ուրեմն ինտերնետներում խօսակցութիւններ կան, որ հին ccd
սենսորների գոյները «լաւն են»։ գոյներն իսկապէս այլ են, բայց դա ccd
֊ից չի՝ նրանից ա որ բայերի մատրիցը այլ ձեւ էր՝ առաջ ամէն գոյնի ֆիլտրը թողնում էր շատ աւելի նեղ գոյնի սպեկտր, քան էսօր։ օրինակ, կանաչը թողնում էր կանաչ կանաչ, եւ կանաչակապոյտը չէր անցնի։ իսկ էսօր աւելի լայն սպեկտր ա թողնում, կանաչագրեթէկապոյտը անցնում ա։
ըստ երեւոյթին նրա համար ա, որ աւելի ճիշտ, ու աւելի մարդուն հաճելի գոյներ ստացուեն։
եւ ահա ձեզ օրինակ, ես ունեմ canon g1
— առաջին սերնդի, բաւական առաջադէմ point and shoot
խցիկ։ ունի 3.3 մեգապիքսել սենսոր։
շատ հաստ եւ հաւէսն ա։ (:
ահա թէ ինչ ա ստացւում իրանով՝
զըռ կանաչ։ (:
անց կացնենք սենսիայի lut
֊ով՝
արդէն կարելի ա նայել։
կամ էստեղ ինչ պայծառ են՝
ու ապա աստիայի lut
֊ը կիրառելուց յետոյ՝
ու տէնց։
#ֆոտո #ֆոտօ #լուսանկարչութիւն #լուսանկարներ #գոյն #տեք #խցիկ #պատմութիւն #դիզայն
օրիանակ, որ հասկանաք, ինչի են ահաւորը լռելեայն, չխմբագրուած թուանշային գոյները։
ահա, լաւ ա չէ՞ նայւում, այս, իմ անցեալ սէթի շապիկի նկարը։
արուած ա նոկիա հեռախօսով, եւ վրայից կիրառել եմ sensia
ժապաւէնի lut
։
այնպէս որ, դիմաւորէք՝ սենսիա՝
իսկ սա նոկիա 8֊ի (sirocco
) սարքած նկարն ա, դիմաւորէք՝ նոկիա՝
ահաւոր աաաաաա, չէ՞։
իսկ հիմա կրկին, սենսիա՝
այս, սենսիայի վարկածից ես չեմ կարողանում աչքերս շեղել։
#էսթետիկա #ֆոտօ #գոյն #ժապաւէն #նոկիա #սենսիա
մոռացայ ասել, նաեւ հարցրի, որ յիշում եմ իր գիրքը՝ «կենդանի թուանիշը», թարգմանւում էր անգլերէն։
զի ռուսերէն չկարդացող ընկերներ ունէի, որ ուզում էի կարդային։
ասաց՝ թարգմանուած ա, ազատ դրած ա, փնտրի կը գտնես։
ու իսկապէս՝ https://blog.dehancer.com/lifelike-book/
կարճ ասեմ՝ ես միշտ զգում էի, որ թուանշային խցիկով արուած լուսանկարներիս գոյները ինձ դուր չեն գալիս։ երբ բացայայտեցի որ raw ֊ն մշակելով աւելի շատ բան եմ կարողանում անել՝ մի քիչ թեթեւացայ, բայց մէկ ա, ինչքան չէի խմբագրում, չէի հասկանում ինչ անել, եւ ինչի համար։ օրինակ նկատել էի, որ դեսաթուրէյթդ վիճակը դուրս գալիս ա, բայց չէի հասկանում՝ ինչի՞։
կոսենկօն ամէն ինչ լաւ բացատրում ա այս գրքում։ սկսած նրանից ինչ ա գոյնը, ինչպէս սովորել տեսնել գոյն։
ինքը դէ գիտէք, հիմա գրեթէ միայն ժապաւէն ա նկարում։ իսկ եթէ ոչ ժապաւէն՝ ապա այֆոնով, եւ դեհանսերով մշակում ա։
