էն օրը պոլիտեքնիկի կողքով մեքենայով անցնում էինք, տեսնենք՝ շներ են կանգնած զեբրայի սկզբում, սպասում են լուսակիրի գոյնը փոխուի որ անցնեն։ ու տէնց թուաց որ խեղճ տեսք ունեն։ յամենայն դէպս շատ խղճացի իրանց, զի չեն իմանում որ էս կոնկրետ լուսակիրը կոճակով ա։ ու ինչքան էլ սպասեն՝ լոյսը չի փոխուի։ :/
#շներ #շուն #լուսակիր #քաղաք #երեւան
մեր արուարձանում կան լիքը կատուներ, ու գրեթէ չկան շներ։ առանց տուն, ազատ, կամ թափառող կենդանիների մասին եմ։
եւ պարզ ա ինչի, մի քանի պատճառով։
արուարձանում կեանքը բարդ ա։ շների համար՝ առաւել եւս բարդ։
խանութներում էլ շատ բան չկայ, արուարձանը աղքատ տեղ ա։ բնական ա, շներին էլ շատ չի հասնում։ կան շատ հարուստ մարդկանց տներ, բայց հիմնականում շատ աղքատ մարդիկ են ապրում։
շների սակաւ քանակի պատճառներից մէկը՝ շները որպէս կանոն աւելի մեծ են, եւ իրենց աւելի շատ էներգիա ա հարկաւոր։ այդքան էներգիայի մնացորդ նման տարածքներում չի լինում։
հարուստների եւ աղքատների տների մէջ կայ ընդհանուր բան՝ պատեր։ բարձր, շների համար անյաղթահարելի պատեր։ կատուները դրանցով քայլում են, շրջում են տարբեր մարդկանց տներով, եւ արուարձանի ամբողջ տարածքը վերահսկում են։ ամէն տեղից ուտելիքի մնացորդ կարող են թռցնել։
շները կարողանում են շրջել միայն փողոցներով, պատերի արանքում։ այնտեղ եւ անվտանգութեան զգացողութիւն չկայ՝ նեղ ա, յաճախ փակուղի ա, մարդիկ էլ էստեղ բռի են, եթէ ինչ՝ թռնել չես կարող, եւ անիմաստ ա այնտեղ երեւալ՝ փողոցում սովորաբար դատարկ ա, եւ ուտելիք չկայ։
այդ պատճառով շները լինում են հիմնականում «գիւղամիջում», ուր կայ կանգառ, ուր կարող ա լինել խանութ, կամ, կախուած գիւղամիջից, կենտրոնից, գուցէ նոյնիսկ սնուելու տեղ։
բնութեան մէջ շների բարեկամները շրջող կենդանիներ են, միշտ շարժուող։ կատուների ազգականները շարժուել չեն սիրում՝ ստիպուած են որսի համար։ այստեղ հակառակն ա՝ կատուները շարժւում են, եւ պէտք ա շարժուեն, իսկ շների համար լաւագոյն ստրատեգիան կենտրոններում լինելն ա, զի այլընտրանք չունեն։
#քաղաք #արուարձան #շուն #կատու #շներ #կատուներ #փողոց #մարդիկ
կոնրադ լորենցը իր՝ շների մասին գրքում, պատմում ա պարիսպի մասին։
ասում ա՝ ամէն օր զբօսնում էինք շանս հետ, անցնում մի պարիսպի մօտով, իսկ պարիսպի այն կողմից՝ շուն կար։ պարիսպի հետեւի շունը յարձակւում էր, հաչում էր լորենցի շան վրայ, լորենցի շունն էլ հաչում էր պարիսպի էն կողմի շան վրայ, ու այդպէս մինչեւ նա տիրոյթը անցնի, շները վազում էին պարիսպի կողքով, հաչում իրար վրայ։
