ես իմ բոլոր ջենթուները թարմացրի, ու հիմա շատ լաւ տրամադրութիւն ունեմ։ ասեմ ինչի։
ամէն համակարգչիս վրայ ես ջանում եմ տեղակայել կիրառելի օհ, ու այդ կիրառելի օհ֊ը հիմնականում լինուքսն ա։
ու մեքենաները տարբեր են՝ եւ nokia n900, եւ motorola droid4, եւ powerbook i300cs, եւ ibook g4, թէ լափթոփ ու թէ «հեռախօս»՝ լրիւ կառավարելի եւ կիրառելի են։
դրանց օհ֊ը կարողանում եմ զրօյից շինել։
այն պահից, որ մեքենան լինուքսի տակ ա աշխատում, ես ամէն ինչ կարող եմ հետն անել։ կարող եմ կպնել հեռուից կառավարել։ կարող եմ շինել յաւելեալ ազատ ծրագրակազմ։ կարող եմ գործ տալ, կամ սերուիս աշխատեցնել։
եւ այդ մասին մտածելով ա որ շատ լաւ տրամադրութիւն եմ ունենում՝ որովհետեւ մենք հասել ենք հրաշալի աշխարհի՝ ուր ամբողջ մարդկութեան աշխատանքի արդիւնքում ունենք ազատ ծրագրակազմ, լրիւ տարբեր, որը նաեւ գնում ա տիեզերք։
դա պարզապէս ֆանտաստիկա ա։
իսկ գիտէ՞ք որն ա նաեւ ֆանտաստիկա՝ այն որ ինչպէս սայբերփանկում ա՝ տեքնոլոգիաները չեն բերում օգուտ մարդկանց, զի կառավարելի չեն իրենց կողմից, այլ կառավարելի են տարբեր կորպորացիաների կողմից՝ այնպէս էլ իրականութեան մէջ ա՝ մարդիկ քշում են ուինդոուս, մարդիկ քշում են այօս, ու մարդիկ չեն էլ զգում որ ազատ չեն՝ դա էլ ա գիտաֆանտաստիկա, ու իրականութիւն, ու ապշելու։
ու մարդիկ նոյնիսկ փորձ չեն անում, չգիտեմ, ամենադախ ուբունթուն տեղակայել։
ու միեւնոյն ժամանակ մենք ապրում ենք տեղերում, ուր կան աւտոկրատներ, ուր մարդիկ զզուած են իրենցից ու փորձում են յեղափոխութիւն անել, ու դա իրենց մօտ չի ստացւում, ուր մարդկանց փողոցներում սպանում են, եւ աշխարհում, ուր պատերազմներ են լինում։
այս ամէնը ապշելու ա։
մենք հասել ենք էնքանի՛, որ անհաւատալու ա, բայց դա նաեւ մարդկութեան զգալի շերտի կողմից գնահատուած չի, պլիւս մարդկութեան զգալի շերտը դեռ ազատ չի, եւ նաեւ չի էլ ուզում ազատ լինել։ զի ինստագրամ սքրոլ անելը ընկալւում ա հրաշք։ լրիւ ֆանտաստիկա։
սկսեցի իհարկէ շատ օպտիմիստական, իսկ գրելիս յիշեցի իրականութիւնը։
#ֆանտաստիկա #գիտաֆանտաստիկա #սայբերփանկ #տեք #ազատութիւն #մարդիկ #մարդկութիւն #ազատ_ծա #լինուքս #ազատ_ծրագրակազմ #հրաշքներ #աշխարհ
հրաշքնե՜ր։ ու / @{անդրանիկ ; antranigv@spyurk.am} ու @{կատու ; alils_@spyurk.am} ։ «էս տեխնոլոգիան երեսուն տարի է կայ»։ #ասումա #էլիքսիր #տեխնո #հրաշքներ #աչաջուր
սեւան քաղաքում վաճառւում է այսպիսի լիմոնադ։ վրան գրուած է՝ ուրցի, իսկ բաղադրութեան մէջ ոչ մի ուրցին յղող բան չկայ։ նաեւ, լիմոնադը կանաչ է, իսկ ուրցը կանաչ գոյն չի տալիս, բաղադրութեան մէջ ներկի մասին էլ գրուած չի։
նաեւ պարզ չէ ինչու եւ ասպարտամ եւ շաքար։ իսկ ամենազարմանալին այն է, որ ուրցի համ իրօք գալիս է։
#հրաշքներ #սեւան #լիմոնադ #ուրց
երբ օգտագործում եմ նոսրիպտ, այս պատկերակները տեսնելու տեղը տեսնում եմ վրացական տառեր։ (:
Սահմանը
