ռեդրումը վերջերս հայկական թեմաներին էր անդրադարձել, ու եթէ չէք տեսել՝ տիգրան երկրորդի մասին վիդեօ ա արել՝
https://www.youtube.com/watch?v=nQ4R9j_cp8Y
ի՞նչ եմ հասկանում էս նիւթից։
— հայերը չէին ջոկում դիւանագիտութիւնից։ կուլտուրա չունէին։
— հայ զինուորականները լաւը չէին՝ աւելի մեծ զօրք ունենալով, պարտւում են հմուտ հռոմեացի զօրավարներին։
— մի կարեւոր պարտութեամբ, կորցրել են տարածքի մեծ մասը։
— միհրիդատը աւելի բիթի, գուցէ կիրթ, տեսած մարդ ա։ հասկանում ա։
— բայց տիգրանը չէր կարող իրան ասել՝ գնա ուրիշ տեղ, չեմ կարող քեզ պահել։ նաեւ էն պատճառով, որ այլ տեղ գնալու չկար։ պիտի հզօր, կամ համեմատաբար հզօր պրոտեժէ ունենար։ անձնագրեր չկային, կեղծ անձնագրեր չկային, ու հարաւային ամերիկան բացայայտուած չէր։ (:
— «պատիւը» եւ աւտոկրատների դրան զգայուն վերաբերմունքը։
— ինչ֊որ տեղ կարդացել եմ, որ պատահական չի, որ էն ժամանակ փոքր երկրներ չէին լինում։ զի էն ժամանակ փոքր երկրներ չէին հանդուրժելու, իսկ յարձակումների ժամանակ կարեւոր ա ունենալ նահանջի տեղ։
— հետաքրքիր ա ինչի էին մերոնք ձգտում յունական մշակոյթին, քաղաքակրթութեանը, ու ինչի՞ էր այն մօտ։ ըստ երեւոյթին աւելի զարգացած, առաջադէմ տպաւորութիւն էր թողնում, եւ այդպիսին էլ կար, եթէ համեմատէինք պարթեւստանի հետ։ ըստ երեւոյթին, մեր էլիտայի էրեխէքը գնում էին սովորելու յունաստան, զի լաւ կրթութիւնն էնտեղ էր, տեսնում էին էնտեղի թատրոններն ու կաֆեները, գալիս էին, ուզում էին էստեղ էլ նման բան լինի։
ի դէպ, triumph of the city֊ից կարող ենք իմանալ, որ նախկինում հանրային վայրերը, տուսովկաները, գնալու տեղը՝ թատրոններն էին, եւ ոչ սնուելու տեղերը։ ուտելու տեղերը դարձան նման վայր շատ աւելի ուշ, ու ռեստորան բառը ֆրանսիայից ա գալիս, տեղ էր էին, ուր կարողանում էին restore անել մարդկանց, կերակրելով։ (:
#պատմութիւն #կուլտուրա #չունենք_էդ_կուլտուրան #ռեստորան #թատրոն #տիգրան #հայք #հայաստան #մեծ_հայք #միհրիդատ #հռոմ #արեւմուտք #քաղաքակրթութիւն
մի քանի անկապ միտք՝ #բելառուս ֊ից։
էն որ ռեժիմին նուիրուած լրագրողները զանգուածային լքում են՝ հետաքրքիր ա նրանով, որ բաւական վստահ են, որ այլ գործ կը գտնեն ու առանձնապէս չեն տուժի։ ու դա առողջ վիճակի մասին ա։
օրինակ՝ մեր «նախկինների» պաշտօնեաները, եւ իրենք հէնց, ստիպուած կառչած էին աթոռներին, զի չէին իմանում՝ էլ ի՞նչ անել կեանքերի հետ, եւ ո՞ւմ են իրենք պէտք՝ եթէ իրենց էդ գործը չլինի։ ի տարբերութիւն՝ էսօրուայ պաշտօնեաները հանգիստ հրաժարական են տալիս, կամ կառչած չեն՝ աւելի հանգիստ կեանք կունենան պետական համակարգից դուրս, ու էսօր աւելի շատ հակուած են օգտակար լինել՝ եւ այդ պատճառով են կառավարման համակարգում, քան վայելում են։ (բարեւ, @{ssinanyan@spyurk.am; ssinanyan@spyurk.am})
ու վերջապէս՝ «հների» ընկալման մէջ չի տեղաւորւում #ժողովրդավարութիւն, իրենք չեն հասկանում դա որն ա։ ու ընկալում են, եւ ուզում են՝ բոլորն ընկալեն յեղափոխութիւնը ոչ թէ որպէս ժողովրդավարական գործընթաց, այլ որպէս մի աւտոկրատիա՝ միւսով փոխելը։ նմանապէս՝ չեն հասկանում ժողովրդավարութիւնը որն ա տաքսիստները որոշ շերտերը, որ այնպէս էլ սպասում էին՝ որ մի աւտոկրատիայի փոխարէն կը լինի միւսն՝ «աւելի լաւը»։ (այստեղ կրկին ուզում եմ յղել նրան, որ մեր սահմանադրութիւնը բաւական ժողովրդավարական չեմ համարում)։
սերժի եւ ընկերների համար յեղափոխութիւնն անհասկանալի ա, եւ իրենք այն բացատրում են նրանով, որ կեանքի մակարդակը, հնա֊ն ցածր են, իրենք այդ խնդիրները չեն կարողացել լուծել, բայց եւ՝ նոր իշխանութիւնը չի կարող, կամ չի կարողանայ՝ եւ այդ պատճառով իրենք համարում են կատարուածը անարդար։
ու հիմա, յուսամ, կը տեսնեն, որ բելառուսում, որ հնա֊ն աւելի բարձր էր, ուր կեանքն աւելի թեթեւ էր, միեւնոյն ա մարդիկ համաձայն չեն ընդմիշտ աւտոկրատ ունենալ։
https://www.youtube.com/watch?v=gJaWxqw4wMo
