@{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/selnow} ես էլ քեզ դէպք պատմեմ, յեղափոխութեան ժամանակ ձեռքս կոտրել էի։ հեծանիւից եմ ընկել, հեծանուարշաւի ժամանակ, չկարողացայ խուսափել արագ գնացող մեքենայից։ ընկել եմ գրեթէ ուղիղ կիեւեան կամրջի տակ։
իրականում վախենում էի որ ոստիկանութիւն յայտնեն, ու մտածում էի որ երեւի լաւ եմ, ու չէի իմանում որ ձեռքս կոտրուել ա։ նոյնիսկ ամբողջ գիշեր դրանից յետոյ պարապել եմ՝ մի ձեռքով նուագել եմ։ միւս օրը մայիսի մէկն էր, երբ աժ֊ն հրաժարուեց նիկոլին ընտրել։
հաւաքուել էինք հրապարակում, էնտեղ տեսայ @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/emptyfear}֊ին ու @{ach94er@spyurk.am}֊ին։ իրենք նկատեցին ոնց եմ ցաւից բղաւում ամէն անգամ երբ անցնելով ինձ են կպնում, վերցրին տարան հիւանդանոց։ իրենց հեռախօսից զանգեցի ապահովագրութիւն, ուղղեցին կոնկրետ հիւանդանոց։
ինձ տարան, նկարեցին, ասին որ կոտրուածք ա, գիպս դրին։ ու հիմա ընդունարանի աշխատողն ասում ա՝ մի գնա, հիմա պիտի ոստիկանութիւն զանգեմ յայտնեմ, նոր կը գնաս։ ու ես սպասում եմ՝ նա զանգում ա մի ոստիկանութիւն, իրենք ցրում են, ասում են՝ թող էն միւսը զբաղուի։ էն միւսն էլ ա ցրում, ասում ա՝ չէ, թող էն միւսը։ եւ խնդիրը բարդանում էր հէնց նրանով որ երեւանի շրջանների սահմանին եմ ընկել՝ կամրջի տակ։
էդպէս, ոչ մէկ ինձ չվերցրեց, էդ կինն ասաց՝ ես էլի կը փորձեմ բզել, դու գնա արդէն։
ու ինձ երբէք ոչ ոք չկապուեց ոնց որ թէ, պլստացի։ (:
#յեղափոխութիւն #անկապ #պատմութիւն #ոստիկանութիւն
մէկի հետ խօսում էի, հարցնում էի՝ դու 2008֊ին քանի՞ տարեկան էիր, ասում ա՝ ութ, ասում եմ, տես, տաս տարուայ մէջ հանրութիւնն ինչքան ա փոխուել, բռնութիւնն այլեւս մոդա չի, չարացած չեն, ասում եմ, 2008֊ի կադրերը նայես՝ մարդիկ չարացած էին, նոյնիսկ ոստիկանական վիլիսն էին վառել, որը ճիշտ ա, ինչ֊որ պատճառով մտաւ մարդկանց մէջ, բայց վառել են։
ասում ա՝ հա, հայրս էր վառողներից մէկը, գոնէ ասում ա իբր ես էի որ ասի՝ բենզինը լցրէ՜ք, լցրէք վառենք։
այլ անգամ սփիւռքահայի հետ էի խօսում, նոյնն բանն էի ասում բռնութեան նուազեցման մասին, ասում եմ՝ չարացած էին, պատկերացնո՞ւմ ես, ոստիկանական ջիպն են վառել, ասում ա՝ ես ամերիկայից եմ եկել, ես պատկերացնում եմ։ (:
#բռնութիւն #ոստիկանութիւն #քաղաքականութիւն #պրոտեստ #թաւիշ
սոցիալական պայմանագրի ամենաէական յատկութիւններից ա՝ աութսորս անելը բռնութիւնը մի, եւ միայն մի մարմնին՝ ստեղծուած լեւիաթանին՝ պետութեանը։
դա պատահական որոշում չի։ հանրութիւնները համաձայնել են, որ ինչքան էլ կոռումպացուած չլինի այդ պետութիւնը, ինչքան էլ այն չչարաշահի սոցիալական պայմանագրով իրեն հասած բռնութեան մենաշնորհը՝ չհալածի այլախոհներին, օրինակ՝ միեւնոյնն ա՝ հանրութեանը ձեռք ա տալիս ունենալ մէկ բռնութեան աղբիւր՝ ոչ թէ շատ եւ անհասկանալի աղբիւրներ։
շատ անհասկանալի աղբիւրների պարագայում անհրաժեշտ ա բաւական մեծ ռեսուրս վերլուծելու բոլոր դէպքերը, եւ պարզելու որ դէպքում էր որ բռնութիւնը արդարացուած։ նման պատճառով մենք որոշել ենք որ ոչ մէկ չի կարող դատել եւ պատժել մարդկանց, բացի պետական դատարանից։
արդե՞օք մենք չգիտենք որ պետական դատարանը յաճախ արդար չի։ արդե՞օք մենք չգիտենք, որ այն յաճախ բաւարարում ա իշխանութեան շահերը։ ապա ինչո՞ւ ենք մենք տալիս իրան այդ իրաւունքը։ որովհետեւ այլընտրանքն աւելի վատն ա։
չի կարելի թերագնահատել հայաստանում տեղի ունեցած յեղափոխութիւնը՝ այն արուած էր առանց բռնութեան՝ յեղափոխականների կողմից։
հետաքրքիր ա որ ընթացքում սերժի իշխանութիւնը ստիպուած եղաւ ինքը հրաժարուել բռնութեան մենաշնորհից՝ աութսորս անելով բռնութիւնը յանցաւոր էլեմենտների մօտ՝ որ դիմակներով եկել էին ցուցարարներին ծեծելու։ յիշո՞ւմ էք։ դրանք ոստիկաններ չէին։
ու իշխանութեան ու պետութեան թուլացման ամենաէական նշաններից ա՝ բռնութեան մենաշնորհ զիջելը։
