#կատու #նամականիշ #հայաստան #փոստ
գտնուած ա այստեղից @ilovecomputers@raru.re ֊ի միջոցով։
հաւէս ճապոնացի ռեժիսոր եմ գտել՝ նաոկօ օգիգամի։
շատ ճաշակով, շատ համով ու հումորով ու սիրով, ու շատ հանգիստ հոսող ֆիլմեր են։
դեռ երկուսը դիտեցի՝ «կատուների վարձոյթ» (rentaneko) ու «կամէմօ սրճարանը» (kamemo diner)։
ուզում եմ նաեւ իր «պետքարանը» դիտել, ու բոլոր֊բոլոր ֆիլմերը։
#ֆիլմ #կինօ #ճապոնիա #կատուների_վարձոյթ #կատու #նաոկօ_օգիգամի
մեր արուարձանում կան լիքը կատուներ, ու գրեթէ չկան շներ։ առանց տուն, ազատ, կամ թափառող կենդանիների մասին եմ։
եւ պարզ ա ինչի, մի քանի պատճառով։
արուարձանում կեանքը բարդ ա։ շների համար՝ առաւել եւս բարդ։
խանութներում էլ շատ բան չկայ, արուարձանը աղքատ տեղ ա։ բնական ա, շներին էլ շատ չի հասնում։ կան շատ հարուստ մարդկանց տներ, բայց հիմնականում շատ աղքատ մարդիկ են ապրում։
շների սակաւ քանակի պատճառներից մէկը՝ շները որպէս կանոն աւելի մեծ են, եւ իրենց աւելի շատ էներգիա ա հարկաւոր։ այդքան էներգիայի մնացորդ նման տարածքներում չի լինում։
հարուստների եւ աղքատների տների մէջ կայ ընդհանուր բան՝ պատեր։ բարձր, շների համար անյաղթահարելի պատեր։ կատուները դրանցով քայլում են, շրջում են տարբեր մարդկանց տներով, եւ արուարձանի ամբողջ տարածքը վերահսկում են։ ամէն տեղից ուտելիքի մնացորդ կարող են թռցնել։
շները կարողանում են շրջել միայն փողոցներով, պատերի արանքում։ այնտեղ եւ անվտանգութեան զգացողութիւն չկայ՝ նեղ ա, յաճախ փակուղի ա, մարդիկ էլ էստեղ բռի են, եթէ ինչ՝ թռնել չես կարող, եւ անիմաստ ա այնտեղ երեւալ՝ փողոցում սովորաբար դատարկ ա, եւ ուտելիք չկայ։
այդ պատճառով շները լինում են հիմնականում «գիւղամիջում», ուր կայ կանգառ, ուր կարող ա լինել խանութ, կամ, կախուած գիւղամիջից, կենտրոնից, գուցէ նոյնիսկ սնուելու տեղ։
բնութեան մէջ շների բարեկամները շրջող կենդանիներ են, միշտ շարժուող։ կատուների ազգականները շարժուել չեն սիրում՝ ստիպուած են որսի համար։ այստեղ հակառակն ա՝ կատուները շարժւում են, եւ պէտք ա շարժուեն, իսկ շների համար լաւագոյն ստրատեգիան կենտրոններում լինելն ա, զի այլընտրանք չունեն։
#քաղաք #արուարձան #շուն #կատու #շներ #կատուներ #փողոց #մարդիկ
շատ հետաքրքիր ա՝
— նախ փիսիկը միայն ռումիներէն ա։ երեւի խօսակցական լատիներէնի՞ց ա մեզ հասել։
— նկատւում են կոշկաներ ու մաշկաներ։ վաու, մաշկան, աւելի հի՞ն բառ ա, մարիամի հե՞տ չի կապուած միայն։
— նաեւ կայ շուեդական կիսան, որը մնաց ռուսերէնում։
#կատու #լեզու #քարտէզ #փիսօ #փիսիկ
