#Արցախ #ժապաւէն #լուսանկարներ #ֆոտո #լղհ #լեռնային֊ղարաբաղ #ազատութիւն #Artsakh #Shushi #Shoushi #photo #photos #nkr #karabakh #nagorno-karabakh #film #freedom #######
@{ Неопознанный плавающий объект ; shushpu@spyurk.am} Կրկ 06 Ապր 2014 01:40:21 AMT
#Շուշի #ժապավեն
Սահմանը
Հրաշքները շարունակվում են։ Ուսերի հետեւից մնում է հարազատ Հայաստանը, առջեւից սփռվում է․․․ կրկին հարազատ Հայաստանը։
– Արտասահմանցիներ կա՞ն – հարցնում են «սահմանապահները»
– Սահմանեք «արտասահմանցիներին»։
Սահմանապահները սահմանեցին արտասահմանցիներին որպես ոչ ՀՀ քաղաքացիներ, եւ ստանալով բացասական պատասխան՝ մեքենայում արտասահմանցիներ չկային, մի տեսակ տխրեցին։
Երեւի այն պատճառով, որ նրանք դեռ հիշում են՝ սահմանը ձեւական է ու հորինվել է միմիայն արտասահմանցիների, մասնավորապես բրիտանացի գիտնականների եւ քաղաքական գործիչների համար։ Այնպես էլ իրենց գործը, սահմանի պես ձեւական է՝ չկա արտասահմանցի, չկա եւ գործ, սակայն կա անպետք լինելու եւ անհեթեթության զգացում։ Բայց երազանքները հակում ունեն կատարվելու, թեկուզ միայն մտքում։ Եւ ահա, այն ինչին չեն հավատում նույնիսկ բրիտանացի գիտնականները իրականություն է դարնում Արցախցիների համար։ Եւ այսպես, արջեւում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է – առեղծվածային, նույնիսկ հեքիաթային լեռնային թագավորություն։
Այս ոճավոր երիտասարդները անշուշտ գնահատում են իրավիճակի ողջ հումորը, եւ շտապում են լուսանկարվել Հայ-հայկական սահմանում։ Չէ՞ որ գոյություն չունի ռուս-ռուսական, գերմանա-գերմանական(արդեն), կամ ճապոնա-ճապոնական սահման։ Հետո էլ զարմանում ենք, որ բրիտանացի գիտնականները, օրինակ պարոն դե Վաալը երբեմն շփոթվում են։
Այլ հավասար պայմաններում գտնվող այս դրոշները զգալիորեն տարբերվում են։ ՀՀ դրոշը մի տեսակ սփրթնած է։ Սարերի քամին սառն է, եւ կարելի է ենթադրել որ դրոշը մրսել է, կամ այլ հավասար պայմանները իրականում այդքան էլ հավասար չեն։ (Բոլոր դրոշները հավասար են, բայց որոշ դրոշները ավելի հավասար են։)
Չար լեզուները ասում են թե այն ինչ Արցախցուն լավ է, Երեւանցուն մահ է։
Այնուամենայնիվ, այս ճախրուն եռագույները ապացուցում են, որ Հայաստան/Արցախ խաղաղ գոյակցությունը(ինչպես ասում են՝ peaceful co-existence) հնարավոր է։
Բամբասանքներ, առասպելներ, եւ փաստեր՝ մնացեք մեզ հետ։
ու տենց