երեւանի նոր փողոցներից մէկում կար կանաչ բուդկա՝ շինարարների համար նախատեսուած զուգարան։ այդ փողոցի փոխարէն նախկինում գնացքի գծեր էին, իսկ այս հատուածում անցնող գնացքների ուղեւորները զգուշօրէն հեռանում էին պատուհաններից՝ կողքի խորհրդային պանելայինների երեխաներից ոմանք մրցում էին քարեր շպրտելով անցնող շարասիւնների վրայ։
այսօր այդ փողոցում նոր բարձրայարկներ են կառուցում։ իսկ շինարարների համար նախատեսուած բուդկան դարձել է քաղաքի կարեւոր կէտերից մէկը՝ առաքիչների, տաքսիստների եւ ոստիկանների համար։ փողոցն անցնում է ձորի կողքով, իսկ ներքեւում աւելի մեծ, աղմկոտ ճանապարհ է։ այդ տեղում էլ միշտ չի որ մեքենաներ էին անցնում՝ փոխարէնը ժամանակին գետ էր հոսում, բայց այդ մասին արդէն գրեթէ ոչինչ չի յուշում։
եթէ գիշերը, երբ լուռ է, նոր շէնքերի բնակիչները դուրս գան պատշգամբ եւ ուշադիր լինեն, ապա կարող են լսել հազիւ նկատելի հոսող ջրի աղմուկ։
մի արեւոտ օր մողէսը, որ ապրում էր ձորում, բարձրացաւ լանջով եւ յայտնուեց նոր փողոցում՝ արդէն ձեզ եւ շատ շատերին յայտնի բուդկայի մօտ։ մօտակայքում կայանած էր թարթող լոյսերով ոստիկանական մեքենայ, իսկ բուդկայի պատին կախուած լուացարանում ոստիկան էր ձեռքեր լուանում։ նկատելով մողէսին նա կտրուկ ուղղեց համազգէստը եւ ձեռքերը չորացրեց վերնաշապիկին քսելով։ յետոյ շտապեց ներկայանալ՝
— երեւանի պարեկային ծառայութեան ոստիկան, — ասաց ոստիկանը։
— տեսնում եմ, — ասաց մողէսը։ ես էլ մողէսն եմ։ երեւանի ջհանդամի գեօռի մողէսը։
— ի՞նչ էք այստեղ անում, պարոն մողէս, — հարցրեց ոստիկանը։
— ես այստեղ ապրում եմ, պարոն ոստիկան։ դուրս եմ եկել զբօսնելու, — պատասխանեց մողէսը։ իսկ դո՞ւք ինչ էք էստեղ անում։ ոստիկաաը շփոթուեց, յետոյ սկսեց՝
— ես էլ եմ դուրս եկել զբօսնե…, — յետոյ յիշեց ինչ֊որ բան եւ շարունակեց՝ — դուրս եմ եկել ծառայութեան, հետեւում եմ կարգ ու կանոնի պահպանմանը։
— ես էլ եմ հետեւում, — չհապաղեց ասել մողէսը։ կպնում եմ այ այս պատին ու հետեում։ աչքերս տարբեր կողմերում ամէնը տեսնում են։ իսկ դու էդպէս կարո՞ղ ես։
— չեմ կարող, — խոստովանեց ոստիկանը։ — յետոյ յիշեց ու աւելացրեց — բայց մենք երկու հատ ենք, տե՛ս, — ու ձեռքով արեց դէպի մեքենայ։ մեքենայի պատուհանից նուրբ ձեռք դուրս եկաւ եւ պատասխան ողջոյն յղեց։
— իսկ այստեղ որտե՞ղ ես ապրում, — ոստիկանը կասկածով նայեց դէպի ձոր՝ որտեղից մողէսը դուրս եկաւ։
— մեր տանը, — պատասխանեց մողէսը ցոյց տալով ինչ֊որ տեղ ներքեւ դնչով։