#յեղափոխութիւն #քաղաքականութիւն #հայաստան #հայք #աւտոկրատիա #ազատութիւն
գիտէ՞ք էն որ նիկոլին նամակ հասաւ, ոնց կանադահայերի ընտանիք չի կարողանում էստեղ քաղաքացիութիւն ստանայ։
ես կարծում եմ, որ նախ էդ ինտերֆէյսների եւ էյփիայների մասին ա։ եթէ մեզ մօտ քիչ թէ շատ ինտերֆէյսները սահմանուած են, ու մի ձեւ աշխատում են, կարող ա մի ֆունկցիայի կանչ երկար տեւի, զի մի տաս տեղ պիտի գնայ գայ, բայց մի ձեւ աշխատում ա։
իսկ այ երբ հարց ա լինում կանադային կանչ անել, իսկ իրենք էդ ֆունկցիան կամ մեթոդը չունեն, ապա ստեղ կախում ա։ ու տէնց կախած մնացել էր, մինչեւ վարչապետին նամակը չհասաւ։
դէ հիմա հասաւ, որտեղ նաեւ գրուած էր, թէ էսինչ պաշտօնեան մեզ ասել ա՝ հո դուք չէք գժուել, ինչի՞ էք գալիս հայաստան, բան, ու նիկոլն էլ ցնդել էր, ասում էր՝ գտէք էդ պաշտօնեային, տեսնենք էդ ով ա տէնց բաներ ասել։
ու դէ էս մարդկանց հարցը կը լուծուի, զի նա իմացել ա։
հիմա ինձ թւում ա նիկոլը մի բան չի հասկանում։ նա հաւատում ա որ առանց համակարգը, ծրագիրը ձեռք տալու, կարելի ա որ եղած մարդիկ ջանասէր գործ անեն։ ինձ թւում ա էդ հնարաւոր չի, ու էն պատճառով որ էդ մարդիկ սովոր չեն, ու էն պատճառով որ եթէ մարդը հնարաւորութիւն ունի մատը մատին չխփելու, էդ իր համար լռելեայն լուծումն ա։
ու հիմա, ասենք գտան էս կամ էն մարդուն, որ չի աջակցել, որ զոյգը քաղաքացիութիւն ստանայ։ էս մարդիկ ասելու են՝ հա, բա ո՞րտեղ ա գրուած, որ պարտաւոր էինք էս կամ էն անել։ մի հատ էլ անէինք, կարող ա պատժէիք։
ես յիշում եմ, նիկոլի մօտ մարդիկ ասում էին, թէ քաղաքական կամք, բան։ բայց դու չես կարող ամէն ինչ կամքով լուծել, պէտք ա ծրագիրը նէնց գրուած լինի որ աշխատի։
ու այո, մենք երիտասարդ պետութիւն ենք, ու լիքը քէյսեր հաշուի առած չեն առանց այդ էլ վատ աշխատող ծրագրի մէջ, ամն֊ում քանի բացառութիւն ու աւելացում են արել ամէն տեղ, երեւի չեք լիստեր էլ են սարքել, ու համարեա գրեթէ բոլոր հնարաւոր դէպքերը ծածկած են։
#քաղաքականութիւն #ալգորիթմ #ծրագրաւորում #հայաստան #հայք #քաղաքացիուիւն #նիկոլ #բիւրոկրատիա #նամակ
1998․ Ղարաբաղեան գործընթացը եւ Հայաստանի առաջին նախագահի հրաժարականը՝ https://www.azatutyun.am/a/30394786.html
#արցախ #լտպ #պատմութիւն #հրաժարական #1998 #հայաստան #հայք #կարգաւորում #խաղաղութիւն
կոսենկոն հայքից նկարներ ա հրապարակել՝ https://pavel-kosenko.livejournal.com/837750.html #հայք #ֆոտո #կոսենկո #մոբայլ #դիւրակիր #այֆօն #խելախօս #կոսենկո #դեհանսեր #գոյն #ժապաւէն
իրականում վատ տեղում չենք ապրում, գիտէ՞ք՝ ադրբեջանը ահագին քաղաքակիրթ երկիր ա, ձգտում ա լինել եւրոպայի մաս մշակոյթօրէն, նմանուել, բանգլադէշ ու պակիստան չի, աֆղանստան չի։ թուրքիան էժան արտադրում ա ինչ ասես ու արտահանում նոյն եւրոպա, իսկ մեր քթի տակ ա, ներմուծում ենք, ու կարող ենք էլ աւելի էժան ներմուծել։ ու իրականում երկուսի հետ էլ անհնար չի լեզու գտնել երկարատեւ հեռանկարում։
#քաղաքականութիւն #թուրքիա #ադրբեջան #հայք #հեռանկար #ստեղ #տեղ
էսօրուայ խօսակցութիւնների հետքերով պատմեմ ինչեր եմ իմացել՝
երեւանում վարորդական իրաւունք դիմողների կէսը կտրւում ա։ իսկ մարզերում՝ իննսուն քանի տոկոս ստանում ա։
հետեւաբար, կամ մարզերում յանճար են, իսկ երեւանում՝ դեբիլ, կամ մարզերում աւելի հեշտ ա կաշառքով վի ստանալը։ ու դէ կարելի ա տրամաբանել ոնց՝ երեւանում վախենում են բռնուել, ու վերահսկողութիւնն ա ուժեղ։ մարզերում դիմողների մեծ մասը վստահելի են ու դժուար թէ մատնեն։
իսկ եթէ անկապ մարդ գայ երեւանից, առանց ծանօթների, դէ կը վախենան, չեն վերցնի։
իսկ դրսում վի ստանալը ահաւոր բարդ ա։ մեզ մօտ էդ լուրջ անց կացուող քննութիւնները, դէ խիստ չեն։ էն օրը գործընկերս գնաց, պատմեց, թէ հարցրեց՝ էն մինչ խոդ տալը գործողութիւնները անե՞մ, թէ չանեմ։ իրան ասին՝ քշի, դէ քշի, չենք կտրի դրա համար։ դէ ստեղ ազնիւ քննութիւնն ա մեղմ անց կացւում։
