աշուն 2017։
այս գիշեր սարքեցի՝
ու տենց։
ուրեմն, մեկը գնում է Մոսկվա, որ ընկերոջը օգնի իր տատուն թաղելու գործում։
ընկերը մենակ է, մարդ չկա, երկուսով են։
գնում են մորգ, իրենց ասում են սպասեք, ճաշում է բժիշկը, հետո այդ բժիշկը դուրս է գալիս մի ձեռքի մեջ սենդվիչ, մյուսով գլորում է տատու մարմնով սայլը։ սենդվիչը կծելիս դրանից կետչուպի մի կաթիլ ընկնում է դիակի ճատակին։ բժիշկը արագ մատով մաքրում է կաթիլը, ու լպստում մատը։
ավտոբուսով հասցնում են դիակը գերեզմանոց։ այնտեղ լրիվ ձյուն է, ու վարորդը հրաժարվում է անցնել առաջ։ երկուսով փորձում են դագաղը տանել, տեսնում են, ծանր է, չեն կարողանում։ մոտենում է պահակը, պարզվում է իր մոտ սայլ կա տենց դեպքերի համար։ սայլով ավելի հեշտ է։
… … …
հետո ընկերը վերադառնում է Հայաստան, իսկ այն մեկը մնում է Մոսկվայում։
ու տենց։
Շենդերովիչը պատմում էր ինչպես նա գնում էր աշխատանքի, ու այնտեղ կողքը Մոսկվայի կառավարությունն է, լիֆտի մոտ մի տղա, որ տարիքով իր տղան կարող է լիներ, բայց հագինը մի տաս հազար դոլարի էր, այդ տղան տենց հանգիստ ու բարձրաձայն ասում էր հեռախոսով որ դե տենդեր է ու հարմար չէ մի տեսակ, մեկին գտեք ձեւական որ տենց պարտվի, քանի որ լավ կլիներ մրցակից լիներ, ու դե նա էլ իր մասը խաղի համար կստանա։
Բայց ամենակարեւորն այն է, որ նա բարձրաձայն էր խոսում, ու չէր քաշվում բնավ, ու դա այն մասին է, որ նա լրիվ նորմալ է համարում, որ դե սավաննա է, ով ում կուտի՝ կուտի, բա տենց պետք է լինի, տենդեր է, բա էլ ուրիշ ձեւ ո՞նց։
Ու ես մտածում եմ, ասենք նա, կամ նա, կարծես այնքան խելացի են, հա՞, չես ասի որ հիմար են, երբ պետք է լավ էլ գործ են անում, լավ էլ խորանում են, բայց նրանք, նրանք լրիվ ընդունում են այդ իրականությունը սավաննայոտ՝ դե տենցն է սելյավին, աղջիկները՝ ֆեյսբուքում են, ապա մենք եկանք ձեզ մոտ, գուգլը xmpp֊ն փակում է՝ դե պարզ է, բիզնեսի տեսանկյունից ձեռնտու քայլ է…
Իմ մոտ տասնյակ կոնտակտներ կան ջիթոքից։
Ու շուտով էլ չի լինի, գրեթե դատարկ է մնալու չաթիս պատուհանը։
Երկու հոգի կա jabber.org֊ից, ու մի՝ dukgo.com֊ից։
Երեքի հետ ավելի շատ անցանց եմ շփվում, քան առցանց։
Իսկ նա, այն խելացին, ով չունի չգուգլ հաշիվ, այնպես նայում է իմ վրա միամիտ հայացքով, ու հարցնում՝ բա ի՞նչ ես անելու, գալու ես ջմեյլ չէ՞, չէ՞ — գալու ես սքա՞յփ։
Ու մտքով չի անցնի չընդունել այդ դարվինիզմը, գնալ դրան ընդդեմ, վիրավորվել գուգլի այդ քայլից, ու բացել իրեն այլ xmpp հաշիվ։
Չէ, չի անցնի, կյանքը այդպիսինն է։
