մեր արուարձանում կան լիքը կատուներ, ու գրեթէ չկան շներ։ առանց տուն, ազատ, կամ թափառող կենդանիների մասին եմ։
եւ պարզ ա ինչի, մի քանի պատճառով։
արուարձանում կեանքը բարդ ա։ շների համար՝ առաւել եւս բարդ։
խանութներում էլ շատ բան չկայ, արուարձանը աղքատ տեղ ա։ բնական ա, շներին էլ շատ չի հասնում։ կան շատ հարուստ մարդկանց տներ, բայց հիմնականում շատ աղքատ մարդիկ են ապրում։
շների սակաւ քանակի պատճառներից մէկը՝ շները որպէս կանոն աւելի մեծ են, եւ իրենց աւելի շատ էներգիա ա հարկաւոր։ այդքան էներգիայի մնացորդ նման տարածքներում չի լինում։
հարուստների եւ աղքատների տների մէջ կայ ընդհանուր բան՝ պատեր։ բարձր, շների համար անյաղթահարելի պատեր։ կատուները դրանցով քայլում են, շրջում են տարբեր մարդկանց տներով, եւ արուարձանի ամբողջ տարածքը վերահսկում են։ ամէն տեղից ուտելիքի մնացորդ կարող են թռցնել։
շները կարողանում են շրջել միայն փողոցներով, պատերի արանքում։ այնտեղ եւ անվտանգութեան զգացողութիւն չկայ՝ նեղ ա, յաճախ փակուղի ա, մարդիկ էլ էստեղ բռի են, եթէ ինչ՝ թռնել չես կարող, եւ անիմաստ ա այնտեղ երեւալ՝ փողոցում սովորաբար դատարկ ա, եւ ուտելիք չկայ։
այդ պատճառով շները լինում են հիմնականում «գիւղամիջում», ուր կայ կանգառ, ուր կարող ա լինել խանութ, կամ, կախուած գիւղամիջից, կենտրոնից, գուցէ նոյնիսկ սնուելու տեղ։
բնութեան մէջ շների բարեկամները շրջող կենդանիներ են, միշտ շարժուող։ կատուների ազգականները շարժուել չեն սիրում՝ ստիպուած են որսի համար։ այստեղ հակառակն ա՝ կատուները շարժւում են, եւ պէտք ա շարժուեն, իսկ շների համար լաւագոյն ստրատեգիան կենտրոններում լինելն ա, զի այլընտրանք չունեն։
#քաղաք #արուարձան #շուն #կատու #շներ #կատուներ #փողոց #մարդիկ
հայաստանեան, երեւանեան արուարձանում ապրելը պիտի որ գրաւի «մաքուր օդ» շնչելու հեռանկարով։
իրականութիւնն այն ա որ յաճախ տուն լցւում ա վառածի հոտ, նոյնիսկ լրիւ փակ պատուհաններով, եւ դեռ լաւ ա, եթէ վառած փայտի, ոչ թէ անուադողի հոտ։
ի դէպ, պարտադիր չի արուարձանում ապրել։ մի անգամ վարձում էի դեմիրճեան փողոցում, եւ տուն լցւում էր կոզեռն թաղամասի ծուխը։
իսկ ծանօթներս վարձում են էն սարսափելի շէնքում, որ կէսն օդում ա։ այնտեղ էլ երեկոները շրջակայ «մասնաւոր սեկտորի» ծուխն ա։
օգտակար ակնարկ՝ տուն վարձելիս կամ ձեռք բերելիս ոչ միայն ցերեկը մտէք, որ արեւըեսնէք ոնց ա ընկնում, այլ եւ երեկոյեան, որ զգաք այն ծուխը, որը գուցէ տարիներով շնչելու էք։
էհ։
#արուարձան #ռոմանտիկա #երեւան
