հէնց հիմա փափիլայքը բոհեմնոցռադիօյի եթերում ա։
կարելի ա լսել կայքով՝ https://bohemnotsradio.com
կարելի ա mplayer
֊ով՝
mplayer https://bhmnts.out.airtime.pro/bhmnts_a
կարելի ա աւելացնել ռադիօ յաւելուածի մէջ։ իմ դէպքում՝ sailwave
#ռադիօ #բոհեմնոց #էկրանահանսելիք
միջոցառում՝ https://www.facebook.com/events/252541846348249
#բոհեմնոց #միրզոյեան #երեւան
https://soundcloud.com/inkyfromthetape/2020-08-29-bohemnots-vanadzor-solenoid
օգոստոսի վանաձորի սեթը՝ ի աջակցութիւն բելառուսի պրոտեստող մարդկանց։
փաստօրէն մինչեւ այսօր պրոտեստը չի սպառուել։
#բոհեմնոց #վանաձոր #սոլենոիդ #բելառուս #ցոյ #փոփոխութիւն #յեղափոխութիւն #ազատութիւն
#վանաձոր #բոհեմնոց #սոլենոիդ #սեթ #տեքնո #տեքնօ #ինքի #դոփում_են_ձիերը #լսելիք
բոհեմնոցը հրապարակե՛ց՝ https://soundcloud.com/bohemnotsradio/inky-velvet-electronic
նէնց ուրախ եմ որ յեղափոխական սեթին մասնակցել եմ, նէ՛նց կարեւոր ա ինձ համար։
#բոհեմնոց #յեղափոխութիւն #թաւշեայ #լսելիք #սէթ #էլեկտրոնային #pulsing_radiance
#բոհեմնոց
ժողովուրդ, մուէքի սեթը հրապարակուած ա՝ https://soundcloud.com/bohemnotsradio/gisher-mveq #բոհեմնոց #մվեք #մուէք #սեթ #գիշեր #ռադիօ #ծարաւ_աղբիւր
@{artak@spyurk.am; artak@spyurk.am}֊ն այսօր հրապարակեց այն օրուայ ծարաւ աղբիւրից ուղիղ եթերի ձայնագրութիւնը։
https://soundcloud.com/bohemnotsradio/inky/s-lnjmp
#լսելիք նուագած ա pioneer xdj-rx֊ի վրայ, լրիւ իմպրովիզ ա, չեմ իմացել ինչ եմ անելու ու որտեղ եմ գնալու, քանի որ ռադիօ էր, չպէտք ա մտածէի որ պարային լինի, տէնց ուզածիս պէս հանգիստ կանգնել էի տեղս, ջուր խմելով միքսում էի։
ստուդիան #բոհեմնոց ֊ի վերջն էր, պէտք ա դա տեսնէիք։ (: շատ հաճելի, շատ հարազատ, ուիւտնի ու բարեկամ վիճակ էր։ շատ շնորհակալ եմ, որ ինձ կանչել են, հպարտանում եմ։
#էլեկտրոնային #դիջէյսեթ #սեթ #ձայնագրութիւն #ռադիօ #ռադիո #ուղիղ_եթեր #ծարաւ_աղբիւր #երեւան
այսօր եւսի մի լայւ՝ https://www.bohemnotsradio.com/en #բոհեմնոց #լայւ #ինքի
#բոհեմնոց ֊ի սոնան զբաղւում ա #արմֆուդլաբ ֊ի բացմանը հնչող փլէյլիստով։
#դիլիջան #աղջիկ #առօրեայ
@{ inky, from the tape ; tanakian@spyurk.am} 6/12/2019, 1:16:32 PM
sona from #bohemnots manages the playlist at #armfoodlab opening. #dilijan, this saturday. #polaroid #sx-70 #photo
#բոհեմնոց #զրոյց
@{ մարիամ ; wordsthatidefend@spyurk.am} 16.03.2019, 21:56:13
― ես եղել եմ հայաստանում սովետի ժամանակ, կիրովականում եմ ծառայել։ ― էլ կիրովական չի, վանաձոր ա։
― ես էլ նրան ասեցի, որ հիմա կիրովական չի, վանաձոր ա։ ― ապրես, դու շեշտէիր նրա, կոնտեքստից դուրս, լինելը։
―ես գիտեմ, որ դու չես սիրում էլեկտրոնային, բայց լսի էլի․ փորձի լսել ինչքան կձգես։ էս սեթը, էմմա, էս սեթը, ես պաշտում եմ էս սեթը, ինձ փրկում ա էս սեթը։ ախ ինչ սպանիչ են անցումները, ինձ լուփել ա էս սեթի վրա։
― ու տէնց մտածում եմ՝ ամենը լաւ կլինի, կը գնամ վանաձոր, տլլ, տլլ։ ― վոյ, դու ապրում ես վանաձորով։
#վանաձոր #լսելիք #էլեկտրոնային #մտքեր #զգացողութիւններ
https://youtu.be/oBt9IdGHpVc #բոհեմնոց
Յովսէփն ու Մելինէն Բոհեմնոցում՝ https://youtu.be/9oPElNq2Te4 #յով #բոհեմնոց
բոզողլեան՝ բոհեմնոցում՝ https://youtu.be/Qr5q4yJ-eKU #բոզողլեան #բոհեմնոց
