մի բան էլ սովէտի մասին։
մարդիկ կան, որ նշում են, թէ սա գաղութացում չէր։ իրենք գիտեն գաղութացումը որպէս հնդկաստանի, կամ հնդկացիների, կամ կոնգօյի գաղութացում։ բայց ընդհանուր առմամբ չպէտք ա մոռանալ որ գաղութացնողը՝ կապիտալիստի շահն ա առաջ տարել, եւ հաշուի չի առել, բնականաբար, տեղացիների շահերը։
որովհետեւ «կարում էր անում էր»։
ու սովէտն էլ իր շահերն ունէր, որ կարող էր (կարում էր) պարտադրել։ եւ խոմսկին էլ ա նշում, որ սովէտն ըստ էութեան ինքը մի մոնոպոլիստ կապիտալիստ էր։
այնպէս որ գաղութացումը պոզով պոչով չպիտի լինի, ինչ կար՝ հէնց դա էր։
գուցէ դա աւելի լաւ էր, քան լիովին ցեղասպանուած լինելը՝ վստահ չեմ որ դա էր այլընտրանքը, բայց այդպէս գոնէ ներկայացւում ա պրո ռուսական քարոզչութեան մէջ, եւ էդպէս ներկայացուել ա սովէտի ժամանակ՝ թուրքիան (ոչ միշտ) դեմոնիզացուել ա որպէսզի սեպարատիզմը զսպուի։ այնինչ, ոնց որ, լրիւ հնարաւոր էր մի քիչ աւելի սթափ քաղաքականութիւն վարել, եւ կարող ա եւ ստացուէր որ թուրքիան կը հանդուրժէր մի 60 հազար քառակուսի կիլոմետր հայաստան։ այն, ինչ ռուսաստանը չէր հանդուրժում՝ նրան պէտք չէր անկախ հայաստան։
բայց դէ ամէնն անցեալում ա։
ու տէնց։
#գաղութացում #սովէտ #պատմութիւն
սովէտ սիրողներին էս տուէք էլի՝
https://www.youtube.com/watch?v=4hFoMkQCuqw
ու դուք տեսէք որ զգաք։ ես զգացել եմ, ուզում եմ զգաք։
ինչ֊որ պատճառով ռուսական կայսրութիւններն, իրենց բոլոր ռեինկարնացիաներով, էսպիսին են, ինչպէս էս տպիչը։
#պատմութիւն #տպիչ #խսհմ #սովետ #սովէտ #սոցիալիզմ #տնտեսութիւն #տէք
ինչ սպամեր եմ ստանում թաթարստանից։
այ մենք էլ եթէ թաթարստանի պէս լինէինք, մենք էլ սպամ կուղարկէինք։ ռուսերէն։ ջերմուկ կը ծախէինք։ կամ եթէ ոչ ջերմուկ՝ ապա երեւի գոնէ բջնի։
ինչ կեանք կը լինէր։
յիշեցնում ա էն սովէտը երբ տարադրամ էնքան չունէին որ abba խմբին գնացքներով նաֆթ էին ուղարկում ձայնապնակ տպելու համար։ էդ դեռ բարի էին, ուրիշներին էդ էլ չէին տալիս։
#թաթարստան #նաֆթ #սպամ #սովէտ #խսհմ #պատմութիւն
սովէտական շէնքերի մուտքերում երբեմն լինում էր մանր քարիկներով յատակ։ երեւի տեսած կաք։
իրականում թանկ բան ա, կոչւում ա՝ տերացօ։
բա ո՞նց են կարողացել։
պատասխանը՝ համարեա գրեթէ ձրի աշխատուժ։
մարդիկ չէին կարող երկրից դուրս գալ, փախչել, ու ստիպուած էին աշխատել էն գումարով, որը տալիս էին։ հնարաւոր չէր աշխատավարձ սակարկել՝ բոլորը նոյն պաշտօնում ստանում էին նոյն աշխատավարձը։
իսկ չաշխատելը էլի չէր թոյլատրւում՝ յօդուած կար դրա վերաբերեալ։
էդպէս գրեթէ միայն մինիմալ գոյատեւելու ծախսերը փակելով մարդիկ աշխատում էին, զի այլընտրանք չունէին։ այլապէս զանգուածային արտագաղթ կը լինէր։ ստրկութիւնից շատ հեռու չէր։ էլ չեմ նշում որ երկար ժամանակ գիւղացիներն իրաւունք չունէին տեղափոխուելու, եւ նրանց դա թոյլ տուեցին միայն էն ժամանակ, երբ զգացին որ քաղաքների նոր գործարաններին պէտք կը լինեն։
ու էսպէս շատ բան սովէտում արուել ա շատ էժան՝ մարդկանց չվճարելով։
#սովէտ #սովետ #խսհմ #պատմութիւն #տնտեսութիւն #ազատութիւն
մենք կարողացանք յաջողութեան հասնել ներթափանցելով բալտեան գաղթական կազմակերպութիւններ, առանձնապէս շուեդիայում։ եւ ունէինք գործակալների լաւ ցանց ուկրաինական գաղթականների մէջ, առանձնապէս՝ կանադայում, ուր ապրում էին մի քանի միլիոն ուկրաինացի։ սակայն գաղթականների կազմակերպութիւնը մենք ամենախորքային ձեւով ներթափանցեցինք՝ աքսորուած հայերի խումբն էր՝ դաշնակցութիւնը։
մի ժամանակ այն հաստատակամ ազգայնական խումբ էր, որ աշխատում էր անկախ հայկական պետութեան համար։ ժամանակի ընթացքում մենք տեղաւորեցինք այնքա՛ն շատ գործակալ, որ ոմանք նոյնիսկ հասան կառավարող պաշտօնների։ մեզ յաջողուեց արդիւնաւէտօրէն չէզոքացնել այդ խումբը, եւ ութսունականներին դաշնակցութիւնը այլեւս չէր պայքարում հայաստանում սովէտական իշխանութեան դէմ։ կազմակերպութիւնն եւ դրա որոշ անդամները հաւաքագրուեցին ԿԳԲ։
տարիներ անց, 1992֊ին, երբ դաշնակցութեան առաջնորդներն եւ այլ հայ ազգայնականները թիրախաւորում էին հայաստանի նախագահ լեւոն տէր֊պետրոսեանին բաւական ազգայնական չլինելու համար, ես նրանից զանգ ստացայ՝ իր հետ ունեցել եմ մի քանի ընկերական զրոյց իմ մոսկուայի բնակարանում։ նա օգնութեան կարիք ունէր՝ պաշտպանուելու դաշնակցութեան յարձակումներից, եւ ես տրամադրեցի նրան եւ հայ մամուլին տեղեկատւութիւն՝ եօթանասունականներին այդ գաղթական խումբ ԿԳԲ֊ի ներթափանցման մասին։
աղբիւր՝ «հետախոյզների առաջնորդ՝ արեւմուտքի դէմ լրտեսութեան 32 տարիս հատուկ ծառայութիւններում» (spymaster, my thirty-two years in Intelligence and espionage against the west, oleg kalugin.)
