ասում ա՝
ես չեմ գնալու ուր ճանապարհն ա տանում։
փոխարէնը ես գնալու եմ այնտեղ, ուր ճանապարհ չկայ, ու հետեւիցս թողնելու եմ արահետ։
1875֊ին ծնուած միւրիել սթրոդն ա գրել։
#ճանապարհ #ուղի #մէջբերում
ուրեմն, գնացել էի մի տպարան՝ իրենք տպագրական սարք են առել՝ շաատ մեծ մի բան, որը կառավարւում էր x86 համակարգչով՝ դեբեան լինուքսի տակ։
աւելին՝ երրորդ վարկածի դեբեան էր՝ woody
, եւ 2.4 միջուկ։ նշանակում ա՝ սարքը 2002֊ից յետոյ էր երեւի արտադրուել։
բայց նախ պատմեմ ոնց եմ հասել։ ուրեմն քարտէզով տեսել էի, որ էս «հաստ» ճանապարհով եթէ գնամ, «հաստոտ» ճանապարհով ձախ թեքուեմ, էնտեղ թաղի միջով բարակ ու ոչ ուղիղ ճանապարհ կայ մինչեւ էն փողոց որ ինձ պէտք ա։ կամ կարող եմ էնտեղ չթեքուել, գնալ ուղիղ, ու էնտեղ մի պահ ձախ կը լինի նեղ ճանապարհ՝ էնտեղ ա պէտք հասնել։ բայց մտածեցի, կարո՞ղ ա էնտեղից տեղ չլինի մտնելու։ կարո՞ղ ա չջոկեմ որ բաւական հաստ չի, կամ չեմ նկատի։ կարճ ասած մտածեցի որ եթէ էս հաստը հաստատ էս հաստն ա, թեքուեմ, մինչեւ ջոկում եմ ուր եմ, փորձեմ էդ թաղի միջի ճանապարհով գնալ, որ ինձ կը տանէր ուղիղ ուր պէտք ա։
ու երբ գտայ էդ նրբանցքը, տեսնեմ «գազել» ա դուրս գալիս այդ տեղից։ դէ չնայած զգացի որ միայն էդ «գազելի» լայնութեանն էր ճանապարհը, մտածեցի՝ ահա տես ինչ մեքենաներ են ստեղ շրջում, մտնեմ։ ուրեմն մտայ, մի քիչ գնացի, մի քիչ բաց տեղ կար, յետոյ էնտեղից աւելի նեղ արանք, ու բակի պէս բան։ բայց բակում՝ երկու մեքենայ կայանած ձախից, ու շաաատ մեծ փոս՝ աջից։ նէնց փոս որ պաջերօյի տակը կը խփէի հաստատ, եթէ մի անիւով ընկնէի։ բայց շաաաաատ նեղ էր։ ու յետոյ էլ աւելի նեղ միջանցք էր ինձ սպասում։ բայց հետ գնալ չուզեցի, զի էլի ինչ֊որ նեղ տեղով էի անցել, ու պիտի միայն միայն հետ գնալով դուրս գայի էն փողոց։
տէէէնց մի ձեւ հազիւ չքսուելով ու փոսի մէջ չընկնելով անցայ, աջ անիւի մի մասը օդի մէջ էր, հիմա էս միջանցքը շաաատ նեղ, աւարտւում ա կտրուկ, ուղիղ անկիւնով ձախ ա գնում։ ու ստեղ ես ջոկում եմ որ սա մեքենայի ճանապարհ չի՝ ոտքի ճանապարհ ա։ ու որ էստեղ մտնելը շատ բարդ կը լինի մեքենայով։ ձախից՝ էլեկտրական հաշուիչներ, գրեթէ քսւում եմ, աջից ինչ֊որ սիւն ու դրանից ինչ֊որ բաներ, վերջը աջ հայելին կպաւ, մի քիչ դղրդաց։ մի ձեւ ձախ մտայ, տեսնեմ՝ շուն, մայթի պէս սարքած բան, ու ինչ֊որ մարդիկ են գալիս։ ու զարմացած աչքերով ինձ են նայում բոլորը։
պատուհաններն իջեցրի, ասում եմ՝ կներէք, ինձ քարտէզն ա սէնց բերել։ իբր սուտ չեմ ասում՝ քարտէզով եմ նայել, բայց դէ ոչ մի ծրագրակազմ չի հաշուել որ ես պիտի սէնց գայի։ ասին՝ ստեղ մեքենայով ո՞նց անցար։ շունն էլ մտնում էր անիւների տակ։ իրանք էլ իրան համոզում էին որ չմտնի։ նա մի պահ գնաց, ասին՝ գնաց՝ արի։
ասի՝ էն փողոց ճիշտ եմ չէ՞ գնում։ ասին՝ հա, կը հասնես արդէն։
հա՛, էդպէս հասել էի տպարան, ուր կար այդ ներդրուած լինուքսով սարքը։
համակարգիչը սարքի հետեւի պատին խփած էր, տպասալ էր, դիսկ չէր երեւում, իսկ օպերացիոն համակարգից տեսայ որ դա CF
քարտ ա։
ինչեւէ, բեռնւում էր լինուքսը, X
֊ը սթարտ անում, էն ծանօթ x
֊ի ձեւով կուրսորը յայտնւում էր, բայց մկնիկով չէր լինում այն շարժել։ նաեւ ասում են՝ հպէկրան ա, բայց դա էլ չի աշխատում։
ու սթարտ էր լինում իրենց ծրագիրն լիաէկրան։
փորձեցի պարզել՝ ի՞նչ ա եղել, զի ասացի «լինուքսն ինքը իրանով չի փչանում, վախենում եմ որ երկաթն ա փչացել»։
պարզուեց՝ նախ եւ առաջ, երբ առան, տպասալի մարտկոցը չէր աշխատում՝ իրենք են փոխել։
հետեւաբար՝ ենթադրեցի՝ bios
֊ի կարգաւորումները թռել են։
էնտեղ մի «շուստրի», կամ ես կասէի փութկոտ, ճարպիկ երիտասարդ կար, ջոկող։ ասաց որ նա ա փոխել մարտկոցը, եւ bios
֊ի կարգաւորումներից՝ ժամը՝ «դա էլ կապ ունի չէ՞, դրա պատճառով էլ կարար չաշխատէր»։ (:
նոյն տղան յոյս յայտնեց, որ ես կը լուծեմ խնդիրը, երբ տեսաւ որ փորձում եմ alt
