ռեդրումը վերջերս հայկական թեմաներին էր անդրադարձել, ու եթէ չէք տեսել՝ տիգրան երկրորդի մասին վիդեօ ա արել՝
https://www.youtube.com/watch?v=nQ4R9j_cp8Y
ի՞նչ եմ հասկանում էս նիւթից։
— հայերը չէին ջոկում դիւանագիտութիւնից։ կուլտուրա չունէին։
— հայ զինուորականները լաւը չէին՝ աւելի մեծ զօրք ունենալով, պարտւում են հմուտ հռոմեացի զօրավարներին։
— մի կարեւոր պարտութեամբ, կորցրել են տարածքի մեծ մասը։
— միհրիդատը աւելի բիթի, գուցէ կիրթ, տեսած մարդ ա։ հասկանում ա։
— բայց տիգրանը չէր կարող իրան ասել՝ գնա ուրիշ տեղ, չեմ կարող քեզ պահել։ նաեւ էն պատճառով, որ այլ տեղ գնալու չկար։ պիտի հզօր, կամ համեմատաբար հզօր պրոտեժէ ունենար։ անձնագրեր չկային, կեղծ անձնագրեր չկային, ու հարաւային ամերիկան բացայայտուած չէր։ (:
— «պատիւը» եւ աւտոկրատների դրան զգայուն վերաբերմունքը։
— ինչ֊որ տեղ կարդացել եմ, որ պատահական չի, որ էն ժամանակ փոքր երկրներ չէին լինում։ զի էն ժամանակ փոքր երկրներ չէին հանդուրժելու, իսկ յարձակումների ժամանակ կարեւոր ա ունենալ նահանջի տեղ։
— հետաքրքիր ա ինչի էին մերոնք ձգտում յունական մշակոյթին, քաղաքակրթութեանը, ու ինչի՞ էր այն մօտ։ ըստ երեւոյթին աւելի զարգացած, առաջադէմ տպաւորութիւն էր թողնում, եւ այդպիսին էլ կար, եթէ համեմատէինք պարթեւստանի հետ։ ըստ երեւոյթին, մեր էլիտայի էրեխէքը գնում էին սովորելու յունաստան, զի լաւ կրթութիւնն էնտեղ էր, տեսնում էին էնտեղի թատրոններն ու կաֆեները, գալիս էին, ուզում էին էստեղ էլ նման բան լինի։
ի դէպ, triumph of the city֊ից կարող ենք իմանալ, որ նախկինում հանրային վայրերը, տուսովկաները, գնալու տեղը՝ թատրոններն էին, եւ ոչ սնուելու տեղերը։ ուտելու տեղերը դարձան նման վայր շատ աւելի ուշ, ու ռեստորան բառը ֆրանսիայից ա գալիս, տեղ էր էին, ուր կարողանում էին restore անել մարդկանց, կերակրելով։ (:
#պատմութիւն #կուլտուրա #չունենք_էդ_կուլտուրան #ռեստորան #թատրոն #տիգրան #հայք #հայաստան #մեծ_հայք #միհրիդատ #հռոմ #արեւմուտք #քաղաքակրթութիւն
կոնրադ լորենցը իր՝ շների մասին գրքում, պատմում ա պարիսպի մասին։
ասում ա՝ ամէն օր զբօսնում էինք շանս հետ, անցնում մի պարիսպի մօտով, իսկ պարիսպի այն կողմից՝ շուն կար։ պարիսպի հետեւի շունը յարձակւում էր, հաչում էր լորենցի շան վրայ, լորենցի շունն էլ հաչում էր պարիսպի էն կողմի շան վրայ, ու այդպէս մինչեւ նա տիրոյթը անցնի, շները վազում էին պարիսպի կողքով, հաչում իրար վրայ։
այդպէս ամէն օր էր, ու մի տեսակ ռիտուալ էր դարձել։ մի օր էլ լորենցը երբ ինչպէս միշտ, շները պարիսպի երկու կողմից իրար վրայ հաչում էին, նկատեց որ պարիսպի մի մասը կոտրուած ա, բաց ա, ու շուտով շները հաչալով վազելով կը յայտնուեն էդ բաց մասի մօտ։
մտածում էր՝ էսա կռիւ ա լինելու։ ու անակնկալի ընկաւ, որ տեսաւ ինչ եղաւ՝ շները հասան այդ բաց մասին, ու շփոթուած կանգնեցին։ հոտոտեցին իրար, ու անցան ամէն մէկն իր գործերով։
յետոյ պարիսպը սարքեցին, ու շները կարողացան էլի հաճոյքով իրար վրայ վազելով հաչալ։
ու մտածում եմ, ինչքա՛ն ա դա վերաբերում մարդկանց, ու ինչքա՛ն շատ շերտերում։