#պատմութիւն #կալուգին #օլեգ_կալուգին #գիրք #էկրանահան #դաշնակցութիւն #կգբ #սովէտ #խսհմ #հայաստան #անկախութիւն
սովէտում 11 տարի «նեպրերիվկա» ձեւով էին աշխատում։
մինչ էդ միայն կիրակին էր ազատ, այսինքն տարին մօտ հիսուն օր էր ազատ մնում։
էս ձեւով իբր «ափգրէյդ» էր՝ մօտ եօթանասուն օր էր ազատ։ բայց ոչ ընտանիքի անդամների հետ միաժամանակ։
ու մարդիկ դժգոհ էին՝ ի՞նչ անեն էդ ազատ օրը, եթէ մենակ են։
միտքն էն էր, որ գործարանն ամէն օր աշխատի։
սակայն սա նաեւ դիտարկում են որպէս մարդկանց բաժանելու ու շփման հնարաւորութիւն չտալու ձեւ։ ու խփում էր հաւատացեալներին, զի պարտադիր չի կիրակի օրն ազատ լինէին ու տաճար գնային։
#պատմութիւն #օրացոյց #սովէտ #խսհմ #բռնապետութիւն
#պաստառ #սովէտ #խսհմ #պատմութիւն
ես եթէ ժապաւէնային լաբ ունենայի, մրցակիրների մասին վատ֊վատ բաներ պիտի խօսէի, ու կասէի՝ իրենց մօտ մի գնացէք, իրենց սկաները սովետական ա, ժապաւէնները ծամում ա։
#ժապաւէն #անկապ #սովէտ #երիզ #ձայնաերիզ #մագնիտոֆոն #պատմութիւն
ամէն անգամ էս սովէտական բարձրայարկի մուտք մտնելիս, երբ հոտը խփում ա քթիս, երբ տեսնում եմ դարաւոր կեղտն ամէնուր, երբ արդէն հասկանում եմ ինչ վատ ա մտածուած ամէնը՝ խողովակները, լարերը, ամէն անգամ հասկանում եմ, որ մոռացել էի՝ էդ ո՞նց ա սովէտական բարձրայարկի մէջ ապրել։
ես մեծացել եմ տէնց մի շէնքում։ աւելի վատ հոտով՝ զի աղբատարներն այն ժամանակ գործում էին։ արդէն ահաւոր վատ վիճակում էր՝ զի շէնքը բոլորն ատում էին։ ու ոչ մէկ դրա մասին չէր հոգում։ եւ դա նորմալ ա։
էսօր նաեւ գիտեմ, որ էդ շէնքերի մէջ ապրողները չեն կարողանում թոյլ տալ իրենց այդ շէնքերի բարեկարգումը։ զի եթէ կարող են թոյլ տալ՝ էդ շէնքերում էլ ինչի՞ ապրեն։
ու էստեղ ապրելով դու չես նկատում էդ ջուրը՝ էդ կեղտը։ չես նկատում էդ լարերը՝ նորմալ ա։ չես նկատում որ վերելակն ահաւոոոոր ա։ էդ նորմալ ա։ բա ուրիշ ի՞նչ ձեւ ա լինում։ դու չգիտես։
դու չգիտես որ այլ ձեւ հնարաւոր ա՝ ու դա ա սարսափելին։
ու ես չգիտէի որ այլ ձեւ հնարաւոր ա։ ու ես 16 տարեկանից ապրել եմ քաղաքի կենտրոնում բաւական լաւ, հինգ յարկանի շէնքերում։ որտեղ մարդիկ այլ էին, որտեղ բոլորն իրար գիտէին, որտեղ շէնքերը սիրում էին, ու որտեղ երբ մաքուր չէր՝ մէկ ա համեմատելի չէր սրա հետ։
սա՝ աղէտ ա։
ու ամէն բարձրայարկ՝ աղէտ ա։
ու մեր խնդիրն ա որ մարդիկ դուրս գան աղքատութիւնից։ ու երբ իրանք դուրս գան աղքատութիւնից, իրանք կը մտածեն՝ ինչի՞ ենք ստեղ ապրում։
եւ էս շէնքերը կը պայթեցնենք կը գնան։ էս կոնկրէտ նախագծից նոյնիսկ նմուշի համար պէտք չի թողնել՝ շատ ա սարսափելի։
ահաւոր ա գիտակցել, որ խսհմ տարիների շինարարութեան մեծ մասը՝ զրօ գին ունի։ պէտք չի։ ու հնարաւորինս շուտ պէտք ա դրանցից պրծնել։
ցանկացած բարձրայարկ՝ աղէտ ա, ու էսօր կառուցուողները դեռ կը դառնան ահաւորը։ կը դառնան աւելի ուշ՝ նախկինում, սովէտում, մի գիւղ բերում լցնում էին երկու բարձրայարկի մէջ՝ ու էդ մարդիկ դեռ պէտք ա հասկանային ինչ կատարուեց իրենց հետ, իսկ էսօր նոր բարձրայարկերում ապրում ա «միջինոտ» դաս, որ որոշակի «կուլտուրա» ունի, քաղաքին սովոր ա, ու դեռ յիշում ա ինչքան փող ա վճարել, ու շարունակում ա վճարել, եւ շէնքին վերաբերմունքը շատ վատը չի։ ապահով ընտանիքների երեխաներն էլ քիչ թէ շատ քաղաքակիրթ են, ու վառուող լուցկիները պատերին չեն խփում։
բայց դա կը տեւի ճիշտ մինչ էն ժամանակ, երբ կը սկսեն կառուցուել լաւ թաղամասեր՝ խիտ իրար մօտ կանգնած սիրուն ցածրայարկներով։ ապա այդ նորակառոյց բարձրայարկում ապրողը կը մտածի՝ ինչի՞ եմ ես էստեղ ապրում։ ինչի՞ եմ ես պատուհանից նայում էս այլ բարձրայարկին։ ինչի՞ ես երբ դուրս եմ գալիս՝ էս շէնքերի մէջ պիտի անցնեմ։ ու նա կը վաճարի իր տունը։ եւ իր հարեւանը կը վաճառի։ եւ գինն ընկնելու ա։ եւ վարձի գինն էլ։
եւ ո՞վ ա գալու այդ բարձրայարկ՝ նա ով փող չունի։ եւ էս շէնքն էլ ա աղէտալի լինելու։ ու «էլիտար» բարձրայարկը պէտք կը լինի քանդել, զի խնդիրներն անլուծելի են լինելու։
բայց դա յետոյ։ այսօր ուզում էի ասել, որ ամէն անգամ հասկանում եմ, որ մոռացել եմ։ ու ինչ հեշտ ա մոռանալը։
ու տէնց։
#քաղաք #շէնք #խսհմ #սովէտ #պատմութիւն #աղէտ #բարձրայարկ #կառուցապատում #համայնք #աղքատութիւն #հանրութիւն
էսօր դուբնան էի յիշում, կրկին մտածում էի՝ ինչ ահաւոր երկիր էր սովէտը։ քիչ ա բանտարկեալներն են քաղաքը կառուցել՝ ու զանգուածային գերեզմանոցներ կան քաղաքի շուրջ, ուր ոչ մէկ չգիտի էլ քանի հոգի ա թաղուած, ու ովքեր էին, բայց եւ այլընտրանք չկար՝ պիտի ուրախ լինէիր, որ քեզ բանի տեղ են դրել, տուն են տուել էդ մեկուսացուած քաղաքում՝ ահաւոր տուն, փոքր պատուհաններով, ցածր առաստաղով, փայտէ հատակով, բարակ պատերով՝ այդ ցո՜ւրտ տեղում։ զի չես գնայ այլ երկիր։
ու իսկապէս, երջանիկ էիր, որ էդ խուցը ստացել ես։ բա ուրիշ ի՞նչ անէիր։
կրծել ես գիրք, պարապել ես եւ արժանացար այդ պատուին՝ առաւօտը շուն մետաղէ տարադ վերցնես, գնաս կանգնես էն կաթ բերող մեքենայի մօտ հերթ։ լցնեն, տանես տուն, եռացնես, խմես, հագնես մոխրագոյն շորերդ ու գնաս գործի։
ու դողաս որ մի բան էն չասես, կամ չանես՝ էդ խուցդ կը փոխեն մի այլ խցով՝ աւելի հեռու։ եւ աւելի քիչ քաղաքացիական։
