2021-09-28-6056330

պարզւում ա, հնարաւոր չի էփլի ափսթոր լցնել որեւէ բան, որը շինած ա gcc֊ով, կամ դրա վրայ հիմնուած կազմարկիչով։

այդ պատճառով, օրինակ, չի կարելի ադայով գրուած յաւելուած վերբեռնել՝ ադա կազմարկիչն այս պահին հիմնուած ա ջիսիսիի վրայ։

էփլը տարօրինակ պահանջներ ունի, զի ջիսիսի֊ով կարելի ա շինել նաեւ սեփականատիրական ծրագրակազմ։

ու ես հասկանում եմ որ էփլը վաղուց պատկերացնում էր ինչ տեսակի սահմանափակումներ են ուզում ունենալ, այդ պատճառով էլ ֆինանսաւորում էր llvm նախագիծը՝ որը կը լինի ֆորմալ ազատ, բայց իրենց պահանջներին կը բաւարարի։

նախ, պէտք չի էփլի բարութեան մասին պատրանքներ ունենալ՝ llvm֊ը բնաւ էլ էփլի նուէրը չէր համայնքին, այլ ստեղծուած իրավիճակում, երբ ազատ ծրագրակազմի շարժումն արդէն ուժեղ էր ու նախագծողները սովոր են ազատ գործիքների, եւ gcc֊ին բաւական զարգացած էր ու վաղուց ունէր բազմաթիւ ֆրոնտէնդներ, էփլին պէտք էր կարողանալ առաջարկել նախագծողներին ընդունելի այլընտրանք։

երկրորդը՝ շնորհակալութիւն fsf֊ին ու rms֊ին՝ մենք արդէն ունէինք ազատ գործիքներ, եւ էփլը մրցունակ լինելու համար ստիպուած էր իրենց կազմարկիչների նախագիծը ազատ դարձնել՝ այլապէս ունենալու էինք ոչ ազատ llvm, որով գուցէ նոյնիսկ արգելուած լինէր, կամ հնարաւոր չլինէր ոչ էփլի հարթակների համար ծրագրեր կազմարկել։

երրորդը՝ ես չեմ կարող գրել այօսի համար շատ լաւ ու շատ տարբեր ազատ գործիքներով՝ զի ֆաշիստ են։

չեմ կարող նաեւ իմ քոմփայլերով։ ու չեմ կարող նաեւ վերբեռնել ազատ ծրագիր՝ պիտի փակեմ, որ ըստ իմ արտօնագրի նոյնպէս չլինի տարածել իմ ծրագիրը՝ որ համատեղելի լինի գուգլի կամ էփլի կանոնների հետ։

եւս մի պատճառ էփլը չսիրելու, ու bsd արտօնագրերը չսիրելու։

բաւական տհաճ էր նաեւ պատմութիւնը, երբ vlc նուագարկիչը չէր կարելի աւելացնել գուգլի «փլէյ սթոր»՝ զի ըստ gpl արտօնագրի չի լինի մարդուց խլել ստացած ծրագիրը տարածելու ազատութիւնը։ իսկ գուգլը ուզում էր չթողնել ներբեռնուած յաւելուածը նոյնիսկ պահել մօտդ, կամ այլ սարքի մէջ տեղակայել։ վճարե՛լ ես ծրագրի համար, ոնց որ քո՛նն ա, բայց մէկ ա պիտի կախուած լինես գուգլից։

նոյնիսկ ազա՛տ ա ծրագիրը՝ vlc֊ն ա, որ հազար տարի գիտենք՝ բայց պարզւում ա այն պէտք ա դարձնել անազատ՝ խանութում ձրի ներբեռնելու հնարաւորութեամբ տեղաւորելու համար։

ու նուագարկիչի թիմը ստիպուած եղաւ կապուել նախագծին աջակցած բոլոր֊բոլոր կոդի քոմիթերների հետ եւ համոզել ռելայսնսել կոդը bsd արտօնագրով։

եւ ո՞նց են դրանից յետոյ ասում, որ bsd֊ն աւելի ազատ արտօնագիր ա՝ դրա օգնութեամբ մարդկանց զրկեցին ձեռք բերուած եւ ազատ ծրագիրը տարածելու իրաւունքից, ազատութիւնից, պարտադրելով խոշոր ընկերութիւնից կախուածութիւն, ու փաստացի մենք ունենք իրավիճակ, երբ bsd արտօնագիրը սատարում ա մենաշնորհներին։

#ադա #ծրագրաւորում #կազմարկում #կազմարկիչ #արտօնագիր #մենաշնորհ #էկրանահան #էփլ #ֆաշիստներ #գուգլ #ազատութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ադա  ծրագրաւորում  կազմարկում  կազմարկիչ  արտօնագիր  մենաշնորհ  էկրանահան  էփլ  ֆաշիստներ  գուգլ  ազատութիւն