Աղջիկները ֆեյսբուքում են, ու ապա մենք եկանք ձեզ մոտ, իսկ այն որ գուգլը xmpp֊ն փակում է՝ նրան արդարացնում է՝ դե գիտես, նրանք ֆունկցիոնալ են ավելացնում։
Իսկ ինչի, xmpp֊ի մեջ չի՞ լինում ավելացնել։ Այն այդպես էլ կոչվում է՝ extensible, ու գրողը տանի, այնտեղ ամեն ինչն է հավելումներով, բացի օնլայնանալուց ու օֆլայնանալուց գրեթե։
Ակնհայտ է որ դա բիզնես որոշում է, այնպես, ինչպես ակնհայտ է որ Նավալնու գործն է շինծու, բոլորի համար ակնհայտ է, բայց մեկ է՝ կարդարացնեն, ու դա քիչ է, մի հատ էլ սպասում են, որ դու էլ կարդարացնես, ու կընդունես, կասես դե հա, գուգլի հաշիվ կունենամ, կխոսենք։
Չէ, սիրուն ջան, իմ աղջիկները չեն ֆեյսբուքում, ով կողքերը չի նայում, ու բան չգիտի ինչ կա շուրջը, իմ կարդացողը չէ նա, ով պետք է այնտեղից հղումով գա, ու ֆիդերի մասին չգիտի, ու ես նորմալ չեմ համարում, երբ xmpp֊ն փակում են, ու նորմալ չհամարելով՝ չեմ գնա ոչ գուգլ, ոչ էլ իրան ինադու՝ սքայփ, քանի որ պեպսին կոկայից լավը չէ։
Ու այո, այս քայլը ավելի կկտրի իրարից լիքը մարդ, նրանց, ով կմնա միայն ջաբերներում, ու նրանց, ով կչաթվի ֆեյսբուքում ու գուգլում։
Ու դուք միամիտ կնայեք ինձ ու կասեք հանդիպեքիս՝ դե մենք «սա» ենք օգտագործում, իսկ դու այնտեղ չկաս։
Իսկ առաջ կա՞յի, էլի չկայի չէ՞, բայց խոսում էինք։
Բա ո՞նց է դա նորմալ, բա ինչի՞ է պետք այնտեղ լինել խոսելու համար, ու ամենակարեւորը ո՞ւմ է պետք։ Քե՞զ պետք է ես գուգլի հաշիվ ունենամ քո հետ շփվելու համար։
Դու չե՞ս ուզում ունենալ հաշիվ որից ում ուզես ֆրենդես առանց սահմանափակում, ախր դա դու չես կարող ֆրենդել, ոչ թե ես, դա քեզ չեն թողնում, ոչ թե ինձ։ Հետո՞ ինչ որ ես եմ մենակ մնում դրանից հետո։
Բարեւ, սիրուն ջան։
Ճիշտ բռնիր այֆոնդ, ինչպես պատգամել է պապիկ ջոբսը։
Թե չէ չի լսվի։
Պակա պակա։
Կտեսնվենք անցանց, պատահաբար։
Քանի որ դու ցանցում չես, դու հանգույցում ես այդ ցանցի։
Ուռած հանգույցում, որ առողջության մոտիվներով օրգանիզմներից հեռացնել է պետք։
կտեսնվենք անցանց, երբ դու պատահաբար դուրս գաս Փարպեցի, իսկ ես պատահաբար այնտեղ անցնեմ։
կտեսնվենք անցանց, պատահաբար՝ համերգին, ինչպես դա անում էին դինոզավրերի ժամանակ։
կտեսնվենք անցանց, պատահաբար՝ երբ դու անցնելու ես մետրոյում էսկալատորով բայց մյուս ուղղությամբ։
Դու ինձ ուրախ ձեռքով կանես, ու կժպտաս։
Կտեսնվենք անցանց, երբ դու դուրս ես գալու տրանսպորտից, իսկ ես մտնելու եմ, ու դու կասես՝ վաու, էս ո՞ւր ես կորել, կգա՞ս թեյ խմենք։
