մէկին փորձում էի բերել sdf֊ի համայնք, ու դրա համար պէտք ա ընդամէնը մի բան, բացել տերմինալ եւ գրել՝ ssh new@sdf.org։

բայց քանի որ ուինդոուսում ա էս մարդը, ու ssh անելու փորձ չունի (որը կրկին մեր կրթութեան մասին ա, ո՞նց ա որ քանի տարուայ ուսանողին երբեք պէտք չի եղել ոչ մի տեղ ssh֊ուել) միասին առցանց տառապեցինք։

ասի՝ քաշիր putty։ քաշեց ինչ֊որ այլ ուինի համար ssh կլիենտ։ bitvise՞ ոնց որ։ ես դէ էկրահաններով բնաւ չհասկացայ ոնց դրա հետ աշխատել։ լիքը կոճակներ, լիքը դաշտեր եւ տաբեր։ յետոյ քաշեց իսկական փութին։

դրանով կպաւ։

ու սա շատ պարզ ա նկարագրւում՝ ինտերակտիւ հաղորդակցութիւն մեքենայի հետ, ընդդէմ աւտոմատիզացիայի։

կամ ժեստերո՞վ ենք խօսում (կոճակ ենք ընտրում սեղմելու համար) թէ՞ յստակ գրում ենք ինչ ենք ուզում։

էստեղ օբերոնի մշակոյթն էլ աւելի յարմար ա՝ ձեռնարկն ու հրամանը առանձին չեն՝ ձեռնարկը բացում ես՝ հրամանների ձեւերը մէջը կան, ու մեկնաբանուած են՝ պարզապէս քեզ պէտք եղած հրամանի վրայ կտացնում ես։ ու եթէ արգումենտ ա պէտք տալ, կարող ես արգումենտը «սելեքթ» անել այլ պատուհանի մէջ։ ճիշտ ա, մի քանի արգումենտ տալ չես կարող, պիտի գրես։

օրինակ, իմ irc_bot֊ը հիմա պահանջում ա լիքը արգումենտներ՝

vocbot -h irc.libera.chat -p 6667 -o inky -u mobot -n mobot_ -r '#test' -w 'SECRET'

բայց էսպէս իհարկէ ծրագրերն աւտոմատացւում են՝ կարող ես կանչել սկրիպտի միջից՝ արա սա ու սա։ այն քեզ ամէն անգամ չի հարցնում՝ իսկ էս ի՞նչ անեմ։ իսկ սա՞։ դու ամէնը ասում ես։

օրինակ, վերցու էս հոսքից երրորդ դաշտը, դարձրու բոլոռ տառերը փոքրատառ, վերագրի փոփոխականի՝

VAR=`cat /dev/something | awk -F ":" {'print $3'} | tr A-Z a-z`

իսկ օբերոնում առհասարակ «սկրիպտ» հասկացութիւն պէտք չի՝ նոյն հրամանը (մոդուլի ֆունկցիան) կարող ես կանչել եւ «կոնսոլից»՝ ամէն տեղից, մի տեղ գրած լինի, կտացնես վրան, եւ նոյն ֆունկցիան կարող ես կանչել քո ծրագրից։

#իւնիքս #աւտոմատացում #կոնսոլ #տեքստ #օբերոն #սկրիպտ #ինտերֆէյս #մշակոյթ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ test  իւնիքս  աւտոմատացում  կոնսոլ  տեքստ  օբերոն  սկրիպտ  ինտերֆէյս  մշակոյթ