շնորհաւորում եմ ձեզ, հայաստանը կայացած պետութիւն ա։
մենք հասել ենք իրական կայունութեանը, որին ռուսաստանում աշխատում֊աշխատում են, չեն «կարում» հասնել։
մեզ մօտ միշտ նոյնն ա՝ իշխանութիւնը իջեցնում ա սեւանը, իսկ ընդդիմութիւնը՝ քարկոծում ա դրա համար իշխանութեանը։
ինստիտուտները կայացել են, ինչի հետ ես ձեզ շնորհաւորում եմ։
#սեւան #հայաստան #քաղաքականութիւն
#մազմանեան #քոչար #սեւան #ճարտարապետութիւն #սեւանի_գրողների_տուն #պատմութիւն #ճոտո #մակետ #շէնք #շախմատային_տուն #երեւան
որոշ նկարներն վեկտորիզացրել եմ, ոնց կարողացել եմ, mkbitmap, potrace ծրագրերով։
սարքել եմ դրանցից՝ բիտմաբ պնգ֊ներ՝ inkscape -z -b "rgb(255, 255, 255)" -e ${fn}_1500.png -w 1500 $i
տողով։
բոլոր նկարները ցուցահանդէսից են, գիմփով արուած ա հեռանկարի ուղղում։
լաւ, սա էլ տամ։ #սեւան
փաստօրէն այդ «երազողները» ֆիլմում ներկայացնում են սեւանի գրողների տունը։ ու ըստ երեւոյթին ճաշարանի տակ, ստուերում սեղաններ էին շարում, սրճարան էր։
իսկ ֆիլմը նոր չի որ պեղել են։ առաջին անգամ ես այս ֆիլմի մասին իմացել եմ իննսունականներին, Արթուր Գրիգորեանի հաղորդումից, ուր նա հոլովակներ էր ցոյց տալիս։ ու մի հաղորդման մէջ հայկական հոլովակների պատմութիւն էր ու այս ֆիլմից հատուածներ դրեց։ ես յիշում եմ այն «ռակետա»֊ով շրջելիս կադրերը, եւ աղջիկներին։
ու յետոյ յիշել էի ֆիլմի անունը ու պարբերաբար փնտրում էի համացանցում։ բայց արդէն վաղուց մոռացել եմ ու ահա յայտնուեց, այն էլ աղմուկ հանելով։
հա դէ ահագին թոյլ է, իհարկէ, սցենարն էլ, ռեժիսորական աշխատանքն էլ, «հելփ»֊ում հաւէս փախած սցենար կար, այստեղ իրենք պարզապէս տեղեր փոխելով երգում են հիմնականում, ու աղջիկների առաջ ինքնացուցադրւում։
սակայն ես չեմ եկել այն քննադատելու, ինքը իհարկէ հետաքրքիր է նրանով որ եղել է նման փորձ այն ժամանակ ու դա շատ հաւէս է։
#սեւան #հայաստան #ճարտարապետութիւն #ֆիլմ #երազողները #պատմութիւն #1969 #հոլովակ #կարճամետրաժ #սեւանի_գրողների_տուն
— սեւանում լողում են սեւ բադիկներ։ շատ շատ են։ ասում են՝ դրանք հիւսիսից են եկել մեզ մօտ։ իսկ այն բադիկներն որ այստեղ են բնակւում տաք ժամանակ, հարաւ են չուել։
#բադիկներ #սեւան #գաղթ
— սեւանը սառել է։ ոչ լրիւ, բայց այն մասը, որ գաւառ գնացող ու թերակղզի տանող ճանապարհների արանքում է, սառել է։ լիքը հետքեր կան մարդկանց, ով դրանով զբօսնել են։ #սեւան
— ճանապարհին ձեռքերը մեկնած մանեկեն են դրել, որպէսզի իրենք չկանգնեն մրսեն ձուկ ծախելիս։ #ռոբոտիքս
— լիալուսնի ժամանակ, ձեան վրայ ծառերի ստուերներ են երեւում։ #լիալուսին #ծառ #ստուեր
արդէն յստակ պարզեցի, նորատուսի ալեհաւաքները՝ իրականում մի ալեհաւաք են, եթէ կողքից նայում ես, սինուսոիդայի տեսք ունի՝ ալեհաւաքը էֆեկտիւ է աշխատում երբ համապատասխանում է ալիքի երկարութեանը։ սեւանի մօտ է սարքած ոչ պատահաբար։ քանի որ ջրի երեսը ռադիո ալիքները արձագանքելու ունակութիւն ունի։
օգտագործւում էր ե՛ւ որպէս արեւմտեան «ձայները» լռեցնելու միջոց, ե՛ւ որպէս կարճ ալիքներով հեռաւոր կապի միջոց։ #նորատուս #սեւան
սեւան քաղաքում վաճառւում է այսպիսի լիմոնադ։ վրան գրուած է՝ ուրցի, իսկ բաղադրութեան մէջ ոչ մի ուրցին յղող բան չկայ։ նաեւ, լիմոնադը կանաչ է, իսկ ուրցը կանաչ գոյն չի տալիս, բաղադրութեան մէջ ներկի մասին էլ գրուած չի։
նաեւ պարզ չէ ինչու եւ ասպարտամ եւ շաքար։ իսկ ամենազարմանալին այն է, որ ուրցի համ իրօք գալիս է։
#հրաշքներ #սեւան #լիմոնադ #ուրց
