պարզւում ա, հնարաւոր չի էփլի ափսթոր լցնել որեւէ բան, որը շինած ա gcc֊ով, կամ դրա վրայ հիմնուած կազմարկիչով։
այդ պատճառով, օրինակ, չի կարելի ադայով գրուած յաւելուած վերբեռնել՝ ադա կազմարկիչն այս պահին հիմնուած ա ջիսիսիի վրայ։
էփլը տարօրինակ պահանջներ ունի, զի ջիսիսի֊ով կարելի ա շինել նաեւ սեփականատիրական ծրագրակազմ։
ու ես հասկանում եմ որ էփլը վաղուց պատկերացնում էր ինչ տեսակի սահմանափակումներ են ուզում ունենալ, այդ պատճառով էլ ֆինանսաւորում էր llvm նախագիծը՝ որը կը լինի ֆորմալ ազատ, բայց իրենց պահանջներին կը բաւարարի։
նախ, պէտք չի էփլի բարութեան մասին պատրանքներ ունենալ՝ llvm֊ը բնաւ էլ էփլի նուէրը չէր համայնքին, այլ ստեղծուած իրավիճակում, երբ ազատ ծրագրակազմի շարժումն արդէն ուժեղ էր ու նախագծողները սովոր են ազատ գործիքների, եւ gcc֊ին բաւական զարգացած էր ու վաղուց ունէր բազմաթիւ ֆրոնտէնդներ, էփլին պէտք էր կարողանալ առաջարկել նախագծողներին ընդունելի այլընտրանք։
երկրորդը՝ շնորհակալութիւն fsf֊ին ու rms֊ին՝ մենք արդէն ունէինք ազատ գործիքներ, եւ էփլը մրցունակ լինելու համար ստիպուած էր իրենց կազմարկիչների նախագիծը ազատ դարձնել՝ այլապէս ունենալու էինք ոչ ազատ llvm, որով գուցէ նոյնիսկ արգելուած լինէր, կամ հնարաւոր չլինէր ոչ էփլի հարթակների համար ծրագրեր կազմարկել։
երրորդը՝ ես չեմ կարող գրել այօսի համար շատ լաւ ու շատ տարբեր ազատ գործիքներով՝ զի ֆաշիստ են։
չեմ կարող նաեւ իմ քոմփայլերով։ ու չեմ կարող նաեւ վերբեռնել ազատ ծրագիր՝ պիտի փակեմ, որ ըստ իմ արտօնագրի նոյնպէս չլինի տարածել իմ ծրագիրը՝ որ համատեղելի լինի գուգլի կամ էփլի կանոնների հետ։
եւս մի պատճառ էփլը չսիրելու, ու bsd արտօնագրերը չսիրելու։
բաւական տհաճ էր նաեւ պատմութիւնը, երբ vlc նուագարկիչը չէր կարելի աւելացնել գուգլի «փլէյ սթոր»՝ զի ըստ gpl արտօնագրի չի լինի մարդուց խլել ստացած ծրագիրը տարածելու ազատութիւնը։ իսկ գուգլը ուզում էր չթողնել ներբեռնուած յաւելուածը նոյնիսկ պահել մօտդ, կամ այլ սարքի մէջ տեղակայել։ վճարե՛լ ես ծրագրի համար, ոնց որ քո՛նն ա, բայց մէկ ա պիտի կախուած լինես գուգլից։
նոյնիսկ ազա՛տ ա ծրագիրը՝ vlc֊ն ա, որ հազար տարի գիտենք՝ բայց պարզւում ա այն պէտք ա դարձնել անազատ՝ խանութում ձրի ներբեռնելու հնարաւորութեամբ տեղաւորելու համար։
ու նուագարկիչի թիմը ստիպուած եղաւ կապուել նախագծին աջակցած բոլոր֊բոլոր կոդի քոմիթերների հետ եւ համոզել ռելայսնսել կոդը bsd արտօնագրով։
եւ ո՞նց են դրանից յետոյ ասում, որ bsd֊ն աւելի ազատ արտօնագիր ա՝ դրա օգնութեամբ մարդկանց զրկեցին ձեռք բերուած եւ ազատ ծրագիրը տարածելու իրաւունքից, ազատութիւնից, պարտադրելով խոշոր ընկերութիւնից կախուածութիւն, ու փաստացի մենք ունենք իրավիճակ, երբ bsd արտօնագիրը սատարում ա մենաշնորհներին։
#ադա #ծրագրաւորում #կազմարկում #կազմարկիչ #արտօնագիր #մենաշնորհ #էկրանահան #էփլ #ֆաշիստներ #գուգլ #ազատութիւն
ընկերոջս մօտ g-suite հաշիւը սինք չի լինում մի քանի ամիս ա։ չի էլ ուղարկում մէյլ։
փորփրեցի՝ չլուծուած լիքը դէպքեր են, դեռ 2015 թուից։
առաջարկուող լուծումները տրամաբանական են, ու սահմանափակ՝ անդրոիդում մեր հնարաւորութիւններով։ եւ ոչ ազատ ծրագրակազմի հնարաւորութիւններով՝ ջնջել «քեշը», հեռացնել եւ աւելացնել հաշիւը։
մարդիկ նաեւ նկատել են (ես էլ) որ սինքի ժամկէտ կայ, ու դրուած ա 999 օր, ու դա չի լինում փոխել։ բայց ասում են՝ հաշիւ հեռացնել֊աւելացնելուց յետոյ ուղղւոմւ ա։ մեզ մօտ չուղղուեց։ նաեւ մենք էդքան տուեալ չունենք, իրականում մի քանի ամսուայ մասին ա խօսքը։
մեկնաբանութիւն թողած մարդկանց մեծ մասին խորհրդները չեն օգնում։ եւ յաւելուածի խնդիրը, ոնց հասկացայ, մինչեւ այսօր լուծուած չի։
հետաքրքիր ա որ ընկերոջս մօտ էլ մայիսի մէյլերը կան, ու յետոյ էլ ոչ մի ձեւ չի թարմանում։ գուցէ «բագը» դրա հե՞տ ա կապուած։
ահա ձեզ ասք սեփականատիրական ծրագրակազմի մասին։ էնպէս չի որ ազատ ծրագրերի հետ խնդիրներ չեն լինում։ լինում են՝ բայց էդքան մարդու բողոքներին դժուար թէ ուշադրութիւն դարձրած չլինէին։ նաեւ, իրենցից մէկը կը վրիպազէրծէր, կը ֆիքսէր սխալը՝ կայ այդ ազատութիւնը։ դու ունես ֆիքսելու ազատութիւն։
ինչեւէ, պէ՞տք ա ասել որ ազատ k-9֊ով անմիջապէս աշխատեց իր մօտ ամէն ինչ։ (:
օկ, ոչ անմիջապէս, զի պէտք եղաւ դիտարկիչով մտնել հաշուի կարգաւորումներ, էնտեղ մտայ անվտանգութեան բաժին, ու տեսայ, ասում ա՝ հէնց որ ինչ֊որ մէկը հայաստանից (չի ասում այփին) փորձում էր կպնել մեզ երրորդ կողմի յաւելուածով։ սեղմեցի՝ այդ ես եմ։
