ջոննի հարրիսն էսօր վիդեօ ա արել՝ ինչի՞ են մարդիկ մեղադրում ամն֊ն ուկրաինայի պատերազմի մէջ։
էսօր էլ հիւր էի, էնտեղ հեռուստացոյց էր միացուած, ու սկզբից «ֆրի նիւս»֊ն էր, ու յետոյ պետականի «լուրերը»։ երկու ալիքի նորութիւններն էլ մի բանի մասբին էին՝ «ընդդիմութիւնը» մեղադրում ա աժ մեծամասնութեանը կոռումպացուած լինելու մէջ՝ որ տենդերները շահում են «իրանց» մարդիկ։
«ֆրի նիւս»֊ը ցոյց ա տուել արձագանք՝ «բայց «մեր» մարդիկ չկան, «ձեր» մարդիկ են տենդերներ շարունակում շահել, որովհետեւ իրանց ձեռքում են բիզնէսները, այլ մարդ չկայ որ շահի»։
իսկ պետականի լուրերը ցոյց են տուել միայն արձագանք ուր իշխանական պատգամաւորներն ասում էին «իսկ դուք սէնց էիք անում»։
առաջինը՝ ասելը որ այլ բիզնէս գրեթէ չկայ, ու եղածն ա շահում տենդեր՝ հասկանալի փաստարկ ա։ իսկ այն ինչ ցոյց տուեց պետականը՝ այսպէս կոչուած «whataboutism» էր, ուր իշխանութեան ներկայացուցիչներն ասում էին, ընդհանուր առմամբ՝ «իսկ դուք սէնց կեղտ էք արել»։
նոյնիսկ նէնց տպաւորութիւն էր որ պետականը դիտմամբ ա փորձում վատ լոյսի ներքոյ ներկայացնել իշխանութեանը։
բայց ինչի՞ եմ դա պատմում։
որովհետեւ մարդկանց համար կարեւոր ա արդարութիւնը։ մարդիկ չեն սիրում երբ չինովնիկները՝ մեծ թէ փոքր, գերազանցում են իրենց լիազօրութիւնները։ մարդիկ չեն սիրում երբ օրէնքը հաւասար չի կիրառւում։ դա շատ ճնշող ա, ինքս էլ գիտեմ ինչքան ճնշող ա նման բան գիտակցելը։
ու ամն֊ն անշուշտ շատ կեղտոտ գործերի մէջ ա խառնուած եղել եւ շարունակում ա խառնուած լինել։ ու ես դա ցաւով եմ ասում, դա շատ դառը ճշմարտութիւն ա, ես կուզէի իմանալ որ էդպէս չի, ես կուզէի իմանալ որ էսինչ տեղական չինովնիկը իր չափը չի անցել եւ կուզէի իմանալ որ ամենահզօր պետութիւններից մէկը իր արտօնութիւնները չի չարաշահել։ բայց ես գիտեմ որ չարաշահել ա։
հիմա անցնենք առաջ, երբ քեզ համար կարեւոր ա կանոնը, համաձայնութիւնը, պայմանագիրը՝ իսկ մարդ կենդանու համար այն կարեւոր ա, առանց պայմանագիր պահելու չէր լինի կազմակերպուածութիւն, զարգացում, քաղաքակրթութիւններ, տնտեսութիւն։ առանց վստահութեան չէր լինի ոչինչ, եւ եթէ քեզ համար կարեւոր ա բոլորի համար հաւասար խաղի կանոնների հանդէպ յարգանքը, ապա դու այդ կանոնները յարգում ես։
(ի դէպ պատահական չի որ ցածր վստահութեամբ տեղերում (եւ իրար հանդէպ, եւ պետական ինստիտուտներին), ընդհանուր առմամբ վիճակը շատ նախանձելի չի, իսկ այնտեղ ուր այդ վստահութիւնը բարձր ա՝ հիւսիսային եւրոպայում՝ գիտենք ինչպէս ա։ ու կարելի ա քննարկել թէ որն ա առաջինը՝ վստահութիւնը թէ վստահելի ինստիտուտները, բայց այդ մասին չեմ։)
դու յարգում ես կանոնները, անկախ նրանից, ուրիշներն այդ կանոնները խախտում են թէ չէ։
