էն օրը մի տեղում էի, նոյն սենեակում մի սեղանի մօտ նիկոլի որդին էր ընկերոջ հետ, միւսի՝ մի աղջիկ։
բնական ա՝ թանկ ռեստորան չէր, իմ սիրած, ես կասէի բոմժական տեղերից էր։ գաղտնիք չի, երեւի, որ աշօտն էլ ա նման տեղեր նախընտրում։ պարզապէս նշում եմ, եթէ չգիտէք։
աղջիկը փորձեց հայերէն խօսել, շատ թոյլ էր իր հայերէնը, անցաւ ռուսերէնի՝ զգացուեց որ ռուսաստանից ա, գուցէ հայրենադարձուած։
հարցնում էր ո՞վ լար ունի, աշօտը կամ ընկերը տուեցին, չեմ յիշում։
յետոյ, երբ իրենք գնում էին, աղջիկն ասաց՝ իրան կասէք շնորհակալութիւն, որովհետեւ ես եկել եմ հայաստան եւ էլի մարդիկ գիտեմ որ եկել են հայաստան, որովհետեւ նա անում ա այն ինչ անում ա։
#յեղափոխութիւն #պատմութիւն #առօրեայ
ուզում եմ շղթայ բացել այն մասին, թէ ինչ ա փոխուել յեղափոխութիւնից յետոյ։
ես ամէն անգամ ինձ համար նշում էի, ու ուզում էի #դրա_համար_ենք_յեղափոխութիւն_արել պիտակ օգտագործել, բայց ալարում էի, ու հաշիւը կորցրել եմ նման բաների։
հիմա փորձեմ սկսել, եթէ ուզէք՝ աւելացրէք։
վաղուց եմ ուզում, հատուկ մտածեցի որ ընտրութիւններից յետոյ ա պէտք անել, որ քարոզչութիւն չդիտուի։
դեռ այսքանը, դուք աւելացրէք, ես էլ աւելացնեմ։
#դրա_համար_ենք_յեղափոխութիւն_արել #յեղափոխութիւն
ինչի՞ մեր փողոցները մաքրած չեն։ դրա համա՞ր ենք յեղափոխութիւն արել։
ու եթէ հայերը չեն անում որոշակի աշխատավարձով գործ՝ ապա ես ուզում եմ միգրանտներ։ ո՞վ կը գայ, հնդիկները կը գա՞ն։ սիրիացի վարձկաննե՞րը։ ով ուզում ա լինի՝ ինձ տուէք մաքուր փողոցներ, գրողը տանի։ էս ի՞նչ վիճակ ա։ արժանապատւութիւն ա պէտք ունենալ չէ՞։ մարդիկ իսկապէս քայլում են էդ փողոցներով։
#թասիբ
երկրորդը՝ քանի որ առցանց ծառայութիւնը չի աշխատում (գոյքահարկի տուեալները քաղաքապետարանը չի փոխանցել՝ էսպիսի բան ա գրուած կայքում), ստիպուած գնացի թաղապետարան։ նախկինում հաշուել էի՝ չորս հերթ ա պէտք կանգնել՝
հիմա սա դարձաւ երկու հերթ՝ թաղապետարանից թուղթն անմիջապէս տանում ես բանկ՝ այնտեղ եւ վճարում ես, եւ կտրօնը ստանում։
դրա համա՛ր ենք յեղափոխութիւն արել։
#յեղափոխութիւն #թարմացում #անկապ
@{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/selnow} ես էլ քեզ դէպք պատմեմ, յեղափոխութեան ժամանակ ձեռքս կոտրել էի։ հեծանիւից եմ ընկել, հեծանուարշաւի ժամանակ, չկարողացայ խուսափել արագ գնացող մեքենայից։ ընկել եմ գրեթէ ուղիղ կիեւեան կամրջի տակ։
իրականում վախենում էի որ ոստիկանութիւն յայտնեն, ու մտածում էի որ երեւի լաւ եմ, ու չէի իմանում որ ձեռքս կոտրուել ա։ նոյնիսկ ամբողջ գիշեր դրանից յետոյ պարապել եմ՝ մի ձեռքով նուագել եմ։ միւս օրը մայիսի մէկն էր, երբ աժ֊ն հրաժարուեց նիկոլին ընտրել։
հաւաքուել էինք հրապարակում, էնտեղ տեսայ @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/emptyfear}֊ին ու @{ach94er@spyurk.am}֊ին։ իրենք նկատեցին ոնց եմ ցաւից բղաւում ամէն անգամ երբ անցնելով ինձ են կպնում, վերցրին տարան հիւանդանոց։ իրենց հեռախօսից զանգեցի ապահովագրութիւն, ուղղեցին կոնկրետ հիւանդանոց։
ինձ տարան, նկարեցին, ասին որ կոտրուածք ա, գիպս դրին։ ու հիմա ընդունարանի աշխատողն ասում ա՝ մի գնա, հիմա պիտի ոստիկանութիւն զանգեմ յայտնեմ, նոր կը գնաս։ ու ես սպասում եմ՝ նա զանգում ա մի ոստիկանութիւն, իրենք ցրում են, ասում են՝ թող էն միւսը զբաղուի։ էն միւսն էլ ա ցրում, ասում ա՝ չէ, թող էն միւսը։ եւ խնդիրը բարդանում էր հէնց նրանով որ երեւանի շրջանների սահմանին եմ ընկել՝ կամրջի տակ։
էդպէս, ոչ մէկ ինձ չվերցրեց, էդ կինն ասաց՝ ես էլի կը փորձեմ բզել, դու գնա արդէն։
ու ինձ երբէք ոչ ոք չկապուեց ոնց որ թէ, պլստացի։ (:
#յեղափոխութիւն #անկապ #պատմութիւն #ոստիկանութիւն
https://soundcloud.com/inkyfromthetape/2020-08-29-bohemnots-vanadzor-solenoid
օգոստոսի վանաձորի սեթը՝ ի աջակցութիւն բելառուսի պրոտեստող մարդկանց։
փաստօրէն մինչեւ այսօր պրոտեստը չի սպառուել։
#բոհեմնոց #վանաձոր #սոլենոիդ #բելառուս #ցոյ #փոփոխութիւն #յեղափոխութիւն #ազատութիւն
մի քանի անկապ միտք՝ #բելառուս ֊ից։
էն որ ռեժիմին նուիրուած լրագրողները զանգուածային լքում են՝ հետաքրքիր ա նրանով, որ բաւական վստահ են, որ այլ գործ կը գտնեն ու առանձնապէս չեն տուժի։ ու դա առողջ վիճակի մասին ա։