մի չաթում, ասում ա՝
աղուէս էր պատուհանների տակ զբօսնում, ի տարբերութիւն կատուների՝ լազերի կէտիկով չի հետաքրքրւում։
(:
#կատու #աղուէս
այս շինջուկուի կատուի մասին էկրանահան էի տարածել, իսկ ահա տեսանիւթ՝
#կատու #տոկիո #տոկիօ #շինջուկու #արուեստ
#կատու #տոկիո #տոկիօ #քաղաք #փողոց
հանգստանում ա։
#կատու #խցիկ
թիֆլիսից՝ — վարորդները ահագին քաղաքակրթուել են։ շատ անսպասելի ա լինում, բայց հիմնականում ճանապարհ են տալիս։ զգում են որ քեզ պէտք ա, ասենք դուրս գալ պարկինգից, ու էլի հանգիստ կանգնում են ու հանգիստ սպասում են։ սիգնալ տալ չկայ։ վիճակը էդպէս չի մարնեուլիում, ուր ահաւոր են քշում ու կտում են ամէն կողմից։
— քարտով չյաջողուեց վճարել միայն մի կնոջ, որ նռան հատիկներ ու բարբարիս էր վաճառում խաղաղութեան կամրջի մօտ։ մնացածին՝ նոյնիսկ փողոցային նռան հիւթ ճզմողին եղաւ վճարել քարտով։
— սոֆիա մելնիկովայի ֆանտաստիկ դուքանը թարմացրել ա մենիւն՝ այնտեղ հիմա կան մելնիկովային նուիրուած գրքից մէջբերումներ, նկարներ, ու բանաստեղծութիւններ։ նշանակում ա՝ հայերէն տառեր, եւ ասենք բաժբեուկ֊մելիքեանի պոեզիան։ գործերը նաեւ տպած կախած են պատերին։
— ոչ մի փակ տարածքում այլեւս չեն ծխում։ ու գիտէք, ես որ ընդհանուր առմամբ հակուած եմ որ «օբեկտի» տիրոջը չթելադրեն, ծխում են իր մօտ թէ չէ, ու շուկան էդ հարցը լուծի, հասկանում եմ որ ոչ մի վատ բան չեղաւ, մէկ մէկ դուրս են գալիս ծխելու, ում պէտք ա։ մելնիկովան դրանից չդարձաւ չմելնիկովա, ու ոչ մի աղէտ չեղաւ։ շատ հանգիստ չեն ծխում։
(հիմա գրեցի, ու մտածեցի, չէ՞ որ հանրային տեղերի մասին ա խօսքը։ ու եթէ ես առաջ ասում էի, թէ կանգառներում կամ տրանսպորտում՝ հասկանում եմ որ արգելուած լինի, որովհետեւ ընտրուիթիւն չունես, իսկ այ սրճարան կարող ես եւ չգնալ՝ դա այլ տիպի հանրային տարածք ա, հիմա մտքովս երկու բան անցաւ՝ նախ հա, մէկ ա հանրային ա, ու երկրորդը՝ շուկան ա իրականում էդ հարցը լուծում։ այն երկրներում, ուր շուկան էնպիսին ա, որ պիտի ծխեն, նման օրէնք ընդունելն իրատեսական չի։ իսկ էն երկրներում, ուր մարդիկ ընհդանուր առմամբ հասկանում են, որ պէտք չի չծխողներին խանգարել ու ծխցնել, ու կան առանց օրէնք էլ վայրեր ուր չեն ծխում՝ էնտեղ նման օրէնքը եւ կը գայ։ օրինակ՝ երբ տաս տարի առաջ հայաստանում կար միայն մի չծխելով տեղ՝ աչաջուրը, բնական ա որ նման օրէնք ոչ մէկ չէր ընդունի։ երբ էսօր լիքը տեղերում չեն ծխում, նոյնիսկ միրզոյեանում, ապա արդէն նման օրէնքը կարող ա լինել, որովհետեւ հանրութիւնը հակւում ա նրան, որ էդ ա նախընտրելին։