— ըհհ, էնտե՞ղ։ — զարմացաւ ոստիկանը։ նա զգաց որ գուցէ իսկապէս, վերջապէս գտաւ մի օրինազանցութիւն։ պատկերացրեց որ իր ձեռքում է կարեւոր գաղտնիք բացայայտելու թելի ծայրը, եւ որ հաւանական է՝ մի լուրջ խախտում է տեղի ունեցել։
— հա, ի՞նչ կա՞յ որ։ — ասաց մողէսը։ վա՞տ տե՞ղ ա։
— իսկ դու թուղթ ունե՞ս։ — ամենայն լրջութեամբ հարցրեց ոստիկանը։
— ի՞նչ թուղթ։ — զարմացաւ մողէսը։
— որ էնտեղ ես ապրում։ կադաստրի։ ուու… որ դու դու ես, որ էնտեղ է ապրում։
— իհարկէ ունեմ։ — վստահ պատասխանեց մողէսը։
— հապա տեսնե՞մ, — ձեռքը մեկնեց ոստիկանը։
— ո՞վ ա իր հետ թուղթ ման տալիս, — զարմացաւ մողէսը։ — նայի՛, գրպան էլ չունեմ, տա՛նն են թղթերը։
— ապա, պարոն մողէս, մենք պէտք է ձեզ տանենք քաղ․ մաս՝ ձեր ինքնութիւնը պարզելու համար։ — ոստիկանը զգաց որ վաղուց էսպիսի հանդիսաւոր ոչ մի բան չէր ասել։
— ի՞նչ կարիք կայ հեռու գնալու։ ո՞նց էք պարզելու, եթէ տանէք։ էնտեղ ի՞նչ է, մա՞յրս է նստած, որ հաստատի որ ես ես եմ։
— չէ, — շփոթուեց ոստիկանը։ — նա դեռ չէր մտածել այն մասին թէ ոնց են պարզում։ միայն յիշում էր որ այդ համար պէտք է տանել քաղ․ մաս։ բայց հիմա մտածեց, որ մողէսի մայրը ամենայն հաւանականութեամբ, իսկապէս, քաղ․ մասում չի։ ամենաքիչը՝ նա այդ կողմերում մողէսներ մինչ այժմ չէր նկատել։
— իսկ գիտե՞ս ինչի նա քաղ․ մասում չի, — հարցրեց մողէսը։
— չէ, ինչի՞ — անկեղծ պատասխանեց ոստիկանը։
— որովհետեւ մեր տանն է նստած։ գործում է։
— գործո՞ւմ, — ուզում էր հարցնել ոստիկանը, բայց մողէսն ընդհատեց՝
— դո՛ւ ո՞րտեղ ես ապրում, — հետաքրքրուեց նա։
— ըմմ, մեր տանը — պատասխանեց ոստիկանը։
— կադաստրի թուղթ ունե՞ս մօտդ։
— չունեմ։ — խոստովանեց ոստիկանը։ — եւ տանն էլ չունեմ նման թուղթ՝ վարձով եմ։ մերոնց տանը կայ, բայց դա երեւանում չի։ — յետոյ նա զգաց որ շեղւում է, եւ կենտրոնացաւ, — անցէք մեզ հետ, պարոն մողէս, դուք ձերբակալուած էք
— ե՞ս։ — զարմացաւ մողէսը։ նրան դեռ ոչ մէկ չէր ձերբակալել։ ու փորձելով աննկատ հետ հետ գնալ դէպի ձոր նա ասաց — ո՞ւր գնանք, պարոն ոստիկան, աւելի լաւ է դուք մեզ մօտ եկէք։ թղթերը ցոյց կը տամ, մայրս էլ ձեզ սուրճ կը հիւրասիրի։ լիմոնով։ շատ համեղ է։
ոստիկանը նայեց ներքեւ, ձորի մէջ, որ տեսնի ո՞ւր է մողէսի տունը, ու մողէսն այդ պահին արագ անհետացաւ խոտերի արանքում։ իսկ ոստիկանն իրան մի պահ լքուած զգաց։
— մողէէէէ՜ս, — բղաւեց ոստիկանը նայելով դէպի ձոր։ — մողէ՜ս, հետ արի։
նա շարունակում էր նայել ներքեւ, եւ զգում էր որ ձորը շատ խորն է, շատ աւելի, քան նա երբեւէ մտածել է։ եւ որ այնտեղ երեւի ոչ միայն մողէսներ են ապրում։ ու մի ակնթարթ նրան թուած որ հոսող ջրի ձայն է լսում։