ասում են, գերմ է՞ր, մի հայ ա, ձեռքից առել են վի֊ն, գնում ա որ ստանայ, հա ստորացնում, ուղարկում են։ մի անգամ սխալ դուռ էր բացել, ասին՝ ինչի՞ համար ես եկել, պատասխանեց, որ վի ստանալու՝ ասին՝ կտրուեցիր, գնա տուն։ սխալ դուռ ես բացել, պէտք ա կարդայիր ինչ ա գրած։ գնա, մի ամսից կը գաս։ այլ անգամ դռան բռնակը սխալ ուղղութեամբ էր քաշել, մի երկու անգամ քաշեց, յետոյ ջոկեց, մտաւ, ասին՝ բա ինչի՞ ես տէնց անհանգիստ, նեարդային։ գրած ա դռան վրայ ինչպէս բացել։ հանգստացիր։ մի ամսից կը գաս։
տէնց, որ իմանաս, որ եթէ ձեռքից առնեն վի֊ն, յետոյ տառապելու ես կրկին ստանալու համար։ ու դէ վախենաս խախտես։
ու յետոյ զարմանալի չի, որ եւրոպայում ճանապարհային պատահարներից մահացութիւնը տաս անգամ աւելի քիչ ա, քան հայաստանում։
իսկ մեզ մօտ ասում են՝ ինչի՞ ստեղ չեմ կարող կայանել, ինչի՞ երկրորդ գիծ չեմ կարող կանգնել, հո չեմ քայլի երկար, բա ուղեւորիս ստեղ ա պէտք իջնել։ տէնց, իրեն ասում են՝ բա եթէ ստեղ ես ուզում չիշիկ անել, էս պահին, ինչի՞ չես անում, նոյնը չի՞։ կամ կարող ա փորդ ցաւում ա, ինչի՞ էս պահին փողոցի մէջտեղում չես թեթեւացնում։ կը տուգանե՞ն։ բա պէտք ա տուգանեն, որ երկրորդ գիծ չկանգնէք, կամ սխալ չկայանէք։ բա անհարմար ա այլ մարդկանց, ու տէնց։
ու էդ պէտք ա քննարկուի, ու քննարկուի, ու գուցէ հանրութիւնը կամաց զարգանայ։
#հայք #հանրութիւն #զարգացում
ասում ա՝ գաղութը եբրայերէն բառ ա, նշանակում ա՝ աքսոր։ նաեւ ասում ա՝ իսրայէլում ադապտացիայի նախարարութիւն ա, իսկ հայաստանում՝ սփիւռքի։
https://www.youtube.com/watch?v=2Rt0Mr5Lr3Y #գաղութ #հայերէն #աքսոր #սփիւռք #իսրայէլ #հայք ###
երբ խօսում ես արտասահմանցիների հետ հասկանում ես, ինչքան ցաւ են իրենք զգում իրենց երկրների վիճակից, ինչքան անելանելի ու անտանելի ա թւում իրենց այդ իրենց երկրների վիճակը։ ու իրենք իրօք չեն կարողանում համեմատել այդ վիճակն ասենք հայաստանի վիճակի հետ՝ եթէ այստեղ երկար չեն ապրել, ամենայն հաւանականութեամբ կասեն՝ «մեզ մօտ աւելի՛ վատ ա, ձեզ մօտ գոնէ…», կամ՝ «մեզ մօ՛տ նոյնն ա», իսկ եթէ այստեղ երկար ապրել են, կարող ա մի քիչ հասկանան տարբերութիւնը։ ու մարդիկ ով այստեղից են արտագաղթում, ու բախւում են դրսի խնդիրների հետ, դէ նախ խնդիրները գիտակցելով ասում են՝ «ինչ անում ենք երեխեքի համար ենք անում», բայց ընդհանուր առմամբ զգում են, որ անհամեմատ աւելի լաւ վիճակում ա այդ նոր երկիրը, քան հայաստանը։
իսկ յետոյ, իրենց երեխաներն, ով արդէն մեծացած կը լինեն այդ նոր երկրում, ու ունակ չեն լինի համեմատելու հայաստանի հետ, այնքա՛ն ցաւ են զգալու նրանից թէ ինչ անելանելի վիճակում ա իրենց երկիրը, ոնց որ եւ սովորական այդ երկրի բնակիչը։
ասածս այն ա, որ ըստ երեւոյթին սանդղակ կայ զգացողութիւնների, ու մէկը ռաբիսից նոյն հաճոյքն ա ստանում, ինչ միւսը դասականից, մէկը թրամփից նոյն չափ ա նեղւում, ինչ մենք հանրապետականից, չնայած թրամփը չի կարող հասցնել ամն֊ն այն վիճակի, ինչ սերժը՝ հայաստանը, որովհետեւ ի սկզբանէ ամն֊ն ու հայաստանը տարբեր վիճակում են։
ու մենք էլ կարող էինք գիտակցել, որ հայաստանեան խնդիրները անհամեմատ աւելի լաւ են, քան աֆղանիստան խնդիրներն, ասենք, բայց դա երբեք չենք զգալու, ու չենք մտածելու, որ լաւ ա որ էդքան վատ չի։ նոյն սուր զգացողութիւններն ենք ունենալու, ինչ ամերիկացիները՝ իրենց աւելի թեթեւ խնդիրներից։
#հայք #արտագաղթ #մարդիկ #համեմատութւին
նախորդ յղումը գտել էի նոյն կայքից ուր գտել եմ տիրան երկանեանի մասին յօդուած՝ http://nashasreda.ru/arxitektor-tiran-erkanyan/ #ճարտարապետութիւն #հայք #երեւան #պատմութիւն #երկանեան #ռուսերէն
իսկ գիտէ՞ք ինչի են արարատեան դաշտավայրով անցնող հիւսիս֊հարաւի կամրջակների մասը քանդել։
որովհետեւ չէին մտածել, որ ճանապարհը բարձրանում ա, ու հետեւաբար կամրջակների բարձրութիւնը՝ իջնում, ու էն բեռնատարը որ առաջ կանցնէր, հիմա չի անցնի։ ու հիմա (վաղուց) էդ մասերը քանդել են, մարդկանց ուղղորդում են կամ ճանապարհից դուրս, կամ դիմացի գծով, որ այդ կամրջակները վերակառուցեն, ստանդարտի բերեն։
ու այստեղ չես կարող ասել, թէ նաւթ կամ ծով չունենք, կամ շրջափակում ա, կամ ճնշում են՝ պէտք ա պարզապէս պատասխանատու լինել։ #հայք
մի քանի բան կայ, երբ գլոբալացումը լաւ ա ազդում։ ամենա ակնյայտ օրինակը՝ ուիքիպեդիան ա։ կամ ազատ ծա֊ն։ կամ նոյնիսկ շատ դէպքերում ոչ ազատ ծա֊ն, իր բոլոր թերութիւններով։ ասենք՝ բժշկական ծա֊ն կամ տեխնոլոգիաները։ դրանք էլ են գլոբալացման մաս։ այն որ մի տեղում մարդիկ ինչ֊որ բանի հասել են, ու կիսւում են դրանով այլ մարդկանց հետ, լինի դա բիզնես շահ, կամ դրդապատճառ, թէ չէ, միեւնոյնն ա դա այլ մարդկանց ձգել քաշելն ա, մենակ չթողնել ա։
ու մտածում եմ, որ գլոբալացումը նաեւ լոկալ, փոքր, թոյլ մշակոյթների վրայ էլ ա լաւ ազդում։ որովհետեւ գլոբալացումը փորձում ա սահմանել որոշակի ընդհանուր, բոլորի համար արժանավայել կանոններ, որոնք մեր դէպքում շատ աւելի լաւն են, քան մենք կարող ենք ունենալ առանց գլոբալացման, այլ ասենք լոկալ կայսրութիւնների ճնշման պարագայում, որը լոկալացում ա։ ու մեր հիւսիսային կայսրութիւնն էլ ա հակագլոբալիստական, խզում ա տնտեսական կապերը այլ երկրների հետ, փորձում ա լինել ինքնամփոփ, կամ մեկուսանում ա։ ու մեզ էլ ա ձգում իրենց հետ իզոլացուելու։
ու գուցէ վուդրո ուիլսոնի հայաստանի քարտէզն էլ էր գլոբալիստական փորձ՝ ըստ իր փաստաթղթի նա բոլոր տեղացիների համար փորձում էր ստեղծել արժանավայել զարգացման պայմաններ, օրինակ՝ ծովին ելք։
ու գլոբալացման պարագայում միջազգային լեզուն, անկախ իր պատմականօրէն գաղութացնող լինելուց, ընդամէնը դեֆոլթ միջազգային լեզու ա, որի վրայ, ասենք անգլիացիներն արդէն մենաշնորհ չունեն, այն ձեւաւորւում ա ամբողջ աշխարհում։ ու երբ կայ դեֆոլթ միջազգային լեզու, այն ըստ սահմանման միջազգային ա, ու ապա ասենք անհեթեթ են թւում որեւէ մի ազգին ասիմիլացնելու կամ այլ լեզու պարտադրելու փորձերը՝ բոլորն ունեն իրենց լոկալ լեզուն եւ մի գլոբալ լեզու։
ես հա կուզէի որ այդ գլոբալը լինէր լաւ դիզայն արած ու առանց պատմական «պոչերի», ասենք էսպերանտո, բայց ինչ կայ դա ա, ու էդ վատ չի։ քանի որ ուզում ենք թէ չենք ուզում, արեւմուտքն ա մեզ այսօր ձգում, պահում, կրթում, բուժում, եւ հնարաւորութիւն տալիս որ շփուենք։ իսկ մեզ մնում ա խելացի ուսանողի պէս սովորել, կրթուել, որ մենք էլ կարողանանք մի օր մարդկութեանը, կամ լաւ, գոնէ դեռ ինքներս մեզ ոչ թէ վնաս տալ, այլ օգտակար լինել։ դա էլ նուաճում կը լինի։ #գլոբալացում #հայերէն #աշխարհ #հայք #վիքիպեդիա #անգլերէն #լեզու
մեր երկրի անունը պէտք է լինի հայքի հանրապետութիւն, կամ կարճ՝ հայք։ թէ չէ այդ «ստան»֊ը բարոյաջող ասոցացւում է պակիստան, ուզբեկիստան, ու նման երկրների հետ։ #հայք
իսկ գիտէք, վատ նկարներ չեն հաւաքուել արդէն այստեղ։ #հայք #ֆոտո
առաջին հանրապետութեան զինանշանի վրայ կայ միայն արարատը, առանց տապանի։ պարզւում է, տապանն աւելացնելու միտքը լտպ֊ինն էր։ իմ հասկանալով, 2006֊ի ափդեյթը ներկեց արծիւին դեղին (ոսկեզօ՞ծ), մինչ այդ նա մոխրագոյն էր։ #հայք #հայաստան #զինանշան #լտպ #պատմութիւն
շուտով էկրաններին երեւանն ու հայքը վաթսունականներին՝ հադիդեանների արխիւային սլայդերից (շնորհակ @{melizoic musings ; melizoic@spyurk.am} հադիդեան), կարծում եմ կոդաքրոմ է։
https://www.youtube.com/watch?v=z0nVzvD9QYk
#երեւան #հայք #վաթսունականներ #տեսածրում #ֆոտո #ժապաւէն
հիւսիսային սառուցեալ ովկիանոսում բադեր են ապրում։ սնւում են սուզուելով ջրի տակ եւ որս անելով։
երբ եղանակը ցրտում է, ջուրը սկսում է սառուցակալել։ շատերը լքում են ու գնում են հարաւ, աւելի տաք տեղեր։
իսկ նրանք ով մնում են, պարբերաբար բոլորը միասին շրջաններով թռնում են ջրի վրայով, թեւերի շարժումներով կանխում են ջրի սառուցակալուելը։