օրինակ՝ մեր «նախկինների» պաշտօնեաները, եւ իրենք հէնց, ստիպուած կառչած էին աթոռներին, զի չէին իմանում՝ էլ ի՞նչ անել կեանքերի հետ, եւ ո՞ւմ են իրենք պէտք՝ եթէ իրենց էդ գործը չլինի։ ի տարբերութիւն՝ էսօրուայ պաշտօնեաները հանգիստ հրաժարական են տալիս, կամ կառչած չեն՝ աւելի հանգիստ կեանք կունենան պետական համակարգից դուրս, ու էսօր աւելի շատ հակուած են օգտակար լինել՝ եւ այդ պատճառով են կառավարման համակարգում, քան վայելում են։ (բարեւ, @{ssinanyan@spyurk.am; ssinanyan@spyurk.am})
ու վերջապէս՝ «հների» ընկալման մէջ չի տեղաւորւում #ժողովրդավարութիւն, իրենք չեն հասկանում դա որն ա։ ու ընկալում են, եւ ուզում են՝ բոլորն ընկալեն յեղափոխութիւնը ոչ թէ որպէս ժողովրդավարական գործընթաց, այլ որպէս մի աւտոկրատիա՝ միւսով փոխելը։ նմանապէս՝ չեն հասկանում ժողովրդավարութիւնը որն ա տաքսիստները որոշ շերտերը, որ այնպէս էլ սպասում էին՝ որ մի աւտոկրատիայի փոխարէն կը լինի միւսն՝ «աւելի լաւը»։ (այստեղ կրկին ուզում եմ յղել նրան, որ մեր սահմանադրութիւնը բաւական ժողովրդավարական չեմ համարում)։
սերժի եւ ընկերների համար յեղափոխութիւնն անհասկանալի ա, եւ իրենք այն բացատրում են նրանով, որ կեանքի մակարդակը, հնա֊ն ցածր են, իրենք այդ խնդիրները չեն կարողացել լուծել, բայց եւ՝ նոր իշխանութիւնը չի կարող, կամ չի կարողանայ՝ եւ այդ պատճառով իրենք համարում են կատարուածը անարդար։
ու հիմա, յուսամ, կը տեսնեն, որ բելառուսում, որ հնա֊ն աւելի բարձր էր, ուր կեանքն աւելի թեթեւ էր, միեւնոյն ա մարդիկ համաձայն չեն ընդմիշտ աւտոկրատ ունենալ։
https://www.youtube.com/watch?v=gJaWxqw4wMo
#յեղափոխութիւն #քաղաքականութիւն #հայաստան #հայք #աւտոկրատիա #ազատութիւն
այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=AcWXKvcvkSo 26֊27 րոպէի կողմ շուլմանը բացատրում ա ինչի են մարդիկ հակուած ասել, եւ փաստօրէն՝ ոչ միայն մեզ մօտ, որ իշխանափոխութիւն ա եղել, ոչ թէ յեղափոխութիւն։ եւ ինչ ձեւ են լինում արագ եւ դանդաղ, աստիճանաբար փոփոխութիւնները։
#յեղափոխութիւն #քաղաքականութիւն
բոհեմնոցը հրապարակե՛ց՝ https://soundcloud.com/bohemnotsradio/inky-velvet-electronic
նէնց ուրախ եմ որ յեղափոխական սեթին մասնակցել եմ, նէ՛նց կարեւոր ա ինձ համար։
#բոհեմնոց #յեղափոխութիւն #թաւշեայ #լսելիք #սէթ #էլեկտրոնային #pulsing_radiance
#դուխով #յեղափոխութիւն
մենք ունենք գլխուխ պտտեցնող ափգրէյդ, ու ապա հանրութեան հետադէմ մասը չի ուզում ափգրէյդ լինել, ուզում են հին ձեւով ապրել, իսկ հանրութեան այլ՝ առաջադէմ մասը՝ հիասթափուած ա, որ ափգրէյդը իրենց ուզածի չափ չէր։ արդիւնքում ափգրէյդը տապալուելու ա, զի հանրութեան ոչ մի մաս դրան չի սատարում։
#քաղաքականութիւն #յեղափոխութիւն #սպասելիքներ #ազատութիւն
կախան ուղիղ ասում էր՝ գիտէինք որ մօտաւորապէս էսքան գողացել ա՝ բռնում պահում էինք, մինչեւ չխոստովանէր ու չվերադարձնէր։
մեզ մօտ էլ հիմք են փնտրում, չեն գտնում, եւ այլն։ #թաւշեայ #օրէնք #յեղափոխութիւն #կախա_բենդուկիձէ #ռեֆորմներ
էս տղայի մօտ հոնգ կոնգից լուսանկարներ են՝ https://www.flickr.com/photos/n_ipper/ #ֆոտո #հոնգ_կոնգ #հոնգկոնգ #յեղափոխութիւն #պրոտեստ #2019 #ջրի_շարժ #քաղաք #ազատութիւն #հիմա
#հոնգ_կոնգ #յեղափոխութիւն #ազատութիւն
#հոնգ_կոնգ #յեղափոխութիւն #ազատութիւն
#հոնգ_կոնգ #յեղափոխութիւն #ազատութիւն
#յեղափոխութիւն #պատմութիւն #երեւան #գիշեր
@{ Nikea Rurounin ; nikea@spyurk.am} 16.04.2019, 7:14:59
ուղիղ մի տարի անցավ էն օրից, երբ բաղրամյանում ձայնային նռնակներ գցեցին, երբ նորայրի հետ ծանոթացա ու իր տանը թեյ էինք խմում ու ալիաս խաղում, իսկ ինքը նկարներն էր համակարգիչ բեռնում, ուղիղ մի տարի, երբ նորայրը սփիւռքի հրավեր ուղարկեց ու սփիւռք էկա։ ուղիղ մի տարի սայաթ նովայում նստած գիշերվա հազարին, ավելի ճիշտ՝ առավոտ շուտ մարիօյի հետ հարմար, անհարմար ու չհարմարվող լինելու մասին խոսակցությունից։ սա ուղիղ մի տարի առաջվանից պահպանված միակ նկարն ա (նկարեց մարիան) ու բաղրամյանով քայլող մարդկանց ոտքեր էի նկարել, որը մնաց մյուս հեռախոսիս մեջ, իսկ հեռախոսս փչացավ։
#թավշյա #հիշողություն
արմանի ֆիլմի թիզերը։
https://youtu.be/-ahZP-U0s8Y #լենին #նիկոլ #փաշինեան #յեղափոխութիւն
եւ մենք հասկանում ենք, որ ռուսաստանից կախուած հայաստանում, հէնց բարեփոխումները, այլ ոչ յեղափոխութիւնն է ընկալուելու որպէս աններելի լկտիութիւն։ որովհետեւ հէնց դրանք, տնտեսական վիճակի լաւացումը, եւ հայաստանի, եթէ ոչ շուէյցարիա, այլ գոնէ էստոնիա, կամ կիսաէստոնիա դառնալուց հետեւում է ռուսաստանից աւելի մեծ անկախութիւնը, հետեւում է, որ հայաստանի անձեռնմխելիութեան երաշխաւորողները լինելու են ե՛ւ ամն֊ը, եւ եւրոպան, դէ, ընդհանրապէս ամբողջ արեւմտեան աշխարհը, այլ ոչ ռուսաստանը։