երբ էդ դիմակներով մարդիկ դուրս եկան փողոց՝ ես մտածեցի հէնց այդ մասին՝ բռնութեան մենաշնորհի՝ եւ էն մասին, ինչի մասին տարբեր աղբիւրներից գիտեմ՝ եթէ իշխանութիւնը դելեգացիա ա անում պետական բռնութեան մենաշնորհը անկապ յանցաւոր էլեմենտների՝ էդ պետութիւնը ահաւոր թուլացած ա ու իրան երկար կեանք չի սպասում որպէս կանոն։ ինչքան էլ անհաւատալու էր թուում՝ սերժի իշխանութիւնը տապալուեց դրանից յետոյ մի քանի օրուայ մէջ։
նիկոլը շատ լաւ գիտակցում էր, որ բռնի յեղափոխութիւնը սխալ ուղի ա։ այ ծռերը չէին գիտակցել։ ու նիկոլը յաջող յեղափոխութեանը հասաւ՝ իսկ ծռերը՝ չէ։
երբ նա մի քանի տարի առաջ դուրս էր եկել բանտից՝ բոլորն ակնկալում էին իրենից բռնի յեղափոխական քայլեր։ փոխարէնը հակ֊ը էն ժամանակ, եւ նիկոլը հակ֊ի հետ կոչ արին մարդկանց գնալ ընտրութիւնների եւ անել այդ յեղափոխութիւնը քուէարկելով։
արդե՞օք դա միամիտ էր։ արդե՞օք իրենք չէին հասկանում ինչքան աւելի պորուլար կը լինեն, եթէ թոյլ տան աւելի գրաւիչ ռիտորիկա։ իրենք հասկանում են, որ եթէ կայ մի ուժ, որ գրաւում ա բաղրամեան 26֊ը, ապա արդե՞օք չկայ հայաստանում, կամ դրսի ուժերից եւս մի ուժ, որ կը կարողանայ նոյնը կազմակերպել։ ապա ո՞րն ա իրաւակարգ իշխանութիւնը։
ես տարրական բաներ եմ գրում, որովհետեւ ինձ տխուր ա որ մարդիկ արդարացնում են ըմբոստների բռնութիւնը ամն֊ում։ ես հասկանում եմ, որ ըմբոստներից շատերը խաղաղ են՝ ապրեն իրենք։ ես հասկանում եմ որ կողոպտիչների զգալի մասը ըստ երեւոյթին պրոտեստ արտայայտողների հետ կապ չունեն։ բայց ոստիկանական մեքենաներ եւ բաժիններ այրողները՝ ունեն՝ դա իրենց պրոտեստի արտայայտումն ա։ ու դրան ես դէմ եմ։
ակնյայտ ա որ 2008֊ին մեզ մօտ կողոպտողների մեծ մասը, եթէ ոչ բոլորը՝ պետական սադրիչներ էին՝ ինչը, ես կարծում եմ՝ ամն֊ում հնարաւոր չի՝ նոյն պատճառով՝ ամն֊ում գիտակցում են պետական բռնութեան մենաշնորհի կարեւորութիւնը։ մեր դէպքերի մասին բաւական տեղեկութիւններ կարելի ա ստանալ պասկեւիչեանի ֆիլմից, ուր պարզւում ա որ կողոպտուած մի խանութը հրաժարուել ա ոստիկանութեանը տրամադրել տեսախցիկների ձայնագրութիւնները, իսկ մի կողոպտիչ ում բռնել են՝ եղել ա հհկ֊ի վստահուած անձ նախկին ընտրութիւններում։ սա նոյնպէս պետութեան բռնութեան մենաշնորհից հրաժարուելն էր։
հիմա շարունակեմ՝ էս ինչ կատարուում ա ամն֊ում՝ կրկին, նկատի չունեմ խաղաղ ցոյցերը, այլ նկատի ունեմ անկարգութիւնները, դա արդիւնք ա բլմ֊ի եւ նման կազակերպութիւնների գործունէութեան։ եթէ խորանաք կը տեսնէք, որ բլմ֊ն ռասիստական կազմակերպութիւն ա։ շատ նման կու֊կլուկս֊կլանին՝ բայց հակառակ ուղղութեամբ։
ու ամն֊ում իհարկէ ռասիզմ կայ՝ բայց այն համակարգային ռասիզմ չի։ ինչպէս հայաստանում էսօր կոռուպցիա կայ՝ բայց այն համակարգային չի։ ամն֊ում կար սեւ նախագահ։ ամն֊ում կան բազմաթիւ յաջողաւ եւ հարուստ աֆրո֊ամերիկացիներ։ սա քննարկելի հարց չի։
եթէ մի ոստիկան հայաստանում վերցրել ա կաշառք արագութիւնը գերազանցող վարորդից՝ դա չի նշանակում, որ նա կիսուում ա իր վերադասների հետ, որ կիսուում են իրենց վերադասների հետ, եւ դա մի ամբողջ բնակչութիւնը կողոպտելու արդիւնաբերութիւն ա։ այսօր դա եզակի դէպք ա որի հետ պետութիւնը, եւ ոստիկանութիւնը ընդհանուր առմամբ կապ չունի։ նոյն ձեւ՝ եթէ մի ոստիկան ամն֊ում սպանել ա որեւէ մէկին, ու չպէտք ա դա անէր՝ ապա դա համակարգային խնդիր չի ու համակարգային ռասիզմ չի։ իհարկէ՝ սպանուածների զգալիս մասը սեւեր են՝ բայց եւ յանցագործների զգալի մասն են սեւերը։ դա լրիւ այլ խնդիր ա, ու սեւերին իրենց համակարգային աղքատութիւնից հանելու ոչ պետական՝ ոչ լիազօրութիւններ տուող, միջոցներ են պէտք։ զի պետութիւնը չպէտք ա լիազօր որեւէ շերտ, դրանով դիսկրիմինացնելով մնացած շերտերը։
կրկին՝ ես չեմ պնդում որ ամն֊ում չկան խնդիրներ, բայց ես պնդում եմ, որ էդ խնդիրների լուծումները ոչ զանգուածային անկարգութիւններն են, եւ ոչ էլ աֆրո֊ամերիկացիներին լիազօրուած պայմաններ տրամադրելը։
#պետութիւն #բռնութիւն #ամն #հայաստան #ոստիկանութիւն #քաղաքականութիւն
