https://www.youtube.com/watch?v=PL-P2V0I69g
#նորաձեւութիւն #տոկիո #տոկիօ #ամառ #2021 #ճապոնիա
#ժապաւէն #ֆոտո #ամառ
@{ Katie shoots film (unofficial) ; curatingcuteness@spyurk.am} 3/13/2020, 4:03:03 PM
Summer Tote.
Kodak Ektar 100 (expired), Nikon FM
#filmphotography #expiredfilm #handmade #kodakektar100 #nikonfm #taipei #taiwan posted by pod_feeder_v2
իմ «վիճակագրութեամբ», ամառը շատ զոյգեր են բաժանւում։ իսկ աշնանը՝ ստեղծւում։
ենթադրում եմ, նրանից է, որ ամառը՝ գայթակղութիւնների ժամանակ է, շուկան հնարաւորինս առատ է, լաւ երեւացող է․ շատ մարդիկ ես հանդիպում սկսած փողոցներից, աւարտուած զանազան միջոցառումներով։
իսկ աշնանը արդեն բոլորին տեսել ես, սկսում է ցրտել, ու դա ընտրելու ժամանակն է։
#մարդիկ #յարաբերութիւններ #ամառ #աշուն #ընտրութիւն
ամառ, եօթանասունականների վերջ https://www.youtube.com/watch?v=FKn9qW0IABw
#ամառ #եօթանասունականներ
պատահաբար գտա ն900֊ի մեջ՝
http://www.youtube.com/watch?v=9cWLIgtq6E8
#քո֊աչքերը #լավ֊էլի #երաժշտութիւն #համերգ #վանաձոր #2012 #ամառ #lav-eli #vanadzor #music #armenian #live
2000 թիվ, ես նոր եմ վերադարձել բանակից ու աշխատում եմ գովազդի ռեժիսոր(օհ ոչ) մի ալիքում։
Բակի խանութի վաճառողուհին հարցեր է տալիս շանս մասին, ու նայելով ուսիցս միշտ անպակաս խցիկին, հետաքրքրվում է, թե որտե՞ղ եմ սովորել։
— Պոլիտեխնիկում։
— Պոլիտեխնիկում ո՞րտեղ։
— ՀՏ։
— Ես էլ եմ այնտեղ սովորել,— ուրախացած պատասխանում է նա, ու ավելացնում, — դե մեր բակն էլ սաղ ՀՏ֊ից են, Յաղջյանը, ՎըԾըի Վադիմը, (կամ էլ Վիկտորը, չեմ հիշում)— բայց մասնագիտությամբ աշխատո՞ւմ ես։
— Չէ, — ասում եմ համեստ։
— Հա, դե ես էլ, տեսնում ես, մասնագիտությամբ չեմ աշխատում, ինչ ժամանակներ են, — ասում է։
Իրոք, սովետի ժամանակ, նա գիտահետազոտական ինստիտուտում կաշխատեր, սուրճ կխմեր, կգործեր, նույնիսկ, գուցե ընկերներից վարակվեր ու գրքեր կկարդար, հետո էլ համեմատաբար բարձր աշխատավարձ կստանար, իսկ ամենակարեւորը, սոցիալական ստատուս կունենար։ Իսկ հիմա իր սոցիալական ստատուսը այլ է, քանի որ դաժան կապիտալիզմ է տիրում։
#ծրագրավորում #խանութ #կյանք #աշխատանք #ամառ #զրույց #կապիտալիզմ #սովետ #սոցիալիզմ
խանութում, դրամարկղի մոտ աշխատողը խոսում է կառավարչի հետ՝
— Չէ, ես ուզում եմ երեխուն վերցնել, ու մինչեւ սեպտեմբերի մեկը գնալ գյուղ, մեկ է արդեն դուրս եմ գալիս աշխատանքից
— Հա, դուրս ես գալիս ի՞նչ ես անելու։
— Դե ես չեմ աշխատի ստեղ դրամարկղի մոտ իմ մասնագիտական աշխատանքը թողած։
— Ինչի, ո՞րն է քո մասնագիտական աշխատանքը։
— Ծրագրավորող,— պատասխանում է ցածր իջեցնելով ձայնը, կարծես կամ վստահ չէ, որ ծրագրավորող է, կամ էլ չի ուզում իրան ավելի բարձր համարի, ու համեստ է։
#ծրագրավորում #խանութ #կյանք #աշխատանք #ամառ #զրույց
Այս, Կարլ Դե Կեյզերի (Carl De Keyzer) լուսանկարի տակ ՄագնումՖոտոս կայքում գրված էր, որ այն արված է Ադրբեջանում՝ Բաքվում։ Նունիսկ կասկածեցի… ճշտեցի հայրիկից, չլինի՞ այդ նախագծով մի քանի տեղ պատճենել են։ Ասաց չէ, Բաքվինը ուրիշ ձեւ է ու վաբշե ացտոյ այնպես որ հաստատ Երեւան է։