եւ մեզ ինտերնետում՝ որ չենք տեսնում մարդուն, ու անկապ հաչում ենք։
եւ պուտինին, որ չի կարողանում երբ արեւմուտքի հետ պարիսպը չկայ, իր համար սովորական, կոմֆորտ վիճակը պարիսպի հետեւից հաչալն ա։ ու երբ պարիսպը չկայ՝ նա կառուցում ա պարիսպ, որ հաչալ լինի դրա հետեւից։
#մարդիկ #շներ #հոգեբանութիւն #պարիսպ #պուտին #արեւմուտք #ռուսաստան #ինտերնետ #համացանց #կոնրադ_լորենց #էտոլոգիա #ագրեսիա #ծանօթութիւն
այս նիւթն էի կիսել օրեր առաջ՝ նոր կապիտալիզմի մոդելի մասին։
#կապիտալիզմ #չինաստան #աշխարհ #բարեկեցութիւն
նիւթը մարսելով զգացի, որ պատմական արդարութեան մեկնաբանութիւն եմ տալիս՝ այն, որ արեւմուտքի միջին շերտի կեանքը չբարելաւուեց՝ կայսերականութիւնից ա՝ նրանից ա, որ ժամանակին նաեւ չինաստանն են ճնշած պահել, ու հիմա չինաստանը երբ խելքը գլուխը հաւաքեց՝ դարձաւ էժան աշխատաշուկայ։
ու որ բնաւ հեռախես չէր կայսերական վարքագիծը։ դրա համար էլ պէտք ա վճարէին, եւ վճարեցին, եւ վճարում են։
ու գուցէ բրիտանացիներն են ճնշել, բայց այսօր ամերիկացիներն են վճարում, որ էնքան էլ չեն նոյնականանում բրիտանիայի ու հին կայսերական ձգտումների հետ, բայց ամէն դէպքում՝ արեւմտեան քաղաքակրթութիւնն ա վճարել արեւմտեան կայսերականութեան համար։
#կայսրութիւն #կայսերականութիւն #արեւմուտք #արդարութիւն
գրեթէ ամէն անգամ «էլիտար նորակառոյցներ» տեսնելիս, մտածում եմ՝ «ինչո՞ւ»։ ո՞նց եղաւ դա։
դիսքլէյմերոտ՝ նման բաներ ինձ շատ բարդ ա գրել, որովհետեւ ես ուզում եմ տպաւորութիւն չստեղծուի, թէ փորձում եմ «լաւը» երեւալ։
չէ, ընդհանուր առմամբ հասկանում եմ, որ էնպիսի քաղաքական իրավիճակ էր, որ էն մարդկանց ձեռքում էր իշխանութիւնն ու փողը, որ նման բաներ էին ուզում կառուցել, դա էր իրենց աչքը, ոգին շոյում, էդպէս էին իրենց լաւը զգում, որ էն մարդկանց ձեռքում էր փողը, որ չեն ուզել լաւ ճարտարապետներին վճարել, կամ չեն կարեւորել, կամ չեն հաւանել լաւ ճարտարապետների գործերը, կամ ախպերական ճարտարապետ են գտել, իսկ իրենց ախպերականն էլ, նման բան պիտի գծէր։
պարզ ա որ արեւմուտքում էլ կան ահաւոր շէնքեր, ու ես դրանք տեսել եմ՝ մինի գագիկ ծառուկեանների տներն օրինակ, ու այնտեղ չկայ մարմին, որ ըստ ճաշակի ա զտում կամ շին․ թոյլտւութիւն տալիս՝ կարող են պարտադրել յարկայնութիւն, կամ ծառերի քանակ, կամ կայանատեղ, կարող են երբեմն պարտադրել որոշակի դիզայն կոդ՝ ցուցանակի տառատեսակ եւ գոյներ, բայց ընդհանուր առմամբ ոչ մէկ ճաշակի հարցերի մէջ չի խորանում՝ քո շէնքն ա, ոնց ուզում ես սարքի։
ու նման վիճակ ա հետխորհրդային տարածքում՝ աւելի ճիշտ՝ հետ խսհմ֊եան, աւելի ճիշտ՝ հետխսհմեան հանած մերձբալտեան պետութիւնները։ նախկին սոց․ ճամբարի երկրներում որպէս կանոն նման աղէտալի (չեմ կարողանում խուսափել գնահատականից) վիճակ չի։ իրենց մօտ էլ մտաւորականները չեն դարձել արագ հարստացող շերտ՝ դէպի շուկայ անցումի ժամանակ։ իրենց մօտ էլ շատ մարդ իրենց մոլորուած էր զգում, եւ անցումը ցաւոտ ա եղել։
բայց իրենց մօտ այդպիսի ահաւոր շէնքեր այս քանակով չեն կառուցուել։ ու իրենց մօտ, որպէս կանոն պատմութիւնը յարգուած ա, սիրուած ա ու փայփայւում ա։
