էս զեկոյց ա ada-ով գրուած posix համատեղելի միջուկի մասին՝ https://www.youtube.com/watch?v=K2zIxkxHo-Q
զեկոյցից յետոյ հարց ա հնչում, ինչի՞ gloire դիստրիբուտիւի մէջ ինքը օգտագործել ա xorg, ոչ թէ աւելի ժամանակակից wayland։
ինքը պատասխանում ա՝ որովհետեւ աւելի հեշտ էր՝ wayland֊ը ուզում ա libinput իսկ դա ուզում ա udev, իսկ դա արդէն շատ աւելին ա պահանջում քան զուտ posix համատեղելիութիւն։
իսկ xorg֊ին պէտք են unix socket֊ներ։
էդ պատճառով էլ xorg ա աշխատեցնում իր միջուկի վրայից։
#տեխնոլոգիաներ #միջուկ #ադա #էքս #տեք #իւնիքս #նախագծում
ինձ համար սարսափելի կարեւոր էր գիտակցումը, որ էն ես ինչ եմ՝ նրանից ա որ կար մեծ մեքենայ որ աշխատել ա էդ ուղղութեամբ։
կարելի էր ասել՝ դէ ծնողներն են խօսել, ու դէ ես էլ։ դէ կարելի ա ասել՝ ռուսական դպրոցների որակն աւելի լաւն էր, էդ պատճառով են ինձ էդպիսի դպրոց տուել։
բայց ինչի՞ ա էդ եղել։ ինչի՞ առհասարակ ռուսական դպրոցը գոյութիւն ունէր։ ինչի՞ են ծնողներս էդ լեզոով խօսել, չնայած իրանց առաջին լեզուն այլ էր։
իրանցից չէր՝ մեծ, խոշոր մեքենաներից էր, որ աշխատել են։
էդ գիտակցումը՝ որ ես էն եմ ինչ մեքենան ա ուզել ինձնից սարքել, շատ կարեւոր էր ինձ համար։
հիմա ծրագրաւորման լեզուներից։ ինչի՞ ես դու գրում ջաւա֊սկրիպտով։ կամ ջաւայով։ կամ սի շարփով։ կամ ռասթով։ կամ գօյով։ արդե՞օք նրանից ա որ յանճարէղ են։
թէ՞ դա survivor bias ա։
արդե՞օք չկային ու չկան (այդ մասին յետոյ) ոչ պակաս արժանի լեզուներ, որ մէյնսթրիմ չեն մտել։
կային։ հարցը՝ մեծ մեքենաների, մեծ կորպորացիաների մէջ ա։ իրանք ունեն ազդեցութիւն, ոչ միայն փող։ փողը միշտ չէ որ դառնում ա ազդեցութիւն, բայց նետսէյփն ու մայքրոսոֆթն են ջաւա֊սկրիպտի առաջ տանողները ամենասկզբից, իսկ յետոյ արդէն էփլը, նետֆլիքսը, ֆէյսբուքը, եւ այլն։
էդ մոմենտը որ այն հաւաքել ա՝ խոշոր ուժերի պատճառով ա։
էն մոմենտը որ ջաւան ա հաւաքել, թայփսկրիպտն ա հաւաքել՝ խոշոր կարեւոր ուժից ա։
ես յիմար երեխայ էի ու հպարտանում էի որ ջաւայով բաներ եմ գրում։
բայց ինչի՞ էր էդպէս։ զի խոշոր ուժերն են ուզել որ ես էդպէս անեմ, որ ես դա ընտրեմ։
յետոյ ջաւան սկսեց դուրս չգալ։ էլի շատ դուր չէր գալիս, զի զգում էի որ դանդաղ ա։ բայց փոքր կոկիկ լեզու էր թւում։ սկսեց բարդանալ։ մտածում էի՝ ինչի՞ ա էդպէս։ ինչի՞ են փչացնում։
չէի հասկանում։
իսկ շատ անց որոշեցի լուրջ վերաբերուել հայերէնին եւ սովորել։
ու ես հարցնում էի ընկերոջս՝ @vgratian@xn–69aa8bzb.xn–y9a3aq ֊ին, արդե՞օք էդ պարտուած խաղ չի նախապէս։ արդե՞օք իմաստ կայ պայքարելու, հայերէն գրելու, հայերէն վիքի խմբագրելու, հայերէն գրականութիւն թուայնացնելու, արդե՞օք իմաստ կայ ջանք դնելու, եթէ նախապէս պարտուած ես։
եւ նա պատասխանեց, որ դա էական չի։ քո գործը՝ քո գործն անելն ա։ ու ինչ կը լինի՝ կը լինի։ մօտաւորապէս էն ասեց, ինչ վերագրում են չերչիլին։ ու ես էդ խօսքերը չերչիլի շատ սիրում եմ։
բայց ես գտայ էլ աւելի ինձ համար կարեւոր պատասխան, տարիներ անց։
դէ ես զգում էի որ պասկալը լաւ լեզու ա, գտայ լինուքսում freepascal։ պարզ, արագ աշխատող, քիչ մեմորի վերցնող, փոքր բինարներ սարքող։
զգում էի եւ մինիմալիզմը, եւ դիզայնը։