Սակայն երկուսս էլ դժվարանում էինք հիշել թե որտեղ էր այդ լողավազանը։ Ես քարտեզի վրա էի փնտրում թե ուր կարող էր առաջ գտնվել։ Հետո նա հիշեց, ասաց՝ հա, կարծես մի ջրափոս կար, որտեղից հրշեջ մեքենաները ջուր էին հավաքում։
Ես գրել էի Մագնում Ֆոտոս, խնդրել էի որ ուղղեն լուսանկարի նկարագրությունը, քանի որ Զվարթնոցը բնավ Բաքվում չէ, այլ Երեւանում։ Պատասխան չկար, այսօր ստուգեցի, տեսա գրել են՝ Ադրբեջան, Երեւան։ Տենց էլի գրեցի, մտածում էի որ էլի չեն պատասխանի, բայց այս մի հասցեի տերը ավելի ադեկվատ գտնվեց։ Ահա իր պատասխանը՝
Barev Norayr,
Thank you very much for your email and your interest in Magnum Photos;
All our apologizes for this misteake, It has been changed as you can see by clicking on the link
ARMENIA. Yerevan. Swimming pool in Zvartnots International Airport. 1989.
Problem chiga;
Thank you again,
Very best
Cs
Մի հատ էլ կայք կա, այնտեղ Նարեկացին ներկայացված է որպես 10 երորդ դարի ռուս մտավորական։ Քանի որ ռուսների միջոցով գիտեն իրան, ավելի ճիշտ՝ Շնիտկեի գործից
ու տենց
#Զվարթնոց #Երեւան #Հայաստան #օդանավակայան #ֆոտո #փոտո #լուսանկարներ #Մագնում #ՄագնումՖոտոս #լողավազան #երեխաներ #ամառ #էկրանահան #Carl-De-Keyzer #photography #Zvartnots #airport #pool #Yerevan #Armenia #children #summer #Magnum-Photos #Magnum #photos #photo #screenshot
Այս, Կարլ Դե Կեյզերի (Carl De Keyzer) լուսանկարի տակ ՄագնումՖոտոս կայքում գրված էր, որ այն արված է Ադրբեջանում՝ Բաքվում։ Նունիսկ կասկածեցի… ճշտեցի հայրիկից, չլինի՞ այդ նախագծով մի քանի տեղ պատճենել են։ Ասաց չէ, Բաքվինը ուրիշ ձեւ է ու վաբշե ացտոյ այնպես որ հաստատ Երեւան է։ Սակայն երկուսս էլ դժվարանում էինք հիշել թե որտեղ էր այդ լողավազանը։ Ես քարտեզի վրա էի փնտրում թե ուր կարող էր առաջ գտնվել։ Հետո նա հիշեց, ասաց՝ հա, կարծես մի ջրափոս կար, որտեղից հրշեջ մեքենաները ջուր էին հավաքում։ Ես գրել էի Մագնում Ֆոտոս, խնդրել էի որ ուղղեն լուսանկարի նկարագրությունը, քանի որ Զվարթնոցը բնավ Բաքվում չէ, այլ Երեւանում։ Պատասխան չկար, այսօր ստուգեցի, տեսա գրեն են՝ Ադրբեջան, Երեւան։ Տենց էլի գրեցի, մտածում էի որ էլի չեն պատասխանի, բայց այս մի հասցեի տերը ավելի ադեկվատ գտնվեց։ Ահա իր պատասխանը՝
Barev Norayr,

Thank you very much for your email and your interest in Magnum Photos;

All our apologizes for this misteake, It has been changed as you can see by clicking on the link

ARMENIA. Yerevan. Swimming pool in Zvartnots International Airport. 1989.

Problem chiga;

Thank you again,

Very best

Cs

#Զվարթնոց #Երեւան #Հայաստան #օդանավակայան #ֆոտո #փոտո #լուսանկարներ #Մագնում #ՄագնումՖոտոս #լողավազան #երեխաներ #ամառ #էկրանահան #բնավ #Carl-De-Keyzer #photography #Zvartnots #airport #pool #Yerevan #Armenia #children #summer #Magnum-Photos #Magnum #photos #photo #screenshot