարիքը, 2-րդ ռեակցիան եղել էր սարսափահար, բայց արագ աֆեկտը զսպող ափով բերանը փակելով ու աչքերում մի ակնթարթում գոյացող վշտով… հայացք, որ ասում ա, դժբախտ ես, բայց ի՜նչ անեմ, մաքսիմում ցավակցեմ… հա, մեկ էլ խրատեմ, որ վախտն ա!
Դե ես էլ ինձ չէի կորցրել ու իմ հերթին պարզել, որ 24 տարեկան ա ու ունի 2 երեխա, մեծը՝ 6 տարեկան:
Մտավ հետս սենյակ, ասեց, գիտե՞ս, ստեղ էնքան էժան ա ամեն ինչ, էրեկ գնացի ինձ լիֆ առա, շատ եմ սիրում տիգրյոնկա, – հանեց ցույց տվեց, – ու սենց կրուժավայով տրուսիկ, – էդ էլ ցույց տվեց, – մեկ էլ գիտե՞ս ինչ եմ առել, կանացի բրիտվա, ես դրանք եմ օգտագործում, էնքան լավն են: Նայի՜:
Շուռ եկա տեսա վարդագույն բրիտվան, գլխով արեցի, շարունակեցի բուտերբրոդս սարքել:
Ասեց, բա ինչի՞ չես ամուսնանում, ասեցի, դե՜….. ու լռվեցի…… միշտ էս հարցի վրա լռվում եմ, որովհետև չեմ հասկանում, թե ոնց ա հարց տվողի գլխում էդ հարցը ձևավորվում, հա ուզում եմ մեխանիզմը պատկերացնեմ, բայց չի ստացվում…… Շարունակեցի կմկմալ, որ մի «պատճառ» գտնեմ, «պատճառ», որ Տավուշի խուլ գյուղի աղջկա համար ընդունելի լինի…. Որովհետև միակ «պատճառը», որ գլխումս պտտվում էր՝ դե «չեմ սիրում ոչ մեկին»… բայց սա ես ո՞նց ասեմ… կմտածի էս լրճկվա՞ծն ով ա, ишь чего захотела… տարիքիդ նայե՜մ, պրետենզիաներիդ նայե՜մ, հայ-հա՜յ… Հա ի դեպ Տավուշը լավ գիտեմ. շատ եմ գնացել հետազոտությունների ու միշտ կանացի հարցերով ու միշտ կանանց հետ:
Ասեց, բա դու՞ ինչ բրիտվայով ես անում: Ասեցի, դե եսիմ: Ասեց սրանցով արա, երկար են դիմանում, հատուկ կանացի են: Ասեցի դե ես բրիտվա չեմ օգտագործում առանձնապես: Ասեց, բա ինչո՞վ ես անում, ասենք, ոտքերդ, բացատրեցի, թևերդ՝ բացատրեցի: Ասեց, բա կանացի՞դ……………. շշկռվեցի…………. Ասում եմ, կանացին ո՞րն ա… Ասում ա, դե կանացիդ, կանացի մասերդ: Ասում եմ, իմ մոտ ամեն ինչն էլ կանացի մաս ա ու ծիծաղում եմ մանթրաժից: Ցույց ա տալիս ձեռքով, – դե էստեղերը…: Ընթացքում արդեն սկսել էի կռահել՝ ինչ ա հարցնում, բայց Տավուշ, խուլ գյուղ, 17-ում ամուսնացած, որը ինձ հենց նոր հարցնում էր, թե դու ոնց ես նորմալ նայում սթրինգին, կամ մամաները թողնում ե՞՞՞՞՞՞՞ն դա……… Ու չի տեղավորվում իմ գլխում իրա սափրած «կանացին», մի քանի հեռացված ատամն ու միամիտ հայացքը:
Էդ բոլորը մի կերպ սինխրոնացնելուց հետո, խփում ա հաջորդ շոկը, բայց ինքը ո՞նց ա ինձ էդ հարցը տալիս: Ախր իրա «աշխարհում» իմ չամուսնացած լինելը պիտի իրա մոտ էլ հարց չառաջացներ: Բայց էս մարդը ռեալ պատասխանի ա սպասում ու տարակուսած ա սպասում, ու ինչքան երկարում ա իմ կմկմոցը, էնքան էս մարդու մոտ «կասկածներ» են առաջանում, որ «չէ», ու էնքան էդ կասկածներից տարակուսանքը դառնում ա «չհասկացա, ո՞նց»:
Ու առանց էլ սպասելու պատասխանիս, ասում ա.