ու դէ երեւի նոյնը արտասահմանում եղաւ՝ հանրութիւնը հակուեց՝ ուրեմն ժողովրդավարութիւնը եւ շուկան են։
— մարդիկ սիրում են լռուել փողոցներում։ էդ եղել ա, ու շարունակում ա լինել։ անկապ հաւաքւում են ու մի տեղ կանգնում խօսում են կամ անկապ կանգնում են։ ինձ թւում ա՝ մոսկուա֊պիծերում էլ տէնց բան կայ, բայց վստահ չեմ։ հաւէս ա ամէն դէպքում։ չէ, ծխելու օրէնքի հետ կապ չեմ տեսնում։
— կեանքը էլ աւելի ա աշխուժացել։ ահաւոր շատ նոր բացուած տեղեր։
— լիքը փոքր մեքենաներ կան։ իսկապէս շատ փոքր։ երեւանում ես էդքան փոքր մեքենաներ չեմ տեսել։ ինձ դուր ա գալիս՝ ունես փող փոքր մեքենայի՝ քշում ես փոքր մեքենայ։ ու այո, կարող ա թոշակառու ես ու հազիւ ես շարժւում, ու յարգուած մարդ ես։ քեզ սիգնալ չեն տալու։ ոչ մէկին սիգնալ չեն տալու, որովհետեւ սիգնալ տալու դարն անցել ա։ գոնէ թիֆլիսում։
— մի միջոցառման եմ եղել, որ միայն տեղացիներ էին՝ ջազ էին նուագում իրենց թատրոններից մէկի ֆոյեում, ու մարդիկ եկել էին, գարեջուր ու գինի էին խմում, պարում֊խօսում էին։ մի քանի հարիւր հոգի։ հետաքրքիր ա, որ մեզ մօտ ջազ լսում են, միայն նստած, ու եթէ խմելով՝ ապա սուրճ կամ կոնեակ, բայց ոչ գարեջուր։ ու մտածում եմ, լրիւ կարող էին մեզ մօտ երաժիշտները էդպէս փող աշխատել, ու մարդիկ էլ շատ աւելի հաւէսով կը գային։ ջազն էլ չէր ընկալուի որպէս անհասկանալի կամ շատ վեհ բան։ ու չէ, ինձ էդ երաժշտութիւնը մօտ չէր, ու մեր ջազ նուագողները բնաւ չեն զիջում։
— հայերէն խօսքն ամէնուր էր։ ու հայերը նէնց… լաւ չէին հագնուած։ չգիտեմ էլ, որտե՞ղ են էդ ամէնը առնում, ճարում։ երեւի մալաթեայի՞ց։
— վրացիները հիմնականում շատ սծիլնի տեսք ունեն։ սանրուացքները, հագուկապը։ շատ հաւէս ա իրենց նայել։
— հին շէնքերը ունեն տեքստուրաներ, պատերը հարթ չեն, ու այո, ես բաուհաուս սիրում եմ, բայց հին շէնքերի տեքստուրաները հաւէս համ են տալիս քաղաքին։
— կաֆէ գալերի֊ում էլ ֆանքշն ուան ա։ ամէն տեղ ա։
— մարնեուլիի սմարտը փակուել ա, իրա փոխարէն վրացական ցանցի խանութ ա՝ սպառ կամ սպար, չգիտեմ։
— բացայայտել եմ պելամուշի անունով ուտելիք։ հետաքրքիր բան ա։
— ֆոտոգրաֆիայում ապրող կատուի անունը՝ սուպրա ա։ էդ վրացերէն նշանակում ա՝ խնջոյք։ հետաքրքիր ա որ ֆոտոգրաֆիա հա ինչ֊որ մարդիկ մտնում են։ ու դա համ էն մասին ա, որ շուկայ կայ, համ էլ էն մասին ա, որ թիֆլիսում տարածքները էժան են, ու կարելի ա վերցնել։ երեւանի կենտրոնում տարածքներն աւելի թանկ են։
— ֆոտոգրաֆիայում վաճառուող սուրճը՝ քոֆի լաբի սուրճն ա։