մասամբ դա ժողովրդավարական համակարգերի յաջողութիւնից էր, բայց էսօր, երբ եւս մի անգամ մտածեցի՝ «ինչո՞ւ»՝ մտքովս անցաւ, որ ըստ երեւոյթին, չնայած սովետը, ինչպէս եւ բոլոր կայսրութիւնները՝ կրթում էր՝ եւ շնորհակալութիւն այդ համար, այնուամենայնիւ, այնքան էլ արդիւնաւէտ չէր կրթել, չէր զարգացրել։
արեւելեան եւրոպայի երկրներում մարդիկ սովետական կարգերից ազատուելու պահին՝ աւելի կիրթ էին, աւելի զարգացած ճաշակ ունէին։ ընդհանուր առմամբ։ եւ ընդհանուր առմամբ՝ արեւմուտքն անհամեմատ աւելի յաջողակ էր մարդու կրթութեան ու զարգացման գործում։
ու դա, օրինակ, արտայայտւում ա նրա մէջ, որ լինի սանտեխնիկ, թէ դասախօս՝ ընդհանուր առմամբ իրենք լսում էին նոյն փինք ֆլոյդը, բայց դասախօսն աւելի շատ գիրք էր կարդացել։
այնպէս որ ով էլ դառնար այն գործարարը, որ յետոյ կը պատուիրէր շէնք՝ նա աւելի հակուած էր լինելու գտնել լաւ ճարտարապետ, եւ աւելի հակուած էր եղել կառուցել էնպիսի բան, որը իր զաւակները կամ թոռները չեն ուզի քանդել, զի ամաչում են, կամ զգում են, որ դա պէտք չի։
հետաքրքիր ա նաեւ, որ այն երկրներում, ուր ժողովրդավարութեան աւելի կայուն սովորոյթ կար՝ նոյնպէս ընդհանուր առմամբ կապիտալը հակուած էր հետխսհմեան ահաւորութիւններ չկառուցել։ դա՝ որպէս փաստարկ նրանց, որ սարսափում են ժողովրդավարութիւնից, ժողովուրդը՝ լռելեայն ահաւոր եւ դեբիլ համարելով։ սա՝ այլ թեմա կարճ շեղում էր։
#քաղաքականութիւն #ճարտարապետութիւն #քաղաք #ճաշակ #սովետ #սովէտ #ժողովրդավարութիւն #խսհմ #արեւմուտք
ահաւոր կարեւոր ա, ով ինչ նկատի ունի ինչ ասելով։ ասենք ես երբ փոքր էի՝ տպում ու տարածում էի էս փոստերը, բայց ես չէի ջոկել դրա միտքը՝ որ եկէք կանանց տանենք աշխատեցնենք ահաւոր պայմաններում մեր գործարաններում, որ արտադրեն տանկեր քանի որ համաշխարհային յեղափոխութիւն ինչ֊որ չի ստացւում ու մեզ միանալ ոչ մէկ չի շտապում։
էսօր ռեպատրիարքը «անտիտորոր»֊ից մէջբերումներ էր անում, ու ինձ թւում ա ազդուել էր՝ իսկ անտիտոպորը իմ հասկանալով փղա֊ըհաուսքիփերային էջ ա ուր, ենթադրում եմ, վաճառում են նաեւ եւրոպա ատելու ուղերձը, բայց ոչ՝ ռդ֊ից զգուշանալու ուղերձը։ միայն արեւմտեան արժէքներն են վտանգաւոր, ըստ իրենց, զի դրանք են բերելու անհասկանալի իրավիճակ, որը կոչւում ա ժողովրդավարութիւն, իսկ մոնարքիան հասկանալի ա, ըմբռնելի ու կանխատեսելի։
եւ ռեպատրիարքը երկար պատմեց եւրոպայի իսկական դէմքի մասին՝ երբ ի․ թ․ դատարանի որոշումը նորմալ էր, ադրբեջանի համար՝ ամօթալի, իրենց չեն խրախուսել այլ դատապարտել են։ իսկ դէ հունգարիան՝ ժողովրդավարական երկիր չի՝ ու իրենց հետադէմ լիդերը կարող էր ծախել՝ եւ ծախել ա յանցագործին։ ստեղ բնաւ փտած եւրոպայի հարց չէր։ #արեւմուտք #եւրոպա #ժողովրդավարութիւն
ինձ ահաւոր դուր ա գալիս, ինչպէս ա անգլերէնում ընդունուած ասել՝ դու չես ուզում, ու՝ դու ուզում ես։ էդ հէնց իրենց մշակոյթի մասին ա, արեւմուտքի մասին ա։
իրենք չեն ասի քեզ՝ որն ա լաւը, վատը, ճիշտն ու սխալը։ որովհետեւ ի՞նչ ճիշտ, ի՞նչ սխալ։
հարցն այն ա՝ դու ուզո՞ւմ ես էդպէս։
