համակարգիչների, կամ համակարգչային տեքնոլոգիաների մասին պատմելիս, յաճախ պատմում ենք այնպէս, ինչպէս կը պատմէինք ֆիզիկայի մասին։
մինչդեռ էական տարբերութիւնն այն ա, որ համակարգիչները մենք ենք նախագծել, ի տարբերութիւն տիեզերքի։
ու պատճառներ կան, որ նախագծել ենք հէնց այդպէս, ինչպիսին են։ եւ լեզուներն ենք մենք նախագծել։
ու կարեւոր ա հասկանալ պատճառները, նախագծման որոշումները։ ոչ միայն որ «սա այսպէս ա», այլ հէնց «ինչի ա սա այսպէս», ինչի՞ ենք այսպէս արել։ եւ ինչի ա դա վատ միտք, ինչի՞ չէինք ֆայմել էն ժամանակ այլ ձեւ անել։ ինչպէ՞ս կանէինք այսօր, բայց չենք անում։ ինչպէ՞ս անում ենք։
շատ քիչ գրքեր կան, որ նման ձեւ են բացատրում տեքը։ օրինակ, չարլզ պետզոլդի «կոդում» շատ կարեւոր ա այն, որ ինքը բացատրում ա, ինչի՞ հէնց բինար, եւ պատմում ա ինչպէս ենք դարերով եկել այդ մտքին։ այդ համար նա անդրադառնում ա եւ բրայլի այբուբենին, եւ մորզէի յօրինած կոդաւորմանը։
այսպէս, աւաղ, յաճախ չի լինում։
սովորեցնելիս համակարգչային ճարտարապետութիւն, կամ ծրագրաւորման լեզուներ, կամ ձեւեր, նախագծման որոշումների վրայ չենք կենտրոնանում, ու ընդունում ենք դրանք տուեալ։
մինչդեռ նախագծել են մարդիկ, եւ միշտ չի որ լաւ մտքի եկել են։ եւ ինձ թւում ա կարեւոր շեշտել՝ որ գիտէք, այստեղ լաւ լուծում չունենք։ կարող էք մտածել, գուցէ գիտական աշխատանք անէք եթէ այլ լուծում մտքին գայ։ իսկ սա այսպէս ա՝ բայց դա մենք ենք արել, այս պատճառներով։
#անկապ #ուսուցում #գիտութիւն #կարգիչ #համակարգիչ #տեքնոլոգիաներ #տեքնոլոգիա #տեք #պետզոլդ #կոդ #մորզէ #բրայլ #այբուբեն #կոդաւորում #նախագծում #որոշում
իթ լիքը մարդ անհանգստանում ա, զի ընկած ա զգացմունքների հետեւից։ բա ո՞նց ես ինձ կը զգամ։ տո գրողի ծոցը, թէ ոնց ես զգալու։ վատ ես զգալու, միեւնոյնն ա։ մի քիչ լաւ, կամ վատ՝ ի՞նչ նշանակութիւն ունի։
քաղաքական որոշում ես ընդունում, ու յետոյ գիտես ինչի համար ես վատ զգում։
#որոշում #քաղաքականութիւն
որոշումներ կան, որ չպէտք ա ընդունել ըստ ձեռնատու֊չձեռնատու հաշուարկի։
ասենք պարզ որոշում՝ ճո֊ին կաշառք տալ թէ չտալ։ ենթադրենք տաս հազար տուգանք ա գալիս։ ճո֊ն տեսականօրէն եթէ տուգանի, երեսուն տոկոսը, այսինքն՝ երեք հազար դրամն իրենցն ա։ բայց թւում ա թէ, քեզ էլ ա ձեռք տալիս, որ հինգ հազար տաս, ոչ թէ տաս, իրենց էլ ա ձեռք տալիս երեքի տեղը հինգ ստանալ քեզնից։
կամ երբ գիւղապետն ասում ա՝ կը գնաք հհկ֊ի համար կը քուէարկէք, յետոյ մեզ մի քիչ լաւ կը նայեն, իսկ եթէ չէ՝ վատ կը նայեն, ու ես էլ ձեզ ինչ կեղտ կարողանամ կանեմ։
ու ես հասկանում եմ, որ «եթէ բոլորը» պայմանը շատ հազուադէպ ա կատարւում, բայց մի երկրի ներսում, հնարաւոր ա որ կատարուի, ինչպէս եւ եղաւ վերջերս։
ու անկախ նրանից, եթէ բոլորը կաշխատի թէ չէ, արժանավայել ա անել այնպէս, ինչպէս ձեռնատու չի, ու ստանալ քո վաստակած խնդիրները, քան չանել։