+ ctrl
+ f1
կամ f2
սեղմելով կոնսոլ մտնել՝
ասաց՝ «ես գիտէի որ էնտեղ մի տեղից պէտք ա որ լուծել»։
նա պատահաբար «էդ տեղը» բացայայտել էր, երբ բզբզում էր մեքենան, ու ըստ երեւոյթին պէտք եկած ստեղները սեղմուեցին ու, եւ մտաւ կոնսոլ։ բայց չէր իմանում ինչ անել։
նա նաեւ ջոկել էր ոնց ա պէտք ծրագրով օգտուել՝ «tab» սեղմելով կարողանում էր շրջել կոճակներով եւ մի կերպ օգտագործել ծրագիրը։
ի դէպ՝ ինձ ուղարկել էր այնտեղ մէկը, ով ասաց որ փորձել ա կոնսոլ մտնել, բայց չի ստացուել, որ ըստ երեւոյթին այդ ստեղների կոմբինացիան արգելուած ա ինչ֊որ ձեւ, ու միակ յոյսս կը լինի ֆլեշից այլ համակարգ բեռնելը՝ ասաց որ ստուգել ա ու էդ մեքենան usb
֊ից կարողանում ա բութ լինել։ ես իմացայ ինչի իր մօտ չէր աշխատում՝ ինչ֊որ դէպքերում ստեղնաշարն անջատւում էր։
ինչեւէ։ կոնսոլ մտայ, բայց ծածկագիրը չգիտէի։ անկապ բաներ փորձարկեցի։ մէկն ասաց՝ «էնտեղ գրուած էր ռոման, կարո՞ղ ա դա ա» ու ես մտածեցի՝ «էնտեղ մի տեղ թղթի վրայ, գուցէ», ու փորձեցի դա էլ։ իհարկէ չկարողացայ գուշակել ծածկագիրը։
աւելի ուշ տեսայ որտեղ էր գրուած այդ «ռոմանը»՝ կոնսոլում բողոքում էր որ «Roman_M» տառատեսակը չի գտնում։
նաեւ փորձել եմ ֆլեշից բութ անել բազմաթիւ linux դիստրիբուտիւներ, ես ֆլեշի վրայ ունեմ ventoy
որը գտնում ա կրիչի վրայ եղած iso
ֆայլերը, ցանկ կազմում, թոյլ տալիս բեռնել դրանցից իւրաքանչիւրը։
bios
մտայ, դրեցի որ առաջին սարքը բեռնման լինի usb hdd
֊ն, ցանկը տալիս էր, բայց հէնց որ ցոյց էր տալիս արդէն iso
֊ներից մէկի grub
ցանկը՝ ու պէտք ա վայրկեաններ հաշուէր՝ որ բութ կը լինի լռելեայն ձեւով էսքան վայրկեան անց՝ էդ վայրկեանները չէին հաշւում, կախուած էր ամէն ինչ։
տարօրինակ շարուածքով ստեղնաշար ունէին, որը, ենթադրում եմ, եկել էր այդ սարքի հետ։ օրինակ, /
֊ը եօթի վերեւն էր։ եւ տարօրինակ մկնիկ՝ որը իզոլացիոն ժապաւէնով կապած էր մէջտեղից։ ես ինձ հետ բերել էի usb
ստեղնաշար, բայց իմն աւելի վատ էր աշխատում՝ ձախ կողմի տառերը տպում էր, աջ կողմի տառերի փոխարէն թուեր էին ու անկապ նշաններ։ ըստ երեւոյթին իմ ստեղնաշարը չափազանց նոր էր էդ համակարգի համար։
հա, ու bios
֊ում մի պահ միացրել էի usb keyboard
կարգաւորումը, չնայած ստեղնաշարը ոնց որ առանց դրա էլ էր աշխատում։ ու իրենց ստեղնաշարը խառնուեց մի քիչ, եւ նիշերը պէտք էր լինում փնտրել, նկարուածի պէս չէր։ իսկ եթէ այդ կարգաւորումն անջատում էի՝ նկարուածի պէս աշխատում էր։
էդպէս, մի քիչ տառապեցի, մի քանի անգամ ռեսթարտեցի, փորձում էի LILO
հրաւէր ստանալ, մտնել single user mode
ու ստանալ root
֊ի արտօնութիւններ։ չէր ստացւում, չէր ստացւում, մէկ էլ ստացուեց։ ոնց որ ctrl+x
սեղմելով։ ինչեւէ, երբ գրում էի linux single
իսկապէս ստացւում էր, բայց վերջին պահին առաջարկում էր ներմուծել root
֊ի ծածկագիրը, կամ ctrl+d
շարունակելու համար։ ծածկագիրը չգիտէի։
ապա փորձեցի գրել linux init=/bin/bash
ու ապա ստացայ root
֊ի shell
։ բայց ապա հէնց մի կոճակ սեղմում էի, միջուկը խուճապում էր, ու մեքենան անջատւում էր։ ըստ երեւոյթին woody֊ն չէր կարողանում աշխատել էդպէս, որ միայն bash
֊ը լինի եւ միջուկը։
կրկին փորձեցի ctrl
+ alt
+ f2
կամ մի այլ ֆունկցիոնալ ստեղն տարբերակը։ մտայ առաջին էկրան, էնտեղ լիքը հաղորդագրութիւններ էին՝ գրաֆիկան ու ծրագիրն այնտեղից են սթարտ եղել, ու մտածեցի ctrl+c
սեղմել։ ու իսկապէ՛ս, գրաֆիկան սպանեց ու տուեց ինձ root
֊ի shell
։ յէ՛յ, առաջին խոչընդոտը ոնց որ անցեալո՞ւմ ա, պէտք ա շտապ փոխել root
֊ի ծածկագիրը։ գրեցի passwd
, դրեցի aaa
։ էդ ճարպիկ տղան ասում էր՝ դիր 000
, իսկ երբ փորձում էի, առաջարկում էր փորձել լռելեայն «չորս հատ զրօն» կամ նման բաներ։ ասի՝ ձեր ստեղնաշարով վստահ չեմ զրօն որտեղ ա, այդ պատճառով եմ a
գրում։
