Միւս դէպքերում, միասնութեան կոչը այլրնտրանքային տեսակետներն ու ծրագրերը ճնշելու և ընդդիմախօսին «վնասազերծելու» կոչ է։ Միասնութեան կոչ անող կուսակցութիւնն ակնկալում է, որ միւս կուսակցութիւնները միանան իր ծրագրին, իր աշխարհայացքին և, իհարկէ, իր ղեկավարութեան տակ․ հակառակ դէպքում այն կարող էր ինքն իրեն լուծարել իբրև կուսակցութիւն և միանալ մէկ ուրիշի, ճիշտ այնպէս, ինչպէս որևէ ղեկավար կարող էր հեռանալ քաղաքական ասպարէզից։ Այս դեպքում միասնութիւնը դառնում է բռնատիրութեան մեղմասացութիւն՝ կարգախօսներով ու ամբոխավարական կոչերով հասնելու համար նրան, ինչին այլ կերպ հասնել չի լինի։ Նման ժամանակներում մէկ առանձին հարցն աւելի մեծ է համարւում, քան «սովորական քաղաքականութիւնը», կամ ժամանակներն են համարւում «արտասովոր» կամ «բախտորոշ»։ Բոլոր նման դէպքերում միասնութեան պահանջները ներկայացնում են գործող օրէնքները շրջանցելու կոչեր՝ դրանք անտեսելու կամ ոտնահարելու միջոցով, իսկ սովորաբար՝ երկուսը միասին։
ժիրայր լիպարիտեան պետականութեան մարտահրաւէրները
ես էլ, երբ տեսնում էի «միասին»֊ը, կամ «եդինայա ռոսիան», զգում էի, որ «միասին»֊ը բռնութիւն ա, ու ինչ֊որ մի խմբի շահի շուրջ ա։
նոյն պատճառով շատ «վախելու» ա «մենքը եսից շատ ա», կամ նման կարգախօսները։ զի «մենք»֊ի փոխարէն, իրականում յաճախ յայտնւում ա ինչ֊որ խմբի շահը։
#քաղաքականութիւն #ազատութիւն #մէջբերում #քաղուածք #միասին #մենք #բռնութիւն #ժողովրդավարութիւն #գիրք #պատմութիւն
այսօր խօսք գնաց այն «հարուստ հայրիկ — աղքատ հայրիկ» գրքից, ու կարծիք հնչեց, որ մենք սովէտական բեքգրաունդով գաղափար չունենք այն մասին թէ ինչ ա ինուեստիցիան, կամ գործարարութիւնը, եւ ինչ անել փողի հետ նոյնիսկ եթէ այն մի պահ յայտնուեց։
ու ես ուզում եմ ասել, որ մենք ոչ միայն դրա կուլտուրան չունենք։ վիճակը շատ աւելի ահաւոր ա։
ռուսները սիրում են կրկնել մի գրողի խօսքերն այն մասին, որ ռուսաստանում չի ստացւում որ լինի երկու չմտրակած սերունդ։
եւ ես շատ լաւ զգում եմ, որ մենք բոլորս ճնշուած եւ անկիրթ գիւղացիների հետնորդներն ենք։ լաւագոյն դէպքում մէկ երկու սերունդը կիրթ ա եղել, բայց նախ համեմատաբար կիրթ, ինչքան հնարաւոր էր փակ երկրում լինել, աշխարհից կտրուած լինելով, եւ միեւնոյնն ա՝ ճնշուած։