ու իթ նիկոլն էլ չէր հաւատում որ մի բան կը ստացուի իր մօտ։ նա պարզապէս չէր կարող ինքն իրեն թոյլ տալ կուլ տալ սերժի եւս մի անգամ ղեկավար լինելը, գոնէ մի բան, գոնէ դեսփերէյթ մի բան պէտք ա անէր։
ու արեց։ ու իթ ոչ մէկ չէր սպասում որ կաշխատի։ բայց աշխատեց, մասնաւորապէս որովհետեւ որոշումն արժանավայել էր ու այլ կերպ հնարաւոր չէր ինքդ քեզ թոյլ տալ։ #քաղաքականութիւն #որոշում #արժանապատւութիւն #հայաստան
այստեղ կոսենկո֊ն ասում է, որ նա ուզում էր, որ իր՝ ինստիտուտից դուրս գալը լինի իր որոշումը, ոչ թէ իրեն հանեն։
ու նա յանձնեց լրիւ սեսիան, ստացաւ գնահատականները, կարող էր շարունակել ուսումը յաջորդ սեմեստրում, ու նոր դուրս եկաւ։
#որոշում
«Ճանապարհ» ֆիլմում, Էրիկը որ ասում է՝ «որոշումը կայացուած է, ես վերադառնում եմ Երեւան», արդե՞օք դա որոշում է։ Հաուսն ասում էր՝ «որոշումներն որոնց պատճառը ցաւն է, լաւ որոշումներ չեն» թէ նման բան, գուցէ միշտ չէ որ լաւն են։
ու ասենք ես մտածում եմ, որ եթէ մարդուն ցաւում է, հա, նա մատն է քաշում տաթ բաժակից, կամ վարդակից, կամ երբ ընկնում է կոնցենտրացիոն ճամբար, ուզում է դուրս գալ այդ տեղից, բայց արդե՞օք դրանք որոշումներ են։ մենք «ծրագրաւորուած» ենք ցաւից խուսափել, լինի դա ֆիզիկական ցաւ, թէ մերժման ցաւը։ չգիտեմ, ինչքանով է այդ ցաւից խուսափելու մեխանիզմի պատճառով կայացած որոշումը որոշում։
#ճանապարհ #որոշում #ցաւ #մերժում #հաուս #որոշումներ
Այսօր Պասկեւիչյանը հիանալի բան պատմեց։
Ասում է, երբ մի տեղ աշխատում էր, մի աղջիկ լրագրող կար, որ հա գալիս էր իր մոտ, հարցնում՝ բա սենց բան կարելի՞ է գրել։
Ասում է, հա իրան ասում էի որ դու ինքդ մտածիր, ինչի՞ պետք է արգելվի։
Ու այդ աղջիկը մեկ է հա մոտենում էր, հարցնում։
Վերջը, երբ Տիգրանը հերթական անգամ ասաց որ նա ազատ է, ու ինքն է որոշողը, աղջիկը խոստովանեց՝
֊ ազատությունը լավ է, բայց ինձ այսպես ավելի ապահով է։
Այո, ազատությունը բերում է հավելյալ խնդիրներ։
Սակայն իրականում երբ ազատ ես, այդ ժամանակ ես ավելի ապահով։
Գուցե ոչ միշտ շորթ թերմ, բայց միշտ լոնգ թերմ։
Ու դա այն է, որ մակերեսային զննման ժամանակ չի երեւում, պետք է հասկանալ։
եւ այդպես
դոկտոր Նոբոդին այն պատճառով էր դարձել ոչ մեկ, որովհետեւ այն ժամանակ, երբ պետք էր որոշել – չէր որոշել, չէր ընտրել։
Ու հեքիաթներում է տենց, պետք է ընտրել, ձիուն կորցնել թե չկորցնել, անվերջ կանգնել չի լինի։
Կամ լինել թե չլինել։
Համակարգչային խաղերում դա նույնիսկ ավելի լավ է արտահայտված։ Թե չընտրես այս պահին, այս մի քանի վայրկյանում, ուրեմն վերջ, կերան/սպանեցին/ընկար։
Ու եթե նույնիսկ պաուզան չի օգնում քեզ, ապա դու չկաս էլ խաղում/կյանքում։
Նույնիսկ եթե չորոոշես ու կենդանի մնաս, հետո արդեն դա էլ քո խաղը չէ։ Դա անկապ խաղ է։ Դու չկաս մեջը։
Երբ որոշում չես կարողանում ընդունել, դրանից հետո ինչ լինում է, էլ քո կյանքը չէ, դու կորցրել ես անձդ, ինքդ քեզ, ու էլ չկաս։
ու տենց