#աշխատանք #գիրք
տռու՝
https://www.youtube.com/watch?v=-pSf9_MgsZ4
#աշխատանք
ասում ա՝ — ես գործի չեմ գնում, բայց գործը հետս գալիս ա։
#ուր_որ_գնաս_հետդ_կը_գամ #աշխատանք #զրոյց
ինձ միշտ անարդար ա թուացել, երբ ծրագրաւորողին փող են տալիս, ինքը ինչ֊որ բան ա գրում, յետոյ էդ բանը միշտ աշխատում ա, բայց ծրագրաւորողը դրանից էլ փող չի ստանում՝ նա մի գործ արեց, պրծաւ, գնաց։ նոր փող վաստակելու համար նա պիտի անի նոր գործ, բայց իրա աշխատատուն էդ նոյն գործից շարունակ փող կարող ա աշխատել։
ու վերջերս գիտակցել եմ որն ա հարցը։
բանն այն ա որ ծրագրաւորողի արածը՝ կապիտալ ներդրում ա։
ինքը էն 20֊րդ դարի բանուորը չի, որին խողովակաշարով բան ա հասնում, ինքը գայկա ա ձգում, ուղարկում ա յաջորդին՝ դա անում ա համակարգիչը։
իսկ այն ինչ ծրագրաւորողն ա անում՝ խողովակաշար սարքելն ա, այ դա կապիտալ ներդրում ա։
իսկ կապիտալ ներդրումից պէտք ա կարողանաս միշտ փող ստանալ։ ես էդպէս եմ կարծում որ արդար ա։
ու ես չեմ ուզում «տալ» կապիտալիստներին իմանալով որ անարդար պայմաններով եմ աշխատում։ ինձ խաբել են, ու ասել են որ իմ կապիտալ ներդրումն իրականում կապիտալ ներդրում չի, այլ համակարգչի գործ ա։
ու ես էդ գործարքի գնալիս հէչ երջանիկ ինձ չեմ զգում։ յուսամ էլ չեմ գնայ։
ու տէնց։
#ծրագրաւորում #կապիտալիզմ #կապիտալ #ներդրում #աշխատանք #գործարան #բանուոր #պատմութիւն #խողովակաշար #նախագծում
մի ճարտարապետ ասում էր, որ իր նեարդերին ահաւոր ազդում ա, երբ շինարարութիւն ա գալիս ու բանուորները հողաթափերով են։
ասում ա՝ ես ընկալում եմ դա որպէս ուղերձ՝ մենք չենք աշխատում, սա մեր գործը չի։ ու հետեւաբար նաեւ արդարացուած անպատասխանատւութիւն։
իսկ երէկ չաթերից մէկում մէկն ասաց՝ «ո՞վ ես դու այսօր»։
ու ես պատասխանեցի, որ հարցրի իւնիքս մեքենայիս՝ whoami
ու այն պատասխանեց՝ inky։
ու ես մտածեցի որ դա գուցէ եւ լաւ ա։ որովհետեւ երբ աշխատում ես մեծ կազմակերպութիւնում, եւ թէկուզ գործ ունես իւնիքս համակարգերի հետ, դա չի նշանակում ազատութիւն, դա նշանակում ա համակարգի մաս լինել։ ու ըստ համակարգի քո օգտանունն իրենք են որոշում՝ ըստ ալգորիթմի օգտագործելով քո իրական անունն ու ազգանունը։
ու ես մտածեցի որ վերջին քանի տարին միջազգային կորպորացիայում աշխատելիս ես համակարգչիս օգտատիրոջ անունը փոխել էի։
ճիշտ ա, երբ ընդունւում էի, իմ ապագայ գործընկերներից մէկն ինձ լաւութիւն արեց, ասաց որ կարելի ա հատուկ դիմել որ օգտանունը չլինի իրենց ալգորիթմով, այլ լինի քո ուզածը։ ինձ ոչ մի բան չէին հարցրել, ու ես ոչ մի բան չէի նկատել։ բայց նա այդ ջանքը դրեց, փոխանցեց իրենց, ու իմ օգտանունը բաւական «լիթ» էր, ի տարբերութիւն հէնց այդ մարդու օգտանունի, կամ ուրիշների։
նաեւ առաջին օրուանից ես ջնջեցի իրենց «ուինդոուսը» ու չնայած միշտ չէր հեշտ՝ կարողանում էի իմ կարիքները հոգալ էնպէս որ համ ինձ յարմար լինի, համ իրենց ինտերֆէյսներին կարողանամ համապատասխանել, ոչ մէկ չկարողանայ նկատել որ ուրիշ օհ ա կամ ծրագրակազմ, ու ոչ մէկ չկարողանայ մատնացոյց անել, թէ վատ ա այսինչ բանը, որովհետեւ էսպէս ես արել։
իսկ վերջին տարիներին այո, ես դա էլ փոխեցի ու դարձայ inky։ աւելին, իրենց իսկ մեքենայի վրայ աշխատելիս ես այլեւս ջանում էի բոլորովին ինտեգրուած չլինել իրենց միջավայրի հետ։ միայն մի պատուհան էի բացում որ կպած էր իրենց սերուերներից մէկին, ու ամէն այլ տերմինալներն էնտեղ էի բացում։ ու դա մի կոնկրէտ ուորքսփէյսում էր։
մնացած, իմ տերմինալները բացած էին ամէնուր, բոլոր տիրոյթներում։
դա ուժեղ փոփոխութիւն էր, որովհետեւ ես այդպէս չէի անում, երբ աւելի փոքր էի։ ու գուցէ դրական փոփոխութիւն։ փորձեմ բացատրել՝ նախկինում ես «embrace» էի անում իմ ստատուսը։ ասում էի՝ ես կեղտոտ զինուոր եմ։ ես աշխատող եմ որ չունի իրաւունք անելու սա ու սա։ ես չէի շօշափում թույլատրելի եզրերը։ ես մի անգամից ընդունում էի ամենանուաստացուած վիճակը որպէս նորմա։ բայց այն գործի տեղում նուաստացուած վիճակն էր, ոչ մի կեանքում, ուր ես ջանում էի լինել լրիւ այլ։ ու յստակ բաժանում էի աշխատանքային եւ չաշխատանքային կեանքը։
հիմա էլ կուզէի բաժանել։ կուզէի չաշխատել էդպէս, բայց կուզէի բաժանել։ շատ բարդ ա ինձ պատկերացնել մի միջավայր, ուր կուզէի խառնել։
այդ միջավայրը պիտի ես ստեղծած լինէի, կամ իմ պէս մարդիկ։ ու երեւի դա անհնար ա մեծ կազմակերպութիւններում։
էսօր ես նոր չեմ բացայայտել որ «ֆիթ չեմ լինում»։ չեմ եղել շուէյցարական հանրութեան մէջ, չեմ եղել գրեթէ ոչ մի աշխատավայրում։ բայց դա նորութիւն չի, ու չեմ զարմանում։ գիտեմ ու փորձում եմ այնպէս անել որ էդքան վատ չլինի, բայց կարողանամ գոյատեւել։
էսօր ամենամեծ վախերիցս ա որ ստիպուած եմ լինելու էլի համակարգի մաս լինել։ ու ընկնել այդ շրջանի մէջ, երբ քեզ էդքան վատ ա դրանից, բայց դու ստանում ես փող, որը ծախսում ես որ քեզ էդքան վատ չլինի։
երէկ շատ լաւ անցաւ դասս, ու ես ամբողջ օրը շատ լաւ տրամադրութիւն ունէի, ու շատ ստեղծագործական տրամադրութիւն։ եւ սա էի ուզում անել, եւ նա, եւ պլաններ, եւ ինքս ինձնից էդքան գոհ էի։
երէկ չէ առաջ օրը դասս շատ վատ էր անցել, ինձ թւում ա։ կամ գոնէ միջինից վատ։ ու օրս լաւը չէր։
ու ես զգացի որ երբէք ես ինձ լաւը չէի զգայ, ու ինձնից գոհ չէի լինի, եթէ գործի տեղում ես ինչ֊որ բան անէի որը յաջողուէր կամ ընդունուէր։ նախ ես գրեթէ երբէք չեմ աշխատել այնպիսի տեղում ուր համեմատաբար «վինտիկ» կամ գուցէ ասենք «մեխի գլուխ» չէի։ որը ակնյայտ ա՝ որոշողները լրիւ ուրիշ մարդիկ են, ու որպէս կանոն այլ երկրում։ բայց դա էդքան կարեւոր չի։ ես մէկ ա ինձնից գոհ չեմ եղել, երբ օգնել եմ մարդկանց, ու իրենք չեն տառապել մի շաբաթ ինչ֊որ բանի վրայ, այլ լուծել եմ խնդիրը մի ժամում կամ մի օրում։ ինչ էլ անէի միջազգային կորպորացիայում, ես բաւարարուած չէի զգայ։ ես կարող էի ստանալ բաւարարուածութիւն միայն դրանից դուրս։
դասի ժամանակ ես փորձեր եմ անում։ իսկ եթէ էսպէս անենք։ իսկ եթէ էսպիսի լաբ անենք։ իսկ կը ձգե՞ն հիսուն րոպէի ընթացքում։ սա շատ ստեղծագործող գործ ա, ու ես ի տարբերութիւն հայկական պետական համալսարանների, չպիտի ներկայ֊բացակայ անեմ։ կանեմ եթէ ուզեմ։ ու չեմ ուզում։
ես ահաւոր մոտիւացուած եմ, որովհետեւ էն ինչ ես տալիս եմ՝ գործիք ա։ գործիք ա որ իրենց խնդիրն ա ինչպէս են յետոյ օգտագործելու։ իսկ ես վաղուց գրել եմ որ ես սիրում եմ սարքել գործիքներ։ կուզէի սարքել գործիքներ։ ու դաս տալը գործիք սարքելու պէս ա։ էդ ես չեմ լինի որ ահաւոր ոչ էթիկական կոդ ա գրելու օգտագործելով էն գիտելիքը, որ, եթէ յաջողեմ, կը փոխանցեմ։ ու էդ ես չեմ լինի, որ ահաւոր լաւ ստարթափ ա ստեղծելու, ու աշխարհը դարձնի աւելի լաւ տեղ։ ինձ լաւ ա գիտակցել որ այդ երկուսն էլ ես չեմ։
բայց ես ունեմ խնդիր որն ահաւոր մոտիւացուած եմ հնարաւորինս լաւ լուծել՝ փոխանցել գիտելիք։ ու ունեմ ստեղծագործական լիքը հնարաւորութիւն։
ու տէնց։
#անկապ #չգիտեմ #կրթութիւն #արդիւնաբերութիւն #ազատութիւն #ստեղծագործութիւն #աշխատանք #կեանք #առօրեայ #օգտանուն #անձ #նոյնականացում
#միշտ #գիֆ #աշխատանք #թերմոդինամիկայի_երկրորդ_օրէնք ##
ուրեմն իմ գլոբալ ընկերութիւնում, ամէն տեղ երբ նոր աւտոմատ համակարգով ուինդոուս են ինսթոլ անում (որ նոյնիսկ տանը աշխատողի մօտ աւտոմատ տեղակայւում ա), ամէն տեղ լոքէյլի հետ կապուած խնդիր կայ, համակարգի լեզուն լինում ա ոչ թէ անգլերէն, ոնց ընկերութեան ստանդարտն ա, այլ location based՝ հնդկաստանում՝ բենգալի, պորտուգալիայում՝ պորտուգալերէն, հայաստանում՝ ռուսերէն։
#աւտոպիլոտ #ուինդոուս #մայքրոսոֆտ #աշխատանք #անկապ #պատմութիւն
աչքս լոյս, պատկերացնո՞ւմ էք, արդէն յայտնւում ա գործի տեղում սերունդ, որ իրենցից ոմանք երբեմն տրանսլիտ հայերէն չեն գրում։
յուսանք թրենդը շարունակուելու ա։
#աշխատանք #սերունդ #տրանսլիտ #գրագիտութիւն #հայերէն
հին պատմութիւն ա, երկրորդ «թոյ սթորին» տապալւում էր, զի մէկը «rm -rf» էր անում այրիքս սերուերի վրայ։
իսկ բեքափները, պարզուեց, կիսատ էին լինում։ զի ո՞վ ա ստուգում բեքափն աշխատո՞ւմ ա թէ չէ։
ու տէնց հազիւ փրկեցին՝ տանից աշխատող կնոջ պատճառով, որ երեխայ էր ունեցել ու մի «սիլիկոն գրաֆիքս» մեքենայ տուն էր տարել, եւ դայալափով սինք էր անում ամբողջ տուեալներն իր մօտ պարբերաբար։
#մուլտ #անիմացիա #պատմութիւն #աշխատանք #տանից_աշխատանք #տեք #տեքնոլոգիաներ
ես չեմ հասկանում, ինչի՞ տեք․ ինժեներն ինձ պէտք ա գրի՝ «պանակները փակւում են»։
ո՞նց ա հնարաւոր պանակները փակուեն։ ինչի՞ ես երբ գործով բռնաբարուած եմ պիտի ծախսեմ ժամանակ, որ խօսեմ ու պարզեմ ինչ ա էդ նշանակում։
ինչի՞ ես պիտի բացատրեմ որ պանակները պարզապէս գոյութիւն ունեն (folder exists) իրենց համար եւ ոչ փակւում են ոչ բացւում։ ու պարզեմ թէ ի՞նչ ծրագիր ա որ բացւում փակւում ա երեւի թէ՞։
զի էդ մարդկանց գործի են ընդունել։ ինչի՞ են ընդունել։ զի այլ մարդ չկայ։ ու էստեղ քննարկուել ա մի երկու օր առաջ որ «բոլորը» ուզում են տեք գալ։
մասնագիտական «կրթութիւն» ունեցած մարդկանց մօտ են պանակները բացւում փակւում, ո՞ւր մնաց իրենց մօտ՝ կը թռնեն էլ էդ պանակները, կը սողան էլ, կը պտտուեն ու կը պարեն, կը պայթեն գուցէ, ո՞վ գիտի։
#աշխատանք #կրթութիւն
մի հոգեբանի էի լսում, որը դէ արդէն ծեծուած բան էր ասում այն մասին, ինչքան պէտք չի էժան դոֆամին ստանալ, ու պէտք ա շատ աշխատել ու վիզ դնել, որ կեանքդ լաւացնես, յաջողութեան հասնես։
ու իր ասածն ինձ վրայ հակառակ էֆեկտը թողեց։
դիսքլէյմեր՝
հա, ես ինքս էլ նախանձով գրում էի, որ ֆբ֊ում անկապ բան դուրս տաս, երեսուն լայք ես հաւաքում, ու դա չի խրախուսում երկարատեւ ու կարեւոր գործ անել՝ գուցէ յետոյ կիսուես այդ գործի արդիւնքներով, ու կրկին հաւաքես երեսուն լայք։
նաեւ բնաւ չեմ հաշւում ուրիշների լայքերը, թող ինչ֊որ ծիտ տղայ կամ աղջիկ իր սելֆիներով հաւաքի երեսուն հազար լայք՝ իր շատ լայքերից ինձ վատ չի։
սակայն ես մտածեցի՝ բայց ի՞նչ վատ բան կայ այդ դոֆամինի մէջ։ ի՞նչ յաջողութիւնից ա նա խօսում։
դիցուք ունենք պատմաբան երիտասարդ։ նա հետաքրքիր փիէյջդի ա արել, հաւէսով կարողանում ա խօսել պատմութիւնից, խորացած ա։ իր յաջողութիւնը ո՞րն ա։ իր շուրջը եղած մարդիկ էլ իրան լսել չեն սիրում, ու իրենց հետ խմելու փաբ չեն կանչում՝ զանուդա ա։ մտածում են՝ դէ էս ներդը ով ա, հաւէսը չկայ, կողքից էլ ծաղրում են, մէկ մէկ էլ կը կանչեն ծնունդի, ուր իրան էլ հաւէս չի լինի։