ու ինչպէս երբ մի կատարողի մի ալմբոմ ես լսել, ու դուրդ գալիս ա, ուզում ես փնտրել, տեսնել էլ ի՞նչ ալբոմ ունեն, էդպէս էլ փնտրեցի, գտայ օբերոնը։
էդ մինիմալիզմը, էդ պարզութիւնը, էդ էականի եղածը եւ անէականի դուրս թողածը ինձ տարել էր։ ու մինչ էսօր տանում ա։
օբերոն համայնքի մարդիկ ասում են երբեմն՝ ահ ինչ հաւէս կը լինէր, որ օբերոնը օգտագործուէր արդիւնաբերութեան մէջ։ ահ ինչ հաւէս կը լինէր որ աշխատանք լինէր էդ լեզուով։
ու ես ջոկեցի որ չի լինի։
ու եթէ լինէր էլ, կը դարձնէին օբերոնը էն, ինչ արեց արդիւնաբերութիւնը պասկալի հետ։
էլի էդքան վատ չի, բայց ինչ ասես անէական բան չեն աւելացրել։
ու գալիս ենք էն հարցին՝ արդե՞օք նախապէս պարտուած չենք։ արդե՞օք իմաստ ունի ջանք դնել։
իմ պատասխանն ա՝ պարտուել֊չպարտուելով չի։
եթէ ամբողջ աշխարհը օգտագործում ա ուոթսափ, չի նշանակում որ ես չեմ կարող կամ չպիտի օգտագործեմ xmpp։
xmpp֊ն ու oberon֊ը կը լինեն նիշ համայնքներում։ դրանց շուրջ չի լինի տնտեսութիւն, ու թող չլինի, զի դրանից միայն վատ ա լինում։
իսկ իմ գործը՝ հայերէն գրելն ա, ու օբերոնով գրելն ա։ ու ուրիշներին հայերէն կարդալն ա, ու օբերոնի ելատեքստ կարդալն ա։
ու պատահական չի որ ես երկու տարբեր ուղղութիւններով եկայ մի բանի։ գնալով սիրուն դիզայնի հետեւից եկայ օբերոնի։ գնալով խոշոր, կայսերական տեխնոլոգիաներից հեռու՝ եկայ նոյն տեղ։
#ազատութիւն #օբերոն #աւբերոն #տեխնոլոգիաներ #քաղաքականութիւն
էսօր խօսում էինք, յիշատակեցի oncd ու nsa ռիփորթները, ահա էստեղ յղումները թողնեմ, որ լինեն, միւս անգամ հեշտ գտնեմ՝
երկրորդ թուղթը յիշատակում ա #պասկալ ֊ը։ այդ պատճառով embarcadero֊ն հրապարակեց այս յօդուածը՝ արդե՞օք պասկալը ապահով լեզու ա։
#ծրագրաւորման_լեզու #ծրագրաւորման_լեզուներ #ծրագրաւորում #տէք #ապահովութիւն #տէքնոլոգիա #տէքնոլոգիաներ #տեխնոլոգիաներ #լեզու #անվտանգութիւն
աբովեանում մի գործարան կար, կգբ֊ի համար լոկատորներ էին սարքում։ դրանք օգտագործւում էին խսհմ սահմանը մոնիտոր անելու համար։ համակարգչի էկրանին նկարում էին թէ կենդանի ա անցնում, ու քարտէզին տեղն էին ցոյց տալիս, երեւում էր ոնց ա շարժւում։ մի անգամ կգբ֊ն չի ընդունել գործը, քանի որ ըստ պատուերի պէտք ա 500 ամպեր ծախսէր, իսկ ծախսն իրականում 600 ապմեր էր։ տենց, յետոյ էլի աշխատեցին, ուղղեցին։
ու էդ տեխնոլոգիան մեզ մօտ կար դեռ ութսունականների սկզբին։ էդ սահման մոնիտոր անելու մասին եմ։ #սահման #տեխնոլոգիաներ
արագ փորձեմ գրել գեւորգ քեշիշեանի ելոյթից։ նա հէնց այն մարդկանցից ա երեւում ով ահաւոր ոգեւորուած ա թեքնոլոգիաների զարգացմամբ, ու կարծում ա որ շատ լաւ գործ ա անում մարդկութեան համար։
ես գուցէ կը թուամ նեղմիտ, կամ չափազանց կոնսերուատիւ, բայց ինձ դուր չի գալի ուր ա աշխարհն այսօր գնում։ ու ինձ դուր չեն գալիս կենտրոնացուած համակարգերը։
նախ ինքնավար մեքենաներից։ իրենք էլ են այդ գործի մէջ փորձում մտնել, ու նա հա կրկնում էր՝ «մտածէք այդ մասին» արտայայտութիւնը։ տիպա չենք մտածում, հա՞։ ասում ա՝ ինչ հաւէս կը լինի, տեսէք մենք հիմա ունենք հինգ ջի թեքնոլոգիան, մի գիգաբիտ վայրկեանը, ու դրա կիրառութիւններից մէկն ա ինքնավար մեքենաները՝ դրանք կպած են ամպերին, բոլոր որոշումները կատարւում են ամպերում, ու ամպի միջի արհեստական բանականութիւնը սովորում ա բոլոր մեքենաների փորձից, ու կարողանում ա այդ բոլոր մեքենաներն առանց ուշացումների կառավարել։
