դենիս հորուատի decent player
գործում, օրինակ այստեղ կայ, այս տեքստն ա հնչում։
#տեքստ #ֆիլմ #խաղ #լսելիք #գործ #էլեկտրոնային
մէկին փորձում էի բերել sdf֊ի համայնք, ու դրա համար պէտք ա ընդամէնը մի բան, բացել տերմինալ եւ գրել՝ ssh new@sdf.org
։
բայց քանի որ ուինդոուսում ա էս մարդը, ու ssh
անելու փորձ չունի (որը կրկին մեր կրթութեան մասին ա, ո՞նց ա որ քանի տարուայ ուսանողին երբեք պէտք չի եղել ոչ մի տեղ ssh֊ուել) միասին առցանց տառապեցինք։
ասի՝ քաշիր putty։ քաշեց ինչ֊որ այլ ուինի համար ssh կլիենտ։ bitvise՞ ոնց որ։ ես դէ էկրահաններով բնաւ չհասկացայ ոնց դրա հետ աշխատել։ լիքը կոճակներ, լիքը դաշտեր եւ տաբեր։ յետոյ քաշեց իսկական փութին։
դրանով կպաւ։
ու սա շատ պարզ ա նկարագրւում՝ ինտերակտիւ հաղորդակցութիւն մեքենայի հետ, ընդդէմ աւտոմատիզացիայի։
կամ ժեստերո՞վ ենք խօսում (կոճակ ենք ընտրում սեղմելու համար) թէ՞ յստակ գրում ենք ինչ ենք ուզում։
էստեղ օբերոնի մշակոյթն էլ աւելի յարմար ա՝ ձեռնարկն ու հրամանը առանձին չեն՝ ձեռնարկը բացում ես՝ հրամանների ձեւերը մէջը կան, ու մեկնաբանուած են՝ պարզապէս քեզ պէտք եղած հրամանի վրայ կտացնում ես։ ու եթէ արգումենտ ա պէտք տալ, կարող ես արգումենտը «սելեքթ» անել այլ պատուհանի մէջ։ ճիշտ ա, մի քանի արգումենտ տալ չես կարող, պիտի գրես։
օրինակ, իմ irc_bot֊ը հիմա պահանջում ա լիքը արգումենտներ՝
vocbot -h irc.libera.chat -p 6667 -o inky -u mobot -n mobot_ -r '#test' -w 'SECRET'
բայց էսպէս իհարկէ ծրագրերն աւտոմատացւում են՝ կարող ես կանչել սկրիպտի միջից՝ արա սա ու սա։ այն քեզ ամէն անգամ չի հարցնում՝ իսկ էս ի՞նչ անեմ։ իսկ սա՞։ դու ամէնը ասում ես։
օրինակ, վերցու էս հոսքից երրորդ դաշտը, դարձրու բոլոռ տառերը փոքրատառ, վերագրի փոփոխականի՝
VAR=`cat /dev/something | awk -F ":" {'print $3'} | tr A-Z a-z`
իսկ օբերոնում առհասարակ «սկրիպտ» հասկացութիւն պէտք չի՝ նոյն հրամանը (մոդուլի ֆունկցիան) կարող ես կանչել եւ «կոնսոլից»՝ ամէն տեղից, մի տեղ գրած լինի, կտացնես վրան, եւ նոյն ֆունկցիան կարող ես կանչել քո ծրագրից։
#իւնիքս #աւտոմատացում #կոնսոլ #տեքստ #օբերոն #սկրիպտ #ինտերֆէյս #մշակոյթ
իւթիւբի խօսքից տեքստ փոխարկիչը noritsu֊ն naruto ա գրում։ (:
#խօսք #տեքստ #փոխարկիչ #ժապաւէն
պէտք ա դասաւանդման պլանը գրեմ ներկայացնեմ, ձեռքս չի գնում այլեւս այդ անյարմարութեանը՝ google docs կամ թէկուզ libreoffice կիրառելուն։ փորձեցի՝ մարքդաունն աշխատեց։
մինչ այդ չէր աշխատում, սխաներ ունէի՝ lmodern.sty
֊ն չէր գտնում, գտնուեց՝ texlive-latexextra
տեղակայելուց յետոյ, ու նաեւ lwapr.sty
չէր գտնում՝ գտնուեց texlive-latexrecommended
֊ի մէջ։
#իւնիքս #լինուքս #ջենթու #տեք #տեքստ #աբստրակցիա #վերացարկում #գործիք #էկրանահան #նշաձեւ
աստուատ, լրիւ չտես վիճակներում եմ, սէյլֆիշ դիտարկիչ քշելով, չէի իմանում սէնց բաներ կան՝ ֆայրֆոքսում դաբլ թափ արի՝ տեքստի չափսը հարմարեցնում ա։
#աստուատ #լրիւ #չտես #սէյլֆիշ #դիտարկիչ #վիճակներ #քշել #ֆայրֆոքս #էկրանահան #անդրոիդ #լինեէյջ #տեքստ
ինչ սէյլֆիշին կպել եմ, ես նոյնիսկ զննիչների ցոյց տուած էջերի տեքստն եմ դժուարութեամբ կարդում՝ այն լինում ա կամ սպիտակի վրայ, կամ սեւի, կամ որեւէ նախապէս որոշուած ֆոնի վրայ ա, ու նախապէս որոշուած գոյնի ա, իսկ ես արդէն սովոր եմ, որ ինձ մօտ ֆոնը գեներացւում ա իմ ուզած նկարից, ու կարգաւորուող ա՝ տեքստն այդ լղոզուած նկարի վրայ ա, ու ինձ հարմար գոյնի ու երանգի ա։ #դիզայն #սէյլֆիշ #զննիչ #էկրանահան #տեքստ