— բայց ո՞րտեղից էստեղ ջուր, — արագ ուղղուելով ցրեց նա այդ միտքը, — էստեղ աւտոճանապարհ, այնտեղ էլ՝ աւտոճանապարհ։
նա նայեց բուդկայի կանաչ պատին եւ նրան թուաց որ հոսող ջրի արտացոլանք է տեսնում։ կարճ ժամանակ անց նա հասկացաւ՝ դա ոստիկանական մեքենայի թարթող լոյսերն են։
#երեւան #հեքիաթ #մողէս
շատ լաւ անեկդոտ եմ երէկ կարդացել այստեղ
մտածեցի թարգմանել՝
— հայրիկ, հերոսները լա՞ւն են թէ՞ վատը։ — նրանք տարբեր են լինում, որդիս։ կան լաւերը, կան վատերը, կան նէյտրալները։ — բա ո՞րն ա տարբերութիւնը։ — հմ, ինչպէ՞ս բացատրել… ահա, օրինակ, եթէ հերոսը բարի ա, ապա գնում ա անտառ եւ պայքարում ա աշխարհի չար ուժերի դէմ՝ ոչնչացնում ա տարբեր հրէշներին, դեւերին, բայց անկապ չէ՝ այլ բարի եւ լուսաւոր նպատակներով։ կը խփի մի քանի տասնեակ գոբլին կամ տրոլ՝ նշանակում ա լաւ գործ արեց։ — իսկ եթէ չա՞ր հերոս ա։ — չարը, բանականաբար, չար գործեր ա անում՝ գնում ա անտառ, եւ անխղճօրէն ոչնչացնում ամէն պատահած հրէշի՝ որպէսզի աւելացնի աշխարհի չարչարանքը, թափուած արիւնը, եւ ցաւը։ կը սպանի տանջելով մի քանի տասնեակ գոբլին ու տրոլ՝ ու աւելի ա ուժեղանում։ — հմ, հայրիկ, իսկ ապա ի՞նչ կասես նէյտրալ հերոսների մասին։ — դրանք գնում են անտառ եւ սպանում տարբեր հրէշների բացարձակապէս բնական բալանս պահելու համար։ որ տրոլները շատ չլինեն, որ գոբլինները շատ չլինեն։ — ապա ո՞րն ա այդ հերոսների տարբերութիւնը։ — մեզ համար, որդիս՝ ոչ մի տարբերութիւն։ մենք քեզ հետ տրոլներ ենք։
#կատակ #զրոյց #աշխարհ #հեքիաթ #ֆենտեզի #անեկդոտ #չար #բարի #չարիք #բարիք
իթ «ձմեռ պապերը» ընդամէնը մի արտայայտութիւն են նրա, ինչպէս են մարդիկ յօրինում դեբիլ հեքիաթներ, ու ուզում են մինչեւ վերջ դրանց հաւատալ։
պատկերացնենք մի դեռահաս, ով տառապում ա, զի չեն տուել ռոմանտիկ տապալում ա ապրում։
նա իրան վատ ա զգում, որ այն, իր պատկերացրած հեքիաթային «վայրը»՝ յարաբերութիւնը՝ հասանելի չի, չի լինի։ ու ուժեղ էլ տառապում են, խեղճերը։ զի հաւատում են այդ հեքիաթին։
իսկ եթէ տապալում չի, այլ ստացւում ա, ու դէ, իհարկէ, հեքիաթը չի, ասում են՝ «ես հասկացայ որ էդ նա չի», զի դէ, բա իհարկէ, նա ռեալ մարդ ա, ու կապ չունի պատկերացրած աշխարհների հետ։ բայց դէ նա ա մեղադրւում, որ նա չի համապատասխանել, մտքով չի անցնի, որ պատկերացումն ու ակնկալիքներն են ոչ իրատեսական։
ու էդ նոյնն ա, երբ մարդիկ խօսում են լեզուի մաքրութեան մասին։ ու ասենք, չեն սիրում «լօքշ» բառը։ լսեն քեզնից, կասեն՝ էս ով ես, ո՞նց դու կարող էիր։