լո՞ւրջ։ այդքան ոգեւորի՞չ ա։ լո՞ւրջ չէ՞ք ուզում տեսնէք որ single point of failure համակարգ էք ստեղծում։ այդ խնդիրն ի դէհ միայն ՏՏ֊ում չի հանդիպում։ դա ձախականների ստանդարտ խնդիրներից ա, երբ իրենք փորձում են կենտրոնացուած կառավարում օգտագործել։
ու ի՞նչ եթէ որոշ չարամիտ էակներ՝ մարդիկ, հաքերներ, այլ երկրի հաքերներ, կամ գուցէ այլմոլորակայիննե՞ր, վնասեն այդ կենտրոնը։ թէկուզ բաշխուած կենտրոնը ի դէպ՝ կոնցեպտուալ մակարդակում այն միեւնոյն ա կենտրոն ա։ ու կը լինի սայֆայի պէս՝ կենտրոնը վնասում ես, ու բոլոր մեքենաները կիրառելի չեն։
չէ՞ որ ասում ա գեւորգը, դա հիասքանչ ա։ ինչների՞ն ա ձեզ պէտք սեփական մեքենայ։ ասում ա՝ հաւէս կա՞յ առաւօտը կիսաքնած քշելու էն դեբիլների մէջ, էն ա մեքենայի մէջ հաց կուտես կամ կը քնես, կամ երեկոյեան յոգնած մի հատ էլ մտածես մեքենան կառավարելու մասին։ եւ ի՞նչ իմաստ կայ բոլորը առաւօտը իրենց մեքենայով գան գործի, թողնեն արեւի տակ, յետոյ գնան տուն։ աւելի լա՞ւ չի համայնքի մեքենաները լինեն, շրջեն քաղաքով, ում երբ պէտք ա վերցնեն։
էս մարդը կարծես շուկայական տնտեսութեան բեքգրաունդով մարդ ա, իսկ սա շատ նման ա չէ՞ սոցիալիստական գաղափարներին։ պարզապէս այն տարբերութեամբ որ կորպորացիաներին են պատկանում մեքենաները։ մենք կարծես թէ վերջերս ենք սոցիալիստական մօտեցումներից պրծել, ու դեռ յիշում ենք, ու ուրախ ենք որ կարող ենք ունենալ սեփական մեքենայ եւ թողնել այն արեւի տակ, կամ չթողնել մեր գործն ա։
նաեւ, իր օրինակը կորեկտ չէր՝ միեւնոյն ա ցերեկը մեքենաների պահանջն ու ճանապարհների ծանրաբեռնուածութիւնը ցածր են, մեքենաները անկապ քաղաքով շրջելու են կամ կայանելու են իրենք իրենց։ տրաֆիկի մեծ մասը առաւօտն ու երեկոյեան ա, ու միեւնոյն ա էդ քանակի մեքենայ պէտք ա մարդկանց գործից տուն հասցնելու համար։ այ հասարակական տրանսպորտով երթեւեկել խթանելը, կամ մի մեքենայի մէջ աւելի շատ մարդկանցով երթեւեկել խթանելը կարող ա օգնի եւ բնապահպանական եւ տրաֆիկի նուազեցման առումով, ու դա այսօր կիրառւում ա։
ասում էր՝ դէ պէտք ա ճնշել քաղաքական գործիչներին, որ ասենք քաղաքի որոշ մասեր սկսեն արգելել ոչ ինքնավար մեքենաներով մուտք։ այո՛, ահա թէ ինչի մասին էք մտածում։ հիանալի, տնտեսական շահերը միշտ բերում են քաղաքական հարցերին։ #բայց_պէտք_չի։ ես այդ քաղաքական քայլին չեմ սատարի։
ցոյց էր տալիս ինքնավար մեքենաներն ինչպէս են տեսնում աշխարհը։ ահա՝ տեսէք, գրել ա 93% ճշտութեամբ մեքենայ ա ճանաչել։ ուրեմն, ասում ա, երեւի կատու չի։
լո՞ւրջ։ դու մե՞զ ես ասում։ սա «քանի տոկոս գարանտիա կարաս տաս» հարցի պատասխան ա։ իսկ կարո՞ղ ա մի հատ էլ երդուի այդ մեքենան որ կատու չի այն օբյեկտը։ ո՞ւմ արեւ ա երդուելու։ գուգլի՞։ քուալքոմի՞։ լաւ օկէյ, սա լուծելի խնդիր ա, սրան չեմ կպնում։ իմ խնդիրն ա կենտրոնացած համակարգը, վերահսկողութիւնը անծանօթ կորպորացիաներին յանձնելը։
ու վերջապէս ընդհանուր առմամբ կարելի ա գեւորգին հարցնել, նա իրեն մատրիցում ո՞ր դերում ա տեսնում՝ Ճարտարապետի, Սմիթի, Երկուորեակների, թէ՞ Սերափի։
բարի գալուստ Նոր Աշխարհ։ եւ երջանկութիւն ձեզ։ #քուալքոմ #տեխնոլոգիաներ #տտ #թեքնոլոգիաներ #ապագայ #գիտութիւն #կենտրոնացում #ապակենտրոնացում