ու մի պահ, ի դէպ ոչ շատ վաղուց, զի սովէտական հայաստանը էնպէս չի որ ինդուստրիալիզացւում էր մինչեւ երկրորդ համաշխարհային, ու իրականում քաղաքները սկսեցին կտրուկ աճել արդէն վաթսունականներից յետոյ։ ու այդ ճնշուած գիւղացիներին, որ նախ քուրդ բէյերի փաստացի հպատակն էին, իսկ յետոյ՝ կոլխոզի գերեալներ՝ կտրուկ բերեցին քաղաքներ, լցրեցին բազմաբնակարային շէնքեր՝ բաւական նեղ եւ ոչ ընդարձակ, հիմնականում ցածր առաստաղներով եւ փոքր պատուհաններով «խռուսչեովկաներ», եւ իրենք դարձան սովէտական քաղաքի բնակիչներ։
մենք բոլորս նեղ մութ եւ ցածր «խրուսչեովկաներից» կամ սարսափելի պանելային բարձրայարկերից դուրս եկած մարդիկ ենք։
մի դէպք էլ պատմեմ՝ մայրս պատմում էր, որ երբ երեխայ էր ու հօր գործի տեղում էր, անկապ պատահած թերթի լուսանկարի վրայ բաներ էր նկարել՝ պոզեր աւելացրել մարդկանց եւ այլն։ իր հայրը նկատեց ու սարսափեց՝ պահեց թերթը որ ոչ մէկ չտեսնի։
ի տարբերութիւն՝ բարեկեցիկ արեւմուտքում եղել ա «հպարտ քաղաքացիների» քանի սերունդ նոյնիսկ քսաներորդ դարի սզկբին։ եթէ նոյնիսկ դեպրեսիա էր՝ մարդիկ (համեմատաբար սպիտակ մաշկով մարդիկ) գիտէին որ ունեն իրաւունքներ, իհարկէ հարուստներից պակաս հաւասար են, բայց ունեն իրաւունքներ, արժանապատւութիւն, կարող են դիմել դատարան, բացել փոքր գործ, լինել «սելֆ էմփլոյդ» կամ ինչո՞ւ ոչ՝ բանուորն էլ ունէր քաղաքական իրաւունքներ, որ օսմանեան կայսրութիւնում հայերը չունէին, եւ որ ռուսաստանում գիւղացիները չունէին, եւ որ սովէտում ոչ մէկս չունէր։
ու իրենք ոչ միայն մտրակած չէին՝ էս մարդիկ «հպարտ քաղաքացի» լինելու կուլտուրա ունէին։
գոլդա մեիրն իր յուշերում գրում էր, որ երբ իր հայրը ռուսաստանից արտագաղթեց ամն եւ ընտանիքին դեռ չէր կարողացել տանել իր մօտ, նամակներում պատմում էր՝ որ էր երկրում էական չի որ հրէայ ես, «պոգրոմներ» չկան, ու արժանապատիւ, իրաւունքներով քաղաքացի ես, եթէ սեւ չես։ կարծես հէնց այդպէս էլ նշում էր։
մի անգամ, մի քանի տարի անց, երբ ընտանիքով արդէն տեղափոխուել էին ամն՝ հօր մօտ, իրենց հայրն այլ բանուորների հետ մասնակցում էր մայիսմեկեան երթի, եւ նրանք գնացին երթը նայելու։
ինչպէս այսօր մեզ մօտ՝ երթի հետ լինում են ոստիկաններ եւ շտապ օգնութեան մեքենայ՝ էնտեղ երթն ուղեկցում էին հեծեալ ոստիկաններ։
գոլդայի փոքր քոյրը յիշում էր «դրագունների» (ռուս հեծեալ զինուորականների) «գրոհները» հրէաներով բնակեցուած քաղաքների վրայ, եւ ոստիկաններին տեսնելով վախից լաց ա լինում։
իսկ գոլդան նշում ա՝ որ այս երկրում ոստիկանները պաշտպանում էին երթ անողներին։
սա քսաներորդ դարի սկիզբ ա։
իսկ արդէն «20th century women» ֆիլմում, ամէն շաբաթ մայր ու որդի, նայում էին բաժնետոմսերի գները, եւ հաշւում ինչ են կորցրել եւ ինչ են շահել։ զի արդէն այդ ժամանակ ամէն ամերիկացի կարող էր ներդրումներ անել։