– Գիտե՞ս, տենց լինում ա, մանավանդ, որ դու հիմա արդեն 26 ես… արդեն ժամանակն ա, կարող ա տենց լինի, որ, – ու ես մտածում եմ, չլինի՞ հիմա կասի մի բան, որից տեղում կուշաթափվեմ ու կտեղափոխվեմ 3-րդ հարկ՝ ռեանիմացիա, օրինակ, «ի՞նչ կապ ունի ամուսնացած լինելը»…… ու լսում եմ – տենց պատահում ա, որ աղջիկներին, առանց հարցնելու…… փախցնու՛մ են!!! Բա որ գան քեզ, դու էլ արդեն 26 ես, ու փախցնե՛ն, ի՞նչ ես անելու!!! – ասեց սարսափած ու իմ անհասկացողության վրա զարմացած դեմքը:
Ես թևաթափ եղա… Իրա տրամաբանությունը հասկանալու փորձերից, զգացի, որ դիոդներս հերթով վառվում-տրաքում են… ու թողեցի էդ անհաս զբաղմունքը:
Եկավ կանգնեց փոքրիկ սառնարանի մոտ, որի վրա հաց էի կտրտում, հենվեց արմունկներով, ասեց, – կյանքը դժվար ա, դժվար բան ա ապրելը… – ու դուրս եկանք:
Հ.Գ. 1. Բոլոր դեպքերն ու դեմքերն իրական են, նոթս էլ գեղարվեստական չի!
Հ.Գ. 2. Բոլոր նրանց, ում մոտ կասկածներ կառաջանան, պատասխանեմ. իրա ամուսինն իրան չէր փախցրել:
(c) Գայանե Ղազարյան
_ու տենց _
_ու տենց _
und so weiter
չգիտեմ դոդոշոփ է թե չէ
_ու տենց _
[այստեղից][1]
author of [The Gun Seller][2],
Hugh Lauri
crosspost to [house_am][3]{.lj-user}
_ու տենց _
[1]: http://rutube.ru/tracks/2802678.html?v=f4a307b07bf5333586e190ebea1baaf8
[2]: http://en.wikipedia.org/wiki/The_Gun_Seller
[3]: http://house_am.livejournal.com/
_ու տենց _
գտնված է ընկերոջ պատի վրա, ֆեյսբուկում։
crosspost to graffiti_am{.lj-user}
_ու տենց _
_ու տենց _
(c) Անահիտ
ու տենց
_ու տենց _
x: լսի, սքլայթը քեզ դուր գալիս ա ?
me: իրա մասին ով ա լսել որ իրա ծակերից իմանան
x: որպես մայսքլի ալտերնատիվ
8:49 PM me: լսի բազաներից լուրջ խորհուրդ եմ տալիս ֆայրբիրդը
վերջն ա
x: լուրջ ??? :/
me: օրաքլին տալիս անցնում ա, մայսքլը մի կողմ քաշված ներվայինացած ծխում ա, ու բաց ա
լուրջ
մի հատ նայի կտեսնաս
8:50 PM x: հա դե բազան պետք ա բաց ըլնի
չեմ ջոգում օրաքլը ոնց ա առաջ գնում
էն կարգի որ սանախառը առնում ա
ամդ-ով բանով ինչքան գիտեմ
me: «ենթերփրայզ» ա ու բուրոկրատները վեդուտսյա
լսի ացտոյ ա
իրա ինստալլյացիոնկեն մենակ ինչ արժի
8:51 PM ուրեմն ինսթալ անելու համար
պետք ա սերվերի վրա ունենաս գրաֆիկա ու ջավա
ախր ինչի՞
x: այ էդ րիվ հասկանում եմ քեզ
me: որ նեքստ սեղմես
x: բազա ա բոզը
(սիորւն ստացվեց)
me: ինչի՞ս ա պետք նեքստ սեղմեմ
որ ենթերփրայզ ա դրա համար՞