ինչեւէ, ծածկագիրը փոխուած ա։
սկսեցի լոգեր նայել։
նայեցի dmesg
֊ն՝ ոնց որ առանձնապէս բան չկայ, /var/log/syslog
֊ը, ոնց որ չէ, ու յիշեցի որ կայ X֊ի լոգը։ դրա մէջ հետաքրքիր բան գտայ՝
(EE) xf86OpenSerial: cannot open device /dev/input/mice
No such device
(EE) Generic Mouse: cannot open input device
(EE) Preinit failed for input device "Generic Mouse"
նաեւ փորձում էի cat /dev/input/mice
ու ասում էր՝ էս սարքը չկայ։ բայց կար երբ ls
էի անում։ բայց երբ դիմում էի՝ ասում էր՝ չկայ։ կային նաեւ mouse0
, mouse1
եւ այլն սարքեր։ իսկ դիմելիս ոչ մէկը չկար։ (:
նայեցի գրաֆիկայի կոնֆիգը, պարզուեց՝ /etc/X11/XFree86Config-4
նիշքն ա։
այնտեղ տեսայ որ կայ կարգաւորուած “Configured Mouse”, “Generic mouse” ու «TSHARC» հպէկրան։ հպէկրանի սարքը՝ /dev/ttyS3
֊ն էր՝ երրորդ com
պորտը։
բայց ես դեռ կենտրոնացել էի մկնիկի վրայ։ ու մտածեցի՝ մկնիկը լինի, հպէկրա՞նն ինչ են անում։
կարճ ասած մի ձեւ հասկացայ որ usb
մկնիկի դրայւերը լոադ եղած չի։ գնացի /lib/modules
էնտեղ փնտրեցի usb
ու գտայ usbmouse
մոդուլ։
modprobe
արեցի այն։
կրկին cat /dev/input/mice
արեցի, շարժեցի մկնիկը՝ ու յէէյ, վերջապէս ինչ֊որ բաներ տեսնում եմ։ իհարկէ էդ բաներից յետոյ տերմինալը փչանում ա, եւ reset
գրելու կարիք կայ։
ինչեւէ, շատ ուրախացայ։
էդ ժամանակ արդէն բոլորը տուն էին գնացել։ մինչ էդ իրենց շէֆն էր մօտեցել, ասաց՝ «յոյս կա՞յ», ես էլ նոյնիսկ չնայեցի իրա վրայ, ասացի՝ «օֆ, չգիտեմ, չգիտեմ»։
յետոյ էն ճարպիկ տղան գնաց։ էս մարդն էլ, որ կառավարում էր տպագրական մեքենաները, շատ չուզելով մնաց։ ասաց որ չի կարող մի քիչ ուշ գնալ, տրանսպորտ չկայ, եւ չգիտի ինչպէս տուն հասնի։ ես ասացի՝ «ես ձեզ կը տանեմ»։ էդ պահին ճարպիկն ասում ա՝ «բա ի՞նչ մեքենայ ես քշում»։ ասում եմ՝ «պայթած պաջերօ»։ ասում ա՝ «իօ՞»։ ասում եմ՝ «հա»։
ասում ա՝ «մենք էլ ենք դրանից առել վերջերս, 2001 թիւ»։ ասում եմ՝ «իմն 2000 ա»։ ասում ա՝ «շատ հզօր ա, 2 լիտր շարժիչով»։ ասում եմ՝ «հա»։ ու նկարներ ա ցոյց տալիս։
ու ես հասկանում եմ, որ «մենք» չի նշանակում «ես»։ որ էս մարդիկ մեքենայ չունեն ոչ էն պատճառով, որ չեն ուզում, այլ էն պատճառով, որ էդքան չեն աշխատում։ ու գուցէ իր հայրիկն ա առել, իսկ գուցէ հօպարը որ իրենց հետ ա ապրում։ բայց դէ «մենք», արդէն ուրախութիւն ա։
ես էլ օգտագործեցի «պայթած» բառը, դէ ոչ միայն էն պատճառով որ իսկապէս «պայթած» ա, այլ եւ որ չմտածեն շատ «հարուստ» եմ։ չնայած ոչ մէկս հարուստ չի, հարուստը այլ ա։ ու իրենց ակնյայտօրէն աւելի մօտ եմ քան հարուստների։ պարզապէս իրանք չեմ իմանում ինչքանով են էդպէս ընկալում, ու տէնց ուրախ «յաղթեցի» որ իմ մեքենան աւելի հին ա, թէկուզ մի տարի։
ամէն դէպքում, վեցը խփեց, մի տաս րոպէ մնաց տղան, ու գնաց, իսկ էդ մարդը ստիպուած մնաց։ ես էլ սկսել էի շատ շատ արագ փորձեր անել, շատ արագ էի հաւաքում, ու ջանում էի աւել րոպէ չծախսել՝ չնայած դա վատ ստրատեգիա ա՝ էդպէս աւելի երկար ա ստացւում՝ ճիշտը հաւասարակշռուած նստելն ա, ձեռնարկ կարդալը։
ի դէպ՝ սարքի անունը չիմացայ։ ու իրենք չգիտէին։ ու ոչ մի թուղթ չունէին։ ֆիրման էր ոնց որ պա՞րզ՝ «մուլտիպրե՞ս»։ բայց ֆիրմայի կայքում հարիւրաւոր սարքեր կային։ ու էդ իրենց ծրագիրը որ միանում էր՝ java
֊ով գրած ծրագիր էր։ «control panel»֊ի պէս անուն ունէր։
հա, վերադառնամ։ դրայւերը միացրի, աւելացրի usbmouse
/etc/modules
նիշքում, որ աւտոմատ բեռնուի համակարգի միանալուց, բայց ինչպէս ասւում էր ութսունականների ռուսական պոպսա երգում՝ «միայն թէ, միայն թէ, դա բաւական չի»։
բզբզացի XFree86Config-4
(սկսեցի կասկածել՝ էդպէ՞ս էր կոչւում) նիշքը, զգացի որ իմ X
կարգաւորելու հմտութիւնները կորցրել եմ՝ նախկինում ինչ ուզում ա լինէր, իմ ձեւն ունէի կարգաւորելու, իսկ հիմա, ինչ (արդէն վաղուց) X
