համակարգիչների, կամ համակարգչային տեքնոլոգիաների մասին պատմելիս, յաճախ պատմում ենք այնպէս, ինչպէս կը պատմէինք ֆիզիկայի մասին։
մինչդեռ էական տարբերութիւնն այն ա, որ համակարգիչները մենք ենք նախագծել, ի տարբերութիւն տիեզերքի։
ու պատճառներ կան, որ նախագծել ենք հէնց այդպէս, ինչպիսին են։ եւ լեզուներն ենք մենք նախագծել։
ու կարեւոր ա հասկանալ պատճառները, նախագծման որոշումները։ ոչ միայն որ «սա այսպէս ա», այլ հէնց «ինչի ա սա այսպէս», ինչի՞ ենք այսպէս արել։ եւ ինչի ա դա վատ միտք, ինչի՞ չէինք ֆայմել էն ժամանակ այլ ձեւ անել։ ինչպէ՞ս կանէինք այսօր, բայց չենք անում։ ինչպէ՞ս անում ենք։
շատ քիչ գրքեր կան, որ նման ձեւ են բացատրում տեքը։ օրինակ, չարլզ պետզոլդի «կոդում» շատ կարեւոր ա այն, որ ինքը բացատրում ա, ինչի՞ հէնց բինար, եւ պատմում ա ինչպէս ենք դարերով եկել այդ մտքին։ այդ համար նա անդրադառնում ա եւ բրայլի այբուբենին, եւ մորզէի յօրինած կոդաւորմանը։
այսպէս, աւաղ, յաճախ չի լինում։
սովորեցնելիս համակարգչային ճարտարապետութիւն, կամ ծրագրաւորման լեզուներ, կամ ձեւեր, նախագծման որոշումների վրայ չենք կենտրոնանում, ու ընդունում ենք դրանք տուեալ։
մինչդեռ նախագծել են մարդիկ, եւ միշտ չի որ լաւ մտքի եկել են։ եւ ինձ թւում ա կարեւոր շեշտել՝ որ գիտէք, այստեղ լաւ լուծում չունենք։ կարող էք մտածել, գուցէ գիտական աշխատանք անէք եթէ այլ լուծում մտքին գայ։ իսկ սա այսպէս ա՝ բայց դա մենք ենք արել, այս պատճառներով։
#անկապ #ուսուցում #գիտութիւն #կարգիչ #համակարգիչ #տեքնոլոգիաներ #տեքնոլոգիա #տեք #պետզոլդ #կոդ #մորզէ #բրայլ #այբուբեն #կոդաւորում #նախագծում #որոշում
փնտրում ենք զուգահեռ @{դատարկ մեդուզա; emptiness@spyurk.am}յի հետ, նա էսօր սա գտաւ՝
այստեղ պէտք ա որ արդէն գտնենք։
#մորզէ
ասում ա՝
նէնց տպաւորութիւն ա, թէ գաղութացման նպատակներով ԽՍՀՄ֊ն աւելի ա վիզ դրել հայերէն բովանդակութիւն ստեղծի, քան հէնց անկախ հայերը։
(((: #հայերէն
մորզէ՞
#մորզէ #գիրք #ձերագիր #հայերէն #էջ #տեքստ