բարի առաւօտ։
#էկրանահան #քաղաք #առաւօտ #տրամ #տրամուայ #մաեմօ #գիշեր #անկապ
էսօր մեկնաբանեցի իմ՝ «ուրբաթ գիշերուայ» ընկալման մասին պատմելով՝
ես իսկապէս չգիտեմ էդ ինչ ա, ու պատճառ կայ որ չգիտեմ՝ ես օտար եմ նման տեղերում,՝ ես չեմ խմում ալկոհոլ, ու չեմ սիրում ծուխ, ու կարեւորը՝ ես չեմ ծիծաղում խմած կատակների վրայ, զի խմած չեմ՝ հետեւաբար լաւ չեմ կարող ընկերակցել։
ու ուրբաթ գիշերն ինձ համար տարբերւում ա այլ գիշերից՝ աւանդաբար առաւել մենակ գիշեր ա։ զի նոյնիսկ նրանք որ գուցէ հետս ժամանակ անց կացնէին այլ երեկոյ, ուրբաթ գիշեր աւելի հետաքրքիր զբաղմունք ունէին։
ու տէնց։
#ուրբաթ #գիշեր
#մամիկոնեանց #փողոց #երկինք #երեւան #ծառ #ծառեր #գիշեր
սիրուն հովացման աշտարակներ։
աղբիւր #ժապաւէն #ֆոտո #հովացման_աշտարակ #գիշեր
#ժապաւէն #գործարան #գիշեր #ֆոտո
ժողովուրդ, մուէքի սեթը հրապարակուած ա՝ https://soundcloud.com/bohemnotsradio/gisher-mveq #բոհեմնոց #մվեք #մուէք #սեթ #գիշեր #ռադիօ #ծարաւ_աղբիւր
#յեղափոխութիւն #պատմութիւն #երեւան #գիշեր
@{ Nikea Rurounin ; nikea@spyurk.am} 16.04.2019, 7:14:59
ուղիղ մի տարի անցավ էն օրից, երբ բաղրամյանում ձայնային նռնակներ գցեցին, երբ նորայրի հետ ծանոթացա ու իր տանը թեյ էինք խմում ու ալիաս խաղում, իսկ ինքը նկարներն էր համակարգիչ բեռնում, ուղիղ մի տարի, երբ նորայրը սփիւռքի հրավեր ուղարկեց ու սփիւռք էկա։ ուղիղ մի տարի սայաթ նովայում նստած գիշերվա հազարին, ավելի ճիշտ՝ առավոտ շուտ մարիօյի հետ հարմար, անհարմար ու չհարմարվող լինելու մասին խոսակցությունից։ սա ուղիղ մի տարի առաջվանից պահպանված միակ նկարն ա (նկարեց մարիան) ու բաղրամյանով քայլող մարդկանց ոտքեր էի նկարել, որը մնաց մյուս հեռախոսիս մեջ, իսկ հեռախոսս փչացավ։
#թավշյա #հիշողություն
պատուհանից նայում եմ, գիշերային լոյսեր են, մտածում եմ՝ սպիտակի բալանսը ճիշտ ա, հաճելի ա։ #ֆոտո #գիշեր
դեկտեմբերի 31, 2018։
դեկտեմբեր 2019։
աշուն 2018։
Յանըմ թէ Հայրենիքի հողն էլ պիտի փոխանակուի բադրիջանի մարգի նման… քառակուսի մետրով, բաշ նա բաշ։
վանոն գրում էր, թէ տարածութիւնը միշտ չի քառակուսի մետրով չափւում, ու բոլոր քառակուսի մետրերն իրար հաւասար չեն։
ժամանակն էլ, ըստ այնսթայնի, տարածութեան պէս ա։
ու գիշերուայ ժամանակը թանկ ա, անկապ չեն ծախսում։
#գիշեր #ժամանակ
ահաւոր ա, էս ջրիկ թրեքերը շատ բարդ ա իրար կպցնել, ոչ մէկի պոչը միւսի գլխին չի կպնում, իրենք իրենց էլ չեն կպնում, ուրոբորոս չեն բնաւ։
#ուրոբորոս #գիշեր
#մերժիրսերժին #հաւաք #երեւան #գիշեր #փողոց #քաղաք
https://www.youtube.com/watch?v=CZMmqzNlWpY
https://www.youtube.com/watch?v=d_ONOmyyiDI
https://www.youtube.com/watch?v=-cljWEITquU