համացանցը այդ մարդուն հնարաւորութիւն ա տալիս արտայայտուել, գրել օրինակ իւրօրինակ բլոգ փոստեր պատմութեան մասին, եւ հաւաքել լսարան, երկրպագուներ եւ լայքեր։
նա ստանում ա դոֆամին, դա՝ իր դոֆամին ստանալու միակ միջոցն ա։
նա ի՞նչ այլընտրանք ունի։ գնայ վիզ դնի որ գործ ստեղծի ու հարստանա՞յ՝ բոլորը չեն գործարար։ եւ բոլոր վիզ դնող գործարարները չէ որ յաջողում են՝ մեծ մասը տապալւում ա։
ու ինչի՞ նա պիտի ինչ֊որ բաների մէջ ներդրուի, երբ նա արդէն իսկ հետաքրքիր մարդ ա, պարզապէս իր շրջապատում չգնահատուած։ ինչի՞ չստանայ իր դոֆամինի բաժինը։ այ ինտերնետը տէնց մարդկանց տալիս ա էդքան վատ իրենց չզգալ։
#ինտերնետ #դոֆամին #համացանց #հոգեբանութիւն #յաջողութիւն #աշխատանք #գործարարութիւն #բլոգ #գիտութիւն #մարդիկ #արդարութիւն
այս երկու օրը ես կրկին աշխատում եմ մարդու հետ, որ չունի ստեղնաշարի հետ յարաբերուելու հմտութիւններ։
ու իմ խեղճ լինելու մասին չեմ, այլ այն մասին, որ իրան մէկը գործի ա վերցրել, չէ՞։ իսկ ինչի՞ ա վերցրել՝ որովհետեւ մարդ չկայ գործի ընդունելու։ ում ասես վերցնում են։
ու դա շատ վատ ա։ եւ էն պատճառով որ սրանով արձանագրում եմ՝ մարդիկ չունենք հայաստանում որ գործն անեն, եւ էն պատճառով որ գործը հասնում ա ոչ նրանց ով արժանի ա։
#աշխատանք
էն օրն առցանց ժողովի ժամանակ մէկի ձայնը լաւ չէր լսւում, աղաւաղւուած էր, ու ես երկար մտածեցի՝ կատակն անե՞մ թէ չէ՝ որ ոչինչ, «զատօ» հաւէս էֆեկտ ա ստացւում։ ու ոչ էն պատճառով որ «ցածր դոմինանտութիւն», այլ էն պատճառով, որ ես սովորել եմ՝ որոշ ձեւերով ինքնարտայայտուելը լաւ չի ընկալւում։
ու օրինակ, ես ահաւոր չէի ուզի, որ իմանան ինչ֊որ բան իմ ոչ աշխատանքային կեանքից, չէի ուզի որ իմանան որ դիջէյութիւն եմ անում՝ դրական չի ընկալուի։ կընկալուի վտանգաւոր։ յուսալի մարդ չի լինի էդ «ստեղծագործ» մարդը։ կը քաշի, ճիշտ ժամանակին գործի չի գայ։
ու որոշ չափով կարող ա եւ ճիշտ ա այդ ընկալումը՝ տէնց մարդիկ, որ գործից դուրս տարուածութիւններ ունեն, ու եթէ դրանց լուրջ են վերաբերւում, լինում ա որ գործի հաշուին են ինչ֊որ բան անում։ չի լինի տարուած լինել ու որ աշխատանքը՝ որ ամբողջ ժամանակդ տանում ա՝ չտուժի։
շեֆս հին մարդ ա, ու իր համար շատ կարեւոր ա այդ «ճիշտ ժամանակին գործի գալը», ուշանալը նա անձնական վիրաւորանք ա ընկալում։ ու ես դէ գիշերները գործ եմ անում, կամ կարդում եմ։ ամենալաւ ժամանակն ա կենտրոնանալու։ ու երեւի նա հազար անգամ փոշմանել ա որ ինձ ընդունել ա։
իմ՝ «լինուքս» քշելն էլ ա բացասական գնահատւում։ դա կորպորատիւ ստանդարտի մասին չի, ու տարբերուելու մասին ա։ ու երբ վերջերս ժողովի էի դրսի հետ ու ասին՝ էկրանդ տուր տեսնենք, ես տուեցի իրենց ընդամէնը մի պատուհան, որից բան չէին հասկանայ, որ շեֆիս վրայ խօսակցութիւն չկայ։
որոշ չափով հասկանում եմ՝ օրինակ, կորպորատիւ լափթոփի սկաւառակը կրիպտաւորուած ա՝ եթէ դու քո համար ես անում, արդե՞օք կրիպտաւորել ես։ բայց ես այո՝ կրիպտաւորել եմ։
մէկն էլ կայ որ լինուքս ա քշում, ու երբեմն բողոքում ա, թէ էս ինչ բանը չկարողացայ անել, էս ինչ բանը քրեշ եղաւ, էս ինչ բանը սպասիր բացում ա, էսինչ մէյլը չեմ նկատել, ու շեֆս պահը բացի չի թողնի որ ասի՝ հերիք ա դէ, յարմար միջավայրով աշխատէք, ձեր գլխին խնդիրներ մի ստեղծէք։ իսկ ես չեմ ստեղծում, կամ երբ ունենում եմ՝ երբեք չեմ նշում՝ աւել ժամանակ եմ ծախսում որ լուծեմ ու չունենամ։ համոզուած եմ որ ուինդոուսի հետ պակաս խնդիրներ չէի ունենայ, բայց դա չեմ ուզում քննարկման առարկայ դարձնել։ նաեւ էն որ ինձ էնտեղ յարմար չէր լինի աշխատել։ իրականում՝ չեմ էլ պատկերացնում ոնց ա հնարաւոր՝ եթէ մի օր իսկապէս որոշեմ այդչափ կարգապահ լինել, ու ուինդոուս տեղակայեմ՝ իրենց երկաթը՝ իրենց օրէնքները՝ իրանով չեմ աշխատի։ մի էկրան կը բացեմ, կը կպնեմ իւնիքս սերուերի, դրա միջից կաշխատեմ։ այդ ամբողջ ուինդոուսը կը լինի ինձ համար անիմաստ՝ ժամանակ առ ժամանակ կը թարմանայ, կասի որ վերբեռնեմ։
յիշում եմ, շեֆս, որ միայն երեւանի բաժնի պետ չի, մի այլ քաղաքում գործի մարդ էր ընդունում, ու մի հատ երկար մազերով, ազատ ծրագրակազմ սիրող մարդ էր եկել, պատմում էր ինչքան ա հետաքրքրուած, ինչքան սիրում ա գործը։ ու իրան գործի չընդունեց շեֆս՝ իրան թուացել էր որ վստահելի մարդ չի լինի։ իսկ ընդունեց մի դախ մարդու, որը լիքը բան չի կարողանում անել, ու ես եմ իր փոխարէն անում, կամ իրան օգնում։
մեզ մօտ էլ մարդիկ կան, որ չեն սիրում տտ֊ն էդքան, կամ նոյնիսկ ստեղնաշարով օգտուելու հմտութիւններ չունեն։ ինձ ասում են՝ դէ իրեն սովորեցրու սա ու սա (ես շուտ կը սովորեցնէի եթէ ուզէր), ու ես նստում եմ կողքը, իսկ նա չի կարողանում ստեղնաշարով օգտուել, հաւաքել տեքստ։ չգիտի կոնսոլն ինչ ա, երբ պիտի մի բան ուղղի, փորձում ա մկնիկով անի այն, ինչ մկնիկով չի արւում։ կամ գուցէ արուէր իւնիքս միջավայրի տերմինալում, բայց ոչ երբ ուինդոուսի կլիենտից ա կպնում։
որ ասում եմ՝ սա գրի, նախ բարձրացնում ա մատը, ու փնտրում ստեղնաշարի վրայ էդ տառը, յետոյ շըրըխք այդ խեղճ ստեղնաշարին, յետոյ միւսը, ու միւսը։ յետոյ պարզւում ա որ սխալ ա գրել, պիտի ուղղի։ յետոյ պարզւում ա որ parse չի կարողանում անել ասածս, զի չի իմանում իմ ասածի մէջ որն ա հրամանի անունը, որը դրա արգումենտը՝ ո՞րտեղ բացատ դնի։ ու պիտի ասեմ՝ բացատ, պիտի ասեմ՝ խողովակ։ այդքան յուսահատ վիճակ ա։
իսկ ինչի՞ ա էդպէս՝ զի մարդը ինքը չի հետաքրքրուել։ նաեւ զի ուինդոուսի հետ ա մեծացել, ու երբ հետաքրքրուել ա՝ խորանալու շատ հնարաւորութիւն չի ունեցել, ու կուլտուրան ձեռք չի բերել։
սա ա նաեւ իմ փաստարկը, երբ ասում են թէ «այ էսօր երեխաները մանկուց հեռախօսներին ու սարքերին ծանօթ են» իբր էդ լաւ ա՝ հեռախօսը չի թոյլ տալիս խորանալ, հեռախօսի մէջ չես բացայայտի որ կարող ես թաքնուած կարգաւորումներ փոխել, կամ ինքդ, առանց յաւելուած աւտոմատացնել բաներ, էլ չեմ ասում՝ խողովակաշար գրել։
վերադառնամ՝ գործի հետ ուղղակիօրէն կապ չունեցող ցանկացած զբաղմունքի վերաբերմունքը լաւը չի՝ դա վտանգ ա ընկալւում։ վտանգ ա եթէ ես նստում եմ երեկոյեան իմ համար ծրագիր եմ բզբզում։
ու ես փորձում եմ շեֆիս բացատրել, որ էն որ ես ինչ֊որ գործեր էֆեկտիւ ու արագ եմ անում, դա իմ հետաքրքրուածութեան ու գործից դուրս արուած գործերի սայդ էֆեկտն ա։ երբ նոր տեքնոլոգիայի են ուզում անցնել, ես ինչ֊որ բաներ արդէն գիտեմ, ու արագ եմ սկսում, զի դրա գոնէ որոշ մասերի հետ արդէն ծանօթ եմ։
բայց էդ ուղերձը շատ բարդ ա հասցնել։
#աշխատանք #չգիտեմ
ուզում եմ շեֆիս ասել՝ գնալու եմ ձեզնից։ դուք ինձ չէք շոյում, միայն մունաթ էք գալիս։ (զի ես եմ գործ անում, իսկ մունաթ են գալիս գործ անողի վրայ)
իսկ համալսարանում ինձ շոյում են։ շատ շոյուած եմ լինում երբեմն։
#համալսարան #աշխատանք
այսօր տեսայ հին սիրուն կանգառ հայաստանի աւաններից մէկում, ու մտածեցի այն մասին, ոնց էին այն նախագծում ու կառուցում։
ու զգացի, որ այդ գործերի համար շուկայական գին չի վճարուել։ գործատուն ընդհանուր առմամբ մի հատ էր՝ պետութիւնը, ու պատուիրատուն մի հատ էր։
չես ուզում այդ փողով աշխատել՝ եղիր գործազուրկ… եթէ չհաշուենք որ գործազրկութիւնը օրէնքով հետապնդւում էր, եւ անուանւում էր տունեյադստվո։
պետութիւնն աղքատ էր, եւ մարդիկ էին աղքատ։ եւ նախագծողները, եւ բանուորները չեն ստացել արդար վարձատրութիւն կատարուած աշխատանքի համար։ եւ շինարարութեան համար նիւթը չի ստացուել իր իսկական գնով՝ մարդիկ ստացել են շատ ցածր աշխատավարձ։
շատ գործեր արուել են լրիւ ձրի՝ բանտարկեալների աշխատանք օգտագործելով։
ու այնքան ակնյայտ ա դառնում, որ խսհմ֊ը գրեթէ ստրկատիրական երկիր էր։ եւ պէտք ա յիշել, որ ամէն ստեղծածը՝ թէկուզ շատ հաւէսը, ստեղծած ա ստրկական, շուկայականից ցածր գնով։
ի դէպ, այն որ էժան ա արուել, չի նշանակում որ արուել ա արդիւնաւէտ։ սովորաբար հակառակը։ դա այն կարեւոր պատճառներից ա, ինչի տնտեսութիւնը չէր դիմացել։
#խսհմ #ստրկատիրութիւն #պատմութիւն #աշխատանք #բան #գործ #ազատութիւն #շուկայ #քաղաքականութիւն #տնտեսութիւն #կոմունիզմ #կապիտալիզմ #սոցիալիզմ #աշխատավարձ
որովհետեւ դու ես վաղն այդ կոդի հետ աշխատելու։ ու եթէ որոշակի ապագայ կապում ես այդ ընկերութեան հետ, ու չես թռնելու քո իսկ թողած կոդից, որը ճիշտ ա, երբեմն ստիպել են արագ֊արագ մի կերպ գրել տալ, ապա բնական ա որ ուզում ես այն կառավարելի լինի, մէյնթէյնաբլ լինի վաղը։
ու մարդիկ որ չեն ուզում վաղը թռնել, իսկապէս ուղղում են կոդը երեկոյեան, գիշերները, իրենց ընտանիքների հաշուին, զի իրենց ոչ մէկ ռեֆակտորինգի ժամանակ չի տալիս։
նոյնիսկ երբ կարող ես աշխատանքն արագացնել, երբեմն պէտք ա մի ամբողջ կառավարիչների աստիճանը հաստատի, ժամանակ տայ որ անես, եւ երկրորդ անգամ դրանով չես ուզի անցնել։
#աշխատանք #ծրագրաւորում #չգիտեմ
կոնկրետ այս գրառումը ոչ մի ձեւ չի ֆեդերացւում դէպի դիասպորա, այդ պատճառով ահա, այսպէս՝ https://ծմակուտ.հայ/content/3911889/
#ժողով #աշխատանք #կորոնավիրուս #պատերազմ #չգիտեմ #գաղութացում
այսօրուայ աշխատավայրի ժողովը ըստ երեւոյթին պարտադրուած էր ամենավերեւից՝ ոչ ամենացածր օղակի մենեջերները պէտք ա իրենց ենթակայ թիմերի հետ առանձին առանձին խօսէին, թէ ոնց ենք մենք տանում կովիդը։
մենք էլ պիտի նւնւայինք ու խեղճանայինք, ու երախտագիտութիւնը յայտնէինք կորպորացիային, երեւի։
ու ահաւոր ձեւական էր, զի դէ էդ մարդու հէչ պէտք չի մենք ոնց ենք, բայց վզին դրել են, պիտի անի, մենք էլ հիմա պիտի մի բան ասենք, որ անիմաստ չլինի զանգը։
տէնց, դէ անգլերէնից ես չեմ նեղւում, շեֆս տեսաւ մարդ չի խօսում, առաջարկեց ես խօսեմ։
ես իրականում կասէի՝ ի՞նչ կովիդ, մեր կովիդի մահերը նոր անցան պատերազմի մահերը, ու առհասարակ ահաւոր ա, բայց ես վստահ չէի որ «կարելի ա», որ մեր մասնաճիւղի շահերից ա բխում որ պատերազմ բառն օգտագործուի։ զի լսել եմ որ այլ թիմերին ասել էին պատերազմի ժամանակ թէ ժողովների ընթացքում բան չթռցնէք, թէ չէ աւելի շատ գործ որը կարող ա մեզ հասնել, կը գնայ այլ տեղ, եւ աւելի շատ գործ որ հիմա անում ենք՝ դրդուած կը լինեն տանել, կամ պատճառաբանութիւն կունենան տանելու այլ տեղ։