8:52 PM բոզբազ՝ փորձեք և կփոշմանեք
8:53 PM x: բօզբազ – փնտրիր կանանց
ու վուլքար սքլ սինտաքս
տեղից էլ վուլգարին մոտիկ ա
8:54 PM լսի, սքլայթը վերջն ա իմ համար
me: դե լայթերը ի տարբերություն ինթերփրայզներին լավն են լինում
8:55 PM x: int-ում ‘7’ կարաս մտցնես նախույ
🙂
հա դե
խիստ կասկածում եմ որ օրակլին փող տվողը իրա փողի 30%-ից ավելը օգտագործի
8:56 PM նկատի ունեմ էդ փողի դիմաց ստացած ավել ֆունկցիոնալի
me: օրաքլը սրիկա ա
ուրեմն րեդհատը տանջվում ա հավաքվում ա
լիքը փող ա ծախսում ջիսիսի, ջիդիբի, ինչ ասես
կերնելի ահագին մասը իրանք են անում
գլիբսի իրանք են մեյնթեյն անում
8:57 PM ու րեալ ֆայթերն ա օուփեն սոուրս լուծումների քորփորեյթ աշխարհում
ինչքան էլ իրան չսիրեմ
իսկ էս անտերը օրաքլը իրան վերցնում ա քոմփայլ անում ու մի քիչ ավելի էժան գնով տալի
տիպա մեր սափորթը էժան ա
8:58 PM այ դուք պարազիտներ ես ձեր ինչն եմ ասել
ձկան աչքեր
անուննել դնում են անբրեյքաբլ լինուքս
էդ նրանից հետո արեցին որ ուզում էին րեդհատենց առնեն
իսկ ռեդհատենք ասացին՝ դե գնա է, էս ով ես դարձել
հիմա էլ ուզում են սանին առնեն
8:59 PM նահանգների հանձնաժողովը թողել ա բայց եվրոպայինը կարծես ուզում ա կասեցնի
հակամոնոպոլնի վիճակներով
ու տենց
օտմազկեքով
x: 95wgi
չջոգի
յանի 2 ամիս առաջ էին առել սանին
me: չէ
9:00 PM դեռ չէ
x: լսի, մի վատ բան եմ նկատել
me: սդելկան պետք ա անցնի մի քանի հանձնաժողով
x: ֆեյսբուքի սըռչը տակից ինչ որ գլոբալ ռեզուլտատներ ա բերում
վեբից
սկզբում դզեց
ասի հեսա
9:01 PM me: ահա
ես էսօր տեսա
նկատեցի
x: էնքան ա սոշլ նեթվոռք վիճակներից սկսում են ընդլայնվել
տակը նկատեցիր որ գրած ա բինգի ռեզուլտատների վրա ա ?
ես մայքռոսոֆթին առանձնապես դեմ չեմ
9:02 PM x: բայց դե կլոունություն չեմ սիորւմ ելի
x: 9:03 PM մի բան էին արել ինձ դզել էր
սպաս փորձեմ գտնել
x: www.microsoft.com/tag/default.aspx
me: վ պրինցիպե իրանց ՔՌ կոդն էլ վատը չէր
x: դե գունավոր էր, դզեց
me: սիրուն ա նայվում
x: հա հենց էդ եմ ասում
9:07 PM 🙂
էն լինը որ նայես էդ ա
me: իմ մունլայթը ցույց չի տալիս․․․
ունեմ իրան
բայց ասում ա մունլայթ իզ քոմփայլեդ ուիթաութ երկու սափորթ
սպաս նաեմ կարամ րեինստալլ անել
ինչ որ յուզ ֆլագ կա
չէ
9:08 PM չկա
նորմալ հավաքած ա
լսիիիիի
նույն բանն ա ինչ ես ասել եմ
լրիվ
ինձ էլ ա դզել
լսի
9:09 PM իսկ գիտե՞ս իրանց մի հատ տոնկի կեղտոտության մասին՞
x: ՞
me: լսե՞լ ես ֆայլ սթրիմերի մասին
x: սերվեր ա ինչ որ ?