ես վերադառնում էի երեւան, այս մառախուղով պատուած ու ցուրտ քաղաքն ու մտածում էի, ի՞նչ եմ անում, ու ինչո՞ւ եմ ես այստեղ ապրում։ մէկ էլ այն մասին որ հայաստանը շատ տխուր տեղ է։ անհնար է չտխրել տեսնելով բազմաթիւ մութ պատուհանները։
#բադեր #երեւան #հայք #ովկիանոս
#անկապ պիտակը այս դէպքի համար է՝
https://youtu.be/zOXPGCGxRrQ?t=11m55s
#փիլիսոփայութիւն #փոդքաստ #հայք #յեղափոխութիւն #շապիկ #շուն
երեկ
#սեւան #սարեր #հայք #բնանկար #լուսանկարներ
#լուսանկարներ #սելիմի_լեռնանցք #սելիմ #հայք #սեւան #մարտունի #գեղհովիտ #բնանկար #տուն
ասա «ոչ» սահմանադրական փոփոխութիւննրեին՝ https://www.youtube.com/watch?v=9QuK894GaUo
ժպտացրեց։ (:
#ոչ #հայաստան #հայք #սահմանադրութիւն #հոլովակ
#լուսանկարներ #ֆոտո #հրազդան #հայք #երեկոյ #տեխնո #քաղաք #բնանկար #ծուխ #ջէկ #խողովակ #հովացման_աշտարակ #ջրահովարան #խտարան #ինդուստրիալ
լրիւ ճիշտ է ասում հրանտը, այս տեքստի հետ լրիւ համամիտ եմ, ու երեւում է ինչ բարդ խնդիր է դրուած։ աւելացնեմ որ աւաղ շարժմանը չեն միանա քաղաքացիական նախաձեռնութիւնները, ասենք դէմ֊եմ֊ը եւ ուրիշները, նաեւ նրանք, ով հիացած չէ ԵՏՄ֊ի հետ մտերմութեամբ կամ անտարբեր են ծառուկեանի հմայքին։ (նենց չի որ ես եմ հիացած այդ երկուսով)։ www.ilur.am/news/view/36658.html
#քաղաքականութիւն #իշխանափոխութիւն #փոփոխութիւն #հայք
Դու արդեն #23 տարեկան ես, իսկ քեզ դեռ ասում են ում հետ ընկերութիւն անես կամ չʼանես, ինչպէս հագնուես եւ երբ տուն գաս, չʼնայած որ առանձին ես ապրում։ Ոչինչ, լինում է որ զարգացման մէջ հետ են մնում, դեռ կը հասունանաս։ Կը սովորես, համայնքի արժենավայել անդամ կը դառնաս, ու աշխարհը կը հարստացնես քո յայտնագործութիւններով, արուեստով, ստեղծագործութիւններով։
Միայն շատ պէտք չէ հետ մնալ ուրիշներից, աշխատիր քո վրայ, էդպէս մի թող, թէ չէ արդեն եքա… ասում եմ թէ չէ սաղ կեանքդ կեղտոտ գործ կանես ուրիշի համար, կրակից կաշտաններ կը հանես, մինչեւ չուղարկի սպանդարան։
Այնպէս որ զգօն եղիր, եւ ծնունդդ շնորհաւոր։
Դուխո՛վ, լաւ կիլի, ամալըքյա, դբա լաւը, ու տենց։ ահա։
ես քեզ անտարբեր չեմ։
#անկախութիւն #զգօն #հայք #ուտենց
Կրեմլի գործակալները կազմում են ցուցակներ։ Դեռ գնդակահարելու ցուցակներ չեն։
Ձախից՝ Հայաստանի եւ Ռուսաստանի դրօշները։
Աջից՝ «Կոմսոմոլսկայա Պրաւդա»՝ Կրեմլի ամենառեակցիոն թերթերից մէկի, բանները։ Փաստօրէն ՀՀ֊ում էլ են բացուել։
Գտի՛ր քեզ այս ցուցակում։ Եթէ ընկերս ես, շանսեր կան, որ այնտեղ կաս։
Սա նաեւ նշանակում է՝ զգուշացիր քայլել մութ փողոցով, մանաւանդ Չարբախում կամ Աչափնեակում։ Ահա թէ ինչ է լինում երբ քեզ ուզում են «եւրասիական միութեան» մէջ։
#ռուսաստան #պուտին #կրեմլ #մաքսային֊միութիւն #եւրասիական֊միութիւն #հայաստան #հայք #կոմսոմոլսկայա֊պրաւդա #աչափնյակ #չարբախ #մութ #ցուցակներ #######################
#Արցախ #Սարսանգի֊ջրամբար #բնանկար #Սարսանգ #Դրմբոն #թերակղզի #կաղնի #լուսանկարներ #ֆոտո #ուտենց #Հայաստան #Հայք #նկար #ջրամբար #լիճ #ծառ
պահանջարկը ստեղծում է առաջարկ։
ահա
#ռուսաֆիկացում #ռուսերէն #դիւրակիր #պահանջարկ #առաջարկ #երեւան #հեռախօս #խելախօս #աշխատանք #վերանորոգում #հասարակութիւն #հայաստան #հայք #սպառողներ #հոգեբանութիւն #դէմքափ #ֆեյսփալմ #բռռռ
https://www.youtube.com/watch?v=MmDgucIklvw
#Շուշի #Հայաստան #Հայք #Ժիրայր֊Սեֆիլեան #պետութիւն #անվտանգութիւնն #քաղաքականութիւն #պատմութիւն #անկախութիւն
Не знаю, почему никто не объяснит Владимиру Владимировичу, что любовь за послушание всегда обречена на провал. После краха Советского Союза оказалось, что к России тепло относятся именно там, где советских войск не было. Черногорцы и сербы оказались русофилами, несмотря на то что к Югославии в Москве относились настороженно примерно со времени ссоры Сталина и Тито. А вот раздражение чехов, не забывших танков на улицах Праги, ощущал практически каждый россиянин, заглядывавший в 90-е в распрощавшуюся с советской армией страну.