այդպէս ամէն օր էր, ու մի տեսակ ռիտուալ էր դարձել։ մի օր էլ լորենցը երբ ինչպէս միշտ, շները պարիսպի երկու կողմից իրար վրայ հաչում էին, նկատեց որ պարիսպի մի մասը կոտրուած ա, բաց ա, ու շուտով շները հաչալով վազելով կը յայտնուեն էդ բաց մասի մօտ։
մտածում էր՝ էսա կռիւ ա լինելու։ ու անակնկալի ընկաւ, որ տեսաւ ինչ եղաւ՝ շները հասան այդ բաց մասին, ու շփոթուած կանգնեցին։ հոտոտեցին իրար, ու անցան ամէն մէկն իր գործերով։
յետոյ պարիսպը սարքեցին, ու շները կարողացան էլի հաճոյքով իրար վրայ վազելով հաչալ։
ու մտածում եմ, ինչքա՛ն ա դա վերաբերում մարդկանց, ու ինչքա՛ն շատ շերտերում։
եւ մեզ ինտերնետում՝ որ չենք տեսնում մարդուն, ու անկապ հաչում ենք։
եւ պուտինին, որ չի կարողանում երբ արեւմուտքի հետ պարիսպը չկայ, իր համար սովորական, կոմֆորտ վիճակը պարիսպի հետեւից հաչալն ա։ ու երբ պարիսպը չկայ՝ նա կառուցում ա պարիսպ, որ հաչալ լինի դրա հետեւից։
#մարդիկ #շներ #հոգեբանութիւն #պարիսպ #պուտին #արեւմուտք #ռուսաստան #ինտերնետ #համացանց #կոնրադ_լորենց #էտոլոգիա #ագրեսիա #ծանօթութիւն
#գիֆ #նստարան #օր #մարդիկ #շներ #այգի #քաղաք
@{ FixingPhotos.com The Photo Repair Wizards ; photorepairwizards@pluspora.com} 5/13/2020, 3:31:13 AM
via @{կետ ; mariette@spyurk.am}
Որոշ մարդիկ կարծում են, որ շներին, եւ առաւել եւս՝ գայլերին վարժեցնելը՝ դաժան է, ոնց որ պէտք է կոտրես նրանց ոգին կամ խեղճացնես նրանց։ Սակայն, առանց ոգին կոտրելու, երբ շունը կամ գայլը յստակ գիտի իրենից ինչ է սպասւում, եւ ինչ չէ, իր ինքնավստահութիւնը, եւ արդիւնքում՝ հանդարտութիւնը սաստիկ բարձրանում է։ Ծանր ճշմարտութիւն է, որ, ինչպէս Ֆրիդրիխ Նիցշէն մի անգամ արտայայտուել է, նրանք, ով չեն կարող իրենց կարգապահ դարձնել, արագ կը գտնեն որեւէ մէկին, ով դա իրենց համար կանի։ Իմ պատասխանատւութիւնն էր այդ մէկը դառնալ Բրենինի համար։ Կարգապահութեան եւ ազատութեան յարաբերութիւնը խորն է եւ կարեւոր․ բնաւ չհակադրուելով ազատութեանը, կարգապահութիւնն այն է որ դարձնում է ազատութեան ամենաարժանի ձեւերը հնարաւոր։ Առանց կարգապահութիւն չկայ իրական ազատութիւն՝ միայն արտօնագիր։
#գիրք #մէջբերում #քաղուածք #շներ #շուն #գայլեր #գայլ #կարգապահութիւն #ազատութիւն
ես ունեմ երկու շուն։ երկու գերմանական հովուաշուն։
հիմա ձմեռ է, սենեակում ցուրտ է, ու մէկն ունի ստուարաթղթից մեծ տուփ, մէջն է մտնում, ու քնում։
կամ պարզապէս երբ տուն մարդիկ են գալիս, ու նա իրենց տեսնել չի ուզում։ իսկ միւսը չունի։
այս գիշեր նա էլ «բուդկա» ունեցաւ, իրեն էլ սարքեցի։
