էսօր մի պահ շատ լաւ զգացի ինձ։
ասեմ ինչի՝ ուրեմն վարում եմ, սոնան հեռախօսով ա խօսում։
իր քոյրը պատմում ա որ դպրոցում երեխան հայերէն տպել ա անցնում, ստիկերներ են կպցրել ստեղնաշարին, պարապում ա։
ես էլ ասացի՝ ինձ իհարկէ իգնորէք, ու ուշադրութիւն մի դարձրէք, բայց չեմ դիմանում, հարցնեմ՝ ֆոնետի՞կ շարուածքով էք կպցրել, թէ՞ գրամեքենայի։ սոնան հարցնում ա, ասում են՝ ֆոնետիկ։ ասում են՝ դպրոցում էդպէս են ասել, բայց երեւի պէտք չի այլ ձեւ անենք։ (էլի եմ լսել էդ փաստրակը՝ այլ դպրոցի մասին։ ոնց որ կը տուգանեն, եթէ յստակ չլսես դասատուներին)։
ասում եմ՝ ասա, իհարկէ պէտք չի ինձ լսել, բայց գուցէ, քանի մէկ ա ստիկերներ են կպցնում ստեղներին, գրամեքենայի ձեւո՞վ կպցնեն։
ու լսում եմ, սոնան բացատրում ա, ասում ա՝ դէ նախագծուած շարուաշքներ կան ըստ լեզուի, գրամեքենայինը նախագծուած ա, ֆոնետիկ սովորելու բան չկայ՝ մի երկու տառի տեղն ա այլ, լաւ կը լինէր իսկապէս գրամեքենայինը սովորել։
ու իհարկէ իրանք չեն անի, բայց ես ինձ լաւ զգացի։ որովհետեւ սոնան էդպէս ասեց։
որովհետեւ՝ ես ինձ զգում էի մարգինալ, թմրամոլ, աղանդաւոր, երբ դա ասում էի։
իսկ երբ նա էդպէս բացատրեց՝ սատարեց իմ ասածին, ես զգացի որ ես մարգինալ չեմ՝ նորմալ եմ։
ու էդ նորմալութեան զգացողութիւնից իմ օրուայ կէսը շատ լաւ անցաւ, շատ բարձր տրամադրութեամբ էի։
ու տէնց։
#ստեղնաշար #շարուածք #գրամեքենայ
ուրեմն, էսպիսի լաւ հպէկրանի ստեղնաշար կայ՝ https://repo.coolbug.org/bw/coolkbd
այն լռելեայն սատարում ա բացի qwerty շարուածքից, նաեւ հայերէն եւ ռուսերէն գրամեքենայի շարուածքների։
maemo պանակում կայ build.sh
— եթէ նրանով շինել, կը ստանանք coolkbd.bottom
, coolkbd,top
, coolkbd.dock
բինարները։
մէկը հպէկրանի ստեղնաշարը բացում ա վերեւից, միւսը՝ ներքեւից, իսկ երրորդը ներքեւից դոք ա անում, այսինքն չի ծածկում եղած մատուհանը, այլ փոքրացնում ա պատուհանը, զբաղեցնելով պատուհանից ներքեւ էկրանի մասը։
ստեղնաշարը գալիս ա switch.sh
սկրիպտով՝
$ cat /home/user/coolkbd/maemo/switch.sh
#!/bin/bash
set -e
ROOT="$(cd `dirname "$0"`; pwd)"
cd "$ROOT"
( killall coolkbd.dock && ( nohup /home/user/coolkbd/maemo/coolkbd.bottom & ) ) || \
( killall coolkbd.bottom && ( nohup /home/user/coolkbd/maemo/coolkbd.top & ) ) || \
killall coolkbd.top || ( nohup /home/user/coolkbd/maemo/coolkbd.dock & )
ես այն մի թեթեւ փոխել եմ, աբսոլիւտ ուղիներ դնելով։