եթէ հարեւանդ գողութիւն ա արել, դու չես նախանձում նրան, չես ասում՝ «տես է ինչ լաւ գողութիւն արեց, իսկ ես դեբիլի մէկս, չարեցի»։ ասում ես՝ «ղալաթ ա արել» ու չես կրկնում նոյնը։ առաւել եւս եթէ դու գերտէրութիւն ես որ ուզում ա երեւալ եւ ընկալուել որպէս «սպիտակ ասպէտ», եւ տարածել քո ազդեցութիւնը։
դու չես անում նոյն ղալաթը։ դու փորձում ես լինել մաքուր եւ լաւը։ եւ դրանով էլ ես նպաստում նրան, որ կանոնները լինեն կատարուող։ եթէ դու էլ ես խախտում՝ դու հէնց այդ խախտման ակտով թուլացնում ես կանոնը։
բայց դա էլ ա հասկանալի՝ ռուսաստանում «էսթաբլիշմենթը» հին մարդիկ էին, ժողովրդավարութեան աւանդոյթներ չկային, եւ էդ հին մարդիկ որ իշխանութեան էին, օգտագործելով իրենց ռեսուրսը պրոյեկտեցին իրենց ֆանտոմային ցաւերը բնակչութեան վրայ եւ աճեցրին ազգայնամոլ, եթէ չասենք ֆաշիստական նոր սերունդ։
օկէյ։ դա պարզ ա։
բայց ինչի՞ են երրորդ անձինք, որ կողքից տեսել են, որ պօղոսը գողացել ա, իսկ յետոյ պետրոսն ա գողանում՝ ինչի՞ են էդ մարդիկ արդարացնում պետրոսին։ ինչի՞ են ասում՝ «դէ որ պօղոսը գողացել էր՝ ուրա, ապրի պետրո՛սը որ նա էլ ա գողանում»։
գողութիւնը՝ գողութիւն ա։ ու եթէ էս պահին պատժելի չի, ապա գոնէ պէտք չի դրան սատարել։
այ այդ ռազմական ագրեսիային սատարող կամ արդարացնող ձայները ես չեմ հասկանում։
ու իսկապէս արդե՞օք էնքան պարզ բանը որ պատերազմը վատ ա, չի հասկացւում։ որ բնակելի թաղամասեր են ոչնչացւում, ու նոյնիսկ քաղաքներ։ արդե՞օք ակնյայտ չի որ դա վատ ա եւ արդարացման տեղ չունի։
հազար անգամ կարելի ա ասել, որ էն մարդուն «դաւադիտ» են արել, դանակը վերցրել խփել ա, բայց դա արդարացում չի։ նա ունէր ընտրութիւն, եւ կարող էր չխփել։ ու նա ա մեղաւորը։ եւ կայ զոհ, նա ում խփել են։ եւ շարունակում են խփել։ զի դեռ կարողանում ա դիմադրել։
#պատերազմ #խաղաղութիւն #դաղալութիւն #օրէնք #կանոն #մակ #աշխարհ
երբ նոյնիսկ վրաստանով ես մտնում գուգլի թարգմանիչ, ըստ եւրոպական միութեան կանոնների, առաջարկում ա քուքիների մի մասը չդնել։
#էկրանահան #վրաստան #գաղտնիութիւն #օրէնք
երեւանից երբ դուրս ես գալիս դէպի աշտարակ, ու այդ նշանը կայ, երեւան, եւ գիծ քաշած, անմիջապէս նշանի հետեւից շուկայ ա։
մի միլիմետր էն կողմ։
ոնց որ ամն լինի, կամ այլ դաշնութիւն, ուր ռեգիոնների օրէնքներն են այլ։ կամ գուցէ փողոցային վաճառքին վերաբերող կանոնները։ կամ վարձն ա կտրուկ նուազում, զի քաղաքի գծից ներս չի։
չգիտեմ ինչից ա, բայց հետաքրքիր ա ու հաւէս։
#երեւան #հայաստան #օրէնք #վարձ #շուկայ #ճանարապհ
