ասք տնաքանդության մասին

Երազիս մեջ ես Ամառային դահլիճում էի ապրում։ Վարձում էի այն մի տատիկից։

Հետո մի օր տատիկը հավաքվում էր, խալիները ռուլոն սարքեց, ասաց որ պետք է գնամ, նա գնում է։

Ու մի օր աշխատանքից վերադարձա, տեսա տունս էլ չկա, միայն փոշի ու բեկորներ են։

Լրիվ պարալիզացված վիճակում էի։ Մի քանի օր տեղից չէի շարժվում։

Հետո եկան Գասպարն ու Տանամասին, ինձ տարան, երկու տուն ցույց տվեցին, ասացին, ստեղ կարող ես ապրել։ Բայց ես նենց զզվանք զգացի, տները լավն էին, չնայած, ու վերադարձա իմ փլատակների մոտ, իսկ ընկերներս տեսան, որ ինձ չի ստացվում տանել, ու անձրեւ ա սկսվում, սկսեցին ինչ որ փլատակների մեծ կտորներ բարձրացնել, ես էլ օգնեցի, վերջը ինձ համար π-աձեւ ծածկ սարքեցին, իսկ վերեւի մասում անցք կար, ու միջով ծառ էր անցնում, ու թողեցին ինձ այդ ծածկի տակ, գնացին, որովհետեւ անձրեւը ուժեղանում էր։

բարի առավոտ՝

ու տենց

պիտակներ՝ ԷԼՓ  ընկերներ  պատմութիւն 
վայր՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