Kirovakan Fried Chicken
աւետարան ըստ @Rosa17a@xn–69aa8bzb.xn–y9a3aq ֊ի
#վանաձոր
ինչի՞ են որոշ մարդիկ մտածում, որ վանաձորի հեծանուապարկը «բու» չի, այլ «բում» ա։
մարդկանց մօտ առաջանում ա պարսինգի՝ աւելի ճիշտ՝ լեքսիկական վերլուծութեան խնդիր։
երբ կարդում են «boomountainbikepark» կամ «boomtbpark» կամ boomtbpark@gmail.com
, նախ կարդալիս մտածում են՝ boom
բառը կը լինի։
օրինակ, c++
կոմպիլեատորը ինչպէ՞ս պարս կանի x+++++y
արտայայտութիւնը։
չի անի՝ x++ + ++y
, այլ կը հասկանայ՝ x++ ++ +y
, եւ ի դէպ, սխալ կը ստացուի, զի լեքսիկական վերլուծիչը վերցնում ա երկար տարբերակը։
մեզ մօտ էլ, փաստօրէն։ (:
#բու_վելոպարկ #վանաձոր #բու #վերլուծութիւն
ի՞նչ վայֆայ կէտեր կան «բու» վելոպարկում։
#էկրանահան #բու_վելոպարկ #վանաձոր #բու
ճարտարապետութեան թանգարանում յովհաննէս մարգարեանին նուիրուած ցուցահանդէս ա։
հաւէս ճէպանկարներ կան, եւ նախագծեր։
իր հոգէհարազատ ոճը դասականը չէր, բայց դասական ոճով շատ գործեր ստիպուած էր անել։
շատ իր նախագծերը կը ճանաչէք՝ երրորդ մասի կոնստրուկտիւիստական շէնքերը, ճոպանուղու կայանը (որից էսօր կարծես բան չի մնացել), կոնեակի գործարանը, ռադիօյի տունը, վանաձորի քաղաքապետարանը կամ դրա դիմացի շէնքերը։ վերջինի մասին հաւէս ա որ ուրուանկարում երեւում են քանդակների նկարները։ իսկ մի նկարում՝ ամէնը անգոյն ա, միայն մարդիկ են մանր նկարած եւ գոյներով։ մի երեխայ կայ մեծ օղակով։
հետաքրքիր էր ինչպիսին էր նա տեսնում «երեխաների աշխարհի», աբովեանի վրայի շէնքը։ տակից ապակի, երբեմն կլոր, երբեմն ծուռ։ որ գուցէ էն ժամանակ չկարողանային էլ իրականացնել։ ու դէ այլ ձեւ իրականացրեցին ինչպէս տեսնում ենք։
իսկ ռադիօյի տան նախագծում նախատեսւում էր երկար գմբէթ։ յետոյ խրուսչեօվի ժամանակ աւելորդութիւններ չէին խրախուսւում, ու այսօր այդ շէնքն առանց գմբէթի ա, ու իմ կարծիքով միայն շահել ա դրանից։
մտածում եմ, որ օրինակ 20֊րդ դարում այդպիսի դասական շէնքեր կառուցելը իհարկէ անկապ էր։ միւս կողմից՝ մենք չունենք այդպիսի շէնքեր նախկինում կառուցուած, ու հիմա փոխարէնը ունենք շէնքեր, որ իբր հին են, իբր քսաներորդ դարի չեն։
#թանգարան #ճարտարապետութիւն #երեւան #վանաձոր #պատմութիւն
թարմացրի ծմակուտի հոսքը, տեսնեմ սա
#ֆոտո #ֆոտօ #վանաձոր #ժապաւէն
https://soundcloud.com/inkyfromthetape/2020-08-29-bohemnots-vanadzor-solenoid
օգոստոսի վանաձորի սեթը՝ ի աջակցութիւն բելառուսի պրոտեստող մարդկանց։
փաստօրէն մինչեւ այսօր պրոտեստը չի սպառուել։
#բոհեմնոց #վանաձոր #սոլենոիդ #բելառուս #ցոյ #փոփոխութիւն #յեղափոխութիւն #ազատութիւն
#վանաձոր #բոհեմնոց #սոլենոիդ #սեթ #տեքնո #տեքնօ #ինքի #դոփում_են_ձիերը #լսելիք
encountered this in #vanadzor. those vertical lines are part of old soviet design, this was probably a line of shops, all of them did belong to the gov, and all of them had this strip with vertical lines, and denotations.