չեմ լսել
x: ուրեմն ասենք կարաս գրես՝ նոուտփադ աաա․տքստ
մեջը բան գրես
հետո գրես՝ նոութփադ աաա․տքստ։1
ու դա կլինի նույն ֆայլի այլ սթրիմ
ընդ որում
9:10 PM առաջին սթրիմի մեջ ասենք կարաս բան չգրես
իսկ մյուս սթրիմերի մեջ լիքը բան գրես
ու ասենք մի գիգ ունենաս
բայց ֆայլը ցույց ա տալիս զրո
էդ իրանք արել են
հատուկ մետա ինֆորմացիա պահելու համար
ու նտֆսի մաս են դարձրել
հիմա դա նշանակում ա որ
9:11 PM եթե իրանց սարքած ֆայլը, իսկ իրանք ուզում են ամեն իրանց ֆայլ ֆորմատները կապեն
էդ սթրիմերի հետ
ասենք դոքիկսն էլ կարծեմ
ու դա նշանակում ա որ քոփի ես անում նտֆսից այլ տեղ
ինքը էդ ինֆորմացիան չի կարա քոփի անի
քանզի նտֆսը միակ ֆայլային համակարգն ա ով տենց բան ունի
ու նենց տոնկի են արել
չես կարա ասես ինչի ես արել
9:12 PM կասի ձեր ֆայլային համակարգներն են ացտոյ որ չունեն իսկ ես արել եմ օգտագործում եմ
ու տենց
x: պահո
լուրջ վոռի ա
me: ահա
x: կռիսականով դրել խրում են
բաաաայց
որ դարն ա
9:13 PM գուգլ դոքս կա բան կա
մեկ ա ես էդ ֆայլը 2 րոպեում կունենամ դոկիսքի դեպքում
ու մնացածների համար էլ լուծում կլնի
ու դրանից չեմ մտածի որ էքստը անկապ ա
այլ իրանց քֆուր կանեմ
9:15 PM me: http://en.wikipedia.org/wiki/NTFS#Alternate_data_streams_.28ADS.29
ու տենց
ու տենց
ու տենց
Դե ինձ ֆեյսբուկյան քոզ են ուղարկել, տիպա սափորթ սեքշլ րեվոլյուշն ին Արմենիա։
Այդ քոզի առաջին էջում բեյսիկ ինֆո է գրած, որը թարգմանել եմ հայերեն, (չեմ ուզում մեր չհայախոս/կարդ եղբայրների և քույրերի աչքը ծակի) բնորինակը անգլերեն է՝
Սկսվում է այսպես՝
Սառույցը շարժվում է, պարոնայք երդվյալ ատենակալնե՛ր։ Բա հետո՞։
Դիտենք մեսսեջը՝
<blockquote style="border-left: 2px solid #FFCC00; padding: 10pt; margin-left: 30pt; background-color: #FFFCEC;">
<p>
Արդեն 21րդ դարն է բակում, իսկ «կարմիր խնձոր» անունով ավանդույթը դեռ գործում է, որը նշանակում է, որ աղջիկը պետք է կույս լինի ամուսնությունից առաջ (կամ պահին՞ – թարգմանչի նոթ) և դա ՀՆԱՑԱԾ է (ոճը պահպանվում է, բնորինակում մեծատառեր են) և պետք է դիսրեգարդեդ լինի։<br /> ՇԱՏ ԱՂՋԻԿՆԵՐ մեր օրերում վախենում են սեկս անել այլ մարդկանց կարծիքի պատճառով։<br /> Միացե՛ք <s>զվարճանքին</s> (կներե՛ք, չդիմացա) այս խմբին և միասին ասե՛նք՝ մինչ ամուսնական սեքսը ՕԿ է
</p>
Սպանի՛ք։
Խեղճ ՇԱՏ ԱՂՋԻԿՆԵՐ։ Այն էլ 21րդ դարի։ Նրանց մասին վատ են մտածում, եթե նրանք սեքս են անում։
Վայ, սպասե՛ք։
Իսկ ո՞նց են իմանում, որ վատ մտածեն։
Աղջիկները տենց ամեն մեկին փողոցում ասում են, որ անտեղյակ չմնա՞ն։ Հետո էլ լավ կամ վատ մտածե՞ն։ Թե՞ մարզաշապիկ են պատվիրում, տիպա, գիտեք, ես սեքս եմ անում։
Հա պարզ ա որ անում ես, մեծ աղջիկ ես։ Էլ ի՞նչ կարիք կա հայտարարել ակնհայտ բաները։
Ասենք՝ ես հաց եմ ուտում։ Կամ՝ օրը այսքան լիտր ջուր եմ խմում։
Տիպա ի՞նչ։
Ես իմաստը այդ շուխուռի չեմ հասկանում։
