ասք աննկատ փոխարինելու մասին

Երեւի թէ, իմ ամենամեծ խնդիրներից մէկը առցանց սերւիսների հետ, ներառեալ Դիմագիրքը, այն է, որ իրենք աննկատ փոխարինում են տեքնոլոգիա գաղափարը՝ ընկերութիւն գաղափարով։

Ամենափայլուն օրինակը հանրայայտ գուգլ բայն է, երբ ասում են՝ գուգլիր, ոչ թե, ասենք, ոստափնտրիր։ Չնայած մենք բոլորս գիտենք, որ ոստայնում փնտրելը բնաւ չի սահմանափակւում գուգլով։

Դիմագրքի, թվիթերի պես ընկերութիւնները խուսափում են ստանդարտ տեքնոլոգիաներ օգտագործելուց այնպէս, ինչպէս էփլը խուսափում է ստանդարտ բոյն սարքելուց։ Այդ իսկ պատճառով էլ մարդիկ մոռանում են, որ Համացանցը՝ ցանց է, ոչ թե այս կամ այն ընկերութեան ծառայութեան հետ կապ հաստատելու միջոց։

Ահա թէ ինչու այսպէս կոչւած ԾԱՈԾ(ԾԱ որպէս ծառայութիւն, saas), խուսափում են ասենք rss հոսքեր օգտագործելուց։

Ահա թէ ինչու մեզանում տարածւած է «ո՞նց է քո սքայփի անունը» հարցը», ու ոչ թէ «ո՞րն է քո չաթ հասցէն», ինչպէս մենք էլ․ փոստի դէպքում։

եւ այդպէս

Ընդ որում, լիովին հստակ խոսվում էր այն մասին, որ հայերին պետք չէ անկախ պետություն, ընդհանրապես պետություն http://www.lragir.am/index/arm/0/politics/view/88519

ուրեմն էդ ծիտը, էդ Դարյան, ութսունականներին եկել է Արցախ, այնտեղ քնել է ադրբեջանցիների հետ, որ իրենց լրագրողների խումբը ձեռք չտան, ու դրանով հպարտանում էր, հետո քնել է ՌԴ սաղ իշխանությունների հետ, ու դրա մասին գիրք է գրել, գրում է «կոմսոմոլսկայա պրավդա» թերթում, որ իրենց ռեակցիոն թերթերից է, ու վերջերս գրել էր, որ ափսոս, որ ֆաշիստները ռուս լիբերալների ծնողների կաշվից չեն հասցրել աբաժուրներ սարքել։ ու այդ ամենը նա, դարյա ասլամովան։ Հետո Ալբացը էդ թերթի գլխավոր խմբագիրին է կանչել իր Էխո Մոսկվի շոույին, ու նա ասում էր, գրեթե, լավ է արել, գրել է, հետո՞ ինչ, հիմա տենց ժամանակ է, ով ասես ինչ ասես ասում է։

#հայաստան #անկախություն #ազատություն #իմպերիալիզմ #ռուսաստան #խսհմ #մաքսային֊միություն #եւրասիական֊միություն #պուտին #իգոր֊մուրադյան #կոմսոմոլսկայա֊պրավդա #դարյա֊ասլամովա #ֆաշիստներ #աբաժուրներ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ասք այփադ ուզելու մասին

տենց, երեկ պատմել են, որ մեկը այփադ է ուզում, չորս հարյուր հազար արժի, ու մտածում է որտեղից փող ճարի, առնի։

այփադ/այֆոն ուզելն իմ համար դասագրքային օրինակ է, երբ ես ասում եմ, որ զարգացման հետ ոչ միայն պահանջները մեծանում են, այլ եւ նվազում ֊ ի․ե․ եթե զարգանում ես, պարզվում է, որ քեզ ոչ մի այփադ էլ պետք չէ։

Ու տենց, ասում էին, բացատրում ենք, որ չարժի, որ շատ ավելի էժան, շատ ավելի լավ բաներ կան, իսկ որ եթե նոութ վերցնի, ու մի հատ էլ ազատ ՕՀ դրա վրա, ապա այն հիմար սահմանափակումները չի ունենա, իսկ նա չի ընդունում, չի ընկալում։

