փաստօրէն, ճային, կներէք, որորին, սեփականաշնորհել են։ այն հիմա աշխատում է «չայկա» անունով ռեստորանում։ Ազատութեան խորհրդանիշը, ում առաջին հայեացքից չէր սիրել Նիկիտա Խրուսչյովը գտնւում է պարիսպի հետեւում։ Իր թեւը սակայն անցնում է պարիսպի վրայով, եւ սփռուած է ճանապարհի վրայ։
պարզւում է մեր որորին սեփականաշնորհել են։ նա այժմ պարիսպի հետեւ է։
#ազատութիւն #լուսանկարներ #ճայ #որոր #մոդերնիզմ #ճարտարապետութիւն
փաստօրէն որորներին ճայ ենք ասում՝ https://makenas.livejournal.com/7662.html
#որոր #որորներ #ճայ #հայերէն
ճային փաստօրէն սեփականաշնորհել են։ այն որ աբովեանի ճանապարհին է։
նա հիմա գտնւում է (եւ հաւանաբար պատկանում) «չայկա» ռեստորանի տարածքում։ ճայի թեւն է միայն երեւում՝ այն պարիսպի հետեւից է դուրս գալիս։
նկարելս չեկաւ։ նաեւ շատ բարդ է։ ճայը շրջապատուած է նոր շինութիւններով ու չէր երեւալու միեւնոյնն է, նոյնիսկ եթէ ազատ լինէր։
#ճայ #փաստօրէն #կապիտալ #սեփականաշնորհում #աբովեան #սեւան #ճանապարհ #մոդերնիզմ
ու տենց
փաստօրէն, նա է ճայի հեղինակը՝ http://imyerevan.com/ru/culture/view/390
#ռուսերէն #ճայ #գեղանկարչութիւն #ճապտարապետութիւն #խճանկար #մատենադարան #թանգարան #վան֊խաչատուր #արուեստ
որորները
ու տենց
#Սեւան #սարեր #Հայք #Հայաստան #ֆոտո #լուսանկարներ #սեւ֊սպիտակ #ժապավեն #ճայ #ճայեր #Sevan #mountains #Armenia #bw #film #black-and-white #seagull #seagulls
#cc_norayr
Այսօր, տարիներ առաջ մեռել է Ստալին անունով դիկտատորը։
Ինչպես Հաուսը ասել է, գրեթե մեռնելը բան չի փոխում, մեռնելը փոխում է ամենը։
Փաստորեն, այդ մահը թույլ տվեց մեզ կանգնեցնել Սեւանի իջեցումը, ազատել որոշ քաղբանտարկյալներին, օրինակ՝ Մահարիին (բայց արդեն շատ ուշ էր փրկել Չարենցին), թույլ տվեց ազատվել Ստալինի հսկա արձանից որ տիրում էր Երեւանին,
թույլ տվեց ունենալ մեր վաթսունականները, բարձրաձայնել ցեղասպանության մասին, կառուցել ծիծեռնակաբերդ, ուր կրաելի է գնալ ծաղիկ դնելու ու ձեռբակվալած չլինել, ունենալ նոր, հետաքրքիր ճարտարապետություն, օրինակ՝ ամառային դահլիճը կամ Սեւանի ճայը, որի համար Խրուսչյովը չռփել է Զարուբյանին, թույլ տվեց շնչել մի քիչ ավելի համարձակ ու ավելի ազատ, նոր օդ, թույլ տվեց մի քիչ փոփոխություն։
Երբ ինչ֊որ մեկի ծնունդն է, ասում են, ինչ լավ է որ ծնվեցիր, իսկ երբ նա մեռել է, ժամանակն էր ասելու՝ ինչ լավ է որ մեռար, դա երեւի ամենալավ բանն էր ինչ կարող էիր անել։
Ու դա անշուշտ շատ լավ էր Հայաստանի համար։
ու տենց
#այսօր, տարիներ առաջ մահացել է #դիկտատոր #Ստալին ֊ը, որը թույլ տվեց որ մենք կանգնեցնենք #Սեւանի իջեցումը, թույլ տվեց ազատել որոշ #քաղբանտարկյալ ֊ներին, օրինակ #Մահարի ֊ին, (#Չարենց ֊ին դա չփրկեց, իհարկե) թույլ տվեց #վաթսունականներ, թույլ տվեց ցեղասպանության մասին բարձրաձայնել ու կառուցել #ծիծեռնակաբերդ, հետաքրքիր, նոր #ճարտարապետություն, թուլ տվեց ունենալ #ամառային֊դահլիճ, #Սեւան ֊ի #ճայ ֊ը, որի համար #Խրուսչյովը #չռփել է #Զարոբյան ֊ին, թույլ տվեց ազատվել #Ստալին ֊ի հսկա արձանից, որ հսկում էր #Երեւան #քաղաք ֊ը, թույլ տվեց մի քիչ ազատ շնչել, որը իհարկե երկար չտեւեց, բայց մեծ #փոփոխություն էր։ #Շնորհակալություն որ մեռար, #Ստալին, դա շատ լավ էր #Հայաստան ֊ի համար։ #Today, many years ago a #dictator named #stalin died. This allowed us to stop #devastation of the #Sevan lake, it allowed us to free some political prisoners, such as #Mahari (though it didn’t help #Charents), it allowed us to have our #60ies, to speak about #armenian-genocide, and build a #memorial, to have new, interesting #architecture, like #openhall, or a #seagull for which #khrushchev punished #Zarobian, it allowed us to get rid of the huge #stalin #monument over the #yerevan, it allowed us to breath a little more free, fresh air, it allowed some short #change. Thank you Stalin, that you died, it was very good for #Armenia