#սովէտ #խսհմ #շէնք #պատմութիւն
սա էլ ա թխած մեքենայ։
#սովետ #սովէտ #մեքենայ #պատմութիւն
թբիլիսիի «փաբրիկա»֊ի հին սովետական աթոռների դիզայնը «ոգեշնչուած» ա
արեւմտեան յայտնի «canteen chair» դիզայնից՝
#դիզայն #նախագծում #աթոռ #խսհմ #սովետ #սովէտ #թբիլիսի #ֆաբրիկա #փաբրիկա #պատմութիւն
գուցէ յիշում էք այս սովէտական միջոցառման մասին եւ դրա լոգօյի մասին գրառումը։
այսօր «ֆրի նիւս»֊ի «բումերանգները» դիտելիս, չկարողացայ չնկատել այդ փառատօնի «մերչով» ճամպրուկը՝
ըստ երեւոյթին շատ չեն մտածել, ճամպրուկ էր պէտք, առաջին պատահածը նկարեցին։ նաեւ աւելացնեմ, որ սովորական մարդիկ էդ փառատօնի չէին գնայ, նման փառատօնի մասին հետաքրքիր ա կարդալ (ռուսերէն) անդրանիկի յիշողութիւնները՝ զրօ, մէկ, երկու, երեք։
#մոսկուա #փհենեան #լոգո #լոգօ #դիզայն #դիզայն #փառատօն #անկապ #էկրանահան #ֆիլմ #բումերանգ #հայֆիլմ #սովետ #սովէտ #խսհմ #պատմութիւն
ինչ֊որ տանն եմ, ուր պարբերաբար հեռուստացոյց եմ հանդիպում։ էսօր էկրանի անկիւնում գրուած էր՝ «free news» ու տակը հայերէն՝ կարդացի «ձրի նիւս», շատ ուշ նկատեցի որ իրականում «ձրի» չի՝ «ֆրի» ա։
առաջին անգամ իմացայ «բումերանգ» կարճամետրաժների մասին, ուշ սովէտի շրջանում ընդունուած էր չինովնիկներին, կամ տարբեր բաներ ծաղրող ֆիլմեր անել։
բայց ես տեսայ մի քանի սեւ սպիտակ նիւթ, որ չեմ գտնում համացանցում։
մէկում ծաղրում էին քաղքենիութիւնը, ապահով ընտանիքի հարսանիք էին ցոյց տալիս, ու մարդիկ բարձրացնում էին աստիճաններով զոյգի համար հեռուստացոյց, կահոյք։
ինչն ապշեցրեց՝ շատ ընդարձակ աստիճանավանդակ, հետաքրքիր աստիճաններ, որ հարթակները իրարից առանձին օդում կախուած էին։ չեմ իմանում ինչ շէնք էր, ոնց որ բնակելի շէնք էլ չլինէր։
իսկ յետոյ սեւ սպիտակ մուլտ էր, ապշելու, հետաքրքիր ա որ թուի էր՝ թռչունները բանուորներ էին, ում փող են տալիս, ու իրենք սկսում են պատեր քանդելուց, ու պատուհաններ դնելուց, յետոյ կահոյք են սարքում, իսկ յետոյ սկսում են շէնքի մէջ տարբեր տեղեր առաջ տալ (մի պահ շատ հաւէս մոդերնիստիկ տեսք ձեռք բերեց շէնքը), յետոյ աստիճաններ են աւելացնում դրսից, պատշգամբ հռոմէական սիւներով, ու մեքենայի համար ճանապարհ ներքեւից ինչ֊որ յարկ։
յետոյ շէնքը փլւում ա, ու լիքը շտապ օգնութիւններ են քշում։
իսկ յետոյ անցան գունաւոր էպիզոդների, երեւի աւելի նոր էին։ էնտեղ էլ ծաղրում էին «անգործ մելոմանների», որ կիթառ են նուագում ու ուրախանում են, փոխարէնը, երեւի, գնան գործարանում աշխատեն։ իրենց ամէն տեղից տշում են, վախեցնում «թաղային» կանչելով։ վերջում էդ տղաներից մէկը հարցնում ա՝ «ախր ի՞նչ ենք ձեզ արել, խանգարո՞ւմ ենք, մեզ համար երգում ենք», ու իսկապէս, ի՞նչ են արել։ բայց իրենց դէ վերջում տշում են, ու իրենք փախչում, ու դէ կարգինը յաղթում ա։
#բումերանգ #ֆիլմ #հայֆիլմ #կարճամետրաժ #սովետ #սովէտ #ֆիլմ #պատմութիւն
աստուատ՝
https://beza1e1.tuxen.de/lore/crash_cows.html
#ծրագրաւորում #կով #կովեր #պատմութիւն #սովետ #սովէտ #խսհմ #տեք #գնացք #սուերդլովսկ #համակարգիչ #կարգիչ #SM-1800 #PDP-11 #ծրագրակազմ
այսօր խօսք գնաց այն «հարուստ հայրիկ — աղքատ հայրիկ» գրքից, ու կարծիք հնչեց, որ մենք սովէտական բեքգրաունդով գաղափար չունենք այն մասին թէ ինչ ա ինուեստիցիան, կամ գործարարութիւնը, եւ ինչ անել փողի հետ նոյնիսկ եթէ այն մի պահ յայտնուեց։
ու ես ուզում եմ ասել, որ մենք ոչ միայն դրա կուլտուրան չունենք։ վիճակը շատ աւելի ահաւոր ա։
ռուսները սիրում են կրկնել մի գրողի խօսքերն այն մասին, որ ռուսաստանում չի ստացւում որ լինի երկու չմտրակած սերունդ։
եւ ես շատ լաւ զգում եմ, որ մենք բոլորս ճնշուած եւ անկիրթ գիւղացիների հետնորդներն ենք։ լաւագոյն դէպքում մէկ երկու սերունդը կիրթ ա եղել, բայց նախ համեմատաբար կիրթ, ինչքան հնարաւոր էր փակ երկրում լինել, աշխարհից կտրուած լինելով, եւ միեւնոյնն ա՝ ճնշուած։
ու մի պահ, ի դէպ ոչ շատ վաղուց, զի սովէտական հայաստանը էնպէս չի որ ինդուստրիալիզացւում էր մինչեւ երկրորդ համաշխարհային, ու իրականում քաղաքները սկսեցին կտրուկ աճել արդէն վաթսունականներից յետոյ։ ու այդ ճնշուած գիւղացիներին, որ նախ քուրդ բէյերի փաստացի հպատակն էին, իսկ յետոյ՝ կոլխոզի գերեալներ՝ կտրուկ բերեցին քաղաքներ, լցրեցին բազմաբնակարային շէնքեր՝ բաւական նեղ եւ ոչ ընդարձակ, հիմնականում ցածր առաստաղներով եւ փոքր պատուհաններով «խռուսչեովկաներ», եւ իրենք դարձան սովէտական քաղաքի բնակիչներ։
մենք բոլորս նեղ մութ եւ ցածր «խրուսչեովկաներից» կամ սարսափելի պանելային բարձրայարկերից դուրս եկած մարդիկ ենք։
մի դէպք էլ պատմեմ՝ մայրս պատմում էր, որ երբ երեխայ էր ու հօր գործի տեղում էր, անկապ պատահած թերթի լուսանկարի վրայ բաներ էր նկարել՝ պոզեր աւելացրել մարդկանց եւ այլն։ իր հայրը նկատեց ու սարսափեց՝ պահեց թերթը որ ոչ մէկ չտեսնի։