Ասենք եթե Սևանը իջեցնելու դեմ ակցիային խորհրդարանի մոտ տաս հազար մարդ է գալիս՝ հասկանում եմ։ Գուցե պատգամավորները մի քիչ շատ մտահոգվեն, ու նրանցից մեկ-երկուսը, գուցե ազդվի։ Գուցե։
Ինչևվից է, Սևանը իջեցնելու դեմ ակցիային՝ հինգ հոգի մարդ էր եկել։ Թեղուտի պաշտպանության ակցիաներին հազիվ տաս հոգի էր հավաքվում։
Բայց իմաստը տեսնում էի։ Եթե շատ մարդ հավաքվի, մի գուցե, ինչևից է, երբևից է ազդի, որևից է մի պատգամավորի վրա։
Իսկ այս ակցիայի իմաստը՞։
Ազատ սեքսը արգելվու՞մ է մեր կառավարության կողմից։
Չէ, չի արգելվում։
Գուցե չի արգելվում պաշտոնապես, բայց իրականում հետապնդվու՞մ է։
Չէ, ասենք՝ իրականում ազատ մրցակցություն չունենք – համաձայն եմ։
Իրականում անկախ, ժողովրդավարական պետություն չենք՝ համամիտ եմ։
Բայց իրականում ազատ սեքս չունենք՝ – համաձայնվե՛ք անկապ է հնչում։
Անկապ է նույնիսկ աանկախ նրանից՝ ունենք թե ոչ։
Փնտրում ենք ակցիայի իմաստը։
Ուզու՛մ եք ասե՛լ, տիպա մենք այսպես ենք մտածու՞մ։
Հա, ձեր ջանը սաղ լինի։ Ես ե՛լ եմ այսպես մտածում։ (Քի՛չ է մնում ասեմ՝ բոլո՛րն են այսպես մտածում, նույնիսկ Ծերունը Թորգոմյան)
Հա, յանիմ շա՞տ եք։ Դե ասենք հա՝ շա՛տ եք։
Որ ի՞նչ։ Որ այլ մարդիկ իրենց սկզբունքները փոխեն, որովհետև շա՞տ եք։
– Մայրիկ, նայիր, ֆեյսբուկում արդեն հազար հոգի ազատ սեքսի խումբն են գրանցվել։ Թույլ կտա՞ս ես էլ գրանցվեմ։
Համոզիչ չէ։
Համ էլ շատ էլ չեք, հազիվ մի երկու հազար հավաքեք, այս պահին 705 անդամ է, որից մեկը ես եմ, ու էսա դուրս եմ գալու։ Ջոյն եղա որ կարդամ ի՛նչն ինչո՛ց է։
Լավ, վերցնենք այդ ՇԱՏ ԱՂՋԻԿՆԵՐԻՑ մի ԱՂՋԿԱ, ու զննենք մանրադիտոկով։
– Աղջիկ ջան, ի՞նչ է պրոբլեմդ։
– Ընկերոջս/այլ մարդու/տղայի/աղջկա հետ ուզում եմ սեքս անել, բայց չեմ անում։
– Վայ քոռանամ ես, ինչու՞ չես անում։
– Որովհետև մարդիկ իմ մասին վատ կմտածեն
Ազնիվ խոսք էսա բոտ եմ գրելու «ԱՂՋԻԿ» անունով։ Հենց մեծատառերով։ Իսկը բոտի ալգորիթմ է։ Լավ, շարունակենք։
– Ասենք ո՞վ կարա վատ մտածի։
– Ինքն՝ ընկերս/տղան/աղջիկը
Լավ էլի․․․ մինչ սեքս անելը ինչ որ բաներ մարդիկ ենթադրում են։ Ասենք, կարող են ենթադրել, որ մեկը մյուսին դատարան չի կանչի բռնավարության գործով։ Քանի որ սեքս է, բռնավարություն չէ։
Ասենք, ենթադրում են, որ մյուս օրը նրանցից ոչ մեկը չի հայտարարի հանրությանը, թե գիտե՛ք, քնել եմ այս ինչի հետ։
(Ի դեպ՝ ասելու ձև կա, ուրեմն, ձեռնափայտով երեք անգամ խփում եք բազրիքին և բարձրաձայն ասում՝ «Ես քնե՛լ եմ Լիզա Քադդիի հետ», բայց այդ դեպքում էլ սուտ է ստացվում)
Լավ, էլ ո՞վ կարա վատ մտածի։
– Չե, իհարկե ընկերը չէ, այլ շրջակա միջավայրը
– Շրջակա միջավայրը էսա կտրում են պրծնենք
– Դե ի նկատի ունեմ մարդիկ
– Հմ, ո՞րտեղից են իմանալու որ ասեն։
– Բայց եթե իմանային՝ կասեին։
– Քույրիկ ջան, ոնց որ կիկոսի մահն է հիշեցնում տենց մի քիչ։
– Դե հիմա։