մարդ էակը շատ կապուած ա կանոնների հետ։ որ իհարկէ կարող են եւ միշտ փոխուում են, բայց եւ միշտ կան։ հետաքրքիր ա որ մարդու երեխաների խաղերն էլ են կանոններով։ օրինակ՝ գետնից բարձր խաղը։ կարող ես բռնել, եթէ «գետնի» վրայ ա, բայց եթէ բարձր ա՝ չես կարող։
մեծերի մօտ դա դառնում ա էն, երբ հատել ես նահանգի սահմանն ու շերիֆը քեզ էլ չի կարող բռնել։ բայց դէ տեսնում ա։ իսկ դու իրան ժպտում ես։
զի կանոն ա։
#կանոն #օրէնք #խաղ #մարդիկ #հասարակութիւն #հանրութիւն
«օդեսա գործողութիւն» ֆիլմում լաւ երեւում ա մի քանի բան։
— բոլորն էլ կոտրւում են ու համագործակցում ոստիկանների հետ։ ամն ոստիկանութիւնն ունի էդ ներուժը, ու իրական խնդիրներ ա լուծում, ոչ թէ մտնում կոռուպցիոն գործարքների մէջ։ այսինքն՝ մտնում ա գործարքների մէջ, թուլացնում պատիժ — միայն աւելի մեծ խնդիր լուծելու համար։
— կուբացի վիզ կտրողը ակնյայտօրէն չունէր հաբիտուս։ ակնյայտօրէն չէր հասկանում, որ փող ունենալը քիչ ա, պիտի կարողանաս վայելել քո ձեռք բերած մեքենան այնպէս որ ոչ մաֆիան ոչ պետութիւնը պոչիդ նստած չլինի։ ի տարբերութիւն նրան, մեքենայ վաճառող լատինոսն ու տարզանը դա լաւ հասկանում էին, զգում էին։
#հաբիտուս #ամն #օդեսա
յ․ գ․ խորհուրդ եմ տալիս դիտել։
թիզ անելու համար այս հատուածը պատմեմ՝ — ու ես զանգեցի պիծերի իմ հին ծանօթին, հարցրի, իսկ ձե՞ւա ա առնել սուզանաւ։ երկու օր անց նա ինձ հետ զանգեց, ու ասաց՝ դուք ուզում էք սուզանաւ հրթիռներո՞վ թէ՞ առանց հրթիռների
#կինո #հետազօտութիւն #օրէնք
էսօր յիշեցի (որովհետեւ մտածելու ժամանակ ունէի) մի դէպք, երբ մեր գործի տեղից մէկի ծնողներից մէկն էր մահացել։ ես գիտէի, որովհետեւ իրեն անձամբ գիտէի, ու երեւացի իր շուրջ այդ օրերին, իհարկէ օգտակար չեմ եղել, բայց այդ մասին չի տեքստը։
այլ այն մասին ա, որ դրանից որոշ ժամանակ անց լուրը հասաւ մեր թիմ, ու բոլորը զարմանում էին, թէ ինչի չգիտէին, ու ինչի չի եղել HR֊ի նամակ այդ մասին։ այդպիսի «իւենթների» մասին միշտ լինում ա HR֊ի նամակ։
ու ես ասացի՝ դէ HR֊ին չի ասել։ ու շեֆս ասաց՝ հա, HR֊ին չի ասել՝ բայց չէ՞ որ նա մենեջեր ունի, որ կարող էր դա անել։
ու ես էն օրը զգացի որ ինձ դուր չի գալիս իր ասածը, բայց զբաղ էի այլ մտքերով, իսկ էսօր լրիւ գիտակցեցի, թէ ինչով։
հարցն այն ա, որքա՞ն փրիւասի մենք ունենք աշխատավայրում։ գերմանիայում օրէնքով սահմանուած ա, որ ոչ մէկ, նոյնիսկ մենեջերդ չգիտի, դու արձակուրդ ես, թէ՞ հիւանդանոցում ես։ դու պարզապէս յայտնում ես որ բացակայ ես էսքան օր՝ ու վերջ։
դու կարող ես, իհարկէ ասել գործընկերներիդ, կամ գալուց յետոյ կիսուել ջրի տակ նկարած կրիաների նկարներով, բայց դա քո գործն ա։ օրէնքով իրենց ոչ մի տեղեկատւութիւն լռելեայն չի հասնում։