#թիֆլիս #տփղիս #կատու #սուպրա #երթեւեկութիւն #սուրճ #սպար #պելամուշի #ջազ #միջոցառում #շուկայ #հանրային_տարածք #ժողովրդավարութիւն
էս էն խցիկի մէջ մոռացուած ժապաւէնն էր, վերջերս խցիկը բացեցի, ու տեսայ որ ժապաւէն կայ։ էս լոյս տեսած մասերը դրանից են։ նկարուած ա 2017֊ի գարնանը, երեւի։
աստուատ, terminology տերմինալում նեան կատուի թեմա կայ։ հիմա վազում ա տերմինալում։ #կոնսոլ #նեան #կատու
#կատու #կատուաթ #էկրանահան
աշուն 2017։
աշուն 2017։
#աչաջուր #կատու #կատուաթ #կեանք
#աչաջուր #կատու
telnet nyancat.dakko.us
(: #կատու #մէմ #տելնետ #կոնսոլ
յունիս 2014։
գարուն 2014։
ապրիլ 2012։
սա չմշակած աւելի լաւն ա (քան սա)։
այս, @{Arthur Solakhyan; arthursolakhyan@spyurk.am}֊ի անփոխարինելի ներկայութեամբ նկարը ցոյց ա տալիս որ կատուները թութակներին չեն զիջում ու իրենք էլ կարող են ուսերին նստել։ մենք տարօնի արուեստանոցում։ որտեղ՝ ինչպէս արտայայտուեց՝ ինչքան շաշ կայ վանաձորում, բոլորն այնտեղ են հաւաքւում։
նկարը՝ ձախի։
#վանաձոր #վանլաւ #կատու #շաշեր #արուեստանոց
այս կատուից այլ տեղ էլ կայ։
բիբիսի֊ի ներկայութիւնը երեւանում։
թարգմանութեան մէջ մոլորուած
Մի օր Մարին֊Միխալովնան տուեց կատուին թիւնոս։ ընդամէնը հում թունաձկան մի կտորիկ, որ ուրախացնի կենդանուն։ Այդ պահից աշխարհը կատուի համար այլեւս նոյնը չէր։
Նման բան նա երբեք չէր փորձել։ Եւ իր նախնիները չէին փորձել։ Ու կատուն նոյնիսկ չէր կարող պատկերացնել, որ նման հաճոյք լինում է։
Այդ դէպքից յետոյ նա կորցրեց հանգստութիւնն ու կամքը, եւ ապրում էր թիւնոսից՝ թիւնոս։ Պարզուեց, որ թիւնոսը որոշ կատուների համար՝ ինչպէս հերոինը՝ մարդու։ Խեղճ կենդանին օրերով միայն թիւնոսի մասին էր մտածում, րոպէներ հաշւում նախաճաշի եւ ընթրիքի միջեւ, ու գռմռում, հաչում ինչպէս բուլդոգ, եթէ թիւնոս ժամանակին չէին տալիս։
Ի վերջոյ մենք որոշեցինք, որ կատուն թիւնոսից կախուած է ու երջանիկ չէ, ու պէտք է նրան այդ կախուածութիւնից ազատել։ Ես կարդացի մի քանի յօդուած կատուական ֆորումներում եւ գտայ մի, բաւական հանգամանալից գրառում, ուր հեղինակն ասում էր, որ իրենք «decided to go cold turkey», որպէսզի, ուրեմն, կատուին թիւնոսից հետ սովորեցնել։
Լաւ, հնդկահաւ, — ապա հնդկահաւ։ Մենք առանք հնդկահաւի կրծքամիս։ ՄՄ֊ն այն խորովեց եւ սառեցրեց։ Ստացուեց այնքան համով եւ դիետիկ, որ նոյնիսկ ինձ դուր եկաւ։ Առաջարկեցինք կատուին, նա էլ շատ հաւանեց, մրմռալով կերաւ։ Այդպէս կամաց փոխարինեցինք թիւնոսը դիետիկ հնդկահաւով ու մի երկու շաբաթուայ մէջ հանեցինք կատուին աւերիչ կախուածութիւնից։