երէկ հեծանիւ էինք քշում ու ես յիշում էի «triumph of the city»֊ն, ու էդուարդ գլաեսերի ասածը որ նոյնիսկ ետնախորշերի, արուարձանների մարդիկ արդէն արտօնեալ են, զի փաստացի քաղաքացի են, քաղաքի հնարաւորութիւններից կարող են օգտուել։
ու չնայած միջավայրը մեր շուրջ լրիւ գիւղական էր թւում, բայց չէր՝ կոկիկ ասֆուալտած էր, եւ հաւեր ու կովեր չէին զբօսնում, եւ տէր ունեցող շները աղբից բան չէին փնտրում, այլ հակառակը՝ երկրորդ յարկի պատշգամբից հաչում էին՝ ուր դժուար թէ շղթայի վրայ լինեն։ շատ երիտասարդ աղջիկներ կային որ բաւական ազատ, հաւէս ոճի էին հագնուած՝ մի բան որ տաս տարի առաջ երեւանի կենտրոնում էր քիչ պատահում։ ու նոյնիսկ էն չաղ կինը որ նստած ա «մթերքի» մօտ, քաղաքի մարդու պէս ա հագնուած, գիւղի մարդու պէս չի հագնուած։
էստեղ կան շատ հարուստ տներ ու մարդիկ, ու շատ աղքատ, կիսափլուած տներ ու մարդիկ։ կան երեխաներ որ չունեն սպորտային կօշիկի պէս բան ու «մատով» հողաթափերով են գնդակ տշում։
ինձ երբեմն շատ տագնապեցնում ա նման վայրերում ապրող կանանց վիճակը՝ թւում ա թէ իրենք շատ աւելի քիչ հնարաւորութիւններ ունեն, քան քաղաքում կունենային, որ մեկուսացուած են, որ եթէ սէնց բարձր պատերի հետեւում են ապրում, ու ամբողջ կենցաղն իրենց վրայ ա, չգիտես էլ, ոնց են ապրում, ու արդե՞օք բռնութիւն շատ կայ այդ պատերի հետեւում։
քաղաքում բռնութեանը նպաստաւոր պայմաններ չեն՝ ամէն կռիւ հարեւանները լսում են։ ճիշտ ա, ռուսաստանում վերջերս տէնց մի երկու ժամ մի աղջիկ էին սպանում, հարեւանները ոստիկաններին էին կանչում, ոստիկանները չէին գալիս, վերջը հարեւանները դուռը կոտրեցին, բայց ուշ էր՝ աղջիկը մահացել էր։
բայց գիւղի մեկուսացուած լինելն ինձ միշտ աւելի ա տագնապեցնում, թւում ա որ էնպիսի տարածք ա որ ով ուզի ինչ կուզի կանի։
մինչդեռ էդ տարածքով զբօսնելիս, ու տագնապած հայեացքներ մեր խցիկների վրայ նկատելիս ես հասկանում եմ որ մենք ենք ստեղ ամենասարսափելի մարդիկ՝ կարող ենք նկարել ինչ֊որ բան։
ու եթէ զգում են որ տեղացի ենք՝ տագնապում են։ իսկ եթէ մտածում են որ արտասահմանցի ենք՝ չէ։ զի արտասահմանցին վատ, չար մտադրւթիւն չի ունենայ, չի տանի մատնի իրենց ապօրինի կառուցած ինչ֊որ մի բանը, ինքը «դեբիլ֊դեբիլ» կը հիանայ, կանցնի, ու իրան պէտք ա նաեւ եկեղեցիների տեղը ցոյց տալ։
բայց ամէն դէպքում, ես տեսնում եմ կանգառ գնացող եկող մարդկանց, երեխաներին ման տուող մարդկանց, հեծանիւ քշող երեխաներին, ու ցեղական շներին, ում փորձում են լաւ նայել, ու հասկանում եմ որ սա գիւղ չի, ու էս մարդիկ, նոյնիսկ ամենաաղքատները, շատ աւելի արտօնեալ են որ քաղաքին մօտ են, որ քաղաքում են, որ քաղաքացի են։