իմ տպաւորութեամբ բոհեմնոցի միջոցառումներն աւելի են նման ռոք փառատօնների, քան զուտ ի֊դի֊էմ փարթիների, որովհետեւ իրենք ներկայացնում են տեղական արտադրողներին (պրոդիւսերներին), ասենք գալիս ես ու լսում ես վհսաունդի, փափիլայքի կամ կայի գործերն ու էքսպերիմենտները։
ու չնայած ես կը նախընտրէի ասենք գնալ նայն ու լսել լաւ դիջէյի ներկայացմամբ, ֆանքշն ուանով սիրած ու աշխարհի մակարդակով ճանաչուած թրեքեր, բայց էս դէպքում գնում եմ բոհեմնոց, որովհետեւ դէ դրանք պարզ ա, կը լսեմ, իսկ մերոնց էլ ո՞րտեղ լսեմ։
ու դա նման ա կինոփառատօններին իմ վերաբերմունքին, գնում եմ յատուկ նայելու հէնց ասենք ուսանողների նկարած ֆիլմեր, որ էլ որտե՞ղ ես տեսնելու։ #բոհեմնոց #երեւան
հիմա, եթէ սովորաբար մարդիկ երեւի պատրաստ են, որ գալիս են լսելու, ու պարտադիր չի որ պարելու, ապա այս ուրբաթ օրը զուտ դենս փարթի ա լինելու իմ հասկանալով։ ու ինձ թւում ա, իմ պէս անփորձ դիջէյին, պէտք չի շատ վախենալ, թէ կը կարողանա՞մ պարացնել, թէ չէ, որովհետեւ, մենք երկուսս էլ, ու ես ու հանդիսատեսը, որոշակի հակուածութիւններ ունենք, ու ընդհանուր առմամբ ուզում ենք որ լաւ երեկոն կայանայ։ ու ինձնից մինիմում պահանջւում ա մարդկանց չլոմկել։ այնպէս որ, նորո, չլոմկես, խնդրում եմ, չլոմկես։
#զորո_չլոմկես
իթ ահաւոր հաւէս ա լինելու։
#բոհեմնոց #դաս #փարթի
մի հատ էլ տղայ մօտեցաւ, սկսեց խօսել՝ «բա էս երաժշտութի՞ւն ա»։ ասացի՝ «բա ի՞նչ ա, եթէ երաժշտութիւն չի, իհարկէ երաժշտութիւն ա»։ ասաց՝ «բայց սա ուղեղ ա սղոցում»։ ու ես յիշեցի այս սովետական ֆիլմը, ուր արեւմտեան այն ժամանակուայ երաժշտութիւնը համեմատւում էր արգելակների սուլոցի հետ։
նենց զարմանալի ա, ինչքան ոչ բաց են, ընկալել չկամեցող, ոչ ունակ են մարդիկ։ նոյնիսկ «կրեատիւ» մասնագիտութիւններում։
ու ինչքան սովետական ա դա՝ սահմանել երաժշտութիւնը մի ձեւ, ու այն, ինչ սահմանումից դուրս ա, երաժշտութիւն չճանաչել։ իսկ արեւմտեան «դեսկրիպտիւիստական» մօտեցումը կը լինէր՝ վաու, էս կարծես թէ հետաքրքիր ա հնչում, մենք կարծես թէ ունենում ենք նոր ոճ, եւ մեր մշակոյթն էլ աւելի հարուստ ա։ յէյ։ #բոհեմնոց #երաժշտութիւն #մօտեցում
բոհեմնոցի իւենթին ինձ մօտեցան աղջիկներ, ասացին՝ քոնը շատ ենք հաւանել, իսկ այ էս հիմա ինչ հնչում ա, հեչ լաւը չի։
ասացի՝ պարզապէս իմը պապսա հանրամատչելի էր, իսկ սա լուրջ երաժշտութիւն ա։ #բոհեմնոց #երաժշտութիւն
#electronicmusicevn #mirzoyan_library #bohemnots #evn #yerevan #բոհեմնոց #միրզ #միրզոյեան_գրադարան #միջոցառում
ուրեմն երէկուայ բոհեմնոցի միքսերից՝ — էդուարդի միքսը լաւն ։ա։ էդուարդը ինքը յիշեցնում է դէյւ մէթիւսին։ — շատ լաւ բան ա անում, նենց տպաւորութիւն ա, որ ոլորտով տարուած ա, ու փորձում ա այստեղ զարգացնել այն։ — գերմանացիները հա վատը չէին, բայց ինձ դուր չեկան։ — հետաքրքիր ա, որ ինձ սկսեց թուալ որ ահաւոր կարեւոր ա որ սարքաւորումները երեւան, ու ակտիւ օգտագործուեն, երբ միայն լափթոփն ա ակտիւ օգտագործւում, նոյնիսկ վստահ չես, պարզապէս ձայնագրութիւն են դրել, թէ մի բան անում են։ ու ցանկութիւն ա լինում իմանալ որ քեզ չեն յիմարացնում, որ անկապ կանգնած չեն այնտեղ ու լափթոփի մէջ նայում, այլ ռիըլ թայմ միքսում են։ իսկ դա ակնյայտ է դառնում եթէ կան սարքեր, ու երեւում են։
#բոհեմնոց #երեւան #միքս