this shot is made with xperia xa2 running sailfish but i have film shots, as well as i have corresponding shots of other recently published pictures, i will get the chemistry and develop and probably share those in a couple of months.
i usually share on my blog and flickr, and not here. links are in the profile.
@{ Կողմնակի Անցանց Մ․ ; norayr@spyurk.am} 03.09.2020, 21:14:42
#վանաձոր #գրախանութ #գրքեր
#վանաձոր #գրախանութ #գրքեր
վանաձորի գուգարք հիւրանոցում մարմառը փոխել են մետլախով։
#վանաձոր #գուգարք #հիւրանոց #մարմառ #մետլախ #աստուատ #ճարտարապետութիւն #դիզայն #նախագծում #պզդց (տէնց անունով դիջէյ եմ երկու օր առաջ լսել, մտքովս պիտակն անցաւ)
#գրասենեակ #աշխատանք #վանաձոր #քաղաք
@{ Հոնէ ; hone@spyurk.am} 03.05.2019, 20:15:25
Վանաձորում(գուցե մարզերում ընդհանրապես, գուցե Երևանում նույնպես) «օֆիս»(ոչ «գրասենյակ») բառը ունի հետաքրքիր հարանշանակություններ: Հատկապես խորհրդային սերնդի համար: «Օֆիսը» խորհրդանշում է կայունություն, դիրք, մշտական եկամուտ, գործընկերային հարաբերություններ, ոչ շարժուն, հետևաբար ավելի ապահով կյանք: «Օֆիսում» աշխատող մարդը իրենից կարևոր մարդ է ներկայացնում: «Օֆիսում» աշխատող մարդը գործնական է ու լուրջ: Անկախ նրանից, որ շարժուն, անկայուն, ոչ գրասենյակային աշխատանքով աշխատում ես կրկնակի շատ գումար և սիրում ես այդ անկայունությունը, աշխատանքի բնույթը, աճելու հնարավորությունը, «օֆիսի» մասին նման պատկերացումներով մարդկանց համար քո կյանքը «էդպես էլ չստացվեց, չգտար քո արժանի տեղը, չես անում այն, ինչ կարող էիր անել»: Իմ խնդիրը ոչ թե նման կարծիքներն են, այլ օտար, խորհրդային անցյալի հետ չկապվող ու հետևաբար միստիք բառի(քանի որ «գրասենյակը» չունի այդ հարանշանակությունները) հանդեպ վերաբերմունքն ու ընկալումը, կայունության հադեպ սերն ու դրա գնահատումը:
#օֆիս #միստիք #շարժ
ասում ա՝ ինչի՞ ես միշտ տէնց խօսում, ոնց որ էլէսդիի տակ լինես։ դէ արի ու բացատրի որ վանաձորցի աստղիկից ա կպել։
#զրոյց #լոռի #վանաձոր
#բոհեմնոց #զրոյց
@{ մարիամ ; wordsthatidefend@spyurk.am} 16.03.2019, 21:56:13
― ես եղել եմ հայաստանում սովետի ժամանակ, կիրովականում եմ ծառայել։ ― էլ կիրովական չի, վանաձոր ա։
― ես էլ նրան ասեցի, որ հիմա կիրովական չի, վանաձոր ա։ ― ապրես, դու շեշտէիր նրա, կոնտեքստից դուրս, լինելը։
―ես գիտեմ, որ դու չես սիրում էլեկտրոնային, բայց լսի էլի․ փորձի լսել ինչքան կձգես։ էս սեթը, էմմա, էս սեթը, ես պաշտում եմ էս սեթը, ինձ փրկում ա էս սեթը։ ախ ինչ սպանիչ են անցումները, ինձ լուփել ա էս սեթի վրա։