յետոյ էլի չաշխատեց, ստիպուած եղայ այդ նոյն «անվտանգութեան» բաժնում մտնել «Less secure app access» ու ասել՝ հա, ուզում եմ աշխատի։
ու «իմափ» կարգաւորումներով արդէն ստացուեց կպնել։
2015 թուի գուգլի սափորթի շղթայ 2019 թուի շղթայ
ու տէնց։
յ․ գ․ առհասարակ, պէտք չի իրենց կազմակերպութիւնը էդքան փող տայ գուգլին։ բայց դէ ո՞վ ա իրենց համար մէյլ սպասարկիչ կարգաւորելու։
#անվտանգութիւն #սեփականատիրական_ծա #սեփականատիրական_ծրագրակազմ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #ծրագրակազմ #ազատութիւն #պատմութիւն #գուգլ #յաւելուած #կ-9 #ազատութիւն
եթէ դու ուզում ես տելեգրամում, թուիթերում կամ ֆէյսբուքում էջ բացել եւ էնտեղ բաներ գրել՝ յիշիր մայսփէյսը, գուգլ փլասը, վէյվը, բազը, ֆրենդսթերը, վայնը, միրկատը, այթիւնզ պինգը, ֆրենդֆիդը, դէյլիբութը, յիկ եակը…
ֆուկույաման սովէտի անկումից յետոյ գրում էր որ ժամանակը վերջացել ա, զի արեւմտեան արժէքները յաղթել են եւ վերջ։
բայց արդե՞օք էդպէս ա։ մենք ունենք ընդվզող ռուսաստան, ունենք հզօրացող ասիա, ու խառը միջին արեւելք։
վերջը չեկաւ։
եւ թուիթերն էլ չի վերջը լինելու։
եւ տելեգրամն էլ։
փոխարէնը ունեցիր բոլորից անկախ, քո՛ սկզբնաղբիւրը համացանցում։
եթէ սպառողդ այսօր ֆբ֊ում ա կամ թուիթերում՝ կը տաս իրենց յղում, ինչպէս անում են իրենց յարգող զլմ֊ները, որ պէտք ա գնան սպառողի մօտ։
իրենք թողնում են յղում որ տանում ա իրենց կայքին։
եւ այդպէս աւելի արժանավայել ա։ բնաւ «քուլ» չի թուիթերում/ֆբ֊ում գրելը։ «քուլը» քո կայքում գրելն ա։
#համացանց #ազատութիւն #արժանապատւութիւն #արժանապատուութիւն #նախագծում #քաղաքականութիւն #տելեգրամ #թուիթեր #ծիւիչ #կայք #վերջ #եւ_վերջ #գուգլ #ֆէյսբուք #մայսփէյս #պատմութիւն #ֆուկույամա #ժամանակի_աւարտ #ժամանակի_վերջ #ժամանակ
սիրուն չի, գուգլ։ առանց այդ էլ շատ մարդ չի որ չի օգտւում պաշտօնական յաւելուածով, ուզում են ձեւ չլինի չօգտուել։ ու մարդիկ երջանիկ են ու չեն զգում ինչ ա կատարւում։
պէտք ա մի բան անել, դադարել իւթիւբից օգտուելը։
#գուգլ #իւթիւբ #ազատութիւն #համացանց
ես գուգլի միայն իւթիւբից եմ օգտւում։ ու փաստացի, էդ պատճառով գուգլ անալիտիքսը որ կայքերի վաթսուն տոկոսում դրած ա, իմ մասին լիքը բան գիտի։ պէտք ա առանձին զննիչ պահել իւթիւբի համար։ իսկ կատարեալը մի հատ էլ թոռով։ #գուգլ #անվտանգութիւն #վերահսկողութիւն
ասք ջաբերի մասին․
ուրեմն, գուգլ թըլքը՝ ջաբեր էր։ ու կարելի էր իրան կպնել ցանկացած ջաբեր կլիենտով։ ու ես մարդկանց բերում էի գուգլ, զի գիտէի, որ իրենք հետեւել են ընդունուած ապակենտրոն տեքնոլոգիային, ու ես կը կարողանամ չաթուել էդ մարդկանց հետ առանց գուգլում հաշիւ ունենալու։
եւ գուգլի նշանաբանն էր՝ don’t be evil այն ժամանակ։
յետոյ եկաւ էրիկ շմիդնտը ու իր գրքում «ինչպէս ա աշխատում գուգլը» գրել ա որ ապշել ա երբ տեսել ա, որ ժողովում մէկն ասում ա՝ սէնց քայլ կանենք, էսքան փող կաշխատենք, մէկ էլ մէկը վեր ա կենում, ասում ա՝ բայց չէ որ դա հակասում ա մեր սկզբունքին՝ չար չպէտք ա լինենք, ու մէկ էլ բոլորը համաձայնում են՝ հա, չի կարելի տէնց քայլ անել, ու չեն անում։
ու դէ գուգլի նշանաբանը հիմա փոխուել ա, հիմա՝ do the right thing ա, ճիշտը պէտք ա անեն։ իսկ ճիշտը իրենց կարծիքով, դէ մի հատ ա, ու ասենք դեմոկրատներին աջակցելն ա։ ու շուխուռներ էլ են եղել, հիմա չեմ յիշում, ասենք որ երբ թրամփ ես փնտրում, դեբիլ նկարներ ա բերում, երբ հիլարի ես փնտրում՝ ուրիշ բաներ ա բերում, չգիտեմ, ինչեւէ։
յետոյ դէ բացուեց ֆէյսբուք չաթը։ ու այն էլ էր ջաբեր։ մի տարբերութեամբ՝ չէր լինում չաթուել այլ ջաբեր սպասարկիչների մարդկանց հետ։ ու ես հա, կարգաւորում էի ջաբեր կլիենտը, ֆբ֊ի իւզերնէյմով ծածկագրով կպնում էի ֆբ֊ին, տալիս էր ընկերներովս լի ցանկ, չաթւոմւ էի։ բայց ֆբ֊ի հաշուով, ոչ թէ այլ հաշուով։
այսինքն նոյնն էր, ինչպէս եւ գուգլի դէպքում, բայց գուգլը չէր փակել այլ սպասարկիչների հետ չաթուելու հնարաւորոթւիւնը, որը լռելեայն կար, իսկ ֆէյսբուքը՝ փակել էր։
ու երբ ես գնացի ֆբ֊ից, մարդիկ ինձ ասում էին՝ հետ արի, թէ չէ չես կարող մեզ հետ չաթուել։ ու ես փորձում էի իրենց բացատրել, որ նէնց չի որ ես չեմ կարող իրենց հետ չաթուել, էդ իրենց չեն թողնում ինձ հետ չաթուել։ իրենց ֆէյսբուքը արհեստական ձեւերով չի թողնում։ իսկ իրենց մտքով չի անցնում որ էդպէս ա։
#չաթ #ֆէյսբուք #գուգլ #ջաբեր #ապակենտրոնացում #ազատութիւն