ու ես անկապ խօսեցի դէ, ասի չգիտեմ ինչ անել, արտօնեալ եմ որ գիւղում եմ, ոչ թէ փոքրիկ բնակարանում, բայց էդպէս ստացուեց, ասին՝ բա ինչ լաւ կապ ունես, վիդեօդ էլ, ձայնդ էլ ինչ լաւն ա, ասի՝ դէ չկար ստեղ սլոտ ինձ միացնելու, բայց openwrt֊ով լաւ ռաութեր ունեմ, որն ունէր minipcie սլոտ, դրա մէջ իմ մոդեմի տպասալ եմ աւելացրել, անլիմ քարտն եմ դրել, եօլլա եմ գնում։ պիտի ասէի՝ կամերաս էլ ա ազատ ծա֊ով, ու canon֊ը նոր նոր ա ուինդոուսի ու մակի տակ սկսել սպասարկել խցիկս որպէս վեբ կամ, բայց լինուքսում վաղուց՝ միշտ կարողացել եմ օգտագործել։
բայց լինուքս քշելը փոլիսիի խախտում ա, ու տէնց բան էլ չի կարելի ասել, զի նշանակում ա շեֆս ինձ լաւ չի նայում, լաւ չի ստիպել֊պարտադրել կորպորէյթ միջավայր։ ու դա չէի կարող ասել։ բայց շատ ուզում էի, զի իրենք բոլորը տրամադրուած են լրիւ այլ ձեւով։ ու դա իմ մասին կը լինէր։
տէնց, յետոյ այնուամենայնիւ մօտ կէսին ստիպեցին մի բան ասել, մէկը թռաւ, գրելով թէ չի կարողանում խօսափողը «անմիւթ» անել, մնացածը շատ շատ վատ անգլերէնով խօսեցին, ու արանքում ռուսերէն բառեր էին օգտագործում։ վերջում մէկն ասաց ռուսերէն «այդպէս էլ ապրում ենք», ու էդ հնդիկ մենեջերը մնաց շփոթուած, զի չջոկեց ինչ ա ասում։ շեֆս էլ թարգմանեց՝ ռուսերէն ասում ա սէնց ու սէնց։ հնդիկն էլ վերջում ասաց՝ դէ կներէք որ ես ռուսերէն չեմ հասկանում որ ձեր լոկալ կատակները զգամ։
ու էդպէս, չդիմացանք էլի, որ մեր հետկոլոնիալ, հետգաղութային լինելը ցոյց չտանք։ զի վեհ ա, մենք անկապ մի ինչ֊որ անկախ պետութիւնիկ չենք, մենք գիտէ՞ք ժամանակին որ կայսրութեան մաս էինք, չէ՛ դուք գնացէ՛ք եւ հարցրէ՛ք ով էինք մենք, ում ստրուկն ենք եղել։
ու տէնց։
#ժողով #աշխատանք #կորոնավիրուս #պատերազմ #չգիտեմ #գաղութացում
էսօրուայ գործի տեղի ժողովը տէնց պարտադրուած էր ամենավերեւից՝ ոչ ամենացածր օղակի մենեջերները պէտք ա իրենց տակի թիմերի հետ առանձին առանձին խօսէին, թէ ոնց ենք մենք տանում կովիդը։
մենք էլ պիտի նւնւայինք ու խեղճանայինք, ու երախտագիտութիւնը յայտնէինք կորպորացիային, երեւի։
ու ահաւոր ձեւական էր, զի դէ էդ մարդու հէչ պէտքը չի մենք ոնց ենք, բայց վզին դրել են, պիտի անի, մենք էլ հիմա պիտի մի բան ասենք, որ անիմաստ չլինի զանգը։
տէնց, դէ անգլերէնից ես չեմ նեղւում, շեֆս տեսաւ մարդ չի խօսում, առաջարկեց ես խօսեմ։
ես իրականում կասէի՝ ի՞նչ կովիդ, մեր կովիդի մահերը նոր անցան պատերազմի մահերը, ու առհասարակ ահաւոր ա, բայց ես վստահ չէի որ «կարելի ա», որ մեր մասնաճիւղի շահերից ա բխում որ պատերազմ բառն օգտագործուի։ զի լսել եմ որ այլ թիմերին ասել էին պատերազմի ժամանակ թէ ժողովների ընթացքում բան չթռցնէք, թէ չէ աւելի շատ գործ որը կարող ա մեզ հասնել, կը գնայ այլ տեղ, եւ աւելի շատ գործ որ հիմա անում ենք՝ դրդուած կը լինեն տանել, կամ պատճառաբանութիւն կունենան տանելու այլ տեղ։
ու ես անկապ խօսեցի դէ, ասի չգիտեմ ինչ անել, արտօնեալ եմ որ գիւղում եմ, ոչ թէ փոքրիկ բնակարանում, բայց էդպէս ստացուեց, ասին՝ բա ինչ լաւ կապ ունես, վիդեօդ էլ, ձայնդ էլ ինչ լաւն ա, ասի՝ դէ չկար ստեղ սլոտ ինձ միացնելու, բայց openwrt֊ով լաւ ռաութեր ունեմ, որն ունէր minipcie սլոտ, դրա մէջ իմ մոդեմի տպասալ եմ աւելացրել, անլիմ քարտն եմ դրել, եօլլա եմ գնում։ պիտի ասէի՝ կամերաս էլ ա ազատ ծա֊ով, ու canon֊ը նոր նոր ա ուինդոուսի ու մակի տակ սկսել սպասարկել խցիկս որպէս վեբ կամ, բայց լինուքսում վաղուց՝ միշտ կարողացել եմ օգտագործել։
բայց լինուքս քշելը փոլիսիի խախտում ա, ու տէնց բան էլ չի կարելի ասել, զի նշանակում ա շեֆս ինձ լաւ չի նայում, լաւ չի ստիպել֊պարտադրել կորպորէյթ միջավայր։ ու դա չէի կարող ասել։ բայց շատ ուզում էի, զի իրենք բոլորը տրամադրուած են լրիւ այլ ձեւով։ ու դա իմ մասին կը լինէր։
տէնց, յետոյ ստիպեցին մօտ կէսին այնուամենայնիւ մի բան ասել, իրենք շատ շատ վատ անգլերէնով խօսեցին, ու արանքում ռուսերէն բառեր էին օգտագործում։ վերջում մէկն ասաց ռուսերէն «այդպէս էլ ապրում ենք», ու էդ հնդիկ մենեջերը մնաց շփոթուած, զի չջոկեց ինչ ա ասում։ շեֆս էլ թարգմանեց՝ ռուսերէն ասում ա սէնց ու սէնց։ հնդիկն էլ վերջում ասաց՝ դէ կներէք որ ես ռուսերէն չեմ հասկանում որ ձեր լոկալ կատակները ջոկեմ։
ու էդպէս, չդիմացանք էլի, որ մեր հետկոլոնիալ, հետգաղութային լինելը ցոյց չտանք։ զի վեհ ա, մենք անկապ մի ինչ֊որ անկախ պետութիւնիկ չենք, մենք գիտէ՞ք ժամանակին որ կայսրութեան մաս էինք, չէ՛ դուք գնացէ՛ք եւ հարցրէ՛ք ով էին մենք, ում ստրուկն ենք եղել։
ու տէնց։
#ժողով #աշխատանք #կորոնավիրուս #պատերազմ #չգիտեմ #գաղութացում
մի բան կայ, որ չեմ կարծում որ ճիշտ ա ասելը, բայց շատ են ասում։ ասում են, թէ պայմանական կալիֆորնիայում ապրող դիցուք ծրագրաւորողի աշխատանքի արդիւնաւէտութիւնն աւելի բարձր ա, քան պայմանական ռուսաստանում։ զի նա աւելի շատ փող ա ստանում։ հետեւաբար՝ աւելի շատ բարիք ա ստեղծել, որ իրեն աւելի շատ ա հասել։
սա ինձ թւում ա պարզապէս սխալ։ մարդը, որ մօտաւորապէս նոյն գործն անում ա էստեղ եւ էնտեղ, օգտագործելով մօտաւորապէս նոյն գործիքները, եւ ունենալով համեմատելի կրթութիւն եւ զարգացում՝ անում ա նոյն աշխատանքը։ այլ հարց ա՝ ինչպէս ա իր աշխատանքը դառնում փող, եւ գուցէ տեղական շատ ֆիրմաներ աւելի անարդիւնաւէտ են աշխատանքի արդիւնքը՝ փողի կոնուերտելու։ բայց չէ՞ որ այստեղ աշխատում են շատ արեւմտեան ընկերութիւններ, որ արդէն գիտեն ինչպէս են վաճառում, ունեն իրենց իրացման ալիքները, եւ այլն։
ու ինձ թւում ա՝ շատ սխալ ա ասել, որ կալիֆորնիայում մարդու աշխատանքի արդիւնաւէտութիւնն աւելի բարձր ա։
մարդը որ գրում ա համեմատելի հինգ հարիւր, կամ հազար կոդ օրեկան, ունի նոյն աշխատանքի արդիւնաւէտութիւնը։ իր աշխատավարձը, սակայն, կախուած ա այլ գործօններից՝ որը հասկանում եմ։
ու ես օկ եմ, ես նրանից, որ նոյն գործն անելով քիչ փող եմ ստանում, քան ամն֊ի գործընկերը, չունեմ անարդարութեան զգացողութիւն։ արդա՛ր ա, ընդունում եմ։ գինը, նաեւ աշխատանքի գինը՝ իր գոյացման մեխանիզմներն ունի։ գինը լինում ա եւ ինքնարժէքից ցածր՝ եթէ պահանջարկ չկայ։ ես դա հասկանում եմ։
ես զգում եմ որ սխալ ա ասելը, որ մարդու աշխատանքի արդիւնաւէտութիւնը տարբեր ա այստեղ եւ արեւմուտքում։
#աշխատանք #արդիւնաւէտութիւն #արդարութիւն
առցանց ժողովների մասին՝ իմ աշխատավայրում մի քանի դէպք ա եղել, երբ ժողովի մասնակիցներից մէկը չիմանալով որ խոսափողը լռեցուած չի, կռիւների մէջ ա մտել ընտանիքի անդամնեիր հետ, գոռգռացել են իրար վրայ, ու առհասարակ մեզ պարզ դարձաւ ինչ լարուած վիճակում են ապրում։
ես ահագին սարսափել էի, առհասարակ բարձր խօսքին սովոր չեմ ու նեղում ա ինձ շատ, անկախ նրանից որ իմ հանդէպ չի։ ու ինձ թւում էր էդ մարդը երբ բացայայտի որ անջատած չէր խոսափողը, վատ կը զգայ իրան, կամաչի, ու տէնց մտադիր էի ցոյց չտալ որ լսել եմ, բայց յետոյ տեսայ որ նա լրիւ օկ էր նրա հետ, որ միացրած ա, ու իր կարծիքով ոչ մի առանձնապէս բան տեղի չի ունեցել, ամէնը ոնց պէտք ա լինի՝ էդպէս ա, նորմալ ա։
#աշխատանք #ընտանիք #յարաբերութիւններ #մասնաւոր #անկապ
ինձ թւում ա, շատ աշխատանքի վայրեր ֆէյլ են անում մի կարեւոր բան՝ ու այն պատճառով որ չեն գիտակցում դրա կարեւորութիւնը, կուլտուրան չունեն։
irc֊ն երեւի հնացած ա, միւս կողմից՝ հնացածը ո՞րն ա՝ արագ ա, ու շատ քիչ տրաֆիկ ա տանում։ ջաբերից էլ քիչ։
բայց էականը, ինչի մասին ուզում եմ գրել՝ կոնկրետ մի հանգոյցի՝ freenode֊ի ստեղծած մշակոյթն ա, կամ ընձեռած հնարաւորութիւնը։
նախ՝ հարց տալ քո սիրած֊օգտագործած ծրագրից։ տեսնել մարդիկ ի՞նչ են խօսում իր մասին, ի՞նչ են ուզում, ո՞նց են տեսնում դրա զարգացումը։ զրուցել այդ մասին իրենց հետ։ տեսնել դեւերն ով են, ինչի մասին են խօսում, որն ա իրենց մայնդսեթը, ինչ են ուզում, ինչով են մոտիւացւում։ ու ամենակարեւորը՝ երբ այլ մարդիկ գան հարց տան, դու էլ կարող ես պատասխանել, եթէ գիտես։
այդպէս դու դառնում ես պասիւ սպառողից՝ ինքդ աջակցող։
ու աշխատավայրերը ֆէյլ են լինում ստեղծել էնպիսի միջավայր, ուր մարդիկ, ում հէնց էս պահին պէտք չի խնդիր լուծել, ու մարդիկ, որ պարտաւոր չեն էս պահին այն լուծել՝ լինեն մի վայրում գցած, ու օգնեն իրար, զուտ համայնքի եւ իրար հասնելու պահանջից։
#աշխատանք #չաթ #շփում #զարգացում
էթիկայի առցանց դասընթաց եմ անցնում՝ ներարականութեան մասին։
ամէն ձեւ մտածում են, ոնց մարդուն ներառել եւ յանկարծ նա չմնայ չներառուած։
ու ես լրիւ սա ընկալում եմ որպէս դիսկրիմինացիա՝ ես ուզում եմ լինել չներառուած։
ես պատճառ պատրուակ եմ փնտրում լինել չներառուած։
#աշխատանք #էթիկա #ներառականութիւն #կողմնակի
ես նոյնիսկ էն ժամանակ, երբ մկան տան նկարները հրապարակեցին՝ չէի ջոկել։ նոր եմ ջոկում։
էս մարդիկ ունեն «ինքնութեան ճգնաժամ»։ ըստ որում զարմանալի չի, զի շատ տարածուած ա։ մենք բոլորս գիտենք մարդկանց, որ նոյնականացնում են իրենց աշխատանքի վայրի հետ։ ու չգիտեն, ինչ անել իրենց կեանքի հետ, եթէ չլինեն էն ինչ կան, ու լինելու համար վատ թէ լաւ, մի ձեւ չանեն էն գործը, որը ըստ պաշտօնի պիտի անեն։
ու բոլոր դիկտատորների խնդիրը դա ա։ իրենց աջակցող պատգամաւորներինը։ իրենք չգիտեն, ի՞նչ անել իրենց կեանքի հետ։
իրենք բագրատեան չեն, որ գնան աշխատեն մի այլ տեղում։ լտպ չեն, որ գնան գիրք գրեն։
էդ խնդիր ա, երբ չգիտի ինչ անել իր կեանքի հետ՝ երկրի ղեկավարը։
իսկ դրսում մտածում են այլ խնդրի մասին, այնտեղ որ գուցէ անցնեն հիմնական եկամտի։ որովհետեւ ապա հարցն էն ա, ոնց անել, որ էն մարդիկ, ում համար աշխատանք չի էլ լինի, պարզապէս չգժուեն իրենց հիմնական եկամտով ապրելիս։ վարկածներ կան, որ էն «շատ քնել ա պէտք», եւ նման հետազօտութիւնները առաւել եւս ակտուալ են էդ հեռանկարում։
ու տէնց։
#քաղաքականութիւն #մարդիկ #ինքնութիւն #աշխատանք #պաշտօն #զբաղմունք #ազատութիւն
նկարագրուած ա, եւ ակնյայտ ա, ինչպէս «հաբիտուսը» օգնում ա մարդկանց եւ տնտեսութեանը՝ իրենք բաւարարուած չեն լինում քիչ որոշումներ կատարող աշխատողի դիրքով, եւ բացում են իրենց ընկերութիւնները։ շատ այդպիսի ընկերութիւններ մեզ մօտ բացել են դրսից եկած հայերը՝ մեր հանրութեան մէջ հաբիտուս ունեցողները քիչ են՝ եւ հանրութեան զգալի մասը նախընտրում ա անվտանգութիւն՝ լինել գլուխը կախ աշխատող, եւ ոչ մի բան չփոխել։ նշանակութիւն ունենալը իրենց համար այդքան կարեւոր չի։ կարելի ա բաւարարուել որպէս հայր֊մայր, բարեկամութեան կամ քուչի անդամի նշանակութիւն ունենալով։