— բա ո՞նց անել, որ ոստիկանութիւնը միշտ ընկնի ընտրակաշառք բաժանողների հետեւից, ոչ միայն էս ընտրութիւններին, անկախ նրանից ինչ իշխանութիւն ա։ — աւանդոյթ պէտք ա ձեւաւորուի։ — կարո՞ղ ա համակարգի հարց ա։ — ֆրանսիայում ընտրութիւնները կազմակերպում ա ոստիկանութիւնը, ընտրական յանձնաժողովի նախագահը ենթարկւում ա ոստիկանապետին, ոստիկանապետին նշանակում ա նախագահը։ կարայ, զանգի չէ՞, բայց չի զանգում։ աւանդոյթ ա ձեւաւորուել, որ էդ գիծը չեն անցնում։ ստեղ էլ ոստիկանին չեն կարող ասել՝ գնա մարդ սպանի։ — մէկ էլ թղթի հարց ա։ ո՞նց են մարդ ցրում՝ թղթով հրաման չեն գրում։ ասում են՝ գնա ցրի։ որովհետեւ հակասահմանադրական հրամանի համար, որը թղթով ա, ստորագրած ա, պատասխան են տալու։ — ֆրանսիայում նման բան ասեն՝ ասելու ա՝ թղթով գրէք, չէ՝ չէ։ իսկ թղթով ոչ ոք չի գրի։ — մեր մետրօյում, որ բացուեց, փորձում էին ծխել։ լիքը հետեւել են, տուգանում էին, որ տէնց բան չլինի։ — մեր մետրօյո՞ւմ։ — հա բա։ հիմա ծնուած օրուանից դու չես տեսել չէ՞ որ մետրօյում ծխեն։ մտքով էլ չի անցնի։ — ես որ էս ֆիրման եկել էի, ապշել էի, որ մարդիկ ծխարան են գնում ծխելու։ ծխարա՞ն՝ էդ ի՞նչ ա։ մեր նախկին տեղում ով ուր, երբ հաւէսը եկաւ ծխում էր։ մտածեցի՝ դա չիւո տեխնիկա դաշլա՝ ծխարան։ սրանք զուգարանից յետոյ ձեռք էլ կը լուանան։ — բայց էդ քո նախկին տեղից էլի մարդ ստեղ ընդունենք՝ գնալու ա ծխարան, ու ձեռք էլ ա լուալու։ — հաստատ։
#քաղաքականութիւն #մետրօ #ծխարան #ընտրութիւններ #ընտրակաշառք #աւանդոյթ #ոստիկանութիւն #օրէնք #զրոյց
ասում է՝ ես բոլոտնու գործերով զբաղուելիս իմացել եմ ովքեր են օմոնում աշխատում՝ երբեք մոսկուայից չեն, սովորաբար գաղութների (զոնաների) կողմերից, ուրիշ կեանք չեն տեսել, քան խիստ սուբորդինացիա, ապրում են զօրանոցներում, ու այս մոլորակից չեն։
նկատի ունի՝ կեցութիւնը չեն կիսում, այլ աշխարհ է իրենց մօտ։ ու նաեւ աւելացրեց, որ ատելութեամբ են լցուած ու առանձնապէս հաճոյքներ կեանքում չունեն, բռնութիւնը չհաշուած։
իսկ ես մտածում եմ՝ մարտի մէկն էլ (ու պասկեւիչեանի ֆիլմն որ լուսաբանեց հետազօտական աշխատանքը) ցոյց տուեց, որ մերոնք են, ասենք մասիւում ապրող տղամարդ է այդ չերյոմուխա֊ով կրակողը, իր կինն էլ բակի խանութից առեւտուր է անում երեւի, ու երթուղային նստում, այսինքն մեր կեցութիւնը կիսում են։
#մոսկուա #երեւան #օմոն #ոստիկանութիւն #կեցութիւն #մարտի_մէկ #ազատութիւն
ոստիկանութեան նախկին շէնքի ետեւի կողմը։
իան մուրդոքի թուիթերը ջնջել են։
ահա վերջին գրառումները արխիւում
#արխիւ #ոստիկանութիւն
տես նաեւ սա։
#շէնք #քաղաք #լուսանկարներ #պետերբուրգ #ոստիկանութիւն #փողոց
քանի որ շէնքի վրայ գրուած էր՝ «վարորդական իրաւունքի վերադարձ» ենթադրում եմ որ սա ոստիկանութեան հետ կապ ունի։
««գաի»֊շնիկը» կանգնեցնում է, վարորդական իրաւունքն է վերցնում, տեսնում է, որ դրսի ՎԻ է, ոչ ԱՊՀ երկրի, ասում է՝
— Հա, դու կանոնները գիտես ուրեմն
ու պտտւում գնում է, թողնում է մարդուն։
եւ այդպէս
Վերջերս Զոլյանն էր գրել Թբիլիսիի մասին, որոշեցի ես էլ կիսվել իմ տպավորություններով վերջին այցից, որ այս ուիքէնդին էր։
Առհասարակ Թբիլիսիի մասին վաղուց եմ ուզում գրել, քանի որ սիրում եմ այդ քաղաքը, ու ժամանակ առ ժամանակ գնում եմ։
Գուցե սա մենք օկ չենք ֊ դուք օկ եք վիճակից է, գուցե նրանից է, որ ես շատ եմ սիրահարված Թբիլիսիին։ Իսկ սիրահարված եմ ֊ նշանակում է ավելի շատ իմ մասին է, իմ ցանկությունների, պատկերացումների, իմ Թբիլիսին է, որը, իհարկե չգիտեմ ինչքան կապ ունի իրականության հետ, բայց ես ինձ դա թույլ եմ տալիս։
Ես լավ գիտակցում եմ, որ եթե այնտեղ ապրեի, ինձ լիքը բան դուր չէր գա, նույնսիկ նրանից, ինչ ինձ հիմա դուր գալիս է դրսի աչքերով նայելով։
Ես միշտ ասել եմ, որ Թբիլիսին իմ համար աշխարհում ամենասիրած քաղաքներից մեկն է, ու անհամեմատ ավելի լավն է, քան շատ այլ Եվրոպական քաղաքները։ Ու այո, Թբիլիսին լրիվ Եվրոպական քաղաք է։ Իրականում Եվրոպական քաղաքից ավելի լավն է, հետո կասեմ ինչի։ Երբ ոմանք ասում են, Թբիլիսին նվաստացնելով որ իրենց լավ զգան, որ այն ընդամենը ռուսական կայսրության միջնակ գավառական քաղաք է, ես իրենց հետ համամիտ չեմ։