― ու տէնց մտածում եմ՝ ամենը լաւ կլինի, կը գնամ վանաձոր, տլլ, տլլ։ ― վոյ, դու ապրում ես վանաձորով։
#վանաձոր #լսելիք #էլեկտրոնային #մտքեր #զգացողութիւններ
երկրորդում եմ։ միայն մի ուղղումով, պարտադիր չի որ ուշ հասնի։ կարող ա եւ մի անգմաից ջոկես։ #վանաձոր #վանլաւ
#դիմաց #տարօն #վանաձոր
լուսանկար, որը ես չեմ արել՝ արտակը սեւ վոլգա տաքսու միջից գլուխն ու ձեռքերը հանած բարեւում, ասում ա՝ ո՞նց էք, իսկ այդ մեքենայի վրայ գրած ա՝ 1-500 դրամ։
#վանաձոր
kodak t-max 400, pushed to 1600, #վանաձոր
kodak t-max 400, pushed to 1600, #վանաձոր
սա էլ ձեզ վանաձորի 12 աթոռի սենեակներից մէկը։ անկապ նկարներ են, զուտ որ պատկերացում կազմէք։
#վանաձոր
սփիւռքը ոնց որ այն վանաձորի դոմիկներից մէկը լինի, որ երիտասարդներից մէկը վարձում ա, մնացածը հաւաքւում են։ տենց համայնքային տեղ ա, առանց գովազդ, առանց մուտքավճար, առանց դրամական կամ նիւթական շահերի։
պարզապէս համայնքի տեղ ա։ #սփիւռք #համայնք #վանաձոր #դոմիկ
մի անգամ, տարիներ առաջ, ես ու ընկերուհիս հիացած որոշ թիֆլիսի տեղերից (իսկ այն ժամանակ դեռ այնքա՜ն լաւ տեղեր չգիտէինք), մտածում էինք որ կարելի ա վանաձորում լաւ տեղ վերցնել ու քուլ միջավայր սարքել։
յետոյ երբ ասացինք դա մի վանաձորեան ընկերոջ, նա պատասխանեց, թէ պէտք չի վանաձորին տենց բան, նոյնիսկ բացասական վերաբերուեց, ասաց որ վանաձորեան մշակոյթն ա՝ իրար տուն կամ դոմիկ հաւաքուելը։
երէկ քլոքերնոց էի, յետոյ երեւանից մարդիկ միացան։
ապշել էի, վանաձորցի իմ ընկերները, որ ես մտածում էի, երեւանցի ռոքերների պէս էլեկտրոնայինին սովոր չեն, տե՛նց թունդ թեքնո էին դնում֊պարում, որ ինձ համար էլ ա թունդ։ ու մտածեցի, որ մի կողմից ինչ լաւ ա, որ վանաձորը քաղաք ա, ու այնտեղ հնարաւոր ա բաւական մարդ լինի, ով իրար կը գտնեն ու կը հաւաքուեն «դոմիկ»֊ներում, իսկ միւս կողմից, իրենք ինչ հաւէս ոչ կորպորատիւ, ոչ բիզնես յարաբերութիւնների մէջ են, զուտ համայնք ա կրեատիւ ու բաց մարդկանց, ու իրենք ինչի՞ պիտի տոմսի փող տան, ու գնան ինչ֊որ դիջէյի լսեն։
վանուհին տուպը իւթիւբ օգտագործելով դիջէյութիւն էր անում մի պահ, ապշելու էր, մի ներդի մէջ մի գործ էր դնում, միւսը ցածրացնում, մէկը բարձրացնում նենց, որ մարդիկ չէին զգում գրեթէ(դէ բիթեր բռնացնելու ու արագութիւնը սինք անելու տարբերակ չունէր բնականաբար), ալբերտը լիքը քուլ էլեկտրոնայինի էր ծանօթ, ու ես էի իրենցից սովորում, էնքան նշում արի թէ ինչ վերջ հեղինակներ կան։