սա ի դէպ, այն ա ինչ բագրատեանն էր նշում՝ թէ պարտադիր չի ունենալ միլիոններ՝ ներդրում անելու համար։ ասում էր որ մեզ անհրաժեշտ ա բորսա, ու որ կան մարդիկ որ կարող են ներդնել քսան կամ հիսուն կամ հարիւր հազար դոլար, բայց ոչ միլիոններ։ ու եթէ մեզ մօտ լինէր բորսա՝ կարելի կը լինէր տեղական այսպիսի ներդրումներ անել։ յիշում եմ որ բորսա կար իննսունականների սկզբին, չգիտեմ ինչպէս փակուեց, ու ինչու չի բացւում։
էս սերունդը, որ էսօր տեսնում եմ համալսարանում, իրենք ինձ յուշում են՝ երբ ասում եմ՝ 2007-8֊ին էսպիսի պրոցեսորներ էին դուրս եկել, իրենք ասում են՝ մենք էդ ժամանակ դպրոցում էինք ու մեզ մէկ էր։ նշանակում ա էս մեր առաջին չմտրակած սերունդն ա, սերունդ որ չի գնացել հաւաքի ու ծեծուել կամ ջրուել։ ում դժուար կը լինի բացատրել որ կաշառքի դիմաց պէտք ա քուէարկեն։ իհարկէ, իրենք նաեւ կրթուած են լինելու եւ ակնյայտօրէն վատ չեն ապրելու՝ ու հանրութեան մեծ մասը չեն ներկայացնում։
ու իհարկէ, իրենց ծնողները գիտակցուած եւ չգիտակցուած ուղերձներ տալիս են՝ ռիսկի չդիմել, գլուխը կախ աշխատել։ զի սովէտի ժամանակ կար ընդհանուր առմամբ մի գործատու՝ պետութիւնը, ու եթէ քեզ հանում էին ժողովրդի թշնամի, բայց արդէն վեգետարիան տարիներ էին, ու չէին գնդակահարում՝ ապա լաւ գործ գտնել չէիր կարողանայ, պրոֆ․ միութեան անդամ չէիր լինի, եւ սոցիալական եւ ֆինանսական կարգավիճակդ դրանից կտրուկ տուժելու էր։ իսկ մինչ սովէտ, դէ, կար մի ֆեոդալ, որից քո եւ քո ընտանիքի կեանքն էր կախուած, ու առանց ում կեանք չկար՝ գլուխը կախ աշխատելուն այլընտրանք չկար։
էս մեսիջները մենք ստանում ենք, ու ես կարծում եմ որ էն որ մեզ մօտ «մէյնսթրիմը» շատ յարգի ա, իսկ շեղումները դիտւում են որպէս տարօրինակութիւններ՝ նոյնպէս դրա հետեւանքն ա։ երբ պայմանական «նոդ» եւ «փայթըն» չկար, «սի պիւս պլիւս»֊ներ լեռլեայն «լուրջ» գործիք, ու եթէ դու դա չէիր «անում»՝ ապա ռիսկի էիր դիմում, ու պիտի այն սիրէիր, յարգէիր, եւ «անէիր», որ լինես «կարգին» եւ անցնես կանխատեսելի ճանապարհով։
կամ՝ մի ժամանակ հայաստանում տեսամոնտաժի բնագավառում կար փորձուած ստանդարտ՝ «կանոպուս» ֆիրմայի տպասալներ։ դրանց հետ համեմատելի, կամ գուցէ աւելի լաւ լուծումներ կային, բայց փորձուած ուղին դա էր՝ ոչ մէկ շեղուել չէր ուզում, զի դա կը նշանակէր մէկ֊երկու հազար դոլարի ռիսկ՝ բա որ առնես ու չստացուի՞ աշխատել։ չնայած էն ա, կարդում ես ինտերնետում, մարդիկ աշխատում են՝ բայց ինտերնետի տեղն, իհարկէ, քչերը գիտէին։