իսկ լեզուն այնպիսին ա, ինչպիսին կայ, որովհետեւ, ասենք այդ «լօքշ» բառը, մարդկանց կպնում ա։ կպնում ա, ինչպէս կպնում են ռոուլինգի, կամ մարտինի, կամ քինգի գրքերը։ որովհետեւ ինչ֊որ բաներ կան դրանց մէջ, որոնց պատճառով մարդիկ այդ գրքերին անտարբեր չեն։
ու մեմեր կան, որոնք մարդկանց կպնում են։ ու մարդիկ դրանք օգտագործում են։
ու մտքով չի անցնի, չէ՞, ասել, էս ի՞նչ մեմեր էք օգտագործում, ճիշտը էս ձեւ արտայայտութիւն օգտագործելն ա։
ու այդ ամէնի արդիւնք՝ մարդիկ փախնում են։ միշտ։ փախնում են աշխատանքից, համալսարանից, յարաբերութիւնից, ու աւաղ՝ երկրից՝ զի իրենց պատկերացրած հեքիաթը անպայման եւ պարտադիր որեւէ տեղ գոյութիւն ունի։
մի պահ կը մտածեն, որ եթէ դեռ չեն գտել, ապա ոչ թէ նրանից ա, որ չկայ, այլ նրանից ա, որ դա հայաստանում չի։ ու կը գնան՝ ով ուր՝ «սովորելու», աւտոստոպով աշխարհը նուաճելու, թմրադեղի «թրիփեր»֊ով շրջելու, եթէ ձեւ ունենային՝ տիեզերք, միայն թէ գտնեն այն, ինչ, չգիտես ինչի, այնքան համոզուած են, որ պէտք ա լինի։
ու տէնց մարդիկ փախչում են, փախչում են, փախչում են։
ու իթ էդ մեր մշակոյթի թերացումն ա։ մենք նախընտրում ենք մարդկանց կերակրել ձմեռ պապերի մասին հեքիաթներով, ոչ թէ իրական ընկերութեան ու իրական յարաբերութիւնների մասին գրքերով ու ֆիլմերով։ մենք պահում ենք երեխաներին նէնց, որ իրենք հաւատան հրաշքների, ու յետոյ ֆրուստրացուեն, որ ամէնը շուրջը դրան չի համապատասխանում։
ու տառապեն։
ու տէնց։
#սէր #յարաբերութիւններ #հեքիաթ #փախուստ #իրականութիւն #լեզու #մարդիկ #մշակոյթ #միշտ
բայց գիտէք ինչ հեքիաթային ա, երբ ինչ֊որ մէկը երկու գործի արագութիւնն ու բիթերը բռնացնում ա, մի ականջով էն ալիքը, մի ականջով հրապարակայինը լսելով, ու նենց աննկատ էն երկրորդը մտնում ա, երկուսը ներծծւում են, որ չես էլ զգում, ու տենց եթէ պարող կայ, չի էլ կանգնում, ու արի ու տես այլ գործ ա հնչում։ ու սա այն ամենօրեայ հրաշքներից ա որ չենք նկատում։ #հեքիաթ #սեթ
դէ բան չհասկացայ այդ «դրայւ» ֆիլմից, որը միջի աղջկայ պատճառով էի նայել, արմինն էլ ասաց, թէ քանի որ տենց դեբիլ ես կարդա ինչ են գրում, ես էլ կարդացի կարիճի ու գորտի պատմութեան մասին, որը մեզ ծանօթ չի երեւի, ու երբ ֆիլմում այդ մասին խօսեցին, չհասկացայ ինչի են յղում։ դէ ըստ երեւոյթին ամերիկայում բոլորին յայտնի պատմութիւնն ասում ա, թէ կարիճը խնդրում ա գորտին իրան գետի միւս կողմն անց կացնել, գորտն էլ պատասխանում ա որ խնդիր չունի, պարզապէս կարիճից վախենում ա։ կարիճն էլ փաստարկում ա որ չի խայթի գորտին՝ չէ՞ որ այդ դէպքում երկուսն էլ կը խորտակուեն գետի մէջ։
