էսպերանտոյով՝ fluo, rivero, akvo
իֆկուիլով՝ aklál, klal, akla
արմատը՝ kl֊ն ա։
#էսպերանտո #իֆկուիլ #լեզու
ոչ մի բանը սովորաբար մարդիկ պատկերում են՝ մութ, սեւ։
ու տեքնոյի մշակոյթը, որ ասում ա՝ չենք ինքնացուցադրւում, ի՞նչ ուրախանալու բան կայ՝ ընտրում են ոչ մի գոյն՝ սեւ գոյն։ այլ խօսքերով՝ բլանկ, դատարկ։
վայ՝ բլանկը՝ որոշ լեզունեարում՝ սպիտակ ա։ blanko՝ էսպերանտոյով սպիտակ ա։ blanc — ֆրանսերէն սպիտակ ա։ blanco — իսպաներէն։ bianco — իտալերէն։
ուրեմն՝ դատարկը ըստ աշխարհընկալման կամ սպիտակ ա կամ սեւ։ կամ ա՞յլ գոյն։
ու իսկապէս, եթէ մտածում ես rgb գոյնային տարածքում — ապա սեւն ա զրօ, զրօ, զրօ֊ն։ իսկ եթէ cmyk֊ով ես մտածում — ապա ոչ մի բանը՝ սպիտակ թուղթն ա — սպիտակ ա։
#աշխարհընկալում #գոյն #լեզու #տեքնօ #տեքնո #էսպերանտո #ֆրանսերէն #իտալերէն #իսպաներէն #լեզուամտածողութիւն #ընկալում #զրօ #ոչինչ #մշակոյթ
երէկ գիշերը տուն հասայ, կարդացի, կայ էսպերանտո֊ի ֆորք, կոչւում ա՝ ido, անհամեմատ աւելի լաւն ա, բայց աւաղ գրեթէ մարդ չի տիրապետում։
իսկ էսպերանտոն ամենատարածուածն ա միջազգային արհեստական լեզուների մէջ։ #էսպերանտո
քանի պիտակել եմ, կրկին գրեմ, որ իմ կարծիքով էսպերանտոն լրիւ մոդերնիստական գաղափար ա ու լեզու, զուգահեռ ա ասենք բաուհաուսի լեզուների մէջ։ օբերոնն ու գոու֊ն էլ մոդերնիստական ծրագրաւորման լեզուներ են։
բայց մենք ապրում ենք պոստմոդերնի շրջանում, ու մարդիկ էլ շատ պոստմոդերն էակներ են, ակնյայտ ա որ իրենց հաճելի չի լինի մոդերնիզմը։
Էսպերանտո֊ում, նոր բառ կազմելու համար, սովորաբար նախընտրելի է երկու կամ երեք արդէն գոյութիւն ունեցող արմատ համադրել, քան փոխառել այդ բառը այլ լեզուից։ Սա խորհուրդ է տրւում «պարզունակ» արմատների քանակը ցածր պահելու համար եւ հետեւաբար ապահովուել լեզուն սովորելու մատչելիութիւնը։
հայերէնի պէս մօտեցում է։
այնուամենայնիւ իրենք ունեն helikoptero եւ biciklo — կռահէք ինչ է նշանակում։
։Պ
Էսպերանտո֊ում, նոր բառ կազմելու համար, սովորաբար նախընտրելի է երկու կամ երեք արդէն գոյութիւն ունեցող արմատ համադրել, քան փոխառել այդ բառը այլ լեզուից։ Սա խորհուրդ է տրւում «պարզունակ» արմատների քանակը ցածր պահելու համար եւ հետեւաբար ապահովուել լեզուն սովորելու մատչելիութիւնը։
#էսպերանտո