պէտք ա կարգաւորել օհ֊ը այնպէս, որ այս սկրիպտը կանչուի ամէն անգամ, երբ սեղմում ես որեւէ երկաթէ կոճակ։ ես xev֊ով ստուեցի որն ա pinephone
֊ի power ստեղնի կոդը, եւ կարգաւորեցի ~/.xbindkeysrc
նիշքը՝
$ cat ~/.xbindkeysrc
# bind power button to a script
"/home/user/coolkbd/maemo/switch.sh"
m:0x0 + c:124
ահա, հիմա եթէ աշխատեցնում ենք xbindkeys
այն գնում ա բեքգրաունդ, ու ամէն անգամ երբ սեղմում եմ սնուցման կոճակը, ստեղնաշարը կամ յայտնւում ա տարբեր տեղերում, կամ անհետանում ա։
ահա ներքեւից՝ դոք եղած՝
իսկ ահա՝ ներքեւից, բայց ոչ դոք եղած, ծածկում ա dino
֊ի պատուհանը՝
կան տարբեր շարուածքներ՝
հայերէն՝
ռուսերէն՝
յատուկ՝
ու լրիւ՝
սեղմում ենք power
կոճակն, ու կորում ա, յետոյ էլի ենք սեղմում՝ յայտնւում ա վերեւից՝
յաջորդ վիճակը՝ անհետանում ա՝
ու տէնց շարունակ, քանի xbindkeys
֊ը աշխատում ՝ վերեւից, ներքեւից, դոք եղած, անհետացած։
պէտք ա նշել, որ power
֊ը սեղմելիս նաեւ maemo
֊ի մենիւն ա դուրս գալիս։ դա ոչինչ, արհամարհում եմ, սեղմում եմ մի տեղ՝ կորում ա։
ու տէնց։
#մաեմօ #փայնֆոն #մաեմո #փայնֆօն #լինուքս #հպէկրան #էկրանահան #ստեղնաշար #հայերէն #ռուսերէն #լուծում #հեռախօս #ազատութիւն
էյջէսբիսի֊ն հիմա թոյլ ա տալիս հայերէն գրել նամակների մէջ։
նախկինում միայն լատինատառ էր թոյլ տալիս։
հայերէն թողնում ա, բայց վերջակէտը չի թողնում հայերէն ներմուծել։
ասում ա՝ արգելուած նիշ։
որովհետեւ ուինդոուսով են փորձարկել, իսկ դրա շարուածքը սխալ նիշեր ա տպում։
մակի շարուածքը չգիտեմ ինչ ձեւ ա։
ու տէնց։
#հայերէն #ստեղնաշար #շարուածք
էսօրուայ տիեզերքն ասաց (տիգրանի բօտը, կներէք լինկելու կամ նշելու ժամանակ չունեմ)՝ ինչը չես փոխում՝ ընտրում ես։
մեր կեանքում կան լիքը լռելեայն ընտրութիւններ, որ մենք նոյնիսկ չենք գիտակցում։
ու զարմանում ենք երբ տեսնում ենք ինչ֊որ մէկը այլ ընտրութիւն ա արել։ դա վերաբերում ա նոյնիսկ էնքան պարզ բաներին՝ qwerty ստեղնաշարը նոյնիսկ անգլերէնի համար ա վատ, հնարաւոր ամենավատ շարուածքներից ա, ուր մնաց հայերէնի։
այո, մեզ մօտ վաճառուել են ստիկերներ որ կարելի էր կպցնել ստեղնաշարերին սովորելու համար, բայց մարդիկ կպցրել են դրանք ոչ գրամեքենայի շարուածքով։ որովհետեւ դա լռելեայն չէր։
լռելեայն ընտրութիւնները յաճախ շատ վատն են։
ու էսօր էլ, կրկին, էդքան կարեւոր ա որ մարդիկ բոլորը քշէին ջաբեր։ մենք չունենք դա որպէս լռելեայն ընտրութիւն։