ու եթէ խորհուրդ տան, այդ նկատի ունենալով կը տան, թէ՝ դու չես ուզում underexpose֊ել ժապաւէնդ։ ոչ թէ սխալ ա, էսթետիկ չի, այլ հէնց ինքդ էլ չես ուզում։
էդ կարելի ա իմանալ, ինչ չես ուզում։ բայց էդ դու չես ուզում եւ ոչ թէ դա ճիշտ չի։
որովհետեւ եթէ ուզէիր՝ դէ ուրեմն ուզում ես։ բայց ամենայն հաւանականութեամբ չես ուզում։ #անգլերէն #լեզուամտածողութիւն #լեզու #մշակոյթ #լիբերալիզմ #արեւմուտք #ազատականութիւն
Մերկելը, երբ դարձաւ կանցլեր, հրաժարուեց իրեն հասնող վիլլայից, պատճառաբանելով, որ ունի ապրելու տեղ՝ բնակարան, ու այնտեղ էլ վատ չի զգում իրեն, եւ աւելորդ շքեղութեան կարիք չունի։
Արեւմուտքում աւելի ու աւելի քիչ է ընդունուած շեշտել, որ հնարաւորութիւններ, կամ փող ունես։ Նոյնիսկ քսաներորդ դարի սկզբում Ռոքֆելերները վարագոյրներ չէին օգտագործում որպէսզի մարդիկ չկարծեն, որ իրենք ամէն օր «քեֆ»֊երի եւ պարերի մէջ են։ Թանկ բրենդերի անուններն այլեւս աչք չեն ծակում, այլ աննկատ փոքր տեղ են զբաղեցնում շորի վրայ (յիշո՞ւմ էք մի ժամանակ մեզ մօտ տարածուած մեեեեծ տառերով HUGO BOSS շապիկները)։
Ապրում է Մերկելը ամուսնու հետ, ում ազգանունն էլ՝ Sauer, գրուած է շէնքի դռան վրայ։ Միւս ազգանուններն են՝
Ganz Schön Lustig
Որը նշանակում է՝ մօտաւորապէս՝ «շատ ծիծաղաշարժ, հաւէս (ֆաննի)»։
Արդեօք դա զուգադիպութիւն է, թէ յատուկ ծառայութիւնների կատակ, յայտնի չէ։ (:
#գերմանիա #բեռլին #մերկել #քաղաք #արեւմուտք
էս արեւմուտքը էնքան դանդալոշ է, էդքան էշի ականջում քնած, ու էնքան միամիտ, որ դրանք չէին ով «սովետը փլել» են։ ինքը իրենով է փլուել։ իսկ իրենք մտածեցին, քաջ նազարի պէս, վաու, չլինի՞ մենք ենք։ քանի որ միամիտ են։
ռուսներն էլ, դէ, քանի որ «դինայալ»֊ի առաջին ստադիաներում են, ուրիշներին են մեղադրում։ դեռ պիտի իրենք իրենց մեղադրեն, ու ընդունեն։ բայց ուր էր որ։
#արեւմուտք #դանդալոշ #ամերիկա #եւրոպա #սովետ #միամիտ #խսհմ #ամն #ուտենց
Էն որ Մերկելը ասել էր՝ Պուտինը էս աշխարհից չի, նա չի հասկացել, որ ապա նա էլ էն աշխարհից չի, որ բաւական շուտ չի հասկացել, ում հետ գործ ունի։
Այդ պատճառով էլ, էն աշխարհից չլինելով, եւրոպացիները չեն հասկացել, որ Պուտինը ռազմական ուժ է կիրառելու։ Ինչը գոնէ Վրաստանից յետոյ պիտի ենթադրէին։
Երեւի թէ հանրապետականները աւելի խիստ կլինէին ՌԴ֊ի հանդէպ։ Բայց ո՞վ է մեղաւոր, որ հանրապետականները հիմա ղեկի մօտ չեն, բացի իրենցից։ Իրենք են, ումից ՄՆ֊ի ժողովուրդը այնքան է զզուած, որ նախընտրում է չսիրած ու սեւ Օբամային։
Նաեւ, միանշանակ չէ, որ մեզ լաւ կլիներ, եթէ Ռուսաստանին ճնշումն ուժեղանար, կամ ասենք սառը պատերազմ վերսկսուեր։ Եթէ դա իրական լիներ, ապա Պուտինը կարող էր այդ մարտահրաւէրը ընդունել, ու իր երկիրը, այսինքն՝ ՄՄ֊ն կփակեր, սովետի պէս։ Իսկ մեզ, կարծես թէ, աւելի լաւ է, յարաբերական բաց երկրում, քան երկաթէ վարագոյրի հետեւը։
#պուտին #արեւմուտք #եւրոպա #ուկրայինա #ռուսաստան #հայաստան #մերկել #մաքսային֊միութիւն #մայդան #ազատութիւն