իսկ ռուսաստանն այսօր հետխորհրդային տարածքում շատ դեստրուկտիւ ուժ է։ եթէ նայենք, ինչպէս էին գործում ամն֊ն ու եւրոպան երկրորդ համաշխարհայինից յետոյ, եւ ոչ միայն եւրոպայում՝ իրենք բարձրացնում էին գերմանիան, բարձրացնում էին ճապոնիան։ հետաքրքրուած էին նրանով, որ այդ երկրները դառնան բարեկեցիկ ու չուզենան պատերազմ։
ռուսաստանը հիմա հետաքրքրուած ա որ իր բոլոր «կլիենտները» մնան մուրացկան, եւ դրանց մէջ իշխող կուսակցութեանը հաւատարմութիւնը ապահովուի փոքր կամ մեծ կողոպուտներից մեծահոգի նետուած կտորիկների միջոցով։ ռուսաստանը հետաքրքրուած ա մաֆիայի սկզբունքներով կառավարման մէջ։ որովհետեւ ինչքան աւելի աղքատ ա սիցիլիան մաֆիայի պատճառով, այնքան աւելի բարձր ա սիցիլիացիների հաւատարմութիւնը մաֆիոզ դոնին։
https://cdn.echo.msk.ru/snd/2018-04-28-code-1907.mp3
տեքստն այստեղ։ #ռուսերէն #ռուսաստան #հայաստան #յեղափոխութիւն #քաղաքականութիւն
վիկտորի նկարներով կիսուելու տրամադրութիւն։
#տրամ #ժապաւէն #երեւան #յեղափոխութիւն
ինձ ապշեցնում ա ոնց կարող են որոշ, կարծես թէ խելացի մարդիկ, ենթադրել, որ էդ ոչինչ, եթէ լինի կկ֊ն, էդքան վատ չի, որ դա որեւէ չափով ընդունելի outcome ա։ ըստ իս կկ֊ի կողքը եւ սս֊ն, եւ գալուստը լրիւ նեաշ են, լրիւ։
ես համամիտ չեմ կարէն վարդանեանի հետ, որ սս֊ն չէր ուզում լինել վարչապետ, բայց իրեն ստիպեց իր շրջապատը։ այսինքն, չեմ բացառում որ դա նոյնպէս տեղի ա ունեցել, բայց իմ կարծիքով սս֊ն ընդհանուր առմամբ իր իսկ ստեղծած իրավիճակի պատանդն էր դարձել։
լտպ֊ի ժամանակ կար քաղաքական դաշտ, ու կային քաղաքական քննարկումներ, փաստարկներ, եւ հակափաստարկներ։ ռկ֊ից սկսած մեզ մօտ քաղաքական դաշտը լաւ մաքրւում էր, ու քննարկումների եւ փաստարկների շրջանն աւարտուեց։ փոխարէնը կար առաջնորդի կարծիք, եւ չհամաձայնողները պարզապէս լռեցւում էին, մեղմ ասած։
բնական ա, որ եթէ պետութիւնում ա տիրել նման վիճակ, արտայայտուած տարաձայնութիւններ կուսակցութեան ներսում տեղ չունէին։ կար որոշակի ներքին դարուինիզմ, ով ում կոկորդը կը կրծի, բայց դա հիմնականում չէր վերաբերում քաղաքական օրակարգին, այլընտրանքային տեսլականներին։ տարօրինակ էլ կը հնչէր, եթէ ինչ֊որ մէկը միանար հհկ֊ին զուտ իր քաղաքական տեսլականներն առաջ տանելու համար։
ի տարբերութիւն, ամն֊ի համակարգում կուսակցութեան ներսում կայ բաւական լայն range կարծիքների եւ լուծումների։
այս վիճակում սս֊ն չէր կարող ունենալ որեւէ մէկին, ում կը կարողանար վստահել երկիրն ու կուսակցութիւնը։ որովհետեւ նա ինքը շրջապատեց իրեն շեստեօրկաներով, ու մարդկանցով, ում նա ինքը վստահել չի կարող։ այդ պատճառով էր նա իրավիճակի պատանդ։ նա հասկանում էր, որ ցանկացած պոտենցիալ մարդ համ վստահելի չի պետութեան համար, համ իրեն՝ սս֊ին ցանկացած պահին կը քաշի, համ կուսակցութեան շահերի համար։
այդ էր պատճառներից մէկը, որ բերուեց այլ մէկը՝ դրսի մարդ, ով ոչ միայն կուսակցութեան, այլ եւ հայաստանի հետ շատ կապ չունէր։ միւս պատճառն էր՝ գործող իշխանութեան բնաւ լեգիտիմ չլինելը՝ ժողովրդի աջակցութիւն չունենալը, ու այդ քայլը նաեւ կարող էր իրենց օգնել՝ ոնց որ թէ մի քիչ թարմ, ու մի քիչ արտաքնապէս քաղաքակիրթ մարդ ներկայացնելով։
սս֊ն նաեւ, իմ կարծիքով լաւ հասկանում էր, որ կկ֊ն աւելի կառավարելի ա դրսից, քան նոյնիսկ ինքը՝ սս֊ն, ու որ կկ֊ին հայաստան վստահելը նոյնիսկ աւելի վատ միտք ա, քան հայաստանը վստահել իրեն՝ սերժին։
այդպիսի քաղաքական դաշտում նոր աստղերի յայտնուելը գրեթէ բացառւում ա։ ու զարմանալի չի, որ նիկոլն էլ հին մարդ ա։ նոր մարդ չի։
ի դէպ, եթէ իշխանական մեդիան ունենար որեւէ մի պատրուակ նիկոլի գլխին կեղտ թափելու, այն լրիւ օգտագործուելու էր՝ ասելու էին՝ դո՞ւ չէիր ով այն օրը սենց բան ա ասել կամ արել։ բայց փաստացի իրենք ոչ մի բան նիկոլի վրայ չունեն։ ոչ ոք չունի։ այս մարդը մաքուր ա մնացել, ու նոյնիսկ հակ֊ից ա գնացել որովհետեւ դէմ էր բհկ֊ի հետ համագործակցութեանը։ եւ շատ ծիծաղելի ա, որ եթէ դու չես գնում բհկ֊ի մօտ, բհկ֊ն գալիս ա քո մօտ։ յուսանք կը գայ։
մի քիչ շեղուեմ, ու խօսել լեգիտիմութիւնից։ բոլոր քաղաքական տեսութիւնների համաձայն, իշխանութիւնը չի կարող պարզապէս լինել իշխանութիւն, նրան պէտք ա լեգիտիմութիւն։ առաջ այն ստանում էր աստծուց, ասենք եկեղեցում միջոցով, իսկ հիմա այդ լեգիտիմութիւնը ձեռք ա բերւում ժողովրդից՝ ընտրութիւնների միջոցով։