ամերիկեան ֆիլմերը, սակայն՝ հարթ եւ կանխատեսելի ճանապարհի մասին չեն՝ իրենք ներքուստ, իրենց անգիտակցականում, ընդունում են, որ «ճիշտը մի հատ» չի, ու որ անհրաժեշտութիւն չի «մէյնսթրիմի» մէջ լինել, կամ դրա փեշից բռնուել որ սովիծ չստակես, կամ պայմանական «յաջողութեան» հասնես՝ շարժական եւ անշարժ գոյքից։
ու փորձեմ աւարտել յուսադրող պատմութեամբ։ երէկ իմ՝ լինուքս հեռախօսների համար գրուած յաւելուածը (անկապ բան ա, շատ անլուրջ եւ տափակ) տեղափոխեցի անդրոիդ՝ ծախսելով մօտ երկու ժամ, իսկ եթէ փորձ ունենայի՝ կանէի մի տասնհինգ րոպէում։
դա հնարաւոր դարձաւ delphi միջավայրի fmx (firemonkey) գրադարանի շնորհիւ։ առաջ delphi֊ու մկար vcl գրադարանը, որն արմատներով գնում էր winapi ու որով կարելի էր գրել լոկ ուինդոուս ծրագրեր։ իսկ ինչպէ՞ս յայտնուեց ֆայրմանքին, որի օգնութեամբ այսօր կարելի ա գրել մէկ անգամ եւ կազմարկել նոյն ելատեքստը ստանալով՝ եւ անդրոիդի, եւ այօսի, եւ մակօսի, եւ ուինդոուսի, եւ լինուքսի ծրագրեր։
յայտնուեց այսպէս՝ տարիներ առաջ, մօտ քսա՞ն երեւի, միջին ասիայից, կարծես տաջիկիստանից կամ տուրկմենիստանից մի ռուս տղայ այդ նախագիծը սկսել էր՝ բոլորից անկախ։ փորձում էր վաճառել՝ շատ էժան, կարծես քսան֊քառասուն դոլարով էն ժամանակ, ու ձրի վերսիաներ էլ էր տալիս։ նախագիծը յայտնի դարձաւ, իսկ դելֆի֊ով զբաղուող ընկերութիւնը այդ տղային իր նախագծի հետ միասին առաւ՝ տուեցին իրան փող, բաժնետոմսեր, հրաւիրեցին լաւ աշխատանքի։ սա այն մասին ա, որ երեւի կիրթ ծնողների ընտանիքում էր, երեւի պնդել են որ գնայ համալսարան եւ կարողացել ա ընդունուել, երեւի էնտեղ տեսել ա պասկալ, երեւի էնտեղ եւ տարուել ա, ու երեւի մտքով անցել ա՝ բայց ինչի՞ չի լինում այլ հարթակների համար գրել։ ու բզբզացել, մի բան ստացել ա, հանել ա շուկայ՝ երբ դա բնաւ էլ «մէյնսթրիմ» չէր։
ապահով ուղին նոյն միջին ասիայում կը լինէր՝ սովորել սի պլիւս պիւս եւ գտնել գործ։ գուցէ էդպէս էլ արել ա, ու զուգահեռ ա իր նախագծի վրայ աշխատել։ բայց չի նեղուել որ «մէյնսթրիմ» չի։
բայց էս տղան հիմա յարգուած մարդ ա ֆիրմայում, որ պրոդուկտը վաճառում ա վեց հազար դոլարով, հաստատ միջին սի պլիւս պլիւս ծրագրաւորողից լաւ ա ապրում, նաեւ լաւ ա իրան զգում, որ նշանակութիւն ա ունեցել, ունի, եւ անկապ վինտիկ չի, ու չի ձգտում «կարգինի» մէջ լինելուն։
ու դժուար թէ իր երեխաներին նման բան սովորեցնի։
ու տէնց։
#մարդիկ #պատմութիւն #հանրութիւն #մենք #հայաստան #ռուսաստան #սովէտ #ֆեոդալիզմ #ուղերձ #ուղերձներ #սերունդ #սերունդներ #քաղաքացի #քաղաքականութիւն #ազատութիւն