ի տարբերութիւն՝ բարեկեցիկ արեւմուտքում եղել ա «հպարտ քաղաքացիների» քանի սերունդ նոյնիսկ քսաներորդ դարի սզկբին։ եթէ նոյնիսկ դեպրեսիա էր՝ մարդիկ (համեմատաբար սպիտակ մաշկով մարդիկ) գիտէին որ ունեն իրաւունքներ, իհարկէ հարուստներից պակաս հաւասար են, բայց ունեն իրաւունքներ, արժանապատւութիւն, կարող են դիմել դատարան, բացել փոքր գործ, լինել «սելֆ էմփլոյդ» կամ ինչո՞ւ ոչ՝ բանուորն էլ ունէր քաղաքական իրաւունքներ, որ օսմանեան կայսրութիւնում հայերը չունէին, եւ որ ռուսաստանում գիւղացիները չունէին, եւ որ սովէտում ոչ մէկս չունէր։
ու իրենք ոչ միայն մտրակած չէին՝ էս մարդիկ «հպարտ քաղաքացի» լինելու կուլտուրա ունէին։
գոլդա մեիրն իր յուշերում գրում էր, որ երբ իր հայրը ռուսաստանից արտագաղթեց ամն եւ ընտանիքին դեռ չէր կարողացել տանել իր մօտ, նամակներում պատմում էր՝ որ էր երկրում էական չի որ հրէայ ես, «պոգրոմներ» չկան, ու արժանապատիւ, իրաւունքներով քաղաքացի ես, եթէ սեւ չես։ կարծես հէնց այդպէս էլ նշում էր։
մի անգամ, մի քանի տարի անց, երբ ընտանիքով արդէն տեղափոխուել էին ամն՝ հօր մօտ, իրենց հայրն այլ բանուորների հետ մասնակցում էր մայիսմեկեան երթի, եւ նրանք գնացին երթը նայելու։
ինչպէս այսօր մեզ մօտ՝ երթի հետ լինում են ոստիկաններ եւ շտապ օգնութեան մեքենայ՝ էնտեղ երթն ուղեկցում էին հեծեալ ոստիկաններ։
գոլդայի փոքր քոյրը յիշում էր «դրագունների» (ռուս հեծեալ զինուորականների) «գրոհները» հրէաներով բնակեցուած քաղաքների վրայ, եւ ոստիկաններին տեսնելով վախից լաց ա լինում։
իսկ գոլդան նշում ա՝ որ այս երկրում ոստիկանները պաշտպանում էին երթ անողներին։
սա քսաներորդ դարի սկիզբ ա։
իսկ արդէն «20th century women» ֆիլմում, ամէն շաբաթ մայր ու որդի, նայում էին բաժնետոմսերի գները, եւ հաշւում ինչ են կորցրել եւ ինչ են շահել։ զի արդէն այդ ժամանակ ամէն ամերիկացի կարող էր ներդրումներ անել։
սա ի դէպ, այն ա ինչ բագրատեանն էր նշում՝ թէ պարտադիր չի ունենալ միլիոններ՝ ներդրում անելու համար։ ասում էր որ մեզ անհրաժեշտ ա բորսա, ու որ կան մարդիկ որ կարող են ներդնել քսան կամ հիսուն կամ հարիւր հազար դոլար, բայց ոչ միլիոններ։ ու եթէ մեզ մօտ լինէր բորսա՝ կարելի կը լինէր տեղական այսպիսի ներդրումներ անել։ յիշում եմ որ բորսա կար իննսունականների սկզբին, չգիտեմ ինչպէս փակուեց, ու ինչու չի բացւում։
էս սերունդը, որ էսօր տեսնում եմ համալսարանում, իրենք ինձ յուշում են՝ երբ ասում եմ՝ 2007-8֊ին էսպիսի պրոցեսորներ էին դուրս եկել, իրենք ասում են՝ մենք էդ ժամանակ դպրոցում էինք ու մեզ մէկ էր։ նշանակում ա էս մեր առաջին չմտրակած սերունդն ա, սերունդ որ չի գնացել հաւաքի ու ծեծուել կամ ջրուել։ ում դժուար կը լինի բացատրել որ կաշառքի դիմաց պէտք ա քուէարկեն։ իհարկէ, իրենք նաեւ կրթուած են լինելու եւ ակնյայտօրէն վատ չեն ապրելու՝ ու հանրութեան մեծ մասը չեն ներկայացնում։
ու իհարկէ, իրենց ծնողները գիտակցուած եւ չգիտակցուած ուղերձներ տալիս են՝ ռիսկի չդիմել, գլուխը կախ աշխատել։ զի սովէտի ժամանակ կար ընդհանուր առմամբ մի գործատու՝ պետութիւնը, ու եթէ քեզ հանում էին ժողովրդի թշնամի, բայց արդէն վեգետարիան տարիներ էին, ու չէին գնդակահարում՝ ապա լաւ գործ գտնել չէիր կարողանայ, պրոֆ․ միութեան անդամ չէիր լինի, եւ սոցիալական եւ ֆինանսական կարգավիճակդ դրանից կտրուկ տուժելու էր։ իսկ մինչ սովէտ, դէ, կար մի ֆեոդալ, որից քո եւ քո ընտանիքի կեանքն էր կախուած, ու առանց ում կեանք չկար՝ գլուխը կախ աշխատելուն այլընտրանք չկար։
էս մեսիջները մենք ստանում ենք, ու ես կարծում եմ որ էն որ մեզ մօտ «մէյնսթրիմը» շատ յարգի ա, իսկ շեղումները դիտւում են որպէս տարօրինակութիւններ՝ նոյնպէս դրա հետեւանքն ա։ երբ պայմանական «նոդ» եւ «փայթըն» չկար, «սի պիւս պլիւս»֊ներ լեռլեայն «լուրջ» գործիք, ու եթէ դու դա չէիր «անում»՝ ապա ռիսկի էիր դիմում, ու պիտի այն սիրէիր, յարգէիր, եւ «անէիր», որ լինես «կարգին» եւ անցնես կանխատեսելի ճանապարհով։
կամ՝ մի ժամանակ հայաստանում տեսամոնտաժի բնագավառում կար փորձուած ստանդարտ՝ «կանոպուս» ֆիրմայի տպասալներ։ դրանց հետ համեմատելի, կամ գուցէ աւելի լաւ լուծումներ կային, բայց փորձուած ուղին դա էր՝ ոչ մէկ շեղուել չէր ուզում, զի դա կը նշանակէր մէկ֊երկու հազար դոլարի ռիսկ՝ բա որ առնես ու չստացուի՞ աշխատել։ չնայած էն ա, կարդում ես ինտերնետում, մարդիկ աշխատում են՝ բայց ինտերնետի տեղն, իհարկէ, քչերը գիտէին։
ամերիկեան ֆիլմերը, սակայն՝ հարթ եւ կանխատեսելի ճանապարհի մասին չեն՝ իրենք ներքուստ, իրենց անգիտակցականում, ընդունում են, որ «ճիշտը մի հատ» չի, ու որ անհրաժեշտութիւն չի «մէյնսթրիմի» մէջ լինել, կամ դրա փեշից բռնուել որ սովիծ չստակես, կամ պայմանական «յաջողութեան» հասնես՝ շարժական եւ անշարժ գոյքից։
ու փորձեմ աւարտել յուսադրող պատմութեամբ։ երէկ իմ՝ լինուքս հեռախօսների համար գրուած յաւելուածը (անկապ բան ա, շատ անլուրջ եւ տափակ) տեղափոխեցի անդրոիդ՝ ծախսելով մօտ երկու ժամ, իսկ եթէ փորձ ունենայի՝ կանէի մի տասնհինգ րոպէում։
դա հնարաւոր դարձաւ delphi միջավայրի fmx (firemonkey) գրադարանի շնորհիւ։ առաջ delphi֊ու մկար vcl գրադարանը, որն արմատներով գնում էր winapi ու որով կարելի էր գրել լոկ ուինդոուս ծրագրեր։ իսկ ինչպէ՞ս յայտնուեց ֆայրմանքին, որի օգնութեամբ այսօր կարելի ա գրել մէկ անգամ եւ կազմարկել նոյն ելատեքստը ստանալով՝ եւ անդրոիդի, եւ այօսի, եւ մակօսի, եւ ուինդոուսի, եւ լինուքսի ծրագրեր։