գիրքը շատ լաւն ա, ու նոյնիսկ եթէ թուանշային լուսանկարներ չէք անում, բայց լուսանկարչութեամբ եւ արուեստով հետաքրքրւում էք, պէտք ա կարդալ։
այն քիչ գրքերից ա, որ դրա պէս անգլերէն գրուած գիրք չգիտեմ, որ խորհուրդ տամ։ ինձ թւում ա չկայ։
ահաւոր լաւ գործ ա արել կոեսնկօն։
#գիրք #լուսանկարչութիւն #ֆոտո #գոյն #պաւել_կոսենկօ #արուեստ #էսթետիկա #ճաշակ #անգլերէն
կոսենկօն երեք շատ լաւ նիւթ ա հրապարակել՝
https://www.youtube.com/watch?v=kd2Q7fqZKno https://www.youtube.com/watch?v=5TUpUFahIGA https://www.youtube.com/watch?v=mvawUKq6aUY
սա իր բլոգից էլ ա կարելի իմանալ, գրքից էլ։
#ֆոտո #ֆոտօ #գոյն #արուեստ
տարիներ առաջ մի աղջկայ պատմում էի որ շատ աւելի մտածուած եմ ընտրում շորերիս գոյները՝ ինչն ինչի հետ եմ հագնում։
(չնայած լիքը բան մեր փոխարէն արդէն մտածել են, օրինակ վերնաշապիկները պարունակում են կապոյտ, որ ջինսերի հետ սազեն, նոյնիսկ եթէ դուք էդ կապոյտը չէք նկատում)
ու այդ օրն իմ վրայ սեւ շապիկ էր, վրայից էլ՝ վարդագոյն վերնաշապիկ։
ու նա տէնց նայեց ինձ, ասաց՝ էդ մտածուա՞ծ ա սեւ շապիկ ու վարդագոյն վերնաշապիկ համադրելը։
ու ես շփոթուեցի։
ուզում եմ ասել՝ այո, շատ լաւ ա, հիմա էլ նոր հագայ սեւ շապիկ ու վարդագոյն վերնաշապիկ ու դուրս եմ գալիս տանից։
#հագուստ #ճաշակ #գոյն #գոյներ #առօրեայ
#աստուատ #գոյն
#ռուսերէն #կորոնավիրուս #գոյն
ներկերի եւ ոչ միայն «սարդ» խանութի վրայ մեծ տառերով գրուած ա՝ «դուխով», իսկ տակից աւելի փոքր տառերով՝ «ծեփէք պատերին»։
#ներկ #գոյն #քաղաք #երեւան #գրութիւն #փողոց
ոչ մի բանը սովորաբար մարդիկ պատկերում են՝ մութ, սեւ։
ու տեքնոյի մշակոյթը, որ ասում ա՝ չենք ինքնացուցադրւում, ի՞նչ ուրախանալու բան կայ՝ ընտրում են ոչ մի գոյն՝ սեւ գոյն։ այլ խօսքերով՝ բլանկ, դատարկ։
վայ՝ բլանկը՝ որոշ լեզունեարում՝ սպիտակ ա։ blanko՝ էսպերանտոյով սպիտակ ա։ blanc — ֆրանսերէն սպիտակ ա։ blanco — իսպաներէն։ bianco — իտալերէն։
ուրեմն՝ դատարկը ըստ աշխարհընկալման կամ սպիտակ ա կամ սեւ։ կամ ա՞յլ գոյն։
ու իսկապէս, եթէ մտածում ես rgb գոյնային տարածքում — ապա սեւն ա զրօ, զրօ, զրօ֊ն։ իսկ եթէ cmyk֊ով ես մտածում — ապա ոչ մի բանը՝ սպիտակ թուղթն ա — սպիտակ ա։
#աշխարհընկալում #գոյն #լեզու #տեքնօ #տեքնո #էսպերանտո #ֆրանսերէն #իտալերէն #իսպաներէն #լեզուամտածողութիւն #ընկալում #զրօ #ոչինչ #մշակոյթ
կոսենկոն հայքից նկարներ ա հրապարակել՝ https://pavel-kosenko.livejournal.com/837750.html #հայք #ֆոտո #կոսենկո #մոբայլ #դիւրակիր #այֆօն #խելախօս #կոսենկո #դեհանսեր #գոյն #ժապաւէն