https://www.youtube.com/watch?v=sRAgSN9GDhU
#մերժիրսերժին #երեւան #գիշեր #պար #հաւաք
https://vimeo.com/168067174 #գիշեր #օր
բարի գիշեր՝ https://www.youtube.com/watch?v=0UwFcuLwSEs
#գիշեր #հեքիաթ
#չղջիկ #գուլպա #արուեստ #նկար #լուացք #պարան #գիշեր
#yerevan #self-portrait #courtyard #night #երեւան #ինքնանկար #բակ #գիշեր
#աղջիկ #ականջակալներ #գիշեր #լուսանկարներ #նկար
https://www.youtube.com/watch?v=D5KN-e6C_K0
#երաժշտութիւն #ոչինչ #գիշեր
քեզ թւում է ես յատուկ ծուղա՞կ եմ սարքում, յետոյ թաքնւում ու սպասում, ինչպէս ես վրայով քայլելու որ քեզ բռնեմ ու պահեմ։ ընդմիշտ։
չէ, ես պարզապէս ուզում էի կիսուել որ ժպտաս։ աւելի կուզէի պատճառ չլիներ ուզել։
իսկ քեզ թւում է ծուղա՞կ եմ սարքում։ ապա այդպէս էլ ինձ չիմացար։
—————————————————
ես ունեմ երկու շուն։ երկու գերմանական հովուաշուն։
հիմա ձմեռ է, սենեակում ցուրտ է, ու մէկն ունի ստուարաթղթից մեծ տուփ, մէջն է մտնում, ու քնում։
կամ պարզապէս երբ տուն մարդիկ են գալիս, ու նա իրենց տեսնել չի ուզում։
իսկ միւսը չունի։
այս գիշեր նա էլ «բուդկա» ունեցաւ, իրեն էլ սարքեցի։
չեմ սիրում որ այնպէս է ստացւում, որ ուրիշն է շանը հանում։
ասենք նա միշտ շանը արձակում է, իսկ շունը իրան չի լսում, ու կարող է փողոցն անցնել, վազել։
հիմա նստած անհանգստանում եմ։
շուտ գային, տուփն էլ տեսներ ուրախանար։
ու տենց
ես ունեմ երկու շուն։ երկու գերմանական հովուաշուն։
հիմա ձմեռ է, սենեակում ցուրտ է, ու մէկն ունի ստուարաթղթից մեծ տուփ, մէջն է մտնում, ու քնում։
կամ պարզապէս երբ տուն մարդիկ են գալիս, ու նա իրենց տեսնել չի ուզում։ իսկ միւսը չունի։
այս գիշեր նա էլ «բուդկա» ունեցաւ, իրեն էլ սարքեցի։
չեմ սիրում որ այնպէս է ստացւում, որ ուրիշն է շանը հանում։ ասենք նա միշտ շանը արձակում է, իսկ շունը իրան չի լսում, ու կարող է փողոցն անցնել, վազել։ հիմա նստած անհանգստանում եմ։
շուտ գային, տուփն էլ տեսներ ուրախանար։
#շներ #գիշեր
#շուն #խելախօս #քաղաք #գիշեր #լապտեր #աստղեր #կամուրջ #բազրիք #շներ
15 ապրիլի, 1915
աղբիւր
#Գիյոմ֊Ապոլիներ #Ապոլիներ #պոեզիա #ապրիլ #1915 #գիշեր
#գիշեր #դարպասներ #Երեւան #ժապավեն #լուսանկարներ #սեւ֊սպիտակ #ստվեր #փողոց #քաղաք #ֆոտո #բակ
#night #gates #Yerevan #film #photos #photo #foto #bw #shadow #street #courtyard
##cc_norayr (cc) norayr inky
#Բորիս֊Սմելով #ֆոտո #լուսանկարներ #քաղաք #գիշեր
#Boris-Smelov #photo #photography #city #night
#Борис-Смелов #фото #фотография #город #ночь
#գիշեր ֊ով #գործ անելը ոնց որ հինգով (արագությամբ) #սար բարձրանալ լինի։ #working at #night it’s like going up to the hill on the fifth gear.