յայտնուեց այսպէս՝ տարիներ առաջ, մօտ քսա՞ն երեւի, միջին ասիայից, կարծես տաջիկիստանից կամ տուրկմենիստանից մի ռուս տղայ այդ նախագիծը սկսել էր՝ բոլորից անկախ։ փորձում էր վաճառել՝ շատ էժան, կարծես քսան֊քառասուն դոլարով էն ժամանակ, ու ձրի վերսիաներ էլ էր տալիս։ նախագիծը յայտնի դարձաւ, իսկ դելֆի֊ով զբաղուող ընկերութիւնը այդ տղային իր նախագծի հետ միասին առաւ՝ տուեցին իրան փող, բաժնետոմսեր, հրաւիրեցին լաւ աշխատանքի։ սա այն մասին ա, որ երեւի կիրթ ծնողների ընտանիքում էր, երեւի պնդել են որ գնայ համալսարան եւ կարողացել ա ընդունուել, երեւի էնտեղ տեսել ա պասկալ, երեւի էնտեղ եւ տարուել ա, ու երեւի մտքով անցել ա՝ բայց ինչի՞ չի լինում այլ հարթակների համար գրել։ ու բզբզացել, մի բան ստացել ա, հանել ա շուկայ՝ երբ դա բնաւ էլ «մէյնսթրիմ» չէր։
ապահով ուղին նոյն միջին ասիայում կը լինէր՝ սովորել սի պլիւս պիւս եւ գտնել գործ։ գուցէ էդպէս էլ արել ա, ու զուգահեռ ա իր նախագծի վրայ աշխատել։ բայց չի նեղուել որ «մէյնսթրիմ» չի։
բայց էս տղան հիմա յարգուած մարդ ա ֆիրմայում, որ պրոդուկտը վաճառում ա վեց հազար դոլարով, հաստատ միջին սի պլիւս պլիւս ծրագրաւորողից լաւ ա ապրում, նաեւ լաւ ա իրան զգում, որ նշանակութիւն ա ունեցել, ունի, եւ անկապ վինտիկ չի, ու չի ձգտում «կարգինի» մէջ լինելուն։
ու դժուար թէ իր երեխաներին նման բան սովորեցնի։
ու տէնց։
#մարդիկ #պատմութիւն #հանրութիւն #մենք #հայաստան #ռուսաստան #սովէտ #ֆեոդալիզմ #ուղերձ #ուղերձներ #սերունդ #սերունդներ #քաղաքացի #քաղաքականութիւն #ազատութիւն
2010֊ին ամն֊ում էի, ու մի պահ էնպէս ստացուեց որ մի չինացի աղջիկ օգնում էր զբօսնել կամ շոփինգի տեղերը գտնել։
ես ուզում էի «levis»֊ի խանութ, ու նա զարմացաւ՝ ասաց՝ բայց ինչի՞ եկել հասել ես նյ որ «levis» առնե՞ս։ ու էդքան էժան բրե՞նդ։ ասացի՝ «դէ հա՞»։ ասաց՝ «դէ չգիտեմ, եթէ ուզում ես տէնց խլամ էժան բաներ առնել, օկէյ, իմ գործը չի»։
ու մեր բեքգրաունդները ահաւոր տարբեր էին, զի ինձ համար «levis»֊ը որակ էր եւ ամերիկայի խորհրդանիշ։ սովէտի ժամանակ անհասանելի հաճոյք, որը նոյնիսկ հետսովետական հայաստանում էր անհասանելի։ բայց լաւ ա 2010֊ին մենք արդէն ունէինք փոքրիկ խանութ ուր հնարաւոր էր իրենց ջինսերից առնել՝ ահաւոր թանկ։ եւ ընտրութիւն չկար, իհարկէ։
իր համար նաեւ անհասկանալի էր՝ ինչի՞ ա մարդը հասել ամն ու նյ որ առնի իրան «լեւիս», որն իր համար էժան անկապ բան էր ու բնաւ որակի մասին չէր։
բայց այո, մեր իրականութիւնը դա էր՝ ես պիտի նյ հասնէի, որ ինձ թոյլ չտայի էնտեղից վերադառնալ առանց «լեւիսի» խանութ մտնելու։
զի մեկուսացուած էինք շատ շատ շատ։
#պատմութիւն #ամն #նյ #լեւիս #լիւայս #ջինս #խանութ #մեկուսացում #սովետ #սովէտ #առօրեայ #երեւան #անկապ
մի քաաի օր առաջ օպէլ եմ տեսել, հետեւից գրուած էր՝ «за то не совет»։ էն որ ինչ֊որ բան կպցնում են, տպատառ էր։
ակնյայտօրէն տեքստը ստեղ էին տպել, զի ռդ֊ում դժուար թողարկէին առանձին «за» ու «то», երբ պէտք ա «зато»։ նաեւ «սովէտ» բառը կաւարտէին՝ «не советская», օրինակ։
մէկ էլ մտքի հետ կարող ա չհամաձայնէին։
#երեւան #սովետ #սովէտ #մեքենայ #փողոց #ռուսերէն #օպէլ #ուղերձ
ասում ա՝
— սովէտի ժամանակ միշտ քուէարկում էինք՝ մեզ թերթիկները նախապէս բաժանում էին, ասում էին այդ օրը կը գաք կը գցէք։ մենք չէինք գնում, երեկոյեան մէկը գալիս տներով անցնում էր բոլորից հաւաքում էր թերթիկները տանում գցում տուփերի մէջ։
#ընտրութիւններ #սովէտ #խսհմ #ժողովրդավարութիւն #պատմութիւն
տեսէք ռուսները ինչ են արել՝ йцукен֊ին համապատասխան ֆոնետիկ ձեւով շարել են լատինական տառերը։ իրականում ահաւոր արդարացուած ա՝ եթէ դու գիտես йцукен, ինչի՞ սովորես qwerty, որ միտումնաւոր վատ ա նախագծած։ այլ հարց ա որ էնպէս չի որ ստացուած jcuken֊ն ա շատ յարմարաւէտ անգլերէնի համար։
իսկ jcuken֊ը սովէտի համար փախած շարուածք չէր՝ ընդունուած բան էր՝
ու տէնց։
#ստեղնաշար #սովետ #սովէտ #համակարգիչ #կարգիչ #պատմութիւն #շարուածք
լուսօյի գրառումը տեսայ, յիշեցի որ երէկ վարլամովի վիդեօն էի նայում ալբանիայի, աւելի ճիշտ՝ իրենց դիկտատորի մասին։
ու նա ցոյց տուեց դամբարանը, որ էդպէս էլ չօգտագործեցին որպէս դամբարան, ու տէնց լքուած տարածք էր, եւ պատմեց, որ MVRDV֊ն ա հիմա նախագիծ անում, դէ տեսաւ անյտեղ որ գործ են անում, ու պաստառների վրայ գրուած ա։
իսկ ինչ նա չգիտէր, որ թումօյի շէնք ա կառուցում MVRDV֊ն։
իսկ սա՝ հէնց mvrdv֊ի կայքում տեղեկատւութիւն։
#mvrdv #թումո #թումօ #վարլամով #ճարտարապետութիւն #պատմութիւն #շէնք #քաղաք #դիկտատուրա #սովետ #սովէտ #ալբանիա #տիրանա #դիկտատուրա #դամբարան #վերօգտագործում
որ պատկերացնէք, ոնց էր ութսունականների խսհմ֊ում ապրելը՝
չորրորդ դասարան, անգլերէնի առաջին դասից յետոյ, փորձում եմ անել տնայինը։ ծնողներիս դասը հետաքրքրեց, ուզում էին մասնակցել։ հարցրին ի՞նչ ենք անցել, եւ այլն։ պատմեցի, հայրս ասաց՝ չէ, սխալ ես ասում՝ դու ասում ես [kæt] իսկ մեզ սովորեցրել են՝ «քէթ», է֊ով։ ասում եմ՝ դէ իմ դասատուն յատուկ շեշտել ա, որ ա֊ի ու է֊ի արանքում մի ձայն ա, գուցէ սխալ եմ հանում, բայց հաստատ «է» չի։ նոյն տարակարծութիւնն ունեցանք եւ «the»֊ի վերաբերեալ։ պէտք ա ասել մեր դասատուն փորձում էր էսօր իմացածս «th»֊ն մեզ հասցնել։ հայրս ասում էր՝ «չէ, մենք անցել ենք՝ «զէ», էս ի՞նչ են քեզ ասել, էս ինչ ատամների արանքում լեզու պահել»։