Մոսկվան է ռուսական կայսրության միջնակ գավառական քաղաքը, ու իրենց այլ քաղաքներն են։ Թբիլիսին լրիվ այլ է,միաժամանակ եւ արեւելյան եւ արեւմտյան լինելով, կոլորիտ, համով, վառ գույներով, պայծառ, արտահայտիչ քաղաք է։ ու ոչ մի ռուսական քաղաքին նման չէ բնավ։ Ու չունի համեմատվելու։
Առաջին իսկ, աչքին ընկնող հատկությունը օրինակ այն է, որ բոլորը հիանալի լավ են հագնվում։ Կարող է հին շորեր լինեն, կարող է ոչ մաքուր, բայց մեկ է հիանալի տեսք ունեն։
֊ Ճաշակ
Թբիլիսցիները ունեն ապշելու, ու լրիվ բացառիկ հագնվելու ճաշակ։ Երբ ես առաջին անգամ դա ոգեւորված պատմել եմ ծնողներիս, մայրս ասաց որ դա միշտ այդպես էր, ու որ նույնիսկ Սովետի ժամանակ նրանք ինչ որ ձեւ կարողանում էին հավես հագնվել, եւ մարդիկ Թբիլիսին անվանում էին Սովետական Փարիզ։ Ու դա մարդկանցից էր գալիս, որովհետեւ Եվրոպական ճարտարապետությամբ այլ քաղաքներ էլ կան՝ Լվով, Ռիգա, Վիլնյուս, ետց, բայց Թբիլիսին էր Փարիզը։
֊ Աղջիկներ
Թբիլիսցի աղջիկները ամենավերջն են։ Այսինքն նրանցից այնքան շատերն են վերջը, որ ես ոչ մի այլ քաղաքում չեմ տեսել, ուր եղել եմ, բնականաբար ոչ Ռուսաստանում, ոչ Եվրոպայում, ոչ Նահանգներում։ Ու դա այդ իրենց բացառիկ ճաշակից է։ Նույնիսկ գլամուր, ահավոր գլամուր թբիլիսցի աղջիկը լավ է նայվում, որովհետեւ Թբիլիսիյում գլամուրը վուլգար չէ։ Իսկ մեզ մոտ, լինի գլամուր, թե լինի ռոցքեր, մեկ է վուլգար է, ռամկաբարո է նայվում։ Ու իրենց տղաներն էլ են վերջը, պարզապես ես իրենց վրա այդքան չեմ կենտրոնանում։ Ստեղ լիներ իրենց միջին տղան, բոլոր աղջիկները կծռվեին իր վրա։
Եթե վերցնենք այդ վերջ թբիլիսցի աղջկան, ու պատկերացնենք ինչպիսի երեւանցի նա կլիներ ֊ ահավորը կստացվեր ֊ անկապ հագնված, զածյուկաննի, մանկական հայացքով, տենց ինֆանտիլ նայող աչքերով, ոչ ինքնուրույն, լսող, կոմֆորմիստ, լավագույն դեպքում ցույց տվող, որ այդպեսը չէ, քանի որ գիտի, որ հենց այդպիսինն է։
Այսինքն իմ համար թբիլիսցիները նորմալ մարդու կերպար ունեն։
Հա, ինչը վերաբերվում է արտաքինին, հայ աղջիկը նաեւ կունենար մի ահավոր ծեծված ու միատեսակ մազերի ձեւ։ Մասամբ նրանից է, որ մերոնք այդպես են ուզում, լինեն աղջիկ թե տղա, ֊ միատեսակ, չտարբերվող, մասամբ նրանից, որ իրենց վարսավիրները ավելի լավն են, ու դա զարմանալի չէ։
Ու ոչ մեկի համար բնավ նորություն չէ, որ հայ վարսավիրները շատերի մոտ սուիցիդալ մտքեր առաջացնում։ Ինձ, օրինակ, միշտ համոզում էին, որ ինձ երկար մազեր չեն սազում, հետո ես իմացա որ փաստացի բոլորին են այդպես ասում, ով խնդրում է կարճ չկտրել։
Հայաստանում պետք է լինել սենց, ու վերջ ֊ շագ վլեվը շագ վպրավը ֊ ու դու հայ չես։
֊ Ինքն ֊ ուրույն
Թբիլիսիյում ամեն մարդ ուրույն է, լրիվ տարբեր, ու հաճույքով ցույց է տալիս իր անհատականությունը, իր ուրույնությունը։ Այսինքն դա անգիտակցաբար է ստացվում։
֊ Անհատականություն
Ես մի հատ չնկարված լուսանկար ունեմ, ահավոր գլամուր աղջիկ է քայլում մոստովոյով, ու ձեռք է բռնել մի նենց թափթփված տղայի, լրիվ ներյախա վիճակով։ Այդ աղջիկը լրիվ իրան նայում էր, իսկ տղան երեւի երբեք չի սանրվում, ու մեկ է ահավոր ստիլնի տեսք ունի։ Ու այդ աղջիկը այնքան երջանիկ տեսք ունի, այնքան հպարտ, որ նա այդ տղայի հետ է։ Այսինքն իրականում դա նորմալ է, դա իմ մոտ է որ ես սովոր չեմ, երբ մի ձեւի մարդը ընդունում է այլ ձեւի մարդուն։ Ու դա ամենուր է, ուր մնաց հարաբերության մեջ։ Ու այո, այդ չնկարված լուսանկարը հարաբերության մասին է, քանի որ հարաբերությունը ընդունելու մասին է, ոչ թե չընդունելու ու փոխելու։
֊ Դասակարգային ատելություն
Զարմանալի չէ, որ Թբիլիսիյում չկա դասակարգային ատելությունը, այն, ատելությունը որը կա մեր մոտ տարբեր մշակույթի մարդկանց միջեւ ֊ դու ռոցքեռ ես, ես քյարթ եմ, ու մենք պետք է իրար ատենք։
Չէ չկա, ու իրենց քյարթերն էլ են ուրույն, իրենք էլ մեկը մյուսին նման չեն, փորձում են արտահայտել իրենց, ոչ թե լղոզվել ու ընդհանուր զանգվածի մաս դարնալ։ Գուցե մեզ մոտ այդ ատելությունը վախից է։