եթէ flickr֊ն ու 500px֊ը թոյլ են տալիս նշես որ նկարը (cc) ա, որ ով ուզի քաշի ու ոնց ուզի օգտագործի, ապա ե՛ւ գուգլի փլէյը, ե՛ւ այօսի սթորը լրիւ կարող էին թոյլ տալ gpl ծրագրերը վերաբաշխել (ռեդիսթրիբիւթ անել)։ թէ չէ հիմա իրենց փոլիսին այնպիսին ա, որ ջիպիէլ ծրագիր սթորում չի կարող յայտնուել։ ու այդ պատճառով նոյն vlc֊ին արտօնագիրը փոխեց, դարձաւ բիէսդի, ու դա այսօր նեղում ա ջիփիէլը աշխարհում։ #գուգլ #էփլ #ազատ_ծա
ամազոնը վերջերս առել ա «whole foods»֊ը, դա տենց սննդի ցանց ա, բաւական էժան եւ արագ, ու որակով, ի տարբերութիւն տխրահռչակ «ֆաստ ֆուդ»֊ի։ ես երբ ՆՅ֊ում էի, այնտեղ սնւում էի։ ամազոնը փոխելու ա համակարգը, աշխատողների զգալի մասը էլ պէտք չի լինի։
դու մտնում ես տարածք, չեքինւում ես հեռախօսով։ ու յետոյ գնում ինչ ուզում վերցնում ես, իսկ արհեստական բանականութիւնը որոշում ա գինը, եւ յետոյ ուղարկում քեզ հաշիւ։ կամ կը հանի փողն աւտոմատ։
ամազոնի այլ վերջին նորամուծութիւններից ա փականը։ մարդիկ կան, ով չեն ուզում, որ ամազոնի առաքիչը թողնի տուփը դռան մօտ։ ապա իրենք կարող են տեղադրել իրենց ամազոնի փական։ տանը, մուտքի դռան ներսի կողմից նաեւ կայ տեսախցիկ։ երբ ամազոնի առաքիչը գալիս ա, նա կարողանում ա բացել դուռը, այդ պահին աւտոմատ միանում ա խցիկը, ու տան տիրոջ հեռախօսին հաղորդագրութիւն ա գալիս, ու նա կարող ա տեսնել ինչպէս են հասցրածը թողնում իր տանը, գնում։
սա կրկին, ինչպէս եւ նախորդ գրառման միջի հերոս «էմ֊ի»֊ն, շատ օգտակար բան ա, ու կրկին, վախենալու։
նշանակում ա, ամազոնը կարողանում ա բացել երկրի զգալի մասի դուռը։ ու նշանակում ա, եթէ ամազոնը լինի կոտրել, ապա հաքերները կարող են ստանալ երկրի զգալի մասի դռների վերահսկողութիւնը, ու գուցէ ամազոնը նոյնիսկ չիմանայ այդ մասին, մինչեւ դա չկիրառուի զանգուածային կերպով։
հետաքրքիր ա նաեւ, որ ամազոնը աշխատում ա որպէս շահոյթ չհետապնդող կազմակերպութիւն։ իրենք զրօ֊ի վրայ են, կամ մինուսի մէջ են, քանի որ ողջ շահոյթը ինուեստ են անում նոր դաշտեր կամ հետազօտուիթւններ։ ամազոնն ու գուգլը բաւական դիւերսիֆիկացուած են, ու ինչով ասես չեն զգաղւում, ի տարբերութիւն ֆէյսբուքի, ով ընդհանուր առմամբ ծածկում ա սոցիալական ցանցի հատուածը։
տտ կորպորացիաներն ունենում են գերշահոյթ ու ներդնում են նորանոր հետազօտութիւնների ու ասպարէզների մէջ, իսկ ասենք աւիաընկերութիւնները ստիպուած են բաւարարուել փոքր, նոյնիսկ %1 շահոյթով, որովհետեւ ահաւոր բարդ մրցակցային պայմաններում են աշխատում։
ինձ սարսափեցնում ա այն, ինչ կարգի աննախադէպ հնարաւորութիւն ու վերահսկողութիւն են ունենում մի երկու խոշոր ընկերութիւն։
առհասարակ, աջականների վախն ա, որ իշխանութիւնը կը դառնայ աւտորիտար, իսկ ձախականների վախն ա՝ որ մենաշնորհ կորպորացիաները կը տիրեն աշխարհին։ երկուսն էլ ահաւոր վախենալու են։
#ամազոն #գուգլ #տեխնոլոգիաներ #համաշխարհայնացում
կենտրոնացուած համակարգերը հեշտ կառավարելի են, ու հեշտ խոցելի։ ու հիմա ուզում եմ ասել այլ խոցելիութեան մասին՝ տեսէք, եթէ կայ մի իշխանական ուղղահայեաց, ասենք սս֊ն, իրան կարելի ա մի գիշերուայ մէջ ստիպել որ նա որեւէ որոշում կատարի՝ ասենք ետմ մտնելը։ երբ մենք ունենաք իսկական քաղաքական դաշտ՝ այն մանիպուլացնելը շատ աւելի բարդ ա՝ պէտք ա լիքը տարբեր քաղաքական գործիչներ մանիպուլացնել։
նոյնը երբ մենք ունենք մի կազմակերպութիւն՝ գուգլ ա, ֆէյսբուք ա, մի կազմակերպութեանը ճնշելն աւելի հեշտ ա, քան ապակենտրոնացուած սփռուած հանգոյցների ֆեդերացիա։ կամ եթէ բոլորը օգտւում են նոյն պրոցեսորներով, բոլորին հեք անելն ա հեշտ։ ու սա ոչ միայն տեղեկատւութիւն հաւաքելու մասին ա, սա այն պղպջակների մասին էլ ա, որոնց մէջ մենք յայտնւում ենք, ու ասենք վարկած կայ, որ այսօր քաղաքական հայեացքները բեւեռացել են հէնց այն պատճառով, որ մենք տեսնում ենք այն ինչ ուզում ենք, ու հակառակ տեսակէտի հետ աւելի քիչ ենք ծանօթ։ նաեւ այսպէս կորցնում ենք կապն իրականութեան հետ, որովհետեւ մեզ կարող են ցոյց տալ այն ինչ պէտք ա տեսնենք, ու ցոյց չտալ, այն ինչ պէտք չի։ նոյն թուիթերում շադոուբանը, ասենք։
ու եւս մի շերտ՝ ասենք գոնէ «իրենք» իմանային ինչ են անում, խնդիրն այն ա, որ իրենք էլ լաւ չգիտեն ինչ են անում։ կան նէյրոնային ցանցեր, դրանք ոչ ոք լաւ չի հասկանում ոնց են աշխատում, նրանք հետազօտելով ու սովորելով իմ վարքագիծը, ու մտածելով թէ ինչ ինձ ցոյց տան, ինչը չէ, կամ կազմելով իմ իրենց ընկալած պատկերը, ինչ֊որ որոշումներ են կայացնում։ ու այնպէս ա ստացւում որ ոչ «իրենք» են հասկանում մեզ հետ ինչ են անում, ոչ մենք ենք հասկանում մեզ հետ ինչ են անում, ու էդ առհասարակ ահաւոր խառն ա ու ոչ մէկ բան չի հասկանում։