Գուցե ուզու՛մ եք փրոմո՞ութ անել ազատ սեքսը։ Դե տիպա լուսավորչական աշխատանք տանե՛լ մեր մութ ջունգլիներում։
Այս դեպքում ինչ որ բան աղոտ սկսում է երևալ։
Ախր այդ փրոմոուշենը միայն հակառակ ազդեցություն կունենա։ Քանի որ նման է ցուցադրական մի բանի՝ տիպա նայե՛ք, ես ինչ տղա/աղջիկ եմ։ Ես նենց ազատասերամիտ եմ, որ էլ դու սու՛ս։
Ախր եթե տենց ազատամի՛տ ես, էլ ինչի՞ պիտի դա աչքը խցկես։ Լրիվ նորմալ է սկսել կասկածել, որ հեչ էլ ազատամիտ չես, ու նենց տպավորություն է որ ինքդ քեզ համոզում ես։
Համ էլ ո՞վ էր մինչ այդ խանգառում նենց ազատասերամիտ լինել պարզ չէ։ Բացի ինքներդ ձեզնից, իհարկե։
Ու այստեղ մենք հասնում ենք քանակի ու դրա իրական դերին և ազդեցությանը հասարակության վրա։
Ֆեյսբուկում քոզ պետք չէ հայտարարել։
Պարզապես պետք է ապրել այնպես, ինչպես ճի՛շտ ես համարում։
Մի ասա, արա՛։
Հիմա բացատրեմ, ինչ ի նկատի ունեմ՝
Ստեղ այլ հարց կա լրիվ։ Ներքին ազատության։ Ու անհամեմա՛տ ավելի խորը հարց է։
Եթե ազատ ես, դու անում ես այնպես, ինչպես մտածում ես, որ լավ է։ Այնպես, ինչպես գիտակցաբար որոշում ես։
Ու դա ՔՈ որոշումն է, ոչ քո ուսուցչի, ֆյուրերի, ծնողի, կամ ընկերոջ։ Դա ՔՈ բանականության արդյունքն է։
Իսկ գիտե՞ք ինչի է կարևոր անել այնպես, ինչպես մտածում ես, որ լավ է, և ոչ այնպես, ինչպես այլոք են մտածում, որ լավ է։
Որովհետև՝
ամեն քո քայլը՝ ակամա ձայն է դառնում։
Ձայն է մեծ հասարակական լուռ ու աննկատ քվեարկության մեջ։
Դու ամեն օր քվեարկում ես՝ ու շա՛տ։
Երբ ջինս ես հագնու՛մ՝ ձայն ես տալիս հարմար հագուստի օգտին, երբ քսմսվում ես, ձայն ես տալիս թիթիզության օգտին, ու դա վատ չէ, ոչ էլ լավ է։ Դա բազմազանություն է։
Երբ ասում ես, որ աղջիկ ես, ու այդ իսկ պատճառով չես հասկանում, որ մի ստեղն է պետք սեղմել՝ քվեարկում ես բլոնդինկեքի մասին համոզմունքը ամրապնդելու օգտին։ Ակամա։
Երբ էրլանգով, լիսպով, օբերոնով, կամ թեկուզ պերլով ես գրում, չնայած շուրջդ բոլորը քեզ խենթ են համարում, ապա քվեարկում ես այդ լեզուների օգտին։
Եթե ջավայով ես գրում կամ դոթնետով՝ ապա քվեարկում ես քեզ այդ կորպորացիաների կողմից վզին կապած տեքնոլոգիաների օգտին։
Ինձ մի աղջիկ բողոքել էր, ասում է տիպա՝ մենք հատուկ ենք քսմսվում, ու կաբլուկներ հագնում, որ տղաներին դուր գանք։
Այն հարցին թե ինչու՞ տղաները չեն քսմսվում, որ իրենց դուրը գան՝ մի քիչ մտածեց, ու պատասխանեց՝ քանի որ մեզ չի սազում ակտիվ լինել․
– Աղջիկները սպասում են, մինչ իրանց կապեն։ Իրանք չեն կապում։ Կամ պասիվ ձևերով են կապում, չկապող ձևանալով։
– Հա՞։ Ու եթե այսպեդ են անում, ապա ինչու՞։
– Որեվհետև․․․ որովհետև տենց է․․․ Որովհետև այլ ձև քո մասին վատ կմտածեն։
– Իսկ դու՞ ոնց ես կարծում, արդարացվա՞ծ է որ վատ կմտածեն։
– Ոչ։ Բայց չէ՞ որ ես եմ տուժելու եթե չլինեմ այնպիսին ինչպիսին ակնկալում են։
– Ինչու՞։ Կարծու՞մ ես բոլո՞րն են այդպես։ Մարդիկ տարբեր են։