ո՞վ էր ասում արեւմուտքը՝ կեղծ հանդուրժողականութեամբ։ արեւմուտքը ցոյց տուեց իր հաւատարմութիւնը հռչակուած արժէքներին։ տեսա՞ք պուտինին ոնց են հանդուրժում՝ դէ վատ ընտանիքից երեխայ է, դժուար մանկութիւն է ունեցել, թող մի քիչ էլ խուժանութիւն անի, ոչինչ… հո ձեռքերին չենք խփի, ոչ պեդագոգիկ է, ոչ էլ թերապեւտիկ։
#պուտին #արեւմուտք #եւրոպա #ուկրայինա #ռուսաստան #հանդուրժողականութիւն #մայդան #ազատութիւն
ո՞վ էր ասում արեւմուտքը՝ կեղծ հանդուրժողականութեամբ։ արեւմուտքը ցոյց տուեց իր հաւատարմութիւնը հռչակուած արժէքներին։ տեսա՞ք պուտինին ոնց են հանդուրժում՝ դէ վատ ընտանիքից երեխայ է, դժուար մանկութիւն է ունեցել, թող մի քիչ էլ խուժանութիւն անի, ոչինչ… հո ձեռքերին չենք խփի, ոչ պեդագոգիկ է, ոչ էլ թերապեւտիկ։
#պուտին #արեւմուտք #եւրոպա #ուկրայինա #ռուսաստան #հանդուրժողականութիւն #մայդան #ազատութիւն
հանրամատչելի, շիրպոտրեբ արվեստը, ի տարբերություն ոչ պոպուլար գործերի հիանալի արտացոլում է հանրության զարգացումը։
վերջերս սփյուռքում հղում եմ հանդիպել Պոպայ նավաստիի հին, սեւ սպիտակ մուլտի, իսկ նա, պետք է նշել, իմ մանկության հերոսներից է։ Չնայած, տեսել եմ ընդամենը մեկ֊երկու մուլտ, որ հրաշքով հասել են մեզ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում աշխատող բարեկամից, ZDF հեռուստատեսությունից ձայնագրված այլ նյութերի շարքում՝ Թերի Գիլյամի Բրազիլի, Շոն Քոներիի վերջին Բոնդի՝ «երբեք մի ասա երբեքի», ուր Դոմինեթի Վիտալիի դերում Քիմ Բեսինջերն էր, իսկ սաունդթրեքը գրել էր Միշել Լեգրանը, ու Ֆյունեսի ծամոնային հակառասիստական ինտերնացիոնալիստական ֆիլմի՝ ֆրանսիացի, հրեա եւ արաբ ժողովուրդների բարեկամության մասին։
Ու չնայած ինձ հաջողվել էր տեսնել եւ Միքիի, եւ Թոմի մասին մի քանի մուլտ, մեկ է իմ ֆավորիտները մնում էին Պոպայը եւ Փլութո շնիկը։
— Իրենց մոտ կաբելային հեռուստատեսություն է — (մալուխ բառը այն ժամանակ չգիտեին) կարեւոր տոնով շեշտում էր հայրս, ոչ թե մեր պես, ու այդ պատճառով որակը լավն է։ Իսկ ՊԱԼ֊ի գույները, տեսեք, հրաշք են։
(Ի դեպ, ո՞վ կասի, մեր մոտ ՊԱԼ֊ի անցե՞լ են, թե ՍԵԿԱՄ է դեռ։ Ռուսաստանը, կարծես իր ՍԵԿԱՄՆ է քշում)։
Մտքովս անցնում էր, որ Թուրքիան, չնայած եւս կապիտալիստական երկիր է, բայց ունի հեռուստաեթեր (խաբարլար, ռեկլամլար), այսինքն այնտեղ, անծանոթ եւ անհասանելի արտասահմանում եւս կա եթեր։
Իսկ հետո, երբ մեր մոտ էլ ինչ֊որ ժամանակ հայտնվեց «կաբելային հեռուստատեսություն», այն բնավ որակով չէր, քանի որ տշած, զաեզժենի ժապավեններ էին պտտում։ Ծրագիրը գրելու համար օգտագործում էին կարգիչներ, ու գրում ռուսերեն տրանսլիտով՝ ուժս, ժիզնենի։
Ի դեպ, Թուրքիայի մասին։ Քանի որ Հայաստանում ԹՌԹ֊ն բռնմում էր, ու հայերը բացի Մայքլ Ջեքսոնի թուրքերեն խոսող մեքենայից ծանոթացել էին նաեւ Ռիգլի Սփերմինթ ծամոնի գովազդին, իսկ մեզ մոտ չկար ոչ թուրքերեն խոսող մեքենա, ոչ թուրքերեն խոսող Մայքլ, որը, ինչպես պարզվեց, կին է, ոչ Ռիգլի Սփերմինթ, ու ոչ էլ գովազդ, մեր հեռուստատեսության աշխատողները որոշեցին ուղղել վիճակը, եւ արտադրել հայրենական գովազդ։
Այնպես չէ, որ ԽՍՀՄ֊ում գովազդ առհասարակ չկար։