֊ը բարեյաջող ինքն իրան կարգաւորում ա, ու առանց ոչ մի կարգաւորման ֆայլի լաւ աշխատում՝ չեմ էլ յիշում ինչ անել։
մի քիչ կարդացի, մի քիչ բզբզացի, լաւն էն էր, որ արդէն պէտք չէր սարքը ամբողջովին վերամեկնարկել, ես մի բան փոխում էի, գրում էի startx
, եթէ չէր լինում, ապա ctrl+alt+f1
ու ctrl+c
, ու կրկին նայում էի լոգը, ինչի՞ վրայ ա բողոքում, ու փոխում։
աշխատե՛ց, ուրախացայ։ մտածեցի՝ գնանք։
բայց էս մարդն ասում ա՝ չեմ կարող առանց հպէկրանի։ ասում ա՝ պիտի էստեղ նայեմ, ու առանց էկրանին նայելու սէնց սէնց սեղմեմ, որ կարգաւորեմ, որը մկինկով չեմ կարող։
օկ, դէ որ չի կարող՝ փորձեմ ջոկել։ փնտրեցի էդ հպէկրանի արտադրողին, ի դէպ։ գտայ։ յետոյ նկատեցի մի պահ, որ ախր սարքը /dev/ttyS3
ա իսկ իրենք քանդել հաւաքել են, սխալ են հաւաքել, ու ttyS4
֊ի ա կպած։ դա կարգաւորեցի, բայց չօգնեց։ գիտէի, նաեւ, որ պէտք ա bios
֊ում տարբեր կարգաւորումներ փորձել, էնտեղ տեսել էի արդէն որ irq
֊ներ կան նշանակելու, փորձելու։
տեղափոխեցի լարը ttyS3֊ի վրայ։ մտածեցի՝ սրանով հաստատ աշխատել ա, էլ քիչ էքսպերիմենտեմ։ ու bios
֊ում մի քանի բան փոխեցի, էդ irq
֊ները բզբզացի, ու էս անգամ էլ կպայ pnp os installed
որ այո, ոնց որ, ու մէկ էլ՝ դա էլ աշխատեց։
բայց ո՞նց աշխատեց։ կպնում եմ՝ չի շարժւում մկնիկի ցուցիչը։ բայց շարժւում ա, յայտնւում ա կպածս տեղում մի քառասուն վայրկեան անց։
հմմմ, մտածում եմ։ չլինի՞ էդ նրանից ա որ մի irq
֊ի վրայ են նստած մի քանիսը։ բայց ախր ես լաւ բաժանում եմ, է։ ու անկախ նրանից թէ ինչպէս եմ բաշխում էդ irq
֊ները սարքերի մէջ՝ մէկ ա տեսնում եմ լինուքսից որ էդ պորտը այլ irq
֊ի վրայ ա նստեցնում, ըստ երեւոյթին զի pnp os installed
, իսկ եթէ դա էլ եմ անջատում, շատ աւելի ա վատանում, ինչ֊որ մէկ էլ X
֊ը սկսում ա միանալուց մեռնել։ կամ եթէ irq
֊ները մի այլ ձեւ բաշխեմ։
ինչեւէ։ հէնց դրոիդից կպայ վեբ, փնտրեցի, ու գտայ սա՝
can linux configure the serial device automagically?
— այո, խնդրում եմ։
նախ դէ, /sbin/setserial
չէր մեզ մօտ՝ /bin/setserial
էր։
երկրորդը՝ օգնեց։ սթարտ արեցի գրաֆիկան, ու անմիջապէս ուր սեղմում էի՝ աշխատում էր։
ու հա, setserial -g /dev/ttyS3
֊ի գրածը փոխւում էր։
նա էլ շատ ուրախացաւ։
յետոյ մտածեցի՝ էվ woody
֊ում ո՞նց էին աւտոսթարտ աւելացնում։ ոնց որ rc.local պէտք էր ստեղծել, բայց ո՞րտեղ։ մտածեցի՝ makedev
սերուիսը հաստատ սթարտ ա անելու, հէնց /etc/init.d/makedev
ֆայլի մէջ գրեցի՝
/bin/setserial /dev/ttyS3 auto_irq skip_test autoconfig
կեղտոտ ա, հա, բայց մարդը տուն էր շտապում։
ու ռեսթարտից յետոյ էլ աշխատեց։
յէյ։
հիմա, հա, էդքան պայծառ չի ամէնը։ իրանց էդ մեծ սարքին նաեւ կպած ա հաստ լարով երկու ձեռքով բռնելու ինչ֊որ վահանակ մեծ կոճակներով, որ չէր աշխատում մէկ ա։ բայց ինձ դա չէին ասել։ ասցին՝ «էլեկտրոնշիկի պէտք ա ասենք երեւի», բայց կասկածում եմ որ bios
֊ի կարգաւորումներից ա։ նաեւ ինչ֊որ իրենց ծրագրում թուեր էին յայտնւում կորում ինչ֊որ պատկերների մօտ։ փորձել ամէնը չկարողացան, զի «օդ» ա պէտք, օդի ճնշում, որն անջատած էր արդէն։
յուսամ կը փորձեն ու շատ օգնութիւն ինձնից հէնց էլ պէտք չի լինի։
զի էնտեղ հանսելը մենակ… կուզեմ ասել, կը լինի ինձ փող չտաք, մենակ ես էլ չքշեմ հասնեմ էնտեղ։
#պատմութիւն #տեք #լինուքս #դեբեան #դեբիան #տպագրութիւն #համակարգ #օպերացիոն_համակարգեր #մեքենայ #ճանապարհ #փորձառութիւն #սարք #ներդրուած_համակարգ #համակարգիչ #հպէկրան #մկնիկ
այսօր այստեղ մոլորուած եղնիկներ էին։
ոնց որ տղայ ու աղջիկ։ աղջիկը հեռու էր մնում, տղան բաւական անտրամադիր զռռում էր ժամանակ առ ժամանակ։ մարդիկ կանգնում, նկարում էին։
եղնիկները վզկապներ ու համարներ ունէին։ երեւի մառախուղի մէջ մոլորուել էին, բայց ճանապարհին շատ մօտ էին, ու վախենում էի որ դուրս կը գան եւ իրանց մեքենան կը խփի։