ամազոնը վերջերս առել ա «whole foods»֊ը, դա տենց սննդի ցանց ա, բաւական էժան եւ արագ, ու որակով, ի տարբերութիւն տխրահռչակ «ֆաստ ֆուդ»֊ի։ ես երբ ՆՅ֊ում էի, այնտեղ սնւում էի։ ամազոնը փոխելու ա համակարգը, աշխատողների զգալի մասը էլ պէտք չի լինի։
դու մտնում ես տարածք, չեքինւում ես հեռախօսով։ ու յետոյ գնում ինչ ուզում վերցնում ես, իսկ արհեստական բանականութիւնը որոշում ա գինը, եւ յետոյ ուղարկում քեզ հաշիւ։ կամ կը հանի փողն աւտոմատ։
ամազոնի այլ վերջին նորամուծութիւններից ա փականը։ մարդիկ կան, ով չեն ուզում, որ ամազոնի առաքիչը թողնի տուփը դռան մօտ։ ապա իրենք կարող են տեղադրել իրենց ամազոնի փական։ տանը, մուտքի դռան ներսի կողմից նաեւ կայ տեսախցիկ։ երբ ամազոնի առաքիչը գալիս ա, նա կարողանում ա բացել դուռը, այդ պահին աւտոմատ միանում ա խցիկը, ու տան տիրոջ հեռախօսին հաղորդագրութիւն ա գալիս, ու նա կարող ա տեսնել ինչպէս են հասցրածը թողնում իր տանը, գնում։
սա կրկին, ինչպէս եւ նախորդ գրառման միջի հերոս «էմ֊ի»֊ն, շատ օգտակար բան ա, ու կրկին, վախենալու։
նշանակում ա, ամազոնը կարողանում ա բացել երկրի զգալի մասի դուռը։ ու նշանակում ա, եթէ ամազոնը լինի կոտրել, ապա հաքերները կարող են ստանալ երկրի զգալի մասի դռների վերահսկողութիւնը, ու գուցէ ամազոնը նոյնիսկ չիմանայ այդ մասին, մինչեւ դա չկիրառուի զանգուածային կերպով։
հետաքրքիր ա նաեւ, որ ամազոնը աշխատում ա որպէս շահոյթ չհետապնդող կազմակերպութիւն։ իրենք զրօ֊ի վրայ են, կամ մինուսի մէջ են, քանի որ ողջ շահոյթը ինուեստ են անում նոր դաշտեր կամ հետազօտուիթւններ։ ամազոնն ու գուգլը բաւական դիւերսիֆիկացուած են, ու ինչով ասես չեն զգաղւում, ի տարբերութիւն ֆէյսբուքի, ով ընդհանուր առմամբ ծածկում ա սոցիալական ցանցի հատուածը։
տտ կորպորացիաներն ունենում են գերշահոյթ ու ներդնում են նորանոր հետազօտութիւնների ու ասպարէզների մէջ, իսկ ասենք աւիաընկերութիւնները ստիպուած են բաւարարուել փոքր, նոյնիսկ %1 շահոյթով, որովհետեւ ահաւոր բարդ մրցակցային պայմաններում են աշխատում։
ինձ սարսափեցնում ա այն, ինչ կարգի աննախադէպ հնարաւորութիւն ու վերահսկողութիւն են ունենում մի երկու խոշոր ընկերութիւն։
առհասարակ, աջականների վախն ա, որ իշխանութիւնը կը դառնայ աւտորիտար, իսկ ձախականների վախն ա՝ որ մենաշնորհ կորպորացիաները կը տիրեն աշխարհին։ երկուսն էլ ահաւոր վախենալու են։
#ամազոն #գուգլ #տեխնոլոգիաներ #համաշխարհայնացում
էսա գենետիկական ճարտարագիտութիւնը մի քիչ էլ զարգանայ, մենք մտնելու ենք առցանց երեխայ ենք պատուիրելու՝ աչքերը՝ գոյն ընտրելու դիալոգով, ասենք՝ մանուշակագոյն, մազերը՝ գանգուր, ու երբ երեխան պատրաստ լինի՝ առաքելու են տուն՝ դրոնով։
իսկ այդ երեխաների հարցին, թէ՝ ո՞րտեղից են երեխաներն յայտնւում, առանց ստելու, ազնիւ նայելով մանուշակագոյն աչքերին կը պատասխանենք՝ առցանց պատուիրել ենք ու դրոնը բերել ա։ #երեխաներ #գենետիկական_ճարտարագիտութիւն #ապագայ #դրոն #տեխնոլոգիաներ #գիտաֆանտաստիկա #ֆանտաստիկա
ի՞նչ չի լինի կարդալ էլ․ թանաքի արտացոլող էկրանով՝ գրքեր կենսաբանութեան մասին, արուեստի մասին, գունաւոր կոմիքսներ, գունաւոր պատկերազարդումներով գրքեր, լուսանկարներով գրքեր։ քանի որ այդ էկրանները տակաւին սեւ սպիտակ են։ #ընթերցիչ #տեխնոլոգիաներ #գոյն