այսպէս հաբիտուս չունեցող մարդիկ աւելի դանդաղ են զարգանում, կամ չեն կարողանում իրականացնել իրենց պոտենցիալը։
հետաքրքիր ա, որ միւս կողմից «հաբիտուս» նաեւ շատերին խանգարում ա։ երիտասարդները, որ համարում են որ իրենք աւելի լաւն են սովորական աշխատող լինելու համար, ու պիտի նշանակութիւն ունենան՝ չեն գնում նուաստ աշխատանքի՝ բայց չեն էլ հիմնում իրենց գործը՝ ու կրկին հետ են մնում։ որովհետեւ եթէ առաջ չես գնում՝ հետ ես մնում։
յաճախ կարելի ա տեսնել, ինչպէս իրենց համակուրսեցիները, որ չունեն իրենց հնարաւորութիւնները՝ ու պիտի հնարաւորինս շուտ անցնեն գործի՝ եւ ազատեն իրենց ծնողներին քաղաքում ուսանող պահելու բեռից՝ աւելի շուտ են զարգանում, ու ստեղծւում ա իրավիճակ, երբ համալսարան աւարտելուց ընդամէնը մի քանի տարի անց իրենք արդէն կարող են դիմել «հինգ տարի փորձ» պահանջող աշխատանքի՝ զի այդ հինգ տարի փորձն ունեն, իսկ «հաբիտուս» ունեցողը՝ ոչ փորձ ունի, ոչ գիտի աշխատել։
այստեղ գուցէ հաբիտուս ունեցողը ընկնում ա մի ծուղակի մէջ՝ իրեն թւում ա, որ քանի որ նա խելացի ա (չէ՞ որ նրան հեշտ ա տրուել ուսումը, նա զարգացած ա ու կարողանում ա լաւ խորհուրդներ տալ, տեսնում ա էն, ինչ միւսները չեն տեսնում, բարձր այքիւ ունի) նա նաեւ լաւ կը կարողանայ, ասենք կոդ գրել։ իսկապէս կը կարողանայ՝ եթէ շատ գրի։
ես այնքա՛ն խելացի ուսանող եմ տեսել, որ չեն կարող լաւ գրել։ որովհետեւ ես ինքս էլ գիտեմ ինչքա՛ն պիտի գրես, որ քիչ թէ շատ լաւ կարողանաս գրել։ ու էսօր էլ, գտնելով մի քանի տարի առաջ գրածներս, յաճախ ցանկութիւն եմ ունենում փոխելու՝ փնթփնթալով՝ թէ էս ով ա, էս ոնց ա գրել։ էլ չեմ ասում, որ բնական ա՝ ուսանողը չի կարող լաւ կոդ գրել։ ինչքան էլ նա հանճարեղ չլինի։ այդ համար պէտք ա տարիների աշխատանք։ եւ այդ աշխատանքում չլճանալու ցանկութիւն։
ու տէնց
#հաբիտուս #հանրութիւն #մարդիկ #աշխատանք
գործի տեղի քոլլից՝
— ոնց որ աշխատանքային շաբաթն աւարտուեց, ձեզ բարի հանգիստ ֆրոմ հոմ։
— ես կը գնամ հիւրասենեակ։
#կորոնավիրուս #աշխատանք #զրոյց
կարելի ա անգրագիտութիւնների տեսակների մասին շարք գրել։
անգրագէտ մարդկանց տեսակներից մէկն ա՝ չխորացողների էն տեսակը, որ ասում են՝ գուգլել, ֆոտոշոփել։ քսաներորդ դարի սկզբին լուսանկարելուն ասում էին՝ կոդակել։
մարդկանց թւում ա, որ գուգլը, կամ ադոբին համ միշտ կը լինեն, համ արժանի են որ իրենց անունները դառնան բայ։ իրենց նաեւ թւում ա շատ քուլ «գուգլել» բայն օգտագործելը։
այսպիսի մարդիկ երբեմն դառնում են ինժեներներ։ ու ես նմանների հետ աշխատում եմ։
իրենք գալիս են եւ ասում, որ «սերուերը չի կպնում», եւ ոչ փորձառու այթի աշխատողը կարող ա խուճապէր՝ այնքա՞ն վատ ա վիճակը, որ նոյնիսկ մոնիտորինգ համակարգը չյուշեց, որ «սերուերը չի կպնում» կամ «չկայ», որ իւզերնե՞րն են առաջինը նկատում։ այնինչ սա իրականում նշանակում ա, որ իրենց վիէնսի սեսիային ինչ֊որ բան ա եղել։
երբ պինգում ես, սսհ ես լինում սպասարկչին, ու ասում, որ ամէն ինչ նորմալ ա, եւ առաջարկում ես սսհ լինել եւ սպանել վիէնսի սեսիայի մնացորդները, եւ միացնել նորը, իրենցից ամենախելամիտները երբեմն անվստահ ձայնով ճշտում են՝ պուտտիո՞վ։
աստուատ, մարդիկ չեն իմանում, որ պուտտի֊ով չի, սսհ֊ով ա։ որ պուտտին ընդամէնը իրենց իմացած (ու դա արդէն նուաճում ա) գործիքն ա սսհ կապեր հաստատելու համար։
իսկ ծրագրաւորող ընկերները, երբ կը լսեն՝ «չունեմ ֆբ», «չունեմ ուոթսափ», «չունեմ վայբեր», «չունեմ տելեգրամ», կարող են ասել՝ «ի՞նչ մեսինջեր ես օգտագործում», տէնց քոժուալ, տէնց ամենօրեայ։ ի՞նչ մեսինջեր, եղբայր։ ո՞րն ես ուզում՝ ընտրիր։ քե՞զ ինչ ես ինչ ծրագրով եմ չաթւում։
նա չի հասկանում, որ խօսքը հաղորդակարգերի, պրոտոկոլների մասին կարող ա լինել, եւ ոչ թէ ծրագրերի։
այսպէս նաեւ իւզերները սովոր են արդէն, որ «լինգուո»֊ն դա եւ յստակ տեսքով եւ վարքագծով բառարանային ծրագիր ա, ու իրեց մտքով չի անցնում, որ կարելի ա բառարաններն առանձին ունենալ, ու քո ուզած ծրագրով բացել։
ազատ ծա֊ն այնքա՜ն շատ ա կրկնում կորպորատիւները, որ երեւի պէտք ա երջանիկ լինել, որ մենք դեռ չենք մոռացել, որ կան հաղորդակարգեր, որ կան ազատ բառարանային ֆորմատներ, եւ այլն։
այսպիսի իրականում ոչ ջղային գրառում, բայց տխուր, զի ես գիտեմ որ մարդկանցից շատ չեմ տարբերւում, ու մեր տարբերութիւնները չնչին են, ու ես տխրում եմ էդ չնչին տարբերութիւններից մէկի մասին, որը այս գրագիտութեան եւ փորփրելու եւ հասկանալու ցանկութեան մասին ա։
եւ չէ՝ էդ «իւզերները» նէնց չի որ որեւէ տեղ լաւ հասկանում են, թէ ինչ ա կատարւում։ ես տեսնում եմ, որ իրենց գործն էլ են այդպէս անում՝ առանց հասկանալու, ու անգիր արած գործողութիւններով։ ու ամենավատը՝ երբ լաւ մարդիկ, որ հեշտացրել են իրենց աշխատանքը մի քանի սկրիպտով, փոխարէնը երիտասարդներին բացատրելու, ու ժամանակ ծախսելու, թէ ինչ սկրիպտեր են դրանք ու ինչ են տակից աշխատեցնում՝ էդ երիտասարդներին սովորեցնում են առանց մտածելու սկրիպտերը կանչել։ երբ սկրիպտը չի աշխատում՝ երիտասարդները մնում են շփոթուած ու չգիտեն ինչ անել։ ու այստեղ փորձառուները՝ փոխարէնը ինուեստ անե ժամանակ ու բացատրեն սկսնակներին, ծախսում են այն՝ սկրիպտերը կատարելագործելու վրայ, որ դրանք էլ չխափանուեն երբեք։
այդպէս ստանում ենք դեբիլ օգտուողներ եւ զօրաւոր ծրագրեր։
ինչեւէ։
#տտ #տեքնոլոգիա #մարդիկ #մշակոյթ #գրագիտութիւն #կրթութիւն #անգրագիտութիւն #խորանալ #ազատութիւն #ազատ_ծա #հաղորդակարգ #վարքագիծ #աշխատանք #ձեւ #բովանդակութիւն
էսօր յիշեցի (որովհետեւ մտածելու ժամանակ ունէի) մի դէպք, երբ մեր գործի տեղից մէկի ծնողներից մէկն էր մահացել։ ես գիտէի, որովհետեւ իրեն անձամբ գիտէի, ու երեւացի իր շուրջ այդ օրերին, իհարկէ օգտակար չեմ եղել, բայց այդ մասին չի տեքստը։
այլ այն մասին ա, որ դրանից որոշ ժամանակ անց լուրը հասաւ մեր թիմ, ու բոլորը զարմանում էին, թէ ինչի չգիտէին, ու ինչի չի եղել HR֊ի նամակ այդ մասին։ այդպիսի «իւենթների» մասին միշտ լինում ա HR֊ի նամակ։
ու ես ասացի՝ դէ HR֊ին չի ասել։ ու շեֆս ասաց՝ հա, HR֊ին չի ասել՝ բայց չէ՞ որ նա մենեջեր ունի, որ կարող էր դա անել։
ու ես էն օրը զգացի որ ինձ դուր չի գալիս իր ասածը, բայց զբաղ էի այլ մտքերով, իսկ էսօր լրիւ գիտակցեցի, թէ ինչով։
հարցն այն ա, որքա՞ն փրիւասի մենք ունենք աշխատավայրում։ գերմանիայում օրէնքով սահմանուած ա, որ ոչ մէկ, նոյնիսկ մենեջերդ չգիտի, դու արձակուրդ ես, թէ՞ հիւանդանոցում ես։ դու պարզապէս յայտնում ես որ բացակայ ես էսքան օր՝ ու վերջ։
դու կարող ես, իհարկէ ասել գործընկերներիդ, կամ գալուց յետոյ կիսուել ջրի տակ նկարած կրիաների նկարներով, բայց դա քո գործն ա։ օրէնքով իրենց ոչ մի տեղեկատւութիւն լռելեայն չի հասնում։
ու մարդը զբաղ էր թաղումով, թէ էւերեստ էր բարձրանում՝ լռելեայն չպէտք ա լինի գործընկերներին հասանելի տեղեկատւութիւն։ կուզի՝ կը կիսուի, չի ուզի՝ չի կիսուի։
ես օրինակ չէի ուզի։ ես չեմ ուզում իմ թիմից որեւէ մէկը իմ մասին գործից դուրս որեւէ բան իմանայ։ իսկ դո՞ւք։
ու տէնց։
#գաղտնիութիւն #օրէնք #աշխատանք #տեղեկատւութիւն
աշխատանքը ահաւոր ա իր հանրային լինելով՝ շուրջդ ինչ֊որ մարդիկ են ու ինչ֊որ շփւում են։ ու կենտրոնանալը անհնար ա։ աշխատանքը՝ աշխատանքային պայման չի ստեղծում։ ու ես, որ օփեն օֆիսների կողմնակից եմ ինձ համարել միշտ — հիմա սկսում եմ մտածել, որ իսկապէս, պատահական չի, որ փակ խորանարդներով օֆիսներում աշխատանքն աւելի արդիւնաւէտ ա։
հոգոց։ #աշխատանք #դիզայն
դիցուք մենք ունենք լրագրող, որը նախընտրում ա աշխատել փաբում մատուցող։ ու գրել իր մտքերը իրադարձութիւնների մասին անձնական բլոգում։
իրան կասեն՝ դու քեզ չես սիրում։ քո յօդուածներն էնքան լաւն են, ինչի՞ չես գնում նորմալ տեղ աշխատես, ստեղ ես փտում։
այնինչ, ինձ թւում ա, ինքը իրան շատ ա սիրում։ որովհետեւ աշխատելով որեւէ տեղ, նա էնքան անկախ չի լինի, ու ստիպուած կը լինի հրապարակել տեքստեր, որ ինքը չի հաւանում։
յ․ գ․ ստեղ այլ հարց կայ, որ գուցէ իրան պէտք ա աշխատել մի տեղ, որ սովորի լաւ գրել։ որ իրան «կոդ ռեւիւ» անեն, ու խորհուրդներ տան։ բայց դա չի հակասում ընդհանուր պնդմանը այն մասին, որ նա իրան սիրում ա։
#անկախութիւն #աշխատանք
էսօր էլ եկել ասում ա՝ էն որ լոյսերի վթար էր եղել, դրանից յետոյ ծրագիրս շատ ա յիշողութիւն ուտում։ սարքէք։
#աշխատանք
ցանկութիւն պահե՞մ։
#աշխատանք #էկրանահան
ինչ ինթերն ա գալիս, առաջին մի քանի օրը հարց ա տալիս՝ ոնց փոխել գնօմի ուոլփէյփըրը, քոմանդլայն, որ ուրիշ իւզերի՝ սովորաբար աղջկայ համար փոխեն, եւ ցոյց տան դրանով համ իրենց յատուկ վերաբերմունքը եւ զօրաւոր լինելը։ #աշխատանք #ազատ_կամք
ես ասում եմ՝ չգիտեմ, ոնց ա գնօմ֊ում, փնտրէք։ #ահաւոր
էսօր հաւաքարարները եկան, հարցրին՝
— էս որ «ահաւոր ա» գրել էք, էս մեր աշխատանքի՞ն ա վերաբերում։ մենք ախր ձեր սեղանը լաւ մաքրում ենք, երբ ձեր դուռը բաց ա լինում, ջանում ենք լաւ անել։
ասի չէ՝ ձեզ չի վերաբերում։ առհասարակ ա։ ասին հա՝ առհասարակ իսկապէս ահաւոր ա։
#աշխատանք #ահաւոր
#գրասենեակ #աշխատանք #վանաձոր #քաղաք
@{ Հոնէ ; hone@spyurk.am} 03.05.2019, 20:15:25
Վանաձորում(գուցե մարզերում ընդհանրապես, գուցե Երևանում նույնպես) «օֆիս»(ոչ «գրասենյակ») բառը ունի հետաքրքիր հարանշանակություններ: Հատկապես խորհրդային սերնդի համար: «Օֆիսը» խորհրդանշում է կայունություն, դիրք, մշտական եկամուտ, գործընկերային հարաբերություններ, ոչ շարժուն, հետևաբար ավելի ապահով կյանք: «Օֆիսում» աշխատող մարդը իրենից կարևոր մարդ է ներկայացնում: «Օֆիսում» աշխատող մարդը գործնական է ու լուրջ: Անկախ նրանից, որ շարժուն, անկայուն, ոչ գրասենյակային աշխատանքով աշխատում ես կրկնակի շատ գումար և սիրում ես այդ անկայունությունը, աշխատանքի բնույթը, աճելու հնարավորությունը, «օֆիսի» մասին նման պատկերացումներով մարդկանց համար քո կյանքը «էդպես էլ չստացվեց, չգտար քո արժանի տեղը, չես անում այն, ինչ կարող էիր անել»: Իմ խնդիրը ոչ թե նման կարծիքներն են, այլ օտար, խորհրդային անցյալի հետ չկապվող ու հետևաբար միստիք բառի(քանի որ «գրասենյակը» չունի այդ հարանշանակությունները) հանդեպ վերաբերմունքն ու ընկալումը, կայունության հադեպ սերն ու դրա գնահատումը:
