2020-03-30-4189645

կայ մի չափազանց վտանգաւոր վիրուս, բայց ոչ COVID, այլ ՍՈՎԷՏ։ դրա դէմ դիմադրողականութիւնը կայուն չի, ու հետխորհրդային պետութիւններն, եթէ եւ յաջողում են պայծառութեան ժամանակաշրջաններ ապրել, հակում ունեն կրկին հիւանդանալու։

սովետ ասելով, ես իհարկէ նկատի ունեմ՝ աւտոկրատիա։ այսօր արդէն որոշակի, համեմատաբար բուսակեր՝ ոչ շատ արիւնարբու, ժամանակակից աւտոկրատիայի տեսակ։

օրինակ լեհաստանը, էստոնիան կարողացել են դուրս գալ այդ սովետից եւ զարգանալ։ ուկրաինան, գտնուելով նոյն տեղում, ուր ընդամէնը միայն տեղանքն արդէն նախանձելի առաւելութիւն ա, հիմնականում մնաց հիւանդ։ վրաստանը, որ փորձ արեց սովետից պրծնելու, հանգել ա ռուս յանցաւորի կուսակցութիւնը ընտրելու, եւ բնականաբար, յայտնուել ա դրանից ազատուել ունակ չլինելու վիճակում։

ինձ թւում ա, հայաստանն էլ կրկին հիւանդանալուց ապահովագրուած չի։

կորոնավիրուսի համաճարակի ժամանակ հարարին նոր յօդուած հրապարակեց ուր ասւում ա այն մասին, ինչ հեշտութեամբ ենք մենք ընտրում՝ առողջութեան եւ վերայսկողութեան մէջ՝ առողջութիւնը։ ու որ այդ ընտրութիւնից հնարաւոր ա խուսափել։

ես մտածում եմ, արդե՞օք աւինեանը գիտակցում ա զգում ա, թէ ինչ վտանգաւոր նախադէպ ա այսօր ստեղծում։

#քաղաքականութիւն #վերահսկողութիւն #վերայսկողութիւն #ազատութիւն #կորոնավիրուս #առողջապահութիւն #հարարի #յօդուած #անձեռնմխելիութիւն #համաճարակ #սովետ #սովէտ #վիրուս #վարակ #աւտոկրատիա #դիմադրողականութիւն #համացանց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ քաղաքականութիւն  վերահսկողութիւն  վերայսկողութիւն  ազատութիւն  կորոնավիրուս  առողջապահութիւն  հարարի  յօդուած  անձեռնմխելիութիւն  համաճարակ  սովետ  սովէտ  վիրուս  վարակ  աւտոկրատիա  դիմադրողականութիւն  համացանց