այսօր գտայ իմ երբեք չաւարտուած պատմուածքից հատուած՝
— իսկ ինչպէս իմանամ որ դու իրօք իսկական սատանայ ես։
— յարաբերոոթիւնները վստահութեան մասին են։
— հմ՞։
— դէ, ես քեզ կարող եմ տարբեր էժան ֆոկուսներ ցոյց տալ, որ մեր կուսակցութեան դպրոցի սկսնակներն են անում՝ բոց, փոխակերպումներ, եւ այլն։ եթէ դա է քեզ պէտք համոզուելու համար՝ խնդրեմ։
— իսկ դուք փաստաթղթերի պէս բան չունէ՞ք։
— իհարկէ ունենք։ ես ունեմ թուային սերտիֆիկատ, որն ինձ տուել է աստուած։ ձեր իսկ, ի դէպ, մարդկանց տեխնոլոգիաներով պատրաստած։ բայց արդե՞օք դու կարող ես այն կարդալ եւ համոզուել որ ես իրօք ես եմ։ դու չունես այդ համար ոչ բաւական գիտելիք, ոչ էլ սարքաւորումներ կամ ծրագրեր։ այնպէս որ պէտք է հաւատաս։
— իսկ ինչո՞ւ չունեմ։
— որովհետեւ չես ուզել ունենալ։ չես խնդրել աստծուց, ինչպէս մենք ենք ասում։ չես ջանալ սովորել՝ այլ խօսքերով։ խնդրէիր՝ կը տային, կունենայիր։ իսկ դուք, մարդիկ ինչ ասես չէք ուզում, խնդրում աստծուց։ ոնց որ բնաւ չհասկանաք, որ խնդրելը «խնդրում եմ» բառեր արտասանել չի նշանակում։ աղօթքը ջանք է։ ամէն ինչ աշխատանք է պահանջում։ ամէն ինչ։ ոչ մի բան ձեր պատկերացրած «հրաշքով» չի լինում։ բայց այն, ինչ լինում է՝ ինչո՞վ հրաշք չէ։ չէք գնահատում ինքներդ ձեր ներդրումները։ ոնց որ ինքներդ ձեզ չյարգէք։ տես, ես յատուկ եմ շեշտել՝ ձեր իսկ մշակուած տեխնոլոգիաներով։ որոնց հետ ինքներդ ծանօթ չէք։ հեհե։ ես ակնյայտօրէն վայելում եմ այս խօսակցութիւնը։
#քաղուածք #զրոյց #սատանայ #տեխնոլոգիաներ #հրաշք
http://www.linux.org.ru/news/ubuntu/12216626/page1#comment-12220081
#էջանիշ #մեկնաբանութիւն #լինուքս #էքսորգ #ուեյլանդ #տեխնոլոգիաներ #ռուսերէն #գրաֆիկա
— ծրագրերի յարաբերութիւնների լաւագոյն մտածած մոդելը՝ քօմ֊ն էր։
— եւ լինուքս աշխարհում, ասենք գնոմի դեւերը դրանից հրաժարուեցին։
— որովհետեւ գնոմ֊ի դեւերը որոշեցին գրել «ով բան չի հասկանում» շուկայի համար։ իսկ ում համար դու նախագծում ես, դրանց էլ նմանւում ես։
#զրոյց #տեխնոլոգիաներ #գնոմ #լինուքս #քօմ #ծրագրաւորում #նախագծում
վերջերս խնդրել էի շեֆին որ ֆլեշկա պատուիրի, նա մի քանի հատ բերեց բաժանեց։ այդ պահին սենեակում մարդ կար, զարմացաւ՝
— դուք դեռ ֆլեշկանե՞ր էք օգտագործում։ ես վաղուց գուգլ դրայւի եմ անցել։
— այո, գուգլ դրայւով չի ստացւում մեքենայ բութ անել։
(այդ պատճառով էի խնդրել, որ բութաբլ կրիչ լինի)
եւ այդպէս։ #զրոյց #տեխնոլոգիաներ #կրիչ #ֆրեշկա #գուգլ #աշխատանք
Մեզ մօտ «Y» սերունդ չի, մեզ մօտ «Կ» սերունդ է։ «Կայֆաւատ» բառից։ Որը չափում է իրենց ապրած օրուայ արդիւնաւէտ լինելը նրանով, թէ ինչքան «կայֆ» է ստացել։
Եթէ այդ «կ» մարդիկ տեխնիկական եւ լեգալ խնդիրներ չունենային թմրադեղեր ստանալու հետ, ապա շուրջօրեայ ուղեղին դրանցից կը մատակարարէին։ Ու այսպէս «էշացած» կապրէին։ Գուցէ այդ պատճառով էլ այնքան սիրուած է «վիրտուալ» իրականութիւնը։