ու մարդը զբաղ էր թաղումով, թէ էւերեստ էր բարձրանում՝ լռելեայն չպէտք ա լինի գործընկերներին հասանելի տեղեկատւութիւն։ կուզի՝ կը կիսուի, չի ուզի՝ չի կիսուի։
ես օրինակ չէի ուզի։ ես չեմ ուզում իմ թիմից որեւէ մէկը իմ մասին գործից դուրս որեւէ բան իմանայ։ իսկ դո՞ւք։
ու տէնց։
#գաղտնիութիւն #օրէնք #աշխատանք #տեղեկատւութիւն
կախան ուղիղ ասում էր՝ գիտէինք որ մօտաւորապէս էսքան գողացել ա՝ բռնում պահում էինք, մինչեւ չխոստովանէր ու չվերադարձնէր։
մեզ մօտ էլ հիմք են փնտրում, չեն գտնում, եւ այլն։ #թաւշեայ #օրէնք #յեղափոխութիւն #կախա_բենդուկիձէ #ռեֆորմներ
տեսէ՛ք է, ամէն յօդուածի տակ օրէնքին են յղում։ իսկ լրագիրը հակառակը՝ ռսս֊ի մէջ լրիւ նիւթն ա դնում, ու հետեւաբար սփիւռքի հոսքում լրիւ նիւթն ա մէջբերւում։
ու առհասարակ, սա ի՞նչ ա նշանակում, առաւօտը ամէն մի ֆբ օգտատիրոջ հետեւի՞ց ա ընկնելու, յղի սրան, ու պահանջի որ մէջբերման մէջ «էական մաս» չլինի՞։ ու նաեւ իրենք գոյնով չեն նշում այդ էական մասը, կամ սէնց՝ <էական> էական բովանդակութիւն </էական> ու կարող ա չես ջոկում որն ա էականը։
օրէնքն էլ ա իհարկէ յիմար, ու հաշուի չի առնում համացանցային իրավիճակը։
ու շատ հետաքրքիր ա, ո՞նց ա այդ իրենց ասածը կպնում վերեւի սոց․ հարթակների գոյնզգոյն տարածման կոճակների հետ։ էդ կոճակները երեւի վերնագիրն ու յղումն են տեղադրում, իսկ արդե՞օք վերնագիրը չի բացայայտում էական մասը։
ինձ թւում ա, էս մարդկանց թարմացում ա պէտք, որ իրավիճակ ա փոխուել։ ու ապա օրէնքներին էլ։
#պատճէնաշնորհ #օրէնք #քաղուածք #մէջբերում #էկրանահան #առաւօտ #լրագիր #թարմացում
#վրաստան ֊ում սաակաշուիլու օրօք #օրէնք կար, չգիտեմ, հիմա պահպանուել ա արդեօք, ըստ որի, եթէ մարդը «օրէնքով գող» ա, ապա պէտք ա նստի։ այդպէս էլ մօտենում էին, հարցնում՝ «օրէնքով գո՞ղ ես»՝ եթէ ասի չէ, ապա նա իր օրէնքները խախտեց, եթէ ասի հա՝ ապա կը փակէն։ այդպէս բոլոր նմանները վրաստաանից թռել էին։
@{ ազատություն ոչ պաշտոնական ; azatutyun@spyurk.am} 30.06.2019, 5:30:05
Law Against ‘Criminal Environment’ Planned In Armenia
#inenglish հրապարակուած է pod_feeder_v2֊ի միջոցով։
— բա ո՞նց անել, որ ոստիկանութիւնը միշտ ընկնի ընտրակաշառք բաժանողների հետեւից, ոչ միայն էս ընտրութիւններին, անկախ նրանից ինչ իշխանութիւն ա։ — աւանդոյթ պէտք ա ձեւաւորուի։ — կարո՞ղ ա համակարգի հարց ա։ — ֆրանսիայում ընտրութիւնները կազմակերպում ա ոստիկանութիւնը, ընտրական յանձնաժողովի նախագահը ենթարկւում ա ոստիկանապետին, ոստիկանապետին նշանակում ա նախագահը։ կարայ, զանգի չէ՞, բայց չի զանգում։ աւանդոյթ ա ձեւաւորուել, որ էդ գիծը չեն անցնում։ ստեղ էլ ոստիկանին չեն կարող ասել՝ գնա մարդ սպանի։ — մէկ էլ թղթի հարց ա։ ո՞նց են մարդ ցրում՝ թղթով հրաման չեն գրում։ ասում են՝ գնա ցրի։ որովհետեւ հակասահմանադրական հրամանի համար, որը թղթով ա, ստորագրած ա, պատասխան են տալու։ — ֆրանսիայում նման բան ասեն՝ ասելու ա՝ թղթով գրէք, չէ՝ չէ։ իսկ թղթով ոչ ոք չի գրի։ — մեր մետրօյում, որ բացուեց, փորձում էին ծխել։ լիքը հետեւել են, տուգանում էին, որ տէնց բան չլինի։ — մեր մետրօյո՞ւմ։ — հա բա։ հիմա ծնուած օրուանից դու չես տեսել չէ՞ որ մետրօյում ծխեն։ մտքով էլ չի անցնի։ — ես որ էս ֆիրման եկել էի, ապշել էի, որ մարդիկ ծխարան են գնում ծխելու։ ծխարա՞ն՝ էդ ի՞նչ ա։ մեր նախկին տեղում ով ուր, երբ հաւէսը եկաւ ծխում էր։ մտածեցի՝ դա չիւո տեխնիկա դաշլա՝ ծխարան։ սրանք զուգարանից յետոյ ձեռք էլ կը լուանան։ — բայց էդ քո նախկին տեղից էլի մարդ ստեղ ընդունենք՝ գնալու ա ծխարան, ու ձեռք էլ ա լուալու։ — հաստատ։
#քաղաքականութիւն #մետրօ #ծխարան #ընտրութիւններ #ընտրակաշառք #աւանդոյթ #ոստիկանութիւն #օրէնք #զրոյց
սա լրիւ հայաստանի ու էսօրուայ վիճակի մասին ա՝
In a Sicilian town signed by countless problems provoked by a rampant dishonesty, the inhabitants elect a major which promises order and legality. But the truth is that the town (and Italy) is corrupted and dishonest beyond redemption.
https://www.imdb.com/title/tt6137734/
անգլերէն ենթագրերով թրէյլեր՝ https://www.youtube.com/watch?v=1c6QM4C4lE0 ռուսերէն թրէյլեր՝ https://www.youtube.com/watch?v=1eqJzI2SZZQ
#օրէնք #կինո #քաղաքականութիւն
ես գրում էի, որ բարոյականութիւնը, ընդհանուր առմամբ, կարելի ա սահմանել, որպէս պայմանագրին լուրջ վերաբերուելը, իսկ անբարոյականը՝ պայմանագիր խախտելն ա։ ցանկացած պայմանագիր։
որ պայմանագիրը՝ մարդկութեան ու քաղաքակրթութեան համար ամենակարեւոր նախապայմաններից ա, առանց պայմանագրի չկայ առեւտուր, չկայ համագործակցութիւն, ու առհասարակ պարզ չի, ի՞նչ կայ։
այդ պատճառով ա, TRUST NOONE!!! ուղերձը սարսափելի։ (:
ըստ երեւոյթին, հայերը հայկական լեռնաշխարհում չափազանց երկար, դարերով, ապրել են միջավայրերում, ճիշտ ա տարբեր, բայց միջավայրերում, ուր պայմանագիր չպահելը, կայսրութեան, ստրկատիրական վարչակարգերի պայմանները շրջանցել, հեք անելը, գոնէ «քուլ» էր, սծիլ էր, եթէ ոչ օգտակար։
ու այսօր, պետականութիւն կայ, պայմանագիրը, ընդհանուր առմամբ վատը չի, բայց պայմանագիր չպահելը միեւնոյնն ա, համարւում ա սծիլ։
ու ամենաշատ պայմանագիր չպահողն ա, բնականաբար, նա, ով կեղծում ա ընտրութիւններ, բոլոր մակարդակներում ու շերտերում, հետեւաբար էդ մարդիկ են անբարոյականութեան չեմպիոն այսօր։