գորտը փաստարկն ընդունում ա, քանի որ բանական ա թւում, ու իրենք փորձում են գետն անցնել։ ճանապարհի կէսին կարիճը չի դիմանում ու խայթում ա գորտին։ ինչո՞ւ խայթեց՝ քանի որ դա իր բնութիւնն ա, չի կարող այլ կերպ։
հետաքրքիր ա, որ թումանեանն էլ ունի նման հեքիաթ։ այլ մշակոյթ, այլ տեղանք, այլ ժամանակ, երեւի։ բայց նոյն մարդիկ։ երբ էշն ու ուղտն են փորձում տիրոջից փախչել, բայց մի անգամ էշն ա զռռում, ու բացատրում ա որ չզռռալ չի կարող, պիտի հէնց այս պահին, ու չի դիմանալու, եւ տէրը գալիս իրենց բռնում ա, միւս անգամ էլ երբ գետն են անցնում, ու ուղտն էշին շալակ առած ա լինում, նա չի դիմանում, որ իր մէջքը թափ չտայ, ինչպէս ուղտերն ըստ երեւոյթին անում են, ու տենց էլի էշը ոռնում ա ու իրենք իրեն մատնում են եւ փախուստը խափանւում ա։
#թումանեան #կարիճ #գորտ #էշ #ուղտ #հեքիաթ #կինո #մարդիկ
պահ կար, ես խօսում էի անկեղծութեան մասին, իսկ երբ ասենք թէ աղջիկ էի նկարում՝ իսկ դէ «կատարեալ» աղջիկ չկայ, ու նենց էի նկարում, որ էն ինչ չէի ուզում երեւայ՝ չերեւայ, իսկ էն ինչ ուզում եմ՝ արտայայտուած լինի։ իսկ այն ինչ չի երեւում դիտողն իր համար կը պատկերացնի։ ու տենց անկեղծ չի բայց հեքիաթային ա թւում։
հիմա պնդում եմ անում՝ սէրն այն մասին ա՝ երբ նկարում ես, ու բան չես ուզում փոխել՝ արդէն ջոկել ես որ հեքիաթային ա։
մարդկային ողջ մտածողութիւնն ա տենց, եթէ մեզ համար անկապ բաները հեքիաթային չլինեն, ինչո՞վ ենք զբաղուելու, ինչո՞վ ենք տարուելու։
ու հարցն անկեղծութեան մէջ ա, ու նաեւ՝ ո՞րն ա հեքիաթայինը, ասենք ես պայթած բակ եմ տեսնում՝ այն իմ համար լրիւ հեքիաթ ա, լրիւ անկեղծ, ուզում եմ բան ձեռք չտալ, չփոխել, չմիջամտել ու նկարում եմ։ իսկ մարդիկ ով այնտեղ ապրում են՝ հա, չեն կարծում որ հեքիաթային ա։ զզուած են։ բայց ինձ թւում ա, հաւէս ա երբ ջոկում ես, որ հեքիաթային տեղ ես ապրում։
ու որ ջոկել ա պէտք։ որովհետեւ ամէն ինչ ահաւոր բարդ ա, լիքը շերտերից ու եզրերից ա կազմուած ու պէտք ա ջոկել։ ու ինչպէս ֆոտո հասկանալու համար ա ջոկել պէտք, բեքգրաունդ ունենալ, ինչ֊որ զացգացում, տենց էլ ջոկել ա պէտք, որ սա վերջն ա։ էս բակն ա վերջը, էս մարդն ա վերջը, ու էս դիզայնն ա վերջը։ անկախ նրանից որ դեբիլ ա։ (:
ու էդ էն էժան բնանկարների մասին չի, որ քիչ բան ես ջոկում, ու ասում ես՝ վահ, էս ինչ վերջն ա՝ ու նկարում։ ստեղ կախուածութիւնները շատ են, որ անհրաժեշտ են հասկանալու համար։
ու սէրն էլ էդ ա՝ երբ ջոկում ես, որ հեքիաթային ա՝ բակը, քաղաքը, շէնքը, պատմութիւնը, շունը, դիզայնը, մարդը։
