2022-12-12-16219922

մենք շատ տպաւորուած էինք նոկիա ն900֊ի մաեմօ ֆրեմանթլ համակարգով՝ այն անասելու կիրառելի եւ սիրուն էր այն ժամանակուայ, եւ աւելի ուշ անդրոիդների համեմատ։

նաեւ այն ունէր շատ հարուստ խանութ, որը լրացւում էր բաւական մեծ համայնքի կողմից։

լաւ կողմերի մասին շատ էր ասուել, ամենակարեւրները երեւի՝ իրական, լրիւ «զինուած» լինուքս համակարգ, որն ունի ազատ աշխարհի ժառանգութիւնը, իրականում բազմախնդիր լինելն էր ու հասցէագրքի հետ ինտեգրուած հաղորդակցութիւնը։

իսկ հիմա ուզում եմ գրել՝ ինչի ա այսօրուայ մաեմօ լեսթէն այն ժամանակուայ ֆրեմանթլից լաւը։

նախ՝ դէ ազատ ա, ու համայնքի գործ ա։ ես ինքս իրան քանի անգամ աջակցել եմ։ չաթում կարելի ա քննարկել եւ ազդեցութիւն ունենալ։ ճիշտ ա դա նաեւ փոքր համայնքի մասին ա։

նախկին մաեմօն դեբեանի վրայ չէր հաւաքած, այլ նոկիայի դեբեանի ֆորքի վրայ։ ու դա շատ էական ա, զի դեբեանի ժառանգութիւնը, հնարաւորութիւնները, ամբողջութեամբ օգտագործել չէր լինում, ընդամէնը միացնելով դեբեանի շտեմարանները։

պէտք էր նոյն սորսը վերցնել ու հաւաքել մաեմօ֊ի փաթեթ, տեղաւորել այն մաեմօյի շտեմարաններում։

դրանից նաեւ բխում էր որ նոկիան շարժառիթ չունէր պահել համակարգը դեբեանի հետ համատեղելի։ ֆրեմանթլի դիզայնում լրիւ երեւում ա տտ կառավարիչների մտածողութիւնը՝ վերցնել «օփեն սորս» եւ այն օգտագործելով ստանալ «պրոդուկտ»։ ինչքանով ա այդ «պրոդուկտը» համատեղելի եղած համակարգերի հետ՝ իրենց չէր հետաքրքրում։

արդիւնքում ամենավատ ժառանգութիւններից, ինչ մենք ֆրեմանթլից ստացել ենք՝ ահաւոր ստեղնաշարն ա։ ոչ միայն այն գրում ա իր իսկ բացած պատուհանի մէջ, եւ ոչ թէ այնտեղ, ուր կուրսորն ա, այլ եւ այն ուղարկում ա ոչ թէ ստեղնաշարի «քիյկոդ» այլ իւնիկոդ կոդ էքսօրգին։

իսկ էքսօրգը չի հասկանում դա առհասարակ։ էդ պատճառով նոկիան տուել էր շատ տգեղ լուծում՝ ինչպէս նոր ասացի՝ իրենք շարժառիթ չունէին մնալու համատեղելի ափսթրիմ դեբեանի հետ, եւ փոխարէնը ֆորք են արել gtk֊ն եւ qt֊ն։ «կօգտագործենք օփեն սորս մեր պրոդուկտը սարքելու համար»։ եւ իրենց gtk֊ն այպէս ասած «hildonized» էր, այն ունէր փաթչեր, որոնց միջոցով միայն նոկիայի gtk֊ի ֆորքն էր, որի մէջ հնարաւոր էր գրել վիրտուալ, հպէկրանի ստեղնաշարով։

իհարկէ, դա gtk2֊ն էր։ ու էդ փաթչերը, գոնէ լաւ ա, ազատ էին, ու այդ պատճառով ա որ էսօր մենք կարողանում ենք այդ փաթչերը կիրառել եւ մաեմօ֊ի շտեմարաններում ունենալ մեր gtk2֊ի ֆորքը։ այդ պատճառով ա որ հպէկրանի ստեղնաշարով հայերէն լինում ա գրել pidgin֊ում, բայց ոչ dino֊ում, որն արդէն gtk4֊ով ա գրուած առհասարակ։