բայց գրողը տանի, հազար ենք ասել, անկապ մի մնացէք, ստեղծէք լոկալ սերուերներ։
շփուէք լոկալ սերուերների միջոցով։
եթէ հայաստանում լինէր հարիւր հազար լոկալ սերուեր՝ ամէն մէկը սպասարկէր տասից հարիւր հոգու՝ ո՞ր մէկն էին կոտրելու ադրբեջանցիները։ էդքան ռեսուրս ոչ մէկ չունի։
դուորակն էլ սարքեցի։
#ստեղնաշար
մենք շատ տպաւորուած էինք նոկիա ն900֊ի մաեմօ ֆրեմանթլ համակարգով՝ այն անասելու կիրառելի եւ սիրուն էր այն ժամանակուայ, եւ աւելի ուշ անդրոիդների համեմատ։
նաեւ այն ունէր շատ հարուստ խանութ, որը լրացւում էր բաւական մեծ համայնքի կողմից։
լաւ կողմերի մասին շատ էր ասուել, ամենակարեւրները երեւի՝ իրական, լրիւ «զինուած» լինուքս համակարգ, որն ունի ազատ աշխարհի ժառանգութիւնը, իրականում բազմախնդիր լինելն էր ու հասցէագրքի հետ ինտեգրուած հաղորդակցութիւնը։
իսկ հիմա ուզում եմ գրել՝ ինչի ա այսօրուայ մաեմօ լեսթէն այն ժամանակուայ ֆրեմանթլից լաւը։
նախ՝ դէ ազատ ա, ու համայնքի գործ ա։ ես ինքս իրան քանի անգամ աջակցել եմ։ չաթում կարելի ա քննարկել եւ ազդեցութիւն ունենալ։ ճիշտ ա դա նաեւ փոքր համայնքի մասին ա։
նախկին մաեմօն դեբեանի վրայ չէր հաւաքած, այլ նոկիայի դեբեանի ֆորքի վրայ։ ու դա շատ էական ա, զի դեբեանի ժառանգութիւնը, հնարաւորութիւնները, ամբողջութեամբ օգտագործել չէր լինում, ընդամէնը միացնելով դեբեանի շտեմարանները։
պէտք էր նոյն սորսը վերցնել ու հաւաքել մաեմօ֊ի փաթեթ, տեղաւորել այն մաեմօյի շտեմարաններում։
դրանից նաեւ բխում էր որ նոկիան շարժառիթ չունէր պահել համակարգը դեբեանի հետ համատեղելի։ ֆրեմանթլի դիզայնում լրիւ երեւում ա տտ կառավարիչների մտածողութիւնը՝ վերցնել «օփեն սորս» եւ այն օգտագործելով ստանալ «պրոդուկտ»։ ինչքանով ա այդ «պրոդուկտը» համատեղելի եղած համակարգերի հետ՝ իրենց չէր հետաքրքրում։
արդիւնքում ամենավատ ժառանգութիւններից, ինչ մենք ֆրեմանթլից ստացել ենք՝ ահաւոր ստեղնաշարն ա։ ոչ միայն այն գրում ա իր իսկ բացած պատուհանի մէջ, եւ ոչ թէ այնտեղ, ուր կուրսորն ա, այլ եւ այն ուղարկում ա ոչ թէ ստեղնաշարի «քիյկոդ» այլ իւնիկոդ կոդ էքսօրգին։
իսկ էքսօրգը չի հասկանում դա առհասարակ։ էդ պատճառով նոկիան տուել էր շատ տգեղ լուծում՝ ինչպէս նոր ասացի՝ իրենք շարժառիթ չունէին մնալու համատեղելի ափսթրիմ դեբեանի հետ, եւ փոխարէնը ֆորք են արել gtk֊ն եւ qt֊ն։ «կօգտագործենք օփեն սորս մեր պրոդուկտը սարքելու համար»։ եւ իրենց gtk֊ն այպէս ասած «hildonized» էր, այն ունէր փաթչեր, որոնց միջոցով միայն նոկիայի gtk֊ի ֆորքն էր, որի մէջ հնարաւոր էր գրել վիրտուալ, հպէկրանի ստեղնաշարով։