մերոնք բաւարարուած չեն։ յիշեցին որ դիմացի հարեւանը, որ շամխորցի էր, նաեւ անգլերէնի մասնագէտ պիտի որ լինէր, երեւի բրիւսով աւարտած էր։ գնացինք, հարցրին՝ հիմա ո՞վ ա ճիշտ։ նա ունէր բառարան, լուրջ նայեց տրանսկրիպցիային, համեմատեց դասագրքի հետ։ ոնց որ կար տրանսկրիպցիան դասագրքում, բայց այն ինտերպրետացնելու հարցում բոլորը տարակարծիք եղան։
ու էականն այն ա, որ մենք չունէինք այլ ռեֆերենս, չունէինք ինտերնետ, բայց եւ չունէինք կապ առհասարակ, չէինք կարող լսել որեւէ անգլիացու կամ ամերիկացու խօսք (մինչեւ իննսունականների կէսերին լորիս ճգնաւորեանի կինը հ մէկով չվորոշեց անգլերէնի դասեր վարել), ստիպուած ծանօթներով ու զանգերով էինք էդպիսի բաներ պարզում, ու պիտի հաւատայինք՝ երկիրը եւ փակ էր, եւ երբ արդէն փլուզումից յետոյ փակ չէր՝ մէկ ա շատ մեկուսացուած էինք, ու դեռ էլի մեկուսացուած ենք, օդ չի խաղում։
#անգլերէն #խսհմ #սովետ #սովէտ #պատմութիւն #մեկուսացում
ասում էին, թէ խսհմ֊ն ամենակարդացող երկիրն էր։ չգիտեմ ում հետ էին համեմատում՝ գուցէ ամն֊ի՝ որ համեմատելի բնակչութիւն ունէր։
մտածեցի, եթէ ճիշտ ա՝ չգիտեմ՝ ճի՞շտ ա թէ չէ՝ սովէտի հետ կապուած շատ միֆեր կան՝ գուցէ կապուած էր նրա հետ, որ կարդալուն շատ այլընտրանք չկային։
ի՞նչ այլընտրանք պիտի լինէր՝ ամէն օր կինօ չես գնայ, չես էլ ուզի՝ տրակտորիստի սիրոյ մասին հերթական էժան մելոդրաման դիտել, արտասահմանեան ֆիլմեր գրեթէ չէին բերում, իսկ եթէ բերում էին՝ ամենապահանջուած ու հետաքրքիրը չէին, այլ նրանք էին որ շեշտում էին փտող կապիտալիստական համակարգի թերութիւնները, եւ դրսի մարդկանց ճնշուած լինելը, դրանք էլ՝ խմբագրուած էին։
անկապ հաւաքուել չէր լինի՝ սոցիալական միջոցառումներ առանց սանկցիաների խիստ կասկածելի էին՝ նոյնիսկ եթէ լենինի մասին գրքեր քննարկելու նպատակով էիք հաւաքուելու։ եւ ո՞րտեղ հաւաքուէիք՝ հանրային վայրեր եւ քաղաքային միջավայր նոյնիսկ հիմա, երեսուն տարի անց՝ գրեթէ ոչ մի հետսովետական քաղաքում չկայ, զի չկար դրանց ստեղծելու որ պահանջ, ոչ կուլտուրա։
նոյնիսկ այսօր իմ ռուս ընկերները բողոքում են որ իրենց քաղաքներում չկայ սոցիալիզանալու, հանդիպելու մշակոյթ եւ տեղ՝ համերգներին, ասում են՝ միայն տատիկներ են գնում, սրճարանները ահաւորն են, ու երկու հատ են, ուր չես խօսի, զի էֆէսբը֊ն զգօն ա այդ տեղերի նկատմամբ, ու էսօր ինտերնետն ա միակ քիչ թէ շատ մատչելի հանրային վայրը, ուր (դե՞ռ) հնարաւոր ա քննարկել հետաքրքիր հարցեր։
#խսհմ #սովէտ
էստեղ նշուած վիդեօյում նաեւ մի քանի բան ա կարեւոր՝
ա — տեսէք, նոյն պոտուպչիկը կամ իր շուրջ լինող մարդիկ ինչ տեսք ունեն։ մեզ թւում ա, որ էդպիսի մարդիկ պիտի լինեն «քեարթ» (ինչ էլ դա նշանակի), փորերով, վատ հագնուած, կամ այլ մշակոյթի։ մինչդեռ տեսնում ենք՝ իրենց տեսքից բնաւ չես ջոկի, իրենք ով են, ինչի համար են աշխատում։ լրիւ «մերոնցական» տեսք ունեն։ ժամանակակից, հաւէս։
մեզ մօտ էլ տէնց մարդիկ կան, որ իմ տիպի են, բաց գոյնի մորուք, «փաբային» տեսք։ բայց գլխի մէջ լրիւ այլ աշխարհ ա։
բ — շատերը չեն ամաչել, համաձայնել են հանդիպել, հարցազրոյցներ տալ։ իհարկէ, կային մարդիկ որ չեն համաձայնել։ բայց հիմնականում էդպէս չի։ ինքը պոտուպչիը ոնց որ առանձնապէս չէր ամաչում, չնայած ի տարբերութիւն ոմանց, լրիւ ջոկում էր ինչ ա անում, ու որեւէ «աւանդական» կամ «պատրիոտիկ» բեքգրաունդի մարդու տպաւորութիւն չի թողել։ առհասարակ հետաքրքիր էր իրան տեսնելը, ես իր մասին միայն կարդում էի նախկինում։ օրինակ այստեղ։
գ — լաւ երեւում ա, ոնց ա խօսքի ազատութիւնը նահանջում, ոնց են պատրուակներ գտնում այն սահմանափակելու համար։
դ — բերդ ֆիցպատրիքը՝ ԿՄ֊ի հիմնադիրը, նշում էր որ ամերիկացիները անկապութիւններ էին գրում, գրեթէ թուիթային, կարճ գրառումներ էին անում։ Ռուսաստանում ԿՄ֊ն լրիւ այլ կուլտուրա ունէր։
տեսէ՛ք, մենք էլ էսօր դիասպորայում լրիւ այլ մշակոյթի մարդիկ ենք՝ երկար տեքստեր, խոհեր, մտորումներ, անձնական, կամ ազգի մասին, հետազօտութիւններ, նկարներ, քննարկումներ։ ուզում եմ չմտածել որ դա արեւմուտքի անդարդ լինելուց ա, զի իրենք էլ ահագին դարդեր ունեն։ յուսամ որ «կուլտուրա»֊ից ա։ ու գիտէք, ո՞րտեղից պիտի այդ «կուլտուրան» ձեռք բերէինք՝ երեւի նոյն ռուսաստանից, գուցէ ռուսաստանի միջոցով՝ եւրոպայից։ բայց եւրոպայում էլ չեմ տեսնում տէնց տեքստերի եւ մտքերի մշակոյթ, ինձ թւում ա սա հետսովետական ա, ու էն հետսովետական լաւ բաներից ա, ինչ ժառանգել ենք։
եկէք գնահատենք դա։
#համացանց #ազատութիւն #կուլտուրա #հետսովետական #սովետ (ես երեւի առաջին անգամ այս պիտակը դրական ձեւով եմ օգտագործել) #սովէտ #մտքեր #խոհեր #կմ #խօսքի_ազատութիւն #կենդանի_մատեան #պատմութիւն
According to Hudson Institute researchers Richard W. Judy and Robert W. Clough, the situation in the Soviet software industry was such that “it does not deserve to be called an industry”.