#ֆոտո #հեքիաթ #դիզայն #անկեղծութիւն #սէր
յ․ գ․ յիշում եմ, ես տենց զգացուել էի, մի վանաձորցի աղջկայ ասում էի՝ լո՞ւրջ, դու էս շէնքո՞ւմ ես մեծացել, լո՞ւրջ, դու պատուհանից սա՞ ես տեսել։ էդ իմ համար լրիւ հեքիաթ ա։ ցնցող էր։
բարի գիշեր՝ https://www.youtube.com/watch?v=0UwFcuLwSEs
#գիշեր #հեքիաթ
Վերջերս դրա վառ օրինակն է հանդիսացել Ադա֊ն։ Եթէ Ադա֊ն պէտք է ունենայ ստանդարտ, աւելի լաւ է որ այդ ստանդարտը լինի աներկբայ։ Առնուազն երկու նախաձեռնութիւն եղաւ․ երկուսի արդնիւնք էր մօտ 600 էջ կազմող ֆորմալ տեքստ, այսինքն անգամներ շատ, քան անհրաժեշտ է համոզուելու համար, որ երկու թուղթն էլ սահմանում են նոյն լեզուն։ Այդ երկու փաստաթղթերի ակնյայտ անկառավարելիութեան պատճառն երկու խմբից ոչ մէկն էլ չէ, ոչ էլ այն ֆորմալ ձեւն է, որ իրենք կիրառել են, այլ ինքը լեզուն․ արդեօք չներկայացնելով ֆորմալ ձեւակերպում, լեզուի նախագծողները կարող են թաքցնել, որ առաջարկում են անկառավարելի հրէշ։ Այն, որ Ադա֊ն կը թեթեւացնի ծրագրաւորման խնդիրները եւ կաւելացնի մեր ջանքերի արդիւնաւէտութիւնը՝ այն հեքիաթներից է, որոնց հաւատալու համար պէտք է ունենալ զինուորական կրթութիւն։
գիտական ֆանտաստիկան եւ գիտական իրականութիւնը յօդուածից, Էդսգեր Վիբե Դեյքստրա։
Վերջերս դրա վառ օրինակն է հանդիսացել Ադա֊ն։ Եթէ Ադա֊ն պէտք է ունենայ ստանդարտ, աւելի լաւ է որ այդ ստանդարտը լինի աներկբայ։ Առնուազն երկու նախաձեռնութիւն եղաւ․ երկուսի արդնիւնք էր մօտ 600 էջ կազմող ֆորմալ տեքստ, այսինքն անգամներ շատ, քան անհրաժեշտ է համոզուելու համար, որ երկու թուղթն էլ սահմանում են նոյն լեզուն։ Այդ երկու փաստաթղթերի ակնյայտ անկառավարելիութեան պատճառն երկու խմբից ոչ մէկն էլ չէ, ոչ էլ այն ֆորմալ ձեւն է, որ իրենք կիրառել են, այլ ինքը լեզուն․ արդեօք չներկայացնելով ֆորմալ ձեւակերպում, լեզուի նախագծողները կարող են թաքցնել, որ առաջարկում են անկառավարելի հրէշ։ Այն, որ Ադա֊ն կը թեթեւացնի ծրագրաւորման խնդիրները եւ կաւելացնի մեր ջանքերի արդիւնաւէտութիւնը՝ այն հեքիաթներից է, որոնց հաւատալու համար պէտք է ունենալ զինուորական կրթութիւն։
գիտական ֆանտաստիկան եւ գիտական իրականութիւնը յօդուածից, Էդսգեր Վիբե Դեյքստրա։
#ադա #ծրագրաւորման_լեզուներ #դեյքստրա #յօդուած #քաղուածք #մէջբերում #ծրագրաւորում #կրթութիւն #հեքիաթ
— քա՞նի գլխանի է կարգիչդ։
#զրոյց #հեքիաթ #գլուխներ
մտածեցի, կարող է անդերսենը ջրահարսով նկատի ունէր՝ նա ուզեց դառնալ նա, ով նա չի։ դաւաճանել իր ինքնութիւնը, ինքն իրեն։ #անդերսեն #հեքիաթ #ջրահարս
did some “drawing” today.
