ասում ա՝ «էն տղուն իզուր թողեցի, լաւ էլ փող էր աշխատում»։
սիրում եմ անկեղծութիւնը։ #անկեղծութիւն
պահ կար, ես խօսում էի անկեղծութեան մասին, իսկ երբ ասենք թէ աղջիկ էի նկարում՝ իսկ դէ «կատարեալ» աղջիկ չկայ, ու նենց էի նկարում, որ էն ինչ չէի ուզում երեւայ՝ չերեւայ, իսկ էն ինչ ուզում եմ՝ արտայայտուած լինի։ իսկ այն ինչ չի երեւում դիտողն իր համար կը պատկերացնի։ ու տենց անկեղծ չի բայց հեքիաթային ա թւում։
հիմա պնդում եմ անում՝ սէրն այն մասին ա՝ երբ նկարում ես, ու բան չես ուզում փոխել՝ արդէն ջոկել ես որ հեքիաթային ա։
մարդկային ողջ մտածողութիւնն ա տենց, եթէ մեզ համար անկապ բաները հեքիաթային չլինեն, ինչո՞վ ենք զբաղուելու, ինչո՞վ ենք տարուելու։
ու հարցն անկեղծութեան մէջ ա, ու նաեւ՝ ո՞րն ա հեքիաթայինը, ասենք ես պայթած բակ եմ տեսնում՝ այն իմ համար լրիւ հեքիաթ ա, լրիւ անկեղծ, ուզում եմ բան ձեռք չտալ, չփոխել, չմիջամտել ու նկարում եմ։ իսկ մարդիկ ով այնտեղ ապրում են՝ հա, չեն կարծում որ հեքիաթային ա։ զզուած են։ բայց ինձ թւում ա, հաւէս ա երբ ջոկում ես, որ հեքիաթային տեղ ես ապրում։
ու որ ջոկել ա պէտք։ որովհետեւ ամէն ինչ ահաւոր բարդ ա, լիքը շերտերից ու եզրերից ա կազմուած ու պէտք ա ջոկել։ ու ինչպէս ֆոտո հասկանալու համար ա ջոկել պէտք, բեքգրաունդ ունենալ, ինչ֊որ զացգացում, տենց էլ ջոկել ա պէտք, որ սա վերջն ա։ էս բակն ա վերջը, էս մարդն ա վերջը, ու էս դիզայնն ա վերջը։ անկախ նրանից որ դեբիլ ա։ (:
ու էդ էն էժան բնանկարների մասին չի, որ քիչ բան ես ջոկում, ու ասում ես՝ վահ, էս ինչ վերջն ա՝ ու նկարում։ ստեղ կախուածութիւնները շատ են, որ անհրաժեշտ են հասկանալու համար։
ու սէրն էլ էդ ա՝ երբ ջոկում ես, որ հեքիաթային ա՝ բակը, քաղաքը, շէնքը, պատմութիւնը, շունը, դիզայնը, մարդը։
#ֆոտո #հեքիաթ #դիզայն #անկեղծութիւն #սէր
յ․ գ․ յիշում եմ, ես տենց զգացուել էի, մի վանաձորցի աղջկայ ասում էի՝ լո՞ւրջ, դու էս շէնքո՞ւմ ես մեծացել, լո՞ւրջ, դու պատուհանից սա՞ ես տեսել։ էդ իմ համար լրիւ հեքիաթ ա։ ցնցող էր։
երբ մարդն ինձ պատմում է, նա ինչ է արել, որ ցոյց տայ, ինչ վերջն է նա, ինչ ապրի նա, ես շփոթւում եմ։ որովհետեւ ես իրեն եմ ուզում իմանալ, իրեն իրականին, ոչ թէ երեւակայականին։
հա, երեւակայականն էլ իմանալ վատ չի, հասկանում եմ, որ ասենք չի արել, բայց կուզէր անել, իր երազանքների մասին է։ բայց գրողը տանի, ես սկսում եմ շփութուել մտածելով՝ սա իրոք նա է, սա նա չէ։