Իսկ մի տարի անց ես իմացայ, որ «to go cold turkey» — դա անգլերէն դարձուածք է, որը նշանակում է՝ կախուածութեան կտրուկ հատում։ Այսինքն, պարզապէս հաւաքել կամքն ու որոշել այլեւս չծխել, կամ խմել ինչ֊որ բան եւ նշանակում է «to go cold turkey»։ Փռուֆ՝ http://www.dictionary.com/browse/cold-turkey
այստեղից, ռուսերէն։
#կատու #անգլերէն #ռուսերէն #թիւնոս #հնդկահաւ
ազիզ լա գրկի ինձ
#լոռի #բարբառ #հայերէն #քաթըրդեյ #կատու #կատուներ #սթիքեր #նկար
յոլլա՝
վեց դ, սուպեր տակումար՝
յունուար 2015
յունուար 2015, Յոլլա, մշակած իմ ֆիլտրերից մէկով՝
իսկ սա նոյն բակն է, Mamiya 1000 DTL, 50մմ, ֆուջի սուպերիա ժապաւէն, չմշակած, բնականաբար՝
ու տենց։
նկարել եմ յոլլայի խցիկով։ մի տարի առաջ։ մշակել եմ համակարգչի վրա։
#թիֆլիս #թբիլիսի #քաղաք #կատու #պատշգամբ #լուսանկարներ #նկար #կատու #խաղող
իսլանդիայում այսպիսի կատուներ են բնակւում՝ https://en.wikipedia.org/wiki/Yule_Cat #իսլանդիա #կատու #փաստօրէն
ու տենց
Կատու։ Աղաչում եմ ձեզ — նրան մարտի կանչեք։ Նա, իհարկե, կսպանի ձեզ, բայց մինչեւ բանը դրան հասնի, կարելի է երազել, օջախի առաջ փռված, այն մասին, ինչպես պատահաբար, կամ հրաշքով, կամ սենց, կամ նենց, եթե ոչ սրանով, ապա նրանով, գուցե եւ, ինչ֊որ մի կերպ, մեկ էլ տեսար, դուք էլ իրեն սպանեք։
#վիշապ #կատու #լանցելոտ #եվգենի֊շվարց #հակաուտոպիա #հեքիաթ #ազատություն #հայերեն #թարգմանություն #անկախություն
ու տենց
եգիպտոս
ու տենց
զրուցակիցները եւ ինքն իր համար զբոսնողը
ու տենց
ու տենց
Երեւի գիտեք, որն է վիկտիմ վարքագիծը։ Ասենք թալանչիները անկապ պատահական մարդկանց չեն թալանում, իսկ բռնաբարողները՝ ռանդըմ զոհեր չեն ընտրում։
Զոհերը ընտրվում են որոշակի ալգորիթմերով, պոտենցիալ «կլիենտի» վարքագիծն հիմք ընդունելով։ Օրինակ, եթե հանցագործին թվում է, որ դուք վախենում եք, այսինքն, ներքուստ պատրաստ եք բռնաբարված, կամ թալանված լինել, ապա իրենց հեշտ չէ ձեր սպասումներին ընդառաջ չգնալ։
Այդպիսի վարքագիծը, երբ մարդը պատրաստ է իրան կողոպտեն, ու երեւի թե ագրեսիային չի պատասխանի, ընդհունված է անվանել՝ վիկտիմ, ու այդպիսի մարդկանց կրիմինալ էլեմենտները զգում են, ինչպես շնաձուկը՝ արյունը, իսկ գայլը՝ կարմիր գլխարկին, ներեցեք, կարմիր գլխարկը՝ գայլին։ (տես ուստա Բերն)
Դա իհարկե, շնաձուկների եւ կարմիր գլխարկների լավագույն ավանդույթներով, կատարվում է լրիվ անգիտակցաբար։ (տես ընկեր Ֆրոյդ)