էլոն մասկենց առաջարկած ժողովրդավարութեանը հասնելու լուծումը, երբ մարդիկ կիբորգացուելու են, ու ունենալու են ուղեղից դայրեքթ աքսես թու ինտերնետ՝ դա էլ շատ երազող ա, ու վտանգաւոր՝ չէ՞ որ եթէ ուղեղդ հասանելի ա ինտերնետից, իրեն կարելի ա նենց հեք անել, որ դու մտածես այն ձեւով, ինչպէս պէտք ա (յղում բլեք միրորի զինուորների էպիզոդին)։ չնայած էդ էլ իրականում պէտք չի, մենք արդէն իսկ մտածում ենք այնպէս ինչպէս պէտք ա որ մտածենք։ ամէնը արւում ա շատ նուրբ, ու երբ, կամ եթէ ուղեղը ինտերնետին միացնելու հարցը ծագի (չնայած կրկնում եմ, առանց դրա էլ ա մեզ շատ հեշտ կառավարել), մենք ինքներս ենք ուզելու որ դա լինի, քանի որ անհամեմատ աւելի լայն հնարաւորութիւններ կունենանք, ու ինչպէս այսօր առանց մէյլ չենք կարող ապրել, կամ առանց ֆբ, այնպէս էլ առանց դրա չենք կարողանալու։ ու նաեւ աշխատել, քանի որ դրա առկայութիւնը կը դարձնի մեզ աւելի մրցունակ աշխատաշուկայում ու պարզապէս աշխատանքի համար ա պէտք լինելու։
ու տենց։
#անվտանգութիւն #գուգլ #թուիթեր #ապակենտրոնացում
ես վաղուց ինքս ինձ հարց էի տալիս՝ ինչո՞ւ այֆոնը, կամ դրա պէս մի բանը, չծնուեց ճապոնիայում։ ճապոնիայում կային, թւում է թէ, բոլոր նախադրեալները՝ որակեալ ճարտարագէտներ, ով փայլուն տեխնիկական լուծումներ են գտնում։ արդէն կար պոպուլար աուդիո փլեյերը՝ սոնի ուոլքմենը։ արդէն կար խելախօս՝ սոնի էրիքսոնը։ կային զանազան լոկալ շուկային սպեցիֆիկ սմարտֆոնոտ ծառայութիւններ։
թւում է թէ, մնում էր միացնել սոնի էրիքսոնը ու սոնի ուոլքմենը, յաջող լուծել մի քանի տեխնիկական խնդիր ու ահա։
մինչ այդ ես ինձ հարցնում էի՝ ինչո՞ւ անձնական համակարգիչների շուկայում ճապոնացիները չդարձան առաջինը։ ինչո՞ւ իրենք չսկսեցին այբիէմ փիսի֊ի կամ մակինտոշի պէս մի բան։ ինչո՞ւ դրանք պիտի ծնուէին միացեալ նահանգներում։
հիմա ես ունեմ բացատրութիւն, որը կը փորձեմ շարադրել։
ճապոնիայում ստաբիլ եւ կլանային հասարակութիւն է։
ճապոնիայում՝ ինդիւիդուալների հասարակութիւն չէ։
ճապոնիայում, ինչպէս եւ նահանգներում, եղել են տանը ոտքի վրայ համակարգիչ հաւաքողներ։ ամերիկայի այդպիսի մարդկանցից էր Էփլի հիմնադիր Վոզնյակը։ Եւ ենթադրում եմ, որ ճապոնացի Վոզնյակի հետ եղաւ այն, ինչ եղել է ամերիկացի Վոզնյակի հետ։ Երբ Վոզնյակը ցոյց տուեց իր փայտէ կորպուսով համակարգիչը իր կորպորացիայի մենեջմենթին, իր վրայ ծիծաղեցին։
Կորպորացիաները չէին զգում, որ գոյութիւն կարող է ունենալ տան համակարգիչների շուկայ։ յայտնի արտայայտութիւն է՝ շուկայում կարող է լինել պահանջարկ, գուցէ, տաս տան համակարգիչների։ ու որ երբ այդպիսի արտադրող յայտնուի, իրենց բիզնեսը վտանգուած է լինելու։
ես վտանգուած եղաւ՝ ի պատասխան էփլին այբիէմը խուճապահար, հապշտապ արտադրեց այբիէմ փիսի֊ն։ բայց ուշ, եւ ոչ այնքան լաւ, ինչպէս էփլը։ այդ պատճառով փիսի֊ն մակի հետ առաջին մօտ տաս տարին համեմատելի չէր։
կարծում եմ ճապոնիայում սկզբում տեղի է ունեցել նման մի բան։ փայլուն ճարտարագէտները չէին կարողացել կորպորացիայների կառավարիչներին համոզել սկսել տան համակարգիչների արտադրութիւն եւ լուրջ զբաղուել այդ գործով։ դա նշանակում էր կտրուկ փոփոխութիւնների գնալ, եւ կորպորատիւ դանդաղաշարժ մեքենաները դրան միշտ չէ որ պատրաստ են լինում։
իսկ էփլը ճապոնիայում չէր ծնուի, քանի որ մէկ մարդու ուժերից վեր է կլանային, կորպորատիւ միջավայրում իր ֆիրման բացել, եւ վնասել եղած ֆիրմաների բիզնեսին։
իսկ ամերիկայում ջոբսը գտել է ինուեստորներ, եւ սկսել է գործը։ եւ երկու ընկեր ով աւտոտնակում էին գործ անում, փոխեցին տեղեկատուական տեքնոլոգիաների շուկան, ու թերեւս, ամբողջ աշխարհը։ ընթացքում շատ կորպորացիաներ վնասներ կրեցին, բայց շահեց պրոգրեսը, ու շահեց սպառողը։
այնպէս չէ, որ կորպորացիաները երբեք չեն կարողանում են ժամանակին կողմնորոշուել։
ասենք, ֆուջիի նոր տնօրէնը երկու հազարականների սկզբին արեց շատ ոչ պոպուլար քայլ, բարդ քայլ ճապոնիայի համար։ նա զգաց, որ անալոգային ֆոտո֊ի շուկան վնասուեու է, ու դեռ այն ժամանակ, երբ ոչ մի վտանգ կարծես թէ առկայ չէր, փակեց մի քանի գործարան ու ազատեց լիքը աշխատողներ։ նա կտրուկ փոխեց ֆուջիի ուղղութիւնը, եւ այդ պատճառով ֆուջին ոչ միայն դեռ գոյութիւն ունի, այլեւ թուային լուսանկարչութեան մէջ ամենայաջողակ ֆիրմաներից է։