ըստ հիւդսոնի ինստիտուտի հետազօտողների՝ ռիչարդ ջուդիի եւ ռոբերտ քլոֆի, խորհրդային ծրագրակազմի արդիւնաբերութեան վիճակն այնպիսին էր, որ այն «արժանի չէր կոչուել արդիւնաբերութիւն»։
#սովետ #սովէտ #խսհմ #մէջբերում #արդիւնաբերութիւն #ծրագրակազմ #պատմութիւն #հետազօտութիւն
գրեթէ ամէն անգամ «էլիտար նորակառոյցներ» տեսնելիս, մտածում եմ՝ «ինչո՞ւ»։ ո՞նց եղաւ դա։
դիսքլէյմերոտ՝ նման բաներ ինձ շատ բարդ ա գրել, որովհետեւ ես ուզում եմ տպաւորութիւն չստեղծուի, թէ փորձում եմ «լաւը» երեւալ։
չէ, ընդհանուր առմամբ հասկանում եմ, որ էնպիսի քաղաքական իրավիճակ էր, որ էն մարդկանց ձեռքում էր իշխանութիւնն ու փողը, որ նման բաներ էին ուզում կառուցել, դա էր իրենց աչքը, ոգին շոյում, էդպէս էին իրենց լաւը զգում, որ էն մարդկանց ձեռքում էր փողը, որ չեն ուզել լաւ ճարտարապետներին վճարել, կամ չեն կարեւորել, կամ չեն հաւանել լաւ ճարտարապետների գործերը, կամ ախպերական ճարտարապետ են գտել, իսկ իրենց ախպերականն էլ, նման բան պիտի գծէր։
պարզ ա որ արեւմուտքում էլ կան ահաւոր շէնքեր, ու ես դրանք տեսել եմ՝ մինի գագիկ ծառուկեանների տներն օրինակ, ու այնտեղ չկայ մարմին, որ ըստ ճաշակի ա զտում կամ շին․ թոյլտւութիւն տալիս՝ կարող են պարտադրել յարկայնութիւն, կամ ծառերի քանակ, կամ կայանատեղ, կարող են երբեմն պարտադրել որոշակի դիզայն կոդ՝ ցուցանակի տառատեսակ եւ գոյներ, բայց ընդհանուր առմամբ ոչ մէկ ճաշակի հարցերի մէջ չի խորանում՝ քո շէնքն ա, ոնց ուզում ես սարքի։
ու նման վիճակ ա հետխորհրդային տարածքում՝ աւելի ճիշտ՝ հետ խսհմ֊եան, աւելի ճիշտ՝ հետխսհմեան հանած մերձբալտեան պետութիւնները։ նախկին սոց․ ճամբարի երկրներում որպէս կանոն նման աղէտալի (չեմ կարողանում խուսափել գնահատականից) վիճակ չի։ իրենց մօտ էլ մտաւորականները չեն դարձել արագ հարստացող շերտ՝ դէպի շուկայ անցումի ժամանակ։ իրենց մօտ էլ շատ մարդ իրենց մոլորուած էր զգում, եւ անցումը ցաւոտ ա եղել։
բայց իրենց մօտ այդպիսի ահաւոր շէնքեր այս քանակով չեն կառուցուել։ ու իրենց մօտ, որպէս կանոն պատմութիւնը յարգուած ա, սիրուած ա ու փայփայւում ա։
մասամբ դա ժողովրդավարական համակարգերի յաջողութիւնից էր, բայց էսօր, երբ եւս մի անգամ մտածեցի՝ «ինչո՞ւ»՝ մտքովս անցաւ, որ ըստ երեւոյթին, չնայած սովետը, ինչպէս եւ բոլոր կայսրութիւնները՝ կրթում էր՝ եւ շնորհակալութիւն այդ համար, այնուամենայնիւ, այնքան էլ արդիւնաւէտ չէր կրթել, չէր զարգացրել։
արեւելեան եւրոպայի երկրներում մարդիկ սովետական կարգերից ազատուելու պահին՝ աւելի կիրթ էին, աւելի զարգացած ճաշակ ունէին։ ընդհանուր առմամբ։ եւ ընդհանուր առմամբ՝ արեւմուտքն անհամեմատ աւելի յաջողակ էր մարդու կրթութեան ու զարգացման գործում։
ու դա, օրինակ, արտայայտւում ա նրա մէջ, որ լինի սանտեխնիկ, թէ դասախօս՝ ընդհանուր առմամբ իրենք լսում էին նոյն փինք ֆլոյդը, բայց դասախօսն աւելի շատ գիրք էր կարդացել։
այնպէս որ ով էլ դառնար այն գործարարը, որ յետոյ կը պատուիրէր շէնք՝ նա աւելի հակուած էր լինելու գտնել լաւ ճարտարապետ, եւ աւելի հակուած էր եղել կառուցել էնպիսի բան, որը իր զաւակները կամ թոռները չեն ուզի քանդել, զի ամաչում են, կամ զգում են, որ դա պէտք չի։
հետաքրքիր ա նաեւ, որ այն երկրներում, ուր ժողովրդավարութեան աւելի կայուն սովորոյթ կար՝ նոյնպէս ընդհանուր առմամբ կապիտալը հակուած էր հետխսհմեան ահաւորութիւններ չկառուցել։ դա՝ որպէս փաստարկ նրանց, որ սարսափում են ժողովրդավարութիւնից, ժողովուրդը՝ լռելեայն ահաւոր եւ դեբիլ համարելով։ սա՝ այլ թեմա կարճ շեղում էր։
#քաղաքականութիւն #ճարտարապետութիւն #քաղաք #ճաշակ #սովետ #սովէտ #ժողովրդավարութիւն #խսհմ #արեւմուտք
վերջերս պատմում էի իննսունականների ~կաբելային~ մալուխային «հեռուստատեսութիւնների» մասին, ու մտածեցի, գուցէ այդ մասին պատմել առցանց՝ բլոգել֊սփիւռքել։
ի դէպ՝ վաղ սովէտի կեցութեան մասին պատմող սպանիչ գիրք կայ՝ լիւդմիլա չեօրնայայի «թեք անձրեւը» (косой дождь)։
իսկ յետոյ մտածեցի որ այլեւս ամէնն արձանագրւում ա ու ապագայում պակաս կարիք կը լինի պատմելու այսօրուայ կեցութեան, բեքգրաունդի մասին՝ այն արձանագրուած ա առցանց։ ու բաւական կը լինի հին գրառումներ նայել, վիճակը պատկերացնելու, զգալու համար։
չհաշուած, իհարկէ այն որ ֆէյսբուքի պէս տեղերում թողածը չի գտնուի, ըստ երեւոյթին, ու կորած ա՝ էսօր մարդիկ իրենք իրենց գրածները գտնելու սահմանափակ հնարաւորութիւններ ունեն։