էս իրանի հայերէն ռադիոն ինչ ծիծաղելի ա։ #տեքստ #դիզայն #ռադիո #իրան #էկրանահան
տեքստը շատ լաւ բան է դրա հետեւից թաքնուելու համար։ #տեքստ
մորզէ՞
#մորզէ #գիրք #ձերագիր #հայերէն #էջ #տեքստ
#նամականիշ #1877 #գիրք #ֆրանսերէն #հայերէն #տեքստ
այլ գրչի ձեռագիր նոյն գրքում։
#հայերէն #ձեռագիր #գիրք #էջ #տեքստ
«Մոնթի Փայթն եւ Սուրբ Գրաալ»֊ի տոկի պոնա թարգմանութիւնն այդ լեզուն սովորելու համար կարեւոր աղբիւր է։ աւաղ, հասանելի է միայն արխիւում։
#տոկի_պոնա #կինո #արխիւ #գրաալ #մոնթի #լեզու #թարգմանութիւն #տեքստ
չգիտեն էլի մարդիկ, որ պէտք է գրել՝ «գարեջուր ուաբշէ չկայ», ահա։ չունեն էդ կուլտուրան։
#հրէաներ #դալան #պետերբուրգ #տեքստ #գրուածք #ատելութիւն #քաղաք #լուսանկարներ
չգիտեն էլի մարդիկ, որ պէտք է գրել՝ «գարեջուր ուաբշէ չկայ», ահա։
#պետերբուրգ #գարեջուր #թուղթ #տեքստ #լուսանկարներ #քաղաք
եթէ տեքստի մէջ պէտք է օգտագործել հնչիւնաւորիչ (դիակրիտիկալ) նիշեր, ապա ահա դրանք՝ https://en.wikipedia.org/wiki/Combining_Diacritical_Marks
ֆայրֆոքսը ինձ մօտ չի կարողանում ճիշտ ռենդեր անել, բայց լիֆփադը կարծես կարողանում է։ Բացատներ է թողնում սակայն։
Տոն տին ̈ողը կնեգյն ա
Ին ̇ո ̇ւմ ա չին ̇ո ̇ւմ մին հարուստ մարթ, տրա ին ̇ո ̇ւմ ա էրկու ախճիգյ։ Մին օր ծեն ա տամ ̇ո ̇ւր ̈ան մըեծ ըխճըկանը, հըրցնում․
եւ այդպէս։
#տեքստ #գիր #հայերէն #էկրանահան #հնչիւնաւորիչ #տարբերիչ #նիշ
գրաֆիկական միջավայրը պարզեցնում է պարզ գործողութիւնները, եւ դարձնում է բարդ գործողութիւնները անհնար։
Դագ Գուին (հունիսի 22 1991 թիւ, comp.unix.wizards խումբ)
#կոնսոլ #տեքստ #յունիքս #միջավայր #յարմարաւէտութիւն #քաղուածք #քաղվածք
կրնամ ապակի ուտել եւ ինծի անհանգիստ չըներ։
#տառատեսակներ #հայերեն #հայերէն #տառատսեակ #ապակի #ուտել #տեքստ #թեստ #էկրանահան
Երբ գիտես, ինչպէս օգտագործել կոնսոլ, դա նման է նրան, որ դու կարող ես խօսել կարգչի հետ։ Աւելի ճիշտ, դու նրան գրում ես։
Երբ դու գիտես ինչպէս օգտագործել մուկ, դա նման է նրան, երբ դու չգիտես լեզուն, ու փորձում ես ձեռքերը շարժելով ինչ֊որ բան հասկացնել։
Կարգիչները սովորեցուած են որոշակի ժեստեր հասկանալ, բայց դու չես կարող բացատրել նրան ամէնը այս ձեւով, առանց տեքստ։
Tracing of the 17-line inscription carved on the northern wall of the church of Tzarakar Monastery.
Translation: …St. Grigor …handwriting… For God’s sake… Armenian King Mushegh… the monastery and churches on the order of Father… after my departure… is cursed… those who carry out the orders… may be blessed…
#ծառաքար #հայերեն #տեքստ #inscription #armenian #tsarakar
անհավանական է թվում, որ վաթսունականներին մարդիկ այսպես էին աշխատում։ կարծես երեկ էր դա։ ահա ինչպես էր աշխատում լինոտիպը՝ http://www.youtube.com/watch?v=6wHiddZOfa8
սա էլ մի լինոտիպի տխուր պատմություն ՝
http://grapaharan.org/index.php/Էտաոին_Շրդլու
դաժան պատմվածք է, ուր մարդը տարված է միայն իրենով ու իր խնդիրներով, ու բնավ չի մտածում այլ էակների՝ ասենք լինոտիպերի մասին։
#typesetting #make-up #page-proofs #Linotype
#գրաշարություն #տառաշարություն #լինոտիպ #հրատարակչություն #տեքստ #տպարան #ֆրեդերիկ֊բրաուն #էտաոին֊շրդլու #գիտաֆանտաստիկա #գրապահարան #փաստորեն #տեխնոլոգիաներ
_ու տենց _
գտնված է ընկերոջ պատի վրա, ֆեյսբուկում։
crosspost to graffiti_am{.lj-user}
_ու տենց _
Վաղուց էի ուզում պատրաստել համար ավատար․ այս նշանը ուրարտերեն սեպագրում (նաև նեո ասորերենում) նշանակում է՝ sur (Շուռ)
_ու տենց _