չեմ սիրում որ այնպէս է ստացւում, որ ուրիշն է շանը հանում։ ասենք նա միշտ շանը արձակում է, իսկ շունը իրան չի լսում, ու կարող է փողոցն անցնել, վազել։ հիմա նստած անհանգստանում եմ։
շուտ գային, տուփն էլ տեսներ ուրախանար։
#շներ #գիշեր
մարդիկ իրար ասում են՝ «պաչ», իսկ շներն ասում են՝ «լպստ»։
#մարդիկ #շներ #պաչ #լպստ
#շուն #խելախօս #քաղաք #գիշեր #լապտեր #աստղեր #կամուրջ #բազրիք #շներ
Բոլոր անտուն անտեր շների ականջներին կլոր ոշան կայ։ Առաջ մի անգամ էի նկատել, մտածում էի, բան է կպել։ Երեւի ինչ֊որ ձեւ նշում են, չգիտեմ ինչ, որ պատուաստա՞ծ են, ստերիլւզացուա՞ծ են։ ահա։
#թիֆլիս #շներ #փողոց #քաղաք #ուտենց
մի քանի պատմութիւն իմ շնական ծանօթների մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2014/09/18/13128/
#երեւան #շներ #մարդիկ
#photo #photography #dog #dogs #animals
@{ Փրչրթան✱ Թանաքեան ; norayr@spyurk.am} Երք 06 Մայ 2014 12:52:14 AMT
#լուսանկարներ #ֆոտո #արուեստ #շուն #շներ
#լուսանկարներ #ֆոտո #արուեստ #շուն #շներ
— Ես մի պրոֆեսորի ամառանոցն էի հսկում,— պատասխանեց շունը։— Պրոֆեսորը կենդանիների լեզուն էր ուսումնասիրում։ Այդ ժամանակ էլ հենց սովորեցի։
— Դա երեւի իմ պրոֆեսորն է,— բղավեց կատուն։— Սյոմին Իվան Տրոֆիմովիչը։ Նա կին ուներ, երկու երեխա եւ մեկ տատիկ՝ ավելը ձեռքին։ Ու միշտ զբաղված էր «Ռուս—կատվերեն» բառարան կազմելով։
— «Ռուս—կատվերեն» չգիտեմ, բայց «Որսորդա—շներեն» կազմում էր։ Եվ «Կովա—նախրապաներեն» նույնպես։ Իսկ տատիկի ձեռքին է՛լ ավել չկա։ Նրա համար փոշեծծիչ են գնել։
— Միեւնույն է, դա իմ պրոֆեսորն է,— ասաց կատուն։
— Իսկ նա հիմա որտե՞ղ է,— հարցրեց տղան։
— Աֆրիկա գնաց։ Գործուղման։ Փղերի լեզուն ուսումնասիրելու։ Իսկ ես մնացի տատիկի մոտ։ Միայն թե մենք յոլա չգնացինք։ Ես սիրում եմ, որ մարդ ուրախ բնավորություն է ունենում՝ երշիկահյուրասիրողական։ Իսկ նա, ընդհակառակը, ծանր բնավորություն ուներ։ Ավելա—վռնդողական։
— Ճիշտ է,— հաստատեց կատուն,— բնավորությունն էլ էր ծանր, ավելն էլ։
աղբիւր
#մէջբերում #քաղուածք #զրոյց #գրականութիւն #գրքեր #քեռի֊ֆեոդոր #կատուներ #շներ #ռուսերէն #կատվերէն #շներէն #գիտութիւն #պրոֆեսոր #բառարան #տատիկ #յոլա
Dingo, non-profit organization which defends street dogs in Armenia, tries to find owners for them, they participate in a competition. If they get enough likes on youtube(i have no idea how much do they need), they may get ~$3000, and may prepare/improve their asylum for winter.
http://www.youtube.com/watch?v=mNkfBLjquoc
sorry for the movie quality, they did it themselves, as they could.