Ու իմ ապագայի տեսութիւնն, իմ հակաուտոպիան սա կը լինէր՝ նոր հասարակութեան մէջ բոլորը կը նստեն նախ հոլո֊ոսպնեակների, յետոյ հոլո֊կոնտակտային֊ոսպնեակների, յետոյ ձեւ կը գտնուի անթել ձեւով այդ ամէնը հաղորդել ուղեղ։ Դա նախ շատ կիրառելի յատկութիւններ ունի, ու հոլո֊մարդիկ կանուանեն նրանց, ով դրանից խուսափում է յետամնաց, եւ անցեալից կառչող։ (իրենց մէջ իրօք կը լինեն յետամնաց մարդիկ շատ քանակութեամբ)։ Ինչպէս հիմա ասում են, որ էլեկտրոնային գիրք չսիրողները յետամնաց են։ Ու այդ վիրտուալ իրականութիւնը, իհարկէ, էլ․ գրքերի պէս չի լինի drm֊ից ազատ։ Ամէնը կը լինի դրա տակ, կապուած է լինելու կորպորատիւ սերուիսների(sasss) հետ՝ վիրտուալ դրայւ, վիրտուալ խոհանոց, ամէն ինչ։ դու վճարում ես խոհանոցի համար, ստանում ես քո «չոր կերը», բայց ափսէի վրայ տեսնում ես սպանիչ մի բան, լեզուիդ վրայ էլ սպանիչ համ է լինելու։ ու մենք վճարելու ենք ամէն պիքսելի համար, եւ ամէն գրամմ թմրանիւթի համար, որոնք մեր կեանքը զարմանահրաշ են դարձնում։
Այդ վիրտուալ զարմանահրաշը ինքնին թմրանիւթ է լինելու։ Դրանից ոչ մէկ իր կամքով չի ուզի հրաժարուել։ Իհարկէ, թմրանիւթերի վրայ նստելը առողջութեան խնդիրներ կառաջացնի, բայց դա էական չէ, քանի որ մարդիկ վատ չեն զգալու իրենց՝ ընդամէնը աւելի շատ են վճարելու թմրանիւթերի համար, որ այս կամ այն հիւանդութեան սիմպտոմներն են ծածկում։
կարող եմ երկար զարգացնել թեման, պատկերացնում եմ ամէնը, կրթութիւնը, դասակարգերը, բայց չարժի, քանի որ «կ» հասարակութեան մարդիկ այսքանն էլ դժուարութեամբ են կարդում, պէտք է թուիթի պէս կարճ գրառում անել, ու պարտադիր՝ ծիծաղելի, որ կարդան, քանի որ դէ պէտք է «կայֆ» լինի։ ու «կայֆի» մատակարարողն է հարգուած, տժժացողն է հարգուած։ ոչ թէ այս ձեւ «աբիժնիկ» լինի։
#հակաուտոպիա #սերունդ #կայֆ #կայֆաւատ #տեխնոլոգիաներ
սա ահաւոր հաւէս է եւ միաժամանակ ոչ պակաս վախենալու։
http://youtube.com/watch?v=aThCr0PsyuA
#տեխնոլոգիաներ #մայքրոսոֆտ
ռասփբերի փայը նաեւ վատ գործ արեց։ այն է, որ հիմա երեխաները դրանով են խաղ անելու, եւ փայթոնով են գրելու՝ բարձր մակարդակի կոդ։ երբ իրենք զբաղւում էին արդուինո֊ի պէս գործիքների հետ, իրենք շատ աւելի շանսեր ունէին ծանօթանալու ցածր մակարդակի հետ, հասկանալու այն։ նոյնիսկ երեւի ստիպուած էին, եթէ արդուինո ստուդիոն այդ պատկերը չփչացնի։
ինչեւէ, բայց ինդուստրիան չի փոխւում։ այսինքն առաջ է գնում, բայց պահանջ ունի ցածր մակարդակի մասնագէտների․ մենք ունենք այո, արդեն 32բիթանի չիպեր, որ ասենք 2մմx2մմ չափս ունեն, իսկ բարձրութիւնը՝ 1.6 մմ է։ ու 16 բայթ յիշողութիւն։ ու այն համ քիչ է էներգիա ծախսում, համ էժան է։ էլ չեմ ասում որ շատ գործ կայ ինչի համար ութ բիթն էլ է շատ։ ինչի՞ վերցնես երեսուներկու բիթանի պրոցեսոր։ ամէն սենթը մեծածաւալ արտադրութեան դէպքում դառնում է լուրջ խնայողութիւն։ եւ աշխարհում էլ աւելի քիչ էներգիա է ծախսւում։
այսինքն պահանջը լինելու է, իսկ սովորելու աւելի քիչ հնարաւորութիւն, միջավայր կայ սովորական երեխայի մօտ։ #տեխնոլոգիաներ #ռասփբերի_փայ #արդուինո #ծրագրաւորում #միջավայր
թուային սարքերը շերտաւոր են։ առաջ բոլորն օգտագործում էին, նոյն «սքայփով» խօսելու համար համակարգիչներ, իսկ հիմա խելախօսը կարծես ծածկում է «սովորական» մարդու լրիւ պահանջները։ որոնք, որպէս կանոն՝ սպառելու մասին են, կամ երբեմն ոչ շատ լուրջ ստեղծագործելու։
Ընդհանուր առմամբ բան չի փոխուել՝ առաջ էլ համակարգչով էին սպառում, հիմա աւելի հարմար գործիքներ կան սպառելու համար։ Բայց, եթէ մէկը, ով փորփրող է, ով հետաքրքրուող է, ուզեր խորանալ, նա կարողանում էր։ Թէկուզ եթէ իր օպերացիոն համակարգը ուինդոուս էր։