զանգեցինք 911, յայտնեցինք որ սէնց վիճակ ա։ երեւի ոչ մէկ չէր զանգել, չնայած շատերն էին կանգնել լուսանկարել։ ասացին՝ իրանց վրայ «ջիպիէս» կայ, իրանց կը գտնեն։ բայց յետոյ մեզ հետ զանգեցին, հարցնում էին՝ որտեղ են։
յուսամ գտել են ու ամէն ինչ լաւ եղաւ։
#ճանապարհ #նկար #եղնիկ #դիլիջան #մառախուղ
երբ էդ մարդը քիչ ա երկրորդ գիծ ա կայանել, դա փողոցի դիմացի կէսի երկրորդ գի՛ծն ա։
#քաղաք #վարորդ #ճանապարհ #փողոց
էն անգամ վարում էի, տեսնեմ մէկը կանգնած ա, փորձում ա ուղղահայեաց փողոցից մտնել։ դանդաղեցնում եմ, որ մտնի։
էնքա՛ն յուզուեց մարդը, մի անգամ ձեռքով արեց, յետոյ երբ շրջադարձը գրեթէ աւարտուած էր՝ եւս մի անգամ, յետոյ էլ լոյսերով արեց։
իսկ ես ոչ մի առանձնապէս բան չեմ արել, պարզապէս տեսայ էն կողմից էլ մարդ չի գալիս, յարմար պահ ա, ու ոչ թէ «թողեցի» մտնի, այլ ընդամէնը չթողեցի չմտնի։
էհ։
էն անգամ էլ բաղրամեանով էի անցնում, ամերիկեանի կողքով, մէջտեղի գծով։ երեք գիծ ա։ զգում եմ՝ աջից էլ մեքենայ ունեմ, ու աջից կայանած մեքենաները չեն թողնի իրան անցնել, եթէ իմ գիծը զբաղուած լինի։ ու դէ «գազ» չտուեցի, որ չանցնի, այլ կրկին, թողեցի գնաց։ ու այդ ժամանակ գիտակցեցի, ինչ ա եղել, ու հասկացայ որ ախր երբ ես եմ լինում նման իրավիճակում՝ ոչ մէկ եւ երբեք չի դանդաղեցնի։ լռուելու եմ էդ կայանած մեքենաների մօտ մինչեւ բոլորը չանցնեն։
ու էլի հասկացայ՝ ընդհանուր առմամբ խնդիրն էն ա որ աղքատ ենք։ փոխաբերական էլ ենք աղքատ, աղքատի մտածելակերպ ա մեզ մօտ՝ աղքատը պիտի «շուստրի» լինի, ինչպէս թռչուններն են «շուստրիութիւն» անում, որ էն փշրանքը վերցնեն, մինչեւ էն միւսը չտարաւ։ կամ էդ փշրանքի համար կռիւ անում։
ու բնական ա՝ աղքատների հանրութիւն ենք, հետեւաբար «շուստրի» լինելով մարդիկ իրենց լաւն են զգում։
վարորդն ինքն իրան ասում ա՝ «տեսա՞ր ոնչ չտուեցի մտնի»։ ոչ թէ՝ «տեսա՞ր ոնց տուեցիր տեղ, ապրես որ խոզ չէիր»։
#ճանապարհ #քաղաք #մեքենայ #վարորդ #հանրութիւն #աղքատութիւն #շուստրիութիւն #մտածելակերպ #հոգեբանութիւն
ընկերոջս չգիտէի էլ, խորհուրդ տա՞մ «i’m thinking of ending things»֊ը դիտել, թէ՞ չէ։ ասաց՝ ծանր ֆիլմերի հետ խնդիր չունի։ բայց մէկ ա՝ վստահ չէի։
ու բարդ ա ասել ինչ֊որ բան ֆիլմի մասին, որ հաստատ սփոյլ չլինի։ եւ թիզ էլ չլինի, զի էն դէպքը չի որ ուզում ես համոզել՝ դիտի։
առաւել եւս որ ինքս էլ այն լրիւ չեմ մարսել։
ասացի՝ հեղինակային ֆիլմ ա։ նա ռուսական եզրերի հետ լաւ ծանօթ չէր, ասացի՝ դէ, էժան տագնապների ֆիլմ չի, արուեստոտ ա, հեղինակի մասին ա։ յիշեցի՝ արտ֊հաուս — ասացի։
յետոյ պատմեցի որ վերջերս քաղաքում բիլբորդի վրայ կոմիքսի գովազդ եմ տեսել։ հայերէն էր, ոնց որ վիշապի մասին կար անուան մէջ, ու մտածեցի՝ որ կամ թարգմանութիւն ա, կամ՝ հեղինակային չի։
այսինքն՝ բան էր, գրել են որ վաճառուի։ իհարկէ՝ հեղինակ պիտի ունենայ։
բայց հեղինակային չի։
վերադարձանք ֆիլմի, ասացի՝ երբ ուզում ես մեկուսացում ցոյց տալ, պիտի գնաք ծնողների տուն, որը քաղաքում չի, կատարեալ դէպքում՝ գիւղում էլ չի, գիտես ամերիկացիները ոնց են ապրում, լիւկի պէս, որ հինգ ակր հող ա առել, ու այդ ամբողջ տարածքում լոկ իր տունն ա, ուրիշ մարդ չկայ։
ասացի՝ պատահական չի, որ չեն գնացել (օկ, «ռոադ մուվի» ա) այլ քաղաք՝ ծնողներին տեսնելու, որ ապրում են բազմաբնակարանային շէնքում։
քաղաքում մարդ երբեք այնքան մենակ չի կարող լինել, ինչպէս գիւղում։ նա կը տեսնի այլ մարդ, այլ մարդը կը տեսնի նրան՝ փողոցում, հանրային վայրում, սրճարանում։ ու դա հաղորդակցութիւն ա, իրար տեսնելը, իսկ հաղորդակցութիւնն արդէն բացարձակ մենակութեան մասին չի, յուսադրող ա։
ասացի՝ որոշ չափով նոյնականանում եմ տղայի հետ։