իհարկէ, դա gtk2֊ն էր։ ու էդ փաթչերը, գոնէ լաւ ա, ազատ էին, ու այդ պատճառով ա որ էսօր մենք կարողանում ենք այդ փաթչերը կիրառել եւ մաեմօ֊ի շտեմարաններում ունենալ մեր gtk2֊ի ֆորքը։ այդ պատճառով ա որ հպէկրանի ստեղնաշարով հայերէն լինում ա գրել pidgin֊ում, բայց ոչ dino֊ում, որն արդէն gtk4֊ով ա գրուած առհասարակ։
հիմա էս մարդիկ պլանաւորում են ինտեգրել հիլդոնացումը նոր gtk֊ներում եւ qt֊ներում։ էսօր լուծումը դա ա։
այլ ծրագրերի մէջ գրել չի լինի։
հիմա էլ աւելի բարդ՝ հին ծրագրերը որ աշխատեն, հինդոնացուածները, կայ ստեղնաշարի հիլդոն բեքենդ։ իսկ կայ եւ նոր բեքենդ՝ x11֊ի համար։ այն, ի դէպ աւելի քիչ բագոտ ա ու աւելի լաւ ա աշխատում։
ու էդ խնդիրը՝ որ x11 բեքենդով չի լինում ներմուծել հպէկրանի ստեղնաշարից ես մասաաաամբ լուծեցի գեներացնելով սի վերնագրային նիշք ու մարդիկ արեցին էս քոմիթը ու հիմա հնարաւոր ա գրել ամէն լեզուով ու ամէն ծրագրի մէջ, բայց՝ պէտք ա իքսն իմանայ որ լեզոոով ես գրում։ այսինքն, հայերէն գրելուց առաջ պէտք ա անել՝ setxkbmap am
ու ապա նոր հպէկրանի ստեղնաշարը հայերէն կը գրի՝ բայց ամէն ծրագրի մէջ։
ստեղ էլի խնդիրներ կան։ զի հայերէն գրելիս եթէ պէտք ա գրես օրինակ թիւ, ապա չես կարող, պէտք ա անես ապա setxkbmap us, ու նոր գրես թիւ։ ու էդպէս հա փոխես մեփերը։ սա լաւացնելու կարիք ունի, օրինակ կարելի ա, ամենավատ դէպքում, մէփ կազմել, թէ որ մաեմօյի ստեղնաշարը համապատասխանաում ա որ xkb լեզուին ու էդպէս աննկատ փոխել։
հիլդոնայզդ ծրագրերի մէջ գրելը խնդիր չի՝ հանգիստ գրում ես։ դէ, մեզ սովորականի պէս յարմար չի, բայց լինում ա։
բայց իրականում ստեղնաշարը երեւի պէտք ա ինչ֊որ աւելի լաւ ձեւով փոխուի։ դա աւելի շատ աշխատանք ա, ու պէտք ա մտածել՝ ինչպէս։ ես էս պահին պատրաստ չեմ ֆորք անել, եւ էդքան շատ բան փոխել, բայց հնարաւոր ա, եթէ հին մաեմօյի հիլդոնայզդ ծրագրերի վարքագիծը չփչացնէք, ու մի խելացի լուծում տաք՝ ընդունեն։
սա գրեցի որ նկարագրեմ՝ ինչի ա լեսթէն աւելի լաւը։ երբ վատն ա՝ ունի էդ նոկիայի տտ կառավարիչների որոշումների ժառանգութիւնը։ երբ լաւն ա՝ նրանից ա որ չունի։ նրանից ա որ ունի օրինակ նոկիայի ինտերֆէյսի դիզայներների որոշումները։
երբ լաւն ա՝ նրանից ա որ այսօր էլ պէտք չի փաթեթաւորել mcabber֊ը մաեմօյի համար՝ էն ա դեբեանի ռեպօներից վերցնում ես։ առաջ եղած խանութների հարստութեան զգալի մասը՝ դեբեանից վերցուած ու նորից փաթեթաւորուած ծրագրերն էին։