ու շատ կարեւոր ա, որ իրենց համար էլ ա ակնյայտ, որ ֆարս ընտրութիւններով անցնելը, բնաւ չի նշանակում որ իրենք ունեն լեգիտիմութիւն։ նոյնիսկ եթէ մարդը կաշառք ա վերցրել ու քուէարկել ա հհկ֊ին, ապա միեւնոյնն ա, դա չի դարձնում հհկ֊ն լեգիտիմ, քանի որ խարդախութիւնը մնում ա խարդախութիւն։ ու կաշառք վերցնողն էլ այդ մասին գիտի, իր համար էլ այդ իշխանութիւնը ում համար նա քուէարկել է, լեգիտիմ չի կարող լինել։
նիկոլը բաւական գրագէտ խփում էր հէնց իշխող կուսակցութեան եւ անձամբ սս֊ի լեգիտիմութեանը։ ու նաեւ ձեռք էր բերում ժողովրդից իր լեգիտիմութիւնը՝ ասենք բանակցութիւններ վարելու։
ու դա չէր կարող չաշխատել։ սս֊ն իմ կարծիքով չի գնացել, որովհետեւ իրեն զանգել ասել են։ սս֊ն գնացել ա, որովհետեւ գիտակցել ա, որ նա ապրում ա այլ դարաշրջանում, այլ մարդկանց հետ, որ մարդիկ էլ այլ են քան տաս տարի առաջ, որ իրավիճակն ա այլ, որ ընդդիմադիրներն են այլ, ու որ եթէ առաջ նա ունէր հ1 որին կարող ա հաւատար բնակչութեան բաւական մեծ տոկոս, ապա այսօր հ1֊ը բացարձակ վստահելի չի, ու չնայած մեդիան գրեթէ ամբողջութեամբ վերահսկւում ա, միեւնոյնն ա, կան մի քանի վստահելի լրատուամիջոցներ։
սս֊ն լինելով չլեգիտիմ իշխանութիւն կառավարուող էր երեւի թէ բոլո՛ր հետաքրքրուող դրսի ուժերի կողմից։ ու սս֊ն էլ գիտէր որ նա հայաստանի համար ամենալաւ մարդը չի։ ինձ թւում ա, նա պէտք ա որ թեթեւացած լինէր գիտակցելով որ պատի վիճակ ա, ու նա անելու քայլեր չունի ու պէտք ա հեռանայ։
ու նա հասկացաւ որ եկել ա ժողովրդավարութեան եւ օրէնքի ժամանակը, եւ իր՝ հեռանալու ժամանակը։ ու նա հասկանում ա, որ բաժանած սֆերաները, հարկեր չվճարելը, ազատ շուկայական յարաբերութիւնների բացակայութիւնը՝ հայաստանի տնտեսութեան վրայ վատ են ազդում։
լրիւ անիմաստ էր այդ պատի պարագայում մի հատ էլ բռնութիւնների դիմել։ դրանցից յետոյ նա հեշտ չէր պրծնի, իրեն դատելու էին ամէն ամէնի համար ու ոչ մի բանի վրայ աչք չէին փակի։ ճիշտն իր կողմից անմիջապէս հեռանալն էր, եւ հէնց այդ ձեւակերպումով, ճանաչելով որ նա սխալ էր, իսկ նիկոլը՝ ճիշտ։ ու դա նոյնիսկ երեւի թէ արժանավայել հեռացում էր։
հիմա ստեղծուած իրավիճակի մասին։ իմ հասկանալով կկ֊ն կպած չի ուզում զիջել իշխանութիւն, ու հհկ֊ի որոշ օղակները նոյնպէս։ բնական ա՝ իրենք չեն ուզում չլինել լիազօրուած, իրենց պէտք են գերշահոյթներ։
կկ֊ն հայաստանի հետ կապ չունի։ գալուստը գոնէ ունի ձկներ, ասենք, որ խմում են արարատեանի ժողովրդի ջուրը, նա ունի կորցնելու բան։ սս֊ն հայաստանում ունի կորցնելու բան, ու նա պէտք ա որ աւելի շատ մտածի իր քայլերի մասին, քան կկ֊ն, ով կարող ա պարզապէս հրդեհի հասցնել իրավիճակը, ու ցանկացած պահի թռնել ռուսաստան։ ու ակնյայտ ա, որ կկ֊ն այստեղ չունի նաեւ շահեր, իր շահերը՝ լրիւ ռդ֊ի շահերն են։
եթէ աժ֊ն ընտրի հհկ֊ական վարչապետ, էդ բերելու ա նրան, որ պրոտեստները չեն դադարելու, նոյնիսկ ուժեղանալու են։ ապա նոր վարչապետը, ով արդէն կունենայ իրեն ենթարկուող ոստիկանապետ ու շտաբի պետ(կարեւորը շտաբի պետն ա, նախարարին չեն ենթարկւում զինուորականները, այլ շտաբի պետին), քանի որ չի տիրապետելու իրավիճակին, կը հռչակի արտակարգ դրութիւն։ եթէ մենք արհամարհենք կամ չարհամարհենք այն, երկու դէպքում էլ ոչ մի լաւ բան չի լինելու։
եւս մի անգամ բոլորի համար պարզ կը լինի, որ հհ իշխանութիւնը ոչ մի կապ չունի հհ քաղաքացիների հետ։ ոչ մէկ չի կարողանայ ասել՝ թէ դուք իրենց ընտրեք էք։ ու թէ ընտրութիւններն արդար էին։ այսինքն՝ կասեն, բայց էդ ակնյայտ սուտ ա։
ասում են, թէ ո՞րտեղից երաշխիք, որ նիկոլը չի դառնայ նոր վիշապ։ ժողովուրդ, կկ֊ի համար արդէն ամէն ինչ կայ։ արդէն կա վիշապային համակարգ, մնում ա միայն գալ ու այն ղեկավարել։
նիկոլը նոյնիսկ եթէ լինի վարչապետ, իր գործը լինելու ա ահաւոր բարդ, ու ուժերը լինելու են որոշակի բալանսի մէջ։ ակնյայտ ա որ նախկին իշխանութիւնը իր դիրքերը ուժեղ չի զիջի, պլիւս մենք ունենք բհկ, եւ դաշնակներ, եւ եսիմում։ ու նիկոլին ահաւոր բարդ ա լինելու ամէն մի օրինագիծ առաջ տանելը։ ի՞նչ վիշապ դառնալու մասին ա խօսքը։
հա բայց դա հեչ։ այն պահից ոնց աժ֊ն քուէարկի ոչ նիկոլի համար, երկիրը գնալու ա դէպի աղէտ։ ոչ մի բան չի լաւանալու, միայն վատանալու ա, չհաշուած առաջին օրերի շատ լարուած վիճակը։
ինձ թւում էր, որ այսօր չպէտք ա լինէին մարդիկ, ով կասեն՝ «մէկ ա բան չի փոխուի», քանի որ պէտք ա տեսած լինէին, որ լեգիտիմութիւն չունենալը մի բան փոխում ա։