հիմա նա, ով գուցէ հազարից մէկն է, իսկ գուցէ միլիոնից, ով գուցէ ուզի խորանալ, եթէ նա չունի համակարգիչ, այլ ունի խելախօս, նա չի կարող։ պարզապէս չի կարող։ ի՞նչ պէտք է անի, ասենք քաշի անդրոիդում տերմինալ։ եւ ի՞նչ է նա անելու այդ տերմինալի մէջ, բացի ձեւական լս֊ի՞ց։ ոչ մի բան։ նոյն էն 810֊ը, որ դեբիան էր, անհամեմատ աւելի շատ խորանալու հնարաւորութիւն էր տալիս։ գրեթէ համակարգիչ էր։
չէ, ինձ սխալ չհասկանաք, ես սիրում եմ դիւրակիր սարքեր։ ու շատ յաճախ եւ չաթի, եւ փոստ ստուգելու համար չեմ մօտենայ կարգչին։ պարզապէս ասում եմ, որ շատ շատերը ձեռքի տակ չեն ունենալու գործիք, որով կարող էին սովորել անել լուրջ գործ, լինի դա դիզայն, անիմացիա, թէ ինչ֊որ մի ծրագրաւորում։ #տեխնոլոգիաներ #դիւրակիր #աշխատանք #ստեղծարարութիւն #ծրագրաւորում
դիւրակիր սարքեր արտադրողները փորձում են դրանք ներկայացնել որպէս ստեղծագործելու գործիք։ ոչ միայն՝ սպառելու։ դա շատ հաւէս է, որ իրենք ուզում են այդպէս ներկայացնել իրենց ապրանքը, դա նաեւ մեր մասին է, որ մենք ուզում ենք ստեղծագործող լինել, ոչ միայն սպառող։
սակայն ուզում եմ ասել, կայ շատ լաւ սարք ստեղծագործելու համար, այն մեր քթի տակ է։ ու դրանից լաւ թուային գործիք չկայ։ ու այն անտեսուած է։
այդ սարքը՝ հասարակ դեսքթոփ համակարգիչն է։ այն ունի սպանիչ զարգացած օպերացիոն համակարգեր, սպանիչ զարգացած թուլքիթներ ծրագրեր գրելու համար, ունի զանազան գործիքներ ստեղծագործելու համար, եւ այդ գործիքների որակի, ճկունութեան եւ հնարաւորութիւնների հետ չի կարող համեմատուել ոչ մի դիւրակիր սարքի գործիք։
դրանք են՝ իլիւստրատորը, ինքսքեյփը, ֆոտոշոփն ու գիմփը, զանազան նախագծման ծրագրեր՝ ճարտարապետների ու ճարտարագէտների համար, կինո եւ անիմացիայի ստեղծման հզօր գործիքներ։
ինչն է շատ սիմպտոմատիկ, դա այն է, որ gtk ֆրեյմուողքը ստեղծուել է ստեղծագործելու համար ծրագիր գրելու համար՝ gimp գրելու համար։
այսինքն, եթէ դու ունես այդքան գործիքներ ստեղծագործելու համար, ապա անկասկած է որ դու ունես շատ լաւ գործիքներ ծրագրեր գրելու համար։
ու այդ ամէնը հիմա անտեսուած է ոչ միայն սովորական օգտագործողների կողմից, այլ նոյնիսկ ծրագրաւորողների։
#տեխնոլոգիաներ #դիւրակիր #աշխատանք #ստեղծարարութիւն #ծրագրաւորում
ասք օփենմոկո֊ի ջիէսէմ ֆիրմւերը փոխելու մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2013/12/15/12473/
#ասք #ազատ֊ծա #ազատություն #անհնազանդություն #համացանց #դիւռակիր #տեխնոլոգիաներ #տեղեկատվական֊տեխնոլոգիաներ #օփենմոկո
Երեւի թէ, իմ ամենամեծ խնդիրներից մէկը առցանց սերւիսների հետ, ներառեալ Դիմագիրքը, այն է, որ իրենք աննկատ փոխարինում են տեխնոլոգիա գաղափարը՝ ընկերութիւն գաղափարով։
http://norayr.arnet.am/weblog/2013/12/15/ասք-աննկատ-փոխարինելու-մասին/
#համացանց #ոստայն #դիմագիրք #ծաոծ #տեխնոլոգիաներ #ազատութիւն
անհավանական է թվում, որ վաթսունականներին մարդիկ այսպես էին աշխատում։ կարծես երեկ էր դա։ ահա ինչպես էր աշխատում լինոտիպը՝ http://www.youtube.com/watch?v=6wHiddZOfa8
սա էլ մի լինոտիպի տխուր պատմություն ՝
http://grapaharan.org/index.php/Էտաոին_Շրդլու