#օֆիս #միստիք #շարժ
աաա, ուրեմն մեր տարեկան «փերֆորմանս ռեւիւ»֊ի ընթացքում, էնտեղ պէտք ա ինքդ քեզ գնահատականներ դնես, ու յետոյ մենեջերդ իր գնահատականներն ա դնում։ նայում եմ՝ «աջայլ լըրնինգ», ես ինչ երկու աստղ եմ դրել չորսից, մենեջերս՝ չորս։ «բիլդզ նեթուորքս»֊ի տակ ես էլի երկու աստղ եմ դրել, որը նշանակում ա՝ «սամթայմս», շեֆս չի փոխել, էլի մնացել ա «երբեմն»։ կարար լրիւ դնէր «երբեք», այո։ (((:
#աշխատանք
մի տտ ընկերութիւնում հաւաքարարները՝ նախկինում մերգելեանում «աշխատող», սուրճ խմող ու գործ չանող կանայք էին՝ նշանակում ա նաեւ կիրթ էին, ջոկում էին։
տէնց, մէկը մօտենում ա աշխատողներից մէկին, ասում ա՝
— վորդը բացի, մի հիսուն հատ դատարկ էջ տպի։
— ինչի՞դ ա պէտք դատարկ էջ տպեմ։
— տղես հիսուն ա չորս էջ ա խնդրել բերեմ, զահլա չկայ էդքան հաշուելու, տպի, որ դուրս գայ վերցնեմ։
#զրոյց #տտ #աշխատանք #պատմութիւն #տպիչ
գլոբալ կորպորացիայում աշխատանքի դրուագներից՝
եւրոպայի տտ բաժնի հոսք թիքեթ ա ընկնում, որը բացել են չիլի֊ում, ու տեղում լուծում ա պահանջում։ տէնց մի քանի օր մնում ա էդ հոսքում, մինչեւ մէկը մեկնաբանում ա, թէ չիլիի հանրապետութիւնը գտնւում ա հարաւային ամերիկայում, ու բնաւ ոչ եւրոպայում, խնդրում եմ գցէք համապատասխան հոսք։
ու այն գցում են հայաստանի տտ բաժնի հոսք։ #աշխատանք
ես շատ եմ սիրում sun ultra 10 creator 3d մեքենան։
ի՞նչ էի անելու առանց դրա, ո՞նց էի աշխատելու։ այն սեղանիս տակ դրուած ա, ոտքերս վրան եմ դնում։
#աշխատանք #մեքենայ #համակարգիչ #կարգիչ
#աշխատանք
ասում ա՝ — մեքենան ռեսուրս չունի, այդլը իննսուն քանի տոկոս ա։ — հա, նորմալ ա, էլ ինչի՞ց էք որոշում որ ռեսուրս չունի։ — այդլը ինն… — այդլը մոռացէք, էլ ի՞նչ խնդիր ունէք, խնդիրը ձեւա… — այդլը — վաաայ, այդլը նշանակում ա… աստուած։ ես պէ՞տք ա ասեմ, ինչ ա նշանակում։
#զրոյց #աշխատանք
ասում ա՝
— գիտե՞ս, նոր, մենք հիմա պէտք ա հարասմենթի թրէյնինգ անցնենք։ — հա՞։ — հա, որ մէյլկը կարդաս կը տեսնես։ #զրոյց #աշխատանք
ես առաջ մտածում էի որ այ էսա արագ արագ կանեմ ու շուտով պատրաստ կը լինի։
հիմա գիտեմ որ էսա անեմ չի, քիչ անց կը սկսեմ հասկանալ ինչն ինչոց ա, յետոյ մի քիչ աւելի լաւ, յետոյ մօտաւորապէս, ու տէնց ուզածի մի փոքր կտորի աւարտը տեսանելի կը լինի, ու յետոյ տէնց շարունակ։
ու դա բնաւ վատ չի ու թեւաթափ անող չի։ զի հիմա գիտեմ որ տէնց բան չեմ ուզի որ չկարողանամ անել, հասկանալ, պարզապէս էդ երկար ա տեւելու։ բայց դէ էդ օկ ա, ո՞ւր կայ շտապելու։ #աշխատանք #փորձ
— Նոր… — սեմաֆորնե՞ր։ — այո։
#աշխատանք
գրել ա՝ my ups started to not work, ժպտեցնում ա։
#աշխատանք #անգլերէն
— տես նոր, սենց յաւելուած կայ, կարող ես սենեակ բացել, ըկներներով վիդեօ նայէք, էն ա տես մեկնաբանում են, միկրոֆոն, ձայն։ ո՞նց ա կոչւում՝ բանը, ճագար, ռեբիթ, տես չգիտեմ անդրոիդի համար կա՞յ թէ չէ։ էդ ես քո անձնական բանն եմ… — զարգացնողը։ — դէ բլոգը, որ դու չգիտես տէնց բաներ, պատմում եմ։ — հա, էդ դու չգիտես, որ կարող էիր լիքը հետեւորդներ ունենալ, եթէ մի տեղ գրէիր ինչ ես ասում, էդ պատճառով ինձ ես ասում։ բայց լաւ, չեմ համոզելու։
#զրոյց #աշխատանք
էս չինացին տենց էլ անգլերէն չսովորեց, արդէն քանի տարի ա ամերիկայում ա ապրում, չգիտեմ, չինական գետտո֊ո՞ւմ ա ապրում, իրա նամակները չեմ հասկանում։ բայց էսօր ծիծաղելի բան արեց, Daniel անուան փոխարէն, գրեց Denial, լաւ կատակ կը լինէր, եթէ լուրջ չլինէր։
#աշխատանք
աշխատանքի մասին նաեւ նշեմ, որ հրաշք եղաւ՝ ես եւ նոր տարուայ օրերը, եւ շաբաթ֊կիրակիները, ես միշտ, միշտ աշխատանքի էի գնում։ ես չէի կարող տանը մնալ։ կամ պէտք ա փախչէի քաղաքից։ ու միշտ, միշտ վերադառնում էի երեւան ահաւոր տխուր՝ գիտէի որ վերադառնում եմ իմ չլուծուած խնդիրների աշխարհ։
նաեւ ասեմ, որ այն հարցը, որն ինձ տալիս էի, արդեօք ես ապրում եմ, երբ չեմ նկարում, նոյնպէս այդ մասին էր։ արդեօք ես ապրում էի, երբ ասենք վիշապի վրայ էի աշխատում՝ հա, հիմա գիտեմ որ հա, քանի որ իմ պատկերացմամբ կարեւոր բան էի անում։
ու ես ապրում էի երբ փորձում էի ֆոտո անել, քանի որ փորձում էի կարեւոր իմ համար բան անել, ասենք վարժուել, էքսպերիմենտել, փորձել արուեստոտ նկարներ անել։
ու ուրեմն ես ապրում էի, երբ ասենք սեթ էի պատրաստում։ յիշում եմ, ինչքան տարուած, կպած աշխատում էի, ու ինձ վատ չէի զգում, ու ինչքան, սեթի յաջորդ օրը, ինչքան լքուած ու մենակ ու տխուր էի ինձ զգում։
յիշում եմ, որ երբ ընկերուհուս հետ լաւ չէինք, ու նա մի քանի օր չէր երեւում, ես կպած գործ էի անում։
հիմա այդքան ակնյայտ ա ինչի։ #աշխատանք
ես ինձ ինչ֊որ գնահատել եմ սկսել։ չեմ ուզում էլ էդ գործի գնալ, ուզում եմ ինչ֊որ աւելի մինինգֆուլ ու ինձ սպեցիֆիկ գործի մէջ ներդրուել, քան զուտ կորպորացիայի շահերը։
ուզում եմ ներդրուեմ բանի մէջ, որ ինձ անձամբ խորը կպնում ա, ու այո, ոչ միայն գործից դուրս, ինչպէս միշտ անում էի։
էլ չեմ ուզում իմ տեղն իմացող գլուխը կախ գործ անող լինել։
դէ կը լինեմ, ըստ երեւոյթին, քանի որ դեռ ոչ մի իրատեսական այլընտրանք չեմ պատկերացնում, բայց հիմա գիտակցելով, որ արդէն չեմ ուզում ընդունել էդ վիճակը։ գուցէ որովհետեւ հիմա սկսեցի հաւատալ որ հայաստանը էն տեղն ա ուր հնարաւոր ա գործի ժամանակ էլ մի բան անել որը քեզ կպնում ա ու որ զգաս որ քո համար կարեւոր խնդիր ես լուծում։
#աշխատանք
մեմըրի մենեջմենթի մասին։ մեզ մօտ խնդիր կար, էսթրէյս աութփութ եմ նայում, շէյրդ մեմորիին դիմելիս մեռնում ա։ ինչի՞ բայց։ պարզւում ա, ուրիշ թիմ սկրիպտով նոյն մեքենայի վրայ շէյրդ մեմըրիները մաքրում ա։
էդ նաեւ այն մասին, gc֊ն ինչ լաւ լուծում ա։ հա, այստեղ լուծում չէր լինի, բայց դու քո ծրագրից էլ կարող ես դեբիլ մեմորի սխալներ անել, մանաւանդ որ ծրագրի վրայ մի հոգի չի աշխատում։ #աշխատանք
— էս ինչ մաքուր ա ձեզ մօտ։ ի՞նչ ա եղել։ — էդ մենք դեռ ոչ յուսահատ նոր ինտերն ունենք։
#զրոյց #աշխատանք
ասում են՝ նորայր ջան, շնորհակալութիւն, մեզ մօտ աշխատեց։ ասում եմ՝ ի՞նչը։ ասում են՝ էն որ ուրբաթ օրը արել էիր։ ասում եմ՝ ե՞ս։ ի՞նչ եմ արել։ տենց պատմում են։ լրիւ ռեսթարթ եմ եղել, երեկ կայծակներ էին շուրջս, ամպի մէջ էի, լրիւ ջնջուել է յիշողութիւնս էլեկտրամագնիսական դաշտի ազդեցութեան տակ։ #աշխատանք #առօրեայ
մտնում է մեր սենեակ՝
— Բա Արմենը ո՞ւր է։ — Այստեղ չի։ (անկապ չենք ասում որ արտագաղթել է)։ — Հմ։ — Ի՞նչ է պէտք՝ «յա զա նեգո»։ Ասէք ձեր խնդիրը, կը լուծենք։ — Չէ, ես հենց իրան էի ուզում… բանն այն է որ ես իր «իսուզու»֊ի դիմացն եմ փակել… ուզում էի ասել որ այդ ես եմ… — Էլի ճիշտ էք եկել։ «Թռուփեր»֊ն իմն է։ Ձեր համարը կասէ՞ք՝ կապուեմ եթէ պէտք լինի դուրս գալ։
#աշխատանք
վերջերս խնդրել էի շեֆին որ ֆլեշկա պատուիրի, նա մի քանի հատ բերեց բաժանեց։ այդ պահին սենեակում մարդ կար, զարմացաւ՝
— դուք դեռ ֆլեշկանե՞ր էք օգտագործում։ ես վաղուց գուգլ դրայւի եմ անցել։
— այո, գուգլ դրայւով չի ստացւում մեքենայ բութ անել։
(այդ պատճառով էի խնդրել, որ բութաբլ կրիչ լինի)
եւ այդպէս։ #զրոյց #տեխնոլոգիաներ #կրիչ #ֆրեշկա #գուգլ #աշխատանք
մի հատ ձախական «ախպերութիւն» կայ, իրենք այսպիսի խօսք ունեն՝ «նա ծրագրաւորող է», ու այսպէս մի տեսակ թարս նայում են։
մտածում էի, ինչո՞ւ են նայում։ կարծես լաւ են այդ անձի հետ, բայց եւ ինչ֊որ չսիրելու բան կայ։ չլինի՞ այդ իսկ դասակարգային ատելութիւնն է։
հիմա նոր ենթադրութիւն ունեմ։ իրենց հետ երբ խօսում ես, իրենք ունեն այդ այսպէս ձեր ասած խորքային համոզմունքները ձեւաւորուած կարծիք, որ եթէ ինչ֊որ մէկն ունի իրենցից շատ փող, ապա դա սոցիալական անարդարութեան մասին է, ապա այդ ինչ֊որ մէկը հաստատ ոչ ազնիւ ձեւերով է այդ գումարը վաստակել՝ ինչ֊որ մէկից խլել է, ինչ֊որ մէկին չի տուել, ինչ֊որ մէկից գողացել է, ինչ֊որ մէկին շահագործել է։
իսկ երբ պարզւում է որ «շահագործուողը» իրենցից շատ ունի, ապա այդ իրենց աշխարհի պատկերի մէջ չի տեղաւորւում։ քանի որ չեն կարող ասել որ անարդար միջոցներով է փող աշխատել այս մարդը, չեն կարող ժխտել որ իր իսկ աշխատասիրութեամբ, սովորելու ցանկութեամբ, քրտինքով է աշխատել։ ու ապա այս մետաֆորիկ ծրագրաւորողները, ով պարտադիր չէ ծրագրաւորող լինեն, իրենց աչքի փուշն են դառնում։
ինչ հեշտ կը լինէր զարգացնել եղած մտքերը, եթէ այսպիսի մարդիկ չլինէին աչքերիդ առաջ։
#ծրագրաւորողներ #ձախականներ #դասակարգային_ատելութիւն #ատելութիւն #աշխատանք #ուսում #արդարութիւն
Եւգենիա Տիմոնովան «ալտրուիստների եւ ձրիակերների» մասին նիւթ ունի։ Նախորդ գրառումն անելու ընթացքում մտածեցի, որ երեւի կիսուել կարողանալն ու ուզելը մարդկային ցեղի, տոհմի համար կարեւոր յատկանիշ էր։ Այդ պատճառով էլ պահպանուել է։ Բայց իհարկէ, եթէ դու որսի չես գնում, իսկ բոլորը գնում են, ամէն օր քեզ հետ չեն կիսուելու։ Տշելու են ցեղից, ու ապա դու ես դառնալու որսի առարկայ։ Այսինքն մէկը միւսին չի հակասում։ Կիսուելը չի նշանակում ձրիակերներ աճացնել։ Երբ ձրիակերները շատ են, բակտերիաների կոլոնիաները անհետանում են, այդ հասարակութիւնը ուր նրանք շատ են, կենսունակ չէ։
Դրան չափ կայ։
Եթէ դու չես վճարում քո համար, ապա քո համար վճարում է ինչ֊որ մէկը։ Ու շատ յաճախ, դու չես վճարում հենց այն պատճառով, որ ինչ֊որ մէկը վճարելու է։
#ձրիակերութիւն #աշխատանք
փաստօրէն, եթէ կարդում ես մեր հռ֊ի էջերը, իմանում ես, որ ընկերութիւնը այնքան է գնահատում լաւ ճարտարագէտին, որ իրեն պատրաստ է իր մենեջերն պէս աշխատավարձ տայ, որ նա չգնայ այլ մնայ անի այն ինչ լաւ է անում։
#աշխատանք
— դու լեյկային գիտե՞ս։
— լեյկայի՞ն։
— հա, փոքր֊մոքր չինացի աղջիկ է։
— ես հետաքրքրւում եմ փոքր֊մոքր չինացի աղջիկներով։
— թիքեթ է բացել։ տես լուքափում։
— վո՛ւյ, էս ինչ լաւն է, վա՛ու, իւնիքս սիսթեմ ադմինիսթրեյթր, ուպուծիւ՜։
#աշխատանք #աղջիկներ #ադմիններ #զրոյց
թուային սարքերը շերտաւոր են։ առաջ բոլորն օգտագործում էին, նոյն «սքայփով» խօսելու համար համակարգիչներ, իսկ հիմա խելախօսը կարծես ծածկում է «սովորական» մարդու լրիւ պահանջները։ որոնք, որպէս կանոն՝ սպառելու մասին են, կամ երբեմն ոչ շատ լուրջ ստեղծագործելու։