Իսկ ես կասեմ՝ թեյ խմենք որ ի՞նչ անենք, ես պատահական մարդկանց հետ թեյ չեմ խմում։
Իսկ դու պատահական մարդ ես։
ու տենց
#ասք պատահական մարդկանց մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2013/05/31/ասք-պատահական-մարդկանց-մասին/
#աղջիկներ #գուգլ #ընկերներ #թեյ #համացանց #մտքեր #տեխնոլոգիաներ #քաղաք #ֆեյսբուք #მაგარია #ազատություն #ուտենց
Նրանք երեխաներ են, ծանոթանում են, չաթվում են, ֆորումվում են։ Քննարկում են այն բոլոր հարցերը, որ երեխաները սովորաբար քննարկում են։
Ու թվում է թե իրենցից բան չի երեւում, բոլորն էլ նենց լավ, հավես երեխաներ են։
Իսկ հետո, երբ մեծանում են, պարզ է լինում, որ մարդիկ չեն փոխվում։ Պարզ է լինում, որ հին ֆորումային տեքստերում արդեն երեւում էր, որ սա անկեղծ չէ, իսկ սա ֊ իրենն է։ Իսկ սա ֊ իրենը։
Պարզ է լինում, որ այդպես էլ պետք է լիներ ֊ նա կաշխատի այնտեղ, ուր պետք է ստել։ Նա կստի։ Առաջ նա ստում էր ինքն իրեն, կամ ֆորումի անդամներին, ու դեռ չգիտեր որ ստում է, իսկ հիմա նա ավելի լայն լսարան ունի։
Որովհետեւ միշտ կա ստող աշխատողի պահանջարկ, ինչպես միշտ էլ կան այն մարդիկ, ով ուզում են այդ կուտը ուտել սուտը սպառել։
Իսկ նա ֊ ոչ մի բանի հետ չէր համաձայնվում։ Միշտ ընդդիմանում էր, չգիտես ինչու։ Չէր էլ կարողանում վիճաբանել, գնում, նեղանում էր։ Հետո վերադառնում էր, ու բոլորը ուրախանում էին։
Իսկ նա ֊ գաղափարական է։ Նա կիսվում է մանիֆեստներով, ու տխրում է երբ դրանք չեն կարդում։ ԳՆՈՒ մանիֆեստ, կամ Մարքսի մանիֆեստ։
Նա փորձում է գրել մանիֆեստ, ասենք որ աղջիկները չհեռանան։
Իսկ նա ֊ ոչ ստող է, ոչ էլ գաղափարական։ Նա չի կարդում մանիֆեստը, ու նա ուտում է կուտը։
Պարզապես այն պատճառով որ առանց խորանալու սուտը ավելի հեշտ է ընկալվում քան մանիֆեստը։
Հիշո՞ւմ եք, նա ասում էր որ պացիֆիստ է, ու էն ինչ կռիվ սարքեց, երբ խմել էր։
Իսկ նա, որ հա գրքերից մեջբերումներ էր անում, ու բոլորը ձանձրանում էին։ Հիմա էլ ոչ մեկի հետ չի շփվում, մի հատ գեշ աղջիկ է իրեն գտել, որը նույնպես մեջբերումներ է անում, տենց իրար մեջբերում են։ Քանի որ սիրուն աղջիկները սովորաբար չեն մեջբերում, նրանք առանց այդ էլ վերջն են։
Իսկ նա միշտ հանդուրժում էր ֊ եւ ստողներին, եւ գաղափարական զանուդաներին։ Խաղացնում էր, խաղեր պեղում, համոզում ֊ եկեք միասին խաղանք։
Հիմա էլ նույնն է անում, փորձում է բոլորի հետ լավ լինել, այսինքն ոչ մի դիրքորոշում էլ չունի։
Իսկ նա շատ շատ շատ էր չաթվում, բայց երբեք չէր մնում երկար հանդիպումներին։ Քանի որ հայրիկը, կամ մայրիկը։