ու այնքան լաւ էին էմոցիանոլանում, զգում երաժշտութիւնը, ահաւոր սիրուն էին։ ես երեւանում այլ ձեւ եմ տեսնում, գուցէ նրանից ա որ հարազատ միջավայրում մարդիկ աւելի են բացւում, քան պարզապէս պարելը։
#երաժշտութիւն #վանաձոր
դիմի այգու մօտ եմ։
#վանաձոր #քարտէզ
#վանաձոր
Վանաձորցիները գնում են հաւաքի #վանաձոր
աղբիւր #վանաձոր #համերգ #մէջբերում
այս շէնքը վանաձորի տարօն թաղամասն ա յիշեցնում։ #վանաձոր #ճապոնիա #շէնք #էկրանահան
Սոլախեանի ակցենտը Վանաձորում փոխւըմ ա։ (:
#վանաձոր #վանլաւ
սպառողական դասակարգի ներկայացուցիչներ։ մեզ հետ նաեւ մի օգտատէր կար, ով ցանկացաւ չխայտառակուել մնալ անյայտ։
եւ նկարում չի։
այո, ես շատ ուրախ եմ որ էս տեսակ օր եմ ունեցել, ու ինքնացուցադրւում եմ այս ու նախորդ նկարով։ բայց մի նախանձէք, ամէն օր չի լինում։
#վանաձոր #վանլաւ
այս, @{Arthur Solakhyan; arthursolakhyan@spyurk.am}֊ի անփոխարինելի ներկայութեամբ նկարը ցոյց ա տալիս որ կատուները թութակներին չեն զիջում ու իրենք էլ կարող են ուսերին նստել։ մենք տարօնի արուեստանոցում։ որտեղ՝ ինչպէս արտայայտուեց՝ ինչքան շաշ կայ վանաձորում, բոլորն այնտեղ են հաւաքւում։
նկարը՝ ձախի։
#վանաձոր #վանլաւ #կատու #շաշեր #արուեստանոց
ուզում եմ ասել, մեր այսօրուայ խմբերի մասին տեղեկատւութիւն ա պակասում հայերէն վիքի֊ում, ասենք, ջրիմուռների մասին եթէ ուզես կարդալ, պատմութիւնն իրենց անդամների, պէտք ա լիքը հետազօտես ու դեռ պարզ չի արդեօք կը գտնես տեղեկատւութիւն։ իսկ թուիթեր համայնքում մարդիկ կան ով վիքի խմբագրելու մշակոյթ ունեն ու վանաձորեան բեմահարթակից կամ անդերգրաունդից տեղեակ են։ մարդի՜կ, ազատ լինէք այսօրուայ խմբերին ուշադրութիւն դարձրէք։ #վիքի #վանաձոր #համայնք
սոյն գրառմամբ՝ նոր պիտակ՝ #վանլաւ ( #վանաձոր, #սէր, #դբալաւը )
ինձ կատուն ասաց՝ տար ինձ ու անդրանիկին վանաձոր։ այդպէս էլ ասաց՝ հրամայական։ այնպէս որ մենք գնում ենք վանաձոր, քաղաք ուր կարելի է դուրս գալ բակից ու գնալ անտառ զբօսնելու, քաղաք ուր մեծանում բայց չեն ապրում, քաղաք, ուր գնում բայց չեն մնում։ #վանաձոր
վանաձորում պէտք է բացել մասնաւոր գրադարան։
#գրադարան #վանաձոր
օֆրոադ վնեզապնը
#վանաձոր
աւելի քիչ գրադարան, աւելի հեշտ ընտրութիւններ, աւելի բարեկարգ վանաձոր՝ http://epress.am/2017/06/02/Վանաձորցիները-խնդրում-են-վերացնել-գր.html #վանաձոր
@{ ասոցիալական ցանց ; hanuman@spyurk.am} 27.02.2017, 16:54:59
#վանաձոր #քաղաք #ճարտարապետութիւն