առաջին անգամ ես նման մտքեր եմ ունեցել երբ մէկն ինձ պատմել էր որ «դիխլաֆոսով» պզզցրել է ռուս զինուորին երեւանում «կոմենդատնսկի չաս»֊ի ժամանակ։ իհարկէ չեմ հաւատացել։
բայց յետոյ էլ պարբերաբար լսում եմ։ ինձ բարդ է։ ես չեմ ուզում մտածել, որն է ճիշտը, որը չէ։ չեմ ուզում ձեւ անել, որ հաւատում եմ, երբ կասկածում եմ, որ անհարմար դրութիւն չստտեղծուի։
ազնիւ եղէք էլի։ ով կաք։ ոչ թէ չկաք։ այնքան եմ յոգնել։
գրողը տանի։
#անկեղծութիւն
այսպիսի քննարկում էր վերջերս, մէկն ասում էր, որ մենք չափազանց շատ հետքեր ենք թողնում համացանցում, այստեղ եւ այնտեղ, ու որ շատ չենք մտածում ինչպէս է դա դիտուելու, ընկալուելու յաջորդ սերունդների կողմից։ ինչպէս են մեր երեխաները կարդալու մեր բազմաթիւ սէրերի, հիասթափութիւնների, տխրութիւնների մասին, ինչպէս են տեսնելու մեր չմտածուած ասածները, վատ փաստարկները, յիմար արտայայտութիւնները։ Ու այդ ամէնը, իր կարծիքով փոխելու է մարդկութեան վարքագիծը համացանցում․ մենք այլեւս աւելի քիչ կը մերկանանք եկ կը կիսուենք առցանց։
Կարծում եմ, այլ տարբերակ էլ կայ՝ յաջորդ սերունդները կը դառնան աւելի հանդուրժող, աւելի ընդունող մարդկանց այնպիսին ինչպիսին մարդիկ կան։ Այո, մարդիկ կատարեալ չեն՝ նախանձ են, խանդոտ են, յիմարութիւններ են խօսում, վատ փաստարկներ բերում։ Ստում են, տխրում են, ատում են, անյաջողութիւններ են ունենում, կեղծում են իրենք իրենց։ Ինչ կայ՝ դա է։ Ինձ թւում է, ընդունելով դա ապագայ մարդիկ հակուած կը լինեն աւելի քիչ դատապարտել, պիտակել, ծաղրել, եւ աւելի շատ՝ ընդունել մարդկանց իրենց բոլոր թերութիւններով, թուլութիւններով հանդերձ։
Ու դա թոյլ կը տայ մեզ բոլորիս լինել աւելի հանգիստ եւ անկեղծ առցանց։ Սա նաեւ նշանակում է աւելի քիչ կեղծել ինքներս մեզ։
#մարդիկ #հասարակութիւն #համացանց #անկեղծութիւն
«ընդունել մարդուն ինչպիսին կայ» ծեծուած արտայայտութեամբ բնութագրուող վարքագծի դրական արդիւնքներից մէկն է այն որ դու այլեւս չես խթանում մարդուն ստել։
եթէ նա գիտի, դու իր վրայ խաչ չես քաշի, ու չես դատապարտի, աւելի քիչ պատճառ կունենայ ստելու, կամ գոնէ ոչ այդչափ կարեւոր պատճառներ։
ու երեւի այդ պատճառով էլ աւելի շատ են ստում մեզ համար կարեւոր հարցերում։ որովհետեւ մեզ համար կարեւոր հարցում բարդ է ընդունող մնալը։
#բոլորը_ստում_են #սուտ #անկեղծութիւն
անկեղծութիւնը շատ մարդկային ու սիրուն բան է։
Your browser does not support the video tag.