սովէտական իշխանութեան վաղ տարիներին հրատարակուել էր մեծահասակների համար այբբենարան՝ պայքարում էին անգրագիտութեան հետ։
այդ գրքից դուրս եկած մեմ կայ՝ «мы не рабы, рабы не мы»։
ուշագրաւ ա որ արտայայտութիւնը կարելի ա կարդալ նաեւ աջից ձախ՝ ըստ բառերի։ կամ երբեմն գրում էին այսպէս՝
«мы не рабы, рабы немы»
այսինքն՝ մենք ստրուկ չենք, զի համր չենք, կարող ենք խօսել։
ինչն էսօր աւելի քան ակտուալ ա՝ թուիթերի եւ այլերի գրաքննութեան պատճառով։
ու ուզում եմ ասել՝ ստրուկները մենք չենք՝ մենք՝ ազատ հարթակներում՝ արտայայտուելու հնարաւորութիւն ունենք։
նաեւ մենք մեզ յաճախ ասում ենք՝ մարգինալ։ մարգինալներն էլ մենք չենք՝ մարգինալները մուտքերում աղտոտողներն են, կամ հեռախօս ցրողները։ մարգինալները՝ յանցագործներն են, նոյնիսկ երբ յատուկ ծառայութիւնների վրայ են աշխատում։
իսկ մենք մարգինալներ չենք՝ մենք նորմալ մարդիկ ենք, ով կարեւորում ա խօսքի ազատութիւնը։ ծրագրակազմի՝ մեզ չվերահսկելն ու ենթարկուելը։ եկէք դա փորձենք երբեմն կրկնել ինքներս մեզ համար։ ինձ՝ պէտք ա լինում։ ինձ համար էլ եմ գրել։
մենք ստրկուկ չենք, մենք մարգինալ չենք։ ու լուզեր չենք։ նորմալ ենք։ ազատասէր ենք։
#ազատութիւն #խօսքի_ազատութիւն #ստրկութիւն #ինտերնետ #համացանց #մարգինալ #նորմալ #նորմալութիւն #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #մենք #համր #խօսք #ռուսերէն #այբբենարան #պատմութիւն
#հոգեբանութիւն #ուղեղ #մենք
ի՞նչն է մեր մասին։
ոչ այն, ինչ մենք մեր մասին ասում/երեւակայում ենք։
մտածում եմ, գուցէ այն, ինչ մենք երեւակայում ենք, երազում ենք նրանց մասին, ում դեռ չգիտենք։
ինչո՞ւ ում դեռ չգիտե՞նք։ որովհետեւ երբ դու չգիտես միջավայրը, դու բախւում ես պատերին, ու որոշ ժամանակ անց ստանում ես տեղանքի/իրականութեան մասին որոշակի պատկերացում, ու կապտուկներով ճակատ։ ես չեմ կարծում որ ցաւով հանդերձ արուած դատողութիւնները նրանք են, որ մեզ սահմանում են, որ մեր մասին են։
այնպէս որ հակւում եմ այն մտքին, որ մեր մասին է այն, ինչպէս ենք մենք մտածում նրանց մասին, ում դեռ հազիւ գիտենք, երբ քարտէզը դատարկ է, ու նկարելու, պատկերացնելու շատ տեղ կայ։
իսկ յետոյ մենք դատապարտուած հնարաւորութիւն ունենք ենք աւելի լաւ պատկերացնել իրականութիւնը, եթէ մեր ճանաչելու ձգտումը փոխադարձ լինի։
#յարաբերութիւններ #սէր #մարդիկ #իրականութիւն #մենք #ես #անձ #երեւակայութիւն #երազանք #գիտելիք #ցաւ #պատկերացում