փաստօրէն աջից գտնուող հիւրանոցի շէնքը կառուցուել է երեսունականներին, երբ թերակղզին դեռ կղզի էր։ իսկ դահլիճը, ինչպէս յայտնի է՝ վաթսունականներին։ այստեղից էլ ոճերի տարբերութիւնը։
#լուսանկարներ #սեւան #լիճ
երեկ
#սեւան #սարեր #հայք #բնանկար #լուսանկարներ
#լուսանկարներ #սելիմի_լեռնանցք #սելիմ #հայք #սեւան #մարտունի #գեղհովիտ #բնանկար #տուն
#լուսանկարներ #սեւան #ձի #ձիեր #ալեհաւաք #ալեհաւաքներ
#սեւան #լիճ #որոր #լուսանկարներ #նկար
ճային փաստօրէն սեփականաշնորհել են։ այն որ աբովեանի ճանապարհին է։
նա հիմա գտնւում է (եւ հաւանաբար պատկանում) «չայկա» ռեստորանի տարածքում։ ճայի թեւն է միայն երեւում՝ այն պարիսպի հետեւից է դուրս գալիս։
նկարելս չեկաւ։ նաեւ շատ բարդ է։ ճայը շրջապատուած է նոր շինութիւններով ու չէր երեւալու միեւնոյնն է, նոյնիսկ եթէ ազատ լինէր։
#ճայ #փաստօրէն #կապիտալ #սեփականաշնորհում #աբովեան #սեւան #ճանապարհ #մոդերնիզմ
ու տենց
Սեւանի գրողների հանգստեան տուն (writer’s holiday house, Sevan, Armenia)
#սեւան #հայաստան #լուսանկար #նկար #ժապաւէն #ժապավեն #ճարտարապետութիւն #ճարտարապետություն #Sevan #Armenia #photo #film #architecture
մառախուղը Սեւանում
ու տենց
#Սեւան #սարեր #Հայք #Հայաստան #ֆոտո #լուսանկարներ #սեւ֊սպիտակ #ժապավեն #ճայ #ճայեր #Sevan #mountains #Armenia #bw #film #black-and-white #seagull #seagulls
#cc_norayr
#Սեւան #լիճ #սարեր #Հայք #Հայաստան #մառախուղ #ջուր #ֆոտո #լուսանկարներ #սեւ֊սպիտակ #ժապավեն #Sevan #lake #mountains #Armenia #fog #water #bw #film #black-and-white
#cc_norayr
#Սեւան #լիճ #սարեր #Հայք #Հայաստան #մառախուղ #ջուր #ֆոտո #լուսանկարներ #սեւ֊սպիտակ #ժապավեն #Sevan #lake #mountains #Armenia #fog #water #bw #film #black-and-white
#cc_norayr
#այսօր, տարիներ առաջ մահացել է #դիկտատոր #Ստալին ֊ը, որը թույլ տվեց որ մենք կանգնեցնենք #Սեւանի իջեցումը, թույլ տվեց ազատել որոշ #քաղբանտարկյալ ֊ներին, օրինակ #Մահարի ֊ին, (#Չարենց ֊ին դա չփրկեց, իհարկե) թույլ տվեց #վաթսունականներ, թույլ տվեց ցեղասպանության մասին բարձրաձայնել ու կառուցել #ծիծեռնակաբերդ, հետաքրքիր, նոր #ճարտարապետություն, թուլ տվեց ունենալ #ամառային֊դահլիճ, #Սեւան ֊ի #ճայ ֊ը, որի համար #Խրուսչյովը #չռփել է #Զարոբյան ֊ին, թույլ տվեց ազատվել #Ստալին ֊ի հսկա արձանից, որ հսկում էր #Երեւան #քաղաք ֊ը, թույլ տվեց մի քիչ ազատ շնչել, որը իհարկե երկար չտեւեց, բայց մեծ #փոփոխություն էր։ #Շնորհակալություն որ մեռար, #Ստալին, դա շատ լավ էր #Հայաստան ֊ի համար։ #Today, many years ago a #dictator named #stalin died. This allowed us to stop #devastation of the #Sevan lake, it allowed us to free some political prisoners, such as #Mahari (though it didn’t help #Charents), it allowed us to have our #60ies, to speak about #armenian-genocide, and build a #memorial, to have new, interesting #architecture, like #openhall, or a #seagull for which #khrushchev punished #Zarobian, it allowed us to get rid of the huge #stalin #monument over the #yerevan, it allowed us to breath a little more free, fresh air, it allowed some short #change. Thank you Stalin, that you died, it was very good for #Armenia
#Ostalgia #Lake #Sevan, #Armenia Summer Holiday Home for #Writers #2011 by Simona Rota #photography #photos #architecture #Սեւան #Հայաստան #լիճ