С Украиной – да и не только с Украиной, а и, например, с Арменией, которую буквально силком оттащили от соглашения с Евросоюзом, - будет примерно так же.
Обед послушания, Виталий Портников http://grani.ru/opinion/portnikov/m.222599.html
#սէր #խսհմ #սովետ #չեխիա #պրահա #ուկրայինա #ռուսաստան #պուտին #պուծին #եւրոպա #մաքսային֊միություն #եւրասիական֊միություն #բռի֊ուժ #հայաստան #հայք #վիտալի֊պրոտնիկով #любовь #cccp #ссср #чехия #россия #украина #армения #таможенный-союз #евразийский-союз #виталий-портников #грани #прага #путин #югославия
Could everyone stop using 0554 as being a character in a Cyrillic block! It is 0554 ARMENIAN CAPITAL LETTER KEH.
As far as I know Armenia has not been yet assimilated by the Russians (although they are working hard on it ;-)
http://www.unicode.org/mail-arch/unicode-ml/y2013-m12/0026.html
#armenia #armenian #unicode #screenshot #հայերէն #հայերեն #հայք #էկրանահան
Սամուէլ Սաղաթէլեանի տատիկն ու պապիկը ։Ճ
Grandmother and grandfather of Samvel Saghatelian (contemporary armenian painter)
ՀՐԱՒԷՐ
ԱՌԱՔԵԼ ՍԱՂԱԹԷԼԵԱՆԸ
Խնհարհաբար խնդրում է պատւել Ձեր
Ներկայութեամբ իւր որդի
ՀԱՄԱԶԱՍՊԻ
պսակադրութեան հանդէսը
օրիորդ
ՍԻՐԱՆՈՅՇ ՄԱՄԻԿՈՆԵԱՆԻ
հետ, որը լինելու է ֊ին 1911 թ․
ՆՈՐ ԲԱՅԱԶԷԴՈՒՄ
Սեպհական տանը
#photo #retro #old #armenian #armenian-painters #1911 #history #armenia #girl #coulpe #history #armenia #art #սիրանոյշ֊մամիկոնեան #սիրանուշ֊մամիկոնյան #նոր֊բայազեթ #նոր֊բայազէդ #հայք #առաքել֊սաղաթէլեան #համազասպ֊սաղաթէլեան #աղջիկ #զույգ #օրիորդ #պսակադրութիւն #հանդէս #հրաւէր #տատիկ֊պապիկ #լուսանկար #պատմութիւն #լուսանկարներ #ֆոտո #հայ֊նկարիչներ #սամվել֊սաղաթելյան #սամուէլ֊սաղաթէլեան #արվեստ #արւեստ
հինգերորդ շարասեան տիպիկ ներկայացուցիչ։
կայքի յղում կանխամտածված չեմ դրել․ նախ հետաքրքիր բան չկայ, ռուսների վճարված յիմար պրօպագանդա է, յետոյ էլ չեմ ուզում իմ յղման պատճառով իրենց ռեյտինգը բարձրանա, ու չեմ ուզում ուրախանան, որ գոնէ մէկ այցելութիւն ունեցան։
typical representative of the fifth column.
I don’t put a link here firstly, because there is nothing interesting, just paid by russians stupid propaganda, secondly, because I don’t want their rating to increase, and thirdly, I don’t want even one more click at their site.
