ոչ մի բանը սովորաբար մարդիկ պատկերում են՝ մութ, սեւ։
ու տեքնոյի մշակոյթը, որ ասում ա՝ չենք ինքնացուցադրւում, ի՞նչ ուրախանալու բան կայ՝ ընտրում են ոչ մի գոյն՝ սեւ գոյն։ այլ խօսքերով՝ բլանկ, դատարկ։
վայ՝ բլանկը՝ որոշ լեզունեարում՝ սպիտակ ա։ blanko՝ էսպերանտոյով սպիտակ ա։ blanc — ֆրանսերէն սպիտակ ա։ blanco — իսպաներէն։ bianco — իտալերէն։
ուրեմն՝ դատարկը ըստ աշխարհընկալման կամ սպիտակ ա կամ սեւ։ կամ ա՞յլ գոյն։
ու իսկապէս, եթէ մտածում ես rgb գոյնային տարածքում — ապա սեւն ա զրօ, զրօ, զրօ֊ն։ իսկ եթէ cmyk֊ով ես մտածում — ապա ոչ մի բանը՝ սպիտակ թուղթն ա — սպիտակ ա։
#աշխարհընկալում #գոյն #լեզու #տեքնօ #տեքնո #էսպերանտո #ֆրանսերէն #իտալերէն #իսպաներէն #լեզուամտածողութիւն #ընկալում #զրօ #ոչինչ #մշակոյթ
ես միշտ յիշում եմ գրեւիթի ֆոլսը երբ նկատում եմ մի սպեցիֆիկ զգացողութիւն՝ ինչքա՜ն լաւ եմ զգում համայնքի առկայութիւնից ու շփումից։ ու որ ինձ իրականում ընկերութիւն է պէտք ու համայնք(ներ)։ ուրիշ ոչինչ։ #ուրիշ_ոչինչ #ոչինչ
https://www.youtube.com/watch?v=D5KN-e6C_K0
#երաժշտութիւն #ոչինչ #գիշեր
Ուզում եմ ասել որ դինջերը, ով ՏՎ֊ով չկան, ու ում հոլովակները Քեշիշյանը չի նկարում, դինջերը, ով աշխատում են ազատ ոճով, օգտագործելով անցյալն ու ստեղծելով ապագան, իրենք են ամենալավ երեւույթներից մեկը, ինչ մենք ունենք ժամանակակից հայկական մշակույթում։
Ի՞նչ մնաց ինձ
Ոսկյա մի ցանց,
Ուրիշ ոչինչ:
Մարգարտաշար հուշերի գանձ –
Ուրիշ ոչինչ:
Տրտում գիշեր և մենություն անօգնական,
Սիրտ կեղեքող կարոտ անանց – ուրիշ ոչինչ:
Երազներից իմ հրավառ մնաց փոշի,
Սին անուններ կորած կանանց – ուրիշ ոչինչ:
Ջինջ իմ հոգում մնաց մշուշ ծանր ու մթին,
Եվ իմ հոգում քամու կաղկանձ – ուրիշ ոչինչ:
Պարիր, քամի, այգում այս մերկ ոռնա ու լաց,
Տար, մի թողնի, քամի անսանձ –
Ոչինչ, ոչինչ…
ու ոչինչ
#ասք դինջերի մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2013/06/26/12175/ #անցյալ #ապագա #դինջեր, #Լեսիգ #մշակույթ #մտքեր #ոչինչ #պոեզիա #Տերյան