տէք ազատութիւնների մասին խօսողներն երբեմն նկարագրում են մարդկանց մի՝ գերակշռող, տեսակ որպէս «նորմիներ»՝ նորմալոտ։
ես մտածում էի՝ ո՞րն ա էդ նորմալոտը։
ու ի․ թ․ դա «դեֆոլթներն» ընդունելու մասին ա։ լռելեայնը կասկածի տակ չդնելու։
ու մտածեցի՝ միշտ հիացել եմ նիւաներ թիւն անելու երեւոյթով (ոչ իրականացումով)։երեւի նրանից ա որ դա էլ ա լռելեայններ չընդունելու մասին։
#լռելեայն #թիւնիիգ #նորմալութիւն
ես շուրջօրեայ լսում֊կարդում եմ որ հասկանամ ինչ ա կատարւում։ զի ես գիտեմ որ ամենապայծառ դէմքը չեմ։ պէտք ա խորանամ որ հասկանամ, ու ամէն կողմն ու կարծիքը լսեմ, համեմատեմ փաստերի հետ, եւ այլն։
գիտեմ շատ պայծառ մարդկանց, որ էդքան ժամանակ չեն ծախսում, բայց գալիս են նման եզրակածութիւնների։
ու մէկ էլ ուզում եմ ասել՝ ես լրիւ գիտակցաբար եմ տարածում օրինակ լուսանկարչութեան մասին նիւթ։ ես կարծում եմ՝ ինչ վատ վիճակ էլ չլինի, մենք չպէտք ա մոռանանք որ այն նորմա չի, ու որ կայ նորմալ կեանք։
ու ինչքան վատ վիճակ չլինի, եթէ հնարաւոր ա՝ պէտք ա էդ հնարաւորի չափով շօշափել նորմալութիւնը։
օրինակ, երբ ինձ բանակում մեկուսարան էին նստեցրել՝ «ռազուոդի» ժամանակ ժպտում էի, նայելով սիրուն արեւամուտին, սարերին ու սաւառնող թռչուններին՝ այսինքն շօշափում էի նորմալութիւնը՝ եւ դա ընկալուեց որպէս «էս իմ վրայ ես ծիծաղում, ես սեւ ծիծաղ կը բերեմ քթիցդ» բառերով՝ յետոյ նստեցրին, այդ տեղում կային ինչ֊որ խառը լցուած փայտեր, ու փոքր ճէղք որից լոյսիկ էր գալիս։ իսկ մօտս կար գիրք։ զի դէ ուրիշ բան չէր կարող լինել։ հեռախօսներ չկային։ «սոնի ուոլքմէնս» սպան էր գողացել՝ էդքան ցածր էր իջել։ իսկ գիրք ես առաջին օրուանից ունէի՝ հետս տարել էի։ ու ես այդ լոյսիկի տակ շարունակում էի կարդալ։ էն ժամանակ չէի գիտակցում որ ձգտում եմ նորմալութեան հետ կապ ունենալ։
բայց կարեւոր ա յիշել որ նորմալութիւն կայ։
ու որ այն նորմալ ա։ իսկ էն ինչ կատարւում ա՝ նորմալ չի։
էսքանը։
#նորմալութիւն
էսօրուայ տիեզերքն ասաց (տիգրանի բօտը, կներէք լինկելու կամ նշելու ժամանակ չունեմ)՝ ինչը չես փոխում՝ ընտրում ես։
մեր կեանքում կան լիքը լռելեայն ընտրութիւններ, որ մենք նոյնիսկ չենք գիտակցում։
ու զարմանում ենք երբ տեսնում ենք ինչ֊որ մէկը այլ ընտրութիւն ա արել։ դա վերաբերում ա նոյնիսկ էնքան պարզ բաներին՝ qwerty ստեղնաշարը նոյնիսկ անգլերէնի համար ա վատ, հնարաւոր ամենավատ շարուածքներից ա, ուր մնաց հայերէնի։
այո, մեզ մօտ վաճառուել են ստիկերներ որ կարելի էր կպցնել ստեղնաշարերին սովորելու համար, բայց մարդիկ կպցրել են դրանք ոչ գրամեքենայի շարուածքով։ որովհետեւ դա լռելեայն չէր։
լռելեայն ընտրութիւնները յաճախ շատ վատն են։
ու էսօր էլ, կրկին, էդքան կարեւոր ա որ մարդիկ բոլորը քշէին ջաբեր։ մենք չունենք դա որպէս լռելեայն ընտրութիւն։
բայց գրողը տանի, հազար ենք ասել, անկապ մի մնացէք, ստեղծէք լոկալ սերուերներ։
շփուէք լոկալ սերուերների միջոցով։
եթէ հայաստանում լինէր հարիւր հազար լոկալ սերուեր՝ ամէն մէկը սպասարկէր տասից հարիւր հոգու՝ ո՞ր մէկն էին կոտրելու ադրբեջանցիները։ էդքան ռեսուրս ոչ մէկ չունի։
սովէտական իշխանութեան վաղ տարիներին հրատարակուել էր մեծահասակների համար այբբենարան՝ պայքարում էին անգրագիտութեան հետ։
այդ գրքից դուրս եկած մեմ կայ՝ «мы не рабы, рабы не мы»։
ուշագրաւ ա որ արտայայտութիւնը կարելի ա կարդալ նաեւ աջից ձախ՝ ըստ բառերի։ կամ երբեմն գրում էին այսպէս՝
«мы не рабы, рабы немы»
այսինքն՝ մենք ստրուկ չենք, զի համր չենք, կարող ենք խօսել։
ինչն էսօր աւելի քան ակտուալ ա՝ թուիթերի եւ այլերի գրաքննութեան պատճառով։
ու ուզում եմ ասել՝ ստրուկները մենք չենք՝ մենք՝ ազատ հարթակներում՝ արտայայտուելու հնարաւորութիւն ունենք։
նաեւ մենք մեզ յաճախ ասում ենք՝ մարգինալ։ մարգինալներն էլ մենք չենք՝ մարգինալները մուտքերում աղտոտողներն են, կամ հեռախօս ցրողները։ մարգինալները՝ յանցագործներն են, նոյնիսկ երբ յատուկ ծառայութիւնների վրայ են աշխատում։
իսկ մենք մարգինալներ չենք՝ մենք նորմալ մարդիկ ենք, ով կարեւորում ա խօսքի ազատութիւնը։ ծրագրակազմի՝ մեզ չվերահսկելն ու ենթարկուելը։ եկէք դա փորձենք երբեմն կրկնել ինքներս մեզ համար։ ինձ՝ պէտք ա լինում։ ինձ համար էլ եմ գրել։
մենք ստրկուկ չենք, մենք մարգինալ չենք։ ու լուզեր չենք։ նորմալ ենք։ ազատասէր ենք։
#ազատութիւն #խօսքի_ազատութիւն #ստրկութիւն #ինտերնետ #համացանց #մարգինալ #նորմալ #նորմալութիւն #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #մենք #համր #խօսք #ռուսերէն #այբբենարան #պատմութիւն