հայերեն պարզապես փակցնեմ իրենց նամակը՝
Դինգո որդեգրման սոցիալական գովազդը մասնակցում է Ամերիաբանկի “Ես Ազատ եմ” մրցույթին, ու առաջին փուլն անցնելու համար մեզ պետք է յուրաքանչյուրիդ ձայնը: Առաջին տեղի մրցանակը 1.200.000 դրամ է, եթե ձեր օգնությամբ շահենք այդ գումարը, բներ կգնենք մեր զովունու կացարանի շների համար, որ ձմեռվա այս սառնամանիքը ավելի հեշտ տանեն, կգնենք ամբողջ ձմեռվա ուտելիք ու կփակենք մեր բժշկական պարտքերը: Դրա համար ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ բլորին, մեկ մարդու նման բացել մեր տեսանյութը, նայել և LIKE տալ: Այս գումարը մեր կենդանիներին շատ-շատ է պետք ու դուք կարղ եք օգնել մեզ՝ շահելու այն: Մեր կենդանիների հույսը մենք ենք, եկեք նրանց հուսախաբ չանենք, ժամանակ չի մնացել, ընդամենը մեկ օր, արեք դա հենց հիմա ու տարածեք որքան հնարավոր է:
#dogs #animals #շներ
Teen Girl Shoots Beautiful and Creative Portraits of Her Pet Dogs
Ever since I set my hands on a camera, I knew I had unlocked a new dimension. One where you can expand your imagination and run for endless miles. Photography makes you look at things differently. You notice rain drops and the way the sun kisses the Earth. You breath in every moment of your life. You love to live and live to love. There is no time to waste because there is an urgency to capture each loving gesture, smile, and laugh in both humans and animals. Then every photograph becomes timeless and you smile, knowing that you hold a few split seconds in your hands. I live in a box called a camera with the lens as my window and everyday I sit on my couch watching the world outside through a different perspective. No worries, my dogs are right beside me looking at it the same way.
http://www.flickr.com/photos/jessicachuppy/ http://petapixel.com/2012/09/08/teen-girl-shoots-beautiful-and-creative-portraits-of-her-pet-dogs/
#dog #dogs #photography #photo #photos #life #beauty #շուն #շներ #կեանք #գեղեցիկ #ստեղծարար #ֆոտո #լուսանկարներ
#փաստորեն, կարելի է շանը չվերցնել տուն, բայց դառնալ նրա խնամակալը։
փնտրում են տերեր կամ խնամակալներ՝ http://dingo.am/index.php?option=com_content&view=category&layout=blog&id=46&Itemid=88&lang=hy ինչպես դառնալ խնամակալ եւ ի՞նչ կարող է անել խնամակալը՝ http://dingo.am/index.php?option=com_content&view=article&id=71&Itemid=86&lang=hy
#շներ #կենդանիներ #Երեւան #դինգո
#Թբիլիսի #կատուներ #շներ #փողոց #քաղաք #աղջիկ #սեւ֊սպիտակ #ժապավեն #անձրեւ #თბილისი #ქუჩა #ქუჩის #ქალაქის #ფოტო #Tbilisi #city #street #photo #photography #girl #bw #black-and-white #film #rain
#cc_norayr
#Թբիլիսի #կատուներ #շներ #փողոց #քաղաք #կին #սեւ֊սպիտակ #ժապավեն #თბილისი #ქუჩა #ქუჩის #ქალაქის #ფოტო #Tbilisi #city #street #photo #photography #cats #dogs #bw #black-and-white #film #woman
#cc_norayr
#սփյուռք ֊ հենց նոր քոմիթ եղավ կոդը, անմիջապես նորացանք, ու հիմա #հայերեն թեգերին կրկին լինում է հետեւել։
#ասենք փորձեք հետեւել #ուպուծյու #ուբուձյու #արձակ #հավես #արվեստ #քաղվածք #գրքեր #եսնորեկեմ #թեստ #գրապահարան #ցնդաբանություն #անկապ #շներ #ֆոտո #լուսանկարներ #Երեւան #Վանաձոր #ֆիլմ #ուտենց
http://www.youtube.com/watch?v=xV0ccKNy2eE #dog #շուն #շներ #կատու #cat #zen #ձեն
#Երեւան #շներ #Աբովյանի֊փողոց #Yerevan #dogs #Abovian-street #photo #լուսանկարներ
սա շան #շքանշան է, որի վրա պատկերված է Արալեզը։ իննսունականների սկիզբ, կարծում եմ։
this #medal for #dogs issued by #Armenian club “Aralez” I guess in the beginning of #90ies. Obviously, you can see the #dog - #god #Aralez on it (:
#արալեզ #aralez #շներ #ասվածներ
#dogs #photo #շներ #լուսանկարներ #Երեւան #Yerevan
#armenian-painters #ruben-grigorian #dog #anthropomorphism #art #dogs #շներ #արվեստ #ՌուբենԳրիգորյան
#ruben-grigorian #armenian-painters #art #dogs #շներ #արվեստ #ՌուբենԳրիգորյան