https://www.youtube.com/watch?v=4gyKDCOwdC0
#ռուսաստան #աւտոկրատիա #ֆանտաստիկա
դիկտատուրաների ու աւտոկրատիաների հետ խնդիրն էն ա, որ մարդկանց չեն թողնում աճել։ իրենց էրեխէքի պէս են նայում, ու իրենց պատկերացրած կարգինը պարտադրում։
օրինակ վարլամովի տուրկմենիստանի մասին վիդեօյում երեւում ա որ էս մարդն իր արեւին լաւ բաներ ա փորձում անել։
բայց հարցն այն ա որ օրինակ ծիւնինգ արգելելով նա չի հասնի նրան, որ մարդիկ կը սովորեն գերծիւնինգ չանել՝ ոնց որ թէ իր նեարդերին ազդում ա չափազանց զիզի֊բիզի ծիւնինգը։ մարդիկ պէտք ա էնքան էնպէս անեն, որ իրենք յոգնեն դրանից, ու գերծիւնինգ անելը սկսի համարուել «քեարթու», կամ անճաշակ։
չնայած ես օրինակ ահագին լաւ եմ վերաբերւում ծիւնինգի մշակոյթին, ինձ թւում ա շատ քուլ ա, ու միայն դա արդէն կարող ա հետաքրքիր լինել, նոյնիսկ զբօսաշրջիկներին գովազդելուց կարող են ասել՝ եկէք տեսէք էս ծիւնինգի մշակոյթը։
ու դա երեւի ամենաանմեղ բանն ա ինչ գտայ իր արգելքների մէջ, որ գրեմ՝ ամէն դէպքում իր կարծիքով ինչ֊որ կարգին թասիբով բաներ կան, որ էդպէս պէտք ա լինի՝ քաօսից ա վախենում չափից շատ։ ֆրոմմն էլ էր, ի դէպ, գրում հիտլերեան գերմանիայի բարձր պաշտօնեաների մասին՝ ու իրենք էլ էին քաօսից վախեցած, շատ կարգին։
հա, ու դիցուք լաւ փոփոխութիւն ա ուզում, չգիտեմ՝ ճապոնիայում էլ դրսում չեն ծխում, միայն յատուկ «զագոնչիկներում» ա կարելի ծխել։ բայց պէտք ա մարդիկ աճեն, հասնեն դրան ինքնուրոյն։ ու դեռ պիտի ծխելը թոյլ տան իրենց մօտ, յետոյ իրենք ծխեն֊մեռնեն ինչքան հոգին ուզի, ու նոր սկսեն մտածել, որ երեւի չափն անցել են, ու կարելի ա մտածել առոջութեան մասին էլ։
ու տէնց։
#դիկտատուրա #աւտոկրատիա #քաղաքականութիւն #ազատութիւն
պուտինի բախտը բերում ա նրանով, որ չնայած իր համակարգը չի սատարում լաւ ստարթափների ստեղծմանը, ազատ շուկային եւ զարգացմանը, եւ ազնիւ աշխատող գիտնականները փախչում են էֆէսբի֊ից, ոստիկաններից, որ գործ են կարում, կամ փայ ուզում, չնայած այդ ամէնի՝ ռդ֊ն հզօր մարդկային պոտենցիալ ունեցող երկիր ա, եւ գիտական, ճարտարագիտական աւանդոյթներ ունեցող երկիր ա։
ու սպուտնիկ հինգը՝ լաւն ա, վատն ա՝ ստեղծելու ունակ ա։ այլ պատուաստանիւթեր էլ ստեղծել ունակ էր։
այ եթէ պուտինին հասնէր ադրբջան, կամ վրաստան, կամ հայաստան՝ ո՞նց էր ինքնացուցադրուելու։ ինչո՞վ էր ինքնացուցադրուելու։
ռուս աւտոկրատների եւ դիկտատորների բախտից՝ ինչքան չեն ճնշում ռուս ժողովրդին, միեւնոյն ա դեռ ռեսուրսներ ա ունենում լաւ գործ անելու։
#գիտութիւն #ռուսաստան #աւտոկրատիա #դիկտատուրա #ազատութիւն
մի քանի անկապ միտք՝ #բելառուս ֊ից։
էն որ ռեժիմին նուիրուած լրագրողները զանգուածային լքում են՝ հետաքրքիր ա նրանով, որ բաւական վստահ են, որ այլ գործ կը գտնեն ու առանձնապէս չեն տուժի։ ու դա առողջ վիճակի մասին ա։