Առհասարակ ատելությունը հաճախ է վախից առաջանում։ Օրինակ գուցե մեր մոտ գեյերից, էմոներից, ռոցքեռներից վախենում են, որովհետեւ երբ նրանք տեսնում են տարբերվող մարդ, մտածում են որ նա օտար մշակույթի կրող է ու որ իրենց մշակույթին վտանգ է սպառնում ֊ այդպիսի ոչ շատ խելացի պաշտպանական ռեակցիա է։
֊ Ազգային ինքնագիտակցություն
Իսկ Թբիլիսիյում ոչ ոք չի մտածի, որ Վրացական ինքնությանը վտանգ է սպառնում, քանի որ նրանք բոլորը աննկարագրելի ու անկասկած բարձր մակարդակի ազգային ինքնագիտակցություն ունեն, ու լինեն ռոցքեռ, քյարթ, թե ով ուզում է, լրիվ հոգով վրացի են, ու դա արտահայտվում է եւ հագնվելու մեջ, եւ խոսելու, ոչ ոք ռուսերեն կամ անգլերեն չի խոսի, եւ ազգային խոհանոցը սիրելու, եւ ազգային մշակույթի տարած լինելու մեջ, եւ երգելու։
Ի դեպ, երգելու մասին։
Երկու դեպք պատմեմ։ Փողոց։ Նստած է վրացի տղա։ Մոտենում է անծանոթ տղա, նստում է։ Ի դեպ, Թբիլիսիյում լիքը նստարաններ են քաղաքում, շատ ավելի շատ քան մեզ մոտ վերջերս դրեցին, ու մեր նստարանների դիզայնը լրիվ ցրված, քոփի փեյստ է արված Թբիլիսիի հին նստարանների դիզայնից։ Պարզապես մեր նստարանները մեկ է ավելի անճաշակ են ստացվել, ու www.yerevan.am֊ի տառատեսակը լրիվ ահավոր է։ Հա, նստած է, ուրեմն, նստարանին մեկը, հետո մյուսն է նստում, գամարջոբա, բնականաբար, հետո տենց մի քանի րոպե անց էլի մեկն է նստում, ու մեկ էլ մեկը սկսում է, ու երեքով երգում են։ Առանց պայմանավորվելու։
Կամ այլ օրինակ՝ ավտոբուս է, ինչ որ լիքը մարդ։ Ու ինչ որ երեխա սկսում է երգել, ու ամբողջ ավտոբուսը այդ երեխայի հետ սկսում է երգել, բազմաձայն։ Նրանք բոլորը գիտեն լիքը երգ, ու բոլորը երգում են։ Ստեղ ո՞վ է երգում, թեկուզ ազգային երգ չլինի ֊ ոչ ոք (ռաբիսից էն կողմ բան չգիտգեն, ռաբիսը ժողովրդականից չեն տարբերում) ու առհասարակ ով ինչ որ ձեւով փորձում է արտահայտվել, առնվազն թարս են նայում։
֊ ինքնություն
Բոլորը տարբեր են, բոլորը հավեսն են, բոլորը այնպիսին են ինչպիսին կան։ Իրենց չեն ստիպում նմանվել շաբլոնների, իրենց չեն դնում ուրիշի տեղ, թեկուզ շատ լավի։ Ինչ կան դա են։
Ես այնքան եմ սիրում երբ մարդը ինքն իրեն ուրիշի տեղ չի դնում։ Ես այնքան եմ սիրում, երբ իրեն ցույց տալուց հենց իրեն է ցույց տալիս, ոչ թե այլ մեկին, որը նա չէ։ Ու թբիլիսցիները թվում է այդպիսի խնդիր չունեն, իրենք իրենք են մնում, ով էլ լինեն, իրենց են ցույց տալիս, չեն թաքնվում, միատեսակ դառնում, չեն էլ իրենցից վեհեր երեւակայում, ցույց տալիս, ավելի լավը զգում ուրիշներից։
Առհասարակ ցանկացած տարբերության դեպքում շատ հեշտ է այն ընդունել որպես ավելի լավ լինելու նշան, ու մեզ մոտ բոլորը այդպես են ընդունում իրենց տարբեր լինելը ֊ ամեն մեկը մտածում է, որ այն, որ նա այսպեսն է, նշանակում է որ նա ավելի լավն է։
Շորերը, ի դեպ շատ հաճախ վրացական են։ Կոշիկները վրացական նախշերով, շատ հավես, աղջիկները երբեմն գլուխները փաթաթում են ստիլնի ձեւով, ու դա ոչ արաբական է, ոչ հայկական, ոչ թուրքական, ոչ պարսկական, պարզապես լրիվ ազգային է ու շատ լավ է նայվում։
֊ անկախություն, հասունություն
Թբիլիսիյում լիքը մարդ կա փողոցներում։ Ու ցերեկը, ու երեկոյան, ու գիշերը։ Չնայած Թբիլիսին իր տարածքով Երեւանից անհամեմատ մեծ է, բայց բնակչության թվով նույնն է։ Ու ամենահաավեսն այն է, որ Թբիլիսիյում դուրսը լիքը պատանիներ կան, ու այդ տինեյջերների հայացքը մանկամիտ չէ, նրանք մեր տինեյջերներից տարբերվում են, ավելի մեծ են թվում։
Մեծերի հայացք է, ու որ ասում եմ մեծերի ֊ նկատի չունեմ տխուր ու անհույս, այլ անկախ, ազատ ու ինքնուրույն։ Եւ ուրույն։
Ու նրանք նաեւ լիքն են գիշերը, երկուսին, երեքին, ու լիքը մեքենա կա փողոցներում։ Երեւանը այդ ժամանակ դատարկ է։ Քանի որ գեղցի ենք, ու պետք է տասին, կամ մի քիչ ուշ տանը լինել, քանի որ «կարգին» ազգ ենք, հայեցի։
Հա, ու նրանք վերջ կլուբեր ունեն, ու բնականաբար, իրենց սերվիսը վերջն է։ Ու ասենք գիշերվա երկուսին կլուբ ինչ որ երեխաներ, աղջիկներ կգան, կնայեն, տիպա լավ, ստեղ լոքշ է, գնանք այլ տեղ։