միակ բանն ինչ կարող ենք անել՝ դուրս գալ փողոց, ու լինել շատ։ այսօր տուն վերադառնալիս տեսայ շատ լաւ լուսանկարիչ աղջիկ, խօսեցի հետը։ ասաց՝ ինձ մէկ ա, ես նեյտրալ եմ։ մէկ ա բան չի փոխուի, ես իմ եանը քաշած ապրում եմ։
ու ես հասկանում եմ, որ գրելն էլ կարեւոր չի, մեդիա պատերազմներն էլ կարեւոր չեն։ մարդկանց զգալի մասը բաւական խելացի ա որ հասկանայ որ հհկ֊ն հայաստանում տեղ չունի։ ու ես չեմ էլ ուզում լսել մեդիա պատերազմների մասին, կամ տտ֊ն ինչ կարող ա անի, որ օգնի որ քիչ սուտ լինի ինտերնետում, քանի որ իրականութիւնը փողոցում ա։ իրականութիւնը քաղաքի փողոցում ա, ուր հաւաքւում են իրական, շօշափելի, շնչող, կենդանի մարդիկ։ այդ մարդիկ են իրականութիւնը, իսկ ինչ ես գրում եմ, կամ ով գրում ա, էական չի։ #հայաստան #քաղաքականութիւն #յեղափոխութիւն #ազատութիւն
#անկապ պիտակը այս դէպքի համար է՝
https://youtu.be/zOXPGCGxRrQ?t=11m55s
#փիլիսոփայութիւն #փոդքաստ #հայք #յեղափոխութիւն #շապիկ #շուն
Ռուսաստանն ընտրում է դինոզաւրի ուղի, ով հրաժարւում է էվոլիւցիայից։ Ուկրաինան ուզում է փոխուել, ու առաջացնում է դինոզաւրի կատաղութիւնը։
Փաստօրէն Նեւզորովն էլ է փոխուել, առաջ ահաւոր ազգայնամոլ էր։
#փաստօրէն #նեւզորով #ուկրաինա #ռուսաստան #պատերազմ #չեչնյա #հակամարտութիւն #պատմութիւն #յեղափոխութիւն #փոփոխութիւն #էվոլիւցիա
համեստ, բարետես եւ կիրթ դեմոկրատը կծանօթանայ ազնիւ, մաքրասէր եւ բնակարանով ապահովւած բուրժուայի հետ, համատեղ յեղափոխութիւն անելու նպատակով
ու տենց
համեստ, բարետես եւ կիրթ դեմոկրատը կծանօթանայ ազնիւ, մաքրասէր եւ բնակարանով ապահովւած բուրժուայի հետ, համատեղ #յեղափոխութիւն անելու նպատակով
Создание российско-украинской конфедерации стало бы грандиознейшей внешнеполитической победой послеавгустовской России — путинской, ельцинской, прохоровской, ходорковской любой. И одновременно — страшным национальным поражением Украины. Украинская экономика стала бы придатком российских монополий, украинская политика — филиалом Кремля (или Охотного ряда, если восторжествует парламентаризм), а украинская культура — рудиментом общероссийской массовой культуре. Только западноукраинский анклав превратился бы в вечный нарыв. http://www.kasparov.ru/material.php?id=52F883DB868AF
#Евгений-Ихлов #Украина #Россия #майдан #путин #империализм #политика #свобода #культура #мексика #лукашенко #гдр #европа #прослушка #евразэс #тс #таможенный-союз #евразийский-союз #сноуден #германия #анб #кгб #нация #дагестан #крым #империя #ирак #хусейн #мубарак #насер #египет #деспотизм #авторитаризм #демография #права-человека #нато #совет-европы #идентичность #Евромайдан #євромайдан #украина #майдан #вільність #Եւգենի֊Իխլով #բիւզանդիա #ռուսաստան #ասիա #իմպերիալիզմ #ազատութիւն #ազատություն #ուկրայինա #ժողովրդավարութիւն #ժողովրդավարություն #աւանդոյթ #քաղաք #մայդան #յեղափոխութիւն #անկախութիւն #անկախություն #եւրոպա #մշակոյթ #պատմութիւն
Еврореволюция и имперская похоть
Евгений Ихлов: Традиция византийская и европейская вступили в схватку на улицах украинских городов
Я неоднократно писал: то, что принято считать “азиатской” или “евразийской” составляющей Русской цивилизации, — это на самом деле остатки ее “византийской” матрицы.
Отличительные черты такого “византизма”:
— восприятие главы государства как некоего полубога, и от этого склонность к “самодержавным”, деспотическим моделям общества;
— антизападничество, проявляющееся, прежде всего, в отторжении западного индивидуализма;
— имперскость — культ всемогущественного универсального государства для которого люди — всего лишь строительный материал, и, вследствие этого, оправдание большевистского и сталинского террора как необходимых и исторически оправданных.
И вот сегодня две традиции Русской цивилизации, которая охватывает большую часть территории Российской Федерации и значительную часть восточной и южной Украины: традиция европейская, включающая стремление к созданию национального и демократического государства, и традиция византийская — вступили в схватку на улицах и площадях украинских городов.