Չինովնիկները, սակայն ունեին այդ գովազդի արդարացումը՝ աէրոֆլոտի օդանավերով (ավելի ճիշտ, ինչպես այն ժամանակ ռուսերենից թարգմանել էին՝ ինքնաթիռներով) ու ոչ թե, ասենք գնացքով կամ նավով։ Չնայած ի՞նչ իմաստ ուներ պետական մի ընկերությանը մրցակցել պետական այլ ընկերության հետ, միանգամայն պարզ չէր։
Այլ գովազդը, որ ես շատ լավ հիշում եմ, դա «պեյծե նատուրալնիե սոկի» դեվիզն էր, որը բացի նրանից, որ անճաշակ էր՝ ուղիղ եւ տուպը վ լոբ կանչ խմել այդ հյութերը, եւս կորցնում էր իր ակտուալությունը, որովհետեւ հյութ սովետական խանութներում չկար։
Դա հիմա չի հիշվում, իսկ ես հիշում եմ ինչ էր սովետական խանութը՝
կեղտոտ, ահավոր կեղտոտ տարածք, լիքը ճանճերով, ուր կար ընդամենը երկու բան՝ տեղական կաթնամթերք ու տեղական հաց։ Ներողություն, նաեւ ներկրված քացախ, կարծես Հունգարիայից, խնձորով ու գետով ահավոր անճաշակ էտիկետկայով։
Ձմեռը այդ խանութի մուտքի մոտ ցերբերի պես կանգնած էր հսկայական աղմկոտ կալորիֆեր, որ փչում էր դուրս, որպեսզի վախեցնի պոտենցիալ հաճախորդներին՝ այո, սովետական խանութներում հաճախորդները ցանկալի չէին։
Ու դատարկ, կեղտոտ ապակիներով, բայց աշխատող սառնարաններ։ Սակայն լրիվ դատարկ։
Այսպիսով գովազդը սովետում մի տեսակ տեղին չէր նայվում, սակայն գովազդի կարոտից մի քանի օր հայկական հեռուստատեսությամբ պտտում էին գովազդ։ Լրիվ ջեներիկ ու անիմաստ՝ ձեռուս պատամու, շտո ձեռուս, կամ, ինչպես արտահայտվել էր ռուս կլասիկը՝ անիմաստ ու բնավ ոչ ներողամիտ։
Հայկական գովազդը օրինակ այսպիսինն էր՝ սեղան, հիմար չաղ երեխա, մայրիկը սեղան է գցում, ու բոլորը հերթով եւ հիացմունքով ասում են՝ բաստուրմաաաա… բառը ու տնքում են։
Սակայն վերադարնամ Պոպային։
Ի՞նչ էի ես հիշում՝ նիհար աղջիկ, համարձակ նավաստի, եւ անհամեմատ ավելի մեծ եւ ուժեղ, բայց չար ու չաղ մրցակից, ով նույնպես կպցնում է նիհար աղջկան, ու, բնականաբար սպանախը։ (use the spinach, Luke)
— նիհարը արդեն համարվում էր լավ՝ եւ աղջիկը եւ Պոպայը նիհար են եւ բարի։
— Աղջիկը հաճախ սեփական կարծիք չունի՝ իրեն լավ է լինում եւ չաղի, եւ Պոպայի հետ, ու Պոպային էքստրա ջանք է պահանջվում դրա համար։ Միշտ չէ, որ աղջիկը հստակ արտահայտում է իր մոտեցումը, քանի որ չունի կարծիք, կամ իրան ամենը լավ է՝ անտարբեր է։
— Չաղը տուպը ուժեղ է եւ կիրառում է բրութ ֆորս, իսկ հետո բարի բայց համարձակ Պոպայը ստիպված է օգտագործել մոգություն՝ սպանախը։ Այլ ձեւ չար ուժի դեմ պայքարելու չի լինում, բացի ուժից։
— Չաղին հաջողվում է Պոպային այնպիսի վիճակի հասցնել, որ իրա անհաջողությունների վրա ծիծաղեն։ Ու ասենք ում է պետք այդ հիմար ծիտը, եթե նա Պոպայի վրա ծիծաղում է, այլ չի մտածում՝ այ իմ Պոպայ, էս ինչ եղար։ Այսինքն, դա լրիվ նորմալ է։ Այսինքն կա ծիծաղելի լինելու վախ։
— Նաեւ, բնավ արտահայտված չէ որ մեկ ծեծվածին երկու հաղթած են տալիս։
Լավ ուղերձներ էլ կան, իհարկե՝ եղիր ինչպիսին կաս, մի ձեւացրու այն ինչ դու չես, ու նիհար աղջիկը քեզ կսիրի, կամ մի տանջիր կենդանիներին, եւ պաշտպանիր իրենց (բնականաբար ուժի եւ սպանախի օգնությամբ), ու մի եղիր ստոր ինչպես այն չաղ նավաստին։