Ընդհանուր առմամբ բան չի փոխուել՝ առաջ էլ համակարգչով էին սպառում, հիմա աւելի հարմար գործիքներ կան սպառելու համար։ Բայց, եթէ մէկը, ով փորփրող է, ով հետաքրքրուող է, ուզեր խորանալ, նա կարողանում էր։ Թէկուզ եթէ իր օպերացիոն համակարգը ուինդոուս էր։
հիմա նա, ով գուցէ հազարից մէկն է, իսկ գուցէ միլիոնից, ով գուցէ ուզի խորանալ, եթէ նա չունի համակարգիչ, այլ ունի խելախօս, նա չի կարող։ պարզապէս չի կարող։ ի՞նչ պէտք է անի, ասենք քաշի անդրոիդում տերմինալ։ եւ ի՞նչ է նա անելու այդ տերմինալի մէջ, բացի ձեւական լս֊ի՞ց։ ոչ մի բան։ նոյն էն 810֊ը, որ դեբիան էր, անհամեմատ աւելի շատ խորանալու հնարաւորութիւն էր տալիս։ գրեթէ համակարգիչ էր։
չէ, ինձ սխալ չհասկանաք, ես սիրում եմ դիւրակիր սարքեր։ ու շատ յաճախ եւ չաթի, եւ փոստ ստուգելու համար չեմ մօտենայ կարգչին։ պարզապէս ասում եմ, որ շատ շատերը ձեռքի տակ չեն ունենալու գործիք, որով կարող էին սովորել անել լուրջ գործ, լինի դա դիզայն, անիմացիա, թէ ինչ֊որ մի ծրագրաւորում։ #տեխնոլոգիաներ #դիւրակիր #աշխատանք #ստեղծարարութիւն #ծրագրաւորում
դիւրակիր սարքեր արտադրողները փորձում են դրանք ներկայացնել որպէս ստեղծագործելու գործիք։ ոչ միայն՝ սպառելու։ դա շատ հաւէս է, որ իրենք ուզում են այդպէս ներկայացնել իրենց ապրանքը, դա նաեւ մեր մասին է, որ մենք ուզում ենք ստեղծագործող լինել, ոչ միայն սպառող։
սակայն ուզում եմ ասել, կայ շատ լաւ սարք ստեղծագործելու համար, այն մեր քթի տակ է։ ու դրանից լաւ թուային գործիք չկայ։ ու այն անտեսուած է։
այդ սարքը՝ հասարակ դեսքթոփ համակարգիչն է։ այն ունի սպանիչ զարգացած օպերացիոն համակարգեր, սպանիչ զարգացած թուլքիթներ ծրագրեր գրելու համար, ունի զանազան գործիքներ ստեղծագործելու համար, եւ այդ գործիքների որակի, ճկունութեան եւ հնարաւորութիւնների հետ չի կարող համեմատուել ոչ մի դիւրակիր սարքի գործիք։
դրանք են՝ իլիւստրատորը, ինքսքեյփը, ֆոտոշոփն ու գիմփը, զանազան նախագծման ծրագրեր՝ ճարտարապետների ու ճարտարագէտների համար, կինո եւ անիմացիայի ստեղծման հզօր գործիքներ։
ինչն է շատ սիմպտոմատիկ, դա այն է, որ gtk ֆրեյմուողքը ստեղծուել է ստեղծագործելու համար ծրագիր գրելու համար՝ gimp գրելու համար։
այսինքն, եթէ դու ունես այդքան գործիքներ ստեղծագործելու համար, ապա անկասկած է որ դու ունես շատ լաւ գործիքներ ծրագրեր գրելու համար։
ու այդ ամէնը հիմա անտեսուած է ոչ միայն սովորական օգտագործողների կողմից, այլ նոյնիսկ ծրագրաւորողների։
#տեխնոլոգիաներ #դիւրակիր #աշխատանք #ստեղծարարութիւն #ծրագրաւորում
— դա անհնար է որ ասենք դու աշխատես Տոշիբա֊ում, իսկ երեխադ՝ Սոնի֊ում։
#ճապոնիա #զրոյց #աշխատանք #ընտանիք
Արթինի հետ Քարֆուր էինք գնացել, շփւուել եմ աշխատակազմի հետ։ Տպաւորութիւն ունեմ, որ իրենք իրենց այնտեղ մարդ են զգում։ Նոյնիսկ հաւաքարարը՝ նա ինչ֊որ մի փոքր խանութի հաւաքարար չէ, նա համազգեստով է։ Իսկ ինչ ասել այս սեքիւրիթի֊ների մասին, ով այնքան կարեւոր են իրենց զգում եւ սպիտակ վերնաշապիկի վրայի ամերիկեան ոստիկաններին յիշեցնող կարկատանների, եւ իրենց ռացիաներով լուրջ զրոյցների պատճառով։ իսկ այն աղջիկը, որ Արթինի սարքած «պահարանի» վրայի կոճակներն է սեղմում, եւ հետեւում լոյսերին։ Կամ փոխում եւ շարժում տեսախցիկները, լրիւ, ինչպէս «տերմինալ» ֆիլմի ՋՖՔ օդակայանի սեքիւրիթին լինի։
Այդ մարդիկ չեն արտագաղթի, ո՞ւր արտագաղթէն, գնան ափսէ՞ լուանան, կամ աղի՞ւս շարէն։ Իրենք իրենց գնահատուած են զգում, ի տարբերութիւն, այլ, տեղական աշխատատեղերի։ Որովհետեւ այստեղ իրենք աշխատում են ամբողջ աշխարհում վրիպազերծում անցած ունիվերսալ համակարգում, ուր բացի նրանից որ աշխատահոսքը լաւ է նախագծուած, աշխատողին յարգում են, եւ դա աշխատահոսքի մասն է, իսկ հայաստանեան ընկերութիւնում, ոչ աշխատահոսքն է նախագծուած կամ վրիպազերծուած, ոչ էլ իրենք պէտք է իրենց լաւ զգան, ինչի՞ լաւ զգան։ Մեզ այսպիսի ընկերութիւններ են պէտք, Քարֆուրի պէս, որ ՏՏ չեն, սովորական, կրթութիւն չունեցող մարդկանց համար են, որ շատ լինէն, ու միւս տեղական գործարարները ստիպուած լինէն մրցել աշխատողների համար եւ սովորել ինչպէս է պէտք աշխատահոսք կազմակերպել։
#աշխատանք #արտագաղթ #վրիպազերծում #աշխատահոսք #մարդիկ
այդ գործընկերս, կամ չընկերս, եթէ սենեակում է, նոյնիսկ եթէ լուռ է, պէտք է ականջակալ հագնեմ, խանգարում է իր ներկայութեամբ։
#աշխատանք
ես տը եկել եմ որ գործ անեմ, իսկ էս խեղճ մարդիկ եկել են որ հանգիստ կինո նայեն, կամ ինետուեն։ ու երեւի ասել են տանը որ իրենց աշխատանքի տեղը շահագործում են, ու տենց անհաւէս են տանից դուրս եկել, բայց դէ ընտանիքի համար ինչ ասես չեն անի։
#հանգստեան #աշխատանք #կինո #ընտանիք #ուտենց
պահանջարկը ստեղծում է առաջարկ։
ահա
#ռուսաֆիկացում #ռուսերէն #դիւրակիր #պահանջարկ #առաջարկ #երեւան #հեռախօս #խելախօս #աշխատանք #վերանորոգում #հասարակութիւն #հայաստան #հայք #սպառողներ #հոգեբանութիւն #դէմքափ #ֆեյսփալմ #բռռռ
եթէ ուզում ես ներգաղթել Հայաստան եւ գործ գտնել, պէտք է մէկը արտագաղթի, որ քեզ համար աշխատանքի տեղ ազատուի։
#Երեւան #Հայաստան #ներգաղթ #արտագաղթ #աշխատանք #գործ #ուտենց
նու հա, այս նիւթը կարող է կապիտալիստական թուալ, բայց իրօք, ո՞վ էր խօսում փողի մասին։ նա չի խօսում փողի մասին։
դուրս գալիս է այն մասը, ուր ասում է՝ չես անում, քանի որ գիտես, որ վեհ բան չես անի, ու ապա ոչ մի բան էլ չես անում։ իսկ երբ անում ես, ապա շրջապատուած ես նրանցով, ով չի ուզում դու դա անես, շրջապատուած ես չաղերով, ով կը ծաղրի քո մարզուած դառնալու ճանապարհը, ծխողներով, ով կը քննադատի քո թարգելը, եւ այլն։ չլուսանկարիչներով, ով կասեն որ քո հասարակ լուսանկարները աղբ են, իսկ իրենք չեն անի, որ իրենց չքննադատեն։ բայց նա ով անի, ու անելով սովորի, ակնյայտ է, որ աւելի մեծ շանսեր ունի լաւ լուսանկարներ անելու, քան նրանք, ով լուսանկարներ չեն անում։
#կեանք #կամք #կապիտալիզմ #հասարակութիւն #աշխատանք #ստեղծագործում #գործ
պէտք է սրճարաններում լինեն ստեղնաշարեր ու մոնիտորներ, միացուած ռասփբերի փայ֊երին, դու գաս քո էսդի քարտը դնես, շարունակես աշխատել, ու լափթոփ քարշ չʼտաս այլեւս։
#սրճարան #ստեղնաշար #ռասփբերի֊փայ #աշխատանք #հաւէս
ֆրիլանսի, եւ տափակ թաց աշխարհի մասին
#ռուսերէն #յօդուած #աշխատանք #ազատութիւն
Շատ կարեւոր միտք է ասում։
Ինչպես տեսնում եմ՝ Ձեր բոլոր նախաձեռնություններում հասնում եք հաջողության: Կա՞ ինչ-որ գաղտնիք:
— Բանաձևը բավական պարզ է. պետք է սովորել ավարտին հասցնել սկսած գործը: Աշխարհը լավացնելու համար բավարար չէ ունենալ ակտիվ դիրքորոշում կյանքի հանդեպ, ուժ ու ցանկություն: Այս ամենն անիմաստ է, եթե սկսածը թողնվի կիսատ: Պետք է հասկանալ, որ կյանքն այդքան հետաքրքիր չէ, որքան կուզենայինք, որ լիներ, ու որ 90 տոկոսն այն ամենի, ինչ պետք է անել հաջողության հասնելու համար, միապաղաղ աշխատանք է: Մեծերը սրան տվել են տարբեր ձևակերպումներ, սակայն առանձապես դիպուկ է Մաքսվելի ասածը. «Աշխատի՛ր, ավարտի՛ր, հրապարակի՛ր»: Արտասովոր ընդգրկուն խոսքեր են: Տարիների ընթացքում սկսում ես հասկանալ յուրաքանչյուր բառի քաշը:
http://imyerevan.com/hy/society/view/5897
#քաղուածք #մէջբերում #դաւիդ֊յան #դիպուկ #միապաղաղ #հարցազրոզց #գործ #աշխատանք #փոփոխութիւն #լաւացում #մաքսուել ##################
— Բա էս ո՞նց է մեր խոհանոցն ես հասել,— հարցնում է ինձ,— այդքան հեռու…
ինչն է մեր մօտ ինձ դուր գալիս, ամէն հարկում մի քանի ծուռ դրած խոհանոց կայ, իրենց ստոյկաներով, ու ազատ սրճով, թէյով։ իսկ խոհանոցի միւս կողմից խփած է մեծ շախմատի տախտակ, այն որ մագնիսոտ կպչուն խաղաքարերով են, ու որ պատկերասփիւռ֊ով էին օգտագործում շախմատային հաղորդումների ժամանակ՝ այդ տախտակների շուրջը հաւաքւում են մի քանի հոգով, խաղում, հետեւում։
— Ես ձեզ մօտ պանայեխած եմ արել,— բացատրում եմ, — քանի որ մեր մօտի խոհանոցում կանաչ թէյ այլեւս չկայ։ Յետոյ գնում էի թէյի հետեւից էսինչ թմի խոհանոց, յետոյ էնինչ, հիմա էլ հասայ ձեզ մօտ։
— Պարզ է,— ասում է,— դէ տես, էս տեմպերով երկրից դուրս հասնելն էլ է հնարաւոր։
Այնպէս որ զգօն եղէք պահանջների հանդէպ, աւելի լաւ թէյ կեանք հետապնդելով, կարող է ձեզ գտնէք մի այլ երկրում։
ու տենց
— եթէ կայ աղքաթութեան պահանջարկ, եթէ աղքաթութեան համար վճարում են, ապա աղքաթութիւնը կլինի։ Տւեալ դէպքում աղքաթութեան պահանջարկը ստեղծում է պետութիւնը։ Պետութիւնը վճարում է մարդկանց այն համար, որ իրենք լինեն նոմինալ, պաշտոնապէս, ըստ վիճակագրութեան՝ աղքաթ։ Լրիւ նորմալ, բանական պատասխանում են այդ խթաններին՝ ընտրելով աւելի հեշտ կեանք։
Շատ հետաքրքիր զրոյց է, տարբեր հայացքներով մարդիկ են խօսում, լսել այստեղ՝ http://www.svoboda.org/audio/Audio/1067896.html
#ազատութիւն #ռադիո #քաղւածք #քաղվածք #կապիտալիզմ #աղքաթութիւն #աղքաթություն #պահանջարկ #խթան #աշխատանք #ազատություն #զրույց #զրոյց
հարցեր, որ ես տալիս եմ հարցազրոյցին՝ http://jvns.ca/blog/2013/12/30/questions-im-asking-in-interviews/ հատուկ @{համարյա թե չէ ; ach94er@spyurk.am} ֊ի համար
#հարց #հարցազրոյց #աշխատանք
հասկացա, որ ես ու ինձ նմաններն են մեղավոր, որ այդ մարդիկ ուղղահայաց սեղաններ են դնում ու ստիպում, որ իրենց մասին միայն շշուկով խոսեն http://kg.am/shshuk
#քաղվածք #վիշապ #ազատություն #աշխատանք #հայրենադարձություն #ստրուտներ #շշուկ #ուղղահայաց֊սեղաններ #երազանք #դիլիջան #հայաստան #հայք
նախորդ փոստի համար օդանավի նկարը ստանալու համար գնացի հղումով, ընկա ֆլիքր, իսկ այդ սրիկաները, երեւի գիտեք, անջատել են աջ կտոց ֊ պահել որպես հնարավորությունը, հավանաբար, որ ավելի քիչ մարդ կարողանա քաշել նկարներ։ Այդ պատճառով ինչպես միշտ, սեղմեցի ctrl-u որ պեղեմ հղումը, ու ահա թե ինչ տեսա։ (:
so in order to get an airplane picture from the previous post, I went by the link, and it was flickr, you probably know that they disabled right-click, save as feature in order to prevent some people from downloading pictures. That’s why I always do ctrl-u and get the link to the picture from there. This is what I have found there today.