http://www.kasparov.ru/material.php?id=52E24052B7AD6
#Евгений-Ихлов #византия #россия #азия #империализм #свобода #украина #демократия #традиции #город #майдан #революция #независимость #европа #культура #история #Եւգենի֊Իխլով #բիւզանդիա #ռուսաստան #ասիա #իմպերիալիզմ #ազատութիւն #ազատություն #ուկրայինա #ժողովրդավարութիւն #ժողովրդավարություն #աւանդոյթ #քաղաք #մայդան #յեղափոխութիւն #անկախութիւն #անկախություն #եւրոպա #մշակոյթ #պատմութիւն #####################
ես այս մասին չէի գրի, եթէ այսօր պատահաբար ականատես չլինէի, ինչպէս կոմկուսի դրօշի ներքոյ սպիտակամազ այրերը մօտեցան Մյասնիկյանի արձանին։
ու մտածեցի, չէ՞ որ այսօր ռուսական յեղափոխութեան տարեդարձն է։ ինչո՞ւ են հայ կոմունիստները նշում ռուսական յեղափոխութեան օրը։ ինչո՞ւ չեն նշում հայկական յեղափոխութեան տարեդարձը։
ահ, լաւ, չկայ այդպիսի բան պատմութեան էջերում։ չունեն, խեղճերը հայկական յեղափոխութիւն։
ապա կարող էին նշել կոմունիստական իշխանութեան իսթեբլիշմենթի, հաստատման տարեդարձը։ բա ինչո՞ւ չեն նշում դա։ գուցէ այն պատճառով, որ կոմունիստների իշխանութեան գալը համընկնում է Հայաստանի պետականութեան կորստի հե՞տ։
իսկ իրենք չէ՞ն ուզում եւս մէկ անգամ յիշեցնել այդ մասին։
այսքանը, ընկերներ։
Վասիսուալի Լոխանկյանը այսօր կարող է նշել իր տօնը, կոկիկ դասաւորելով նեխած ձկան կմախքը եւ «ստոլիչնայա»֊ի, կամ «ժիգուլովսկու» շիշը, «պրավդա»֊ի անկեղծ էջերի վրայ։
ու տենց
Ես բազմիցս այս մատեանում շեշտում էի, որ ես դեմ եմ հեղափոխությունների։
Ես ուզում եմ, որ իշխանափոխությունը լինի օրինական։ Այդպես բոլորին լավ կլինի, եւ իշխանությանը շատ անկապ մարդիկ չեն հասնի։
Բայց հիմա իրավիճակը փոխվել է։
Այն ժամանակ, երբ վտանգված է ՀՀ անկախությունը, նույնիսկ հեղափոխությունն ընդունելի քայլ է։ Սրանից վատ պարզապես լինել չի կարող։
Գուցե ճիշտ է, որ ՄՆ սահմանադրության մեջ կա զինված ապստամբության մասին կետ։
ու տենց
Երեկ մի տեղ էի մտել։
Մուտքի մոտ գրված էր պատի վրա՝ love, peace, revolution․․․
Ու ինձ դա դուր չեկավ։
Որովհետեւ դա լրիվ ոճի համար է, անմիտ է։
Որովհետեւ այդպես գրելը արժեզրկում է այդ իսկ գաղափարները։
Այնպես, ինչպես արժեզրկված է «ազատություն» բառը։
Օրինակ, կեդ հագնելը բնավ ազատության նշան չէ։
Կամ վանդակավոր վերնաշապիկ հագնելը։
Կամ ծխելը։
Կամ fuck բառն օգտագործելը։
Ազատությունը ավելի վեհ եւ ավելի մտավոր արժեք է։
Ու ոչ ամենագեղեցիկ բառեր օգտագործելը բնավ ազատության նշան չէ։ Գուցե հիմարության նշան է։
Ու այո, այդ ամենը արժեզրկում է «ազատություն» բառը։
Այնպես, ինչպես «սեր» բառն է արժեզրկված։ Այնպես, ինչպես «խաղաղություն» բառն է արժեզրկված։
Ու զարմանալի չէ, որ երբ ֆեյսբուքում հարցում է լինում՝
«ո՞նց եք վերաբերվում ազատամիտ աղջիկներին» բոլորը գալիս են ու պատասխանում՝ «վատ»։ Որովհետեւ ոչ ոք մոտիկ չի ուզում գալ էությանը այդ բառի։ Ոչ այդ աղջիկները, ոչ էլ «վատ» ասողները։ Մեկը մյուսին արժանի են։
Ազատություն բառը այնքան է խաղացվել, որ եթե հայերենում սեռեր լինեին, ապա կասեին որ Ազատության հրապարակն էլ է փչացած։
Մենք այնժամ կլինենք զարգացած, ազատ, երբ հագածը կամ լսածը կլինի նախասիրության, ճաշակի արտահայտում, բայց չի լինի անճաշակ, ու բնականաբար չի համարվի ազատամիտ լինելու ցուցանիշ։
Մեր «ազատամիտները» ու, ցավոք, ընդդիմադիրների մեծ մասը, բնավ չի տարբերվում ոչ «ազատամիտներից»։
Նրանք ընտրում են միայն կողմը, ընդ որում, շատ այլ մոտիվներից ելնելով, քան գաղափարները հասկանալով։
Ու դա լավ երեւում է։ Երեւում է, երբ է մարդ զբաղվում մի բանով, ինչից գաղափար չունի, ու երբ է մարդ խոսում այն բանի մասին ինչից գաղափար չունի։ Այսինքն իրենց նմաններին չի երեւում, նրանք իրար դեմքերին կնայեն կուրախանան։
Իսկ ժամանակը լավ ցույց է տալիս որն է լավը, որն է ճաշակովը, որն է կեղծը, որն է կարտոնից դեկորացիան։
Լինի դա երաժշտություն, շոր, կոշիկ, շենք, մեքենա, արժեք, թե հարաբերություն։
Երբեմն արդեն հինգ տարին է բավական։
Նաեւ ժամանակը ցույց է տալիս ով է ինչպես մտածում իրականում, ում համար է ինչը իրականում արժեք, ով ինչով է իրականում մտահոգված։
Ու Չեգեվարայով շապիկ հագնող երբ տեսնում եմ, ցավոք, արդեն գիտեմ, որ նա չգիտի, ով էր Չեն, ինչ հիմարություններ է արել, ու ինչու է համարվում վեհ։
Մակերեսային ենք դեռ շատ, չխորացող։
Հետո էլ զարմանում ենք․․․ որ չենք զարգանում։
Ո՞ւմ է պետք զարգանալը։ Ո՞ւմ է պետք ազատությունը, սերը, խաղաղությունը՞։
Մի գավաթ գարեջուր, ծխախոտ, անգլերեն/թուրքերեն հայհոյանք, ռաստայական գույներ շորերի վրա, ու կարելի է արդեն քեզ վեհ զգալ, ազատ։
Իսկ այն ինչ է գլխում, ինչ է իրականում կարտոնի հետեւը, ո՞ւմ է պետք։
Մեկ էլ, Շվարցը հիանալի հեքիաթ է գրել։
ու տենց
Ասում եմ, Շվարցի հեքիաթը իրականում շատ վեհ է։
Ու մեր մասին է։
Որովհետեւ, ես հա լսում եմ՝
– ում էլ ընտրես, հետո ասելու են՝ «նա չէ՞ր ընտրածդ»
կամ
– այ հավատացինք գաղափարներին, ընտրեցինք, ի՞նչ լավ բան եղավ։
կամ
– սաղ նույնն են, նրանք լավը չեն լինում, անիմաստ է լրիվ
Հա, կատարյալը չկա, սաղ վատն են, եկեք նստենք թախտին, սպասենք Քթուլհույին։
Եթե Քթուլհուն գոյություն ունենար, ես գուցե կմտածեի այդ մասին։
Իսկ այ եւրոպաներով անցնելիս նկատում ես որ ստեղ այնտեղ քեզ կպնում են ինչ որ երիտասարդներ, ու սկսում են բացատրել, ինչու է այս կամ այն օրենքը պետք փոխել, ընդունել, կամ վերացնել։
Ու նրանք կծախսեն երեսուն րոպե, կբացատրեն դա ձեզ, ու կխնդրեն ստորագրել։ Ու կլսեն՝ կներեք, քաղաքացի չեմ։
Դա նրանից է, որ նրանք գիտեն։ Ընտրեցիր՝ չի նշանակում վերջ, լավ կլինի, թագավոր կա, նա մեզ լավ կնայի։
Power corrupts, absolute power corrupts absolutely.