Ուրեմն, էս մեր ոստիկանները, եթե ճիշտ, կանոններով քշում ես, եթե ուր պետք է՝ պատրաստ կանգնում, սպասում ես, գիծ փոխելիս՝ քեզնից գոհ լույսերդ ես թարթում, հոծ գիծ աշխատում ես հարգել, եւ ընդհանուր առմամբ, արագության վերին լիմիտից շատ չես անցնում, հա, ասում եմ, մեր ոստիկաններն այդպիսի վարքագիծը մի տեսակ ընկալում են որպես վիկտիմ, ու քեզ կանգնեցնում են, հավանաբար ակնկալելով շահույթ, հեռուստացույց ու խալի, կամ մագիտաֆոն, կամ գոնե՝ հատուկ առաջարկ։
Այնպես որ, երբ ոստիկան եմ տեսնում, թափով գազ եմ սեղմում, որ չմտածեն, մտքներով անգամ չանցնի որ քանզի ռազ որ կանոններով քշող եմ, ուրեմն ինչ֊որ բան այն չէ իմ հետ, ուրեմն կամ խմած եմ, կամ պրավան այլ տաբատի գրպանում եմ մոռացել։
Դուխով քշում եմ, որ էլ իզուր չկանգնեցնեն, չտխրեն, որ ոչ խմած եմ, ոչ էլ… իրենք տը չգիտեն որ ես Գորբաչյովյան հակաալկոհոլային արշավի տակ եմ մնացել, չեմ խմում… իրենք չգիտեն, որ ես միշտ #զգոն եմ, ամեն հարցերում, ու եթե չեմ խախտում, դա նրանից չէ, որ #շտոտոնետոյա այլ պարզապես որովհետեւ սիրում եմ սեւերի պես դանդաղ շրջել փողոցներով եւ հմայվել շրջակա լանդշաֆտով ոչ մի տեղ չեմ շտապում ու չկա շտապելու։
ի դեպ, քանի որ այստեղ Թբիլիսի թեգ կա՝ այնտեղ արագություն գերազանելը բնավ մահացու մեղք չի համարվում, այլ դա ի՞նչ է որ այդ համար կանգնեցնեն։ Գուցե այն համար է, որ կոռուպցիա չլինի, գուցե քաղաքն է տրամադրում, բայց փաստն այն է, որ երբ ոստիկանը քշում է մաքս թույլատրված արագությամբ, իսկ իրա կողքով բոլորը անցնում են, իրանից մի քսան երեսուն կմ/ժ արագ, դա լրիվ նորմալ է։
իսկ եթե դու, միամիտը, իր հետեւից դանդաղ գնաս, նա ձեռքը կհանի, նշան տանի թե անցի, անցի, խեղճը Հայաստանից է եկել, չի ջոկում, հանգիստ, դուխով քշի, մենք ստեղ այն համար չենք, որ պոբորներով զբաղվենք, այլ այն համար ենք, որ դուք մեզ տեսնեք ու լուրջ խախտում չանեք։
ու տենց
#ուտենց #թբիլիսի #ֆոտո #լուսանկարներ #կատու #կատուներ #փողոց #քաղաք #ფოტო #თბილისი #კატა #ქუჩა #զգոն
#tbilisi #photo #cat #cats #street #city
Երեւի գիտեք, որն է վիկտիմ վարքագիծը։ Ասենք թալանչիները անկապ պատահական մարդկանց չեն թալանում, իսկ բռնաբարողները՝ ռանդըմ զոհեր չեն ընտրում։ Զոհերը ընտրվում են որոշակի ալգորիթմերով, պոտենցիալ «կլիենտի» վարքագիծն հիմք ընդունելով։ Օրինակ, եթե հանցագործին թվում է, որ դուք վախենում եք, այսինքն, ներքուստ պատրաստ եք բռնաբարված, կամ թալանված լինել, ապա իրենք չեն կարող ձեր սպասումներին, վախերին դրական խրախուսում ու ուշադրություն չհատկացնել։ Այդպիսի վարքագիծը, երբ մարդը պատրաստ է, իրան կողոպտեն, ու երեւի թե ագրեսիային չի պատասխանի, ընդհունված է անվանել՝ վիկտիմ, ու այդպիսի մարդկանց կրիմինալ էլեմենտները զգում են, ինչպես շնաձուկը՝ արյունը, իսկ գայլը՝ կարմիր գլխարկին, ներեցեք, կարմիր գլխարկը՝ գայլին։ (տես ուստա Բերն) Դա իհարկե, շնաձուկների եւ կարմիր գլխարկների լավագույն ավանդույթներով, կատարվում է լրիվ անգիտակցաբար։ (տես ընկեր Ֆրոյդ)