յետոյ խօսում էինք անկապ բաներից, ու բնականաբար՝ այլ մարդկանց մասին (կարելի ա անուանել՝ բամբասանք, բայց ապա մարդիկ բամբասող կենդանիներ են), ասացի՝ ես այդ աղջկայ երկրպագուն չեմ, նա էլ, ինձ համար անսպասելիօրէն, ասաց որ նա էլ չի, ու որ վերջերս էլ առցանց երէսել ա, ինչքան շատ ա նա ազդուած մէյնսթրիմ ձախական մեդիայից, նոյն շաբլոններով ա խօսում։
յիշեցի ֆիլմի մասին, ասացի՝ հա, դիտիր ֆիլմը։
էլի խօսում էինք ասաց՝ «մենք այդ աղջկայ հետ գնացինք…» (արդէն այլ աղջիկ էր, եթէ ձեզ հետաքրքիր ա), ու ուղղուեց՝ «լսիր, ոնց որ նա չէր, բայց ո՞ւմ հետ էի»։ ու սկսեց մտածել՝ ո՞ւմ հետ էր։
ասացի՝ հա, դիտիր ֆիլմը։
ու տէնց։
#կինօ #ֆիլմ #արուեստ #հեղինակային #քաղաք #մեկուսացում #գիւղ #ամերիկա #լիւկ_սմիթ #շէնք #ֆերմա #անասնաֆերմա #ճանապարհ #բամբասանք #զրոյց #մարդիկ #մենակութիւն #յիշողութիւն #կապ #հաղորդակցութիւն
նոյեմբեր 2014
ufraw֊ով սպիտակի բալանսն ա ուղղուած, ու մի քիչ լոյսը բացած՝
իսկ սա սկաներից դուրս նիշքը՝
ապրիլ 2017
ապրիլ 2017
ապրիլ 2017
շախմատ խաղացող ծրագրերը երկու ձեւ են լինում։ դէ շախմատը լաւ բարդ ա, ու մի երկու դար ա բոլոր խաղերի (դէ բակի խաղերի չէ) պարտիաները գրում են, ու երկու համընկնող պարտիա չի եղել։ ահագին կեանքի պէս ա, չհաշուած այն, որ կեանքն աւելի բարդ ա։
վերադառնանք, դէ երկու տեսակի կան՝ որ ստրատեգիա են հաշւում, ու որ քայլեր են հաշւում՝ թէ սէնց անեմ, նա սէնց անի։ եթէ շատ պարզ իրավիճակ ա, խաղի վերջն ա, ապա քայլեր հաշուելն արդիւնաւէտ ա։ եթէ խաղի սկիզբն ա, ապա քայլերն հաշուելն արդիւնաւէտ չի՝ արդիւնաւէտը ստրատեգիան ա։
ու կեանքում էլ ա սէնց, երեւի։ երբ մտածում ես՝ եթէ ես էս իր զանգին կամ բզելուն արձագանքէի, լրիւ այլ կարող ա լինէր՝ էդ նման ա նրան, երբ խմած են քշում, վթար են անում, յետոյ ասում են՝ եթէ էն պահին աջ քաշէի, բան չէր լինի։ ապեր, իրավիճակն այն էր, որ դու խմած էիր, աջ քաշէիր, այլ տեղ էր վթար լինելու։
ու կեանքն ահաւոր ոչ միանշանակ ա, այդ պատճառով էլ աւելի բարդ ա ստրատեգիկ մտածել։ ու մարդիկ մտածում են հաշուելն ա արդիւնաւէտ։ իսկ արդիւնաւէտը երեւի ստրատեգիան ա։ որովհետեւ կարեւոր չի, ֆէյլ լինելու ես թէ չէ։ կարեւորն ա, ուր ես ուզում հասնել։
եթէ գնում ես թիֆլիս, ու ճանապարհին փոս ա, անիւը պայթում ա, հո չես ասի՝ երեւի սխալ էի գնում, գնամ բաքու։ անիւը փոխում ես, գնում ես թիֆլիս։
ու հա, կարող ա չհասնես։ բայց գիտես որ ճիշտ էիր անում։ անկախ նրանից ֆէյլ լինելու ես թէ չէ։
ու տէնց։
#շախմատ #կեանք #հաշուարկ #ստրատեգիա #թիֆլիս #ուղի #ճանապարհ
ճանապարհների որակ՝ http://reports.weforum.org/global-competitiveness-index-2017-2018/competitiveness-rankings/#series=EOSQ057 #ճանապարհ
աղբիւր #նկար #աղջիկ #օդանաւ #ճանապարհ #արուեստ
Հախում գետի վրայով անցնող կամուրջն է։
տեխնիկա՝ եօս 6դ, պենտակոն 50մմ/ֆ1.8 ոսպնեակներ։
ու տենց
«Ճանապարհ» ֆիլմում, Էրիկը որ ասում է՝ «որոշումը կայացուած է, ես վերադառնում եմ Երեւան», արդե՞օք դա որոշում է։ Հաուսն ասում էր՝ «որոշումներն որոնց պատճառը ցաւն է, լաւ որոշումներ չեն» թէ նման բան, գուցէ միշտ չէ որ լաւն են։
ու ասենք ես մտածում եմ, որ եթէ մարդուն ցաւում է, հա, նա մատն է քաշում տաթ բաժակից, կամ վարդակից, կամ երբ ընկնում է կոնցենտրացիոն ճամբար, ուզում է դուրս գալ այդ տեղից, բայց արդե՞օք դրանք որոշումներ են։ մենք «ծրագրաւորուած» ենք ցաւից խուսափել, լինի դա ֆիզիկական ցաւ, թէ մերժման ցաւը։ չգիտեմ, ինչքանով է այդ ցաւից խուսափելու մեխանիզմի պատճառով կայացած որոշումը որոշում։
#ճանապարհ #որոշում #ցաւ #մերժում #հաուս #որոշումներ
ճային փաստօրէն սեփականաշնորհել են։ այն որ աբովեանի ճանապարհին է։
նա հիմա գտնւում է (եւ հաւանաբար պատկանում) «չայկա» ռեստորանի տարածքում։ ճայի թեւն է միայն երեւում՝ այն պարիսպի հետեւից է դուրս գալիս։
նկարելս չեկաւ։ նաեւ շատ բարդ է։ ճայը շրջապատուած է նոր շինութիւններով ու չէր երեւալու միեւնոյնն է, նոյնիսկ եթէ ազատ լինէր։