Թագավորը լավ չի նայի։
Ինչքան լավ բան կա հիմա մեր մոտ՝ ելքային վիզաները մեկ երկու օրում խփելը, ոստիկանների կաշառք ավելի քիչ վերցնելը, Աբովյան փողոցը ազատելը՝ դա նրանից է, որ կա ուժեղ ընդդիմություն։
Նրանից է որ կա հասարակություն ու հասարակական կարծիք, որից հետեւում է հասարակական ճնշում։
Ու փաստացի,նույնիսկ թագավորները չեն կարող իրենց թույլ տալ շատ հակաազգային քայլեր։ Սակայն, շատ ավելին իրենց թույլ կտան, քան գործող ժողովրդավարության երկրի իշխանությունները։
Իսկ այն, որ դե ընտրեցինք, լավը չէր, էլ չենք ընտրում, բնավ բանական չէ։ Դա նույնն է ինչ ասել, բոլոր տղամարդիկ/կանայք նույնն են, հարաբերություն փորձեցինք՝ չստացվեց, ուրեմն սէր չկա բնավ ու աշխարհը արդար չէ։
Ոչ մեկն էլ լավը չի լինի մինչեւ ժողովրդի վերաբերմունքը չփոխվի։
Ի դեպ, թագավորին ընդունելը նույնն է, ինչ հեղափոխությունը։
Ինչո՞ւ եւ մեր ընդդիմությունը, եւ Ռուսական, հեղափոխությանը դեմ է արտահայտվում։
Որովհետեւ դա ժողովրդավարական իշխանափոխության միջոց չէ։
Բայց մարդիկ դա չեն հասկանում։
Նրանք չեն հասկանում, որ այն որ նրանք գնացել կանգնել են հավաքին, դա կոչվում է քաղաքական պայքար, ցիվիլ, իսկական, քաղաքական պայքար, ու դա է քաղաքական կարծիք արտահայտելու ձեւը։
Նրանք մտածում են, բա ինչի՞ չգնացինք Ձմեռայինի գրոհի։
Այն պատճառով, որ կեղծիքներով ընտրված իշխանությունը ավելի ընտրված է, քան հեղափոխության միջոցով եկածը։
Ու մեր ընդդիմությայն լիդերները դա հասկանում են, ու պետք չէ հեղափոխություն ակնկալել, իսկ հետո, դրանից հետո հրաշքներ։
Չի լինի ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը։
Այլ տարբերակ էլ կա – գնանք այնտեղ ուր արդեն իսկ օրենքները, ժողովրդավարությունը գործող է։
Հա, բնական է, գնանք։ Վերջերս հիանալի կոմիկս եմ տեսել գնալու մասին այնտեղ ուր լավ է՝
Որովհետեւ եթե բոլորը մտածեն՝ գնանք այնտեղ ուր օրենք է գործում, ոչ մի տեղ էլ այն չէր գործի։ Նրանք ճանապարհ են անցել, ու չնայած այժմ ահագին հիմար ու դատարկ մարդիկ ունեն, ունեն նաեւ այն մարդկանց, ու այն մշակույթը, այն հեղինակությունները չպաշտելու սովորությունը, այն իրականում ազատամիտ լինելը, այն իշխանություններին չվստահելու սովորությունը, այն դիմադրության մշակույթը, որի պատճառով այդպիսի երկրները ինչպիսին են ՄՆ-ն ու Գերմանիան, իրականում զարգանում են։
Ու ես չեմ զարմանում, որ եւ այնտեղ, եւ այնտեղ ձեւավորված հաքերային մշակույթ կա։
ու տենց
Ես միշտ նախանձում էի մերոնց, որ իրենք 88 թվի հանրահավքները տեսել են, մասնակցել են, իսկ մենք տենց հնարավորություն չենք ունենա, քանի դեռ չէր եկել 2008ը ու նախագահական ընտրությունները։ Ու հենց սկզբից էլ բոլոր մարդիկ, 2008ի հանրահավաքները համեմատում էին 88ի հետ, ու հետևաբար պահանջներն էլ հանրահավաքներից, դրանցից որպես արդյունք ակնկալիքներն էլ նման էին։ Բայց ամենակարևոր տարբերության մասին մարդիկ մոռանում են, որ սովետի ժամանակ սոցիալական տենց խնդիրներ չկար, ու գաղափարական պայքար տանելը հեշտ էր ավելի, իսկ հիմա մարդկանց մեծամասնությունը ունի նման խնդիր, հետևաբար ակնկալում են արագ արդյունք։ Իսկ արագ արդյունք չէր լինելու, դա ասված էր հենց սկզբից, բայց մարդիկ նման մտքերը չլսելու են տալիս, ու սպասում են հեղափոխության։
ու տենց
տենց մի անգամ գործընկերոջ հետ խոսում էինք, ու նա ասում էր, այ ինչ հերոսներ էին ԳԿՉՊիստները, «երկիրը փրկել էին ուզում», բայց չթողեցին իրանց։
Այո, էս ուր եմ ընկել Հայաստանում տենց մարդիկ էլ կան։
Ու ես ասացի, բնական է, որ լավ է, որ այսպես է, ո՞վ են նրանք։ նա ասաց ո՞նց թե բայց նրանք հոգում էին «երկրի» համար։
Այն որ, իմ կարծիքով մենք լիքը շահել ենք, որ այդ «երկիրը» այլեւս չկա, արդեն նրան ասել եմ։ Նույնիսկ համաձայնվել է, որ մենք շահել ենք։
Իսկ պուտչիստների մասին ասացի, որ կարծում եմ, որ եթե ասենք Հայաստանում հիմա հեղափոխություն լինի, ես գոհ չեմ լինի։
Ես բնական է գոհ չեմ Կադաֆիի «հանցավոր վարչակարգի» գործունեությամբ, բայց եւ ասենք մարդիկ գոնե ինչ որ ձեւ ընտրություններ են անցկացրել, գոնե ընտրություններ են կեղծել, իսկ ասենք եթե հեղափոխություն լինի առանց ընտրությունների, կամ դրանք կեղծելու գոնե, դա արդեն չափն անցնում է։ Այնպես որ, չէ էլի, չեք համոզի որ ԳԿՉՊն ափսոս է որ չկայացավ։ Տենց էլ պետք է լիներ։
ու տենց
Ես ունեմ մի ընկեր, ով գնում է ՌՖ սովորելու։