#սովետ #սովէտ #կեցութիւն #գիրք #լիւդմիլա_չեօրնայա #թեք_անձրեւ #զգալ #համացանց
իրականում այս պատմութեան մէջ մի բան էլ ա հետաքրքրաշարժ։
այն ա որ greenhost֊ը փաստօրէն ֆինանսաւորուել ա ամն կառավարութեան կողմից։ ու հիմա այդ ֆինանսաւորումը հարցի տակ ա։
գրինհոստը յայտնի ա որպէս հոստինգ նրանց համար, ով վախենում ա գրաքննութիւնից, եւ իր երկրի կառավարական անիւներից՝ երկիրը կարող ա լրագրողին հռչակել տեռորիստ, եւ ինտերպոլով փորձել գտնել, թէ ով ա գրում ինչ֊որ բան։ գրինհոստը հէնց այդ տեսակի խնդիրներն էր լուծում։
#ազատութիւն #սովետ #սովէտ #համացանց #ամերիկայի_ձայնը #ազատութիւն_ռադիոկայան #ռադիո #ռադիօ
@{ inky, from the tape ; tanakian@spyurk.am} 7/1/2020, 9:50:24 PM
i don’t know, i understand that government funded institutions are often not really efficient. I understand that. I understand that may be there is an intent to save money.
https://edition.cnn.com/2020/06/19/politics/usagm-firing-lawmakers-reaction/index.html
and this i a petition i just signed: https://saveinternetfreedom.tech/
#freedom #internet #petition
https://www.youtube.com/watch?v=2XLZ4Z8LpEE
ահա թէ ինչի ա սովետական տելեգրաֆը հինգ բիտ։ էս մեքենայից են թխել երեւի ու չեն ուզել ոչ մի բան փոխել։
տես նաեւ սա։
#սովետ #սովէտ #խսհմ #տեքնոլոգիաներ #տելեգրաֆ #պատմութիւն #կոդաւորում #մեքենայ
#սովետ #սովէտ ու #զապորոժեց երբ նոյն մարդիկ պատից այն կողմ քշում էին սպանիչ մեքենաներ հէնց իրենք էլ արտադրել են։
@{ german posw war modern unofficial ; germanpostwarmodern@spyurk.am} 4/11/2020, 3:03:14 PM
Palasthotel (1976-79) in Berlin, Germany, by Erhardt Gißke after…
#1970s #hotel #architecture #gdr #germany #architektur #berlin #ddr #erhardtgißke #ferenckiss posted by pod_feeder_v2
կայ մի չափազանց վտանգաւոր վիրուս, բայց ոչ COVID, այլ ՍՈՎԷՏ։ դրա դէմ դիմադրողականութիւնը կայուն չի, ու հետխորհրդային պետութիւններն, եթէ եւ յաջողում են պայծառութեան ժամանակաշրջաններ ապրել, հակում ունեն կրկին հիւանդանալու։
սովետ ասելով, ես իհարկէ նկատի ունեմ՝ աւտոկրատիա։ այսօր արդէն որոշակի, համեմատաբար բուսակեր՝ ոչ շատ արիւնարբու, ժամանակակից աւտոկրատիայի տեսակ։
օրինակ լեհաստանը, էստոնիան կարողացել են դուրս գալ այդ սովետից եւ զարգանալ։ ուկրաինան, գտնուելով նոյն տեղում, ուր ընդամէնը միայն տեղանքն արդէն նախանձելի առաւելութիւն ա, հիմնականում մնաց հիւանդ։ վրաստանը, որ փորձ արեց սովետից պրծնելու, հանգել ա ռուս յանցաւորի կուսակցութիւնը ընտրելու, եւ բնականաբար, յայտնուել ա դրանից ազատուել ունակ չլինելու վիճակում։
ինձ թւում ա, հայաստանն էլ կրկին հիւանդանալուց ապահովագրուած չի։
կորոնավիրուսի համաճարակի ժամանակ հարարին նոր յօդուած հրապարակեց ուր ասւում ա այն մասին, ինչ հեշտութեամբ ենք մենք ընտրում՝ առողջութեան եւ վերայսկողութեան մէջ՝ առողջութիւնը։ ու որ այդ ընտրութիւնից հնարաւոր ա խուսափել։
ես մտածում եմ, արդե՞օք աւինեանը գիտակցում ա զգում ա, թէ ինչ վտանգաւոր նախադէպ ա այսօր ստեղծում։
#քաղաքականութիւն #վերահսկողութիւն #վերայսկողութիւն #ազատութիւն #կորոնավիրուս #առողջապահութիւն #հարարի #յօդուած #անձեռնմխելիութիւն #համաճարակ #սովետ #սովէտ #վիրուս #վարակ #աւտոկրատիա #դիմադրողականութիւն #համացանց
ասում ա՝ հայ ուսանողների խմբով գնացել էին չինաստան, չինացի ուսանողներն իրենց դիմաւորեցին ու տարան յատուկ պատրաստուած «փարթիի» մի լսարան, ուր պրոյեկտած էր հայերէն տառերով՝ «հաւայեան կղզիներ»։
ամէն մէկի համար պատրաստուած էր մի բանան ու մի մանդարկին ու բացիկ։
յետոյ չինացի ուսանողները, որ հագնուած էին սպիտակ, աղջիկները՝ մեծ սպիտակ բանտով գլխին, յիշեցնում էին սովետական աշակերտների՝ հիւրերի համար համերգ կատարեցին՝ մէկը նուագում էր, մնացածը երգում էին, երբեմն միասին, երբեմն՝ մէկը միայն։
մերոնք չէին ակնկալում էսպիսի «փարթի» եւ ուշքի գալով հետաքրքրուեցին՝ ինչո՞ւ «հաւայեան կղզիներ»։ պարզւում ա՝ իրենք թարգմանել են ինչ֊որ չինական սերուիսի օգնութեամբ ու դա ըստ այդ կայքի՝ welcome֊ն էր հայերէն։
#չինաստան #սովէտ #սովետ #հիւրընկալութիւն #պատմութիւն
համարեա գրեթէ դասականով։
#սովետ #սովէտ #հայերէն #դասական #լոյս