#հինգերորդ֊շարասյուն #fifth-column
#մաքսային֊միություն #եւրասիական֊միություն #պրոպագանդա #ռուսաստան #համացանց #հայաստան #հայք
Բայց, հոդվածի ամենակարեւոր պահերից ա (իմ համար) սա՝ «Ի տարբերություն հարգարժան պատգամավորի, սակայն, իմ ելակետը ո՛չ թե Սերժ Սարգսյանի անցյալում գործած սխալներն ու հանցանքներն են, այլ այն, թե գոնե սրանից հետո ունա՞կ է նա, արդյոք, որևէ օգտակար գործ կատարելու Հայաստանի և Արցախի համար։» Բոլոր էն մարդիկ, ովքեր տարիներով քննադատում են ԼՏՊ֊ին, բոլոր դաշնակներն ու վազգենմանուկյանները քննադատում են եսիմոր թվին արած կամ չարած եսիմինչի համար։ Իսկ ինքը նույնիսկ էսօր, չի ասում երեկ սխալվել ես, ուրեմն գնա, ասում է պիտի գնաս, որովհետեւ վաղն ու մյուս օրն էլ ճիշտ քայլ անելու հնարավորություն չունես։
http://chvhatvogh.wordpress.com/2013/11/01/1616/
#լտպ #տեր֊պետրոսյան #անցյալ #ապագա #քաղաքականություն #բանականություն #հայաստան #հայք #հնարավորություն
Ցուգցվանգի մեջ հայտնված պարկեշտ շախմատիստը պարզապես հանձնվում է, իսկ անպարկեշտը խաղատախտակը տալիս է մրցակցի գլխին։ http://kg.am/2ba5q1 #հայք
#ասում_ա ՝
— վաղուց չէի զանգել ընկերոջս, ասի տեսնեմ ո՞նց ա։ իսկ նա ինձ՝ «էդ զանգել ես ասես որ երկիրն ե՞ս գնում»։
#արտագաղթ #զրույց #հայք
in the so called Slavonic (financed by Russian and Armenian government) #University in #Yerevan. via @{Anna Barseghyan ; smartreflect@spyurk.am} http://smartreflect.tumblr.com/post/21907106931/keep-your-knowledge-at-slavonic-university
#photo #books #reading #chain #lock #knowledge #ֆոտո #գրքեր #կարդալ #շղթա #փական #գիտություն #համալսարան #ռուսաստան #հայաստան #հայք #երեւան #լուսանկարներ ####
picture source
Happy Independence day, #Armenia. 22 years ago 99% of Armenia population voted for free, independent, democratic Republic of Armenia.
It is dangerous time for our freedom now. Putin is forcing us to join his new #Russian-Empire, which is called #Eurasian-Union - one whole country with one army, ruled from #Moscow. But let’s remember, that history does not end here. Empires are going to collapse, sooner or later. We survived so many empires throughout our history, let’s fight this empire too, we are not going to surrender..
Fuck Imperialism. Fuck Putin. Fuck capitalism.
Happy independence day, Armenia!
#freedom #democracy #independence #21september #1991 #armenia #cccp #ссср #capitalism #communism #putin #imperialism #artsakh #people #referendum #republic-of-armenia #Հայաստան #խսհմ #սովետ #ռուսաստան #մաքսային֊միություն #արցախ #իմպերիալիզմ #մարդիկ #ժողովրդավարություն #անկախություն #հանրաքվե #պուտին #եւրասիական֊միություն #կոմունիզմ #կապիտալիզմ #հայաստանի֊հանրապետություն #հայք
հասկացա, որ ես ու ինձ նմաններն են մեղավոր, որ այդ մարդիկ ուղղահայաց սեղաններ են դնում ու ստիպում, որ իրենց մասին միայն շշուկով խոսեն http://kg.am/shshuk
#քաղվածք #վիշապ #ազատություն #աշխատանք #հայրենադարձություն #ստրուտներ #շշուկ #ուղղահայաց֊սեղաններ #երազանք #դիլիջան #հայաստան #հայք
Էլի կատարենք համեմատություն Վրաստանի հետ: 1970-80-ական թվականներին, երբ Հայաստանում մոդա էր երեխային ռուսական դպրոց ուղարկելը «ծանոթով, բարեկամով, կաշառքով», Վրաստանում հակառակ միտումն էր. մոդա էր վրացական դպրոցում սովորելը: Բացի այդ, Վրաստանում ամենալավ հաճախականություն ունեցող հեռուստաալիքները չեն հեռարձակվում ռուսերենով: Ոչ մի ալիքով ռուսաց լեզվով ֆիլմ չես կարող դիտել: Ես դեմ չեմ ռուսերենին, ես դեմ չեմ անգլերենին, սակայն Հայաստանում բոլոր լեզուների հետ մեկտեղ առավելությունը պետք է տալ հայերենին, քանի որ նույն հեռուստատեսությունն է կրթում, հեռուստատեսությունն է դաստիարակում, ինտերնետն է կրթում, ինտերնետն է դաստիարակում և այլն:
Արդյունքում՝ Վրաստանում հիմնականում կարդում են վրացերեն, շատ կարդում են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, իսկ Հայաստանում կարդում են քիչ և այդ քչի մեջ՝ ամենաշատը ռուսերեն, էապես քիչ հայերեն, դրանից ավելի քիչ անգլերեն: Երբ Վրաստանում առաջին վրացալեզու սերիալները դուրս եկան, սկսվեց վրացերենով ընթերցելու գրքի բումը: Քանի տարի է՝ մեզ մոտ արդեն սպասում ենք այդ բումին, մի՞թե չի գալու:
http://ilur.am/news/view/16770.html
#Վրաստան #Հայաստան #Հայք #գրքեր #2012 #հասարակություն #մշակույթ #ընթերցականություն #Բակուր #կոռուպցիա #հայերեն #վրացերեն #ռուսերեն #անգտերեն #գերմաներեն #համացանց #օտարալեզու֊դպրոցներ հեռուստատեսություն #սերիալ #ինտերնետ
Վրաստանում միջին վրացին տասնինը անգամ ավելի շատ գիրք է կարդում, քան միջին հայաստանցին: Վրացական ոչ ամենամեծ «Բակուր Սուլակաուրի» հրատարակչությունը 2012 թվականին վաճառել է 1,500,000 կտոր գիրք (դասագրքերն այս թվի մեջ ներառված չեն): Վրացիներն ի՞նչ ունեն ընթերցանությունը խթանող, որը մենք չունենք:
Վերջին 7-8 տարիների ընթացքում վրացին ըմբռնել է, որ հաջողության հասնելու համար կա մի ճանապարհ՝ գիտելիք ձեռք բերելը: «Քավոր, սանիկ, խնամի, դասընկեր, քենի, բաջանաղ» կոռուպցիոն կապերը չեն աշխատում կամ գրեթե չեն աշխատում:
http://ilur.am/news/view/16770.html
#Վրաստան #Հայաստան #Հայք #գրքեր #2012 #հասարակություն #մշակույթ #ընթերցականություն #Բակուր #կոռուպցիա
Պիքսել֊արտ ավանակը։ Շուշիի գորգերի թանգարան։
pixel-art donkey, carpets museum of Artsakh, Shoushi
#ավանակ #ծառ #գորգ #կարպետ #արվեստ #արհեստ #Արցախ #Շուշի #թանգարան #Հայաստան #Հայք
#donkey #tree #Armenian #carpet #art #craft #Artsakh #Nagorno-Karabakh #Shoushi #Shushi #museum #Armenia #pixel-art
Պիքսել֊արտ շունը։ Շուշիի գորգերի թանգարան։
pixel-art dog, carpets museum of Artsakh, Shoushi. I can also see some tetris figures.
