Բայց, հոդվածի ամենակարեւոր պահերից ա (իմ համար) սա՝ «Ի տարբերություն հարգարժան պատգամավորի, սակայն, իմ ելակետը ո՛չ թե Սերժ Սարգսյանի անցյալում գործած սխալներն ու հանցանքներն են, այլ այն, թե գոնե սրանից հետո ունա՞կ է նա, արդյոք, որևէ օգտակար գործ կատարելու Հայաստանի և Արցախի համար։» Բոլոր էն մարդիկ, ովքեր տարիներով քննադատում են ԼՏՊ֊ին, բոլոր դաշնակներն ու վազգենմանուկյանները քննադատում են եսիմոր թվին արած կամ չարած եսիմինչի համար։ Իսկ ինքը նույնիսկ էսօր, չի ասում երեկ սխալվել ես, ուրեմն գնա, ասում է պիտի գնաս, որովհետեւ վաղն ու մյուս օրն էլ ճիշտ քայլ անելու հնարավորություն չունես։

http://chvhatvogh.wordpress.com/2013/11/01/1616/

#լտպ #տեր֊պետրոսյան #անցյալ #ապագա #քաղաքականություն #բանականություն #հայաստան #հայք #հնարավորություն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)