#ճայ #փաստօրէն #կապիտալ #սեփականաշնորհում #աբովեան #սեւան #ճանապարհ #մոդերնիզմ
նոր անուադողեր, լաւ բենզին, պզզացնելու ջուր֊
#ճանապարհ
ու տենց
երբ գալիս էի, ինձ թւում էր հետեւիս մեքենան միկայինն է։ այն շէնքը միշտ ուզում էի նկարել։ աջ եմ քաշում. արգելակ, բանալի, լծակ։ խցիկ, բռնակ, ոտքերը սառը ասֆալտին։
հետեւիս մեքենան անցնում է, աջ քաշում։ փակ բաժակը ձեռքին ամրակազմ մարդ է դուրս եկել, ձեռքով է անում հեռուից։ պատասխանում եմ. կարծես իրօք միկան է։ բղաւում է՝
– տուդա՞աա
– ահա, – ասում եմ – ու հետ հետ գնում աւելի լաւ ռակուրս փնտրելով։ ուզում եմ թափ տալ վրայիցս այն կովի սեւեռուն հայացը։
– մեծ ես կադրի մէջ, դուրս արի, կամ գնա այնտեղ կանգնիր։
միկան արդեն չկայ։ հասցրե՞ց խմել։
…
այն որ շատ են ու կախուած են օդում, մուգ ցածր ամպերի տակ. ոնց որ վալկիրիաներ լինեն։ սաւառնում են ու նայում ներքեւ, փնտրում, ո՞վ է լինելու ճակատագրի ընտրեալը։։ զգում ես ինչպէս հայացքը վրայովդ անցաւ։ չկանգնեց։ շունչ ես քաշում։
ուզում ես պարզապէս նստել ու նայել, լսել քամու ձայնը ու ալեկոծի աղմուկը։ իսկ խցիկները կողքդ են, լքուած ու տխուր։ օբյեկտիւը նայում է խելախօսի էկրանին՝ «ինչո՞ւ այսպէս»։ «եւ իսկապէս», – հայլապատկերում է լինզան ապակէ էկրանը՝ «ինչո՞ւ»։
ճախրող վալկիրիաները իրենցից գոհ են թւում, գալարւում են. գիտեն որ գերող են, ու դրանից աւելի են ոգեւորւում, պոչերը շարժում են։
դռների շրխկոց, անցնող մեքենանայ, եւ էլի մի հատ։
երկինքը բացւում է։
դեղին աւտոբուս։
հինգն են մնացել, չորսն իրար հետ են շփւում, իսկ միւսը մենակ է ու բարձր։ ամենաբարձր սաւառնողի թելը բռնած տղան իրեն չի էլ նայում։ պարանը ուղղուած է երկինք, ու հալւում է օդի մէջ։
տղան տալիս է պարանը աղջկան. դու հաւաքիր։
մեծ գլխով սեւ֊սպիտակ շունը անցնում է գործարար տեսքով, կանգնում, նայում է մի քանի րոպէ։ կարծես շարունակեց ուղին, բայց մի քիչ յետոյ էլի է կանգնում, նայում։ անսպասելի շրջւում է ու վազում. ետեւից սլանում է տեղացի «վետերոկի շունը»։ եւ թոփալելով, բայց հպարտ, կատարուած պարտքի զգացումով, վերադառնում։
ինտերաղմուկին խառնւում է օբէկտի անորակ դինամիկների երառշտութիւնը. «քեն գեթ նոու սաթիսֆեքշն», իհարկէ ոչ Սթոունզ։ իսկ նաւակի վրայ գրուած է՝ «ռեդ փեփեր», իհարկէ ոչ Չիլի։
վերջին միկրոավտոբուսի պահուհանում ուրախ հեռախօսին նայող դէմք։
այս մի վալկիրիան հնազանդ եւ ցածր թռչում է տիրուհու ետեւից դէպի մեքենաներ։ ոնց որ նեղացած շուն. մի քիչ էլ զբօսնենք։
փշերը պոկել նայքիներից։ դուռ, յու֊էս֊բը, կիտրոնի ժելէ, այս ալբոմը չէի լսել։
հիմա ո՞ւր, վանաձո՞ր։ ամենահարազատ տեղերից է։ դեռ չգիտեմ. բանալի, մատոր, կամերա, դուբլ՝ խշշոց անիւների տակ։
անկասկած է՝ եթէ պայծառ օր լիներ, չարուած ֆոտոներս այսչափ տպաւորիչ չէին լինելու։
էն զգացողութիւնը, երբ շուրջդ շունչ չկայ, մոռացուած քանդած ճանապարհ, սարեր, ամպեր, հսկայ հողմաղացների սառը սուլոցը, ու խելախօսդ բռնում է «Pushkin» ssid֊ով վայֆայ աքսես փոյնթ։ #ուտենց #պուշկին #ճանապարհ #լոռի֊1 #պուշկինի֊լեռնանցք #լոռի #էնոր #զգացողութիւն
երբ ակադեմիկ երաժշտութիւն ես լսել վարելիս, գիտես ինչքան ժամանակում ես հասել։ չի հասցնում աւարտուի։ ։Ճ
#ճանապարհ #երաժշտութիւն
փաստօրէն, այն, որ նա ասենք վատ է քշում, իմ ճանապարհին ինձ տեղ չի տալիս, կամ փողոցի մէջ տեղը կանգնած է իր հաւէսին, դա էլ է ագրեսիւ վարքագիծ։
նա ուտում է, գողանում է իմ ռեսուրենսրը՝ ժամանակն ու տարածքը, որը, վարորդական իրաւունք ստանալիս, մենք համաձայնուել ենք, որ երբեմն իմն է, իսկ երբեմն՝ իրենը։
ու նա կը խցկուի, քանի որ, հո չե՞մ խփի, կʼարգելակեմ։
ինչո՞ւ չեմ խփի, քանի որ ես էլ եմ տուժելու չէ՞։ իսկ ի՞նչ կարեւոր է, յետոյ նյուրենբերգը, կամ հաագան՝ ապպան կը որոշի որ նա էր մեղաւորը։