#dragon #optics #johann-zahn #magic-lantern #gravure #athanasius-kircher #art #science #history #mark-zakharov #movie #fantasy #vishap #quote
@{ Ճաշող Փիլիսոփայ ; norayr@spyurk.am} 03.03.2015, 19:21:10
այսօր մի քիչ «նկարչութիւն» եմ արել այս կայքերի՝ http://oberon.vishap.am http://wiki.oberon.vishap.am համար։
#վիշապ #վիշապներ #աթանաս֊քիրխեր #անդերգրաունդ#վիշապ #վիշապներ #աթանաս֊քիրխեր #անդերգրաունդ #վօկ #վիշապ֊օբերոն #վիշապ #օպտիկա #ֆենթեզի #յոհան֊ցահն #արվեստ #գիտություն #կինո #մարկ֊զախարով #հեքիաթ #մէջբերում #քաղուածք
այսօր մի քիչ «նկարչութիւն» եմ արել այս կայքերի՝ http://oberon.vishap.am http://wiki.oberon.vishap.am համար։
#վիշապ #վիշապներ #աթանաս֊քիրխեր #անդերգրաունդ#վիշապ #վիշապներ #աթանաս֊քիրխեր #անդերգրաունդ #վօկ #վիշապ֊օբերոն #վիշապ #օպտիկա #ֆենթեզի #յոհան֊ցահն #արվեստ #գիտություն #կինո #մարկ֊զախարով #հեքիաթ
Թարմացրի իմ Ռետրո համակարգչութեան էջը աւելացնելով ահաւոր հին վերականգնուած էջեր:
#ռետրո #համակարգիչ #համակարգիչներ #ծրագրեր #խաղեր #հայերէն #տառեր #տառատեսակ #պատմութիւն #պակման #գոբլեր #պրավեց #օռիկ #վիշապ #հեքիաթ #էկրանահան #ուտենց ###
աղուէսը տխուր է, որովհետեւ նա բարի դեր չունի այս հեքիաթում
աղբիւր՝ Կարինա Մանուչարեանի ինսթագրամ հոսք։
#illustration #fox #rabbit #hare #pencil #tale #պատկերազարդում #աղուէս #նապաստակ #մատիտ #հեքիաթ #նկար
Johann Zahn, “the radiating eye" from Oculus Artificialis Teledioptricus Sive Telescopium (1702)
Dragon, as visible from different points of view. Before the Internet era, I have seen it in the soviet fantasy fairy tale movie by Mark Zakharov
source 0 source 1 source 2 source 3
#dragon #optics #johann-zahn #magic-lantern #gravure #art #science #history #mark-zakharov #movie #fantasy #vishap #վիշապ #օպտիկա #ֆենթեզի #յոհան֊ցահն #արվեստ #գիտություն #կինո #մարկ֊զախարով #հեքիաթ #հետազոտություն #պատմություն
Քաղաքագլուխ․ — Ի՞նչ կա քաղաքում։<br>
Բանտապան․ — Խաղաղ է։ Սակայն գրում են։<br>
Քաղաքագլուխ․ — Ի՞նչ։<br>
Բանտապան․ — «Լ» տառը՝ պատերի վրա։ Դա նշանակում է՝ Լանցելոտ։<br>
Քաղաքագլուխ․ — Անհեթեթությո՛ւն։ «Լ» տառը նշանակում է՝ լեցուն ենք քաղաքագլխի նկատմամբ սիրով։<br>
Բանտապան․ — Հա՛։ Ուրեմն՝ չբանտարկե՞մ գրողներին։<br>
Քաղաքագլուխ․ — Չէ, ինչո՞ւ։ Բանտարկի՛ր»։<br>
(այս հատվածը թարգմանված է վաղուց, ու բնավ ոչ իմ կողմից)
#վիշապ #բանտապան #բուրգոմիստր #քաղաքագլուխ #զրույց #լանցելոտ #եվգենի֊շվարց #հակաուտոպիա #հեքիաթ #ազատություն #հայերեն #թարգմանություն #անկախություն #գրաֆիտի #քաղվածք #մեջբերում #գրականություն
Կատու։ Աղաչում եմ ձեզ — նրան մարտի կանչեք։ Նա, իհարկե, կսպանի ձեզ, բայց մինչեւ բանը դրան հասնի, կարելի է երազել, օջախի առաջ փռված, այն մասին, ինչպես պատահաբար, կամ հրաշքով, կամ սենց, կամ նենց, եթե ոչ սրանով, ապա նրանով, գուցե եւ, ինչ֊որ մի կերպ, մեկ էլ տեսար, դուք էլ իրեն սպանեք։
#վիշապ #կատու #լանցելոտ #եվգենի֊շվարց #հակաուտոպիա #հեքիաթ #ազատություն #հայերեն #թարգմանություն #անկախություն