Անձնական փաստ ֊ ծխածը իրենց մոտ այնքան չի զգացվում ինչքան մեզ մոտ ֊ վենտիլյացիայի սարքերը չեն ափսոսում միացնել, տարածքներն էլ մեծ են, այնպես որ ես բավական լավ եմ տանում ծուխը այնտեղ։ Ճիշտ է այստեղ Գերմանիան ֆորա է տալիս, որովհետեւ այնտեղ ծխած տեղ չկա։ Նրանք արդեն չեն ծխում, ոչ թե դեռ։
֊ Սպասարկում
Ահագին սովորել են, առաջ այդպես չէր։ Ու ուտելիքը ահավոր համով է։ Մեր մոտ երեւի միայն Աչաջուրն է, ուր կարելի է հավեսով գնալ։ Ու առհասարակ մեր քիչ թե շատ լավ տեղերը սփյուռքի մարդկանց հետ կապ ունեն։ Իսկ իրենց մոտ իրենք են իրենց սփյուռքը, իրենց մեջ սովետը մտած չէ մեր պես։
Թանգարանում էլ ցուցահանդեսներից մեկը այնպես էր շարված, որ այդպես մեզ մոտ չեն անում, խառը, ոչ թե պատերի մոտ, ու շատ հավես։
Սակայն թանգարանների մասին առանձին փոստով։
֊ Խոհանոց։
Այն որ մերոնք չգիտեն անել խաչապուրի դա բոլորին է պարզ։ Բայց ֆրեշի եղածը ի՞նչ է որ ես Երեւանում երբեք տենց լավ ֆրեշ չեմ խմել։ Ասենք մեզ մոտ մեկ նարինջ բլենդերով խփում են տալիս են, իսկ իրենց մոտ քանի հատ պետք է նարինջ կճզմեն, ու մեեեծ բաժակ նարնջի հյութ կտան, որը հենց հյութ է, լրիվ հյութ։ Լավ, ուտելիքից չեմ խորանում, թե չէ երկար կլինի, Վրաստանը մրցակցությունից դուրս է, խոսք չկա։
Վերադառնամ հասարակությանը։
Զարմանալի չէ, որ իրենց մոտ կարող է լինել անկեղծ պրոտեստ, վարդերի հեղափոխություն, ժողովրդավարություն, զարմանալի չէ, որ իրենց մոտ կոռուպցիա գոնե փոքր մակարդակում չկա, որ ոստիկանությունը նորմալն է, որ մեխանիզմները աշխատում են։
֊ Ճանապարհներ
Լուսակիրները մեծ են, իրենց կողքը մեեեեեեեծ լուսադիոդներով թվեր են, որ հաստատ երեւում է ինչքան է մնացել դեռ ասենք կանաչ լույսին։
Մեզ մոտ, ի տարբերություն, չի երեւում, հեռվից խառնվում է իրար, մաքս հնարավոր է հասկանալ երկու թիվ է ցույց տալիս, թե մեկ։
Լուսադիոդային տաբլոները նաեւ կանգառներում են, շատ հավես, ու վազող տողեր ավտոբուսների վրա։
Ահագին տեքնո է, շատ հաճելի է։
Հիանալի ճանապարհներ են, ես Վրաստանում հինգով եմ գնում, ՀՀ մտնելիս էլ վերջ ֊ փոսը փոսի հետեւից։
Շատ կարեւոր է, որ այնտեղ ասենք աջ կողմի եզրում սպիտակ գիծ կա, ու դա շատ է օգնում եզրը միշտ տեսնել ու ճանապարհի ուղղությունը զգալ։
Մեզ մոտ էլ լավ է, երբ այդ փայլող սթիքերներն են կպցրել սյունիկներին, էժան լուծում է, բայց դրանց եղածը ի՞նչ է որ լիքը տեղ կամ չկա, կամ ասենք ամեն տաս երրորդ սյունին է կպցրած։ Տարել ծախե՞լ են։ Ո՞ւմ։
Երբ մտնում ես իրենց սահմանային գոտին ֊ լրիվ օդանավակայան է։ Սահմանում քո հետ նորմալ են խոսում, լուրջ լուրջ էն հիմար ամերիկյան հարցերից են տալիս։
Նորմալ կանայք են աշխատում նույնպես։
Երբ մտնում ես մեզ մոտ ֊ փորերով, հաստավիզ, սոց ռեալիստիկ, խոսել չիմացող մարդիկ են։
Խմած։
Ու ասում է ֊ հլը բագաժնիկը բացի, գնում ինքն է բացում, որ իրավունք չունի դա անելու։
Իսկ Ռուստավելիի վրա խորհրդարանի շենքը պահում է մեկ մարդ։ Մեկ մարդ է կանգնած պոստում, գնում գալիս է։ Մեզ մոտ լիքը «լռված» են, տուսվում են, չափառ է մեծ։ Չկա չափառ իրենց մոտ, շենք է պարզապես ու մուտքի մոտ մի ոստիկան։
Ասում են, թե վրաստանում վատ են քշում։ Առաջ այո, բոլոր մեքենաները խփած էին բայց ես հիմա ոչ առանձնապես խփած մեքենա եմ տեսել ոչ էլ կասեի որ մեզնից վատ են քշում։
Նրանք արագ են քշում, բայց իրենց ճանապարհներն են երկար, ու մեզ մոտ նույնիսկ Իսակովը կամ Բաղրամյանը իրենց ճանապարհների պես երկար չեն։
Ես լավ զգում եմ, որ մենք չենք տարբերում որն է կարգ ու կանոնը, որը չէ։ Օրինակ, ես իրականում համարում եմ, որ լուսակիրին առանձնապես ուշադրություն դարձնելը անկապ է, որ քաղաքի մարդը պետք է ազատ լինի։
Բայց մեզ մոտ դա այդպես չէ, ու ես այստեղ լուսակիրին հետեւում եմ, ու այդ իմ քայլով օրինակ եմ ցույց տալիս։ Որովհետեւ այստեղ դեռ սովոր չեն քաղաքում ապրել, իսկ իրենց մոտ արդեն սովոր են քաղաքում ապրել։ Ու իրենց լրիվ ներելի է, որ նրանք անցնում են, առհասարակ ո՞նց կարելի է Թբիլիսցուն ստիպել որ նա լուսակիրին նայի, նա էլ Թբիլիսցի չի լինի, նա ազատ մարդ է։ Ու նրանք առանց լուսակիր մեկ է մեզ պես չեն անցնում, ահագին քաղաքավարի է իրենց մոտ ստացվում, ինչպես եւ ամենը, սակայն։
