էսօր յիշեցի (որովհետեւ մտածելու ժամանակ ունէի) մի դէպք, երբ մեր գործի տեղից մէկի ծնողներից մէկն էր մահացել։ ես գիտէի, որովհետեւ իրեն անձամբ գիտէի, ու երեւացի իր շուրջ այդ օրերին, իհարկէ օգտակար չեմ եղել, բայց այդ մասին չի տեքստը։

այլ այն մասին ա, որ դրանից որոշ ժամանակ անց լուրը հասաւ մեր թիմ, ու բոլորը զարմանում էին, թէ ինչի չգիտէին, ու ինչի չի եղել HR֊ի նամակ այդ մասին։ այդպիսի «իւենթների» մասին միշտ լինում ա HR֊ի նամակ։

ու ես ասացի՝ դէ HR֊ին չի ասել։ ու շեֆս ասաց՝ հա, HR֊ին չի ասել՝ բայց չէ՞ որ նա մենեջեր ունի, որ կարող էր դա անել։

ու ես էն օրը զգացի որ ինձ դուր չի գալիս իր ասածը, բայց զբաղ էի այլ մտքերով, իսկ էսօր լրիւ գիտակցեցի, թէ ինչով։

հարցն այն ա, որքա՞ն փրիւասի մենք ունենք աշխատավայրում։ գերմանիայում օրէնքով սահմանուած ա, որ ոչ մէկ, նոյնիսկ մենեջերդ չգիտի, դու արձակուրդ ես, թէ՞ հիւանդանոցում ես։ դու պարզապէս յայտնում ես որ բացակայ ես էսքան օր՝ ու վերջ։

դու կարող ես, իհարկէ ասել գործընկերներիդ, կամ գալուց յետոյ կիսուել ջրի տակ նկարած կրիաների նկարներով, բայց դա քո գործն ա։ օրէնքով իրենց ոչ մի տեղեկատւութիւն լռելեայն չի հասնում։

ու մարդը զբաղ էր թաղումով, թէ էւերեստ էր բարձրանում՝ լռելեայն չպէտք ա լինի գործընկերներին հասանելի տեղեկատւութիւն։ կուզի՝ կը կիսուի, չի ուզի՝ չի կիսուի։

ես օրինակ չէի ուզի։ ես չեմ ուզում իմ թիմից որեւէ մէկը իմ մասին գործից դուրս որեւէ բան իմանայ։ իսկ դո՞ւք։

ու տէնց։

#գաղտնիութիւն #օրէնք #աշխատանք #տեղեկատւութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)