օրինակ՝ մեր «նախկինների» պաշտօնեաները, եւ իրենք հէնց, ստիպուած կառչած էին աթոռներին, զի չէին իմանում՝ էլ ի՞նչ անել կեանքերի հետ, եւ ո՞ւմ են իրենք պէտք՝ եթէ իրենց էդ գործը չլինի։ ի տարբերութիւն՝ էսօրուայ պաշտօնեաները հանգիստ հրաժարական են տալիս, կամ կառչած չեն՝ աւելի հանգիստ կեանք կունենան պետական համակարգից դուրս, ու էսօր աւելի շատ հակուած են օգտակար լինել՝ եւ այդ պատճառով են կառավարման համակարգում, քան վայելում են։ (բարեւ, @{ssinanyan@spyurk.am; ssinanyan@spyurk.am})
ու վերջապէս՝ «հների» ընկալման մէջ չի տեղաւորւում #ժողովրդավարութիւն, իրենք չեն հասկանում դա որն ա։ ու ընկալում են, եւ ուզում են՝ բոլորն ընկալեն յեղափոխութիւնը ոչ թէ որպէս ժողովրդավարական գործընթաց, այլ որպէս մի աւտոկրատիա՝ միւսով փոխելը։ նմանապէս՝ չեն հասկանում ժողովրդավարութիւնը որն ա տաքսիստները որոշ շերտերը, որ այնպէս էլ սպասում էին՝ որ մի աւտոկրատիայի փոխարէն կը լինի միւսն՝ «աւելի լաւը»։ (այստեղ կրկին ուզում եմ յղել նրան, որ մեր սահմանադրութիւնը բաւական ժողովրդավարական չեմ համարում)։
սերժի եւ ընկերների համար յեղափոխութիւնն անհասկանալի ա, եւ իրենք այն բացատրում են նրանով, որ կեանքի մակարդակը, հնա֊ն ցածր են, իրենք այդ խնդիրները չեն կարողացել լուծել, բայց եւ՝ նոր իշխանութիւնը չի կարող, կամ չի կարողանայ՝ եւ այդ պատճառով իրենք համարում են կատարուածը անարդար։
ու հիմա, յուսամ, կը տեսնեն, որ բելառուսում, որ հնա֊ն աւելի բարձր էր, ուր կեանքն աւելի թեթեւ էր, միեւնոյն ա մարդիկ համաձայն չեն ընդմիշտ աւտոկրատ ունենալ։
https://www.youtube.com/watch?v=gJaWxqw4wMo
#յեղափոխութիւն #քաղաքականութիւն #հայաստան #հայք #աւտոկրատիա #ազատութիւն
կայ մի չափազանց վտանգաւոր վիրուս, բայց ոչ COVID, այլ ՍՈՎԷՏ։ դրա դէմ դիմադրողականութիւնը կայուն չի, ու հետխորհրդային պետութիւններն, եթէ եւ յաջողում են պայծառութեան ժամանակաշրջաններ ապրել, հակում ունեն կրկին հիւանդանալու։
սովետ ասելով, ես իհարկէ նկատի ունեմ՝ աւտոկրատիա։ այսօր արդէն որոշակի, համեմատաբար բուսակեր՝ ոչ շատ արիւնարբու, ժամանակակից աւտոկրատիայի տեսակ։
օրինակ լեհաստանը, էստոնիան կարողացել են դուրս գալ այդ սովետից եւ զարգանալ։ ուկրաինան, գտնուելով նոյն տեղում, ուր ընդամէնը միայն տեղանքն արդէն նախանձելի առաւելութիւն ա, հիմնականում մնաց հիւանդ։ վրաստանը, որ փորձ արեց սովետից պրծնելու, հանգել ա ռուս յանցաւորի կուսակցութիւնը ընտրելու, եւ բնականաբար, յայտնուել ա դրանից ազատուել ունակ չլինելու վիճակում։
ինձ թւում ա, հայաստանն էլ կրկին հիւանդանալուց ապահովագրուած չի։
կորոնավիրուսի համաճարակի ժամանակ հարարին նոր յօդուած հրապարակեց ուր ասւում ա այն մասին, ինչ հեշտութեամբ ենք մենք ընտրում՝ առողջութեան եւ վերայսկողութեան մէջ՝ առողջութիւնը։ ու որ այդ ընտրութիւնից հնարաւոր ա խուսափել։
ես մտածում եմ, արդե՞օք աւինեանը գիտակցում ա զգում ա, թէ ինչ վտանգաւոր նախադէպ ա այսօր ստեղծում։
#քաղաքականութիւն #վերահսկողութիւն #վերայսկողութիւն #ազատութիւն #կորոնավիրուս #առողջապահութիւն #հարարի #յօդուած #անձեռնմխելիութիւն #համաճարակ #սովետ #սովէտ #վիրուս #վարակ #աւտոկրատիա #դիմադրողականութիւն #համացանց