– Բայց մեծամասնությունը այդպես չէ։
– Իսկ քեզ պե՞տք է մեծամասնությունը։ Քեզ մի տղա է պետք, թե բոլորը միասին։
– Մի, կամ մի քանի։ Բոլորը չէ։
– Ու կարծու՞մ ես մի հատ տենց քո ուզածը չկա՞
– Հմ։ դե կլինի։
– Իսկ պատկերացնու՞մ ես հանդիպես, ու նա մտածի՝ ֆի այս ինչ պատրիարխալ աղջիկ է։
– Կմտածի, բա ինչ կանի։
Սա նենց պարզ իլյուստրացիա է թե ինչու եթե բոլորը ինքնուրույն որոշումներ ընդունեն, աշխարհը փոխվում է։
Ու այդ իսկ պատճառով՝ շատ կարևոր է անկեղծ լինել, ու անել այն, ինչ իրոք համոզմունքդ է, այլ ոչ ընկերոջ/ֆյուրերի/ծնողինը։
Ի՞նչպես տարբերել, այն քո՞նն է, թե ոչ։
Հարցրու քեզ, ինչու՞ ես այսպես մտածում։ Խորացիր։ Որովհետև այսպես։ Իսկ սա ինչու՞։ Որովհետև սենց։ Իսկա սա՞։
Երբեմն փակուղի է լինելու, ու դու վերադարնալու ես՝ շարունակես այլ ճանապարհով։
Երբեմն գտնում ես՝ սա այսպես է որովհետև ծնողս/ֆյուրերս այսպես է համարում։
Կամ՝ այսքան մարդ չեն կարող լինել հիմար։ Ի դեպ, կարող են, չմտածես։
Երբեմն րեկուրսիվ բացատրություն ես գտնում՝ սա այսպես է որովհեև այսպես է։ Ինչպես վերոհիշյալ զրույցում ստացվեց։
Այո, հենց Պորտոսի ոճով։ Հաստատ մի բան այն չէ այդ համոզման հետ, չէ՞։
Այստեղ երիտասարդ մարդիկ մի փոքր առավելություն ունեն։ Որովհետև դեռ քիչ են ապրել։ Ու դեռ ունեն ժամանակ նոր համոզմունք կամ սկզբունք գտնել, ու ըստ այդ սկզբունքի ապրել։ Իսկ մեծ մարդուն երբեմն բարդ է ընդունել այն, որ նա ամբողջ կյանքը սխալ էր ապրել։ Ու այդ իսկ պաճառով, որ այդպիսի վախենալու մտքեր չգան, թեև ինքն էլ կարող է կասկածի իր սկզբուների մեջ, բայց սպանիչ ուժգնությամբ կպաշտպանի դրանք։
Գնա՞մ մի հատ այլընտրանքային քոզ բացեմ ֆեյսբուկում, անունը՝ Խորացի՛ր։
Կամ գնամ բոթ գրեմ ԱՂՋԻԿ անունով։ Օբերոնո՛վ։ Դա կպահանջի բինդինգ անել ինչ որ սի գրադարանին։ Ասենք սի-ով ավելի հեշտ կլիներ, քանի որ բինդինգ անել պետք չէր լինի։ Բայց եթե ես օբերոնով գրեմ ու բինդինգ սարքե՛մ, իսկ այդ բինդինգը փաբլիշ անե՛մ, ապա այլ մարդիկ ում դուր է գալիս օբերոնը կոգտվեն ու իրենց սիրած տեքնոլոգիայով ավելի հեշտ կլինի բոթ գրել։
Ու ես ձայն կտամ իմ սիրած տեքնոլոգիայի օգտին։
_ու տենց _
իմ ֆեյսբուկյան ընկերոջ պատի նկարների միջից
ու տենց
ցինիկ կերպով ցրած է թրեդի հեղինակի թույլտվությամբ՝ հանձինս Մունետիկ Լուսինիկի
ու անմիջապես հիշեցնում է մեր ախպեր Մարիոյի արկածներից մի դրվագ՝
_ու տենց _
Значит, я получил комментарий на [метод крысакан][1] от [одной, если так можно выразиться, особы.][2]
Ничего личного в тексте нет, посему пейстю
Честное слово, если бы я не видел ее фб профайл, подумал бы, что это бот
у меня нет слов
[1]: https://norayr.am/weblog/?p=355
[2]: http://norayr.am/weblog/?p=428
x: ասենք կգրես ստատուսում ** is tired խոսքի
ու կգա մի 10 հոգի լայք կտա
է հա յանի ինչ ??