գործընկերս ութսունականների վերջ, իննսունականների սկիզբ աշխատել ա ցիւրիխում, նոյն ԷՏՀ֊ում։ սա էլ իր մեքենան ա։ վոլվո։ յետոյ քշելով բերեց հայաստան։
նկարը ցոյց եմ տալիս, զի ժապաւէն ա, սիրուն գոյներ են։ ժապաւէնը անյայտ ա։
տեսածրիչ՝ HP LaserJet 500 MFP M525
ու տէնց։
#ժապաւէն #ֆոտո #ցիւրիխ #վոլվո #մեքենայ #գոյն #պատմութիւն #լուսանկար
#գոյն #դիզայն
սա այֆոնի նկարած պալիտրա ա, գոյնիերի վրայից դրուած են ճիշտ, սպասելի գոյները։
այստեղ երեւում ա եւ էփլի ֆիրմային դեղնութիւնը մոխրագոյնների մէջ, եւ բացուած մաշկի գոյնը։
#այֆոն #խցիկ #ֆոտո #գոյն
սպանիչ միտք ա՝ եռաչափ գոյնի ընտրիչ՝ https://d3x0r.org:444/javascript/colorPicker/index4.html
այառսիի d3x0r֊ից։ ահա։
#գոյն #ծրագրաւորում #կայք #տեքնոլոգիաներ
շատ հետաքրքիր յօդուած ա մէյերովիցի մասին՝ https://www.theguardian.com/artanddesign/2018/mar/07/photography-legend-joel-meyerowitz-phones-killed-sexiness-street-most-stunning-shots #ֆոտո #մէյերովից #պատմութիւն #քաղաք #փողոց #գոյն
ի՞նչ չի լինի կարդալ էլ․ թանաքի արտացոլող էկրանով՝ գրքեր կենսաբանութեան մասին, արուեստի մասին, գունաւոր կոմիքսներ, գունաւոր պատկերազարդումներով գրքեր, լուսանկարներով գրքեր։ քանի որ այդ էկրանները տակաւին սեւ սպիտակ են։ #ընթերցիչ #տեխնոլոգիաներ #գոյն
հաւանական է, որ գունային հարմոնիան ոչ թէ բացայայտուող օբյեկտիւ իրականութիւն է, ինչպէս կարծում էին Նիւթոնն եւ իր հետեւորդները, այլ մեր էսթետիկական գիտակցութեան յատկութիւն, ինչպէս հակուած էր կարծել Գյոթէն։ հարմոնիան գոյութիւն չունի մեր ընկալումից դուրս, ինչպէս նաեւ դրանից դուրս գոյութիւն չունի գոյն հասկացութիւնը։
#քաղուածք #գիրք #գոյն
ձախ կադրը՝ ժապաւէն։ միջին կադրը՝ թուային խցիկի սարքած նկարը։ աջ կադրը՝ թուային նկարը, մշակուած է ժապաւէնի կարգաւորումով։ http://www.iandriyanov.ru/blog/sravnenie-plenki-i-tsifry
#ժապաւէն #ռուսերէն #յօդուած #գոյն
գոյնն ու կոնտրաստը, ռուսերէն
http://ezhe.ru/data/vgik/zhv-cvet_kontrast.html #գիրք #ռուսերէն #գոյն
սպանտչ հարցազրոյց «սրեդա ակումբի մասին։ կռահէք ո՞ւմ հետ՝ պաւել կոսենկո֊ի, «կենդանի գոյն գրքի հեղինակի։
#գիրք #ժապաւէն #լուսանկարչութիւն #հարցազրոյց #ռուսերէն #գոյն #պաւել_կոսենկո #ֆոտո
https://en.wikipedia.org/wiki/Heinrich_K%C3%BChn
#Հայնրիխ_Քիւհն #ինքնանկար #ժապաւէն #գոյն #ֆոտո