֊ Բարիություն
Թբիլիսցիները ահավոր բարի են, եւ իրար հանդեպ, եւ այլերի հանդեպ։ Գուցե նրանից է որ այդ վախը չունեն, այդ ատելությունը չունեն, պատճառ չեն տեսնում ատելությամբ ներշնչվել։
Որ մտնում են խանութ, ասում են ֊ Գամարջոբա, իրար հետ միշտ նուրբ են, միշտ քաղաքավարի, միշտ հարգանքով, ահավոր հավես է։
Ու բացի դրանից, նրանք ասենք մեզ հանդեպ էլ են լավ տրամադրված, ու դա իրենց ընդհանուր բարիությունից է գալիս։
Ասենք ինձ լիքը տեղ, որ իմացել են հայ եմ, նույնիսկ բենզինի կոլոնկայում, ոնց մոտեցել եմ, ասել են Բարեւ Ձեզ, ու ժպտացել։
Դուք պատկերացնո՞ւմ եք, որ մեզ մոտ ինչ որ վրացուն ասեն Գամարջոբա ֊ կմեռնեն ավելի լավ է։ Կասեն ո՞վ է նա որ մի հատ էլ իրեն գամարջոբա ասենք։
Ու մերոնք չարացած են, չարացած են եւ մեր մարդկանց վրա, եւ դրսի մարդկանց վրա։ Բոլորից վատն են սպասում։
֊ արժանապատվություն
Ու այդ լրջությունը ու հիվանդ արժանապատվությունը չկա, ասենք երբ Թբիլիսիյում մի տղա մյուսին խփում է, կատակով, այդ մյուս տղան կծիծաղի, չի պատասխանի։ Մեզ մոտ կպատասխանի, թեկուզ կատակով։
Դա մոտավորապես նույնն է, որ երբ ես ինչ որ մեկի մեքենայի վրա պատահաբար ջուր շփեմ, նրանք ինձ հաստատ հայհոյում են, իսկ երբ իմ մեքենայի վրա են ջուր շփում, ես ծիծաղում եմ։
Ոչ միայն չարացած լինելուց է, լրջությունից է, բարդույթներից։ Մեզ բան ասող չկա։ Այ մարդ, հանգիստ էլի։ Ում ես պետք որ քեզ մի բան ասեն։
֊ Ում ես պետք։
Այնքան հավես է, որ Թբիլիսիում կարող է նստարանի վրա աղջիկ լինի, ու դիմացի նստարանի վրա տղա, ու նրանք իրար չկպցնեն։
Պարզապես իրենց համար նստեն։
Ու ոչ ոք ոչ մեկի պետք չես որ քո վրա նայեն, հայացքով ճամփու դնեն։
֊ Ազատություն
Ես չեմ պատկերացնում, որ Թբիլիսիում ոստիկան մոտենա, ու սկսի մորալ կարդալ, թե ոնց ես նստարանին նստել, կամ ինչի ես արձջանին բարձրացել։
Առհասարակ, ազատությունը ամեն շարժման մեջ է, հայացքի մեջ է, հագնվելու, ու ինքնությունը արտահայտելու մեջ է։
Երեկ ճարտարապետների լեկցիայի էի, ու նրանք խոսում էին այն մասին, որ երկու ֆունկցիա է լինում փաբլիկ սփեյսւոմ մարդկանց մոտ, նրանք նայում են այլ մարդկանց, ու իրենց են ցույց տալիս։ Պատմում էին, որ մեր հրապարակի շատրվանները տեսան, սիրահարվեցին, ու սկսեցին պարել իրար հետ։ Ու բոլորը իրենց վրա թարս էին նայում, բա դե լավ, արտասահմանցիներ են, իրենց կարելի է պարել։ Մեզ չի կարելի մենք լուրջ ենք, մենք հայեցին ենք։
֊ Ինչի եմ ես ինձ լավ զգում Թբիլիսիում։
Ես ինձ ավելի լավ եմ զգում Թբիլիսիյում, քան Երեւանում, որովհետեւ․․․
Որովհետեւ Երեւանում, ու առավել եւս երբ գնում եմ Երեւանից դուրս, ինձ դնում են օտար մարդու տեղ։ Ու դիմում են ֊ հելլո, կամ Պռիվետ։ Ու սկսում են իմ հետ խոսել կամ ռուսերեն, կամ անգլերեն, այսինքն փորձում են, քանի որ չգիտեն լեզուներ։
Դա լավագույն դեպքում։ Միջին դեպքում իմ վրա նայում են որպես այլմոլորակայինի։ Բայց ես այլմոլորակային չեմ։
Ասենք երբ մեքենաս տանում եմ Միթսուբիշի սերվիս, սաղ սերվիսը, բոլորը իրենց գործը թողնում են, ու տենց շարվում են նայեն, թե էդ ինչ այլմոլորակային է եկել։ Վայ, ինքը քշել էլ գիտի։ Բայց էսա կսխալվի, կծիծաղենք։ Սա էլ մեր մոտի մարդկանց մանկապատենական, ես կասեի լակոտական վիճակն է։ Որովհետեւ չեն մեծացել, իրենց ծնողները չեն թողել մեծանան։
Ու մի ասեք, դու Թբիլիսիյում տենց մարդկանց հետ չես շփվել, շփվել եմ, սերվիսներով պտտվել եմ, այնտեղ ավտոպահեստամասերը ավելի հասանելի են, ու լիքը շփվել եմ։
Ավելի վատ դեպքեր էլ կան, ու միայն իմ հանդեպ չէ դա, ասենք լիքը մարդ կա, չէ՞ որ անցորդներին նայում է, ու սպասում, ասենք էս աղջկա մոտ ինչ որ բան բաց լինի, հետեւից մի բան ասեն։
Բայց վերադառնամ ասածիս։
Ամենահավեսն այն է, որ ինձ Թբիլիսիյում դնում են լոկալի տեղ։ Իմ հետ սկսում են խոսել վրացերեն։ Որովհետեւ նրանք չեն մտածում, որ ես կարող է վրացի չեմ։ Ինչի՞ պետք է վրացի չլինեմ։ Ի՞նչ կա իմ մեջ տենց տարբերվող։ Նրանք առանց ինձ իմանալու արդեն ընդունում են ինձ որպես իրենց հասարակության անդամ, ոնց որ իրենցից մեկին։
