կոնրադ լորենցը իր՝ շների մասին գրքում, պատմում ա պարիսպի մասին։
ասում ա՝ ամէն օր զբօսնում էինք շանս հետ, անցնում մի պարիսպի մօտով, իսկ պարիսպի այն կողմից՝ շուն կար։ պարիսպի հետեւի շունը յարձակւում էր, հաչում էր լորենցի շան վրայ, լորենցի շունն էլ հաչում էր պարիսպի էն կողմի շան վրայ, ու այդպէս մինչեւ նա տիրոյթը անցնի, շները վազում էին պարիսպի կողքով, հաչում իրար վրայ։
այդպէս ամէն օր էր, ու մի տեսակ ռիտուալ էր դարձել։ մի օր էլ լորենցը երբ ինչպէս միշտ, շները պարիսպի երկու կողմից իրար վրայ հաչում էին, նկատեց որ պարիսպի մի մասը կոտրուած ա, բաց ա, ու շուտով շները հաչալով վազելով կը յայտնուեն էդ բաց մասի մօտ։
մտածում էր՝ էսա կռիւ ա լինելու։ ու անակնկալի ընկաւ, որ տեսաւ ինչ եղաւ՝ շները հասան այդ բաց մասին, ու շփոթուած կանգնեցին։ հոտոտեցին իրար, ու անցան ամէն մէկն իր գործերով։
յետոյ պարիսպը սարքեցին, ու շները կարողացան էլի հաճոյքով իրար վրայ վազելով հաչալ։
ու մտածում եմ, ինչքա՛ն ա դա վերաբերում մարդկանց, ու ինչքա՛ն շատ շերտերում։
եւ մեզ ինտերնետում՝ որ չենք տեսնում մարդուն, ու անկապ հաչում ենք։
եւ պուտինին, որ չի կարողանում երբ արեւմուտքի հետ պարիսպը չկայ, իր համար սովորական, կոմֆորտ վիճակը պարիսպի հետեւից հաչալն ա։ ու երբ պարիսպը չկայ՝ նա կառուցում ա պարիսպ, որ հաչալ լինի դրա հետեւից։
#մարդիկ #շներ #հոգեբանութիւն #պարիսպ #պուտին #արեւմուտք #ռուսաստան #ինտերնետ #համացանց #կոնրադ_լորենց #էտոլոգիա #ագրեսիա #ծանօթութիւն
ուզում եմ ասել, բնաւ պարտադիր չի վերջը լինել։ ու բնաւ պարտադիր չի վերջը լինել մասնագիտութեան մէջ, կամ հոբբիի։
էդ լրիւ օկ ա չլինել վերջ իրաւաբան, վերջ ծրագրաւորող կամ վերջ ֆիզիկոս։
նաեւ լրիւ օկ ա չլինել վերջ կիթառահար, կամ վերջ լուսանկարիչ։
ինձ թւում ա, մարդու համար լրիւ բնական ա ունենալ գործիքներ, ու փորձել ստեղծագործել։
էդ փորձերն իրենք իրենցով հաւէս են, անկախ արդիւնքից։
նստել, նուագել կիթառ ու ֆալշ երգել՝ նորմալ ա։ էդ էն ա ինչ մարդիկ անում են։
ու աւելի լաւ ա անեն, քան չանեն, որովհետեւ վերջը չի։
ու աւելի լաւ ա ունենալ խցիկ ու անկապ նկարներ անել, քան չանել, որովհետեւ լաւը չես անում։
որովհետեւ էդ մարդու յատկութիւնն ա, ինչ֊որ բան փորձել անել, ու նաեւ ակնյայտ ա, որ լաւը լինելը շատ բարդ ա ու ոչ շատ իրատեսական։
ու այստեղից եւս մի դիտարկում․ երբ մարդիկ ծանօթացնում են այլ մարդկանց, փորձում են նկարագրել իրենց, փորձում են մէկին միւսին ներկայացնելիս յայտնել որ լաւն ա այդ մարդը։
իսկ ո՞նց ասել որ լաւն ա՝ առաջինն ինչ մտքին ա գալիս՝ ասել որ լաւն ա իր մասնագիտութեան մէջ։
ինձ թւում ա, չնայած շատ նորմալ ա երբ մարդու ինքնութեան հետ կապ ունի մասնագիտութիւնը, այնուամենայնիւ, ծանօթացնելիս չարժի իրեն բնութագրել մասնագիտութեամբ։
ինքը, որովհետեւ նաեւ լիքը այլ բան ա, բացի դրանից։ լիքը։
ու բնաւ չի սահմանափակւում մասնագիտութեամբ։
ու նոյնիսկ եթէ վատ մասնագէտ ա, չի նշանակում որ վատն ա։
ու աւելի լաւ ա ոչ մի բան չասել, անուններ միայն, ու թող ոնց ուզում են ծանօթանան, իրար հարցեր տան, իսկ եթէ շատ ա պէտք ինչ֊որ այլ բան ասել, ապա ինչ֊որ նեյտրալ ու անվիճելի, ասենք ինքը էսինչն ա, ես սիրում եմ իր հետ խօսել, կամ ինքը էս ինչն ա, էն իմ նկարը նա ա արել, կամ ինքը էսինչն ա, սիրում ա սա ու սա, եթէ համոզուած ես որ սիրում ա։
#մասնագիտութիւն #մարդիկ #ծանօթութիւն #հոբբի ##########
Ամուսնանա՛լ։ Յարաբերութիւնների ձեռնարկ ծանօթանալուց մինչեւ «ԶԱԳՍ»։ Ժամանակն է գործելու։
#գրախանութ #հոգեբանութիւն (այո այդ բաժնում էր) #ձեռնարկ #յարաբերութիւններ #ամուսնութիւն #զագս #ծանօթութիւն #սէր #գիրք