դա այն առաջին ձյունն էր, որ չգիտես ինչու այնքան գնահատում են տաքսիստները։
մենք դուրս եկանք զբոսնելու, ու շները մեզ նկատեցին։
նրանք շատ են ուրախանում, երբ նկատում են, ու արտահայտում են դա հաչոցով, որը բնավ հարեւանների սրտով չէ։
իսկ դա վտանգավոր է շների համար։
լավ է դուրս գալ կամաց, աննկատ։ որ այն նյարդայինը չտեսնի, ու մնացածին չվախեցնի։
իսկ հետո – մեկ է նրանք ուղեկցում են մեզ մտածելով որ իրենք էլ կարող են մարդու հետ զբոսանքի դուրս գալ։
սեւը մանր մանր քայլերով է անցնում, իսկ մեծը՝ վազում մեր հետեւից ու հաչում անցորդների վրա, ովքեր այս անգամ չկային, քանզի այդ ժամին փողոցը դատարկ է։
Փողոցում կանգնած մեքենաները ծածկված են ձյունով ինչպես լինում է ամերիկյան հեքիաթային ֆիլմերում։
իսկ հետո՝ սուպերմարկետ։
այնտեղ խմած։ ասում է լավ լավ բաներ կապուտաչյա վաճառողուհուն։ վաճառողուհին բնավ չի հալվում, ու փորձված ցրում նրան։ շունը սպասում է դուրսը, ես վերցնում եմ իր համար միս, մոտենում դրամարկղին։
խմածը մոտենում է ինձնից ուշ։
մոտենում, անցնում է առաջ։ լավ, մտածում եմ, հիմար է խմած է։
ու այստեղ վաճառողուհին անց է կացնում իր պլաստիկ տուփը, ու մի պահ չի կարողանում թաքցնել զարմանքը, ասում՝
– հարյուր քսան դրամ
– Ես ոչինչ չէ՞ որ մանր վճարեմ։ – հարցնում է այդ ոչ այնքան երիտասարդը։
– Հա, ոնց ուզում եք վճարեք – անտարբեր պատասխանում է դրամարկղի աղջիկը։
Խմածը դողացող ձեռքերով հանում է գրպանից ու ափի մեջ շոշափում է տաս եւ քսան դրամանոցները։
Երեւում է, որ նա այլ փող չունի, հարյուր քանի դրամ ամենաշատը։
– Էլ չմանրեմ, – ասում է նա աղջկան – կրկին մեկնելով ձեռքը գրպանը ու կտրուկ հանելով այն։
Ու մենք բոլորը արդեն վստահ ենք որ նա այլ փող չունի, ու ահավոր նեղվում է որ դա երեւում է։
– Հա, ոնց ուզում եք վճարեք – հոգնած պատասխանում է դրամարկղի աղջիկը։
Խմածը տալիս է իր հարյուր քսան դրամն ու հեռանում։
Ես անհանգստանում եմ որ նա շան կողքով անցնելիս ագրեսիվ չլինի։
Դուրս եմ գալիս։ Շունն արդեն գնաց։
Բակ մտնելիս դիմավորեց շարժվող պոչը։ Ու հաչողը։
Այն նյարդային շանն էլ հասներ – մտածում եմ։ Որ վախենում է, հաչում, ու սրանց սադրում։
Բայց նյարդայինը հավասարակշռված չէ, ու նրան չի հասնում։
Ինչպես եւ պետք է լիներ։
ոչ հավասարակշռվածներին հասնում է կամ հարյուր քսան դրամի հավի միս, դա լավագույն դեպքում, կամ ոչինչ։
ու դա բնավ անարդար չէ։
նորմալ է, բնական, պարզ, հասկանալի։
ու տենց
այստեղից՝ http://gisher.livejournal.com/63525.html
_ու տենց _