Ու ես ասում էի ֊ դե դա էլ իր զարգացման մասին է, եթե նա այփադ չառնի, նա համ վատ է իրեն զգալու որ այփադ չունի, համ էլ չի կարողանա գնահատել այն, ինչ ունի։

Ու որ նրան մտափոխել չի լինի, որովհետեւ երբեք չգիտես ինչի է նա ուզում այփադ ֊ այսինքն այն պատճառները, որ նա բերում է՝ դրանով հեշտ է ինտերնետ գողանալ, օրինակ, համ անհեթեթ են, համ սուտ։

Իսկ իրական պատճառները մենք երբեք չենք իմանա, ոչ միայն այն պատճառով որ պետք է իրեն փորել երկար, ու երկար, ու հասկանալ այս կամ այն սահմանումը իր մեջ որտեղից է, այլ նաեւ այն պատճառով, որ նա ինքը իրեն ազնիվ չի ասի որն է պատճառը, ուր մնաց մեզ

Ու մենք կարող ենք միայն ենթադրել որ նա ունի որոշակի զգացումներ, ապրումներ, որ նա կապում է այդ սարքի հետ՝ օրինակ, նա ունի ինչ֊որ բաների պակաս, այլ խոսքերով ֊ դատարկութոյւն, ու իրան պետք է այն լրացնել։ Նրան պետք է , գուցե որ նրան զվարճացնեն։ Կամ նրան պետք է որ դա լինի վեհության ատրիբուտ, ու որ մարդիկ մտածեն ֊օօօօ ֊ իր մոտ այփադ է։

Կամ նա կարծում է որ ամեն իրեն հարգող մարդ պետք է այփադ ունենա, ու առանց դրա, նա իրեն լավ չի զգում։

Իհարկե, ես կարծում եմ, որ երբ նա այն ունենա, այդ ուրախությունը կտեւի հինգ րոպե։ Որովհետեւ դատարկությունը անհնար է փակել այփադով։

Ու նա կփնտրի մի այլ բան։ Ասենք նոր ծիտ։ Կամ նոր հեռուստացույց ֊ «էն որ սքայփով է, գիտե՞ք, ու նոր էկրանով»։ Կամ ինչ֊որ մի բան, քանի որ, ինչպես Ֆրոմը գրում է, նա ծտի ձագի պես բաց բերանով սպասում է, որ այդ բերանի մեջ ճիճու դնեն։ Դա է խնդիրը։ Այփադը ռեալիզացիայի դետալ է

Ընդամենը։

ու տենց

ասք սովետական եւ գերմանական գովազդի մասին

Այս փոստերը արված է 1935 թվին, եթե հավատանք բնօրինակին՝

L'ARMENIE SOVIETIQUE

իսկ այ այս Գերմանական գովազդը, 1937 թվին

սկբից ես բացասման մեջ էի ֊ սովոր եմ որ Սովետն է սովորաբար գողանում։

Բայց փաստացի, հասկանալի է՝ այս ձեւի արվեստը ՍՍՀՄ կողմից հաստատված հեղափոխական արվեստն է, ու այնքան էլ զարմանալի չէ որ նացիները, երբ եկան իշխանության, սկսեցին կրկնօրինակել այն։ Ի վերջո, երկուսն էլ նման վարչակարգեր էին։

ու տենց

ասք սոված լինելու մասին

չնայած այս տեսանյութը լիքը մարդ մի տարի ա շեյր ա անում ես այնուամենայնիվ կկիսվեմ նույնպես։

որովհետեւ լրիվ համամիտ եմ այս իր ասածների հետ։ թող լինի այստեղ, տուն վեբլոգ ա էլի

ի դեպ հոլովակը հայերեն տիտղերով է, թարգմանությունը՝ Արփիկի։

այստեղից

ու տենց

ասք նացիներին շնորհակալություն հայտնելու մասին

Спасибо русским нацистам. Спасибо им за то, что они все нам говорят, четко и ясно. Более того, не только говорят, показывают. Это написано для нас наверное тысячи раз на разных сайтах, льется из их блогосферы, из телевизора, книжных страниц, журналов, политических программ. Нам говорят, что будет с нами, если мы там останемся, честно говорят. Время от времени показывают. Во всех этих многочисленных кондопогах, красноармейсках и пушкинских. Вот показали еще раз. Услышать бы…

այստեղից

ուշադրություն դարձրեք մեկնաբանություններին։

ու տենց