բայց նաեւ ճանապարհային կանոնների պայմանագիր չպահելն ա սծիլ, քուլ, ու «տղեն պիտի սիգնալ տայ», ըստ որում, ես չեմ կարծում, որ էդ մարդիկ իրականում, մեծ մասամբ, վատ, չհասնող, էմփաթիա չունեցող մարդիկ են, ինձ թւում ա, էդ մարդիկ պարզապէս ափդէյթ չեն եղել, իսկ ափդէյթը բարդ ա, քանի որ իրենց ծնողներն են սովորեցրել, որն ա «ճիշտը», ու որ «մի հատ ա», ու տատեր պապերն են սովորեցրել, որն ա ճիշտը, ու ոնց ա պէտք ապրել, որ գոնէ գոյատեւել լինի էդ պայմաններում, իսկ եթէ եւ գոյատեւելու հարց չկայ, ապա ոնց ա պէտք պրոտեստ արտայայտել վարչակարգի, ռեժիմի դէմ, չենթարկուելով, ու չճանաչելով կանոններ եւ օրէնքներ։
որովհետեւ օպրեսորի ու օկուպանտի կանոնները, նոյնիսկ երբ լաւն են, մնում են օպրեսորի կանոններ։
այս առումով ես միշտ հիացել եմ ԼՏՊ֊ի՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալը ԽՍՀՄ օրէնքին համաձայն կազմակերպելու որոշմամբ։ հասկանալի ա, որ որոշ կանոններ պարտադիր չի պահել, կամ չպէտք ա պահուեն, բայց մեզ համար շատ գեղեցիկ խաղ էր այդ կանոնները պահելը։
չգիտեմ ոնց կամ երբ ափ թու դէյթ կը լինենք որ հասկանանք, որ կանոնը ու պայմանագիր պահելն ա բարոյական, ու չպահելն ա անբարոյական, ու էդ ա բարոյականութեան կամ անբարոյականութեան սահմանումը։ մինչ։
#բարոյականութիւն #օրէնք #պայմանագիր #երեւան
ասում է՝ երդուեալ ատենակալներ ունենալու իմաստն էլ այն է, որ երբ նա գիտի, որ օրէնքը խախտուել է, բայց անարդար է օրէնք կիրառել, նա ասում է, որ անձն անմեղ է, եւ չի խախտել օրէնք։
http://www.radiolab.org/story/null-and-void/ #օրէնք #ատենակալներ #արդարութիւն
պատմութիւն օրինազանց թուերի մասին՝ http://norayr.am/weblog/2016/08/20/պատմութիւն-օրինազանց-թուերի-մասին/ #դիւիդի #օրէնք #խօսք #խօսքի_ազատութիւն #ազատ_խօսք #թուեր #ծրագրաւորում #վերահսկողութիւն #ազատութիւն
Հայաստանի Հանրապետութիւնը նպաստում է հայերէնի ուղղագրութեան միասնականացմանը։
Հայաստանի Հանրապետութեան օրէնքը լեզուի մասին
#հայաստանի֊հանրապետութիւն #լեզուի֊օրէնք #օրէնք #հայերէն #ուղղագրութիւն #քաղուածք
ըստ նոր Պուտինի «բլոգերային» օրէնքի մասնաւորապէս
իւրաքանչիւր օգտուողի (ասենք սփիւռքի հանգոյցի, դիմագրքի, որդփրեսի, կմ֊ի կամ նոյնիսկ պարզապէս ցանկացած html էջ ունեցողի), ինքնութիւնը եւ կոնտակտները պէտք է յայտնի լինեն։
նա կարող է պատասխանատւութեան ենթարկուել նաեւ իր գրառման տակ մեկնաբանութեան համար։
նա կարող է պատասխանատւութեան ենթարկուել տեղեկատւութիւն չբացայայտելու, չհրապարակելու համար։
վերջին կետը շատ հետաքրքիր է։ չես գրել, ասենք այսինչի մասին, ուրեմն տեղդ բանտում է։
ահա #պուտին #ռուսաստան #օրէնք #համացանց #խօսքի֊ազատութիւն #ազատութիւն