Նա չէր համարձակվում հայրիկի հետ քննարկել իր ազատությունը, մասամբ այն պատճառով հայրիկը քննարկող չէր, մասամբ այն ֊ որ չհամարձակվող էր։
Նա էլ է հիմա իշխող կուսակցության ընտրողներից մեկը։ Հանդուրժողի, կուտն ուտողի ու պացիֆիստի հետ միասին։ Բոլորի հետ չհամաձայնվողը ֊ ընտրում է Չաք Նորիսին, կամ չի ընտրում։
Կոմունիստների մանիֆեստով կիսվողը ֊ մտածում է, տեսնեմ ո՞վ է ձախ, արի ծիծաղի համար կոմունիստներին ձայն տամ։ Իսկ ԳՆՈՒ մանիֆեստով կիսվողը խոսում է փրայվասիից ու ոչ մեկին չի ասում, բայց իրան տեսել են հավաքներին։
Մեծ մասը չեն ջնջի միմյանց կոնտակտ լիստերից, մինչեւ չփոխեն կլիենտներն ու պրոտոկոլները։ Այսիքյու֊ից մեկը կգնա սքայփ, մյուսը, սկզբունքայինը ֊ ջաբեր։ Չխորացողը կընտրի այն ինչի մասին առանց խորանալու իմացավ։ Այսօր դա սքայփն է։
Գուցե կմնան ընկեր ֆորսքվերում, եթե մեկը ԿԳԲ֊ում չի, իսկ մյուսը ֊ լրագրող։
Կկարդան ով ուր է գնում, որ այնտեղ չգնան, օրինակ։ Կամ որ համոզվեն, որ մեկ է այնտեղ չէին գնա։
Դասակարգային պատկանելիությունը շատ վաղ տարիքում արդեն արտահայտվում է, ու ընտրությունը շատ շուտ է կատարվում ու ոչ գիտակցաբար։
Դրանից վեր քչերին է հաջողվում լինել։
Հետո նրանք կունենան երեխաներ, երեխաները կգտնեն շփվելու միջոցներ։ Կընկերանան։ Կմեծանան։
գոութու ասք չփոխվելու մասին
ինչ֊որ սենց
ահա
Հ․ Գ․ ես այստեղ չկամ, ԳՆՈՒ մանիֆեստը ես չեմ տարածել, ես այն կարդացի քանի որ տարածել էին։ Ու դու էլ չկաս, քանի որ կերպարները ամբողջական չեն, մի փնտրեք ձեզ, միայն ոտքերը, քթերը, աչքերի դիրքը, վզի երկարությունը եւ այլ շաբլոնները մարմնի մասերը կարող է համընկնեն։
Երազիս մեջ ես Ամառային դահլիճում էի ապրում։ Վարձում էի այն մի տատիկից։
Հետո մի օր տատիկը հավաքվում էր, խալիները ռուլոն սարքեց, ասաց որ պետք է գնամ, նա գնում է։
Ու մի օր աշխատանքից վերադարձա, տեսա տունս էլ չկա, միայն փոշի ու բեկորներ են։
Լրիվ պարալիզացված վիճակում էի։ Մի քանի օր տեղից չէի շարժվում։
Հետո եկան Գասպարն ու Տանամասին, ինձ տարան, երկու տուն ցույց տվեցին, ասացին, ստեղ կարող ես ապրել։ Բայց ես նենց զզվանք զգացի, տները լավն էին, չնայած, ու վերադարձա իմ փլատակների մոտ, իսկ ընկերներս տեսան, որ ինձ չի ստացվում տանել, ու անձրեւ ա սկսվում, սկսեցին ինչ որ փլատակների մեծ կտորներ բարձրացնել, ես էլ օգնեցի, վերջը ինձ համար π-աձեւ ծածկ սարքեցին, իսկ վերեւի մասում անցք կար, ու միջով ծառ էր անցնում, ու թողեցին ինձ այդ ծածկի տակ, գնացին, որովհետեւ անձրեւը ուժեղանում էր։
բարի առավոտ՝
ու տենց
ու տենց