կայ մի չափազանց վտանգաւոր վիրուս, բայց ոչ COVID, այլ ՍՈՎԷՏ։ դրա դէմ դիմադրողականութիւնը կայուն չի, ու հետխորհրդային պետութիւններն, եթէ եւ յաջողում են պայծառութեան ժամանակաշրջաններ ապրել, հակում ունեն կրկին հիւանդանալու։

սովետ ասելով, ես իհարկէ նկատի ունեմ՝ աւտոկրատիա։ այսօր արդէն որոշակի, համեմատաբար բուսակեր՝ ոչ շատ արիւնարբու, ժամանակակից աւտոկրատիայի տեսակ։

օրինակ լեհաստանը, էստոնիան կարողացել են դուրս գալ այդ սովետից եւ զարգանալ։ ուկրաինան, գտնուելով նոյն տեղում, ուր ընդամէնը միայն տեղանքն արդէն նախանձելի առաւելութիւն ա, հիմնականում մնաց հիւանդ։ վրաստանը, որ փորձ արեց սովետից պրծնելու, հանգել ա ռուս յանցաւորի կուսակցութիւնը ընտրելու, եւ բնականաբար, յայտնուել ա դրանից ազատուել ունակ չլինելու վիճակում։

ինձ թւում ա, հայաստանն էլ կրկին հիւանդանալուց ապահովագրուած չի։

կորոնավիրուսի համաճարակի ժամանակ հարարին նոր յօդուած հրապարակեց ուր ասւում ա այն մասին, ինչ հեշտութեամբ ենք մենք ընտրում՝ առողջութեան եւ վերայսկողութեան մէջ՝ առողջութիւնը։ ու որ այդ ընտրութիւնից հնարաւոր ա խուսափել։

ես մտածում եմ, արդե՞օք աւինեանը գիտակցում ա զգում ա, թէ ինչ վտանգաւոր նախադէպ ա այսօր ստեղծում։

#քաղաքականութիւն #վերահսկողութիւն #վերայսկողութիւն #ազատութիւն #կորոնավիրուս #առողջապահութիւն #հարարի #յօդուած #անձեռնմխելիութիւն #համաճարակ #սովետ #սովէտ #վիրուս #վարակ #աւտոկրատիա #դիմադրողականութիւն #համացանց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ուզում եմ ասել՝ մի՛ քշէք զում՝ https://protonmail.com/blog/zoom-privacy-issues/ #վերայսկողութիւն #ազատութիւն

բայց իրականում՝ զումը մասնաւոր դէպք ա։ իհարկէ, բնականաբար, բա պէտք ա հետեւի, պէտք ա չարաշահի։ զի կարող ա, ու զի փող կայ դրա մէջ։ միայն յիմարը կը հրաժարուի այդ եկամուտից։

մի բան էլ՝ վերջերս փիջինն էի բզբզում, ու մտածեցի՝ տեսէք՝ առաջ փիջինը կարողանում էր աջակցել համարեա գրեթէ բոլոր հաղորդակարգերը։ զի այո, կար եահու, այսիքիւ, ջիթոք, ֆբ, աօլ, աիմ, եւ այլն՝ բայց մեծ մասամբ հաղորդակարգը բաց էր ու հնարաւոր էր մշակել կլիենտ, որն՝ այո, օգտւում ա ամպից, կենտրոնից, բայց գոնէ ազատ ա։

այն ժամանակ նաեւ ունէինք սքայփի բինար լիբ, որը կարելի էր ինտեգրել՝ փիջինը դրա միջոցով տալիս էր սքայփին կպնելու հնարաւորութիւն։ նոկիան էր սքայփից առել նման լիբ՝ արմ պրոցեսորի համար ու ինտեգրել էր n900֊ի հասցէագրքի, չաթերի մէջ, կար՝ զանգել, զանգել սքայփով, զանգել ջաբերով։ արդէն ոչ ազատ, բայց գոնէ ինտեգրուող էր։

էսօր իրավիճակը փոխուել ա՝ մենք ունենք ուոթսափ, որը երբ հնարաւոր էր նոյն փիջինով ջաբերով կպնել՝ բան էր անում էն մարդկանց հաշիւները, ով տէնց անում էին, ունենք վայբեր՝ որին կպնել հնարաւոր չի։ առաջ հաղորդակարգը բաց պահող ծրագրերը այն փակում են՝ օրինակ այսիքիւն։

առաջ մարդկանց մեծ մասի համար անխուսափելի էր ունենալ՝ եահուի, այսիքիւի, աօլի հաշիւներ որ չաթուեն տարբեր ցանցերում գրանցուած իրենց ընկերների հետ։ բայց կարող էին քաշել մի ազատ մեսենջեր եւ գոնէ չաշխատեցնել առանձին՝ եահու մեսենջեր, այսիքիւ եւ այլն։

էսօր մեսենջերների աշխարհը շատ աւելի փակ ա՝ չէ, դու պիտի ունենաս մանուշակագոյն վայբեր, ու պիտի ունենաս հէնց ուոթսափի յաւելուածը, եւ այլ ձեւ չունես։

ու իհարկէ լսում են, ու իհարկէ ծախում են։ զարմանալի կը լինէր՝ եթէ չլսէին ու չծախէին։

կայ ազատ աշխարհ, կան ազատ ծրագրեր։ ու ինձ իհարկէ տխուր ա որ ստեղ կան մարդիկ, ում ես պիտի ասեմ՝ մի քշէ՛ք զում, զգօ՛ն եղէք։ որովհետեւ ինձ ցաւում ա իմ ընկերների համար։ որ իրենք չեն ուզում լինել չհամաձայնող։ նա, որ երբ ընկերութիւնում, ախպերութիւնում օգտագործեն զումօտ մի բան՝ ասի՝ չէ, կներես։ կան ազատ եւ ապակենտրոն այլընտրանքներ։

#չէկներես #չէ_կներես #մեսենջեր #հաղորդակցութիւն #համացանց #ապակենտրոնացում #վերայսկողութիւն #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

այսօր ինետուելիս սա էինք լսում բեքգրաունդ, ուր, ի դէպ, հրաւիրուած էր մե՛ր, մեզ մաստոդոնից յայտնի doctorow֊ն։

յետոյ, աւելի ուշ, սեղանը հաւաքելիս սոնային ասում եմ՝

— դու չես կարող դնել քարֆուրի բանկայի մէջ քո մայրիկի unauthorized ծիրանի ջեմը։

#ազատ_ծա #ազատութիւն #վերայսկողութիւն #պոդքաստ #յղում #զրոյց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)