երեւի էսքանը։ ու կարեւոր չի կարդաք։ բլոգն ու «սոց․ ցանցը» լաւ են հէնց նրանով, որ մարդը հանգիստ կարող ա գրել, արտայայտուել, իսկ թէ ով կը կարդայ՝ էական չի։ նա արտայայտուեց, էներգիա ծախսեց, որոշ չափով բաւարարուեց որ մէջը չի պահել, ասել ա։ ու էդ արդէն լաւ ա։
ու տէնց։
#մաեմօ #պատմութիւն #նոկիա #ն900 #ազատութիւն #նախագծում #ստեղնաշար
phosh֊ի squeekboard ստեղնաշարի երկու հայերէն շարուածք աւելացրի՝ գրամեքենայինը՝ սիրածս, ու ֆոնետիկը՝ անիմաստը, կարծում եմ։
տեսնենք՝ https://gitlab.gnome.org/World/Phosh/squeekboard/-/merge_requests/478
#տեսնենք #հայերէն #շարուածք #գրամեքենայ #ստեղնաշար
շատ հետաքրքիր զրոյց էր geminauts ջաբեր չաթում։
ուրեմն, մէկն ասում ա, միակ խնդիրը որ ունեցել ա պարսկերէնի հետ՝ windows 7֊ում էր, որի շարուածքը չունէր «կէս բացատը» (half space) որն օգտագործում են երբ պէտք ա երկու տառը իրար չկպնեն, բայց դա մի բառ ա, ու բացատ պէտք չի։
միւսն էլ կատակ ա անում, տեսնես ոնց ա էդ «կէս բացատը» մոնոսփէյս տառատեսակով։
ու առաջինը իրան կրկին բացատրում ա, որ ոչ մի տեղ չի զբաղեցնում, հարցն այն ա՝ կպնո՞ւմ են տառերը թէ չէ։
տարբերութիւնը՝ شهر ու شهر
երկու դէպքում էլ երեք նիշ են։
#պարսկերէն #շարուածք #ստեղնաշար
տեսէք ռուսները ինչ են արել՝ йцукен֊ին համապատասխան ֆոնետիկ ձեւով շարել են լատինական տառերը։ իրականում ահաւոր արդարացուած ա՝ եթէ դու գիտես йцукен, ինչի՞ սովորես qwerty, որ միտումնաւոր վատ ա նախագծած։ այլ հարց ա որ էնպէս չի որ ստացուած jcuken֊ն ա շատ յարմարաւէտ անգլերէնի համար։
իսկ jcuken֊ը սովէտի համար փախած շարուածք չէր՝ ընդունուած բան էր՝
ու տէնց։
#ստեղնաշար #սովետ #սովէտ #համակարգիչ #կարգիչ #պատմութիւն #շարուածք
երէկ թթում խօսում էինք, տիգրանը գրեց որ չի սիրում երբ կայքերն ու ծրագրերը փոխում են ascii նիշերով գրած նշանները նկարների։
ես էլ չեմ սիրում, ու փորձեցի բացատրել ինչի՝
իրականում #էմոջի ֊ները #իւնիկոդ #նիշ են։ ու #սէյլֆիշ ֊ի յաւելուածների մեծ մասը (բոլորը) չեն փոխարինում նիշը պատկերակով։
ու իմ էմոջի #ստեղնաշար ֊ը այդ նիշերն ա դնում։ ու մի քանի ascii նիշով ժպիտը կամ սրտիկը մի unicode նիշով փոխարինելն էլ աւելի ակնյայտ ա որ անիմաստ ա զի կուզէի՝ իւնիկոդ նիշ կը դնէի։
բայց ամենակարեւորը՝
ascii նշաններով գրելու մէջ կայ #մշակոյթ ու #պատմութիւն ու #էսթետիկա։