#flickr #photo #screenshot #jobs #html #hiring #chromium #code #asciiart #ascii-art #ascii #ֆլիքր #ֆոտո #էկրանահան #աշխատանք #քրոմիում
2000 թիվ, ես նոր եմ վերադարձել բանակից ու աշխատում եմ գովազդի ռեժիսոր(օհ ոչ) մի ալիքում։
Բակի խանութի վաճառողուհին հարցեր է տալիս շանս մասին, ու նայելով ուսիցս միշտ անպակաս խցիկին, հետաքրքրվում է, թե որտե՞ղ եմ սովորել։
— Պոլիտեխնիկում։
— Պոլիտեխնիկում ո՞րտեղ։
— ՀՏ։
— Ես էլ եմ այնտեղ սովորել,— ուրախացած պատասխանում է նա, ու ավելացնում, — դե մեր բակն էլ սաղ ՀՏ֊ից են, Յաղջյանը, ՎըԾըի Վադիմը, (կամ էլ Վիկտորը, չեմ հիշում)— բայց մասնագիտությամբ աշխատո՞ւմ ես։
— Չէ, — ասում եմ համեստ։
— Հա, դե ես էլ, տեսնում ես, մասնագիտությամբ չեմ աշխատում, ինչ ժամանակներ են, — ասում է։
Իրոք, սովետի ժամանակ, նա գիտահետազոտական ինստիտուտում կաշխատեր, սուրճ կխմեր, կգործեր, նույնիսկ, գուցե ընկերներից վարակվեր ու գրքեր կկարդար, հետո էլ համեմատաբար բարձր աշխատավարձ կստանար, իսկ ամենակարեւորը, սոցիալական ստատուս կունենար։ Իսկ հիմա իր սոցիալական ստատուսը այլ է, քանի որ դաժան կապիտալիզմ է տիրում։
#ծրագրավորում #խանութ #կյանք #աշխատանք #ամառ #զրույց #կապիտալիզմ #սովետ #սոցիալիզմ
խանութում, դրամարկղի մոտ աշխատողը խոսում է կառավարչի հետ՝
— Չէ, ես ուզում եմ երեխուն վերցնել, ու մինչեւ սեպտեմբերի մեկը գնալ գյուղ, մեկ է արդեն դուրս եմ գալիս աշխատանքից
— Հա, դուրս ես գալիս ի՞նչ ես անելու։
— Դե ես չեմ աշխատի ստեղ դրամարկղի մոտ իմ մասնագիտական աշխատանքը թողած։
— Ինչի, ո՞րն է քո մասնագիտական աշխատանքը։
— Ծրագրավորող,— պատասխանում է ցածր իջեցնելով ձայնը, կարծես կամ վստահ չէ, որ ծրագրավորող է, կամ էլ չի ուզում իրան ավելի բարձր համարի, ու համեստ է։
#ծրագրավորում #խանութ #կյանք #աշխատանք #ամառ #զրույց
@{մռայլ քաղվոր ; david@spyurk.am} ֊ը եւ նրա դերը ռուսական հեղափոխության մեջ կորած ձեռնարկը։
#Հաուս #221բ #Օբեյ #լուսանկարներ #աշխատանք #House #221b #Obey #photo #work ################
Ճարտարապետների գործն էլ գործ չէ։
Նրանք էլ ամեն օր չէ որ ամառային են նախագծում, ինչ ասես բուդկա ստիպված չեն նախագծել։
Նենց չէ, որ ծրագրավորողներն են ամառային նախագծում։
Իրենք շատ շատերից հաճախ են բուդկա նախագծում, պարզապես, եթե ճարտարապետները գիտեն, որ եղածը մեծ բան չէ, բուդկա է, ապա ծրագրավորողները՝ հպարտանում են, իրենց էլիտար ու կարեւոր են զգում։
այնպես որ զգոն եղեք հպարտանալիս ձեր բուդկաներով։
եւ վերջ
ուրեմն,
մտնում է սենյակ մի տղա, բա Գործընկերը չկա՞։ Չկա։ Իսկ ես կարո՞ղ եմ օգնել։ Չգիտեմ, մենք իր հետ արդեն նայել ենք բայց ինչ որ բան չի ստացվել, ասաց հետո էլի մոտենամ, հիշեցնեմ։
֊ Հա, այնտեղ անհասկանալի բան է ֊ ասաց ԱյլԳործընկերը։
֊ Ի՞նչ է ո՞ր ֊ առանց կարդալը դադարեցնելու հարցնում եմ։
֊ դե տես, հինգ սերվեր կա, նույն ՕՀ֊ն է, նոր ինսթալ արած, մեկի վրա սամբան աշխատում է, մնացած չորսի վրա՝ չէ։
֊ ենթադրում եմ, որ կոնֆիգները համեմատել եք։ ֊ առանց իմ էկրանից աչքերը պոկելուց։
֊ հա բա ո՞նց, իհարկե համեմատել ենք։ տող առ տող։ լրիվ նույնն է։
֊ հմ։ իսկ ՍԵԼինուքսը անջատա՞ծ է ֊ պարզում եմ։
֊ հմ, իսկ դա ո՞նց իմանամ ֊ հարցնում է ԱյլԳործընկերը։
֊ cat /etc/selinux/config
֊ հա, դիսեյբլ է գրված։ հիմա նշանակում է որ անջատվա՞ծ է։
֊ ըստ կոնֆիգի հա, բայց․․․ իսկ getenforce ի՞նչ է ասում։
֊ ասում է Enabled.
֊ հա, դե setenforce 0 արեք, կանջատվի, կամ էլ ռեբութ, երբեմն սեթենֆորսը չի լսում։ Ու ստուգեք Սամբան կաշխատի թե չէ։
Տենց, ամեն տեղ էլ աշխատեց։
Հաջորդ օրը ԱյլԳործընկերը ստանում է նամակ, ես ու Գործընկերը, ԱյլԱյլգործընկերը սիսի լիստի մեջ ենք։
Այնտեղ գրված է
Շնորհակալություն, ԱյլԳործընկեր։
Խնդրում ենք, կիսվեք ձեր նախոդկայով նաեւ Նորայրի ու Գործընկերի հետ, որ նման դեպքերում նրանք նույնպես կարողանան մեզ աջակցել։
ժպտացի։
ու տենց
Մի անգամ, մի աշխատանքի տեղում, մտել է մեր սենյակ մի տղա, ու ասում է՝
– այ ինչ լավ է ձեր մոտ, աղջիկ չկա, կարելի է հանգիստ քրֆել։ էռնեկ մեզ մոտ էլ չընդունեին։
Ու ես հիշեցի որ ես իրականում աշխատել եմ այդպիսի տեղերում, ուր աղջիկներին հենց այդ պատճառով խուսափում էին ընդունել։ Կամ այն պատճառով, որ նրանք աղջիկ են, ու կարող է «դեկրետ» գնան։
Ու դա կոչվում է դիսկրիմինացիա։
– մենք կողմ ենք դիսկրիմինացիային – հնչեց ի պատասխան շուրջս։
Ես հարցրի, իսկ ինչո՞ւ է նա կարծում, որ աղջիկը անպայման վատ կվերաբերվի իր արտահայտություններին։ Գուցե հանգիստ է վերաբերվում, իր պես։
Կամ գուցե նա լավ մասնագետ է, ու տիրապետում է նրան, ինչ պետք է աշխատանքի համար, ու նրան էլ է աշխատանք պետք, ու արդար չէ՞ այդ պատճառով նրան զրկել աշխատելու հնարավորությունից։
Բացի դրանից բառեր են էլի, ես օրինակ լուրջ չեմ տանում ամեն լսածս, հետո հայհոյանքն էլ է արդեն արժեզրկվել։
Ինձ պատասխանեցին մի քանի տեղից միաժամանակ՝ այն աղջիկը, ով լավ, կամ նույնիսկ հանգիստ կվերաբերվի անվայել խոսքին, լավ աղջիկ չէ։
Ահ, այսպես։ Իսկ ինչո՞ւ եք մտածում, որ նա լավը չէ, հարցրի։
Ու ստեղ մենք հասանք նրան, որ նրանք համարում են, որ դա տղաների մոնոպոլիան է։
Իսկ էլի մի քանի հարց անց նրան, որ դա իրականում մարդկության ամենագեղեցիկ հայտնագործություններից չէ, ու առհասարակ տհաճ է։
Նույնիսկ տղաների բերանից է տհաճ։
Ահա թե ինչ։
Դե որ այդպես եք մտածում, ապա փոխարենը աշխատանքի չընդունել, մի քիչ զսպեք ձեզ ու լռեք։
Ու ես համաձայն եմ, բնավ վեհ չէ։ Բոլորի համար, առանց տարբերության, նրանք տղա են թե աղջիկ։
Ի դեպ, հիշեցի որ իսկական ֆեմինիստները, նրանք չէ, որ համարում են իրենց ազատամիտ, այլ նրանք, ով իրոք գաղափարներին ծանոթ են ու մտածող են, գիտեն, որ սեռական հայհոյանքը՝ սեռական դիսկրիմինացիա է, ինքը իրանով, էությամբ, իմաստով։
Ու իսկական ֆեմինիստները այն չեն օգտագործում, որովհետեւ դա նույնն է, ինչ եթե հրեաները լինեն նացի։
Օրինակ, շատ լավ է, շատ կարեւոր է, որ նացիներին չեն այրել գազի կամերաներում, այլ դատել են, մեկին մյուսի հետեւից, վկաներով, պաշտպանությամբ, կոնկրետ հանցանքների համար։
Որովհետեւ այլապես դատողները չէին տարբերվի նացիներից։
Նացիներին առանց դատի սպանելով նմանվում ես նացիներին։
Սեռական հայհոյանք արտահայտելով ոչ թե հավասարվում ես, հավասար ես լինում, այլ նմանվում ես նրանց, ով դա անում է։
Ու այո, հայերենում կար «թաղեմ բոյդ» ու «գրողի ծոցը» բայց ոչ «սիկտիրը»։ Սեռական բնույթի անվայել արտահայտություններ չկան նաեւ Չինարենում։ Պարզապես չկան, բացակայում են լեզվի մեջ։ Մենք ժառանգել ենք դրանք՝ ռուսներից ու թուրքերից։
Ու այո, հայհոյանքը մարդու ամենագրավիչ ու ամենագեղեցիկ հատկությունը չէ, ու բնավ վեհության նշան չէ։
ու տենց
երեւակայական գործընկերս՝ «որոշակի» երեւակայական աղջկա մասին՝
– բայց պատկերացնում ես ինչ լավ կլինի նա մեր մոտ աշխատի։
– չէ, չեմ պատկերացնում։ ու՞մ լավ կլինի։
– իրան, բա մեզ մոտ վեհ ընկերություն ա, կորպորացիա ա։
– հետո՞
– դե չգիտեմ էլի, ասենք լավ չի լինի՞ կողքիս սեղանի մոտ նստի, լավ չի՞։
– քեզ, այսինքն՞։
– դե ինձ էլ։
– ինձ չես համոզի որ այլ մարդու մասին մտածում ես։ ոչ մի անձնական բան, ոչ ոք չի մտածում։ նորմալ ա։
– փոխշահավետ կարա լինի։
– ես մտածում եմ որ ես նրան այդպիսի դժբախտություն, ինչպես աշխատել մեր ընկերությունում չեմ կամենա։
– ո՞նց։ ինչու՞։ ո՞նց կարող ա ծրագրավորող մարդը չուեզնա մեզ մոտ աշխատել։
– առաջինը մեզ մոտ չէ, մեր աշխատավայրում։ իմ մոտ իմ տանն է։ երկրորդը՝ շատ հանգիստ։
նա այս, այս ու այս պրոեկտով զբաղվում ա՞ – զբաղվում ա, շատ ավելի ազատ ա, իսկ փող բնավ քիչ չի աշխատում։ Ու դա իր համար շատ կարեւոր ա, լինել ազատ, զբաղվել տենց բաներով, քան ստրուկի պես նստել մի գրասենյակում ու կոդ գրել։ Թեքուզ քո հետ կողքի սեղանի մոտ։
– հմմմ․․․ բա ո՞նց ես կարծում, ես իր հետ ծանոթանամ, կստացվի՞։
– Չգիտեմ։
– Թե բաժնի վարիչ դառնամ նոր՞։
– Ես չեմ կարծում որ բաժնի վարիչ լինելը քո մեջ ինչ-որ բան կփոխի։ Բացի գուցե ինքնավստահությունից։ Որը փաստացի կլինի անհիմն որովհետեւ դու միեւնույնն է նույն մարդն ես։ Ինչիդ է պետք պաշտոն վստահ լինելու համար։ Բացի դրանից, քեզ տենց աղջիկ պե՞տք ա ում համար պետք ա սկզբից բաժնի ղեկավար դառնաս։ Բացի դրանից, ես կարծում եմ նա իմանար, կնեղնեղվեր որ իր մասին այդպես են մտածում։
– մարդու համար կարեւոր ա լավ տեղ չաշխատել՞։
– Քեզ համար կարեւոր չէ, որովհետեւ այլ կյանք առանձնապես չես ունեցել, այլ կյանքով ես ապրել։ Ու քո համար լավ տեղ ա։ Իր համար՝ սարսափելի։
– Իսկ քեզ՞
– Ես իր հետ չեմ համեմատվում։ Նա իր կյանքը ունի, ես իմը։ Ես իր հնարավորությունները չունեմ, նա իմը
Կամ ես իմ հնարավորությունները ունեմ, նա՝ իրենը։
Ես գիտակցաբար եմ ընտրել այս աշխատանքը։ Ու այո, տես, բենք բոլորս հենց այս պահին մեզ համար օպտիմալ ձեւով ենք ապրում։ Մեր խելքի եւ հնարավորությունների չափով։ Ջիվսը չէր բողոքում որ նա է Վուսթերի ծառան։
ու տենց
_ու տենց_
հենց նոր Կուլտուրայով լսեցի․
սուրճը Փարիսում տարածվեց քանզի Վերսալում կար Թուրքիայի դեսպանատուն։
Ու սրճարանների տարածմանը աջակցեց հայ, որը բացել էր առաջին սրճարանը, Պրոկոպ անունով։
Նրա սրճարանում է հայտնվել նաև «գաղսոն» բառը․ նա աշխատանքի էր հրավիրում ինից տասնչորս տարեկան տղաների որոնք մոդայից լավ տեղյակ էին ու լավ խորհուրդ էին տալիս հաճախորդներին թե ինչ սուրճ պատվիերն։
Ու հետո հաղորդման մեջ ասում են որ միայն Փարիսում ա սրճարանը կյանքի ոճ։ Դե Երևանում էլ էր դա միշտ էդպես, եթե հավատալ [այս էթնոհոգեբանական գործին][1]
ու ես երբ սրճարանում եմ աշխատում ինձ լրիվ Հեմինգուեյ եմ զգում ։Ճ
_ու տենց_
[1]: http://svlourie.narod.ru/civilization/history.htm
սիլվեր․
– բայց ինչ հավես ա ձեր սենյակում։ ինչ որ չուվակներ նստած են ու ժամանակ առ ժամանակ մեկնումեկը հավես բան ա ասում։ տղերք դուք կարաք հեռուստաշոու անեք։ տասրոպեանոց։ օրը մի քանի անգամ։
_ու տենց _