հիմա էս մարդիկ պլանաւորում են ինտեգրել հիլդոնացումը նոր gtk֊ներում եւ qt֊ներում։ էսօր լուծումը դա ա։

այլ ծրագրերի մէջ գրել չի լինի։

հիմա էլ աւելի բարդ՝ հին ծրագրերը որ աշխատեն, հինդոնացուածները, կայ ստեղնաշարի հիլդոն բեքենդ։ իսկ կայ եւ նոր բեքենդ՝ x11֊ի համար։ այն, ի դէպ աւելի քիչ բագոտ ա ու աւելի լաւ ա աշխատում։

ու էդ խնդիրը՝ որ x11 բեքենդով չի լինում ներմուծել հպէկրանի ստեղնաշարից ես մասաաաամբ լուծեցի գեներացնելով սի վերնագրային նիշք ու մարդիկ արեցին էս քոմիթը ու հիմա հնարաւոր ա գրել ամէն լեզուով ու ամէն ծրագրի մէջ, բայց՝ պէտք ա իքսն իմանայ որ լեզոոով ես գրում։ այսինքն, հայերէն գրելուց առաջ պէտք ա անել՝ setxkbmap am ու ապա նոր հպէկրանի ստեղնաշարը հայերէն կը գրի՝ բայց ամէն ծրագրի մէջ։

ստեղ էլի խնդիրներ կան։ զի հայերէն գրելիս եթէ պէտք ա գրես օրինակ թիւ, ապա չես կարող, պէտք ա անես ապա setxkbmap us, ու նոր գրես թիւ։ ու էդպէս հա փոխես մեփերը։ սա լաւացնելու կարիք ունի, օրինակ կարելի ա, ամենավատ դէպքում, մէփ կազմել, թէ որ մաեմօյի ստեղնաշարը համապատասխանաում ա որ xkb լեզուին ու էդպէս աննկատ փոխել։

հիլդոնայզդ ծրագրերի մէջ գրելը խնդիր չի՝ հանգիստ գրում ես։ դէ, մեզ սովորականի պէս յարմար չի, բայց լինում ա։

բայց իրականում ստեղնաշարը երեւի պէտք ա ինչ֊որ աւելի լաւ ձեւով փոխուի։ դա աւելի շատ աշխատանք ա, ու պէտք ա մտածել՝ ինչպէս։ ես էս պահին պատրաստ չեմ ֆորք անել, եւ էդքան շատ բան փոխել, բայց հնարաւոր ա, եթէ հին մաեմօյի հիլդոնայզդ ծրագրերի վարքագիծը չփչացնէք, ու մի խելացի լուծում տաք՝ ընդունեն։

սա գրեցի որ նկարագրեմ՝ ինչի ա լեսթէն աւելի լաւը։ երբ վատն ա՝ ունի էդ նոկիայի տտ կառավարիչների որոշումների ժառանգութիւնը։ երբ լաւն ա՝ նրանից ա որ չունի։ նրանից ա որ ունի օրինակ նոկիայի ինտերֆէյսի դիզայներների որոշումները։

երբ լաւն ա՝ նրանից ա որ այսօր էլ պէտք չի փաթեթաւորել mcabber֊ը մաեմօյի համար՝ էն ա դեբեանի ռեպօներից վերցնում ես։ առաջ եղած խանութների հարստութեան զգալի մասը՝ դեբեանից վերցուած ու նորից փաթեթաւորուած ծրագրերն էին։

երեւի էսքանը։ ու կարեւոր չի կարդաք։ բլոգն ու «սոց․ ցանցը» լաւ են հէնց նրանով, որ մարդը հանգիստ կարող ա գրել, արտայայտուել, իսկ թէ ով կը կարդայ՝ էական չի։ նա արտայայտուեց, էներգիա ծախսեց, որոշ չափով բաւարարուեց որ մէջը չի պահել, ասել ա։ ու էդ արդէն լաւ ա։

ու տէնց։

#մաեմօ #պատմութիւն #նոկիա #ն900 #ազատութիւն #նախագծում #ստեղնաշար

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ մաեմօ  պատմութիւն  նոկիա  ն900  ազատութիւն  նախագծում  ստեղնաշար