գտնւած է Արեգի միջոցով։
այս ֆիլմը առցանց փաստօրէն միայն այստեղ է։
ogv֊ով իմ մատեանում պահեցի։
(watch the “Noah” movie here or here
գտնւած է Արեգի միջոցով։
#love #screencast #internet #movie #short #culture #սէր #էկրանահան #համացանց #ֆիլմ #կարճամետրաժ #անկեղծություն #հարաբերություն #մշակոյթ #մշակույթ #անկեղծութիւն
ազնիվ լինելը ձեռնտու չէ։ բայց այլ ընտրանք ես չեմ տեսնում։
Ձեռնտու չէ, որովհետեւ մարդկանց մեծ մասը ազնիվ չէ, ու խաղում է։
Ու եթե բոլորը բոլորը լինեին ազնիվ, ու չթաքցնեին իրենց քայլերի իսկական մոտիվները, ինչպես եւ հենց այդ քայլերը, ապա կստացվեր որ
ա – բոլոր մարդիկ բնավ կատարյալ չեն, ու բավականին վատն են
բ – լինում է ընտրել իսկական մարդկանց, առանց պատրանքների որ նրանք շատ լավն են, կատարյալ։
Այլապես, անխուսափելի է հետագա հիասթափությունը։
Վաղ թե ուշ։
Ու կախված երբ է եղել եւ ինչքան ուժեղ է այդ հիասթափությունը մարդիկ կամ ընդունում են իրականությունը (դե լավ, քսան տարի է միասին ենք, երեխա բան ման) կամ չեն կարողանում այդպիսի իրականություն ընդունել։
Բացի դրանից, եթե մարդիկ լինեին ազնիվ, ու իմանային որ նրանք անխուսափելիորեն հայտնելու են ինչ ոչ գրավիչ քայլեր են արել, ապա ավելի շատ կմտածեին հաջորդ անգամ անելուց առաջ։
Որովհետեւ երբ չկա խաբելու հնարավորություն, երբ սուտը չի դիտարկվում որպես տարբերակ, ապա «ես հիմա կանեմ, իսկ հետո չեմ ասի, կստեմ» մտածողությունը արդեն չի լինի։
Բայց եթե ենթադրենք, որ մարդը սկզբից էլ ազնիվ է, ապա կստացվի որ նա ուրիշներից ավելի «վատն» է, քանի որ ուրիշների մասին վատ բաները հայտնի չեն, ու ենթադրվում է, որ նրանք այդպիսի վատը չեն։
այնպես նրանք ով փորձում են լինել ազնիվ, կամ անկեղծ, անմիջապես դնում են իրենք իրենց վատ, անհավասար դրության մեջ։
Եթե իրենց ազնիվ լինելու համոզմունքը ուժեղ է, ապա նրանք ունեն միայն մի ընտրություն, գտնել այնպիսի մարդկանց, ով հասկանում է, գիտակցում է, որ այո, դու վատն ես, բայց անկեղծ, ազնիվ, իսկ մնացածը քեզանից լավը չեն երեւի(անհայտ է), բայց այդ մասին հայտնելու համարձակություն չունեն։
ու տենց
չնայած այս տեսանյութը լիքը մարդ մի տարի ա շեյր ա անում ես այնուամենայնիվ կկիսվեմ նույնպես։
որովհետեւ լրիվ համամիտ եմ այս իր ասածների հետ։ թող լինի այստեղ, տուն վեբլոգ ա էլի
ի դեպ հոլովակը հայերեն տիտղերով է, թարգմանությունը՝ Արփիկի։
ու տենց
Մեզ համակարգերը ինչի՞ համար են պետք։ Ճի՛շտ է, ավտոմատացնելու համար։ Ռուծինայից խուսափելու համար։ Ասպիսով,
Առաջարկում եմ լայվջորնալ/ֆեյսբուքներում սահմանել հետաքրքրությունների «defaults» ենթաբազմություն, որը պարունակում է, ասենք, music, movies ու տենց։
Որ էլ շատ չտառապեն մարդիկ ամեն անգամ նույնը թվելով։
Առաջարկում եմ նաև լուսանկարների տակ ավելացնել լայք-ից բացի․
«լոոոլ»
«լոոոոոոոլ»
«նայս փիք»
ու
«կարոտել եմ երեխեեեեք ջան»
փոփ ափ ցանկը որ ընտրել լինի ու անհրաժեշտ չլինի գրել դա ամեն անգամ կրկին և նորից։
իսկ իվենթների տակ բացի «attending», «not attending», «may be»․
«ցավոք ես Հայաստանում չեմ, սակայն հոգով ձեզ հետ եմ»
ու տենց