ես կʼուշանամ, ճիշտ է նա էլ կʼուշանայ, բայց ես էլ։ ու իմ ռեսուրսը՝ ժամանակը էլ աւելի կը պակասի։
եթէ պետութեան վրայ պրոեկտենք՝ պետութիւնը հետ է մնալու, քանի որ նա ուշացաւ, իսկ միւսներն առաջ անցան այդ ընթացքում, եւ կարող են այնքան առաջ անցնել, որ երբեք էլ չʼհասնես։
այդ պատճառով, ե՛ւ պետութիւնը, ինչպէս եւ վարորդը եթէ մեծ խնդիր չի ստեղծում ուրիշի լկտիութիւնից, հանդուրժում է, որ էլ աւելի հետ չʼընկնի, մի կողմից, կարողանում է առաջ գնալ, քիչը կորցնելով։ միւս կողմից, լկտիները հակում ունեն լկտիանալու, երբ ձեռքերին հարուած չեն ստանում։
հ․ գ․ ինչ վերաբերում է ինձ, ես առհասարակ չեմ զգում, որ այն, որ ինձ համար հիմա բարդ իրաւիճակ է ճանապարհին, նրանից է, որ այնինչը սրիկայ է։ ես այդ րոպէին միայն մտածում եմ, ինչպէս անել, որ վատ չʼլինի, ոչ թէ այն մասին, թէ ով է մեղաւոր։ դա ես արդեն ուշ եմ հասկանում, վերլուծելով անցածը։
ու տենց
Պատերազմի վերսկսման դեպքում կառուցվող Սոթք-Վարդենիս մայրուղու անմիջական ու ամբողջական խոցելիությունը գեթ այս միջադեպից հետո պետք է հուշի, որ ռազմական անվտանգության, երկրաբանական կառուցվածքի և տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից բազմիցս գերադասելի է գլխավոր ասֆալտապատ մայրուղին անցկացնել Վարդենիս-Նորաբակ-Քարվաճառ-Դադիվանք գծով`Սոթքի ճանապարհին վերապահելով օժանդակ և ռազմական հաղորդակցային ուղու գործառույթ:
#Քանանեան #ճանապարհ #Արցախ #Քարվաճար #Սոթք #Վարդենիս #մայրուղի #մէջբերում #քաղուածք
ասք գժի թուղթ ունենալու մասին՝ http://wp.me/p3ODBV-3jh
#դրօշ #հաբ #տաքսի #զրոյց #հայոց֊ազգային֊բանակ #գիժ #սպարապետ #պատմութիւն #մարտի1 #ճանապարհ #ասք #ուտենց
#Marc-Riboud #Turkey, #1955
#photography #road #turtle #ֆոտո #փողոց #ճանապարհ #կրիա
Արցախ
Արջեւում Արցախն է
«Սահմանը» անցնելուց հետո կարծես ոչ մի բան չի փոխվում։ Նույն տիպի ցուցանակներ, նույն տիպի սարեր եւ անտառներ, ինչպես Հայաստանի այլ վայրերում։
Արցախի բոլոր ճանապարհներում, սակայն հնարավոր է տեսնել մեծ ցուցանակներ՝ «այս ճանապարհը կառուցվել է բոլոր հայերի աջակցությամբ» կամ «Արգենտինայի հայ համայնքի աջակցությամբ» կամ այսինչ մարդու աջակցությամբ։ Ամենուր երեւում է, որ ողջ հայությունը մասնակից է դարձել Արցախի վերականգմանն եւ զարգացմանը։
Այլ առանձնահատկություն՝ շատ են հուշարձանները, որ չեն թողնում մոռանալ՝ պատերազմը այստեղ էր։ Նման է է Ռուսաստանի ճանապարհներին, ուր մինչ այժմ հանդիպում են երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերին նվիրած քանդակներ, խաչեր, լուսանկարներ, ծաղիկներ։
Սրանք էլ նոր արձաններ են ու գտնվում են ճանապարհին՝ Շուշի չհասած։
Սա կարծես Շուշիի այն ժայռն է, որ մնացել էր անպաշտպան, որովհետեւ կովկասյան թուրքերի հրամանատարները վստահ էին՝ այնտեղից անցնելը հայերի համար անհնար է։ Ձորի լուսանկարները Շուշիի կողմից արջեւում են։
Առեղծվածներ, հանելուկներ, հրաշքներ՝ մնացեք մեզ հետ։
ու տենց
– Ահա, հասանք տեղ։
– Ոնց, արդե՞ն։
– Նենց չի որ արդեն, բայց այո, դեռ հասանք, տեղ։
– Հասանք, հասանք, հասանք Տեղ։
Հիրավի խորհրդավոր է Արցախի ճանապարհը։
Պարզվում է, մինչ Արցախ հասնելը, նախ պետք է հասնել Տեղ։
Ինչպես տեսնում եք Տեղը նշված է քարտեզի վրա։ Այս_տեղ_ կա «_Տեղի_ ալրաղաց», եւ այլ _տեղ_արժան վայրեր ուր _տեղի_ են ունենում _տեղ_ական նշանակության իրադարձություններ։
_Տեղ_ում դեռ զարգացած չեն _տեղ_եկատվական _տեղ_նոլոգիաները, որի պատճառով այստեղ չեն անց կացվում բարքեմփներ, եւ այն կորցնում է իր ակտուալությունը այս թեգի տակ։ Իսկ բնակավայրի մասին _տեղ_եկություններ ստանալը հնարավոր է _տեղ_ի _տեղ_եկատվական բյուրոյում կամ _տեղ_ական ինքնակառավարման մարմիններում, օրինակ _տեղ_ապետարանում _տեղ_եանալով։
Առեղծվածներ, հեքիաթներ, քարտեզներ՝ մնացեք մեզ հետ։
ու տենց