սակայն, միեւնոյն է, եւ ֆուջին, եւ քենոնը, եւ նիկոնը այսօր լուսանկարչական շուկայում ընդամէնը մի փոքր նիշ են զբաղեցնում։
ֆոտո շուկան վերցրել են գուգլն ու էփլը, քանի որ լուսանկարների ճնշող մեծամասնութիւնն արւում է խելախօսներով։
երկուսն էլ՝ եւ գուգլը եւ էփլը ստեղծել են աւտոտնակային անհատներ։ քանի որ ամերիկան է այդպիսի տեղ, ուր հասարակութիւնը լիբերալ է՝ եւ խաղի կանոնները բոլորի համար նոյնն են։ գոնէ աւելի նոյնն են, քան այլ երկրներում։
այդ պատճառով էլ ամն֊ն է առաջատար երկիր, եւ մնալու է առաջատարը։ ամն֊ում կը փլուզուեն զանազան կորպորացիաներ, կը կատարուի այն, ինչը հզօր կորպորացիաների բիզնես շահերին հակասում է։ քանի որ դա այն տեղն է ուր մէկ առանձին մարդն ունի նշանակութիւն։ մէկ մարդ ով աշխատում է աւտոտնակում եւ կորպորացիաների կոնսորցիումը պէտք է խաղան նոյն կանոններով։ եւ կորպորացիաները պարտւում են առանիձն մարդկանց։ սա ընդհանուր առմամբ եւ կոչւում է ազատականութիւն։
ու տենց
Փաստօրէն, Օբերոնը երբեք չէր վայելում համայնքի բաւականաչափ ուշադրութիւն, նոյնիսկ համեմատած Մոդուլա֊2֊ի հետ։
Նոյնիսկ բաւական տուեալ չկայ, որպէսզի պարզ լինի, թէ որ երկրներում էր այն աւելի տարածուած։ Զարմանալի է, որ Մոդուլա֊2 ֊ով աւելի շատ հետաքրքրւել են Իսպանիայում, քան Գերմանիայում։
Ինչն է նաեւ զարմանալի, Օբերոնով երբեք այնքան հետաքրքրուած չէին, ինչպէս այսօր։
Նոյնիսկ ոչ այն ժամանակ, երբ Oberon S3֊ը կամ V4֊ը ակտիւ զարգանում էին, ի տարբերութիւն այսօրուայ PO֊ին։
Հաւանաբար, դա կարելի է բացատրել նրանով, որ վերջերս մարդիկ աւելի են հետաքրքրուած ծրագրաւորման լեզուներով, քան երբեւէ առաջ, եւ Վիրտի նոր գիրքը հրապարակուել է ճիշտ այն ժամանակին, երբ ծրագրաւորման լեզուները վայելում են բարենպաստ պայմաններ։
վերջերս խնդրել էի շեֆին որ ֆլեշկա պատուիրի, նա մի քանի հատ բերեց բաժանեց։ այդ պահին սենեակում մարդ կար, զարմացաւ՝
— դուք դեռ ֆլեշկանե՞ր էք օգտագործում։ ես վաղուց գուգլ դրայւի եմ անցել։
— այո, գուգլ դրայւով չի ստացւում մեքենայ բութ անել։
(այդ պատճառով էի խնդրել, որ բութաբլ կրիչ լինի)
եւ այդպէս։ #զրոյց #տեխնոլոգիաներ #կրիչ #ֆրեշկա #գուգլ #աշխատանք
ի դէպ գուգլը սփիւռքի գրառումներին բաւական բարձր «ռենք» է տալիս։ չգիտեմ ինչ պատճառով։
ենթադրում եմ որ պիտակների ու ամ դոմենի, մասնաւորապէս
#գուգլ #սփիւռք
ինչո՞ւ են «հենգաութ» ակտիւացրած մարդիկ ջաբերում երեւում «էւեյ», ու ի՞նչ անել, եթէ դու այդ մարդն ես։ հաւէս հետազօտութիւն http://blog.vucica.net/2013/10/spurious-nonresponsive-xmpp-resource-messaging-xxxxxxx-under-google-talkhangouts.html
#հենգաութ #գուգլ #ջաբեր #չաթ #հետազօտութիւն
Շենդերովիչը պատմում էր ինչպես նա գնում էր աշխատանքի, ու այնտեղ կողքը Մոսկվայի կառավարությունն է, լիֆտի մոտ մի տղա, որ տարիքով իր տղան կարող է լիներ, բայց հագինը մի տաս հազար դոլարի էր, այդ տղան տենց հանգիստ ու բարձրաձայն ասում էր հեռախոսով որ դե տենդեր է ու հարմար չէ մի տեսակ, մեկին գտեք ձեւական որ տենց պարտվի, քանի որ լավ կլիներ մրցակից լիներ, ու դե նա էլ իր մասը խաղի համար կստանա։
Բայց ամենակարեւորն այն է, որ նա բարձրաձայն էր խոսում, ու չէր քաշվում բնավ, ու դա այն մասին է, որ նա լրիվ նորմալ է համարում, որ դե սավաննա է, ով ում կուտի՝ կուտի, բա տենց պետք է լինի, տենդեր է, բա էլ ուրիշ ձեւ ո՞նց։
Ու ես մտածում եմ, ասենք նա, կամ նա, կարծես այնքան խելացի են, հա՞, չես ասի որ հիմար են, երբ պետք է լավ էլ գործ են անում, լավ էլ խորանում են, բայց նրանք, նրանք լրիվ ընդունում են այդ իրականությունը սավաննայոտ՝ դե տենցն է սելյավին, աղջիկները՝ ֆեյսբուքում են, ապա մենք եկանք ձեզ մոտ, գուգլը xmpp֊ն փակում է՝ դե պարզ է, բիզնեսի տեսանկյունից ձեռնտու քայլ է…
Իմ մոտ տասնյակ կոնտակտներ կան ջիթոքից։
Ու շուտով էլ չի լինի, գրեթե դատարկ է մնալու չաթիս պատուհանը։
Երկու հոգի կա jabber.org֊ից, ու մի՝ dukgo.com֊ից։
Երեքի հետ ավելի շատ անցանց եմ շփվում, քան առցանց։
Իսկ նա, այն խելացին, ով չունի չգուգլ հաշիվ, այնպես նայում է իմ վրա միամիտ հայացքով, ու հարցնում՝ բա ի՞նչ ես անելու, գալու ես ջմեյլ չէ՞, չէ՞ — գալու ես սքա՞յփ։
Ու մտքով չի անցնի չընդունել այդ դարվինիզմը, գնալ դրան ընդդեմ, վիրավորվել գուգլի այդ քայլից, ու բացել իրեն այլ xmpp հաշիվ։
Չէ, չի անցնի, կյանքը այդպիսինն է։
Աղջիկները ֆեյսբուքում են, ու ապա մենք եկանք ձեզ մոտ, իսկ այն որ գուգլը xmpp֊ն փակում է՝ նրան արդարացնում է՝ դե գիտես, նրանք ֆունկցիոնալ են ավելացնում։