– Երեխեք, չեք հավատա ես նվայում եմ աշխատում․ աշխատատեղիս մոտենալու համար մեկը պետք ա վերկենա, աթոռը քաշի, որ անցնեմ։
Հա, վատսուն սանտիմետր ա սեղանիս ու պատի հեռավորությունը հազիվ եմ տեղ անում։ Մեր առաստաղին այ էս հաստության կանաչ որդեր են։
Իսկ հատակին տեսել եմ տարանտուլների ձագերին։ Իսկ երբեմն տեսնում ես որ մի սեղանի կոմպի լարերի համար նախատեսված անցքից մուկ ա վազում ու մտնում ա այլ սեղանի նույն անցքի մեջ։
– Ահա, թիսիփի փաթեթներ ա տանում բերում։
– Բա ինչի՞ ես այնտեղ աշխատում։
– Դուք դեռ ամենը չլսեցիք։ Ուրեմն, դա նախկինում գործարան էր։ Որը երևի 1978 թվից չի աշխատել ու մերը ամենա լավ սենյակն ա, քանզի մենք ցվետ նացի ենք, ու վերջը վերջո ճարտարապետներ ենք։
Ու պատերի օբօյներին ինչ որ հեռախոսի համարներ ա գրած ու լինում ա «իշու ծիբյա» գրած։ Ու մենակ մենք ինտերնետ ունենք։
– Վայ ծյոռկեմ քեզ
– Ահա, իսկ զուգարան գնալու համար, ես վերցնում եմ օճառ ու իրանով գնում եմ ասնեք մի հիսուն մետր։ Հետո օճառով վերադարնում եմ։
Իսկ պերերիվ մենք չունենք, գնում ենք կողքի շենք, այնտեղ մի ծոծա կա ով առավոտը գալիս կանաչ շոր ա հագնում ու սաղ մաքրում ա, հետո սպիտակ շոր ա հագնում ու ճաշ ա խատրաստում ու հետո կրկին կանաչ ա հագնում ու սաղ հավաքում։
– մարդ և նավ։
– այո, լրիվ։ Ու տոներին ել ենք աշխատում։
– Լսի, ինչի՞ ես էնտեղ աշխատում։
– Կրիզիս ա, գոհ եմ որ էս կա։ Վայ երեխեք փրկեք, վաղը շաբաթ ա էլի գործի ու էլի իննին։
ու տենց
– Таким образом, армянин в России имеет фору. Работодатель уверен, что у него не будет запоя, и с утра он будет на работе.
– Если его накануне не убьют
Мне уже доводилось писать о молоканке – уборщице, активно подозреваемой в работе на спец службы 🙂
Итак, как-то раз, мой коллега админ, тоже честно отслуживший в рядах вооруженных сил Республики Армения, замучавшись ностальгией по армейским суботтам предлагает на уикенде устроить пхд.
Я соглашаюсь, и придя на работу в суботту мы начинаем искать пылесос.
Ара (так звали коллегу) точно знал, что он есть, и у всех интересовался, где его найти:
– ո՞վ ա փոշեծծիչը ադմինություն անում։ (кто админит пылесос?)
Выяснилось, что админит его уборщица Лена. Найдя Лену, и попросив разрешения воспользоваться ее орудием труда, Ара задорно произнес:
– փոշեծծե՞նք (непереводимый армянский фольклор) – и принялся за работу.
Потом появился шеф, и поставил нас в известность, что ему срочно нужен интернет.
Мы резонно возразили, что в суботту у него нерабочий день, и нефиг траффик расходовать почем зря.
Шеф напомнил, что у нас тоже нерабочий день, а мы посоветовали ему это вспомнить перед тем, как в следующий раз звать по уикендам. Он возразил, что “предупреждать надо” о майнтейнансе мейлами, и не наше дело, когда ему работать, а когда нет, еще напомнил, что это мы вымолили у него анлим, и очень постарался рассердиться. Мы были неумолимы. Наконец, шеф напомнил, что он все-таки шеф. Против этого аргумента мы не нашлись что возразить, пришлось нехотя приостановить пхд, со словами, что вот вечно шефы работать не дают.
Когда последий сервер был собран, и мне осталось лишь подключить utp кабель, выяснилось, что если даже подвинуть сервер, и свитч, насколько это позволяют другие кабеля, все равно не хватает одного-двух сантиметров. 🙂
Это так напоминало эпизод из “Назад в будущее”, когда перед грозой Доку не хватает пары сантиметров, чтобы подключить провода, предназначенные для того, чтобы провести энергию молнии в машину времени Марти! 🙂
Вообщем, не то пришлось набивать новый кабель, не то откопали один подлиннее 🙂
А уборщица Лена к нам как-то зашла с просьбой. Объяснила, что она учавствует в конкурсе – “Краса России”, кажется называется. И попросила сотрудников офиса проголосовать за нее. Да вот беда, кто-то один проголосовал, а другие не могут, так как есть ограничение на количество голосов с одного ип адреса: понятное дело, в офисе NAT, и все выходят в инет через один реальный ип.
Ара пообещал подумать, что можно сделать, я подумал ցրեց (непереводимо), и занялся своими
текущими админскими делами (наверное, почитыванием ЛОРа).
Через некоторое время Ара спросил
– Նոր, կգրե՞ս ինձ ծրագիր որ http request անի։ (Нор, напишешь программу, которая http request делает?)
– Կգրեմ։ Իսկ curl-ը չի անու՞մ։ (Напишу, а curl не прокатит?)
Ара хлоплнул себя по лбу, и вновь сосредоточился.
А я не сообразил, зачем ему это. Так вот, оказывается, в его голове созрел коварный план 🙂
Он составил список росийских анонимных прокси серверов, написал скрипт, который голосует за нашу уборщицу
и запустил его на ночь перед уходом домой.
На утро, Лена стала второй – у нее прибавилось более двухсот голосов.
Она была поражена, и зашла к нам поделиться радостью. Ара скромно признался, что это его рук дело. И поинтересовался заодно, каков будет приз. Лена потупила глаза, и объяснила, что главный приз – поездка в Париж, но на жителей стран СНГ, не россиян, он не распространяется.
Ара расстроился, и перестал накручивать Лену. А мы стали замечать, что и другие девочки на этом сайте, вовсе не самые обаятельные, время от времени резко поднимаются в списке.
“Это те, у кого друзья хакеры” – негодовал Ара. “Это же просто война хакеров, а не голосование. Все, не верю я в интернет голосования” – обломанно заявил он, и во что-то углубился. Видимо, в свои текущие админские дела – чтение ЛОРа.
Вспомнилось из-за вот этого поста
Работал я в одной гос конторе. Вообще, честное слово, последнее это дело, работать в гос. конторах.
Там зарплату вечно задерживали.
А еще там тусовался один бывший чикист. Далее – Х.
Работа у него была не пыльная, но требовала дисцплины. Утром рано, раньше всех, он уже стоял с табелями, и следил, как позевывающие и попивающие кофе сотрудники подписывались и записывали точный час. Х понимающе относился к опоздавшим (при опоздании на пять минут срезали зарплату за пол дня) и иногда разрешал поставить подпись, и схалтурить со временем, если хорошо попросить. Еще его по делам посылали, когда молодого мальчика на побегушках зам. директора фирмы на месте не оказывалось
Да только никто особо не знал о темном прошлом опасной и сложной службе товарища Х.
Разве что шеф. И мой коллега, который случайно услышал, как шеф этого человека назвал гбистом.
Меня коллега предупредил, после того, как Х вошел в нашу комнату, задумчиво посмотрел в дожливое окно, а затем сказал
– Мокнут, дождь идет.
Молки за окном менты.
– Ну мокрут, ну менты – им так положено значит, работа у них такая – ответил я.
Х вышел, а смолчавший коллега меня предупредил, чтобы я при Х-е лишнего не болтал.
– Смотри, что печатают – сказал мне Х – как-то сунув под нос газету, когда я зашел в их комнату, и чего-то поправлял в тамошнем компе.
На первой странице была смазанная фотография левитирующего йога.
– И чего пишут? – без энтузиазма поинтересовался я, бросив взгляд на страницу.
– Как, ты разве не видишь кто это? – спросил Х ткнув пальцем в фотографию
– Левитирующий йог? – спросил я.
– Нет, ты не узнаешь лицо? – настаивал Х
И тут до меня дошло, что видимо это фотошоп с каким-то политическим деятелем. Вгляделся в лицо, честно постарался узнать, но правда не узнал. Да и не мог узнать тогда.
– Ну и кто это?
– Как, разве ты не видишь, что это Осканян? – спросил меня Х, предвкушая победу
– Мммммм… – фамилия правда была на слуху, но кто он такой я не знал – а кто он такой?
– Как , ты не знаешь кто такой Осканян? – недоверчиво спросил Х, в голосе почувствовались нотки облома
– нет – ответил я – не знаю.
Кто такой Осканян я узнал позже, на открытии Золотого Абрикоса, когда он там речь толкнул, и рассказал, что сам бывший фильммейкер. Речь была неплохая, не официально-занудная, и Осканян тогда показался неплохим малым.
Отсюда мораль – кинофестиваль штука полезная, можно ненароком узнать кто твой мид
А еще как-то раз, я захожу в свою комнату, а мимо по коридору идет Х
Ну идет и идет. Через минуту я вспомнил, что мне нужно зайти к секретарше, открыл дверь и вышел в коридор.
А там… Х стоит у двери секретарши, так чтобы его не было видно, но и меня он не видит, так как ко мне спиной, и далеко. И слушает. Я вошел обратно к себе, чтобы его не обламывать, что типа его заметили на деле.
А еще у нас была уборщица. Как положено – молоканка. И как-то раз, проходя мимо кучки молодых сотрудников, слушающих Х, я краем уха уловил, что он рассказывает им, будто молоканка – кгбшник, и надо при ней осторожно себя вести. Она, понимаешь, секретный агент. И током людей бьет. Откуда он знает такие подробности, его спросить не догадались, слушали раскрыв рот. Потом даже мне рассказывали, чтобы я при ней себя внимательно вел. Я даже представил, как она сексуально приподнимает свою длинную, черную юбку, и достает оттуда базуку 🙂
Это я все к тому, что если он и вправду на пол ставки все еще чикистил, на меня с тех пор досье есть наверное.
И в нем написано, что я не испытываю теплых чувств к мокнущим под дождем ментам, не знаю кто такой Осканян, и вообще, умело прикидываюсь порядочным гражданином