Իսկ ՀՀ֊ում եթե տեսնում են որ հայալեզու «երեւան» եմ կարդում սրճարանում, ինչ որ կոգնիտիվ դիսոնանս է լինում իրենց մոտ, էս ինչ է կատարվում։
Ու դա ահավոր հավես զգացողություն է, երբ քեզ դնում են լոկալի տեղ, ու երբ քեզ բանի տեղ չեն դնում փողոցում։
Քո վրա չեն նայում հետաքրքրությամբ, թե էս ով է, որտեղից է։ Ախ մեր մոտից է, ուրեմն լավ չէ, որ մեր մոտ սենցերը կան, ազգը, պետությունը կքանդեն։ Գրանտակեր էլ կլինի։
Էլիտա է իրեն զգում։ Երեւի գործ չի անում, լիքը փող ունի։
Էս դու մեզնից լա՞վն ես արա։
Չէ, այ մարդ, ես ուզում եմ իմ վրա ուշադրություն չդարձնեն, ես ուզում եմ ինձ լոկալ զգալ։
ու տենց
եւ այդպես
Մի հայ, որ ծնվել մեծացել է ԽՍՀՄ-ում, հետո գնացել ԱՄՆ, ստացել ՄՆ քաղաքացիություն, գործերով գնում է Մոսկվա։ Քանի որ նրա դեմքը ակնհայտորեն կասկածելի ազգության է բնավ զարմանալի չէ որ նրան կանգնացնում է ռուս ոստիկանը։
Պահանջում է փաստաթղթերը, վերցնում ՄՆ անձնագիրը, թերթում։
– Սա ի՞նչ է – ասում է։
– Միացյալ Նահանգների անձնագիր։
– Ո՞րտեղ եք ապրում։ – կասկածանքով շարունակում է ոստիկանը։
– Նյու Յորքում – պատասխանում է հայը։
Այդ պահին ռուս ոստիկանի դեմքին նկարվում է ուրախություն։
– Խաբում ես – ասում է
– Խաբո՞ւմ եմ։
– Իհարկե։ Բա ցույց տուր, ո՞ւր է քո մոտ Նյու Յորքի գրանցումը։
վարագույր
ու տենց
Չգիտեմ, էդ դոդոշոփ է, թե ոչ՝ նման չէ դոդոշոփի։
Սակայն այն, որ ոստիկանության աշխատողների անգրագիտությունը, թվում է թե հանրահայտ է, դարձնում է այս նկարը ավելի հավատալի։
Ու ակամա հիշեցի այս անեկդոտը
երկու ոստիկան մտածում են, իրենց գործընկերոջը ինչ նվեր տալ ծնունդին։
– Արի գիրք նվիրենք։
– Չէ, գիրք արդեն ունի։
Տխուրն այն է, որ անմիջապես միտք է առաջանում՝ «կարող է և սա ճշմարիտ պատմություն է»։
էհ էհ։
Իսկ վերջին «էմո»-ական շուխուռներից հետո մնում է միայն ասել․
Զգուշացեք ոստիկաններից․ նրանք կարող են ձեզ պահպանել։
Եվ ունեցեք ձեզ հետ քաղաքացիական օրենսգիրք։
Եվ ընդհանուր առմամբ, ինչպես պատգամում է Տանաման՝
զգոն եղեք։
ու տենց
[այստեղից][1]
_ու տենց_
[1]: http://reckless2.livejournal.com/84602.html
Չէի ուզում գրել այդ դեպքի մասին։ Որովհետև բան էլ չեի մտածում
Ոչ թե այն պատճառով որ հավատում եմ որ լինում ա, երբ մարդ իրան երկու անգամ հարվածում ա, կամ երբ իրա սրտին կրակելուց հետո մի հատ էլ գլխին ա կրակում։ Տենց էլ ա լինում։ Ինչի՞ չէ։ Ու այն հանգամանքը որ հրաշքներն ու անբացատրելի պատմությունները կոնցենտրացված են այս փոքրիկ երկրում նույնպես զարմանալի չէ․ ախր մեր հայրենիքը ուրիշ ա, բիբլիական երկիր ա, հրաշքների տեղ ա, ինչ ասես չի լինի։
Այդ ամենի մեջ ինձ միայն մի բան ա զարմացնում․
Ո՞վ էր այդ ոստիկանը որ իրան ամբողջ նախարարությունը, նախարարի հետ միասին, երեսը կորցնելով պահում ա։
Մաքսիմում մի կապիտան չի՞։
Ու արդյո՞ք ավելի լավ ա մի սպա պահել ու ջուրը նետել րեբրենդինգին հատկացրած փողերը,
քան նրան, մի հոգուն զոհաբերել և ցուցադրական պատժել։
Որը թույլ կտա ասել ինչ օրինական պետություն ա մեր մոտ, և լիքը մարդու բերանը փակել։
Փաստորեն, ոստիկանության իմիջը պահելու տեղը, պահում են սպա, որի պատճառով իմիջը ավելի է ընկնում։
Ուրեմն կամ վիճակը այդքան վատ ա, որ ոչ ոքի չեն զոհաբերելու, ու իրանց լրիվ ճիշտ են համարում, կամ պարզապես թքաց ունեն իմիջի վրա։
Երկու դեպքն էլ կոչվում ա hypocrisy, հայերեն չգիտեմ ոնց ա, փարիսեություն երևի։ ծանր-հրետանավոր փարիսեություն։
Ափդ․ փաստորեն, երեսապաշտություն․
աներեսությամբ երեսապաշտությամբ են երես կորցնում
արժանանում են՝ թյուրիմացաբար
ու տենց
[Շարունակությունը այստեղ][1]
ու տենց
[1]: http://www.womenofarmenia.org/blog/2010/03/25/9-2010-03-25-09-50-00
աչքովս ընկավ այս հին նկարը.
իտակ, «ժպտացե՛ք հիմա ծիծտիկ կթռնի»
Գագիկ Շամշյանը սպանում է իր որդուն
Գագիկ Շամշյանը հատուկ գիշերային նորությունների համար։
ու տենց