Իսկ ինչի, xmpp֊ի մեջ չի՞ լինում ավելացնել։ Այն այդպես էլ կոչվում է՝ extensible, ու գրողը տանի, այնտեղ ամեն ինչն է հավելումներով, բացի օնլայնանալուց ու օֆլայնանալուց գրեթե։
Ակնհայտ է որ դա բիզնես որոշում է, այնպես, ինչպես ակնհայտ է որ Նավալնու գործն է շինծու, բոլորի համար ակնհայտ է, բայց մեկ է՝ կարդարացնեն, ու դա քիչ է, մի հատ էլ սպասում են, որ դու էլ կարդարացնես, ու կընդունես, կասես դե հա, գուգլի հաշիվ կունենամ, կխոսենք։
Չէ, սիրուն ջան, իմ աղջիկները չեն ֆեյսբուքում, ով կողքերը չի նայում, ու բան չգիտի ինչ կա շուրջը, իմ կարդացողը չէ նա, ով պետք է այնտեղից հղումով գա, ու ֆիդերի մասին չգիտի, ու ես նորմալ չեմ համարում, երբ xmpp֊ն փակում են, ու նորմալ չհամարելով՝ չեմ գնա ոչ գուգլ, ոչ էլ իրան ինադու՝ սքայփ, քանի որ պեպսին կոկայից լավը չէ։
Ու այո, այս քայլը ավելի կկտրի իրարից լիքը մարդ, նրանց, ով կմնա միայն ջաբերներում, ու նրանց, ով կչաթվի ֆեյսբուքում ու գուգլում։
Ու դուք միամիտ կնայեք ինձ ու կասեք հանդիպեքիս՝ դե մենք «սա» ենք օգտագործում, իսկ դու այնտեղ չկաս։
Իսկ առաջ կա՞յի, էլի չկայի չէ՞, բայց խոսում էինք։
Բա ո՞նց է դա նորմալ, բա ինչի՞ է պետք այնտեղ լինել խոսելու համար, ու ամենակարեւորը ո՞ւմ է պետք։ Քե՞զ պետք է ես գուգլի հաշիվ ունենամ քո հետ շփվելու համար։
Դու չե՞ս ուզում ունենալ հաշիվ որից ում ուզես ֆրենդես առանց սահմանափակում, ախր դա դու չես կարող ֆրենդել, ոչ թե ես, դա քեզ չեն թողնում, ոչ թե ինձ։ Հետո՞ ինչ որ ես եմ մենակ մնում դրանից հետո։
Բարեւ, սիրուն ջան։
Ճիշտ բռնիր այֆոնդ, ինչպես պատգամել է պապիկ ջոբսը։
Թե չէ չի լսվի։
Պակա պակա։
Կտեսնվենք անցանց, պատահաբար։
Քանի որ դու ցանցում չես, դու հանգույցում ես այդ ցանցի։
Ուռած հանգույցում, որ առողջության մոտիվներով օրգանիզմներից հեռացնել է պետք։
կտեսնվենք անցանց, երբ դու պատահաբար դուրս գաս Փարպեցի, իսկ ես պատահաբար այնտեղ անցնեմ։
կտեսնվենք անցանց, պատահաբար՝ համերգին, ինչպես դա անում էին դինոզավրերի ժամանակ։
կտեսնվենք անցանց, պատահաբար՝ երբ դու անցնելու ես մետրոյում էսկալատորով բայց մյուս ուղղությամբ։
Դու ինձ ուրախ ձեռքով կանես, ու կժպտաս։
Կտեսնվենք անցանց, երբ դու դուրս ես գալու տրանսպորտից, իսկ ես մտնելու եմ, ու դու կասես՝ վաու, էս ո՞ւր ես կորել, կգա՞ս թեյ խմենք։
Իսկ ես կասեմ՝ թեյ խմենք որ ի՞նչ անենք, ես պատահական մարդկանց հետ թեյ չեմ խմում։
Իսկ դու պատահական մարդ ես։
ու տենց
#ասք պատահական մարդկանց մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2013/05/31/ասք-պատահական-մարդկանց-մասին/
#աղջիկներ #գուգլ #ընկերներ #թեյ #համացանց #մտքեր #տեխնոլոգիաներ #քաղաք #ֆեյսբուք #მაგარია #ազատություն #ուտենց
Այս տեքստը համացանցում փոփոխությունների մասին է, եւ տեքնոլոգիական, եւ մշակութային։
Չէ՞ որ նոր տեքնոլոգիան բերում է նոր էստետիկա։
ա – բլոգերը մաքրվեցին։
Առաջ բլոգերը, մասնավորապես ԿՄ-ը, որն ուներ սցանցերի (սեռական բորսաների) հատկանիշները (բաժանորդագրվելը կոչվում է ընկերանալ), լայնորեն օգտագործվում էին որպես կիսվելու տարածք՝ երգերի տեքստեր, յութուբ վիդեոներ, կրկնօրինակում։
Դա փոխեց րիդերը։
Այն կարդալու եւ կիսվելու համար է։
Այնպես որ այլեւս պետք չէր կրնկօրինակելնյութերը տարածելու համար, հնարավոր է տարածել սկզբնաղբյուրը։
Նույնն է գուգլի նկարների որոնումը։ Բոլորը ունեն ընլայնում որ աջ կտոցով թույլ է տալիս փնտրել այդ նկարը համացանցում։ Ու ահա, տեսանք որ այն սկզբից հայտնվել է այստեղ, ու հեղինակը նա է։
Այսպես, կիսվողները գնացին սցանցերը, փակեցին ու լքեցին իրենց մատյանները։
«Ես հավանում եմ», +1-ը տարածում են սկզբնական աղբյուրը, առանց նույն տեղեկատվությունը կրկնօրինակելու։
Դրա վատ կողմն է, որ ֆբ-ն ու գուգլը գիտեն որտեղ եք լինում, ինչ եք կարդում։ Բայց դե մեկ է, լավ է նրանք, քան մեր այրյունոտ գբն։
Ես ինձ թույլ չեմ տա «լայք» ու «+1» իմ կայքում, որովհետեւ ես դրանով կօգնեմ ֆբին ու գուգլին հետեւել իմ կարդացողին։
Իսկ այն խնդիրը, որ տարածել պետք է ֆբ-ով, կամ գուգլով, կամ որեւե այլ կենտրոններով ունի երկու լուծում։ առաջինը՝ շեյրածների ռսս, ինչպես անում էր գրիդերը։ Արդեն էական չէ որտեղ եք կիսվում, եթե դա ռսս-ով հասանելի է։
գրիդերը սակայն, այդ հնարավորությունը զոհաբերել է գփլալի տարածմանը աջակցելու համար։ ինչի պատճառով, կարելի է գփլաս չսիրել։