ու դրանք փոխելով իրենք՝ կայքերն ու յաւելուածները պարտադրում են իրենց էսթետիկան՝ մեր յստակ արտայայտածի փոխարէն։
դրեցի հեռախօսը լիցքաւորուելու աշխատանքի տեղի դոքից, չաթով բան գրին, ուզեցի պատասխանել՝ չկարողացայ։ հպէկրանի ստեղնաշարը դուրս չեկաւ։ անջատեցի լիցքաւորուելուց՝ դուրս եկաւ։
միացրի ու փորձեցի գրել դոքին կպած ստեղնաշարով։ վա՛ւ, աշխատում ա։ քոնվերջենս իզ հիըր։
այս տեքստը հաւաքուած ա էփլ պրո ստեղնաշարով, որը կպած ա իմ դելլ դոքին։ յէյ։
#ստեղնաշար #սէյլֆիշ #զուգամերձութիւն (սա քոնուերջենս բառն ա)
երէկ Արթինին տեսայ, դէ նա սոնի սիրող ա, ու էքպերիաներից մէկի վրայ սէյլֆիշ էր քշում։ ասացի՝ վահ։ ասաւ՝ ես քեզ լիքը հարց ունեմ, ու մասնաւորապէս հարցերից մէկը՝ հայերէն ստեղնաշար տեղակայելն էր։
իսկ իմ հայերէն ստեղնաշարը պաշտօնական յոլլա խանութում չի,, սթորմենում ա։ սթորմեն տեղակայեցի, ստեղնաշարը դրեցինք, ասացի՝ ոչի՞նչ որ գրամեքենայ ա, ասաւ՝ չէ, ես գրամեքենայով եմ գրում։
տէնց, ով սէյլֆիշ ա քշում, նա գրամեքենայի շարուածքով ա մէկ ա գրում։ ու օկ ա որ ֆոնետիկ չէի դրել։
#սէյլֆիշ #հայերէն #ստեղնաշար #պատմութիւն
բուլղարական #ստեղնաշար
իսկ ես բրիստոլ֊ը միացրել եմ միդի ստեղնաշարիս։
ուրեմն, միդի ստեղնաշարը երբ միացնում եմ, /dev/midi1
նիշք ա յայտնւում։
qjackctl֊ն իմ ուինդոումէյքերում չի կարողանում ստարտ լինի, կախում ա ամբողջ ուինդոումէյքերը։ այնպէս որ առանց ջեք՝ զուտ ալսա֊ով՝
startBristol -mini -audio alsa -midi alsa -channel 1 -mididev /dev/midi1
հիմա մնում ա կպցնել ստեղնաշարի ելքը բրիստոլի մուտքին։
aconnect -l
֊ը ցոյց ա տալիս՝
client 20: 'Impulse' [type=kernel,card=1]
0 'Impulse MIDI 1 '
Connecting To: 128:0
1 'Impulse MIDI 2 '
client 128: '/dev/midi1' [type=user,pid=11247]
0 '/dev/midi1 input'
միացնում եմ՝
aconnect 20:0 128:0
ու ահա՝
noch@hactar ~ $ aconnect -l
client 0: 'System' [type=kernel]
0 'Timer '
1 'Announce '
client 14: 'Midi Through' [type=kernel]
0 'Midi Through Port-0'
client 20: 'Impulse' [type=kernel,card=1]
0 'Impulse MIDI 1 '
Connecting To: 128:0
1 'Impulse MIDI 2 '
client 128: '/dev/midi1' [type=user,pid=11247]
0 '/dev/midi1 input'
Connected From: 20:0
noch@hactar ~ $
եւ հիմա ստեղնաշարով լինում ա նուագել ու ասենք moog mini֊ի ձայներ հանել։ աաա՜։ #միդի #ստեղնաշար #երաժշտութիւն #թեքնոլոգիա #լինուքս #ալսա #կոնսոլ #բրիստոլ #սինթեզատոր #սինթ