#խանութ #վանաձոր #փողոց #քաղաք
քաղաքը դատարկ է։ փողոցներն են դատարկ։ բակերն են դատարկ։ բակերում կան երեխաների հետքեր։ երբ ես վանաձորում էի ամռանը, նոր բացուած «կֆց»֊ում լիքը մարդ կար, եւ լիքը երեխայ։ հիմա այնտեղ էլ է միանգամայն դատարկ։
երեխաների դեռ տաք հետքերն այն մասին են, որ երեխաները գնացել են դպրոց։ ռուսաստան։ հաւանաբար աւտոտնակի վրայ էլ այդ պատճառով են ռուսերէն գրել։
#վանաձոր #քաղաք #երեխաներ #բակ #լուսանկարներ #հետքեր #արտագաղթ
#լուսանկարներ #վանաձոր #ուռենի #բակ #ջուխտ_ախպուր #քաղաք #ծառ
#լուսանկարներ #շուն #բուն #բակ #վանաձոր
#լուսանկարներ #վանաձոր #բակ #երեխաներ #հեծանիւ
«լեննական»֊ը «պէսոկ» է։ Ինչպէս եւ «կիրովականը»։
մտածե՞լ էք, ինչո՞ւ են մարդիկ ասում՝ «պէսոկ», ու ոչ թէ, ասենք, շաքարաւազ։ որովհետեւ, սովետի ժամանակ հսսհ֊ի տարածքում չէր գործում լեզուի մասին օրէնք, որը կը պարտադրեր հայաստանի տարածքում վաճառւող ապրանքների վրայ հայերէն գրուած լինի։ ապա գրուած էր փոքրատառ՝ «սախարնի», եւ մեծատառ՝ «պեսոկ»։ մարդիկ էլ գնում էին խանութ, տառերը գիտէին, կարդում էին՝ «պեսոկ», ասում էին «պեսոկը» տուր։
սա գաղութացման գործընթացի մասնաւոր դէպքն է․ տեղական լեզուն դառնում է երկրորդ կարգի լեզու, քանի որ այն պաշտօնական չէ, իրենով այնպիսի կարեւոր բաներ, ինչպէս շաքարաւազն» է, չեն անուանւում։ սրանից յետոյ, երբ մարդն ասի՝ «շաքարաւազ»՝ իր վրայ ծուռ են նայում, թէ բա բոլորս «պէսոկ» ենք ասում, դու ումի՞ց ես լաւը, ինչո՞ւ մեր պէս չես խօսում։ այսպէս, եւ մաքուր հայերէնը դառնում է մարգինալների լեզու։ այսօր, ի դէպ, «պէսոկ»֊ի դերը խաղում է «ֆայլ»֊ը, բայց դա այլ մի քիչ այլ պատմութիւն է։
«լենինական» եւ «կիրովական» անուանումները պարտադրուած էին կենտրոնի կողմից․ բոլոր «հանրապետութիւններում» պէտք է լինէին կարեւոր կայսերական գործիչների՝ ասենք լենինի անունը կրող քաղաքներ։ այսպէս, երբ մենք դեռ շարունակում ենք ասել՝ «լենինական», կամ «կիրովական», որովհետեւ չենք մտածում, խորանում, կամ որովհետեւ այդպէս ենք սովոր, ու դա հարազատ դարձած անուանում է, պէտք է յիշել, որ այս վարքագիծը հենց այն է, ինչ պէտք էր կենտրոնական, կայսերական իշխանութեանը։
լեզուն օգտագործւում է որպէս քաղաքական գործիք, ասիմիլյացիան՝ որպէս գաղութացման գործընթացի կարեւոր մաս։
#լեզու #քաղաքականութիւն #գաղութացում #իմպերիալիզմ #լենինական #կիրովական #գիւմրի #վանաձոր #շաքարաւազ #ասիմիլյացիա
– առաւօտեան թաց վանաձորը շատ սիրուն է։
– հաճելի է թէյ խմել «պոնչիկում» մասիւ աթաքի թիռդրոփի տակ։