կա նաեւ այլ միջոց՝ տոտալ ապակենտրոնացում որը ընթացիկ ինտերնետի տեքնոլոգիան թույլ չի տալիս, բայց կարելի է մտածել ու լավ բան անել։
Կրկնեմ, ռսսը թույլ է տալիս վերացարկվել նրանից որտեղ է բլոգդ, ԿՄ-ում թե ՎՊ-ում, թե դա ֆբ նոթ է։ Կարեւորը այն ընդհանուր բաց տարածքում է։
Ու դա բերեց երկրորդ դրական փոփոխությանը՝ մեկնաբանություններին։
բ – մեկնաբանությունների վերացարկում
Պետք չէ ունենալ ԿՄ հաշիվ ոչ միայն ԿՄ-ում գրողներին հետեւելու համար, այլ եւ մեկնաբանելու համար։
Ճիշտ է, թերությունը իրականացումն է։ Որտեղո՞վ մեկնաբանել։
Դիսքասը տանում է մեկնաբանությունները ամպեր։ Նույնիսկ եթե դուք ունեք սեփական ամպ (կարդա սպասարկիչ) բայց օգտագործում եք դիսքաս, ապա պահում եք ձեր մեկնաբանությունները ոչ թե ձեր մոտ, ձեր ամպի տվյալների բազայում, այլ ուրիշի ամպում։
Եթե հնարավոր է մեկնաբանել օփենայդի-ով՝ դա հիանալի է։
գ – օփենայդի
Ես կարծում եմ, որ օփենայդիի մեկնաբանությունները, եւ մուտքը ժամանակակից ամենակարեւոր նորամուծություններից է։
ռսսի պես այն թույլ է տալիս վերացարկվել կոնկրետ կայքերից ու չունենալ հաշիվներ ամենուր։
Մուտքի խնդիրը ունի այլ կողմ։ Հարմար է չտալ քո գաղտնագիրը քո թվիթերի ծրագրին։ Իրոք, ինչի՞ տալ։ Ո՞վ գիտի ով է այն գրել ու ինչ է այն անելու քո տվյալների հետ։
դ – ՕԱութ
Բաց ավտորիզացիայի պրոտոկոլ։
Այն այժմ օգտագործվում է ամենուր – ծիվիչում, ֆբում, դիասպորայում։
Բայց ոչ գփլասում։
Ու ծիվիչն, ֆբն, դիասպորան ունեն ԱՓԻ երրորդ ծրագրերի համար։ Ցանակցած մարդ կարող է գրել ծրագիր, որը ստատուս կավելացնի ձեր ֆբ-ում, թվիթերում, կամ դիասպորայում։ Ու այդ ծրագիրը չի խնդրի ձեզնից ձեր ֆբ-ի, թվիթերի, կամ դիասպորայի գաղտնագիրը, այն կխնդրի հենց այդ կայքերին ավտորիզացնել ձեզ։
Գփլասը կրկին առանձնանում է։
Նրանք չունեն ոչ այսպիսի ԱՓԻ, ոչ էլ ՕԱութ։
Լավ, ԱՓԻ չունեք, մեկ է կարելի է հտտպ հարցումներ գեներացնել, որոնք որ գփլաս ստատուս կուղարկեն, բայց այդ դեպքում պետք է ծրագրին տալ ձեր գաղտնագիրը։
Ու այդ ծրագիրը ցանկացած պահին կարող է սկսի չաշխատել, քանի որ գուգլը ցանկացած պահին կարող է փոխել րեքվեստների ձեւը։
ե – ստատուսներ
առաջ ստատուսներ կային միայն չաթային ծրագրերում, այն էլ քիչ թե շատ ժամանակակից։ Օրինակ, այէրսի-յում ստատուս չկա, քանի որ այն հին է, չկան ստատուսներ բջջային ցանցերում, բայց կան ջաբերում, գթոքում։
Ու ստատուսները եկան վեբ՝ երկար բլոգ փոստեր գրելու տեղը, կարելի է նույն միտքը տեղավորել 140 նիշի մեջ ու ուղարկել որպես ստատուս։ Օրինակ, եթե ես մի քիչ լավ մտածեի, այս փոստը գրելու տեղ կգրեի մի ստատուս ։Պ
Թերությունը այն է, որ մարդիկ ավելի ու ավելի են սովորում չկարդալ։ Կարճ ստատուս կարդալը ավելի հեշտ է, քան բլոգ փոստ։
Մյուս կողմից, բլոգերը կրկին ազատվեցին որոշ մարդկանցից, ով գնաց թվիթերներ։
զ – ապակենտրոնացում չաթերում։
ինտերնետը փորձել են նախագծել որպես ապակենտրոնացված ցանց։
Բայց այն ունի իր թերությունները։ Սպասարկիչներ մեզ պետք են։
Ինտերնետը սպասարկիչների ապակենտրոնացված համակարգ է, ոչ թե օգտագործողների։ Օգտագործողը լիարժեք ինտերնետի անդամ չէ։
Այնուամենայնիվ, մենք ունենք որոշ ապակենտրոնացում։ Էլեկտրոնային փոստը նախագծված էր գիտնականների կողմից, ու ըստ էության ապակենտրոնացված է։ Բացատրեմ՝ ֆրինեթ․ամ-ից ուղարկում ենք մեյլեր ջմեյլ․քոմ, ու հակառակը։
Եթե բիզնեսը զբաղվեր դրանով, ապա ամեն ընկերությանը ձեռնտու կլիներ ունենալ իր օգտագործողներին, ու թույլ չտալ իր օգտագործողները ուղարկեն հաղարդագրություններ այլ ամպի օգտագործողին։ Այնպես մենք ստիպված կլինեինք ունենալ հաշիվներ ամենտեղ։
Այնպես, ֆբ-ից լինում է ուղարկել հաղորդագրություն ֆբ։
Այնպես, այսիքյուից լինում էր խոսել միյան նրանց հետ ով այնտեղ են, սքայփից լինում է խոսել միայն սքայփի այլ բաժանորդների հետ։
Բայց կա ազատ ԾԱ, ու խելացի մարդիկ նախագծում են ազատ պրոտոկոլ՝ ջաբեր, ուր ինչպես եւ էլեկտրոնային փոստի դեպքում էական չէ, որ սպասարկչի օգտագործող ես։ Սակայն, ջաբերը չէր տարածվի, եթե չլիներ ջմեյլը, եւ գուգլի չաթը։ Վերջաբես ես մի լավ բան գրեցի իրենց մասին։
Ես մարդկանց բերում էի ջմեյլ, որպեսզի հետո իրենց հետ չաթվեմ իմ ջաբեր․օրգ-ի հաշիվով։ Որովհետեւ պարտադիր չէ ես գուգլի բաժանորդ լինեմ որ խոսեմ գթոլքի օգտագործողների հետ՝ դա ռսսի, փոստի, եւ օթենայդիի պես վերացարկող տեքնոլոգիա է
է – փրայվասի
երեւի այժմ միայն արմենիքսը չունի ՍՍԼ (հտտպս)։
երեւի այժմ չկա վեբ էլեկտրոնային փոստ, որ չունի սսլ։
փրայվասիի մասին մեր պատկերացումը ահագին զարգացել է։