#շուն #ծառ #գորգ #կարպետ #արվեստ #արհեստ #Արցախ #Շուշի #թանգարան #Հայաստան #Հայք #dog #tree #Armenian #carpet #art #craft #Artsakh #Nagorno-Karabakh #Shoushi #Shushi #museum #Armenia #pixel-art
Մոնթե
#Մոնթե #Ավո #Մոնթե֊Մելքոնյան #փոստ #375009 #հեռախոս #Հայաստան #Երեւան #փողոց #Հայք #Արցախ #ազատություն #Monte #Monte-Melkonian #Armenia #Yerevan #phone #post #street #freedom #Artsakh
Մոնթե
#Մոնթե #Ավո #Մոնթե֊Մելքոնյան #Արարատ #Հայաստան #Երեւան #Հայք #Արցախ #ազատություն #Monte #Monte-Melkonian #Armenia #Yerevan #Ararat #freedom #Artsakh
Ժան Գառզու (Գառնիկ Զուլումեան) «Հուշեր մայր երկրից» Արցախ, Կերպարվեստի պետական թանգարան, Շուշի
Jean Carzou(Karnik Zouloumian) “Memories about Motherland" Artsakh, State museum of fine arts, Shoushi
#հայ֊նկարիչներ #Ժան֊Գառզու #Գառզու #Գառնիկ֊Զուլումեան #արվեստ #նկար #Հայաստան #Արարատ #եկեղեցի #հայրենիք #Հայք
#armenian-painters #Carzou #Garzou #Jean-Carzou #Karnik-Zouloumian #art #painters #paintings #memories #motherland #French #Armenian #Shushi #Shoushi #Artsakh #Armenia #Ararat #church
found on #instagram http://instagram.com/p/VLisroO9dV/
#լուսանկարներ #հայք #սարեր #հայաստան #photo #mountains #armenia
#Սեւան #սարեր #Հայք #Հայաստան #ֆոտո #լուսանկարներ #սեւ֊սպիտակ #ժապավեն #ճայ #ճայեր #Sevan #mountains #Armenia #bw #film #black-and-white #seagull #seagulls
#cc_norayr
#Սեւան #լիճ #սարեր #Հայք #Հայաստան #մառախուղ #ջուր #ֆոտո #լուսանկարներ #սեւ֊սպիտակ #ժապավեն #Sevan #lake #mountains #Armenia #fog #water #bw #film #black-and-white
#cc_norayr
#Սեւան #լիճ #սարեր #Հայք #Հայաստան #մառախուղ #ջուր #ֆոտո #լուսանկարներ #սեւ֊սպիտակ #ժապավեն #Sevan #lake #mountains #Armenia #fog #water #bw #film #black-and-white
#cc_norayr
այստեղից #նամականիշ #հայաստան #հայք #լեհաստան #չեխոսլովակիա #պատմություն #postmark #armenia #poland #chechoslovakia #history
#1988
www.armenianweekly.com/2013/04/10/breaking-news-maine-legislature-supports-artsakh-independence/
#Artsakh #Արցախ #freedom #ազատություն #Nagorno-Karabakh #Լեռնային–Ղարաբաղ #Armenian #Armenia #Հայք #Հայաստան #անկախությունThe #Maine House of Representatives and #Senate passed a joint resolution this morning recognizing the #independence of the #Nagorno-Karabakh-Republic ( #NKR ), and calling on the U.S. President and Congress “to support the self-determination and democratic independence” of NKR.
Գարունը սարերում
Spring in the Mountains
http://markgrigorian.livejournal.com/816512.html
#Սարգիս֊Մուրադյան #հայ֊նկարիչներ #Հայք #արվեստ #գարուն
#Sargis-Muradian #armenian-painters #Armenia #art #paintings #spring #mountains #1960
#թութ #morus #harvesting
#Մաքս֊Սիվասլյան #հայ֊լուսանկարիչներ #Հայք #max-sivaslian #armenian-photographers #Armenia #լուսանկարներ #photo #photography #ֆոտո
#Մաքս֊Սիվասլյան #հայ֊լուսանկարիչներ #Հայք #Երեւան #max-sivaslian #armenian-photographers #Armenia #Yerevan #լուսանկարներ #photo #photography #ֆոտո
#Երկիր_Նաիրի http://www.arteria.am/hy/1328535111 #western-armenia #armenia #Չարենց #Charents #Հայք