Իրականում եթե մտածենք, անսպասելիորեն կիմանանք, որ մեզանից շատերը ունեն մի ընկեր, ով գնում է ՌՖ սովորելու։
Կռահեք ինչու՞։
Որովհետեւ ՀՀ-ում տեղերը սահմանափակ են, չընդունվելու հավանականությունը մեծ, այսինքն մեծ է նաեւ բանակ գնալու հավանականությունը։
Սակայն, մեր ուսանողները լրիվ հանգիստ կարող են ուսումը շարունակել ՌՖ-ում տարկետում ստանալով։ Իսկ ՌՖ-ում տեղերը շատ են, եւ բոլորին արեւի տակ տեղ կա։
Ես առաջ միամտորեն մտածում էի որ դա պարզապես մեր մոտ տիրող բարդակի հետեւանք է։
Հետո կարդացի վարչապետի այս պերլը՝
– Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախնե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ, ու հեղափոխությո՞ւն լինի: Ինչպե՞ս անենք, որ մարդիկ մնան Հայաստանում, պետք է այնպես անենք, որ կյանքը մեր երկրում լինի ավելի լավ, քան արտերկրում: Բայց եթե դու կյանքը սկսում ես Հայաստանում բարելավել, կրիտիկական զանգվածը նվազում է: Ավելանում է այն զանգվածը, որն աջակցում է իշխանություններին: Հավատացեք ինձ, որ ոչ մի իշխանություն չունի այնպիսի ցանկություն, թե այնպես աշխատի, որ իր հեղինակությունը լինի ավելի ցածր, քան ընդդիմությանը:
Այս առաջին նախադասությունը լրիվ Ֆրոյդական վրիպում (оговорка, Versprecher) էր։ ։Ճ
Այդպես ստացվում է երբ մարդը մի բանի մասին խոսելիս «պատահականորեն» արտահայտում է այն, ինչը իրեն իրականում անհանգստացնում է։
Օրինակ, մի անգամ Զյուգանովը ասելով «нас поддерживают несколько миллионов людей»
շփոթվեց եւ «людей»-ի տեղը ասաց՝ «рублей»։ Պարզ էր ինչն էր իր խելքին իրականում։
Հիշեցի, որ նույնը անում էր Իրանում Շահը․ նա գիտեր որ իրեն շատ մասնագետներ են պետք, ու ուներ երկու տարբերակ։ Կամ պատրաստել մասնագետներին երկրի ներսում, կամ ուղարկել ուսման արտասահման։ Իմանալով, որ դրսում մասնագետներ պատրաստելը ավելի թանկ է, եւ գնացողների զգալի մասը չի վերադառնա, (այսինքն ՕԳԳ-ն ցածր է) նա այնուամենայնիվ գերադասում էր ուսանողներին Իրանից հեռու պահել։ Գիտակցում էր, որ անհանգստություն պատճառողներից շատերը հենց ուսանողներ են։ Նրանք են սմուտյաններ, թրաբլմեյքերներ, ու իրենք են վտանգում Շահի դիրքը։ Այնպես որ իրենց պահելը հեռու նպատակահարմար է։
Իսկ ի՞նչ կմտածի երկու տարի ՌՖ-ում սովորած ուսանողը։ Ակնհայտ է, որ նա ունի ՀՀ չվերադարնալու հետեւյալ պատճառները։
ա – Մոսկվայում ինչպես ռուսները ասում են, «բիդլոկոդերի», այսինքն միջնակ ծրագրավորողի աշխատավարձը կազմում է 50_000 ռուբլի, որը կազմում է մոտ 600_000 դրամ։
Ի նկատի ունենալով որ Դա թույլ է տալիս ավելի լավ ապրել, ավելի հանգիստ ձեռք բերել դիվայսներ, ու շատ ավելի ազատ զգալ քան Հայաստանում։ Իսկ ցանկության դեպոքւմ գործ չգտնելը խելքը գլխին մարդու համար բարդ է։
բ – ՀՀ վերադառնալ նշանակում է գնալ բանակ։ Բանակ կամենային գնալ, շուտ կգնային, ՌՖ ո՞վ էր գնալու։ Բայց եւս մի քանի տարի գլորել, երբ 27-ը լրանա, տուգանքը վճարելուց հետո հնարավոր կլինի լեգալ մտնել ՀՀ եւ դուրս գալ։ Իսկ տուգանքի չափսը, եթե ես չեմ սխալվում իրենց միջնակ ծրագրավորողի ամսեկան աշխատավարձի կեսի չափ է։
գ – «առողջ» հայ տղամարդը իր պարտքն է համարելու ռուս «ծիտ» կպցնել։ Իսկ ռուս ծիտը Մոսկվաները թողած չի գա ՀՀ, հայ երեխաներ մեծացնի, ու ռուսերենից բացի որեւէ այլ լեզու սովորի։
Այնպես որ մեզ ոչ միայն հեղափոխություն չի սպառնում, այլ եւ աշխատատեղերի համար լավ մրցակցություն։ Աշխատատեղեր ստեղծելու խնդիրն էլ է վերանում։
Ու դժվար չէ գալ այն մտքին, որ իշխանություններին ձեռնտու է, որ ՀՀ-ում մնան միայն լուզերներ, նեուդաչնիկներ, ով չի կարողացել արտագաղթել, կոմֆորմիստներ ոչ խելացի մարդիկ, ոչխարներ, ում հեշտ է արածեցնել կառավարել, եւ վերջապես մոնոպոլիստներ, ով իրենց վրա փող կաշխատի։ ՀՀ-ն նմանվում է զոնայի, որտեղից, սակայն հեշտ է փախչել, եթե մի քիչ խելք ունես։ Նույնիսկ խրախուսվում է։ Բանտի կանոնակարգին չխանգառելու համար։
Իսկ ՌՖ-ում աշխատող պարկետչիկներին եւ շինարարներին, ինչ խոսք լավ կլինի պատրաստել հետագա աշխատանքային ուղղուն ռուսալեզու դպրոցներում։ Որ երբ իրենք այնտեղ խանութից երշիկ ու օղի առնեն, կամ/եւ «ծիտ» կապեն, դա իրենց մոտ ավելի հեշտ ստացվի, մենք էլ չամաչենք իրենց համար։ Աշխատածի մասն էլ կգա ՀՀ, աղքաթ բարեկամներին, ով այդ գումարը կծախսի օլիգարխների ներմուծած շաքարը ձեռք բերելու վրա։
Այնպես որ ինչպես ասում էր Դուրյան փոքրի մսյո Ժակը՝ «հայը մի ճակատագիր ունի՝ գաղթ»։
ահա։
ու տենց