Այսօր այսպիսի գործ նկարելն նահանգներում անհնար է՝ հասարակությունը զարգացել է, ու նույնիսկ պարզ չէ, արդյո՞ք արժի ժամանակակից երեխաներին նայել այնպիսի գործեր, ուր լռելյայն ընդունված է որ աղջիկները հիմար են ու կամ չգիտեն ինչ են ուզում, կամ իրենց պետք է նա, ով նավակով ման կտա, կամ սեփական կարծիք չունեն։
Այլ օրինակի մասին էլ հիշեցի, դա մի ֆիլմ է, որը կոչվում էր «վերադարձ Էդեն» ու որը առաջին անգամ տեսել էի «երրորդ ալիքով», իսկ հետո՝ դրա հնդկական ռեմեյքը կաբելով։
Ուրեմն, օրիգինալում վերջում չար հերոսը ընկնում է կոկորդիլոսներով լի գետը, եւ երկար ապրել է հրահանգում։ Հնդկական տարբերակում, սակայն, այդ վրեժ առնող աղջիկը, հրացանը ուղղել է վատ հերոսին, ու կես ժամ պատմել ինչ վատն է նա, իսկ հետո… սպանել։ Ինքնուրույն ու առանց շուրջը լողացող կոկորդիլոսների միջամտության։
Ու մարդիկ նայում էին, ասում էին՝ աղջիկ է։
Իսկ հիմա նույնիսկ Բեթմենը իր անարխիստ հակառակորդներին ի դեմս Խոմսկու, ինքնուրույն չի սպանում։ Իրենք են սայթաքում, ասենք։ Սաղ իրենք իրենց մեղքով։ Նենց չի որ նա դրա համար չէր հետապնդում, բայց հիմա, արդեն, բոլորը կարող են հանգիստ քնել՝ սեփականության նացիոնալիզացիա չի լինի, Բեթմենը չի թողել, կապիտալիստները հաղթել են։
Ես չգիտեմ դա ոնց է նայվում նահանգներում հիմա։ Երեւի դա էլ այսօրվա մասին է, այսօրվա բնութագիրն է։
ու տենց
#ասք հնացած մուլտերի ու գովազդի ծարավի մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2013/04/13/ասք-հնացած-մուլտերի-ու-գովազդի-ծարավի/
#արեւմուտք #Բեթմեն #Բրազիլ #գովազդ #կինո, #հեռուստատեսություն #մտքեր #պատմություն #Պոպայ #նավաստի #սովետ #աէրոֆլոտ #անահիտ #ճաշակ #արվեստ #սպանախ #բաստուրմա #աղջիկներ #աղջիկ #Թերի֊Գիլյամ #բարեկամություն #ինտերնացիոնալիզմ #կապիտալիզմ #հոգեբանություն #անարխիա
Մեր առջեւ արեւմուտքցու, այլ ոչ թե արեւելքցու տիպիկ մտորումներ են՝ http://ustahrant.blogspot.com/2012/06/blog-post_30.html #Սեւակ #արեւմուտք #արեւելք
Արեւելյան քաղաքակրթությունները տարբերվում են արեւմտյան քաղաքակրթություններից նրանով, ինչպես են նտանք «տալիս» եւ ում։
Արեւելյանները հաճախ ավելի կլանային են, արեւելյանին բնորոշ է պարոն Ծառուկյաններին երկրպագելը, պաշտելը։
Արեւելելքում հազվադեպ է որ ժողովուրդը պայքարի սոցիալ տնտեսական պայմանների համար։
Օրինակ, մերոնք, դուրս կգան մեկի պես հող պաշտպանելու համար, հետո այդ ազատգրված հողը կթողնեն դատարկ, կգնան օտար ափեր, որ հետո հետ գան, այստեղ թաղվեն։
Արեւմուտքում, ի տարբերություն, ժողովուրդը սոց․ տնտեսի համար դուրս էր գալիս կաթսաներով երթերի, գդալներով աղմկում, ու դեռ հիմա էլ, մեքենա կվառի, կավիրի փողոցները, հեղափոխություն կանի։
Այնպես որ այն որ մեզ մոտ այսպես է, նրանից է որ մենք ահագին արեւելյան ենք։
Մյուս կողմից այն որ մեզ մոտ Կարիմով ու Նազարբայեվ չկա, դա նրանից է, որ մենք ահագին եւրրոպական ենք։
Ու դա ակնհայտ է, մենք իրենց արանքում ենք։
Ասածս այն է, որ արեւելյան ժողովրդները ավելի շատ են տալիս իրենց իշխանությանը։
