Քաղաքագլուխ․ — Ի՞նչ կա քաղաքում։

Բանտապան․ — Խաղաղ է։ Սակայն գրում են։

Քաղաքագլուխ․ — Ի՞նչ։

Բանտապան․ — «Լ» տառը՝ պատերի վրա։ Դա նշանակում է՝ Լանցելոտ։

Քաղաքագլուխ․ — Անհեթեթությո՛ւն։ «Լ» տառը նշանակում է՝ լեցուն ենք քաղաքագլխի նկատմամբ սիրով։

Բանտապան․ — Հա՛։ Ուրեմն՝ չբանտարկե՞մ գրողներին։

Քաղաքագլուխ․ — Չէ, ինչո՞ւ։ Բանտարկի՛ր»։

(այս հատվածը թարգմանված է վաղուց, ու բնավ ոչ իմ կողմից)
#վիշապ #բանտապան #բուրգոմիստր #քաղաքագլուխ #զրույց #լանցելոտ #եվգենի֊շվարց #հակաուտոպիա #հեքիաթ #ազատություն #հայերեն #թարգմանություն #անկախություն #գրաֆիտի #քաղվածք #մեջբերում #գրականություն
Կատու։ Աղաչում եմ ձեզ — նրան մարտի կանչեք։ Նա, իհարկե, կսպանի ձեզ, բայց մինչեւ բանը դրան հասնի, կարելի է երազել, օջախի առաջ փռված, այն մասին, ինչպես պատահաբար, կամ հրաշքով, կամ սենց, կամ նենց, եթե ոչ սրանով, ապա նրանով, գուցե եւ, ինչ֊որ մի կերպ, մեկ էլ տեսար, դուք էլ իրեն սպանեք։
#վիշապ #կատու #լանցելոտ #եվգենի֊շվարց #հակաուտոպիա #հեքիաթ #ազատություն #հայերեն #թարգմանություն #անկախություն