2018-05-22-3119478

իմ տպաւորութեամբ բոհեմնոցի միջոցառումներն աւելի են նման ռոք փառատօնների, քան զուտ ի֊դի֊էմ փարթիների, որովհետեւ իրենք ներկայացնում են տեղական արտադրողներին (պրոդիւսերներին), ասենք գալիս ես ու լսում ես վհսաունդի, փափիլայքի կամ կայի գործերն ու էքսպերիմենտները։

ու չնայած ես կը նախընտրէի ասենք գնալ նայն ու լսել լաւ դիջէյի ներկայացմամբ, ֆանքշն ուանով սիրած ու աշխարհի մակարդակով ճանաչուած թրեքեր, բայց էս դէպքում գնում եմ բոհեմնոց, որովհետեւ դէ դրանք պարզ ա, կը լսեմ, իսկ մերոնց էլ ո՞րտեղ լսեմ։

ու դա նման ա կինոփառատօններին իմ վերաբերմունքին, գնում եմ յատուկ նայելու հէնց ասենք ուսանողների նկարած ֆիլմեր, որ էլ որտե՞ղ ես տեսնելու։ #բոհեմնոց #երեւան

հիմա, եթէ սովորաբար մարդիկ երեւի պատրաստ են, որ գալիս են լսելու, ու պարտադիր չի որ պարելու, ապա այս ուրբաթ օրը զուտ դենս փարթի ա լինելու իմ հասկանալով։ ու ինձ թւում ա, իմ պէս անփորձ դիջէյին, պէտք չի շատ վախենալ, թէ կը կարողանա՞մ պարացնել, թէ չէ, որովհետեւ, մենք երկուսս էլ, ու ես ու հանդիսատեսը, որոշակի հակուածութիւններ ունենք, ու ընդհանուր առմամբ ուզում ենք որ լաւ երեկոն կայանայ։ ու ինձնից մինիմում պահանջւում ա մարդկանց չլոմկել։ այնպէս որ, նորո, չլոմկես, խնդրում եմ, չլոմկես։

#զորո_չլոմկես

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ բոհեմնոց  երեւան  զորո_չլոմկես