ու եթե այէրսիյում ժամանակին հնարավոր էր իմանալ մարդու այփին, որովհետեւ ոչ ոք չէր մտածում որ դա վտանգավոր է, ապա այժմ ջաբերում տեքնոլոգիան դա թույլ չի տալիս;
թ – քոփիրայթ
փաստացի քոփիրայթը թուլացել է։
առաջ շատ ավելի բարդ էր հողինակային լուսանկարներ կայքերում տեղադրել։ հետո, սոց ցանցերում նրանք սկսեցին տարածվել, քանի որ սոց ցանցերը փակ տարածք են, ու «հրապարակային» կարծես չեն, բայց քանի որ բոլորը այնտեղ կան, դարձան դե ֆակտո հրապարակային։ այնուամենայնիվ մի բան է քոփիրայթեդ նյութ ունենալ ֆբում, այլ բան՝ համացանցի կայքում։
հետո բոլորը այնքան սովորեցին որ համացանցում քոփիրայթեդ քոնթենթը տարածվում է, որ իրենք, քոփիրայթ հոլդերները ավելի մեղմ սկսեցին վերաբերվել խախտումներին, քանի որ բոլորի հետեւից պարզապես չես հասցնի։ ու դե ֆակտո ինտերնետում քոնթենթը քրեաթիվ քոմոնս է։ դե ֆակտո, դե յուրէ չէ։
որովհետեւ ով ինչ ուզում դրա հետ անում է։
այսինքն նոր համացանցը նույնպես մեզ տանում է քոփիրայթի գաղափարի վերանայմանը։
թորենթները, որ իրականում բնավ ոչ օրենքի խախտում են։ խախտելը տարածելն է, եթե ես քաշում եմ, ու չեմ «տալիս», ապա ես օրենքը չեմ խախտել։ խախտել է նա, ով տալիս է։ չի խախտել նույնիսկ թրեքերը, որ ընդամենը թորենթ ֆայլն է տարածել։
ու փաստացի կրկին, քոփիրայթը գործում է շատ ավելի թույլ քան առաջ։ իսկ դա նշանակում է որ այնքան հեռու չեն դրա վերանայման օրերը։
ժ – սոցիալիզացում։
մարդը սոցիալ կենդանի է։
ընթացիկ համացանցում անհամեմատ ավելի հեշտ է ճանաչել մարդուն։ (ոմանք կարծում են, որ ավելի հեշտ, քան իրական կյանքում) Որովհետեւ երբ աչք ես գցում նրան, ինչ է գրել, ոնց է մեկնաբանել, ինչ է հասկացել ինչ֊որ մեկի գրածից, ու ինչով է կիսվում, դա մարդու հոգին ճանաչելու ամենաէֆեկտիվ միջոցներից է
Եւ որը առաջ, հին համացանցում չկար, քանի որ պաշտոնական վեբ կայքը ավելի էր նման վիտրինայի, ուր կդնես այն ինչ ուզում ես, իսկ շփման մեջ մարդիկ ճանաչվում են շատ ավելի լավ։
Իսկ ինչքա՜ն էր պետք մարդու հետ չաթվել որ հասկանալ իրեն։
ժա – ամպերը
այնուամենայնիվ, ամպերը շատանում են։
դիսքասները, ֆբներ, յութուբներ։
կա վիդեո ռսս, որը նշանակում է որ կարելի է բաժանորդագրվել մեդիա ռսս րիդերով(միրո, գփոդեր) ոչ պարտադիր յութուբ ալիքի։
բայց ընդհանուր առմամբ ինտերնետում ավելի ու ավելի ամպամած է։
դա նաեւ նշանակում է որ ավելի ու ավելի բարդ է լինել աննկատ, ավելի բարդ է պահել փրայվասին(նրանք գիտեն որտեղ ես լինում) ու մեզ ավելի ու ավելի քիչ է պատկանում մեր իսկ տեղեկատվությունը։
Մասամբ լուծում է դիասպորան, ուր կարելի է սեփական սպասարկիչ ունենալ, ու պահել տեղեկատվությունը սեփական սպասարկչի վրա, սակայն այն կլինի ընդհանուր դիասպորա ցանցի անդամ։ դիասպորան սփռված է, սփյուռք է, ու իրոք շատ հաջող անվանում է։
Այնուամենայնիվ,
ստվերները չքանում են, քանի որ ամպամած է համացանցում
եւ այդպես
Փաստորեն, ոմն քսանմեկամյա Վահե Գ․-ն Հայաստանից գտել ա գուգլում անվտանգության ճեղք․
Մանրամասները այստեղ
ու տենց
փաստորեն ֆսյո, առանց հեռախոսի համարի հետ քեզ կապելու ջիմեյլ էլ չես կարող ունենալ։
պըրծ։
ու ամենակարևորը էն ա որ էս լրտես-մրտեսների կամ տեռորիստ-մերորիստների համար չէ բնավ, քանզի իրանք էդքան հիմար չեն որ ջիմեյլ օգտագործեն։
Էս հասարակ, օրձինար, շարքային, պարզապես մարդկանց կոնտրոլելու համար ա սակայն։
ու տենց
[այստեղից][1]
[լրիվ տեքստը][2]
ինչի՞ ա տենց հայտարարում։ անկապ չեր ասի, երևի ուզում են [Գոու][3]-ն տարածել։
<blockquote style="border-left: 2px solid #FFCC00; padding: 10pt; margin-left: 30pt; background-color: #FFFCEC;">
<p>
“Go is an attempt to combine the safety and performance of statically typed languages with the convenience and fun of dynamically typed interpretative languages,” he said, before adding, “to the extent that it succeeds you’ll have to judge for yourself.”
</p>
փաստորեն։
Սա էլ Պայքի 2000 թվի թուղթ ա։ Հետաքրքիր ա։
_ու տենց_
hactar{.lj-user} : իսկ նա կապույտ կարմիր դեղին կանաչ հերթականությամբ է՞ր, չ՞է
norayr{.lj-user} : ի՞նչը, ծիածանը՞
hactar{.lj-user} : չէ, գուգլը
ու տենց
Այսօր նեեեենց նվեր արեց՝ էլ դու սուս։
_ու տենց _
վիվասելլի գրասենյակ մտնում է սև շորերով երիտասարդ․
– քույրիկ ջան – դիմում է նա աշխատողին – իմ մոտ ջուջուլը չի աշխատում
– ինչը՞
– ջուջուլը․․․ ջուջուլ․քոմ-ը
վարագույր
_ու տենց _
_ու տենց _
_ու տենց _