ճիշտ ա, միշտ յիշեցնում եմ ինձ որ սա երեւանի մասն ա ուր հհկ֊ն ամենաշատ ձայներն էր հաւաքում, ու նոյնիսկ յեղափոխութիւնից յետոյ յաղթել ա։ ու հիմա էլ «հայաստան» դաշինքի ստիկերով մեքենայ տեսայ։ ու երեւի դա էլ ա աղքատութիւնից կամ խեղճ լինելուց։ էս մարդկանց վրայ աւելի հեշտ ա ազդել, բռնանալ, կամ իրենք աւելի անյոյս են, ու երկարաժամկէտ չեն կարողանում մտածել։
#երեւան #արուարձան #քաղաք #գիւղ #մարդիկ #քաղաքականութիւն
պատմեմ ձեզ մեր արուարձանային կեանքից։
ունենք մենք թթի ծառ։ դէ ո՞նց ունենք՝ նա իր համար աճում ա, մենք էլ չենք խանգարում։ ու մերը ուշ ա թութ տալիս, բոլորինն արդէն վերջանում ա, իսկ մերը նոր ա սկսել։
ու թութը թափւում ա ամէնուր, քայլել չի լինում՝ կպնում ա կօշիկներին։
առհասարակ, թութն ինձ համար գրեթէ անյաղթահարելի խոչընդոտ ա։ մի անգամ մեր կողմերում զբօսնում էինք, էն քիչ փողոցներից էր որ մայթ ունի, ու մայթի վրայ պարբերաբար հանդիպում էին թթով լի հատուածներ։ մի քանիսը անցայ, ու մէկ էլ տեսայ յաջորդն, ասացի՝ սա չենք կարող անցնել՝ գնացինք հետ։
ինչեւէ, վերադառնամ մեր թթին։
մի անգամ աւլում ես՝ մի ժամից աւելի շատ ա։
այդ պատճառով բակում աւել ունենք՝ որ մտնես, բացես քեզ մարդասիրական միջանցք ու անցնես տուն։
բայց ինքը տան դրսից էլ ա թափւում, ու մեքենայից բակ հասնելն էլ ա բարդ։ ես մտածում եմ մեքենայի մէջ ծալուող աւել պահելու մասին։ ցանկալի ա սմարտ աւել։ կամ էն իժեւսկի ռոբոտներից լինէր, միշտ հաւաքէր թութը։
ու տէնց։
#թութ բառացիօրէն #ռոբոտ #աւել #արուարձան #երեւան #քաղաք #առօրեայ
ուրեմն մի երեկոյ ահագին դեպրեսուած էի՝ քաղաքում քայլելու կարիք ունէի։ ասացի՝ գնացինք, գնանք քայլենք։
քայլեցինք, քայլեցինք, հասանք գիւղամէջ (մեր արուարձանի գիւղամէջը էլի), տեսնեմ՝ թխուածքների, հացի խանութ ա։ մտանք, ու նէնց քաղցած էինք երկուսս էլ, որ չնայած տէնց բաներ չենք ուտում, ասինք՝ լաւ, վերցնենք։ համ էլ ես լրացուցիչ շարժառիթ ունէի՝ դեպրեսիաս մեղմելու քաղցրով։
ասի՝ սրանից մի հինգ հատ, նրանից մի վեց հատ, սրանից՝ երեք հատ։
տէնց, մտածում եմ, արդե՞օք կանխիկս կը հերիքի, մօտս հինգ հազարանոց էր։
հաշուեց՝ ասում ա՝ հազար երկու հարիւր։
մտածում եմ՝ երեւի սխալ եմ լսել։
հազար երկու հարիւր դրեցի այդ ամանին, բայց կասակծում եմ, սպասում եմ վերցնի։ նա էլ զբաղուած ա այլ յաճախորդներին սպասարկելով։
այդ յաճախորդներն էլ թարս են վրաս նայում, թէ արդե՞օք իրենց վրայ եմ կասկածում, որ հազար դրամը չեմ թողնում հեռանում։
ես էլ ուզում եմ համոզուած լինել որ իսկահէս էդքան ա, զի սովոր եմ որ մի կրուասան մի ութ հարիւր դրամ պիտի լինի։
տէնց, վերցրեց, հանգիստ գնացինք։
ու տէնց։
#երեւան #արուարձան #թխուածք #գիւղամէջ #գին