Ուրեմն, էս մեր ոստիկանները, եթե ճիշտ, կանոններով քշում ես, եթե ուր պետք է՝ պատրաստ կանգնում, սպասում ես, գիծ փոխելիս՝ քեզնից գոհ լույսերդ ես թարթում, հոծ գիծ աշխատում ես հարգել, եւ ընդհանուր առմամբ, արագության վերին լիմիտից շատ չես անցնում, հա, ասում եմ, մեր ոստիկաններն այդպիսի վարքագիծը մի տեսակ ընկալում են որպես վիկտիմ, ու քեզ կանգնեցնում են, հավանաբար ակնկալելով շահույթ, հեռուստացույց ու խալի, կամ մագիտաֆոն, կամ գոնե՝ հատուկ առաջարկ։
Այնպես որ, երբ ոստիկան եմ տեսնում, թափով գազ եմ սեղմում, որ չմտածեն, մտքներով անգամ չանցնի որ քանզի ռազ որ կանոններով քշող եմ, ուրեմն ինչ֊որ բան այն չէ իմ հետ, ուրեմն կամ խմած եմ, կամ պրավան այլ տաբատի գրպանում եմ մոռացել։ Դուխով քշում եմ, որ էլ իզուր չկանգնեցնեն, չտխրեն, որ ոչ խմած եմ, ոչ էլ… իրենք տը չգիտեն որ ես Գորբաչյովյան հակաալկոհոլային արշավի տակ եմ մնացել, չեմ խմում… իրենք չգիտեն, որ ես միշտ #զգոն եմ, ամեն հարցերում, ու եթե չեմ խախտում, դա նրանից չէ, որ #շտոտոնետոյա այլ պարզապես որովհետեւ սիրում եմ սեւերի պես դանդաղ շրջել փողոցներով եւ հմայվել շրջակա լանդշաֆտով ոչ մի տեղ չեմ շտապում ու չկա շտապելու։
ի դեպ, քանի որ այստեղ Թբիլիսի թեգ կա՝ այնտեղ արագություն գերազանելը բնավ մահացու մեղք չի համարվում, այլ դա ի՞նչ է որ այդ համար կանգնեցնեն։ Գուցե այն համար է, որ կոռուպցիա չլինի, գուցե հրամայված է այդպես, բայց փաստն այն է, որ երբ ոստիկանը քշում է մաքս թույլատրված արագությամբ, իսկ իրա կողքով բոլորը անցնում են, իրանից մի քսան երեսուն կմ/ժ արագ, դա լրիվ նորմալ է։ իսկ եթե դու, միամիտը, իր հետեւից դանդաղ գնաս, նա ձեռքը կհանի, կասի անցի, անցի, խեղջը Հայաստանից է եկել, չի ջոկում, հանգիստ, դուխով քշի, մենք ստեղ այն համար չենք, որ պոբորներով զբաղվենք, այլ այն համար ենք, որ դուք լուրջ խախտում չանեք։
#ուտենց #թբիլիսի #ֆոտո #լուսանկարներ #կատու #կատուներ #փողոց #քաղաք #ფოტო #თბილისი #კატა #ქუჩა #ქალაქის #tbilisi #photo #cat #cats #street #city
ու տենց