մամա ջան, պարզւում է ոչ միայն ծելիկի պուլտն են ցելոֆանի մէջ պահում, այլ եւ ստեղնաշարը։ #ստեղնաշար։
ուրեմն մտնում եմ սենեակ, տեսնեմ ստեղնաշարիս շուրջը հաւաքուել են։ ասում են՝ էս ի՞նչ է, իսկ մերոնք հարցնում են՝ քո կարծիքով՝ ի՞նչ է։ ասում է՝ իմ կարծիքով սինտեզատոր է։ էն սիլիկոնի կտորն են գտնում հագցնում ստեղնաշարիս վրայ, որի վրայ դուորակի շարուածքն է նկարած, ասում են՝ դէ նա չի օգտագործում, բայց օգտակար բան է, երբ պէտք է լինում ապացուցել որ սա իրօք ստեղնաշար է։
ու տենց։
վիրտուալ ուին եօթ եմ տեղակայել, լոքեյլը դրեցի՝ հայաստան, իսկ ստեղնաշարը՝ ամն դուորակ։
անմիջապէս տեղակայումից յետոյ երեք լեզուի շարուածք եմ տեսնում՝ հայ՝ դրանով դուորակ է գրում, էն՝ դրանով քուերթի է, եւ չգիտես ինչու նա որոշեց ռուսերէն շարուածք էլ աւելացնել։
ու տենց
վիրտուալ ուին եօթ եմ տեղակայել, լոքեյլը դրեցի՝ հայաստան, իսկ ստեղնաշարը՝ ամն դուորակ։
անմիջապէս տեղակայումից յետոյ երեք լեզուի շարուածք եմ տեսնում՝ հայ՝ դրանով դուորակ է գրում, էն՝ դրանով քուերթի է, եւ չգիտես ինչու նա որոշեց ռուսերէն շարուածք էլ աւելացնել։
#ուինդոուս #ստեղնաշար #շարուածք
փաստօրէն, եթէ լափթոփի ստեղնաշարով շատ են տեքստ հաւաքել, ու քիչ, դա զգացւում է։ նա, որով քիչ են գրել, աւելի դիմադրող է հպումներին։ ստեղնաշարն էլ է նստում։
#ստեղնաշար
Էջեր պարսիկների պայքարից ընդդէմ տրանսլիտի՝
http://www.blog.carti.ir/آموزش/
http://www.blog.carti.ir/پیامکهای-خود-را-فارسی-بنویسیم/
(այստեղ հեռախօսային օպերատորներից մէկը գրում է, թէ ինչպէս պարսկերէն և անգլերէն ԷսԷմԷս-ների արժէքները տարբեր են)
տրանսլիտի դէմ պայքարին նւիրուած էջ դիմագրքում։
ինչ է ֆինգլիշը՝ http://fa.wikipedia.org/wiki/فنگیلیش
(այս էջի անգլերէնն էլ կայ)
նկարն այստեղից։
@{Maro ; jrvezh@joindiaspora.com} ֊ի միջոցով։
#պարսկերէն #տրանսլիտ #ֆինգլիշ #լեզու #ստեղնաշար #գիր
— Իսկ ինձ թոյլ կը տրուի՞ բաշիս մէջ ժապաւէններ կրել։— Հարցրեց Մոլլին։
— Ընկեր,— ասաց Ձնագնդին,— ձեր սրտին այդքան մօտ ժապաւէնները ստրկութեան կնիքն են։ Մի՞թէ չէք կարող հասկանալ, որ ազատութիւնը ժապաւէններից աւել արժէ։
#անասնաֆերմա #ժապաւէն #ձնագնդի #նատիւրմորտ #լուսանկարներ #ստեղնաշար
պէտք է սրճարաններում լինեն ստեղնաշարեր ու մոնիտորներ, միացուած ռասփբերի փայ֊երին, դու գաս քո էսդի քարտը դնես, շարունակես աշխատել, ու լափթոփ քարշ չʼտաս այլեւս։
#սրճարան #ստեղնաշար #ռասփբերի֊փայ #աշխատանք #հաւէս