Հրաշքները շարունակվում են։ Ուսերի հետեւից մնում է հարազատ Հայաստանը, առջեւից սփռվում է․․․ կրկին հարազատ Հայաստանը։
– Արտասահմանցիներ կա՞ն – հարցնում են «սահմանապահները»
– Սահմանեք «արտասահմանցիներին»։
Սահմանապահները սահմանեցին արտասահմանցիներին որպես ոչ ՀՀ քաղաքացիներ, եւ ստանալով բացասական պատասխան՝ մեքենայում արտասահմանցիներ չկային, մի տեսակ տխրեցին։
Երեւի այն պատճառով, որ նրանք դեռ հիշում են՝ սահմանը ձեւական է ու հորինվել է միմիայն արտասահմանցիների, մասնավորապես բրիտանացի գիտնականների եւ քաղաքական գործիչների համար։ Այնպես էլ իրենց գործը, սահմանի պես ձեւական է՝ չկա արտասահմանցի, չկա եւ գործ, սակայն կա անպետք լինելու եւ անհեթեթության զգացում։ Բայց երազանքները հակում ունեն կատարվելու, թեկուզ միայն մտքում։ Եւ ահա, այն ինչին չեն հավատում նույնիսկ բրիտանացի գիտնականները իրականություն է դարնում Արցախցիների համար։ Եւ այսպես, արջեւում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է – առեղծվածային, նույնիսկ հեքիաթային լեռնային թագավորություն։
Այս ոճավոր երիտասարդները անշուշտ գնահատում են իրավիճակի ողջ հումորը, եւ շտապում են լուսանկարվել Հայ-հայկական սահմանում։ Չէ՞ որ գոյություն չունի ռուս-ռուսական, գերմանա-գերմանական(արդեն), կամ ճապոնա-ճապոնական սահման։ Հետո էլ զարմանում ենք, որ բրիտանացի գիտնականները, օրինակ պարոն դե Վաալը երբեմն շփոթվում են։
Այլ հավասար պայմաններում գտնվող այս դրոշները զգալիորեն տարբերվում են։ ՀՀ դրոշը մի տեսակ սփրթնած է։ Սարերի քամին սառն է, եւ կարելի է ենթադրել որ դրոշը մրսել է, կամ այլ հավասար պայմանները իրականում այդքան էլ հավասար չեն։ (Բոլոր դրոշները հավասար են, բայց որոշ դրոշները ավելի հավասար են։)
Չար լեզուները ասում են թե այն ինչ Արցախցուն լավ է, Երեւանցուն մահ է։
Այնուամենայնիվ, այս ճախրուն եռագույները ապացուցում են, որ Հայաստան/Արցախ խաղաղ գոյակցությունը(ինչպես ասում են՝ peaceful co-existence) հնարավոր է։
Բամբասանքներ, առասպելներ, եւ փաստեր՝ մնացեք մեզ հետ։
ու տենց
– Ահա, հասանք տեղ։
– Ոնց, արդե՞ն։
– Նենց չի որ արդեն, բայց այո, դեռ հասանք, տեղ։
– Հասանք, հասանք, հասանք Տեղ։
Հիրավի խորհրդավոր է Արցախի ճանապարհը։
Պարզվում է, մինչ Արցախ հասնելը, նախ պետք է հասնել Տեղ։
Ինչպես տեսնում եք Տեղը նշված է քարտեզի վրա։ Այս_տեղ_ կա «_Տեղի_ ալրաղաց», եւ այլ _տեղ_արժան վայրեր ուր _տեղի_ են ունենում _տեղ_ական նշանակության իրադարձություններ։
_Տեղ_ում դեռ զարգացած չեն _տեղ_եկատվական _տեղ_նոլոգիաները, որի պատճառով այստեղ չեն անց կացվում բարքեմփներ, եւ այն կորցնում է իր ակտուալությունը այս թեգի տակ։ Իսկ բնակավայրի մասին _տեղ_եկություններ ստանալը հնարավոր է _տեղ_ի _տեղ_եկատվական բյուրոյում կամ _տեղ_ական ինքնակառավարման մարմիններում, օրինակ _տեղ_ապետարանում _տեղ_եանալով։
Առեղծվածներ, հեքիաթներ, քարտեզներ՝ մնացեք մեզ հետ։
ու տենց