#Նինոշվիլի #Թբիլիսի #կատուներ #կատու #քաղաք #փողոց #սեւ֊սպիտակ #ժապավեն #ֆոտո #լուսանկարներ #ნინოშვილი #თბილისი #კატა #ქალაქის #ქუჩა #ქუჩის #ფოტო #Ninoshvili #Tbilisi #cat #cats #photo #bw #black-and-white #film #photos #street #city #film-photography #cc_norayr #####################
Կեֆիրի շիշ։ A bottle of kefir. Бутылка кефира.
#1993
#Boris-Smelov #photo #photography #city #people #cat #Բորիս֊Սմելով #ֆոտո #լուսանկարներ #քաղաք #մարդիկ #կատու #Борис-Смелов #фото #фотография #город #люди #кошки
ու տենց
#Երեւան #կատու #գործարան #դարպաս #սոց֊ռեալիզմ #լուսանկարներ #ֆոտո #գարուն #Yerevan #cat #spring #1961 #soviet-armenia ###################
#Թբիլիսի #Տփղիս #լուսանկարներ #սեւ֊սպիտակ #քաղաք #փողոց #ժապավեն #կատու #Սոլոլակի #თბილისი #სოლოლაკი #კატა #Tbilisi #photo #photos #city #street #bw #black-and-white #film #film-photography #cat #graffiti #cc_norayr (cc) Նորայր (inky)
http://www.youtube.com/watch?v=xV0ccKNy2eE #dog #շուն #շներ #կատու #cat #zen #ձեն
#Երեւան #Կատու #Բյուզանդի֊փողոց #մուտքը֊չփակել #Yerevan #cat #Byuzandi-street #n900-photos #լուսանկարներ
Ես բնականաբար, ուզում էի ֆոկուսվել կատուների վրա, բայց չստացվեց։
Ինչպես միշտ, սակայն։
ու տենց
ու տենց
Этот тест я написал экспромтом в 2000-ом году и разместил на одной из своих фринетовских страничек
Фринетовцы, конечно все стерли, но мы им так легко не дадимся – у меня появился реальный ип, а я не мог упустить такую возможность, и сделал из старого ноутбука сервер, на который скоро все что сохранилось вновь выложу 🙂
все котята передохли
Осталась только одна девочка
Деваться некуда, пришлось брать.
Сейчас она у нас дома, чему очень обрадовалась собака, которая норовит ее сьесть.
Квартира однокомнатная, дверей нету, изолировать очень сложно
Завтра с утра всем на работу и неизвстно как их оставлять.
Девочка выглядит хорошо, поела, попила, только блохастая, но это излечимо.
Глазки чистые у нее. Только худющая.
Кстати, что делать с блохами. Ошейник ей нельзя одевать, купать не знаю можно?
Еще раз, если кому надо мышей ловить, то она проворная.
Очень ласковая, и милая.
Не знаю насколько имеет смысл здесь постить…
Около университета (ЕГУ), недалеко от левого фонтанчика выбросили котят
Они очень маленькие, слабенькие и беспомощные. Плачут и ищут маму.
Скорее всего погибнут, если им не помочь.
Если у Вас или Ваших знакомых есть желание взять котенка, то сейчас самое время.