Տալիս հնարավորություն իրենց կողոպտելու, խաբելու, թալանելու, հիմարացնելու։
Ասում են, լավ, ոչինչ, սրան էլ տամ, կամ էլ ասում են, թող այս մեկը մնա, արդեն կուշտ է։
Բայց դրա կուշտը չի լինում։
Հակառակը, ուզողներն են ավելանում, թե սրան տվեցիր, նրան էլ կտաս։ Թե այս նախարարին տվեցիր, ապա նրան էլ կզիջես, մի հատ էլ քաղաքապետին, մի հատ էլ այն պաշտոնյային։
Իսկ նրանք այնքան վատը չեն, մեկ մեկ իրենց տվողներին սնունդ են տալիս՝ պահածոներ, ձեթ, հինգ հազար դրամ։
Նենց չի որ ես դատապարտում եմ։
Պարզապես լավ է իմանալ իրականությունը, երբ ընտրակաշառք ես վերցնում, իմանաս որ քեզ էն բանից են արել դրանով, հետո վերցնես։ Եթե իմանալով ես վերցնում, գիտակցաբար, ապա դա արդեն լավ է
եւ այդպես
եուրոնյուս-ով «եուրոպեանս» բաժնում պատմում են հարավ կորեական ու եվրոպական մուլտիպլիկատորների հանդիպման մասին։
հարցեր են տալիս եվրոպական անիմատորներին։ ոչ մի հարց հարավ կորեացուն։ սակայն իրենց մուլտերից հատվածներ կային։
եվրոպացիները ասում են ծիպը․
– շատ լավ տեքնոլոգիաներ ունեն, համակարգչային ստուդիաներ, շատ լավ նկարում են, շատ լավ ժամկետների մեջ տեղավորվում են կորեացիները։ իրենց խնդիրը սցենարներն են։
Ո՞նց կլինե՞ր։ Իհարկե, նրանք լավ կատարողներ են ընդհամենը։
Իսկ սցենար գրողը դուք եք։ Հետո՞
– պատմությունները ընդհանում են արևելքում, և գլոբալիզացիան սցենարներին չեր խանգառի։
Վայ քու արա։
Ես տեսնում եմ այսպես․ ևրոպացիները փնտրում են էժան աշխատուժ կորեայում իրենց մուլտերը նկարելու համար։
կոլոնիստների մտածելակերպը դեռ չի անցել․ «մենք կմտածենք, դուք կկատարեք» քանզի մենք ենք խելացի և գրագետ իսկ դուք բարբարոս մեռնում եք ու դա է իմասնություն․․․
Ինչը վերաբերվում է արևելյան սյուժեներին, մենք բոլորս գիտենք, ինչ լավ են նայվում «ուրվականներով տարածները», «շարժվող ամրոցը», ու ինչքան կոլորիտ կկորցնեին, եթե ոչ նրանց արևելյան լինելը։
Եվ առհասարակ ինչպիսի պահանջարկ ունի արևմտքում արևելյան ամենինչը․ երաժշտությունը, աղջիկները, փիլիսոփայությունը․․․
Այս բառերը, «թույլ» ու «արևմուտքի համար ոչ հետաքրքիր» սցենարների մասին, կորեացիների համար են։ Որ նրանք հավատան, որ սցենարի խնդիր ունեն։
Դա թույլ կտա նրանց աշխատացնել ոչ թե որպես ինքնուրույն ստեղծագործողներ, այլ որպես կատարողներ։
Դուք կորեացի եք, դուք սցենար գրել չգիտեք։
Մնում է տեսնել, արդյո՞ք իրենք կորեացիները ունեն գավառական մարդկանց մտածողություն, թե ոչ։
Իմ նկատելով, քիչ թե շատ ոչ գավառական են իրենց պահում միայն ճապոնացիներն ու հնդիկները։
Ու չափսը ու հզորությունը կապ չունի բնավ․ չինացիները հաճույքով իրենց անունները փոխում են որ ևրոպացիներին հարմար լինի արտասանել․ ասենք լինգ-ի տեղը լիզա։ և այլն։
ու էդ իրենց հաճելի չէ բնավ։ իմ հետ աշխատող լինգ-ը իմանալով որ ես օտարերկրիացի եմ, խնդրել եր իրեն անվանել լինգ ու բնավ ոչ լիզա։
ու այժմ ես գործի բնույթով շփվում եմ ասենք նիմամաի ու օթթոի հետ։ նիմամը չի ասում իրան նյուման ասեն։
օթթոն բնականաբար չի ասում իրեն դաթո կանչեն։
այսպես։ կարևորը հասկանալ որ ոչ մի անձնական բան, պարզապես բիզնես։
ու տենց