ասք աննկատ փոխարինելու մասին

Երեւի թէ, իմ ամենամեծ խնդիրներից մէկը առցանց սերւիսների հետ, ներառեալ Դիմագիրքը, այն է, որ իրենք աննկատ փոխարինում են տեքնոլոգիա գաղափարը՝ ընկերութիւն գաղափարով։

Ամենափայլուն օրինակը հանրայայտ գուգլ բայն է, երբ ասում են՝ գուգլիր, ոչ թե, ասենք, ոստափնտրիր։ Չնայած մենք բոլորս գիտենք, որ ոստայնում փնտրելը բնաւ չի սահմանափակւում գուգլով։

Դիմագրքի, թվիթերի պես ընկերութիւնները խուսափում են ստանդարտ տեքնոլոգիաներ օգտագործելուց այնպէս, ինչպէս էփլը խուսափում է ստանդարտ բոյն սարքելուց։ Այդ իսկ պատճառով էլ մարդիկ մոռանում են, որ Համացանցը՝ ցանց է, ոչ թե այս կամ այն ընկերութեան ծառայութեան հետ կապ հաստատելու միջոց։

Ահա թէ ինչու այսպէս կոչւած ԾԱՈԾ(ԾԱ որպէս ծառայութիւն, saas), խուսափում են ասենք rss հոսքեր օգտագործելուց։

Ահա թէ ինչու մեզանում տարածւած է «ո՞նց է քո սքայփի անունը» հարցը», ու ոչ թէ «ո՞րն է քո չաթ հասցէն», ինչպէս մենք էլ․ փոստի դէպքում։

եւ այդպէս

պիտակներ՝ ազատութիւն  էփլ  ծիվիչ  համացանց  ոստայն  տեքնոլոգիաներ  տեղեկատուական տեքնոլոգիաներ  ֆաշիստներ  ֆեյսբուք