դզում ա որ հոգնած եմ ?
me: :))))))))
x: թե ծիպը դուք էլ եք հոգնած
կամ ուղղակի նշանակում ա որ ինձ հարգում եք ու լայք եք տալի ??
4:53 AM me: բա *****-ը հա գրում էր՝ գնում եմ կախվեմ
ու սաղ լայք էին տալի
x: :))))))
me: բա ինձ ուրեմն
ֆբում
մի հատ աղջիկ ա ֆրենդե
ու գրել ա
Հաու օլդ ար յու? Ուոթ իզ յոր ջոբ?
նայում եմ պրոֆայլում
սիրչին ֆոր է րիլեյշնշիպ
ասեցի լավ բայց տենց յավնո՞
համ էլ հո մամբա չի սա
դե լավ
ոչ ժամանակ ունեի ոչ էլ ինչ սրան պատասխանե՞ս
ընդ որում
ջոբի մասին որ խոսաց
լրիվ առևտրային վիճակ ա
ուզում էի ասեի իրան
քո աճառյանի դիպլոմով
իմ սիրտը չես կարա առնես
որ տենց առևտրային ա
x: :)))
մի աճառյան էլ ես ունեմ
me: դու ես տպե՞լ
հաճյարանիդ դիպլոմը
x: չէէէ
նկատի ունեի տենց աղջկ
me: աաա
:)))
))))))))))))))
x: ինքը ինչ որ տնտեսի մագիստրատուրա ա ավարտել
ու քունած ա պահում
էդ մասին աբստրակտ խոսելով
me: :)))
ուրեմն չեմ պատասխանել
4:45 AM լիքը գործ կար էսոր դաժե չեմ ինետվել
ու
ֆրենդելուց հետո գրում ա
հելլլլլլլլլլլօօօօօօօօօօ
տիպա այոոո, տենց ուրախ
x: :)))))))))
me: հետո էլ էլի չի դիմանում
գրում ա
դու յու սինգլ՞
4:46 AM այ ախչի,
ֆրստ օֆ օլլ, դու չէ, առ ա
x: սօոռռի ֆոռ մայ ինգլիշ խփի տակը ?
me: :)))
x: լսի, կարողա նույն աղջկա մասին ենք խոսում ?
me: ***՞
4:47 AM x: չէ ***
me: ինչ որ վուալով ավատար
դե լավ
ուժս
հա
հետո էլ ախչի ֆոտոներս նաի գոնե
4:48 AM x: հա, մարդիկ կան ինտերնետային էթիկայից սավսեմ խաբար չեն
me: գրեցի իրան տիպա գյուլչիտայ պակաժի լիչիկո չես արել
անկապ ավատար ես դրե
մտածեցի կարող ա ծանոթ ես
4:49 AM բայց քանզի ծանոթ չես
դրոպ եմ անում մի նեղացի
համ ել ինձանից խորհուրդ
երբ ուզում ես տղա կապես
մի հարցրու իրան
դու յու սինգլ
էդ մեկը հաստատ չարժի անել
x: 100%
me: 🙂
x: լսի, կարողա բոթ ա եղել ?
me: չէ լսի
4:50 AM x: miguce,aranc erazelu kjanqy hetaqrqir cher lini…:) dream..dream big.,feel it…believe it…and ofcourse achive it…:)
էս էլ իմ աճառյանն ա տնտեսի դիպլոմով
dream big ?
me: :)))
x: էս ինչ որ սլենգ ա ՞
me: :)))
4:51 AM լոլքատ չի, լոլդոգ չի
վրոդե փիջն չի
երևի հաճարյանի սլենգն ա