դաժան պատմվածք է, ուր մարդը տարված է միայն իրենով ու իր խնդիրներով, ու բնավ չի մտածում այլ էակների՝ ասենք լինոտիպերի մասին։
#typesetting #make-up #page-proofs #Linotype
#գրաշարություն #տառաշարություն #լինոտիպ #հրատարակչություն #տեքստ #տպարան #ֆրեդերիկ֊բրաուն #էտաոին֊շրդլու #գիտաֆանտաստիկա #գրապահարան #փաստորեն #տեխնոլոգիաներ
Ես նույնիսկ շփոթվեցի․ չէ՞ որ աֆրիկացիները սովորաբար շատ են սիրում լուսանկարվել, եւ հարցերի կողքիս կանգնած խաուսին, թե ինչ պատահեց․ հաջորդեց շատ հետաքրքիր բացատրություն․ ինչպես երեւում է, լեռնականներն արդեն գիտեն, որ եթե լուսանկարչական ապարատն ուղղված է մարդու վրա, հետո ստացվում է նրա դիմանկարը։ Բայց նրանք հաստատ համոզված են, որ նկարի հետ լուսանկարին է փոխանցվում այն մարդու հոգու մի մասնիկը, ով նկարել է, եւ եթե իրեն շատ լուսանկարեն, ապա լուսանկարիչը իր նկատմամբ ձեռք կբերի լիիրավ իշխանություն։ Կախարդանքի գերազանց օրինակ, միանգամայն ժամանակակից միջոցներով․ հնում դուք մարդու նկատմամբ իշխանություն էիք ձեռք բերում, եթե տիրանում էիք նրա մազերի փնջին կամ կտրված եղունգներին։ Մեր օրերում այդ նույն նպատակով, հավանաբար, միանգամայն պիտանի է լուսանկարը։
Բաֆուտի քերծեները Ջերալդ Դարրել
#լուսանկարներ #բաֆուտ #դարրել #ջերալդ֊դարրել #աֆրիկա #մոգություն #լոսանկար #ֆոտո #տեխնոլոգիաներ #քաղվածք #գրքեր
Engineers are always honest in matters of technology and human relationships. That’s why it’s a good idea to keep engineers away from customers, romantic interests, and other people who can’t handle the truth.
from Engineers Explained
#engineers #truth #tecchnology #customers #romantic #people #relationships
#ինժեներ #ինժեներներ #հարաբերություններ #ճշմարտություն #ազնվություն #մարդիկ #տեխնոլոգիաներ
#ասք պատահական մարդկանց մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2013/05/31/ասք-պատահական-մարդկանց-մասին/
#աղջիկներ #գուգլ #ընկերներ #թեյ #համացանց #մտքեր #տեխնոլոգիաներ #քաղաք #ֆեյսբուք #მაგარია #ազատություն #ուտենց
Լրիվ սրտովս է ասում՝ Современная техноиндустрия напоминает стаю обезьянок, которые с бешеной скоростью несутся то в одну сторону, то в другую, подражая какой-нибудь одной
http://lleo.me/dnevnik/2013/05/20.html
#Կագանով #քաղվածք #տեխնոլոգիաներ
հին հայկական կարգիչների ձեռնարկներ՝ http://kg.am/tcbfhu found and scanned manuals of old computers designed and produced in #Armenia. http://norayr.arnet.am/RetroComputing/Armenian/armenian-computers.html #Նաիրի #Նաիրի-3 #հաշվիչ-մեքենա #Էլեկտրոն #Մերգելյան #Հրազդան #Մասիս #ձեռնարկ #կարգիչ #ՏՏ #Հայաստան #Երեւան #համակարգիչ #Էլեկտրոն #տեխնոլոգիաներ #ռետրո #էհմ #պատություն #retro-computing #armenian-computers #soviet-armenia #nairi #razdan #masis #documentation #1964 #1965 #####
#Հետաքրքիր֊է, ինչ ոչ ճկուն է իշխանական քարոզչությունը։ Ասենք, որ #Րաֆֆի ֊ն օգտագործում է արեւմտյան սոց․ #տեխնոլոգիաներ։ #Գրողը֊տանի, այդ մարդը #գաղափար չունի տեխնոլոգիաներից։ #Երկնեկ չէ՞ր ունենար։ http://norayr.arnet.am/weblog/2013/03/02/ասք-երկիր-քանդելու-մասին/