#վանաձոր #առաւօտ
Ինչո՞ւ Վանաձորում, Գիւմրիում կան ռոք խմբեր, իսկ Ստեփանակերտում՝ ոչ։ Արդե՞օք Արցախը ազատ է։
ասք բացակայող ռոք խմբերի մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2014/08/ասք-բացակայող-ռոք-խմբերի-մասին/
#ասք #ռոք #ռոք֊երաժշտութիւն #Ստեփանակերտ #Վանաձոր #Գիւմրի #երաժշտութիւն #վերահսկողութիւն #արցախ #ժողովրդավարութիւն #հայկական֊երաժշտութիւն #հասարակութիւն #մտքեր #նոմենկլատուրա #պրոտեստ #սոցիալիզմ #սոց֊ռեալիզմ #քաղաքականութիւն #ազատութիւն #ազատություն #հասարակություն #քաղաքականություն #երաժշտություն #հայկական֊երաժշտություն #վերահսկողություն #ռոք֊երաժշտություն #Հայաստան #Երեւան #մտքեր
պատահաբար գտա ն900֊ի մեջ՝
http://www.youtube.com/watch?v=9cWLIgtq6E8
#քո֊աչքերը #լավ֊էլի #երաժշտութիւն #համերգ #վանաձոր #2012 #ամառ #lav-eli #vanadzor #music #armenian #live
http://chvhatvogh.wordpress.com/2012/09/18/վանաձոր/
by @{Multivac* ; satenik@spyurk.am}
#վանաձոր #հայաստան #խաչմերուկ #փողոց #քաղաք #լուսանկարներ #ֆոտո
#vanadzor #armenia #street #city #photos #photo
#սփյուռք ֊ հենց նոր քոմիթ եղավ կոդը, անմիջապես նորացանք, ու հիմա #հայերեն թեգերին կրկին լինում է հետեւել։
#ասենք փորձեք հետեւել #ուպուծյու #ուբուձյու #արձակ #հավես #արվեստ #քաղվածք #գրքեր #եսնորեկեմ #թեստ #գրապահարան #ցնդաբանություն #անկապ #շներ #ֆոտո #լուսանկարներ #Երեւան #Վանաձոր #ֆիլմ #ուտենց
http://www.youtube.com/watch?v=HNQdxyQv9oI
#Սարերը #Mountains #Լավ֊Էլի #Lav-Eli #snack #Live in #Vanadzor #1995 #Վանաձոր
#Vanadzor #photo #Armenia #Վանաձոր #ֆոտո #Հայաստան
I cannot find a place to get good quality slide scans. However, this is yet another photo from the road to #Vanadzor through #Fioletovo
#Դիլիջան ից #Վանաձոր ճանապարհին
#fioletovo #ֆիոլետովո #Հայաստան #Armenia #landscape #բնանկար #Lori #Լոռի #film #photo #ժապավեն #լուսանկարներ #ֆոտո
and this one taken with #n900
#Դիլիջան ից #Վանաձոր ճանապարհին
#fioletovo #ֆիոլետովո #Հայաստան #Armenia #landscape #բնանկար #Lori #Լոռի #photo #լուսանկարներ #ֆոտո
#պանորամա
#Դիլիջան ից #Վանաձոր ճանապարհին
#fioletovo #ֆիոլետովո #Հայաստան #Armenia #landscape #բնանկար #Lori #Լոռի #film #photo #ժապավեն #լուսանկարներ #ֆոտո
#Դիլիջան ից #Վանաձոր ճանապարհին
#fioletovo #ֆիոլետովո #Հայաստան #Armenia #landscape #բնանկար #Lori #Լոռի #film #photo #ժապավեն #լուսանկարներ #ֆոտո